Նախնյաց հիշատակի տոնը մեռելոցը չէ – Հայերը հոգիներին ճանապարհում են – Վերին Հայկական լեռնաշխարհ, ոչ թե Վերին Երուսաղեմ… Հայ հեթանոսները Սրբազան Տարածք են համարում Արարատյան աշխարհը, ոչ թե Իսրայելը, Սրբազան Լեռ են համարում Մեծ ու Փոքր Մասիսները, ոչ թե Սիոնը…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից՝ հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականների համախմբումը սեպտեմբերի 23-ին հերթական անգամ նշել են Նախնյաց ավանդական տոնը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի (դասի) քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Շիրակի մարզի Արփի եւ Ջավախքի Մադաթափա լճերի միջակայքում կատարել են արիադավան ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայոց բոլոր նախնյաց:

Հայ արիականները եւ ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ խնդրելով աջակցել իրենց՝ Հայոց հայրենիքի վերատիրման, ամբողջականացման գործում եւ Հայկական լեռնաշխարհում՝ Հայոց Արարչատուր եւ Աստվածազարմ Բնօրրանում վերստին հաստատվելու համար:

«Մեր նախնյաց հիշատակի օրը տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշվում եւ մեծարվում են հայության նախնիները, ինչը դա բացարձակ կապ ու նմանություն չունի հուդա-քրիստոնեական մեռելոցների հետ,- ասված է հայտարարությունում:- Առավել եւս, որ հայ արիական հայերն իրենց նահատակների ու մեռյալների հոգիներին ճանապարհում են Վերին Հայկական լեռնաշխարհ, ոչ թե Վերին Երուսաղեմ, ինչպես հուդա-քրիստոնյաները»:

Continue reading

Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 3-րդ՝ ամփոփում) – Հիմնել Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու եւ Արարման» համաշխարհային մրցանակ… Նժդեհյան ռազմահայրենապաշտական դաստիարակություն՝ ամենայն հայոց (ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք) կրթական բոլոր աստիճաններում, հայոց բանակում…

Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին

Սկիզբը՝ թիվ 28-29-ում

http://www.hayary.org/wph/?p=4369Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունըՄարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը

http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…

Հայտնի է Նապոլեոն Բոնապարտի վճռակը, ըստ որի՝ «գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ է փող, էլի փող եւ ավելի շատ փո­ղ». ըստ էության՝ հարաճուն հակաերրորդություն… Մինչդեռ Նժդեհն այստեղ էլ այն եզակի աշխարհագործիչն է, ով հազար գլուխ բարձր մնաց վաղուց հետ տնտեսական սահմանումներից եւ հենց սահմաններից դուրս եկած «համընդհանուր համարժե­ք» կոչեցյալ փաստացի մամոնա-դերաստծուց՝ «Ղազարոսի պես աղքատ եմ, ղուրբան» կենսախոստովանանքով եւ իր քաղաքակրթական սխրանքներն առավելագույնս վսեմացնող բացառիկ սակավապետությամբ:

…Ինչ մնում է կրկին բուն Նժդեհյան ուխտատեղիներին, ահավասիկ. «կազմակերպվել», «անցկացնել» բայերի բոլոր ժամանակաձեւերով, ըստ քրիստոնեական ծիսակարգի՝ մկրտության, հարսանեկան (ներառյալ՝ պսակադրության) արարողություններ, ինչպես նաեւ բոլոր սերունդների եւ խավերի մանկանց ու մեծաց, աշակերտների, ուսանողների, զինվորականների, հանրային գործիչների, «ներքին» եւ «արտաքին» զբոսաշրջիկների ուժերով եւ մասնակցությամբ բազմաբնույթ միջոցառումներ։ Նժդեհի «հետմահու կյանք­ի» ամբողջ հարացույցը լայն աշխարհաքաղաքական իրույթների եւ համադրությունների խորապատկերին իմաստավորելիս, սակայն, հառնում է, թերեւս, շատ ավելի նշանակալի միջազգային պատմական առանձնահատկություն։ Նժդեհի աճյունի հայրենադարձումը ձեռնարկվել եւ էացվել է հակընդդեմ տվյալ պետության (առավել եւս ԽՍՀՄ­ի պես համայնատիրական գերտերության) քաղաքական վարչակարգի, իշխանական բուրգի եւ գաղափարախոսության, ի հեճուկս «վերեւների» կամքի՝ զուտ ժողովրդական ընդերքից հրաբխած եռանդուժով, այն էլ՝ առաջինը առնվազն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բովանդակ մետատարածաշրջանում։ Մինչդեռ մյուս բոլոր հերոսների աճյունների հայրենադարձերն ու վերաթաղումները կատարվել են, որպես կանոն, ամենաբարձր մակարդակով՝ պետական իշխանությունների հովանու ներքո եւ (կամ) գործուն աջակցությամբ։ Այսպես՝ Նժդեհի սրբաճյունի հայրենացման 11-րդ տարում, արդեն նորանկախ Հայաստանի օրոք, Իրանից հայրենի Ահակչի (Զովասար) գյուղ փոխադրվեցին հայտնի ջանֆիդա Մորուք Կարոյի նշխարները: Նժդեհյան հենց բանաձեւմամբ՝ մեր «Մեծ մեռելների­ց» Անդրանիկի, Դրոյի, Սոսե մայրիկի մասունքներն իշխանությունները հայրենիքում ամփոփեցին Նժդեհի վերադարձի միայն 17-րդ տարում։ ՀՅԴ համահիմնադիր, նժդեհյան ու, վստահ եմ, ընդհանրապես ամենա, ամենա- գեղոր-գեղոնի («ESSE HOMO-ահա՛ մարդ­ը») հերոս Սիմոն Զավարյանի աճյունադարձն իրագործեց հարազատ կուսակցությունը՝ քիչ ավելի վաղ (1999թ. հոկտեմբեր), բայց էլի, անշուշտ, ՀՀ պետական իշխանությունների արտոնմամբ:

Continue reading

Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…

Սիզբը՝ թիվ 27-29-ում

Անգեղակոթ գյուղի հնավայրում, խաչքարերի շրջակայքում, կա մի բարձր քարե սյուն՝ կոնաձեւ գլխով, որին շատ նման է Եգիպտոսի Հելիոպոլիս քաղաքի Արեւի Աստծո տաճարի կենտրոնում դրված՝ «BnBn» սյունը:

http://www.hayary.org/wph/?p=4370Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է

http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

Անգեղակոթ անվանումը բաղկացած է «անգղ» եւ «կոթ» արմատներից, որտեղ «կոթ/կո­տ» բառը հայերենում նշանակում է գլուխ, գանգ, այսինքն՝ Անգեղակոթ բառացի նշանակում է Անգղի գլուխ (Արեւի գլուխ), ինչը լիովին համապատասխանում է «պղպղուն» քարին եւ թռչնին:

Որոշ ավանդություններում արծիվը խորհրդանշել է հյուսիսը, որը ընկալվել է իբրեւ աշխարհի կատար:

Հաստատելու համար մեր ենթադրությունը, որ «Հնդկաց աշխար­հ»-ը հայկական տեղանքի անուն է եղել, բերում ենք եւս մեկ կռվան, որ կապված է հայ ազատագրական շարժման ղեկավարներից մեկի՝ Իսրայել Օրու ծննդավայրի հետ:

Հոդվածաշարի սկզբում  բերված են Իսրայել Օրու կենսագրությանը վերաբերող որոշ տվյալներ, բայց ոչ մի տեղ չի նշվում նրա ծննդավայրի անունը: Միայն գիտենք, որ նրան անվանել են «հնդկաստանցի» Իսրայել Օրի:

Նույնիսկ «Իսրաել Օր­ի» գրքի հեղինակը՝ Մ. Արազին, չի նշում նրա գյուղի անունը, որովհետեւ նրա մեջ էլ, հավանաբար, տարակուսանք է առաջացրել Իսրայել Օրու իրականում հնդկաստանցի լինելու փաստը: Ըստ Մ. Արազու նկարագրման, նրա գյուղը գտնվել է Անգեղակոթից ոչ հեռու: Ինչպես տեղեկացանք, նրան համարել են նույնիսկ անգեղակոթցի, սիսիանցի, ինչը հաստատում է, որ նա Սյունիքից է: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Հնդկաստանը ոչ թե նրա գյուղի անունն է, այլ, ըստ ամենայնի, Սյունյաց աշխարհի, որը հնում կոչվել է Հնդկաստան:

Թե չէ ինչո՞ւ Սյունիքում ծնված, 20 տարի այնտեղ ապրած, որից հետո 20 տարի Եվրոպայում ապրած, իսկ 40 տարեկան հասակում հայրենիք վերադարձած Իսրայել Օրուն, ով մինչ այդ եւ հետագայում իր գործունեության ընթացքում ոչ մի առնչություն չի ունեցել Հնդկաստանի (թերակղզի Ինդոստանի) հետ, պետք է անվանեին հնդկաստանցի: Ուրեմն՝ նա իրոք եղել է հնդկաստանցի, սյունիքցի (հայաստանցի):

Եթե, ինչպես գրում է Ե. Բլավատսկայան, «Եփրատից մինչեւ Տիբեթ տարածքները կոչվել են Հնդկաստան», իսկ Ռ. Գալչյանի գրքում՝ Մաթեոս Փարիսի քարտեզի մեկնաբանության մեջ ասվում է՝ «Հայաստանը տարածված է մինչեւ Հնդկաստան», ապա կասկած չի մնում, որ Սյունիքը հնում կոչվել է Հնդկաստան:

Հնդկաստան, Հնդստան, Հնդկաց երկիր, Հնդու քաղաք անվանումները հաճախ ենք հանդիպում հայ առասպելաբանությունում:

Մենք մեջբերումներ կանենք Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանությու­ն» գրքից, որը ծավալուն եւ բովանդակալից նյութ է պարունակում: Սակայն մեր պրպտումները գնում են Հնդկաստան տեղանվան տարատեսակ մեկնաբանություններին: Ինչպես հին հեղինակների մոտ, այնպես էլ այս գրքի հեղինակի մոտ տարակուսանք է առաջացնում Հնդկաստան անվանումը եւ այն ամենը, ինչ կապված է հնդկականի հետ:

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Ռուսաստանում սպորտը կդառնա անվճար – Գերմանիայում գործում են անվճար մարզական խմբակներ… Լողափնյա մարզաձեւեր… Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիրը… Հայ եւ թուրք բռնցքամարտիկների մենամարտը վերանայվեց… Այլ մարզական լուրեր…

Ռուսաստանում սպորտը կդառնա անվճար

Ռուսաստանում մանկապատանեկան սպորտը կրկին անվճար կլինի. հայտնել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Մինչեւ 2018թ. Ռուսաստանում բացվելու են 30 հազ. նոր մարզական խմբակներ. «Մենք պլանավորել ենք ստեղծել համառուսական հասարակական կազմակերպություն, որը կօգնի մարզական ակումբներին ֆինանսապես, նյութապես, տարածքով եւ այլն: Նման կազմակերպության նպատակն է համակարգել մարզական ակումբները, դրանք կրկին վերաբացել տարբեր բնակավայրերում եւ կազմակերպություններում»,- ասել է նախարարը: Ըստ ծրագրի՝ Ռուսաստանում մինչեւ 2020թ. կկառուցվեն նոր մարզակառույցներ, որոնք կարող են անվճար սպասարկել մոտ 10 մլն. մարդու:

Նշենք, որ Գերմանիայում այժմ գործում են 90 հազ. անվճար մարզակ­ան խմբակներ:

Լողափնյա հանդբոլ էլ ունեցանք

Լողափնյա ֆուտբոլը եւ վոլեյբոլը ավելի զանգվածային են դարձել աշխարհում, նաեւ Հայաստանում են զբաղվում այդ մարզաձեւերով: Վերջերս ավելացավ նաեւ լողափնյա հանդբոլը: ՀՀ դպրոցականների մարզական ֆեդերացիան (նախագահ՝ Արայիկ Մեհրաբյան) վերջին տարիներին կրթության եւ գիտության նախարարության հետ սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնել է մրցումների քանակը: Մասնավորապես այս տարվա ընթացքում արդեն անցկացվել են մեզ համար այնպիսի անսովոր մարզաձեւերի մրցումներ, ինչպիսիք են լողափնյա վոլեյբոլը, լողափնյա ֆուտբոլը: Եվ ահա հանգստյան օրերին կազմակերպվեց նաեւ լողափնյա հանդբոլի փորձնական առաջնություն, որին մասնակցեցին Երեւանի, Վանաձորի, ավառի ու Սեւանի դպրոցականները:

Մրցումներն անցան շրջանաձեւ ու հաղթողի կոչման արժանացավ Երեւան-1 թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրին Վանաձորն ու Երեւան-2-ը:

Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ ծանր վիճակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հայտնվեց ծանր վիճակում, վնասվածքի պատճառով՝ 4 շաբաթով շարքից դուրս եկավ մեր թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է գերմանական (Դորտմունդի) «Բորուսիա»-ի կազմում:

Continue reading

Հայկական խոհանոց – Բրնձով լցոնված դդմիկներ… Օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները… «Մանկական Եվրատեսիլ-2014»-ի հայ մասնակիցը… www.hayary.org-ում տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Բրնձով լցոնված դդմիկներ

Բաղադրությունը – Դդմիկ – 1 կգ, բրինձ – 1 բաժակ, սոխ – 0.5 կգ, զեյթունի բուսայուղ – 100 գ, լոլիկ – 0.5, կանաչ սոխ  – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, տոմատի հյութ, սպիտակ պղպեղ եւ աղ:

Պատրաստման եղանակը – Բրինձը մաքրել, եռացրած ջուրը լցնել վրան, թողնել 15 րոպե (օսլայից հեռացնելու համար), ջրքամել, նորից լվանալ, նորից քամել:

Թավայում բուսայուղով սոխառած անել, ավելացնել բրինձը, 0.5 բաժակ ջուր եւ եփել: Ընթացքում ավելացնել կտրտած լոլիկը, մաղադանոսն ու սոխը: Համեմել սպիտակ պղպեղով եւ աղով ու եփել՝ մինչեւ բրնձի փափկելը: Հետո դդմիկները բաժանել 2 մասի եւ փորել: Բրնձե միջուկը լցնել մեջը, դդմիկները կաթսայի մեջ շարել, վրան լցնել տոմատի հյութ եւ 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, դնել մարմանդ կրակին

Մատուցել սառը: Անու՛շ լինի:

* * *

Մալթա կմեկնի Էլիզաբեթ Դանիելյանը

«Մանկական Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) իր «People of the sun» երգով: Հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանյան ընտրական փուլ էին անցել 10 մասնակից՝ Նարեկ Վարդանյան՝ «Աշուն», Մերի Քոչարյան՝ «Չի կարել­ի», Էլինա եւ Արման՝ «Galaxy», Կարեն Օհանյան եւ Միկա՝ «Shine out», Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)՝ «People of the sun», Միկա՝ «Մանկության խորհուր­դ», Mery M՝ «#Peace», Յունա՝ «Walk around», Srbuhi feat. DDJ՝ «Զուռնա», Սյուզի Հարությունյան՝ «I dream»:

Մրցույթն այս տարի կլինի նոյեմբերի 15-ին՝ Մալթայում: Մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները եւ Ուկրաինան:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսի­լ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007թ., երբ «Արեւիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում 2-րդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008թ. Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009թ. մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ տեղը: 2010թ. ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011թ. մրցույթն անցկացվեց Հայաստանում, եւ մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012թ. Հայաստանը ներկայացրել է «Compass band՚ խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 2013թ.՝ Մոնիկա Ավանեսյանը՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

* * *

Եթե վատ եք քնում, վերանայեք ընթրիքը

Continue reading

Նախնյաց հիշատակի տոնը՝ Արփի եւ Մադաթափա լճերի միջակայքում

Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականների համախմբումը սեպտեմբերի 23-ին հերթական անգամ նշեցին ավանդական Նախնյաց տոնը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Շիրակի մարզի Արփի եւ Ջավախքի Մադաթափա լճերի միջակայքում կատարել են արիադավան ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց:

Հայ արիականներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ խնդրելով աջակցել իրենց՝ Հայոց հայրենիքի վերատիրման, ամբողջականացման գործում եւ Հայկական լեռնաշխարհում՝ Հայոց Արարչատուր եւ Աստվածազարմ Բնօրրանում վերստին հաստատվելու համար:

Նախնյաց հիշատակի օրը տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշվում եւ մեծարվում են մեր նախնիները, եւ դա բացարձակ կապ ու նմանություն չունի հուդա-քրիստոնեական մեռելոցների հետ: Առավել եւս, որ հայ արիական հայերն իրենց նահատակների ու մեռյալների հոգիներին ճանապարհում են Վերին Հայկական լեռնաշխարհ, ոչ թե Վերին Երուսաղեմ, ինչպես հուդա-քրիստոնյաները: Հայ արիադավան հեթանոսները Սրբազան Տարածք են համարում Արարատյան (Հայկական) աշխարհը, ոչ թե Իսրայելը, Սրբազան Լեռ են համարում Մեծ ու Փոքր Մասիսները, ոչ թե Սիոնը եւ հիշում են ոչ թե հրեական առաքյալներին կամ այսպես կոչված մարգարեներին, այլ բոլոր հայ նախնիներին՝ տասնյակ հազարամյակներից եկած ու մինչ ցայսօր, դրանով իրենց մեջ նորոգելով Հայի Տիեզերահաս ենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու առաքինությունները: Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի-ոգիներ կապը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայկական Աշխարհները…

Continue reading

Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը հիշեցնում է Հայոց միասնության ու հայրենատիրության մասին

1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը (շնորհավորում են հայարիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները)

Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական երկու հանրապետությունները գործում են որպես անկախ պետություններ, սակայն միահյուսված են բոլոր առումներով: Երկուստեք ընդունել են նաեւ վերամիավորման որոշումներ, ինչը հաշվի առնելով է Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ հայտարարել, որ իր հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով ճանաչում է ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը՝ Արցախը համարելով Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը:

Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները այս որոշումն ընդունել են ինչպես հիմնվելով ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների որոշումների վրա, այնպես էլ առաջնորդվելով ազգային ու միջազգային, բնական, պատմական եւ իրավական իրավունքներով:

Continue reading

Քաղաքական ներքին առօրյա. – Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն… Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելու… Կխախտվի՞ քաղաքական անդորրը…

Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն

Մինչեւ սեպտեմբերի 30-ը  ընդդիմադիր քառյակը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ առաջ քաշված 12 կետերը կատարելու համար: Ընդդիմադիրները կրկին չեն բացառում «թեժ աշնան տարբերակը, եթե իշխանությունը հրաժարվի կատարել իրենց պահանջները: ԲՀԿ-ն անգամ հայտարարեց, թե պատրաստ է «ցանկացած ֆորսմաժորային զարգացման»:

Այս առիթով խոսել է «Հանրապետություն»կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. «Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասել, որ ինքը գնում է իշխանափոխության, երբեք չի ասել,  որ ինքը ընդդիմադիր է, երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը, ինքը չի ասել, որ արտահերթ ընտրությունների կողմնակից է: Ես համոզված եմ, որ նման բան չի ասելու, որովհետեւ տեսնում եմ, որ այդ կուսակցությունները անկախ չեն ու մի մարդու որոշելով չեն»: Ըստ  նրա՝ ԲՀԿ-ն շատ քիչ է տարբերվում ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ ընտրությունների ժամանակ փող են բաժանում. «Քաղաքականությունը տեսնում են նյութական միջոցներով ու տնտեսական հնարավորություններով, եւ ամենակարեւորը՝ գաղափարական առումով երկուսն էլ Եվրասիական տնտեսական մոդելի կողմնակից են: Եվ երբ իրենք խոսում են համակարգային փոփոխությունից, ինձ համար ծիծաղելի է: Ի՞նչ համակարգային փոփոխություն, եթե  գնում ես դեպի Պուտին-Լուկաշենկո-Նազարբաեւ օրինակը, որը ոչ միայն հետընթաց է, այլեւ ծիծաղելի է առաջադեմ աշխարհի համար»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի գնահատմամբ՝ ոչ  իշխանական քառյակի կուսակցությունները այլեւս դարձել են ԲՀԿ-ի կցորդը, ինչը հիասթափություն է առաջացրել հասարակությունում: Արամ Սարգսյանը նշել  է,  որ  դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին որոշվեց, որ «եթե ընդդիմություն լինես, ապա չպիտի ունենաս աշխատելու, երկրում գործունեություն ծավալելու հնարավորություն, որովհետեւ պետությունը չի կարող թողնել,  որ դու տնտեսական միջոցներ  ունենաս ու դրանք կիրառես պետության դեմ», որն իրենք միայն իշխանությանն են դիտարկում: Այն ժամանակ դա ուղիղ էր ասվում, իբր կազմակերպված պետություն ձեւավորելու առումով եւ այդ գաղափարի շուրջ ՀՀ 2-րդ նախագահը փորձեց ձեւավորել նաեւ կազմակերպված  կուսակցություններ՝ հիմնական բաղադրիչը դարձնելով փողը:

Շատ  կուսակցություններ, դժբախտաբար,  ընդունեցին խաղի այդ կանոնները, որ քաղաքականության մեջ փող է պետք: Այժմ էլ ընդդիմադիր կուսակցությունները գնացին այդ ճանապարհով՝  վերածվելով ԲՀԿ-ի կցորդի: Այսպես՝ ԲՀԿ ղեկավարի ասածները դառնում են քննարկման շատ լուրջ թեմաներ, հիմնավորվում են, չհակադրվելու գործելաոճն էլ առաջնային է դարձել, ինչը  հասարակությունից դուրս է դնում այս ուժերին: Սա նաեւ հիասթափություն առաջացրեց քաղաքականության ու քաղաքական գործիչների հանդեպ, ինչն էլ հանգեցրել է այս անվստահության վիճակին:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 29-ի (334) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. 3-րդ համաշխարհային պատերազմն արդե՛ն սկսվել է – Աշխարհաքաղաքական վերաձեւումներն անխուսափելի են… Եվրոպան՝ մասնատման ճանապարհին – Շոտլանդիան դեռ կհասնի անկախության…

2. Անկախությունը բնակա՛ն, ոչ թե եվրոպական արժեք է – Կկազմաքանդվեն ոչ միայն թույլ երկրները, այլեւ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը…

3. Հավասարակշռող դեր՝ ՄՄ-ԵՄ փոխհարաբերություններում… Սա կարող է դառնալ նաեւ եվրոպական ու ասիական համագործակցության մի նոր առանցք – Այսօր չկա՛ տնտեսություն, կա՛ բացառապես քաղաքատնտեսություն…

4. Քաղաքական ներքին առօրյա. – Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն… Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելու… Կխախտվի՞ քաղաքական անդորրը…

5. Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

6. Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…

7. Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի հանդիպումները… Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները… Մեր հրձիգներն աշխարհի առաջնությունում… Արցախում նաեւ միջազգային մրցաշարեր կանցկացվեն… Այլ մարզական լուրեր…

8. Հայկական խոհանոց – Ոչխարասնկով տաք ուտեստ… Երիտասարդ ու միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանոդագրվե՛ք «Լուսանցք»…

3-րդ համաշխարհային պատերազմն արդե՛ն սկսվել է – Աշխարհաքաղաքական վերաձեւումներն անխուսափելի են… Եվրոպան՝ մասնատման ճանապարհին – Շոտլանդիան դեռ կհասնի անկախության…

Մերձավորարեւելյան հակամարտությունները, դրանց անվերահսկելի ծավալումները, ուկրաինական քաղաքացիական կռիվներն ու նախապատերազմական վիճակը Ռուսաստանի հետ, Կովկասյան կիսատաք-կիսասառը հակամարտությունների հնարավոր վերսկսման վտանգը այլեւս նոր աշխարհակարգի հիմքերն են գցում: Որ աշխարհն այլեւս առաջվանը չէ, փաստ է: Միաբեւեռ աշխարհակարգին փոխարինել է երկբեւեռը, Ռուսաստանը թերեւս կարողացավ դիմակայել Արեւմուտքի քաղաքական ու տնտեսական ճնշումներին, անգամ պատրաստվում է ռազմական ճնշումները կանխելու:

Մեծ փոփոխությունների շեմին առկա մարտահրավերներն են Իսլամական խալիֆության հռչակումը Իրաքի եւ Սիրիայի տարածքներում, «Ալ-Քաիդ­ա»-ի նոր քայլերը արաբական երկրներում եւ Հնդկաստանում, Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ Արեւելյան Ուկրաինայի փաստացի ենթակայությունը Մոսկվային, Արցախյան խնդրի ռազմականացման նոր վտանգը, Եվրամիության ու Եվրասիամիության հակասությունների խորացող ընթացքը, համաթուրքական, համաիսլամական ծավալումները եւ կրոնական հակասությունների անկասելիությունը, էթնիկ զտումներն ու պետությունների մասնատման եւ նորերի առաջացման քաղաքականությունը… հանգեցնելու են լուրջ փոփոխությունների, եւ աշխարհի վերաձեւման հին ծրագրերին ավելանալու են նորերը:

Իզուր չէ, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր շաբաթօրյա աղոթքներից մեկում հայտարարել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է: Այդ հայտարարությունը պոնտիֆիկն արել է հանդիսավոր արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր 100 հազար իտալացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել էին 1-ին աշխարհամարտի տարիներին: Արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի ամենամեծ ավստրո-հունգարական հուշահամալիր-գերեզմանոցում: «Այսօր, երբ 2-րդ աշխարհամարտի սարսափները արդեն հետեւում են, մենք կարող ենք խոսել նոր համաշխարհային պատերազմի մասին, որը բաղկացած է հանցագործություններից, սպանություններից ու ոչնչացումներից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Իր ուղերձում նա դատապարտել է բոլոր ժամանակների բոլոր պատերազմները, ինչպես նաեւ «ահաբեկչություն սերմանողների­ն», ովքեր, նրա խոսքով, «իրենց հետ մահ ու ավեր են բերում»: «Պատերազմը իռացիոնալ է, նրա միակ պլանը ավերածություններ բերելն է: Որքան շատ ավերածություններ է այն բերում, այնքան ավելի է աճում: Ժլատությունը, անհանդուրժողականությունը, իշխանության ծարավը, այս մոտիվներն են ընկած պատերազմ սկսելու որոշման հիմքում: Եվ շատ հաճախ դա արդարացվում է գաղափարախոսությամբ»,- ասել է Հռոմի Պապը:

Դեռ 2 տարի առաջ, Հայ Արիական Միաբանությունը կոչ էր հղել համաարիական գաղափարներով ու քաղաքականությամբ առաջնորդվող միջազգային ուժերին, հնարավորինս արագ կողմնորոշվելու եւ միասնաբար հանդես գալու՝ ընդդեմ ավերիչ ուժերի: Եվ արարիչ ուժերին սատարելու համար կոչ էր հղվել նաեւ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից գոնե քիչ առաջ համախմբվելու համար:  Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին էր հղվել այդ ուղերձը՝ աշխարհի վերաբաժանման միջազգային գործարքը խափանելու, հին աշխարհակարգի վերարտադրությունը կանխելու եւ բնականոն աշխարհակարգ հաստատելու համար:

Continue reading

Անկախությունը բնակա՛ն, ոչ թե եվրոպական արժեք է – Կկազմաքանդվեն ոչ միայն թույլ երկրները, այլեւ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը…

Անկախությունն ու ազատությունը բնական երեւույթներ են, եւ, երբ դրանք խախտվում կան ինչ-որ եվրաչափանիշներով են սահմանափակվում, բնականորեն դառնում են դիմադրության եւ պայքարի կենտրոններ: Այստեղ է, որ առաջ է գալիս ազատագրական պայքարը, հանուն որի հաղթանակի ազատատենչ ազգերը մարտնչում են նաեւ դարեդար:

Արցախի եւ արցախահայության պայքարը զուտ ազատագրական էր եւ արժանի հաղթանակի, ինչն ամրագրվեց հայորդիների սխրանքով: Ափսոս, որ վերամիավորման խնդիրը «չի հասունանու­մ» մեր իշխանությունների ու քաղաքական վերնախավի մոտ: Անարձագանք մնաց նաեւ Հայ Արիական միաբանության կոչը, որում դիմում կար հայ քաղաքական եւ հանրային բոլոր կառույցներին՝ կազմակերպական որոշումներով ճանաչել Արցախի անկախությունը կամ վերամիավորումը Հայաստանի հետ, ինչը կդառնար մեր խորհրդարանի, կառավարության եւ նախագահի քննարկման թեմա: Նաեւ արտաքին ուժերին կստիպեր հաշվի առնել համահայկական այդ պոռթկումը: Ինչեւէ, որպես համահայկական ազգայնական ու արիադավան-հեթանոսական կառույց, ՀԱՄ-ը վաղուց է հայտարարել, որ Հայաստանն ու Արցախը վերամիավորված է համարում, քանի որ դրա համար անհրաժեշտ բնական ու պատմական, ռազմա-քաղաքական ու իրավական եւ բոլոր այլ պայմանները կան: Ուստի մենք՝ հայերս, չպետք է անտեսենք հայկական երկու պետությունների վերահաստատված միավորումը, երբ բոլոր հարցերն արդարորեն լուծված են: Այսպես՝ հայ արիներն Արցախը ճանաչել են որպես Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզ, ինչը պետք է անի նաեւ մեր պետությունը, քանի որ սա է սկիզբը ամբողջական Հայաստանի վերակերտման եւ Հայկական լեռնաշխարհում հայերիս առաքելության վերահաստաման:

Սակայն, հաշվի առնելով մեր պետության դիրքորոշումը եւ միջազգային առկա իրավիճակը, քաղաքական ու հանրային ուժերը, այդ թվում՝ հայ արիներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները, ողջունում են, երբ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հետզհետե մոտենում է իրավական կարգավիճակին: Օրերս Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով եղավ Իսպանիայում, անկախության ձգտող եւ հայագեն Բասկերի երկրում, որտեղ ճանաչեցին Արցախի անկախությունը: Մինչ այդ, Բասկոնիայի ներկայացուցիչները եղել էին Արցախում եւ հիացել հայկական այս տարածքի բնակիչներով ու անկախացած Արցախի հաջողություններով:

Continue reading

Հավասարակշռող դեր՝ ՄՄ-ԵՄ փոխհարաբերություններում… Սա կարող է դառնալ նաեւ եվրոպական ու ասիական համագործակցության մի նոր առանցք – Այսօր չկա՛ տնտեսություն, կա՛ բացառապես քաղաքատնտեսություն…

Գործադիրը դեռ հունիսին քննարկել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ընթացքը: Սա այն պահին էր տեղի ունենում, երբ ռուսական որոշ լրատվամիջոցները նորից թմբկահարում էին, թե Ադրբեջանը կարեւոր գործընկեր է եւ պետք է Ռուսաստանին: Այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան ու Արցախի մասին հայտարարությունները Ադրբեջանին ՄՄ-ին անդամակցելու հրավերի փորձ էր, ինչը ցուցադրաբար չի մերժում Բաքուն (նաեւ Անկարան), բայց դա համաթուրքական խաղացանկում բացի Արցախի խնդրից, ներառում է նաեւ Հայաստանին տարածաշրջանային ենթակառուցվածքներին անդամակցելուց եւ նորերին էլ մասնակցելուց դուրս թողնելու հարցը:

http://www.hayary.org/wph/?p=4361 – Տարածաշրջանային շահեր, որ աշխարհաքաղաքական են – Առկա հակասությունները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային խաղացող – տարանցիկ երկիր…

http://www.hayary.org/wph/?p=4345 – Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…

Այս հարցերում Բաքվին ու Անկարային Եվրասիական միության ստեղծման ճանապարհին աջակցում է մեկ այլ թյուրքական պետություն՝ Ղազախստանը, որը եւս համաթուրքական դաշինքի անդամ է: Աստանան հակահայ գործունեությամբ աչքի է ընկնում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական հարցերում: Վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անգամ հայտարարեց, թե՝ «Համաթուրքական դաշինքը մեկ ազգի դաշինք է, որն ապրում է 6 պետություններում (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան)՝ ընդհանուր ավելի քան 200 մլն. բնակչությամբ»: Նաեւ հասկացնել է տվել, որ այդ միությունն առաջնային է համարվում բոլոր այն միություններից, որոնց մեջ մտել է Ղազախստանը:

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, ներկայացնելով Եվրասիական միության եւ Մաքսային միության թեմաները: Նշել է, որ Եվրասիական կամ Եվրոպական միություններին անդամակցումները միայն տնտեսական խնդիրներ չեն ներառում, ինչպես փորձում են պնդել մեր շատ պետական այրեր: 

Իսկ հայ արիները լուրջ կասկածներ ունեն, որ ԱՊՀ ՀԱՊԿ-ն կպաշտպանի Հայաստանին՝ Ադրբեջանի հետ նոր հակամարտության (նաեւ տնտեսական առաջնահերթությունների) դեպքում, քանի որ այդ կառույցի մի մասը համաթուրքական դաշինքի անդամ է նաեւ: Մինչեւ Ղազախստանի նախագահի նոր բացահայտումները, ըստ ամենայնի այս իրողությունն արդեն գիտակցելով, ռուսական ծավալապաշության սոխակ Վլադիմիր Ժիրինովսկին երգել էր, թե Ուկրաինայի մասնատումից եւ Ղրիմի վերամիավորումից հետո՝ հաջորդը Ղազախստանը պիտի լինի, որը հսկայական տարածքներ է ստացել ԽՍՀՄ-ի ժամանակ… Իմիջիայլոց, ոչ ուղղակի, բայց այս իմաստով արտահայտվել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հասկացնելով, որ շատ ազգեր, որ իրականում ազգեր չեն, ստեղծել են պետություններ, որոնք չեն եղել երբեք…

Continue reading

Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

 Սկիզբը՝ թիվ 27-28-ում

http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

Չինագետ Լ.Բորովկովան իր գրքի (Ցարստվո զապադնովո կրայա) նախաբանում գրում է. «Մ.թ.ա. III դ. վերջերից մինչեւ մ.թ I դ Կենտրոնական Ասիայի համար եղել է մեծ պատմական ժամանակաշրջան: Դա եղել է քոչվորների հզոր թագավորության՝ Սյուննու կազմավորման եւ ծաղկման ժամանակը, որը տարածված էր Մոնղոլիայի արեւելքից մինչեւ Միջին Ասիա, իսկ հետո (206 մ.թ.ա.- մ.թ. 25) նրա կործանման եւ փլուզման ժամանակաշրջանը՝ չինական Խան կայսրության հետ պայքարում»:

Հեղինակը, արտահայտելով կարծիքը, գրում է. «Այն ժամանակվա չափանիշներով տարածաշրջանի այս ժողովուրդը, որն ունեցել է 700 տարվա պատմություն, թվում է, թե հենց այնպես հեշտ ու հանգիստ, հետք չթողնելով, իջավ պատմության բեմից սկսած մ.թ. Vդ կեսերից: Այս անկման իրադարձությունը պատմության համար մնում է հանելուկ, որը սպասում է իր ուսումնասիրողին»:

Չինացի պալատական պատմաբան Սիմա Ցյունը «Պատմություն Սյուննուների մասին» աշխատությունում շարադրել է «սյուննու» ժողովրդի պատմությունը սկսած մ.թ.ա I-II, որտեղից կանենք մի մեջբերում. «Արդեն հարյուր տարի է, ինչ գոյություն ունի  Սյուննու պետությունը, որի մեջ են մտել Խանից հյուսիս եւ հյուսիս-արեւելք գտնվող նվաճված  ժողովուրդները: Խանում այդ ժամանակ իշխող ժողովրդի՝ սյունների անվանումը դարձավ հյուսիսային ժողովուրդների հին չինական ընդհանուր «խուսցի» անվան հոմանիշը»: Ինքը՝ պատմաբանը, երեբեմն «խուսցիի» փոխարեն գրում էր «սյուններ», իսկ «խուսցի» բառը չինարեն նշանակում է հյուսիսացի:

Սյուննու անվանումը կարդալիս մտովի տեղափոխվում ես Սյունյաց երկիր, հիշում հայ իշխաններ Սյունիներին եւ «սյուններ» բառի մեջ գտնում հայերեն «սյուն» արմատը: Իսկ երբ տեղեկանում ես, որ այժմյան Չինաստանում կա Ցիցիքար (Ցիցիկար,- ռուս.) անունով քաղաք, ապա Սյունիքում ես գտնում նրա զուգահեռը՝ «Ցից քարեր» անվամբ, ինչպես տեղացի ժողովուրդը եւս մի տարբերակով անվանել է Քարահունջ հուշարձանը:

Երբ Ս.Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» գրքում կարդում ենք. «Մամիկն ու Կոնակը ապստամբում են իրենց տեր եւ հովանավոր Ճենաց թագավորի դեմ…», ապա այստեղ ակամա մտաբերում ենք Մամիկոնյաններին: Պատմության այս հանելուկը, որտեղ միահյուսվում են Չինաստանի եւ Հայաստանի տեղանունները, եւս ուսումնասիրության կարիք ունի:

Քուշանաց թագավորությունը  չինական աղբյուրներում կոչվել է  ուշի թագավորություն: Հարց է ծագում՝ ովքե՞ր են քուշանները, որտեղի՞ց են, ի՞նչ է նշանակում քուշ/կուշ/գուշ բառը եւ ո՞ր լեզվով կարելի է այն բացատրել: Մենք կփորձենք գտնել այս հարցերի պատասխանը:

Հ. Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքից տեղեկանում ենք, որ շումերերեն «KuŠ» սեպանշանի ընթերցման տարբերակներից մեկը՝ «su11» բառը նշանակում է «ցեղ, տոհմ, սերունդ»: «KuŠ» սեպանշանի հիմնական ընթերցումներն են ԽuŠki=Կուշ, Քուշ երկիր կամ Suki=Սու երկիր: Ըստ շումերաաքադական ժամանակաժշրջանի աշխարհագրության՝ Su-birki4 է անվանվել Միջագետքից հյուսիս ընկած երկիրը: Սպեր անվանումը համահունչ է Շուբարտու երկրի շումերական Su-birki ici անվանման հետ:

Հեղինակը Ճորոխ-եհոն գետանունը կապում է Սպեր=Su-birki4 երկրի հետ եւ համարում է, որ Su-birki4=Suki=ԽuŠki:

Continue reading

Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…

Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին

Սկիզբը՝ թիվ 28-ում

http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…

Շատ տարիներ չանցած՝ հայոց այս նորագույն ուխտավայրում, ի նշանավորումն պատմական իրադարձության, դրվեցին փոքր հուշաքար եւ մետաղե ցուցանակ՝ Նժդեհի անվան, ծննդյան եւ երկրային վախճանի թվականների նշումով։

1983թ. հոկտեմբերի 7-ից ակունքվում է Նժդեհյան նախ խորհրդապահ, այնուհետ՝ արցախյան վերազարթոնքի շնորհիվ բացորոշված ամենամյա ուխտագնացությունների շարան­ավանդույթը, որ, Նժդեհի արարչական էությունը ցուցանող լուսասփյուռ ճառագայթի երկրաչափական սահմանմանը համարժեք, սկիզբ ունի՝ միայն սկիզբ, եւ չունի վերջ…

1986թ. հոկտեմբերի 7-ի հերթական գաղտնի ուխտայցի ժամանակ, հիշյալ նշխարատեղիում, Ամենաբարձրյալի գերագույն իշխանության անունից օրհնության կարգ է կատարում ազգանվեր քահանա (հետայդու երկար ժամանակ՝ նախ նժդեհյան ոգուժով ազատագրված ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ, վարդապետ) Աթանաս Մովսիսյանը։

2000-ական թթ. սկզբին գործարար Ռուդիկ Վարդազարյանն իր ու բարեկամուհիների միջոցներով «Նժդեհ» անվամբ արծվապատկեր հուշաքար է տեղադրում՝ հընթացս ցանկապատելով եւ աստիճանապատելով։

2006թ. հուշաքարից քիչ ցած, «Հայ ասպետ» կազմակերպության Նժդեհիկների անունից ուշագրավ բացված քարագիրք է դրվում՝ «Հերոսները չեն մեռնում՝ հազարապատկվում են» փորագիր կարգախոսով։

2011թ. մի խումբ երեւանցի ազատամարտիկներ Կապանի ընկերների օգնությամբ հավելազարդում են նշխարավայրը՝ պատրաստելով նոր ենթակառուցվածքներ։

…1987թ. մայիսի 8-ին (ուշադրություն դարձրեք՝ ուղիղ 5 տարի անց, այս օրը կրկին Նժդեհի «անտես», բայց հավերժ առաջավար աջով, պիտի ազատագրվի արցախյան միջնաբերդաքաղաք Շուշին) նույն նախաձեռնող խմբակը (ուրգեն Արմաղանյանից բացի) խստագույն գաղտնապայմաններում, Նժդեհի մնացյալ մասունքներն ամփոփում է Սպիտակավորի չգործող Սուրբ Աստվածածին վանքի բակում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածք)։ Դրանց հետ հողին է ի պահ հանձնվում Վարագ Առաքելյանի կազմած ծրագրային գրությունը՝ որպես օրինակելի­անօրինակ ուղերձ սերունդներին. «ԳԱՐԵԻՆ ՏԵՐ­ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ (ՆԺԴԵՀ)։ Հայ պարմանի, եթե երբեւիցե ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայությունը, իմացի՛ր, որ գտել ես հայ Հերոսաց Հերոս Նժդեհի հավետ սրբազան աճյունը։ Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սյունյաց բարձր լեռները, եւ հայ ազգի երկու արյունարբու թշնամիները թաքնվում էին ձորերում ու լեռներում։ Ծնկի՛ եկ այս աճյունի առջեւ, ինչպես այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին հանձնողներն արեցին։ Նժդեհի հոգին սավառնում է հայ լեռնաշխարհի վրա եւ այդ հոգին գալիք ազատագրական կռվում դարձյալ առաջնորդելու է մեզ…» (իրոք որ մարգարեաշունչ խոսքեր)։

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի հանդիպումները… Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները… Մեր հրձիգներն աշխարհի առաջնությունում… Արցախում նաեւ միջազգային մրցաշարեր կանցկացվեն… Այլ մարզական լուրեր…

Հայաստանը կմասնակցի Եվրոպայի Խորհրդի սպորտային համաժողովին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը  մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող՝ սպորտի նախարարների համաժողովին: Համաժողովում քննարկվելու են մարզական մրցումների մեքենայությունների ռիսկի մասին հարցեր:

Եվրոպայի Խորհուրդը եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունը այդ հարցի կապակցությամբ պատրաստել են մասնակի համաձայնագիր, որը պետք է ստորագրեն եվրոպական երկրների սպորտնախարարները: Այդ փաստաթղթի նպատակն է պայքարել տեղական եւ միջազգային մակարդակով սպորտում հանդիպող մեքենայությունների, հովանավորչությունների, կաշառակերության դեմ: Համաժողովին կքննարկեն նաեւ դոպինգի հետ կապված հարցեր:

Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները

«Ալաշկերտ»-ը «Հրազդան» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձանՆորայր Գյոզալյանն ու Գոռ Մալաքյանը: «Փյունիկ՚»ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց «Շիրակ»-ին: Դուբլի հեղինակ դարձավ Սեսար Ռոմերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը:

Պատասխան հանդիպումները կանցկացվնեն հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 5-ին:

Աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ուլիս»-ը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Կապանի «Գանձասար»-ը սեփական դաշտում հաղթեց Հայաստանի չեմպիոն «Բանանց»-ին եւ կամային հաղթանակ տարավ: Այս հաղթանակից հետո կապանցիները վաստակեցին 10 միավոր եւ բարձրացան 3-րդ տեղ: Աղյուսակը գլխավորում է Երեւանի «Ուլիս»-ը, որը 6 խաղից հետո ունի 16 միավոր: Երեւանյան թիմերի մրցավեճում «Փյունիկ»-ը ջախջախեց «Արարատ»-ին՝ 4:0, իսկ «Ուլիս»-ը հաղթեց «Միկա»-ին՝ 3:1: Երեւանի «Ալաշկերտ»-ը 3 անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը՝ սեփական դաշտում պարտության մատնելով յումրիի «Շիրակ»-ին՝ 2:0:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 16 կետով

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվ. սեպտեմբեր ամսվա ֆուտբոլի ազգային հավաքանների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 16 կետով եւ 2014թ. սեպտեմբերին զբաղեցրել է 52-րդ տեղը՝ ունենալով 556 միավոր: Այժմ Հայաստանի ազգային հավաքականի անմիջական մրցակիցներն են Կոնգոյի, Բուրկինա-Ֆասոյի, Ճապոյիայի վինեայի եւ Պերուի հավաքականները:

Նշենք, որ լավագույնների տասնյակում են` երմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի ազգային հավաքականները: Առաջատար երմանիայի ազգային հավաքականն իր հաշվին ունի 1765 միավոր:

Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբիշներից փայլուն հանդես եկան Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եզրափակիչում Արսենը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբշամարտիկին, իսկ եզրափակչի ճանապարհին նա հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0): Մինչ այդ հայ ըմբիշը հաղթել էր ավստրիացի, մեքսիկացի եւ վրացի մարզիկներին: Արթուրը դարձավ աշխարհի չեմպիոն՝ 50 վայրկյանի ընթացքում հաղթելով գերմանացի մարզիկին: Մինչեւ այդ Ալեքսանյանն առավելության էր հասել իրանցի, բելառուս, հունգարացի ու թուրքմենստանցի մարզիկների հանդեպ։

Մեդալների հաշվարկով ըմբշամարտի Հայաստանի ընտրանին առաջինն է աշխարհում 56 երկրի 261 ըմբիշների պայքարում աննախադեպ նվաճման հասած՝ 8 քաշային կարգերից 2-ում ոսկե մեդալ նվաճած մեր ընտրանին մեդալների հաշվարկով 1-ինն է: Մեդալների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունի՝ 1. Հայաստան՝ 2 ոսկե, 0 արծաթե, 0 բրոնզե մեդալ, 2. Ռուսաստան՝ 1-2-1, 3. Իրան՝ 1-1-2, 4. Հունգարիա՝ 1-0-2, 5. Կուբա՝ 1-0-0:

Continue reading