Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ինչպես պիտի հակազդել թուրք-ադրբեջանական  ծավալմանը՝ Վրաստանում ու Ջավախքում – Մեսխեթում մեկնարկեց երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները… Վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը, Նախիջեւանի հայաթափման տարբերակը պիտի բացառե՛լ…

Այս նախագիծը շարունակաբար իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրույց է լինում տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ՝ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

«Լուսանցք»-ը նշել է, որ ոչ վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը: Եթե հենց այսօր համահայկական ուշադրություն չբեւեռվի ջավախահայության տարաբնույթ խնդիրներին, ապա վաղը կունենանք ոչ թե Արցախ-Ջավախք համեմատություն, այլ՝ Նախիջեւան-Ջավախք…

Ահա այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեւավորվել են հարցումների հիման վրա, ըստ վերոնշյալ նախագծի: Հարցերին պատասխանել է անկախ քաղաքական փորձագետ Հայկ Բալանյանը:

  1. Ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ:

– Կա ժողովրդագրական աճ, կան պետական հստակ հաշվարկներ: Հենց ժողովրդագրական աճն էլ նպաստել է Բաքվի եւ Անկարայի պետական ակտիվ քաղաքականության դրսեւորմանը, նաեւ կրոնական վերածննդին՝ մզկիթների կառուցում եւ վերաբացում, այդ թվում՝  վրաց մահմեդականների համար, նաեւ տրանսպորտային ծրագրեր, բիզնեսի մեծ եւ աճող ներկայություն Վրաստանի տնտեսության մեջ:

(Հիշեցնենք, որ մեծ թվով մահմեդական վրացիներ են ապրում Աջարիայում: Ինչպես հայտնի է, աջարներ հասկացության տակ պիտի հիմնականում հասկանալ՝ հենց մահմեդականացված վրացիներ: Եվ իզուր չէ, որ Թուրքիան վաղուց աչք ունի Բաթումին տիրելու առումով,- «Լուսանցք»):   Continue reading →

Հաշվարկված քայլեր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ – Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկրի առանցքային ոլորտները, ինչը ամուր կպահի նրա դիրքերը պետական եւ քաղաքական ոլորտներում…

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը կհանգեցնի այն իրողությանը, որ Սերժ Սարգսյանը կլինի միակ թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնի համար՝ խորհրդարանական վարչակարգի անցնելու այս խրթին պայմաններում: Իշխող Հանրապետական կուսակցության ճնշող մեծամասնությունը որեւէ այլ թեկնածուի առաջադրման դեպքում միահամուռ չի լինի, ինչը արդեն երեւակվում է ապագա վարչապետի թափուր տեղի համար գաղտնապայքարում: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ խորհրդավոր լռում է: Այս դեպքում չի բացառվում նաեւ ընդդիմադիր ճակատի հետագա աշխուժացում, եթե հանդարտ ընթացող իշխանական նավը խորտակման նշաններ ցույց տա: Իշխող կուսակցությունը կունենա մի քանի հովիկաբրահամյաններ եւ կարենկարապետյաններ, ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ դա նման իրավիճակում, երբ գործող նախագահը ձեռնպահ մնա վարչապետական ուղղությունից, կարող է եւ գործել…

Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապագա նախագահին, ով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն է: Իսկ խորհրդարանում ելույթ ունենալիս նախագահը հստակ նշեց, որ դրական է գնահատում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքը, ինչը, կարծում է, պետք է շարունակվի նաեւ հաջորդ վարչապետի ու նախագահի օրոք, իսկ վարչապետի մասին լռեց կրկին:

Սակայն այս նախնական քայլերը եւ ներքաղաքական կյանքի հնարավոր առճակատումները արդեն գրեթե բոլորին համոզել են, որ խորհրդարանական Հայաստանի երրորդ եւ ամենակարեւոր պաշտոնը կստանձնի Սերժ Սարգսյանը:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6749 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

http://www.hayary.org/wph/?p=6734 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ըստ Հայոց էպոսի եւ դիցապատմական ավանդաբանության՝ Հայոց հրածին եւ ջրածին Արեւ աստվածները երկինք բարձրանալով կամ ջուր մտնելով՝ ապաքինվում են, ինքնակազմակերպվում են, տիրազորանում եւ հաղթահարում են ժամանակի եւ տարածության խնդիրը՝ նորից վերադառնալով իրենց առաջադրված խնդրի կատարմանը:   Continue reading →

Պատմահենություն եւ կեղծարարություն.- Վարձիա. ինչու է հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերություններում համր… Քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է՝ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն – քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի լուրջ քայլ չի կատարում…

Պատմահենությունը եւ պատմության կեղծարարությունն արդեն սահմաններ չեն ճանաչում: Այս «սրբազան» գործին են լծվել թուրք, ադրբեջանցի եւ այլ գիտնականները: Խելահեղ այս մրցավազքից հետ չեն մնում նաեւ մեր հարեւան վրացիները, որոնք այս գործում հասել են լուրջ հաջողությունների: Ուշագրավ է, որ Հայոց քաղաքակրթության մեղրահացը դարձել է մեր հարեւանների համադամ կերակուրը: Օրինակները բազում են եւ բազմաթիվ: Նշենք ընդամենը մեկը:

Տարիներ առաջ վրացական իշխանությունները մեծ շուքով եւ անպատկառ ձեւով նշեցին իրենց երկրում քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1800-ամյակը: Դրան հետեւեց այն, որ նրանք մեզանից պարզապես խլեցին առաքելական պատվանունը՝ իրենց եկեղեցին կոչելով Վրաց ուղղափառ, առաքելական: Հայկական կողմը ոչ մի արձագանք չարեց, այսինքն՝ համաձա՞յն են վրացիների  հետ:

Այս ոլորտում աչքի է ընկնում երկու գործոն, մեկը՝ քաղաքակրթական կողոպտիչների ագահությունը եւ  լկտիությունը, մյուսը՝ հայկական կողմի բացարձակ անտարբերությունը, հանդուրժողականությունը: Մինչդեռ քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է եւ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն: Քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի քայլ չի կատարում եւ ոչ մի համապարփակ ծրագիր էլ չունի: Այսպիսի կացության մեջ մեր թշնամիները շատ արագ կողմնորոշվում են եւ տիրանում նորանոր արժեքների: Մեր ժամանակներում աններելի են տոլմայի եւ հայկական նվագարանների սեփականումը, որը մեծ փութեռանդությամբ իրականացրել են արեւելյան մեր հարեւանները՝ ադրբեջանցիները:   Continue reading →

«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որ առաջիկա 8 տարիների կտրվածքով է: Գործադիրն այն հավանության արժանացրեց 2017թ. տարեվերջյան նիստերից մեկում:

Երբ կարդացի «Հին Խնձորեսկ», հուշերի գիրկն ընկա: Չէ, ես այդ կողմերից չեմ: Պապերս Մուշից եկել, Գեղամա ծովը տեսել են, ասել են՝ լավ է, ծովին մոտ կիջնենք: Բայց սայլի անիվը կոտրվել է, որոշումը փոխել են՝ «էստե սելը խռբավ, էստե էլ գեղ կշինենք»: Ու գյուղը կոչել են Խռբե: Բայց Մշո դաշտին սովոր են եղել, քար ու քռեն աչքներին չի եկել, կրկին մտափոխ են եղել ու որոշել են ծովին ինար լինել, մոտ լինել, ծովի ոգու, հարսի հետ զրուցել, եկել խցկվել են երկու գյուղի արանքում ու հիմնել Ծովինարը: Ու ես ինչքան մեր գյուղ գնայի, հին Ծովինար՝ Խռբե էի գնում, լավաշի ու մածնի հետ շալակում էի պատմությունները, լեգենդները, մի տասն էլ ավելացնում ու հայդե՝ էն կեսճամփին փչացած սայլի հետքերով:

Էդ սայլն ինձ համար Նոյան տապանից էլ զորեղ պատմություն ուներ: Ավելի զորեղ էր մեր գյուղի Թեյշեբա աստծո քաղաքի բերդ-ամրոցի ավերակների մոտի արձանագրությունը: Իմ ամառային արձակուրդներին՝ ամբողջ երեք ամիս, օրերը սկսվում էին ամրոցից ու հասնում Խռբե:    Continue reading →

Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն… Ով ինչ անի՝ արանքում կանք – ԱՄՆ-ի այսպես կոչված «Կրեմլյան զեկույցում» մենք էլ ենք «տեղ» զբաղեցրել… Վրաստանը Ռուսաստանին ասաց՝ չիք – Վերջնականապես հրաժարվել է ռուսական գազից… Մենք էլ… աճում ենք – ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն…

Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է փոխել ցանցի բնույթը, ըստ նրա՝ առաջնահերթություն կտրվի տեղական լուրերին:

«Մեր նոր թարմացումը տեղական աղբյուրներից նորությունների խթանումն է: Մարդիկ մեզ անընդհատ ասում են, որ Facebook-ում ավելի շատ ցանկանում են տեղական նորություններ տեսնել: Տեղական լուրերն օգնում են հասկանալ այն խնդիրները, որոնք կարեւոր են մեր համայնքներում եւ ազդում են մեր կյանքի վրա»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:

Նաեւ հավելել է, որ այս փոփոխություններն առաջին հերթին ուժի մեջ կմտնեն սոցիալական ցանցի ամերիկյան հատվածում:

Այս սոցիալական ցանցի մասին այլ կարծիք ունի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Facebook-ն ու Google-ը սպառնալիք են հասարակության համար:

Եվ սա ասում է այն մարդը, ում հիմնադրամը տարիներ շարունակ դրամաշնորհներ է տալիս տարբեր երկրների այն կազմակերպություններին, որոնք խաթարում են այդ երկրների ոչ միայն հասարակական անդորրը… այլեւ պետության ներքին կայունությունը…   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է… Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն… Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն անցկացրեց «Արսենալ»-ում – Հայ ֆուտբոլիստի՝ նոր թիմ տեղափոխվելու այլ մանրամասներ… Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի… Կարո Մուրատը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ… Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները որոշել են ուժեղագույններին… Հրաձիգներն ավարտեցին ելույթները Մյունխենի մրցաշարում… Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող մեր դահուկորդների անունները… Հրաձիգները մասնակցեցին Մյունխենի մրցաշարին… Բասկետբոլիստ Միքայել Հակոբյանը 37 միավոր վաստակեց «Մաունտ Իդա»ի հետ մրցախաղում…

Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է

Քիչ առաջ ավարտվեց Ջիբրալթար մասթերսը։ Շատ լարված պայքար։ Կայացած 10 փուլի արդյունքում Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե Լագրավն ունեին հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի վերջինիս որոշելու համար խաղացվեց թայբրեյք։ Այս մասին տեղեկացնում է chess©am կայքը

Խաղում էին Լեւոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը եւ Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե Լագրավը։ Վերջին զույգում հաղթեց Լագրավը, իսկ Լեւոնը հաղթեց Ռապորտին։ Ջիբրալթար Մասթերսի չեմպիոնի կոչման համար Արոնյանի եւ Վաշիե Լագրավի միջեւ խաղացվեց 4 խաղ, որտեղ գրանցվեց 3 ոչ ոքի եւ 1 հաղթանակ՝ հօգուտ Լեոն Արոնյանի։

ՖԻԴԵ–ի վարկանիշ. Լեւոն Արոնյանը նահանջել է 1 հորիզոնականով

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի 1-ին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նա ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է:
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664):
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է  (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):

Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: 20-ամյա շախմատիստը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը:

Նրան հաջորդեցին 4 շախմատիստներ, որոնք բավարարվեցին 6-ական միավորով: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալակիր ճանաչվեց դասական շախմատի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, իսկ մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը համապատասխանաբար զբաղեցրին 14-րդ եւ 8-րդ հորիզոնականները:

Հավելենք, որ առաջնությանը մասնակցեցին 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմայստեր, 7 շախմատիստուհի:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի կանանց շախմատի առաջնությանը մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարիա Կուրսովան, ով 1 խաղ առաջ՝ ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը: Եվ վերջին փուլում խաղարկվեցին մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը: Արծաթե մեդալին տիրացավ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, իսկ Լիլիթ Գալոյանը, ոչ-ոքի խաղաց Մարիա Կուրսովայի հետ եւ միավորներով հավասարվեց Աննա Սարգսյանին: Լրացուցիչ գործակիցներով հենց նա էլ մրցանակային 3-րդ տեղը գրավեց: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Մոսկվա Օփեն. Հայաստանից լավագույն արդյունք ցույց տվեց Գեւորգ Հարությունյանը

Մոսկվայում ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները չկարողացան տեղեր զբաղեցնել մրցանակային եռյակներում:

Կանանց մրցաշարը 4 հաղթանակով մեկնարկած Սուսաննա Գաբոյանը վերջում թուլացրեց տեմպը, 2 պարտություն կրեց եւ վաստակած 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա կպարգեւատրվի 13 հազար ռուբլով: Կանանց մրշաշարում ուժեղագույն գտնվեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկը, ով վաստակեց 8 միավոր: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Նա մեկուկես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Սեմյոն Լոմասովից: Մեր շախմատիստը կստանա 25 հազար ռուբլի պարգեւավճար:

Մրցաշարի C խմբում, որտեղ հանդես եկան ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները, Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքներ ցույց տվեցին Խաչատուր Մեսրոպյանն ու Վահագն Խաչատրյանը, որոնք 7-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 14-րդ տեղերը: Նրանք կպարգեւատրվեն համապատասխանաբար 16 եւ 14 հազար ռուբլով: Այս մրցաշարում հաղթեց ուկրաինացի Իգոր Վոլկովը:

Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Դեկտեմբերի 21-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան 2-րդն է, Պորտուգալիան՝ 3-դը:   Continue reading →

Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում հասունացել էր այն միտքը, որ Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին եւ պիտի չեղարկի այն: Նկատի առնելով նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր կասեցման մասին ՄԱԿ ԳԱ-ում մեր երկրի նախագահի դիտարկումները՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան այդպես էլ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: 2009-ին Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբլային դիվանագիտությունը» եւ Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով», այլեւս անիմաստ էր ինչ-որ լուրջ քայլի ակնկալել Անկարայի կողմից:

Քանզի Սերժ Սարգսյանն ինքն էր նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացը, ուստի հենց ինքն էլ դրա կասեցման գործընթացը տարավ մինչեւ վերջ: Պատահական չէր, որ նախագահն այս հարցին անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ, իսկ հարցը կարեւոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում: Եվ Համահայկական համաժողովի իր ելույթում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նախագահը նշեց, որ Թուրքիան փորձում է «Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»: Այնուհետեւ, ինչպես վերը նշվեց, նա հայության համար այս կարեւոր հարցը տեղափոխեց ՄԱԿ ԳԱ ամբիոն, որտեղ պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչեւ 2018թ-ի գարուն որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

Այս հայտարարությունը հայության հիմնական հատվածի սրտով էր եւ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված պաշտոնական Երեւանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր: Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում որեւէ առաջընթաց չգրանցելն արդեն իսկ հանգեցրել էր նրան, որ Հայաստանի ղեկավարը 2015թ. ստորագրված արձանագրությունները հետ էր կանչել երկրի խորհրդարանի օրակարգից, եւ դրական տեղաշարժ չլինելու պարագայում հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ ստորագրությունը հետ կանչելը:   Continue reading →

Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում խոսեց ինչպես կայացած պետության նախագահ, մի պետության, որը պատրաստ է պատասխան տալ սպառնացող յուրաքանչյուր վտանգի: Սա կրկնակի ողջունելի է, քանզի Հայաստանի արտաքին փոխլրացնող քաղաքականության համապատկերին գալիս է կենտրոնացնելու եւ նպատակամղելու հայոց նպատակներն ու հետագա քայլերը:

Հասկանալի է, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, բայց այս մի ելույթը, միջազգային ասպարեզում նման հաստատուն տոնայնությունը միայն դրանով չէ պայմանավորված: Հստակ է, որ Հայաստանի նախագահը կարողացել է մեծացնել իր ռազմավարական գործընկերների շարքը: Եվ Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պայմանավորել են հայ-թուրքական հարաբերությունների այսօրինակ լուծումը…

«Հայկական կողմից մոտ ժամանակներս՝ մինչեւ գարուն առ ոչինչ են հայտարարվելու Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները».- Արմենպրեսի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի հարցին: «Մենք լավ չենք հասկանում որեւէ քայլ կատարելու թուրքական կողմի պահանջը: 2008թ. իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, եւ արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ իմ միջեւ: Բանակցությունները զարգանալով շարունակվեցին, եւ մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ԱԳ նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք 2 փաստաթուղթ Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին»:

Մինչ բանակցություններ սկսելը եւ հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին նշել է Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջադրել, ու մինչ օրս այդ փորձերը շարունակվում են:   Continue reading →

Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո, հարցուպատասխանի ժամանակ հանդիպեց հերթական «ադրբեջանական ագրեսիայի»… հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը ոչ միայն «ագրեսիվ հարց» հնչեցրեց, այլեւ մեր նախագահի խոսքերը խեղաթյուրելու ադրբեջանական հնարքի դիմեց:

Հայաստանի նախագահը ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու եւ փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց՝ հասկացնելով, որ չի պատրաստվում գնալ սադրանքի հետքերով:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամբիոնից ադրբեջանցի ստախոսը հայտարարեց, թե Հայաստանի նախագահն իր ելույթում հնչեցրել է խոսքեր՝ նշելով, թե ինքը արցախյան պատերազմի առաջնորդն է եղել, ապա էլի մի քանի ստեր հնչեցին:

Ի պատասխան՝ մեր երկրի ղեկավարը նշեց. «Այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:   Continue reading →

Վերջին հույսով.- Համ տունը ձեռքիցս առան, համ մեղադրյալ դարձրին – Կամ այն մասին, թե ինչպես են իմ գլխին գործ մոգոնում – «Վերջին հույսով».- Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ը պարզապես ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել…

«Լուսանցք»-ը նոր խորագիր է բացում՝ «Վերջին հույսով»:

Այս խորագրի ներքո մենք պարզապես ազատ արտահայտվելու հարթակ ենք տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել: Ի՜նչ կա որ: Չէ որ մենք ամեն օր այդ էջերը տալիս ենք քաղաքական, տնտեսական ու հանրային գործիչներին: Հերթը շարքային քաղաքացունն է, սովորական մարդունը, ում հաճախ են մոռանում խելահեղ թոհուբոհում: Այս խորագրի ներքո, իհարկե, կարող են արտահայտվել նաեւ արծարծվող խնդրի հետ կապված բոլոր կողմերը: Մենք նրանց էլ խոսելու հնարավորություն կտանք: Եվ գուցե, խնդրի հանրայնացվելու պարագայում, լսվի մարդու ձայնը, բացահայտվի ճշմարտությունը: Մեր առաջին հյուրը Մայա Սարիբեկյանն է: Նրա՝ մեզ հասցեագրված նամակը տպագրում ենք ամբողջությամբ՝ գրեթե առանց խմբագրումների, բայց որոշ կրճատումներով՝ տեղի սղությամբ պայմանավորված: Նրա ճանապարհն անցել է ոստիկանության, դատախազության, դատարանների միջով՝ հասնելով մեզ: Մնացյալը կպատմի հենց ինքը:

* * *

…Մարդը, երբ այլ ելք չի գտնում, ձեռքերը գցում է փփուրներին… 2015թ. սեպտեմբերին, երբ ես, 47-ամյա մանկավարժս, սպասում էի, որ ինձ կհրավիրեն ու գնահատելով իմ կատարած աշխատանքը, որպես հմուտ մասնագետի, կշնորհեն Վաստակավոր ուսուցչի կոչում, ինձ հրավիրեցին… Մաշտոցի ոստիկանության բաժին, որտեղ մեր լիազոր տեսուչ Ժ. Հովհաննիսյանը ինձ հայտնեց, որ իմ տունը վերավաճառված է, այլեւս ինձ չի պատկանում եւ խորհուրդ տվեց առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու դուրս բերեմ իմ իրերը տանից՝ փրկելով գոնե դրանք: Նաեւ ավելացրեց, որ ես ոչ մի դեպքում չմտնեմ տուն, քանի որ անվտանգ չէ իմ գտնվելը այդ տանը:

Հարցրեցի, թե այդ ով է իրեն իրավունք վերապահել վաճառել իմ տունը եւ ում: Պարզվեց, որ այն կատարել է Հայկարամ Մարգարյանը, ով դեռեւս 1989թ. այդ տունը վաճառել է իմ ծնողներին, ստացել նրանցից ողջ գումարը, ինչի մասին գրել է ստացական, իսկ տունը «գնողն» էլ կողքի տանը վարձակալական հիմունքներով բնակվող Սուսաննա Ստեփանյանն է:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6734 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ահա թե ինչպես են բաբելական ավանդապատումները բնորոշել Թամմուզի Աստծուն՝ խեղաթյուրելով շումերական ավանդները եւ փաստերը:

«Վոտ չտո պիշետ օ Ֆամմուզե Դեվիդ Այկ» (Մատրիցայի զավակները) (բառացի թարգմանություն« կրճատումներով,- Կ.Հ.) (բառացի թարգմանություն, կրճատումներով,- Կ.Հ.)

Հաստատված է. Թամուզ աստվածը կոչվում է «Արյան որդի», «միակ որդի»: Բաբելոնում խոնարհվում էին եռյակին, Նիմրոդին- Ձկան խորհրդանիշ, Թամմուզին կամ Նինուսին՝ աստծո որդուն եւ Շամիրամադային, ում խորհրդանիշն էր աղավնին:   Continue reading →

Տոլման հայկակա՛ն խորտիկ է եւ վերջ – Ի գիտություն պատմակեղծարարների՝ կլինի ռուս, եվրոպացի, թե թուրք… Բովանդակազուրկ եւ քաղաքակրթությունից հեռու կանգնած հանրույթները սովորաբար նմանակում են քաղաքակիրթ ազգերին, տվյալ դեպքում՝ հայերին – Դա նրանց կենսաձեւն է…

Կան քաղաքակրթական հիմք ունեցող, բնածին ազգեր՝ հայեր, պարսիկներ, հույներ… եւ դրանից իսպառ զուրկ հանրույթներ, խառնածիններ՝ թուրքեր, հուդայացիներ, ադրբեջանցիներ եւ այլք, որոնք հաճույքով յուրացնում են այլ ազգերի քաղաքակրթությունը: Խոսքը հայկական, պարսկական, արաբական եւ այլ մշակույթների մասին է, որոնք ունեն ինքնուրույն եւ հարուստ ավանդույթներ: Իսկ այդ հանրություններն անմշակույթ ու մակաբույծ բնույթ ունեն եւ, ըստ այդմ էլ, շատ ագրեսիվ են:

Չափավորենք նրանց գիշատչական ախորժակը քաղաքակրթական եւ հայեցակարգային լուրջ նկատառումներով: Հայկական լեռնաշխարհը մարդկային վերջին քաղաքակրթության բնօրրանն է, որը հաստատվում է այլազգի բազում մասնագետների ուսումնասիրություններով (Էդրիան Ջիլբերտ, Նատալյա Սոբոլ, Գրեմ Հենկոկ եւ այլք): Օրինակ՝ գերմանացի հայտնի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է Հայկական լեռնաշխարհում (Միջագետք Հայոց, Եդեսիա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք) գտնվող Պորտասարը (Գյոբեկլի թեփե), հնավայրը եւ հայտնաբերել ապշեցուցիչ պեղածո նյութեր: Նա պարզել է, որ սա աշխարհի ամենահին կրոնածիսական կենտրոնն է, որի տարիքը 13-20 հազար տարվա է: Այստեղ գտնվել են նաեւ քանդակագործական արվեստի վաղնջական բարձրաճաշակ նմուշներ (կարիճի, մողեսի, վարազի եւ այլն): Ասենք նաեւ, որ այն դեռեւս ամբողջովին չի ուսումնասիրված եւ կարող են լինել նոր բացահայտումներ: Ընդհանրապես, գերմանական հնագիտական դպրոցն աչքի է ընկնում գիտական անաչառությամբ եւ ստույգ չափանիշներով՝ մերժելով կեղծարարությունները:   Continue reading →

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն, եթե դառնա բռնակալ… Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ (ԿԳԲ) նկուղներից մեկում… Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը… Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք… Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում… Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ, որտեղի՞ց են նրանք…

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բանակին եւ ոստիկանությանը հրամայել է՝ գնդակահարել իրեն, եթե ինքը բռնապետ դառնա:

Այս մասին նա հայտարարել է ռազմաբազա այցի ժամանակ: «Եթե ես երկար մնամ իշխանության ղեկին եւ ցանկանամ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ: Ես չեմ կատակում: Ուժային կառույցների աշխատանքը մարդկանց եւ սահմանադրությունը պաշտպանելն է: Հիշեք՝ սա ձեր սուրբ պարտքն է»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:

Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնավարել ժամկետից ավել, անգամ կցանկանար այն լքել ժամանակից շուտ:

Այս յուրօրինակ նախագահը հայտնի է իր սկանդալային արտահայտություններով: 2017թ. նոյեմբերին նա խոստովանել է, որ դեռահաս տարիքում մարդ է սպանել: Նաեւ խոստանում էր սպանել այն պաշտոնյաներին, ովքեր թմրանյութերի վաճառքով են զբաղված:

Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ նկուղներից մեկում

Մեր երկրում առաջին անգամ կհրատարակվի ստվարածավալ հանրագիտարան 1-ին հանրապետության բանակի սպաների մասին։ Կհրատարակվի ռուսերեն, քանզի փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է հանրագիտարանը, ամբողջությամբ ռուսերեն են (հուսանք, որ հանրագիտարանն արագ կհրատարակվի նաեւ հայերեն թարգմանությամբ,- խմբ.)։

ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ հայ սպաների հիմնական մասը գնդակահարվել է չարաբաստիկ 1937-ին՝ ներկայիս ԱԱԾ նկուղներից մեկում եւ միայն մի քանիսին է բախտ վիճակվել կենդանի մնալ, որոնց թվում էր Հովհաննես Բաղրամյանը:

Սա կլինի այն 4 աշխատություններից մեկը, որ Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կհրապարակի Հայաստանի ազգային արխիվը, 2-րդ աշխատությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմությունն է, ըստ փաստաթղթերի:

Ըստ Ա. Վիրաբյանի, սա կլինի փաստաթղթերի մի ժողովածու, առանց հեղինակային մեկնաբանության եւ յուրաքանչյուր հետազոտող կկարողանա գտնել իր հարցերի պատասխանը:   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում… Շախմատի Հայաստանի նոր չեմպիոնները… Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարի մրցանակը՝ իրանցուն… Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը… Հայաստանի հավաքականի առաջատար ֆւտբոլիստն ու թիմի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկար դեգերումներից հետո պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ… Ֆուտբոլային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում

Մրցախաղը կկայանա 2018թ. նոյեմբերի 9-28-ը: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ: Բոլոր մասնակիցները հայտնի են՝ Լեւոն Արոնյանը, ով հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, Սերգեյ Կարյակինը (որպես աշխարհի փոխչեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը (ՖԻԴԵ-ի թեկնածու), Ալեքսանդր Գրիշչուկը («Գրան պրիի» 2-րդ մրցանակակիր), չինացի Դին Լիժենը (աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից), ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան (ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը («Գրան պրիի» հաղթող): Նրանք 2 շրջանով կվիճարկեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի միակ ուղեգիրը: Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018թ. մարտի 10-28-ը՝ Բեռլինում:

– Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ: Ըստ նախնական տվյալների, հավակնորդների մրցաշարի հաղթող է համարվում մեր առաջատար շախմատիստ  Լեւոն Արոնյանը: Հավելենք, որ Լեւոն Արոնյանը 7 մրցակիցներից 5-ի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունի: Մեր շախմատիստը բացասական արդյունք ունի Վլադիմիր Կրամնիկի (17,5:20,5) եւ Դին Լիժենի (4:7) հետ անցկացրած հանդիպումներում:

Նոր չեմպիոնները

2018թ. առաջնությունը շախմատի նոր չեմպիոններ ի հայտ բերեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 1-ին տեղը: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Կանանց շախմատի Հայաստանի առաջնության դեռ մեկ խաղափուլ առաջ հաղթել էր Մարիա Կուրսովան, ով վերջին փուլում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանի հետ եւ վերջինիս համար այդ կես միավորը բրոնզե պարգեւ արժանացավ: Նա 5 միավորով գրավեց 3-րդ տեղը, 2-րդ տեղում միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանն է՝ 6 միավորով: Իսկ հաղթողը՝ Մարիա Կուրսովան 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Հիշեցնենք, որ Մարիան տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր Արման Փաշիկյանի կինն է:  Continue reading →