Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Թրամփը Պուտինին առաջարկել է Եվրոպայի հետ անվտանգության նոր համաձայնագիր նախապատրաստել․ Axios
- Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ (վիդեո)
- Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
- 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան
- Փաշինյանը Դուբլինում է. կառավարության նիստը վարում է փոխվարչապետը
- Նիկոլի ամբողջ կերպարը՝ մարդկանց գայթակղել բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան
- Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարի
- Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ
- Եղեգնաձորում որևէ ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել. «Հանրապետություն»
- Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ա1պլյուս- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը
- Սիգի ձկնկիթը չի արտահանվի
Category Archives: Հոդվածներ
Նոր որակ.- Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞ – Մագելանի քարանաձավի մասին.- µնապահպանության նախարարությունը վերապահում ունի, բայց կառավարությունը հաստատում է…
Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞
Մասնագետներն ասում են, որ Մագելանի քարանձավը հազվագյուտ էկոհամակարգ է, որ ոստան է հազարավոր չղջիկների համար: Չմոռանանք, որ չղջիկները մեր երկրի բնական համակարգի անօտարելի մասն են, այսինքն՝ բնական այդ համակարգի կայունությունը պահպանելու գործում առանձնահատուկ տեղ ունեն: Ի դեպ, այս անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, այստեղ են ապրում եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։ Բնապահպաններն ահազանգեցին, որ քարանձավը լուրջ վտանգի առաջ է հայտնվել եւ դիմեցին ՀՀ բնապահանության նախարարությանը՝ շտապ տեսչական ստուգումներ անցկացնելու «ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավում, որտեղ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձեռնաթեւավորների տեսակները»:
Իսկ մշակույթի նախարարությունը այն վարձակալության է տալիս՝ էկոնոմիկայի նախարարության ձեռքով անելով իր քանդարարությունը:
Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5343 – Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…
* * *
Մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մենք քարանձավներն էլ կօգտագործենք: Գործադիր իշխանությունը հավանության է արժանացրել քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Դատելով այդ ծրագիրից, խոսքը նախ Մագելանի քարանաձավի մասին է: Այն ներկայացվում է իբրեւ Մագելի քարանձավ, որ կարստային քարանձավ է Հայաստանում, Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին (թեմայի մասին «Հայաստանի Հանրապետություն»-ում խոսել եմ)։
Իսկ Մագելան անունն էլ ոչ մի կապ չունի դպրոցական դասագրքերից մեր ճանաչած ճանապարհորդ Մագելանի հետ: Քարանձավը այդպես է կոչվել որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով 1980թ. որսին հետեւելով գտել է քարանձավը։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ուսումնասիրված է մինչեւ 1,7 կմ խորությունը։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք դեռ ուսումնասիրված չեն։ Մագելի քարանձավը նեոլիթի ժամանակաշրջանում բնակեցված է եղել, ինչը հաստատում են այնտեղ գտնված արջի ոսկորները, քարե գործիքներն ու այլ առարկաներ։ Խորության պատճառով քարանձավում մշտապես ջերմաստիճանը 14 աստիճան է: Քարանձավի մուտքն այնքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում։ Այս քարանձավում ապրում են չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ 2005թ. քարանձավում գտել են 600 առանձնյակից կազմված Արաքսյան գիշերաչղջիկների մայրական գաղութ: Continue reading
Ձնագեդոն, որ ստիպեց չմրթմրթալ Երեւանի վրա – Պարզվեց, ձյունը ոչ միայն ԱՄՆ 11 նահանգների է տիրացել՝ 33 մլն. բնակչությամբ հանդերձ, այլեւ ՍՊՀ տարածքից զատ Ճապոնիա էլ է հասել, որտեղ նույնպես զոհեր են եղել…
Ազատ խոսքի իրավունքը մեր մամուլում մի տեսակ սանձարձակության է վերածվել: Ավելի ստույգ՝ վերածվել է բացառապես քլնգելու իրավունքի: Քլնգու՞մ ես՝ ազատ ես, չե՞ս քլնգում՝ կաշառված ես: Հանգիստ, թեկուզ սուր, բայց կշռադատված խոսքին տեղ չկա: Հանրությունն էլ կարծես հայհոյանքի է կարոտ. սիրտը միայն այդպես է հովանում:
«Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ ասել է. մեր թերթի էջերում կարող են արտահայտվել բոլորը՝ անկախ կուսակցական, քաղաքական, կրոնական պատկանելությունից՝ զուսպ եւ ոչ հայհոյախառն խոսքի պայմանով: Մենք ուղղակի մեր թերթի ամեն սանտիմետրի վրա դողում եք եւ ափսոս է անպարկեշտ խոսքի համար գումար ծախսելը: Այսօր շատ քիչ թերթեր են մնացել, որոնց գինը 100 դրամ է: Դրանք դարձրել են 150-250 դրամ: Եվ չեն սխալվել, քանզի թանկացել են տպագրական (եւ ոչ միայն) ծախսերը: Մենք առայժմ չենք թանկացրել մեր թերթը՝ չցանկանալով թեկուզ 50 դրամի բեռ ավելացնել մեր մշտական ընթերցողների ուսերին: Բայց այդ չթանկացնելու բեռը մենք ենք կրում: Դրա համար էլ մեզ համար թանկ է, անչափ թանկ ամեն մի տառը, ու սա է պատճառը, որ չենք ուզում էժան խոսքին տեղ հատկացնել:
Հայաստանյան օրաթերթերից մեկի՝ իմ կողմից շատ հարգված խմբագիրներից մեկը մի օր ինձ ասաց. «Ջանս, շատ եք խիտ ու լուրջ, չեք ձգի, մարդիկ էսօր թեթեւ բան են ուզում»: «Կձգենք,- ասացի,- շնորհակալություն գնահատականի համար, իսկ թեթեւություն փնտրողները, խնդրեմ, թող օգտվեն մյուս թերթերից»: Անկեղծ ասած՝ նեղացավ ինձնից, ամիսներով չէր բարեւում: Անցավ երկու տարի: Մի օր ջերմ ժպտաց, առաջվա պես բարեւեց ու թե՝ «Դու ճիշտ էիր, ես թեթեւացրի, բայց ինձ հեչ թեթեւ չեմ զգում»… Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ – այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Մարզաշխարհի խաչմերուկներում
Նոր չեմպիոնների վստահ քայլերը
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով ավարտվեց աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: «Այն հավաքել է մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 3, կանանց հավաքականի՝ 2 անդամներ, ինչպես նաեւ անվանի վետերան շախմատիստներ. Ռաֆայել Վահանյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Նորայր Քալանթարյանը, Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը եւ ուրիշներ»,- ասել է առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Մրցաշարին մասնակցեցին 54 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 15-ը գրոսմայստերի կոչում ունեին, 13-ը՝ միջազգային վարպետ,ի ինչպես նաեւ շախմատիստներ, ովքեր ունեին ՖԻԴԵ-ի կոչումներ:
Շվեյցարական մրցակարգով անցկացվեց 8 փուլ, մասնակիցներին յուրաքանչյուր խաղի համար տրված էր 10+5 րոպե ժամանակ:: Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին խաղում հաղթելով միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանին, վաստակեց 7,5 միավոր եւ վստահ գրավեց 1-ին տեղը: Նրան հետապնդող Տիգրան Լ.Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանի հետ, 1 միավորով ետ մնաց առաջատարից եւ վայր դրեց չեմպիոնի իր լիազորությունը՝ հանգրվանելով 2-րդ հորիզոնականում: Առաջնության 3 մասնակիցներ միանգամից վաստակեցին 6-ական միավոր եւ բաժանեցին 3-5-րդ տեղերը, սակայն բրոնզե մեդալ նվաճեց Հովհաննես Գաբուզյանը, ով լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Հրանտ Մելքումյանից եւ Արման Հայրապետյանից:
Հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին հենց առաջին խաղերից՝ օրինակ, հենց 1-ին փուլում միմյանց դեմ ելան Հայաստանի 2016թ. կանանց եւ տղամարդկանց նորընծա չեմպիոնները՝ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը եւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ հաջողությունն ուղեկցեց հանրապետության կանանց չեմպիոնին: Անակնկալ էին նաեւ փորձառու գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի ու Արտաշես Մինասյանի մեկնարկային պարտությունները երիտասարդ մրցակիցներին՝ համապատասխանաբար Արման Միքայելյանին եւ Վահագն Խաչատրյանին:
Առաջնության ավարտից հետո կազմակերպվեց ինչպես արագ, այնպես էլ նախօրեին ավարտված դասական շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, խոսելով արագ շախմատի առաջնության մասին, հատկապես նշեց, որ դրան մասնակցեցին ինչպես ներկայիս մեր պատանի ու երիտասարդ լավագույն շախմատիստները, այնպես էլ՝ անվանի վետերանները:
Արագ շախմատի առաջնությանը մասնակցած 54 շախմատիստներից 10-ի համար ՀՇՖ-ն սահմանել էր դրամական մրցանակներ, իսկ մրցանակային եռյակի համար նաեւ մեդալներ եւ դիպլոմներ: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, արծաթե մեդալը բաժին հասավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանին, բրոնզը՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին: Կանանց 71-րդ առաջնության չեմպիոն Մարիա Գեւորգյանը, մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած Աննա Հայրապետյանը եւ Սուսաննա Գաբոյանը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց 76-րդ առաջնության հաղթող եռյակը կազմած Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով եւ դրամական խոշոր մրցանակներով:
– Հայաստանի նոր չեմպիոնուհին եւս չի վախենում մեկնել Բաքու: Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հաղթելով շախմատի առաջնությունում՝ առաջին անգամ դարձավ հանրապետության կանանց հավաքականի լիարժեք անդամ: Դա նշանակում է, որ 22-ամյա շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցելու շախմատային օլիմպիադային, որը կայանալու է 2016թ. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սեպտեմբերին: Հայաստանի չեմպիոնուհուն այդ փաստն այնքան էլ չի մտահոգել. «Եթե հավաքականը մեկնի Բաքու, ապա ես կլինեմ թիմակիցներիս կողքին»,- ասել է նա:
– Բաքվի օլիմպիադան ավելի բարդ կլինի մեզ համար – Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 20152. դարձավ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի լիարժեք անդամը: Նա հաջողությամբ փոխարինեց մեր ամենափարձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին, ոv տարիքի պատճառով որոշեց ավարտել ելույթները ազգային թիմում:
Continue reading
Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին – Տեղեկանք՝ Օլիմպիական խաղերը որպես հեթանոսական ծես… Beeline-ը տեղեկացրել է «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասին…
Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին
«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան աշխատում է «Օլիպիկոս» լիամետրաժ ֆիլմի վրա, որը պատմելու է 4-րդ դարում Վարազդատ թագավորի օլիմպիական խաղերում հաղթանակի մասին: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Այն չի լինելու շատ լուրջ ֆիլմ: Լինելու է հումոր, արկած, հատկապես որ պատմությունը քիչ է այդ փաստի մասին: Մենք ինքներս ենք հորինել մի պատմություն, որը, կարծում ենք, կլինի հետաքրքիր: Որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ փաստը շատ կարեւոր է, նաեւ եւս մեկ անգամ հիշեցնել հայ ազգին, Հայաստանի սահմաններից դուրս մեր թագավորի հաջողությունների մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ նման ֆիլմ ստեղծելու գաղափար դեռեւս 2009-ին են ունեցել, սակայն չէին կարողանում գտնել ֆորմատը:
Դավիթ Սահակյանցը կարծում է, որ 2018թ. վերջում ֆիլմն արդեն պատրաստ կլինի ու մեծ էկրան դուրս կգա: Ֆիլմն արվում է պետական ֆինանսավորմամբ, նաեւ աջակցություն է ցույց տալիս «Շարմ հոլդինգ»-ը:
Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ թագավորը վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ. Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է հայ թագավորի մարմարե կիսանդրին:
Խոսելով «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմի մասին, որը մեծ էկրան էր բարձրացել 2014-ի վերջին, նշվել է, որ ֆիլմը մասնակցել է մի շարք փառատոների, արժանացել մրցանակների, ցուցադրվել է ֆրանսիական 4 քաղաքում՝ հայ համայնքի համար, նաեւ Հայաստանի մարզերում: «Մեր սպասումներն այս մուլտֆիլմի հետ կապված, լիովին արդարացվել են: Միայն այն փաստը, որ մեկ տարի մնացել է էկրանին, արդեն խոսում է հաջողության մասին, քանի որ անիմացիոն ֆիլմերն այդքան երկար չեն մնում մեծ էկրաններին»,- նշել է նա:
Դ.ավիթ Սահակյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք բացելու են անիմացիայի մանկական ստուդիա, որտեղ երեխաները հնարավորություն կունենան նկարահանել իրենց ֆիլմերը, կլինի նաեւ կինոթատրոն, որտեղ կցուցադրվեն անմիացիոն ֆիլմեր: «Անցած տարի նախագահի հրահանգով մեզ տարածք է տրվել այդ ստուդիայի համար: Այժմ պետք է գտնել ֆինանս մնացած փուլերի կազմակերպման համար: Մասնավոր սեկտորից մենք որեւէ աջակցություն չունենք»,- ասաց նա: Ըստ մուլտիպլիկատորի, մշակույթի ցանկացած ճյուղ, որը հավատ է ներշնչում եւ կարելի է համարել կայացած, մասնավոր հատվածի, պետության աջակցությունը պետք է ունենա:
Տեղեկանք – Օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղերը հնագույն եւ առավել տարածված համահունական տոնախմբությունների եւ մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ` ի պատիվ Զեւս աստծու… Continue reading
Մեծ խաչմերուկի վտանգավոր սահմանագծեր – Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքը լրջորեն հակազդում է Արեւմուտքին – Սաուդյան Արաբիան չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ…
Արաբական մի շարք երկրներ կարծում են, որ Սաուդյան Արաբիան շտապեց հայտարարել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Անկարան շարունակում է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչի դեմ նաեւ Իրանն է հանդես գալիս, եւ դա եւս վախեցնում է Թուրքիային: Բայց, փաստորեն, Սաուդյան Արաբիան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնց միջոցով էլ հույս ունի, թե կհաղթի Իրանին՝ համաարաբական եւ համաթուրքական միասնականությամբ:
Բայց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքն Իրաքից առանց որեւէ նախապայմանի: Նախորդ տարեվերջին դեռ Կահիրեում նման որոշում էր կայացվել: «ԱՊԼ-ն դատապարտում է Թուրքիային Իրաքի տարածք զորք մտցնելու համար եւ պահանջում է Անկարայից անհապաղ դուրս բերել այն առանց որեւէ պայմանի»,- կրկնել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին: Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին էլ հայտարարել է, որ արաբական երկրների ԱԳ նախարարների որոշումը միաձայն է եղել, ինչը պետք է զգուշացնի ինչպես Թուրքիային, այնպես էլ տարածաշրջանով շահագրգիռ երկրներին:
Երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը Սիրիայում, եւ սիրիական բանակը սկսեց մեկը մյուսի հետեւից ազատագրել բռնազավթված տարածքները, Իրաքի կառավարությունը եւս որոշեց դիմել Մոսկվայի օգնությանը: Սա զգաստացրեց ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին, եւ Բաղդադին նրանք հավաստեցրին, թե կստիպեն, որ Անկարան ետ քաշի իր զորքերը Իրաքից: Եվ կոշտ հայտարարությունները Վաշինգտոնից ու Բրյուսելից հետեւեցին մեկը մյուսին, բայց թուրքական զորքերը մնացել են… Մոսկվայի փաստացի պնդմամբ՝ իսլամական ահաբեկիչների հետ նավթային գործարքներ անելու համար:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, եւ իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը: Սակայն դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը: Continue reading
Շուռ եկող իրավիճակներ – Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը փոխել է իրավիճակը տարածաշրջանում, հատկապես՝ արաբական մի շարք երկրների, Թուրքիայի ու Իսրայելի համար…
Ավստրիայի մայրաքաղաքում վերջ դրվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, ինչի մասին ուրախությամբ հայտարարեց նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցում էր այդ բանակցություններին: Համաձայն հաղորդագրության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույցով հանդես եկավ (զեկուցեց ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն)՝ հայտարարելով, որ Իրանը կատարել է Իրանի ու «5+1 խմբի» միջեւ ձեռք բերված համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները: Վիեննայում ելույթ է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Այսպես՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները:
Զեկույցներից հետո ԻԻՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով միջուկային համաձայնության մեկնարկը: Վիեննայում հանդիպեցին նաեւ Իրանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը. «Սա շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»:
Այս որոշումը լարել է իրավիճակը Սաուդյան Արաբիայում, այս երկրին Իրանի հետ հակասությունների հարցում պաշտպանող որոշ արաբական երկրներում, նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Որոշակի նաեւ Իսրայելում, չնայած Թել Ավիվն ամեն բան արեց, որ «միջուկային համաձայնություն» չկայանա: Գուցե սա էր պատճառը, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցանկ սահմանեց Իրանի նկատմամբ՝ կապված արդեն բալիստիկ հրթիռների արտադրության եւ օգտագործման հետ՝ այսպիսով սատարելով նաեւ դաշնակից Իսրայելի ջանքերին: Continue reading
Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս – Ինչու՞ են հայ-իրանական որոշ ծրագրեր տասնամյակներով ձգձգվում… Կլինե՞ն հրաշքներ Իրանում – ռազմաքաղաքական տեսանկյունից եւս հայկական ուղղությունը շահեկան է դառնում…
Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս
Անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հնարավորությանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ «Գազպրոմ»-ի կողմից: Հայաստանը, իհարկե, հետեւում է այդ բանակցություններին, եւ անհրաժեշտ պահի կմիանա դրանց:
Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանին այդ բանակցություններին մասնակից չդարձնեն, չէ՞ որ հայ-իրանական գազատարը մերը չէ: Նախարարն ընդհանրապես հորդորեց եթե-ներով, հնարավոր-ներով ու արդյոք-ներով չխոսել: Բայց, այնուամենայնիվ, թյուրըմբռնումներից խույս տալու նկատառումով ընդգծեց, թե՝ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իրան գազատարը պատկանում է «Գազպրոմ»-ին՝ այդ գազը պետք է անցնի Հայաստանի տարածքով, եւ Հայաստանը չի կարող այս ամենին կողքից նայել»:
Տեղեկացնենք, որ խոսքը տվյալ պարագայում Իրանից 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան մատակարարելու մասին է, ինչն իրատեսական է եւ «Հայաստանը կարող է ապահովել այդ մատակարարումը»:
Գանք գազի սակագնի հարցին: Տեղեկացվել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը, այս պահին պարզ չէ: «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները եւ ինչ արդյունք կտան»,-ի հավելումն ասաց նախարարը:
Նկատենք, որ երկու օր առաջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, թե եթե հայկական կողմն ակնկալիքներ չունենար, ապա չէր դիմի: Հիմա ունե՞նք, թե՞ ոչ, պարզ չէ: Continue reading
Կռվում են նաեւ դրամն ու մանաթը – Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ էլ հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում… Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել – Ընդամենը արդյունավետ կառավարում էր պահանջվում…
Կռվում են նաեւ դրամն ու մանաթը
Վերջին մեկ տարում միջազգային տնտեսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով նախկին ԽՍՀՄ երկրների ազգային արժույթներն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել են: Վերը նշված պետությունների արժույթներից ամերիկյան դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկվել է ադրբեջանական մանաթը, ամենաքիչը՝ հայկական դրամը: Մասնավորապես ադրբեջանական մանաթը 2015թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30ն արժեզրկվել է 98,7%ով, այն դեպքում, երբ հայկական դրամն այդ ընթացքում արժեզրկվել է ընդամենը 1,8%-ով:
Նախկին խորհրդային երկրների ցանկում Ադրբեջանին հաջորդում են Ղազախստանը (85,7%-ով), Ուզբեկստանը (57,1%-ով), Բելառուսը (55,9%-ով), Ուկրաինան (50,9%-ով), Տաջիկստանը (32,1%-ով), Ռուսաստանը (29%-ով), Ղրղզստանը (28,7%-ով), Վրաստանը (27,7%-ով), Մոլդովան (26,3%-ով), Թուրքմենստանը (14,3%-ով), Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան (9,6%-ով):
Վերոնշյալ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել մի շարք գործոնների շնորհիվ, որոնցից թերեւս ամենակարեւորը, ըստ որոշ վերլուծաբանների, ՀՀ ԿԲ-ի դրամավարկային հավասարակշռված քաղաքականությունն է: Պետք է նշել, որ հակառակ բոլոր չարախոսություններին կամ անհիմն քննադատություններին՝ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում:
Ըստ որոշ տնտեսագետների, մեր դրամը ռուբլու համեմատ չի արժեզրկվում երկու գործոնի հետեւանքով. ա) որովհետեւ դրամի ամրապնդման վրա ազդել է վերջին ամիսներին ներմուծման կրճատումը, բ) օտարերկրյա վարկերի ներգրավումը: Կարծիք կա, որ այս երկու գործոնները փոխհատուցել են այն կորուստները, որ ունեցել ենք տրանսֆերտների կրճատման հետեւանքով: Չնայած ռուբլու արժեզրկումը ճնշող ազդեցություն է ունենում դրամի վրա, բայց կան գործոններ, որոնք դրամի ամրապնդման վրա են ազդում։ Տնտեսագետները նշել են նաեւ, որ դժվար է ասել, թե ինչ կլինի մի քանի ամիս անց, եթե ավելի արժեզրկվի ռուբլին կամ ավելի պակասեն տրանսֆերտները, բայց այս պահին դրա նախադրյալները չեն նկատվում:
Ինչ վերաբերում է դրամն արհեստական պահելուն, ԿԲ-ում այդ տեսակետին համաձայն չեն եւ դա համարում են դրամավարկային քաղաքականության գործիքներ, միջոցառումներ, որ նպատակ ունեն փոխարժեքը կարգավորելու:
Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել
Պարզվում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոր սեփականատեր ունենալուց հետո այլեւս կորուստով չի աշխատել: Continue reading
Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…
«Լուսանցք»-ը մեկ-երկու անգամ անդրադարձավ նախորդ տարի նոյեմբերի 25-ին ձերբակալված հանցախմբին եւ ԱԱԾ գործողություններին ու պարզաբանումներին՝ սպասելով, որ ավելի հստակ պարզաբանումներ ու ապացույցներ կլինեն: Այդ ժամանակ առավել հեշտ է վերլուծել եւ ներկայացնել իրական վիճակը: Անվտանգության ծառայությունը առգրավված զենքերի ու այլ փաստերի հետ մեկտեղ մեղադրում է երկրի որոշակի քաղաքական ու հանրային գործիչների, իսկ մյուս կողմը փորձում է հիմնավորել, թե ԱԱԾ-ն գործել է ԿԳԲ-ի ձեւերով ու սարքած խմբին ուղղորդել այս ու այն գործիչների մոտ…
Սակայն այն հանգամանքը, որ սփյուռքից ժամանած Արթուր Վարդանյանը, ում ոչ ոք Հայաստանում չէր ճանաչում ի սկզբանե, հանկարծ կարողանում է ինչ-ինչ գումարներ ծախսելով Հայաստանում խումբ ստեղծելու եւ հայաստանյան ու սփյուռքյան գործիչների հետ հանդիպելու ծրագրեր կազմել: Սիրիական դեպքերի ժամանակ հայտարարում է, թե հայ ազատամարտիկներից կազմված ջոկատ է տանում Քեսաբ՝ սիրիահայերին պաշտպանելու համար, սակայն Քեսաբում նրան տեսնող չի լինում: Արցախյան ազատամարտի բովով անցած տղաների մեծամասնությունը Արթուր Վարդանյանի շուրջ համախմբվում է ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանելու համար, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը դրանից տեղյակ չի լինում, ինչը նշանակում է այդ ենթադրյալ ջոկատները երբեք չէին կարող մեր սահմաններին մոտենալ առանց թույլտվության: Այն էլ զինված:
Ու էլի այսպիսի բաներ, որ հաստատ կասկածի տեղիք է տալիս, որ այս խումբը գործել է հանուն Հայաստանի շահերի: Մի կասկածելի բան էլ կա, որ երիտասարդ ոմն մեկը չէր կարող այսքան համարձակ մտնել նման գործողությունների մեջ, եթե… Հավատալ, թե Արթուր Վարդանյանը կարող էր ինքը ծրագրել, զենք-զինամթերք հայթայթել,վճարել դրա ու այլ բաների համար, բարդ է: Սա 1988-1990-ականները չեն, որ հայ ֆիդայիները ռուսական զինմասերի վրա հարձակվելով զենք-զինամթերք էին առգրավում, մեքենաներ ու սնունդ էին ձեռք բերում ռազմաճակատ մեկնելու համար… Այս դեպքում՝ բոլորովին ուրիշ կարգավիճակ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում:
Նշանակում է՝ իսկապես ինչ-որ մտահոգիչ բան, որից պետք է զգուշանալ, գոնե մինչեւ իրական պարզաբանումը: Եվ հետագա ձերբակալությունները առավել մտահոգիչ են դարձնում այս խնդիրը: Եվ զինված հսկողությունը պետական նշանակության շենքերի մոտ նույնպես հիմնավորված է, քանի որ դեռ թարմ են 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը:
Կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դեռ նախորդ տարեվերջին հայտարարեց, թե կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի ու ՀՀ քաղաքացու դեմ՝ դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ ԱԱԾ-ի գրոհի ժամանակ որեւէ դիմադրություն չի եղել: Նա չի հերքել, որ «այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է, բայց միեւնույն ժամանակ նաեւ պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, քանզի կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել»… Ուստի՝ փաստաբանը հետեւություն է անում, թե «կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու դեմ»: Continue reading
12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…
Բոգդան Գեմբարսկի (1905-1978). այս լեհ հրապարակախոսը, արեւելագետն ու թարգմանիչը 2-րդ hամաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից էր, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում:
Հայանպաստ գործունեությունն սկսել է հասուն տարիքում: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում լեհ ժողովրդի նշանավոր զավակի գործունեությունը, եւ պատահական չէ, որ նրա տապանաքարին դաջված է մարմարե փոքր խաչքար, ինչը Հայաստանից տարել է լեհուհի, երեւանաբնակ Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ով զբաղվել է թարգմանությամբ:
«Նամակներ աշխարհին» գրքից ներկայացնում ենք «Առաջին նամակը իմ անծանոթ ընթերցողին»:
Սույն աշխատությունը տպագրում ենք այն պարզ պատճառով, որ այն հայերիս համար, ցավոք, դեռ արդիական է եւ հենց օտարի աչքերով է բացահայտվում այսպես կոչված միջազգային հանրության «մոռացկոտությունը» հայերի, հայոց բնօրրանի ու միջազգայնորեն ձեւակերպված հայկական հարցի նկատմամբ:
Բայց պարզվում է նաեւ, որ լեհ հրապարակախոսը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում, քանզի այն մարդկության դրախտավայրն է երկրի վրա, ու այլեւս դադարում է օտար լինել:
Նա Հայաստանը նորովի է հայտնագործում, ինչպես Կոլոմբոսը՝ Ամերիկան՝ Երկրի վրա, իսկ Ներուն՝ Հնդկաստանը՝ իր սեփական սրտի մեջ…
Առաջին նամակն իմ անծանոթ ընթերցողին (որի մեջ հիշեցնում եմ նրան 12 մոռացվւսծ ճշմարտությունները):
Այս նամակներս լույս են տեսնելու նաեւ հայերեն, իսկ հետո այլ լեզուներով, ըստ էության նրանք չեն հասցեագրված հայ ընթերցողներին. վերջիններս գիտեն այն, ինչ ես գրում եմ այստեղ: Իսկ եթե նույնիսկ չգիտեն ամբողջը, ապա առնվազն զգում են այն մեծ ճշմարտությունը, որը ես պետք է պատմեմ այլ ազգի մարդկանց, որոնք, ինչպես եւ ես, հայ չեն եւ մինչեւ այժմ բոլորովին չեն հետաքրքրվել Հայկական հարցով: Սակայն հասավ այն օրը, երբ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը դարձավ իմ ընտրությամբ: Բայց դա չի նշանակում, թե ես հրաժարվում եմ առաջին հայրենիքից՝ Լեհաստանից: Սերը երկուսի նկատմամբ էլ հիանալի տեղավորվում է սրտիս մեջ: Ու եթե ամեն ոք, հավատարիմ մնալով իր հայրենի երկրին, աշխատեր ճանաչել եւ անկեղծ սիրել որեւէ այլ ժողովրդի, հավատացեք ինձ, սիրելի՛ ընթերցող, աշխարհն այլ պատկեր կունենար:
Այժմ ձեզ պետք է ասեմ, թե ինչու հենց Հայաստանը սիրեցի: Continue reading
Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)
http://www.hayary.org/wph/?p=5342 – Ազգային հարստություն – (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5271 – Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից է… Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ…
http://www.hayary.org/wph/?p=5242 – Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…
http://www.hayary.org/wph/?p=5228 – Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ–ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5214 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…
http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…
Այսպիսով, 6 մասից բաղկացած հոդվածաշարս ավարտել կարող էի նախորդիվ, եթե ձեռքիս չհայտնվեր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի խոսքը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:
Ստորեւ պարզապես բառացի մեջբերում եմ «ԷկոԼուր»-ում տպագրվածը:
Continue reading
Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)
http://www.hayary.org/wph/?p=5208 – Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…
http://www.hayary.org/wph/?p=5221 –Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
http://www.hayary.org/wph/?p=5231 – Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
http://www.hayary.org/wph/?p=5278 – Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
http://www.hayary.org/wph/?p=5272 – Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…
http://www.hayary.org/wph/?p=5346 – Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Այս թեման, ըստ էության, որոշակիորեն շարունակում է նախորդին, չնայած այդպես ի սկզբանե մտածված չէր: 2003-2006թթ. իմ քաղաքական կյանքի մի հատվածն են, երբ որեւէ թեմայից խոսելիս կամ ասուլիս տալիս այն, կամա թե ակամա, առնչվում էր այդ ժամանակ արծարծածս բոլոր թեմաներին:
Մեղավորությունն իմը չէր սակայն, զլմ-ները, անկախ այն բանից, թե ասուլիսը ասենք՝ հրավիրել եմ մասոնների կամ այլ գաղտնի ուժերի մասին խոսելու համար, ընթացքում հարցեր էին տալիս (ու միշտ սադրիչ) նաեւ համասեռականների իշխանական ցուցակի, աղանդավորականների դեմ հայտարարված պայքարի, ընդդեմ մարդկանց համարակալման մեր հետագա քայլերի, ապազգային (եթե չասեմ՝ հակազգային) կազմակերպությունների մասին մեր տեսակետների եւ այլնի մասին:
Անգամ սա չէր շեղի տվյալ ասուլիսի բուն թեման, եթե հարց տվողներն ուղղակի որոշակի նպատակով չգային… Նման վարվելակերպը երբեք չեմ հանդուրժել, երբ որոշ լրագրողներ մտածված փորձել են ասուլիսը տանել իրենց ցանկալի հունով կամ տապալել: Անգամ կոպտել ու դուրս եմ հրավիրել ոմանց՝ իմանալով, որ դրանից օգտվելով՝ ավելի էին մրոտելու իմ անձը: Բայց միշտ եմ զզվել տականք տեսակից, այս դեպքում՝ լրագրողական…
Սրանք էլ երբ նկատեցին, որ իրենց բարբաջանքները եւ իմ «քարանձավային» քաղաքական գործչի կերպարի մոգոնումն ինձ չի անհանգստացնում, որոշեցին բոյկոտել… Ոչ վատն ասել, ոչ էլ առավել եւս՝ լավը… Պատճառ բռնեցին, թե վիրավորել եմ մի լրագրողի «ընդդեմ մարդկանց համարակալման» ասուլիսի ժամանակ: Թեմայից հասկանալի է, թե ինչի համար էր հրավիրված ասուլիսը, բայց միեւնույնն է, երբ խոսում էի համաշխարհային գաղտնի կառավարության այս ծրագրի մասին, «Ազատություն» ռ/կ-ի ներկայացուցիչը խոսքը դեռ բերանիս՝ հարց ուղղեց համասեռականների մասին… Հասկանալի է, թե Արեւմուտքի ձայնը ինչու պիտի հերթական խառնակչությունն աներ, իրենց թույլ տեղին էի կպել մեր երկրում… Հասկանալի է նաեւ, որ այս անգամ եւս պիտի թույլ չտայի հարամելու ասուլիսը, եւ ես նախահարձակ եղա: Դե լրագրողներն էլ մի բորբոքվեցի՜ն, մի հավաքվեցի՜ն հետո ու «լկտիացած արիացի» կոչեցին ինձ… Որոշեցին, որ այլեւս չեն տեսնելու Հայ Արիական Միաբանության եւ իմ գոյությունը… Բայց ես դրանից չկորա կամ չմեռա իհարկե, ինչպես ակնկալում էին պատվեր կատարողները, ՀԱՄ կառույցն էլ չնեղսրտեց ու չինքնալուծարվեց: Իսկ բոյկոտն ավելի քան 10 տարի տեւեց, որոշ զլմ-ների համար այն դեռ պատվիրված շարունակվում է… Continue reading
Հայկական խոհանոց – Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով… Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով
Բաղադրությունը – Սպանախ – 1 կապ, նեխուր – 1 կապ, կանաչ սոխ – 8 հատ, հավի կրծքամիս – 200 գ, խնձոր – 1 հատ, բուսայուղ – 20 գ:
խյուսի համար՝ թթվասեր – 2 ճաշի, գդալ, կոնյակ – 1 ճաշի գդալ, կիտրոնահյութ – 1 հատի, աղ, պիտակ պղպեղ:
Պատրաստման եղանակը – Կանաչեղենը կտրատել: Միսը ձողաձեւ կտրատել, բուսայուղով տապակել: Այնուհետեւ ափսեի մեջ լցնել կտրտած սպանախն ու նեխուրը, վրան ավելացնել խնձորը կտրտած, սրա վրա էլ խյուսը լցնել, այնուհետ՝ հավի կրծքամիսը եւ վերջում զարդարել կտրտած կանաչ սոխով: Անուշ լինի:
Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները
Գիտնականների խումբն ուսումնասիրում է մյուոնները՝ տիեզերական ծագում ունեցող տարրական մասնիկնեը, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսի այսպես կոչված «Թեքված բուրգում»: Associated Press-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, որ այդ մասնիկների ռենտգենային տվյալները կարող են նոր տեղեկությունները հաղորդել բուրգի կառուցման մասին: Գիտնականները նախազգուշացրել են, որ Դահշուրի Թեքված բուրգի նոր հետազոտությունը կարող է փոխել ավանդական պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը:
* * *
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Մարիա Գեւորգյանը՝ շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնությունում 8-րդ փուլում առաջնության միանձնյա առաջատար միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հանդիպեց 2-րդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից 1 փուլ առաջ չեմպիոն դառնալու համար առաջատարին նվազագույնը անհրաժեշտ էր ոչ-ոքի: Նա կարողացավ գրանցել բաղձալի արդյունքը, վաստակեց 7,5 միավոր եւ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Ավելին՝ վերջին փուլուն նա հաղթեց նաեւ նախորդ տարվա չեմպիոնին՝ Սուսաննա Գաբոյանին եւ առանց պարտության ավարտեց մրցաշարը: Continue reading
Խաղաղության երաշխի՛ք՝ մեր զինուժը – Պատերազմին պատրաստ լինելու մեր քաղաքականությունը ճիշտ է եւ դա է ցայսօր խաղաղության երաշխիքն ապահովում տարածաշրջանում…
Հայաստանի համար նախորդ տարեվերջն անցավ բավականին բուռն ու նաեւ որոշ դրական լիցքերով. չնայած արդյունքներն այսօր տեսանելի չեն, սակայն, իրականում մեր երկիրը կարողացավ կանոնավորված դիրքերով ամփոփել տարին՝ զուգահեռելով ու համադրելով համաշխարհային բեւեռների ու տարածաշրջանային երկրների հետ ներկա ու հեռահար հարաբերությունները:
Մեր կարծիքով՝ դեռ չէր հասունացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, որի պարբերական փուլն ընդհատվել էր Իլհամ Ալիեւի անպատասխանատու եւ անհավասարակշիռ, նաեւ անպատիժ քաղաքական մոտեցումներից: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչպես միշտ գովերգում էին այդ հանդիպումների կարեւորությունն ու նշանակությունը: Իրականում, այդ հանդիպումները նախկինում նշանակություն չեն ունեցել միայն մի բանի համար. ադրբեջանական կողմի բոլոր սադրանքներից հետո համանախագահների հայտարարությունները եղել են միօրինակ՝ երկու կողմերին ուղղված: Դրանք կարծես պատճենահանված կրկնվում են տարիներ շարունակ: Այսինքն՝ երբեք չի առանձնացվել հրադադարը խախտող կողմը՝ Ադրբեջանը, երբեք այս երկրի նկատմամբ որեւէ քաղաքական խիստ կեցվածք չի դրսեւորվել: Տարեվերջին թերեւս մի անգամ եղավ այնպիսի մոտեցում, երբ համանախագահները մի քանի տողով անդրադարձան Բաքվի իրավախախտ կերպարին, բայց՝ միայն այդքանը: Իսկ դա չէր կարող Բաքվին ստիպել, որ դադարեցնի հրադադարի պարբերական խախտումները, որը շարունակվում է նաեւ այսօր, ինչպես արցախյան դիրքերի, այնպես էլ հայաստանյան սահմանային շրջանների ուղղությամբ:
Գերմանիան, որը գործուն եվրոպական երկիր է դարձել, որպես նաեւ ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, վստահեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բելգրադում նախորդ տարվա դեկտեմբերին, համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին, նրանց հետ քննարկել երկու երկրների նախագահների կայանալիք հանդիպման մանրամասները, որից հետո, շվեյցարական Բեռնում կայացավ Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը: Սեղանի շուրջ նստել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները: Այնուհետեւ նախագահները շարունակել են հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել հանդիպումից հետո. «Բանակցությունները հնարավորություն են ընձեռել նախագահներին՝ պարզելու իրենց համապատասխան դիրքորոշումները դեմ առ դեմ այդ զրույցի ընթացքում: Նախագահները քննարկել են վերջին բռնությունները եւ իրենց մտահոգությունն են հայտնել զոհերի վերաբերյալ, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, որոնք ծանր զինատեսակների օգտագործման հետեւանք են: Նրանք աջակցություն են հայտնել համանախագահների կողմից տարվող ընթացիկ աշխատանքներին այն առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների վտանգը նվազեցնելու միջոցներին՝ ներառյալ հետաքննության մեխանիզմները»:
Ոչինչ չասող հերթական հայտարարությունն է սա ցավոք, ինչը հանգեցրեց այն բանին, որ 2016թ. նորից զոհեր ու վիրավորներ եղան հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում: Եվ այս տողերը, որոնք շարադրված են վերոնշյալ հայտարարությունում, թե «նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու իրենց պարտականությունները առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ներկայումս բանակցային փուլում գտնվող խնդրի կարգավորմանը», սին են եւ դարձյալ Իլհամ Ալիեւի անպատասխանատու քայլերի պատճառով: Իսկ թե նախագահները «ինչպես են վերահաստատել իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձեւաչափին», արդեն պարզ է: Continue reading
Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում… Վրաստանն ընտրում է ռուսական տարբերակը… Հայաստանի միջոցով…
Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում
Երբ տարեվերջի նախորդ համարում մենք խոսեցինք այն մասին, որ Թուրքիայի խաղաքարտը ադրբեջանական SOCAR ընկերությունն է մնում, եւ Էրդողանի խոսքերը դառնում են ընդամենը հնչեղ հայտարարություն («Լուսանցք», 44 (390), դեկտեմբերի 18-24, 2015), իմ՝ ազգությամբ ռուս գործընկերներից մեկը ինձ անթաքույց, ուղղակի հարցրեց, թե՞ արդյոք փոխել եմ կողմնորոշումս եւ դարձել ռուսամետ: Ճիշտ նույն հոդվածից հետո ինձ զանգահարեց իմ՝ ոչ ռուսամետ գործընկերներից մեկը եւ շնորհավորեց ինձ՝ այլեւս արեւմտամետ լինելու համար: Ես երկուսին էլ նրբանկատորեն բացատրեցի, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ եւ իրենք, մեղմ ասած, իրենց կողմնորոշումների շահերից ենելով, չեն հասկացել իմ հստակ եւ առանց տողատակերի, մաքուր հայերենս, ինչը բոլորովին այլ բան է վկայում, այն՝ թե որ երկրի ինչ գործողությունը ինչ չափով կարող է առնչվել հայկական շահերին եւ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ (գլոբալ ասած, թեեւ նյութը հստակ նպատակ ուներ):
Ինչեւէ, մեր խմբագրությունը մշտապես պատրաստ է լսել բոլորի տեսակետները, արձագանքները, նաեւ տպագրել դրանք, ինչպես ժամանակ առ ժամանակ անում ենք եւ ինչու ոչ, խորհրդակցել մշտական ընթերցողների հետ, ինչպես շատ հաճախ ենք անում: Բայց արձագանքողը պիտի իմանա, որ մեզ զանգահարելուց առաջ ինքը մեկ հստակ պարտականություն ունի՝ մնալ չափի մեջ:
Գանք Բաքվում զարգացող դեպքերին: Ինչպես եւ կանխատեսել էինք, Ադրբեջանին մեծ ճգնաժամ է սպասվում: Չսխալվեցինք: Այս երկրում «իսկական» աղետ է: Այն, որ Իրանը հստակ որոշել է Վրաստանին գազ մատակարարել Հայաստանի միջոցով, Ադրբեջանի SOCAR ընկերության ներկայացուցչին վազեցրել է Վրաստան: Նախ ասենք, որ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Այս նախարարության պաշտոնական կայքը վկայում է, որ նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչեւ 500 միլիոն խմ գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է: Հասկանալի է, որ սա թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը: Հիշեցնենք, որ այն շահագործման է հանձնվել 2007թ.: Ու թեեւ ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, Հայաստանը կառուցեց միայն 700 միլիմետրանոց գազատար: Շատ տնտեսագետներ այդ օրերին գրեցին, թե դա արվեց Ռուսաստանի ուղղակի ճնշմամբ (պատճառների մասին շատ ենք խոսել): Continue reading


