Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում…

Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» հայաշունչ գիրքը, ըստ ծանոթագրության, «երկու օտարերկրացի գիտնականների պատմությունն է ֆաշիստական Գերմանիայի ամենագաղտնի կազմակերպության՝ «Անեներբե»-ի ուսումնասիրությունների հետքերով, որը նրանց բերում է Զանգեզուր (1995թ.)»:

Այս երկու գիտնականների՝ Դարեհ Սիվուշի (Թեհրանից) եւ Վինչենցո Կարբոնեի (Իտալիայից) ուղեկցող-թարգմանիչն է եղել գրքի հեղինակը:

Հյուրերի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հնագույն տեքստերը վկայում են, որ Զանգեզուրը մեգալիթյան կառույց է, եւ երկրամասի անունը ծագել է հենց այդ հուշարձանի անունից:

Որոնումների արդյունքում պարզվել է, որ խոսքը աշխարհի ամենահին մեգալիթյան հուշարձանի՝ Զորաց քարերի մասին է, որը, Պարիս Հերունու առաջարկով, անվանվել է Քարահունջ աստղադիտարան (չշփոթել Քարահունջ գյուղի հետ): Իսկ մինչ այդ հուշարձանը ունեցել է տարբեր անվանումներ՝ Զորաց քարեր, Դիք-դիք քարեր, Ցից քարեր, Ղոշուն Դաշ:

Հանրագիտարանում (ՀՍՀ, 3) ասվում է. «Զանգեզուր տեղանունն ավանդաբար ստուգաբանել են՝ կապելով հայկական Ձագիկ նահապետի տիրույթ Զանգեզուրի կամ Ձագկաձորի (Ձագերի ձոր) անվան ձեւափոխումների կամ հինավուրց մի վանքի վիթխարի զանգի ուժեղ ձայնի ստեղծած տպավորության հետ: Զանգեզուրը համարվել է նաեւ մ.թ.ա. VII դ. այստեղ ներխուժած սկյութների (սակերի) անվան փոփոխված ձեւ (սակ-ձագ-Ձագեձոր-Զանգեզուր):

Վերը նշված ստուգաբանություններին հյուրերը տեղյակ են եղել, իսկ Դարեհը ավելացրել է, որ եթե ինքը չի սխալվում, մեկ այլ տարբերակ էլ կար, համաձայն որի՝ Զանգեզուրը թուրքերեն բառաձեւ է եւ կապված է այն բանի հետ, որ Հայաստանում բազմաթիվ լեռնային գետեր կան:   Continue reading

Պետք է վերհանե՛լ ազգադավների ցուցակը – Հայ արիները տարիներ առաջ հրապարակեցին ծախու պատմաբանների անունները՝ «հայ» եւ օտար… Սրանք չէին խորշել անգամ հային Հայկական լեռնաշխարհի եկվորը դարձնելուց…

Երբ տարիներ առաջ հայ արիները հրապարակեցին ազգադավ պատմաբանների ցուցակը՝ այն հրապարակելով նաեւ «Հայ-Արիներ» պաշտոնաթերթում, մեծ աղմուկ բարձրացավ: Այդ ցուցակում էին հայտնվել ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի պատմաբաններ, ովքեր հակահայ պատմագրությամբ էին զբաղվում տարիներ շարունակ: Աղմուկը եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփյուռքում եղավ, քանի որ, ինչպես հայ արիներն էին նշել, «այդ ազգադավ  պատմաանբանները» եւ «ծախու գրչակները» գործում են տարբեր երկրներում, նաեւ հայկական գաղթօջախներում: Եղել են եւ՛ խորհրդային ժամանակներում, եւ՛ այսօրվա Ռուսաստանում կան, առավելապես կենտրոնացել են Միացյալ Նահանգներում՝ այդ երկրի հայագիտությունը վերածելով հայատգիտության, մերթ ընդ մերթ էլ հայտնվում են Եվրոպայում:

Իսկ ազգադավները չէին խորշել անգամ հային Հայկական լեռնաշխարհի եկվորը դարձնելուց…

Հիշում եմ նաեւ, որ որոշ պատմաբաններ, որ ՀՀ ԳԱԱ-ի անդամ էին նաեւ, հանդիպեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, որպեսզի իրենց վրայից հանեն ազգադավի պիտակը, այլ կերպ՝ ցուցակից դուրս գան: Նրանք հակահայ ոչինչ չէին գրել, պարզապես ի պաշտոնե պաշտպանել կամ գովաբանել էին այս կամ այն ազգադավ պատմաբանին՝ հայազգի կամ օտարազգի…

Մենք էլ նույն ոճով շարունակենք եւ ասենք, որ խորհրդային հայրենածախ «պատմա(ան)բաններից» պրծանք, բայց ամերիկյան հայա«(տ)գիտության» ծախուների «ձեռքն ընկանք»: Որոնց տխրահռչակության մասին տարիներ շարունակ խոսում ենք, ու այլեւս զարմանալի չէ, որ հերթը հասել է եվրոպաբնակ ծախուներին: Սրանք իրենց «արեւմտյան արժեքների» սնուցող վճարունակությունը չկորցնելու համար ամեն բանի պատրաստ են…   Continue reading

Թուրքիայում նոր քաղաքական իրավիճակ է… 50-ականներից հետո սա առաջին դեպքն է, երբ թուրքական խորհրդարանում հայ պատգամավորներ են լինելու – Ի՞նչ կարող են անել հայ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում…

Թուրքիայում նոր քաղաքական իրավիճակ է

Թուրքիայում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Ընտրելու իրավունք ունեին 53,7 մլն քաղաքացի: Իշխող «Արդադրություն եւ զարգացում» կուսակցությունը ձգտում էր 330 տեղ ստանալ խորհրդարանում, որպեսզի կարողանա սահմանադրական փոփոխություններ անել ու նախագահական իշխանությունն ուժեղացնել:

Խորհրդարան մտնելուն հավակնում էին 4 կուսակցություններ՝ «Արդարություն եւ զարգացում»-ը՝ Ահմեթ Դավութօղլուի, Ժողովրդահանրապետականը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի, Ազգայնական շարժումը՝ Դեւլեթ Բահչելիի եւ Ժողովրդադեմոկրատականը՝ Սալահեթին Դեմիրթաշի գլխավորությամբ:

Երբ ավարտվեցին Մեծ Մեջլիսի ընտրությունները, Թուրքիայում նոր քաղաքական իրավիճակ գրանցվեց: Նախագահ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ AKP-ն հավաքել է քվեների 41,6%-ը կամ Մեջլիսի 262 աթոռ, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ CHP-ն՝ 25,2%-ը կամ 130 աթոռ, Ազգային Ժողովրդական կուսակցությունը՝ MHP-ն՝ 16,7%-ը կամ 83 աթոռ, քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ HDP-ն՝ 11,9%-ը կամ 75 աթոռ:

Իշխող կուսակցությանը Մեծ Մեջլիսում չի բավականացնում 13 աթոռ, որպեսզի կարողանա միանձնյա ձեւավորել կառավարություն:

Անհրաժեշտ կլինի ձեւավորել կոալիցիոն կառավարություն: Իսկ սա չէր մտնում էրդողանյան ծրագրերի մեջ: Չի կարելի բացառել իշխող կուսակցության եւ քրդական կուսակցության կոալիցիան եւս, ինչն առաջին հայացքից թվում է անլուրջ ենթադրություն:

Ամեն դեպքում քրդական կուսակցությունն իր մասնակցությամբ կարողացավ «պարտության» մատնել նախագահ Էրդողանին՝ թույլ չտալով միանձնյա ձեւավորել կառավարություն:

Քրդերը դարձան լուրջ քաղաքական գործոն Թուրքիայի պետականության մեջ:

Թուրքիայի Մեծ Մեջլիսում նաեւ 3 հայ պատգամավոր կլինի: Ազգությամբ հայ պատգամավորները Մեջլիսում կիրականացնեն իրենց կուսակցությունների քաղաքականությունը, սակայն փաստենք, որ Թուրքիայում հայության նկատմամբ, թեկուզ քարոզչական նպատակներով, քաղաքական սառույց շարժվեց:   Continue reading

Ովքեր եւ ինչու են քաոս սարքում մեր էներգահամակարգում – ՀԷՑ-ի շուրջ կատարվող այս պատմությունները հուշում են, որ դրանք ուղղակի կապ ունեն Որոտանի գործարքի հետ…

Ցավոք, «Լուսանցք»-ի կանխատեսումն իրականացավ թե՛ էլէներգիայի կրկին թանկացման եւ թե՛ սակագնի չափի հետ կապված: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացնել 6,93 դրամով: Իհարկե, կարելի է եւ բացատրել, թե ինչու հենց 6.93 դրամով, բայց դրա կարիք չկա, որովհետեւ կա հանձնաժողովին բնորոշ մեկ այլ՝ ավելի պրիմիտիվ տարբերակ: Հայտատուներն արդեն գիտեն, որ հանձնաժողովին պիտի ներկայացնեն երկու անգամ ավելի բարձր սակագին, որպեսզի հանձնաժողովը «հերոսական» ճիգեր գործադրի ու սահմանի ցածր գին: Ճիշտ է, ռուսական կողմին հանձնված ՀԷՑ- չլսեց իմ խորհուրդը եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին իր մոտ աշխատանք չառաջարկեց, այլապես կարող էր 6.93 չէ, 6.93 X 3 թանկացել սակագինը: Նազարյանը հաստա՛տ կապացուցեր, որ այլ ելք չկա……

Ինչեւէ, հանձնաժողովն առաջարկում է էլէներգիայի սակագինը դարձնել ցերեկը 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ: Էլէներգիայի թանկացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է հունիսի 17-ին: Եթե որոշումն ընդունվեց, Հայաստանում էլէներգիան կթանկանա օգոստոսի 1-ից՝ բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում  էր սակագները բարձրացնել՝ հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ) համոզված է, որ էլէներգիայի գործող սակագինը՝ 41 դրամը նույնպես գերուռճացված է. «Շահագործման եւ պահպանման ծախսերը հանձնաժողովն առաջարկում է դարձնել 2 մլրդ 600 հազար դրամ, ի դեպ, երկու տարի առաջ 3 մլրդ դրամ էր: Նորոգման ծախսերը 1 մլրդ 500 հազար դրամ պետք է լինի՝ ըստ հանձնաժողովի: «ՀԷՑ»-ն առաջարկում է իր աշխատողի ամսական աշխատավարձը դարձնել 187 հազար, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասում է՝ չէ, 200 հազար դարձրու: Կան զավեշտալի ծախսեր նույնպես. մարկետինգային ծախս՝ 33 մլն դրամ: Ընկերությանը, որը մենաշնորհ ունի, ինչի՞ն է պետք մարկետինգի բաժինը: Իրավաբանական ծախսերի համար տարիներ շարունակ 86 մլն դրամ ենք վճարել, իսկ հիմա ՀԾԿՀ-ն ասում է՝ այլեւս ոչ մի լումա: Խորհրդատվական ծախսերի նախորդ տարիներին վճարել ենք մինչեւ 150 մլն դրամ, իսկ հիմա ՀԾԿՀ-ն ասում է՝ 39 մլն դրամ: Հարց է առաջանում՝ տարիներ շարունակ ինչո՞ւ ենք այսքան մեծ գումարներ վճարել»:

Բայց հետաքրքիր մարդ է այս տնտեսագետը, տո քե՜զ ինչ, թե Նազարյանը ինչու է օգնում ՀԷՑ-ին, կուզի կասի՝ ո՛չ մի 200 հազար, դարձնում ես 500 հազար ու՝ վերջ: Կամ՝ զավեշտալի ծա՜խսը որն է, մարդիկ ուտում-խմում են: Կարողացիր՝ դու էլ նրանց միացիր, մարդկանց հացն ինչի՞ ես կտրում:

Continue reading

ՀՀԿ-ն էլ չի հասկանու՞մ… Թանկացման հիմնավորում չկա…«Հարուստներս» ավելին ենք վճարում… Աշխատողին մինչեւ վերջ խփեցին… Էլի փոխհատուցում ու էլի մի կերպ ապրողներիս հաշվին…

ՀՀԿ-ն էլ չի հասկանու՞մ

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ ՀԷՑ-ի սեփականատեր ՌԱՕ ԵԷՍ-ը  պետք է որոշակի հարցեր առաջադրի ՀԷՑ-ի ղեկավարությանը։ «ՌԱՕ ԵԷՍ-ը պետք է հաշիվ պահանջի ՀԷՑ-ի ղեկավարությունից, թե ինչո՞ւ են արվել նմանատիպ ծախսեր, թե ինչո՞ւ է ՀԷՑ-ը նման պարտքեր կուտակել եւ ինչո՞ւ նման վարկային պարտավորություններ ունի։ Մենք այս հարցը կբարձրացնենք սպասվող քննարկումների ժամանակ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկված են լավ մասնագետներ եւ կարծում եմ, որ այս հանգամանքները չեն անտեսվի»:

Թանկացման հիմնավորում չկա

«Հանրապետական» խմբակցությանը պարզաբանումներ ներկայացնելու համար ԱԺ-ում է եղել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ խմբակցությունը հարցեր է տվել եւ հիմա սպասում է հանձնաժողովի որոշմանը։ Բիբինի դիրքորոշման մասին՝ ոչ մի խոսք. «Ինքը առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է, որ հետեւություններ կանեն իրենք, ինձ թվում է կգնան, հետեւություններ կանեն»։

«Հարուստներս» ավելին ենք վճարում

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասել է. «Պետք է արձանագրել, որ էլէներգիայի ծախսը կազմել է 2,4 մլրդ կՎտ ժամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 92%, իսկ սա նշանակում է, որ բնակչությունն ու տնտեսությունը սկսել են քիչ օգտագործել էլէներգիա, իսկ հետագա թանկացումը կհանգեցնի էլէներգիայի օգտագործման ծավալների էլ ավելի քիչ օգտագործմանը»:

Վազգեն Սաֆարյանը  համառոտ տեղեկանք ներկայացրեց ԵՏՄ պետություններում էլէներգիայի սակագնի եւ մեկ քաղաքացուն բաժին հասնող ՀՆԱ-ի մասին. «ՌԴ-ում 1 կՎտ.ժ էլէներգիան 6,5 ցենտ է, յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 17518 դոլար, եթե ՀՆԱ-ն բաժանենք բնակիչների թվի վրա: Ղազախստանում էլէներգիան 5,5 ցենտ է, իսկ բնակչությանը բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 13526 դոլար, Բելառուսում 4,8 ցենտ է էլէներգիայի գինը, իսկ ՀՆԱ-ն՝ 15479 դոլար: Հայաստանում, մինչեւ թանկացումը, էլէներգիան 8,7 ցենտ է, առաջարկվող փոփոխությամբ կկազմի 12,1 ցենտ, ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվով 3400 դոլար է»:   Continue reading

Իրան-Հայաստան երկաթուղի. ռուսական կողմը տեսակետ է փոխում – Սա զրոյի է հավասարեցնելու թյուրքական այն ջանքերը, որոնք մշտապես Հայաստանը շրջափակելուն եւ մեկուսացնելուն են ուղղվում…

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղային մայրուղու կառուցման նպատակահարմարությանն առնչվող հարցին՝ ասել է. «Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի: Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատ»:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հակադարձել է Յակունինին՝ իրանա-հայկական երկաթուղին կառուցվելու է:

Յակունինի ասածը տարօրինակ էր, որովհետեւ դեռ մեկ տարի առաջ նա բոլորովին այլ բան էր ասում, այն է՝ «Իրան-Հայաստան երկաթգծի հարցը բավական արդիական է: Ամենայն հավանականությամբ, մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցի վրա»:

Ուրեմն՝ ի՞նչ փոխվեց, որ Յակունինը խոսեց ԻԻՀ-ՀՀ երկաթուղու աննպատակահարմարության մասին: Մանավանդ, որ ԵՏՄ կազմ ՀՀ մուտքի համապատկերում իրանա-հայկական երկաթուղու ծրագիրը անպայման պետք է հետաքրքրեր Ռուսաստանին՝ Իրան-ԵՏՄ կապի հեռանկարից ելնելով:

Ուշագրավ է, որ սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ առանց տնտեսական նպատակահարմարությունը հաշվի առնելու, եթե գերակա է քաղաքական ու աշխարհաքաղաքական շահը: Ի դեպ, ժամանակին գնահատվել էր այդ երկաթուղու տնտեսական նպատակահարմարությունը եւ համարվել էր, որ այո, այն ձեռնտու է կյանքի կոչել:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: 2008թ. Երեւանում ՀՀ կառավարության եւ ռուսական այդ ընկերության միջեւ պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ մեր երկրի երկաթուղային ցանցը՝  շարժական եւ անշարժ գույքով, 30 տարով հավատարմագրային  կառավարման է հանձնվել ռուսական կողմին: Ասել կուզի՝ կառավարիչը չէ, որ պետք է գնահատի, թե երկու երկրներին ինչ ծրագրեր է ձեռնտու իրականացնել:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մեր սպորտային ոլորտը լուրջ հաջողություններ չի արձանագրում, քանզի ավելի շատ սպորտն է քաղաքականացվում, քան՝ հակառակը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդա­գրվե՛ք «Լուսանցք»…

Մարզաշխարհ. ինչու՞ են շատերն շտապում այստեղ

Մեր սպորտային ոլորտը լուրջ հաջողություններ չի արձանագրում, քանզի ավելի շատ սպորտն է քաղաքականացվում, քան՝ հակառակը…

Անփորձ մարզիչներ՝ փորձի պակաս ունեցող ֆուտբոլիստների համար

Արտակ Օսեյանը նշանակվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Մարզչական շտաբում նրան կօգնեն Կարեն Սիմոնյանը եւ դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Պետրոսյանցը: Նրան օգնելու են Տիգրան Առաքելյանը եւ դարպասապահների մարզիչ Գոռ Եդիգարովը:

ՀՖՖ-ն հերթական անգամ փորձի պակաս ունեցող ֆուտբոլիստների պատրաստությունը վստահում է անփորձ մասնագետների: Թե ինչպես է ավարտվում այդ համագործակցությունը, բոլորիս հայտնի է. եվրոառաջնությունում ձախողվելուց հետո մարզիչներն անմիջապես ազատվում են իրենց պաշտոններից, իսկ ամիսներ անց նրանց փոխարինում են մարզչական գործում առաջին քայլեր կատարող այլ երիտասարդ մասնագետներ: Մի՞ թե այս ամենը տեսանելի չէ եւ այլ խորհուրդ տվողներ չկան: Գուցե խորհուրդները լսո՞ղ չկաԻսկ հայկական ֆուտբոլը, որի ներկան այնքան էլ հուսադրող չէ, ապագայի խնդիրներ է կուտակում նաեւ:

Հեծանվային մարզաձեւի նոր «քաղաքական» նախագահը

Հունիսի 6-ին ընդհանուր ժողով էր գումարել Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան, օրակարգային հարցերից էին ֆեդերացիայի 2013-2014թթ. աշխատանքների հաշվետվությունը, կանոնադրական փոփոխությունների ու լրացումների մասին զեկույցը, ինչպեսեւ ֆեդերացիայի նախագահի ու ղեկավար մարմինների ընտրությունները: Հաշվետվությունը բավարար է գնահատվել, ինչից հետո ընդհանուր ժողովն անցել է ընտրություններին: Նախագահի պաշտոնում առաջարկվել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թեկնածությունը: Նա ներկայացրել է հասարակական կազմակերպության գործունեության, մարզաձեւի զարգացման իր տեսլականը, ըստ որի, ֆեդերացիան պետք է անցնի կառավարման առավել արդյունավետ քաղաքականության, միավորի կարող ուժերին եւ թիմային աշխատանքով ամեն ինչ անի՝ մարզաձեւը մեր երկրում ավելի շատ տարածելու եւ առաջ մղելու համար: Թեկնածուն վստահեցրել է, որ իր ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար: Քվեարկության արդյունքում Արման Սահակյանը «Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել միաձայն:   Continue reading

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (11-րդ մաս)… Մեծ չափերով կախարդական թռչուն՝ հսկայական պոչով, գլխին թագ եւ վառ դեղնակարմիր փետուրներով…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-18-ում

http://www.hayary.org/wph/?p=4708  Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ  սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության  (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4863Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (10-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4851Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4831Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հերմետիզմի երկու ուղղությունները սերտորեն կապված են եղել ու մշտապես փոխազդել։ Առավել վաղ հերմետիկ ստեղծագործությունները նվիրված էին աստղաբաշխությանը, այնուհետեւ նրանց միացան ալքիմիական եւ բժշկական, իսկ ավելի ուշ՝ փիլիսոփայական աշխատությունները։ Հերմեսի աստվածաբանական ստեղծագործությունները ներառված են 17 աշխատություններում՝ Corpus Hermeticum, Ստոբեի լայնածավալ հատվածներում եւ Ասկլեպիոսի լատինական թարգմանություններում, որոնք պահպանված են Ապուլեոսի մոտ։ Ուշ միջնադարում առավելապես սիրված եւ տարածված էր Հերմես Եռամեծի Զմրուխտե քառասալիկը (կամ Tabulae Smaragninae), որի հնագույն տարբերակներից մեկը պահվում է Երեւանի Մատենադարանում։

Օսիրիս (Ուսիր եգիպտական անվան հունականացված ձեւ) – վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական Աստված, անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության՝ եգիպտացիների նահապետը եւ առաջին թագավորը։ Երկրի վրա թագավորելու ժամանակ մարդկանց սովորեցրել է հողագործություն եւ արհեստներ։

Համաձայն առասպելի՝ նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետեւ հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասերի եւ ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններոում։ Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր), երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները եւ, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է։ (Հունական Աստվածների մասին խոսելիս («սրբազան պոռնկության» մասին է խոսքը) նույնպես առնչվել ենք նման ամուսնությունների, որից զերծ է Հայ Աստվածային Համակարգը: Միակ սիրող զույգը, որը նաեւ բոլոր Աստվածային Համակարգերում եզակի երեւույթ է՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ սիրո Աստվածուհի Աստղիկի միությունն է, որն ի սկզբանե եղել է Արարչակնիք համաձայնությամբ եւ Հավերժական Սիրո Խորհուրդն է կրում Համայն Տիեզերքում («Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.)):   Continue reading

Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը… Հավատը Միջագետքում եւ Եգիպտոսում… Կրոնը Հին Արեւելքում… Նախաիսլամական շրջանի հավատալիքներ… Նախաիսլամական ցեղեր… Արաբիա… շիա եւ սունի մահմեդականներ…

Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը

Հաճախ ոչ միայն Աստվածների անուններն են փոփոխվել միտումնավոր, այլեւ հավատի դիցարանն է ձեւախեղվել ըստ նպատակահարմարության… Եգիպտական դիցարանում ասվում է, որ ինչպես պետությունն ունի իր գլխավորին՝ արքային, այդպես էլ Աստվածների մեջ պետք է լիներ գլխավորը: Թագավորության զորացմանը զուգահեռ ի հայտ եկավ դիցարանը, որը ստեղծվել է առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաեւ գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արեւի աստվածը), ում երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի Աստված Ամոնը: Ք.ա. XIV դարում փարավոն Էխնաթոնը Գերագույն Աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին, դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից:

Ըստ Աստվածների պաշտամունքի, ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից եւ տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին եւ առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որեւէ բնագավառի հովանավորի դերով: Միաստվածությունը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արեւի, եւ այսպես շարունակ: Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում կար ժամանակ, երբ երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն վիճակն էր խեթերի ու այլ ժողովուրդների մոտ…

Արեւելքի ժողովուրդներն ունեին աշխարհաստեղծման առասպել, բնության, մարդկանց, կենդանական եւ բուսական աշխարհների ծագման մասին պատկերացումներ, որոնք եւս պահպանվել են դիցարաններում: Եգիպտականում նշված է, որ «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետեւ ջրի մեջ Պտահ Աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո Աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»: Շումերականում այսպես է. «Երկիրը ստեղծեց Էլլիլ Աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդկանց՝ իր իսկ նմանությամբ»: Հնդկական դիցարանից եւս հղումներ կան Արեւելքում. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արեւ, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, եւ այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր: Իսկ դրանց միջեւ Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ եւ ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»: Բաբելոնյանում էլ այսպես է ասված. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր Աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝ երկիրը»…

Այսպես քաղաքականացվում էին դիցարանները իշխող կարգերի հետ միասին եւ շուտով ավելի հեռացան Տիեզերական Սկզբնաղբյուրից՝ նախանշելով Տիեզերահաս հավատների մատը…

Այս մասին խոսել ենք սրանից առաջ՝ Հայ Աստվածների հետ կապված հոդվածաշարում: Եվ ազգային հավատների տկարացումից օգտվեցին միջազգային նշանակություն ձեռք բերող կրոնները:

Հավատը Հին Միջագետքում եւ Եգիպտոսում

Ինչպես հայտնի է Հին Միջագետքում եւ Հին Եգիպտոսում ձեւավորվեց ինքնատիպ քաղաքակրթություն, եւ այստեղ էլ ստեղծվեցին կրոնական համակարգեր: Նրանց դիցարանի հիմնական Աստվածներն էին Էնլին՝ հողի, Շմաշան՝ արեւի, Նեգրալը՝ ռազմի, Իշտարը՝ պտղաբերության: Հին Եգիպտոսում Գերագույն Աստվածը արեւի աստվածն է եղել՝ Ամո-Ռամը: Եգիպտոսում տիրակալը՝ Փարավոնը, համարվում էր նրա որդին: Եվ Միջագետքում, եւ Եգիպտոսում մենք հանդիպում ենք մեռնող եւ հետագայում հարություն առնող Աստվածների մասին առասպելների: Այդ առասպելների միջոցով մարդը փորձում էր արտահայտել բնության շրջանաձեւ զարգացումն իր պատկերացմամբ: Բաբելոնի շրջանում Գերագույն Աստված դարձավ Բել կամ Մարդուկ Աստվածը: Ըստ առասպելի, դա տիեզերական, սկզբնական քաոսից ստեղծում է կարգավորված եւ համակցված այս տիեզերքը: Ըստ Հին Եգիպտոսի, մարդկային հոգին կազմված է 2 մասից՝ 1. մարմնի մահից հետո հոգին մնում է մարմնում, եւ նրա գոյությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես կպահպանվի այդ մարմինը եւ ինչպես այն կլինի շրջապատված: Այդ պատճառով եգիպտացիները սկսեցին մահացած մարմիններից մումիաներ պատրաստել եւ տեղադրել դրանք վիթխարի դամբարաններում, բուրգերում: 2. Հոգու երկրորդ մասը դուրս է գալիս մարմնից եւ գնում է մահացածների դատարան, որտեղ եւ որոշվում է նրա ապագան: Եթե նա մեղավոր է, ապա նա ոչնչանում է, իսկ եթե ոչ՝ գնում է դրախտ: Դրախտի մասին եգիպտացիների պատկերացումները պարզունակ են: Նրանք ենթադրում էին, որ դրախտը երկրի վրա է, Եգիպտոսից արեւելք:

Հնդկական հավատները եւս  յուրահատուկ են, որոնք ինչպես ազդել, այդպես էլ ազդվել են այլ ազգերի հին հավատներից, այդ թվում՝ հայերի: Հնդկաստանը երբեմն անվանում են կրոնի երկիր: Հնդկական հավատի հնագույն շրջանը Վեդայականն է: Դա հնագույն Սուրբ Գրքերն են, որտեղ պարունակված են սրբազան օրհներգները, աղոթքները, սրբազան բանաձեւերը եւ այլն: Վեդաները որոշ առումով հիմք եղան հետագա բոլոր՝ հնդկական եւ ոչ միայն, կրոների համար:   Continue reading

Բոն – Միհրականություն – Աստվածը, ով մեծարվում է Բոն-Միհրականությունում, կոչվում է «Ամենաբարի» ու … այս Աստծո կողքին գոյություն ունի աստվածուհի՝ որ կառավարում է ամբողջ աշխարհը…

Սկիզբը՝ թիվ 18-ում

http://www.hayary.org/wph/?p=4862 – Բոն – Միհրականություն (1-ին մաս). Գլխավոր հանելուկը՝ «մոգական քառակուսին» ծածկագիր է, որը կարելի է անվանել «Բոնագիր»… Ալքիմիան՝ Աստծո, Սիրո եւ Ոգու մասին…

Որ ժամանակին էլ պատկանեն տիբեթյան ձեռագրերի տեղեկությունները, միեւնույն է, կշատրիաների կաստան (դասը) երբեք կապ չի ունեցել դրավիդների հետ, հետեւաբար, «մաքուրների» տիրապետության մասին մատնանշումը պետք է դիտել որպես ակնարկ Շենրաբի արիական ցեղից ծագման փաստի: Համաձայն սրան, հնդկական առասպելաբանական բնագրերում հանդես են գալիս արիական Բրահմա եւ Ինդրա աստվածները, իսկ դրավիդյան Շիվան ու Վիշնուն նույնիսկ չեն հիշատակվում, ինչը թույլ է տալիս զուգադրությունների որոնումները կենտրոնացնել արիական պաշտամունքների վրա:

Նյութերը բոնական կրոնի մասին սակավաթիվ են: Տեղեկությունները, որոնք տրվում են եվրոպական աշխատություններում, հակասական եւ մշուշոտ են:

Ինչ վերաբերում է Բոնի նկարագրմանը տիբեթյան աղբյուրներում, ապա այստեղ պետք է հաշվի առնել ակներեւաբար կեղծարարության հնարավորությունը: Քանի որ անտիկ շրջանի կրոնի պատմությունը լավ է ուսումնասիրված, հստակ կարելի է ասել, որ նշված պայմաններին բավարարում է միայն Միհրի պաշտամունքը:

Երբեմն Միհրը համարվում է արական եւ իգական սեռը միատեղող աստված: Որոշ միհրական հուշարձաններում հանդիպում ենք աստծու եւ աստվածուհու խորհրդանշանները:

Համաձայն միհրականության հիմնական թեզի Երկինքը իր կնոջ՝ Երկրի հետ իշխում է բոլոր մյուս աստվածներին, որոնք ծնվել են հիմնական երկմիասնական աստծուց:

Միհրականության մեջ Երկիր-արտադրողուհին (terra-Mater), գլխավոր տեղ է գրավում արարողություններում եւ միհրականության ուսմունքում, իսկ բոնականների մոտ գլխավոր ծիսակարգերից մեկը հողը ջրելն է. «Անուշահոտ ծուխը միանում է երկնքին: Մաքուր, գեղեցիկ թասի մեջ լցվում է մաքուր ջուրը եւ պահվում այն աջ ձեռքում կամ կողմում: Ջրում են մատղաշ, կանաչ խոտը եւ պահում թասը ձախ ձեռքում, որից հետո դնում թանկարժեք մաքուր ամանի մեջ»:

Միհրականության մեջ 4 գլխավոր քամիները տարվա 4 ժամանակների հետ աստվածացվում են որպես բնության ուժերի գորագույն ոգի:

Համաձայն «Ավեստայի», Միհրը լույսի աստված է: Կիլիկիայում հայտնաբերված մեդալիոնի վրա նա պատկերված է պսակը գլխին երիտասարդ տղամարդու տեսքով, դաշույնը աջ ձեռքում, որը նա պատրաստվում է խրել զոհաբերվող ցլի կոկորդը:

Բոնում Միհրը «Սպիտակ լույս» աստծո նմանօրինակն է, ընդ որում՝ նրան կոչում են ոչ թե հենց այնպես «լիա» աստված, այլ «լիա-գշեն» քուրմ-աստված: Քուրմ («գշեն») բառն ունեցել է կոնկրետ իմաստ, հին Տիբեթում հենց այդ անձն էր կրոնական արարողությունների ժամանակ զոհաբերվող ցլի կոկորդը մխրճում դաշույնը: Առանձին մարդկանց աստվածացում է եղել նաեւ արեւմտյան միհրականությունում:

Հայտնի է, որ հայոց Տրդատ թագավորին երկրպագում էին որպես Միհրի էմանացիա, նույնիսկ Կայսր Ներոնը պատրաստվում էր անձամբ մասնակցելու հանդիսականությանը՝ նրան պատշաճը հատուցելու որպես աստծու:

Քսերքսը իր կայսրությունում հատուկ հրամանով արգելեց վիպաշներին երկրպագելը, բայց Միհրը ու Անահիտը վտարանդի աստվածների ցուցակից հանված էին եւ հիշատակվում են Արտաքսերքսի արձանագրություններում որպես Ահուրամազդայի դաշնակիցներ:   Continue reading

եվրաարժեք է նաեւ կոռուպցիան – Բացառվում են եվրոպական արդարության մասին բոլոր պատկերացումները… Ամենակաշառատուն եւ ամենակաշառակերը իրավունք չունի արժեքներ պարտադրելու…

ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը հանդիպեց ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահը Սերբիայի արտաքին գործերի նախարարն է նաեւ, ով վստահաբար լավ է պատկերացնում Արցախի խնդիրը, քանի որ Սերբիան նույնպես տարածքներ կորցրած պետություն է, իսկ Կոսովոն, որ շատ սերբերի համար նույնն է՝ ինչ Արցախը հայերիս համար, բռնի ուժով խլվեց Սերբիայից ու Արեւմուտքի ջանքերով հռչակվեց անկախ պետություն…

Սա ոչ միայն ջլատեց Սերբիան, այլեւ նպաստեց այսպես կոչված քրիստոնեական Եվրոպայի ջլատմանը: Մինչ Հարավսլավիայի մասնատումը, Եվրոպայի շուրջ 50 երկրների շարքում միայն Ալբանիան էր մահմեդական: Իսկ Արեւմուտքի հակասերբական (այստեղ նաեւ հակասլավոնական-հակառուսական քաղաքականություն կար, ինչպես հիմա Ուկրաինայի պարագայում) քայլերի գնալով Եվրոպայում մահմեդական երկրների թիվը հասցրեց 3-ին՝ Ալբանիա, Բոսնիա եւ Հերցոգովինա ու Կոսովո: Այստեղ մի այլ վտանգ էլ կա, նշյալ երկրներում իսլամական բնակչության շրջանում քիչ չեն Եվրոպա թափանցած թուրքերը, ինչը դեռ եվրոպական երկրների գլխին պատուհաս կդառնա: Եվ ոչ միայն եվրոպական: Առանց այն էլ Ֆրանսիան եւ Գերմանիան լուրջ խնդիրներ ունեն թուրքական բնակչության գերաճի հետ կապված: Այդ խնդիրները հասունանում են նաեւ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Բելգիայում, Հոլանդիայում եւ այլուր: Նաեւ իսլամադավան արաբներն են ավելանում Եվրոպայում, ինչը վերոնշյալ կրոնական վտանգը նաեւ ծայրահեղության է տանում: Իզուր չէ, որ Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի զինվորների շարքերում (նաեւ ահաբեկչական այլ միավորումներում) հազարավոր մահմեդական եվրոպացիներ կան, որ վաղը դեռ վերադառնալու են իրենց եվրոպական բնակավայրերը…

Մի՞ թե այս ամենը դեռ չի մտահոգում եվրոպացիներին: Թերեւս մտահոգում է, բայց եվրոպական երկրների իշխանությունները դեռ համոզված են, որ կարող են զսպել ծայրահեղականներին, եթե դրա կարիքը լինի: Բայց մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք այս եւ մյուս անգամներում նույնպես սխալվելու են: Իրաքի եւ Սիրիայի վրա ռազմա-քաղաքական ճնշումները եւ իրենց ընդդիմադիր հռչակած ծայրահեղ իսլամականներին աջակցելը հանգեցրեց այն բանին, որ «Իսլամական պետություն» հռչակվեց հենց Մերձավոր Արեւելքի սրտում եւ այն հետզհետե ծավալվելու քայլեր է անում ոչ միայն տարածաշրջանում: ԻԼԻՊ-ի առաջնորդները փորձում են թափանցել նաեւ Կովկաս, Իրան, եվրոպական երկրներ ու Ռուսաստան եւ դրա համար պատրաստ են համագործակցել բոլոր ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց տարածքները տրամադրում են «Իսլամական պետության» ծավալումների համար՝ չմոռանալով իսլամականության հետ միասին զարկ տալ նաեւ համաթուրանականության ծավալմանը՝ մինչեւ չինական Ույղուրստան:   Continue reading

Թուրքիայի համար սպառնալի՞ք ենք – Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության հայեցակարգերում նշված է որպես թշնամի երկիր… Քրդերը խորհուրդ են տալիս չհավատալ թուրքերին…

Թուրքիայի համար սպառնալի՞ք ենք

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները նորովի վերհանեցին հայկական հարցը միջազգային ասպարեզում: Եվ բացի ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից, կարեւոր գործոն դարձավ նաեւ հայկական պահանջատիրությունը: Անկարան այլեւս ապահով չի զգում իրեն եւ լրջորեն մտահոգված է հայերի պահանջատիրական խնդիրների արծարծմամբ ու որոշակիորեն առաջադրմամբ՝ ինչպես Սիսի կաթողիկոսարանի նստավայրի պահանջի հարցն է Կիլիկիո թեմի կողմից:

Չնայած Անկարան միշտ էլ վերապահումներով է մոտեցել հայերին, նաեւ հույներին ու հրեաներին եւ ցայսօր 1,2 եւ 3 կոդերն են գործում այս ազգերի նկատմամբ Թուրքիայում: Հայերի, հույների եւ հրեաների մասին հավաքվում են բոլոր տեսակի տեղեկությունները՝ համապատասխան կոդի տակ:

Թուրքիայում «Քադիր-Հաս» համալսարանի կողմից հրապարակվել է թուրքական պետության արտաքին քաղաքականության նկատմամբ հանրային ընկալումներն ու մոտեցումները պարզելու նպատակով իրականացված 2015թ. հետազոտական զեկույցը, որում ներկայացված են նաեւ Հայաստանի նկատմամբ թուրքական հանրային ընկալումները: Արդյունքներով, 2013թ. զեկույցի համաձայն, էականորեն աճել է Հայաստանը որպես Թուրքիային սպառնալիք դիտարկողների թիվը թուրքական հասարակական շրջանակներում:

Ըստ նշյալ հետազոտության՝ Հայաստանը զբաղեցրել է Թուրքիային սպառնալիք ներկայացնող երկրների շարքում 4-րդ տեղը՝ 20,3% ցուցանիշով: 2013թ. հետազոտության արդյունքներով այդ ցուցանիշը կազմել էր 7,2%: Նման ցուցանիշի աճը թերեւս պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու թուրքական հասարակության շրջանում «տագնապների ու անհանգստությունների» սրման հանգամանքներով:

Նախկինում հայտնի էր, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության հայեցակարգերում նշված է որպես թշնամի երկիր: Որքանով տեղյակ ենք, Թուրքիայի համար Հայաստանը 2-րդ թշնամի երկիրն էր Հունաստանից հետո (եթե չի փոխվել), իսկ Ադրբեջանի համար ցայսօր 1-ինն է:   Continue reading

Արդարացում ու թանկացում – Շարքային հայաստանցուն չե՛ն կարող բացատրել, թե ինչու է մեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամեն անգամ բավարարում թանկացման հայտերը…

Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախագահ Եվգենի Բիբինը փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամների հետ, ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ներկայացրած հայտի ու սակագնի բարձրացման հիմնավորումները:

Ի՞նչ կարծիքի է այդ հանդիպումից հետո ՀՀԿ-ն, ավելի ստույգ՝ ՀՀԿ-ական պատգամավորը:

«Անկեղծ ասած, ինքս էլ զարմացած եմ, որովհետեւ որեւէ ապացույց, որեւէ գրագետ հիմնավորում, որ իրենք նորմալ աշխատել են, չկար նրա խոսքում: ՀԷՑ-ը շատ լուրջ խնդրի առաջ է հայտնվել եւ դա վատ մենեջմենթի արդյունք է: Որեւէ հիմնավորում, որը մեզ կբավարարեր, չեղավ»,- սրանք ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքերն են:

Այսպիսով, այդ Բիբինի հիմնավորումները, Կարինե Աճեմյանի խոսքերով, «հավաստի չէին, այդքան էլ տպավորիչ չէին, այդքան էլ հույս ներշնչող չէին»: Իսկ փակ քննարկմանը հնչած սուր հարցերին ի պատասխան Բիբինը… արդարացել էր:

«Ճիշտ է, նա ասում էր, որ չի արդարանում, պարզապես փաստեր է բերում, բայց այդ փաստերը համոզիչ չէին»,- սրանք էլ  են պատգամավորի խոսքերը:   Continue reading

Շքեղության էլեմենտ չկա՞, բայց թանկարժեք տներ ու մեքենաներ կա՞ն… Պահանջվում են ապուշներ.. ՀԷՑ-ը ցեմենտի գործ է դրել… Տաքսի ծառայության գործ է դրել… Գումարը ես տամ, ՀԷՑ-ը բարեգործ լինի…

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, սակայն առայժմ հայտնի չէ, թե որքանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայտը, սակայն որոշման մասին կհայտնեն հունիսի 9-ին կամ 10-ին։

Ինչ վերաբերում է հայտում ներառված ծախսերին՝վարձակալած տներ, ավտոմեքենաներ, թանկ շինանյութ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց, որ ՀԷՑ-ի հայտում «շքեղության որեւէ էլեմենտ իր արտացոլումը չի գտնի»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1 կվ էլեկտրաէներգիան 17 դրամով բարձրացնելու խնդրանքով։ Դեմ արտահայտվող քաղաքական ուժերը եւ քաղաքացիները պնդում են, որ թանկացումը մի նպատակ ունի՝ սպառողների հաշվին մարել ՀԷՑ-ի կուտակած 250 միլիոն դոլար պարտքը:

Պահանջվում են ապուշներ

Ստացվում է՝ շքեղության էլեմենտները լավ էլ տեղ են գտնում հայտում:

Էս հե՛չ, կարեւորը ՀԷՑ-ը մեզ խնդրանքով է դիմել՝ խնդրում եմ թանկացնե՛լ, դե մոտավորապես «պահանջվում են ապուշներ» ոճով:

Տնտեսագետ Հակոբ Սաֆարյանը (նրա խոսքին այնքան էին հղում արել, որ չեմ հիշում սկզբնաղբյուրը) լավ էլ պարզաբանում է, թե այդ ի՜նչ արդարացված թանկացում է (որոշակի կրճատումներ արվել են տեղի սղության պատճառով):

Եվ այսպես՝

«2015թ. մայիսի 14-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման հայտով:

Հայտի հետ միասին «ՀԷՑ»-ը հանձաժողով է ներկայացրել նաեւ սակագնի հաշվարկները եւ սակագնի հաշվարկները հիմնավորող փաստաթղթեր:

Առաջին հայացքից հայտում կարծես ամեն ինչ պատշաճ ներկայացված է՝ սյունակ առ սյունակ հիմնավորումներ տալով, թե ինչ հիմքերով պետք է էլեկտրաէներգիայի սակագինը թանկանա մոտ 17 դրամով: Սակայն 20 էջանոց փաստաթղթի ցանկացած էջը մի քանի րոպե տնտղելն իսկ բավական է, որպեսզի ակնառու դառնան ինչպես փնթի վրիպակները, այնպես էլ բովանդակային չհիմնավորված ծախսերը, որոնք չեն խոսում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հրատապության մասին:   Continue reading

Եթե ուրախությունը կարողանայինք թվի վերածել – ծնողները կտեսակցեն ծառայողներին… Պապերի երազանքը պարտավոր ենք պահպանել (Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան)…

Եթե ուրախությունը կարողանայինք թվի վերածել

Եթե ուրախությունը կարողանանք թվի վերածել, ապա այսօր՝ հունիսի 5-ին Արցախում՝ Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Հադրութում, 650, իսկ Կապանում եւ Մեղրիում 55 ուրախություն կծնվի: Վաղը՝ հունիսի 6-ին Սիսիանում, Գորիսում, Սանասարում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում, Մեհրաբում, Քարվաճառում՝ 205 ուրախություն կծնվի: Թվերի հետեւում երեւանաբնակ այն զինծառայողներն են, ովքեր կհանդիպեն իրենց ծնողներին: Բայց ուրախությունը թվաբանական գործողություն չէ, այլապես նշված թվերը պիտի բազմապատկեինք ծնողների, ընտանիքի անդամների, հեռու ու մոտիկ ազգականների, ընկերների, հարեւանների թվով, որ ստանայինք հանրագումարն ուրախության: Բայց սա էլ բավարար չէ, քանզի ամեն հայ զինվորի մասին ամեն հայ մարդ մտածում է: Ուրեմն…

Ուրեմն, զինվորներն էլ թող հանգիստ լինեն, քանզի իրենց տեսակցելու մեկնող ծնողներն էլ ապահով ձեռքերում են. նրանք մայրաքաղաքից անվճար ավտոբուսներով են մեկնում եւ նրանց ուղեկցում են Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի վարչական շրջանների աշխատակիցներ, սոցիալական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցներ, բժիշկներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ:

Իմ եղբայրն էլ զինծառայող է, ես նախորդ տարի էլ եմ օգտվել այս հնարավորությունից եւ տեսակցել նրան: Գիտեք, Երեւանից Արցախ հասնելը, մանավանդ մեր օրերում, այնքան էլ հեշտ բան չէ: Ի դեպ, մանավանդ մեր օրերում եմ ասում ոչ միայն  ֆինանսական խնդրից ելնելով: Մանավանդ մե՛ր օրերում, երբ իրական պատերազմը դեռ չի ավարտվել հերիք չէ, մի բան էլ անընդհատ բացասական լիցքեր ես ստանում բանակային պայմանների ու հարաբերությունների մասին: Նախորդ տարի եղբայրս նոր էր զորակոչվել, դեռ ոչնչից տեղյակ չէինք. ինչ պայմաններում է ծառայում, ինչ է ուտում: Այս տարի նման հարց էլ չեմ տա: Քանզի արդեն տեղում, ինչպես ասում են, սեփական աչքերով եմ տեսել ամեն ինչ: Եղբայրս բանակում կուշտ է, ծառայության համար նորմալ պայմաններ են ապահովված, մենք էլ գնում ենք կարոտներս առնելու: Ինչպես ասում են՝ միայն թե խաղաղություն լինի:   Continue reading