Monthly Archives: March 2013

Սահմանադրական ժամանակավատնում

…Ի վերջո, ՀՀ ՍԴ-ն մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերը եւ ԿԸՀ որոշումը՝ նախագահի ընտրության վերաբերյալ, թողեց անփոփոխ: Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահին…

Continue reading

Մարզական Հայաստանի շաբաթվա անցուդարձից –

Մարմնամարզիկները ի հայտ բերեցին բացարձակ չեպիոններին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի 2013թ. առաջնությունում բացարձակ չեմպիոն են հռչակվել՝ կանանցից Անահիտ Թադեւոսյանը, տղամարդկանցից՝ Արթուր Դավթյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար Անի Թունյանը եւ Սերոբ Սողոմոնյանը, իսկ բրոնզե՝ Արփինե Թադեւոսյանը եւ Վահան Վարդանյանը:

Continue reading

Լուսանցքի թիվ 271-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Շնորհավո՜ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր – Թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի…
2. Երբ ազգի գնահատանքը ազգի երեսին են շպրտում – Որպես երգիչ մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում՝ ուրանալով հայկական Արցախը…
3. Տակի ճյուղը կտրում է, բայց միշտ հասցնում է այլ ճյուղի նստել… Կարծում է՝ ծաղրում է բոլորին (Ռուբեն Հախվերդյանը), բայց բոլորը ծիծաղում են նրա վրա…
4. Մենա՞կ է գործել «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը – Տեսնենք ե՞րբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի…
5. Թալիավինին է ասու՞մ՝ ինչ ուզի հայ ժողովուրդը – Իսկ ո՞վ է նա, որ պիտի որոշի այն հայ մարդկանց ճակատագիրը Րաֆֆի Հովհաննիսյանի «թողտվությամբ»…
6. Մեռա՛նք անընդդիմություն – Ազգային ընդդիմության ձեւավորումը ազգային իշխանություն ձեւավորելու չափ կարեւոր է, ինչը երկու դեպքում էլ թերի է Հայաստանում…
7. Երեւանի քաղաքապետը երկրի փոխնախագա՞հ – Երեւանը Հայաստանի բնակչության կեսն է, քաղաքապետն էլ… նմանապես…
8. Արցախի անկախության ճանաչումը՝ անհետաձգելի… Գանգատ՝ Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ, հայկական կողմը դիմել է եվրադատարան…
9. Սաակաշվիլին ահազանգում է Վրաստանի տրոհման վտանգի մասին… Երկիր՝ որտեղ հակասեմականություն չկա՞ (իսրայելական թերթի վերլուծությունը)…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորսագրվեք «Լուսանցք»…

Երբ ազգի գնահատանքը ազգի երեսին են շպրտում

Որպես երգիչ մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում՝ ուրանալով հայկական Արցախը

Ազգի կողմից գնահատվելով՝ նաեւ միջազգայնորեն ճանաչված մշակույթի գործիչները իրավունք չոււնեն թքելու այնտեղ, որտեղից սնվում են:

Continue reading

Տակի ճյուղը կտրում է, բայց միշտ հասցնում է այլ ճյուղի նստել

Ըստ «news.am»-ի, «երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանը մարտի 6-ին մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե նա հայհոյում է նրանց, որոնցից գումար կամ որեւէ օգնություն է ստացել:

Ըստ այդմ՝ երգահանը պարզաբանել է, թե Հայաստանի երեք նախագահներից ինչեր է վերցրել կամ չի վերցրել:

Continue reading

Մենա՞կ է գործել «էպոսագետ» Սեդրակյանը

Տեսնենք ե՞րբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ հարուցված քրեական գործով կալանավորված 2 անձանց եւ «էպոսագետ», նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի միջեւ հարաբերությունների մասին տարածվող լուրերը համոզում էին, որ «էպոսագետի» կալանավորումը սարերի ետեւում չէ: Անգամ ինքը՝ կասկածյալ նախկին թեկնածուն, նախընտրական շրջանում «կանխազգում» էր դա եւ հայտարարել էր այդ մասին: ԱԻՄ նախագահի եւ նրա մերձավորների համար եւս անսպասելի չէր, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանի համար, ում խոսքերով «էպոսագետն այդ ամենի մեջ միայնակ չի գործել եւ նա միայնակ պատվիրատու լինել չի կարող: Կարող է պատվիրատու օղակներից մեկը լինել, նա միայնակ ի՞նչ շահ պետք է ունենար»:

Continue reading

Թալիավինին է ասու՞մ՝ ինչ ուզի ժողովուրդը

Արդեն առավել բացահայտ քայլերով է Րաֆֆի Հովհաննիսյանը իր հրավիրած հանրահավաքի մարդկանց կարծիքն անտեսում, իսկ հանդիպում ու հաշվի է նստում արեւմտյան գործիչների հետ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ այս անգամ էլ որոշել են դիմել Սահմանադրական դատարան: Իսկ թե ինչ է ուզում ամեն օր հավաքվող ընտրազանգվածը, դա ընդդիմադիր գործչին չի հետաքրքրում:

Continue reading

Մեռա՜նք անընդդիմություն

Ազգային ընդդիմության ձեւավորումը ազգային իշխանություն ձեւավորելու չափ կարեւոր է, ինչը երկու դեպքում էլ թերի է Հայաստանում

Արդեն առավել քան ակնհայտ է, որ «Ժառանգության» հանրահավաքային տրամաբանությունը հանգելու է Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Բայց մի քանի ուղություններ համենայնդեպս ներառվեցին այս հանրահավաքներում: Նախ՝ որ ընտրողներին իբր ապացուցեցին, թե պայքարեցին նրանց՝ այդպես էլ բոլորիս անհայտ քանակի ձայների համար (զարմանալի է, թե դա ինչ թիվ է ու ինչպես է ձեւավորված, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին համարում են ընտրված նախագահ): Հետո՝ միջազգային որոշ ուժերի պետք էր ցույց տալ, թե իրենք են ընդդիմության առաջատար ուժը՝ միաժամանակ կատարելով նրանց հետընտրական ցանկությունները:

Continue reading

Երեւանի քաղաքապետը երկրի փոխնախագա՞հ

Երեւանի քաղաքապետի պաշտոնի եւ ավագանու համար ոչ պակաս կարեւորությամբ կպայքարեն քաղաքական ուժերը, ինչը արդեն զգացնել է տալիս: Երեւանը Հայաստանի բնակչության կեսն է, քաղաքապետն էլ… նմանապես:

Continue reading

Արցախի ճանաչումը՝ անհետաձգելի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հերթական հանդիպումը դարձյալ չէր կարող ոչ մի բան փոխել հայ-ադրբեջանական սառեցված հարաբերություններում, իսկ պատճառը նորից ադրբեջանական սադրանքներն ու խառնակչություններն են: Ըստ հայկական կողմի, Արցախի հարցում միջազգային հանրության եւ հայկական կողմի տեսակետների մեջ գրեթե հակասություններ չկան, ուստի խնդիրներ չեն ծագում այդ առումով:

Continue reading

Սաակաշվիլին ահազանգում է Վրաստանի տրոհման վտանգի մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շուտով հրաժեշտ կտա իր աթոռին, բայց դեռ չի հանգստանում հակառուսական կողմնորոշումից, ինչը հանգեցրեց Վրաստանի մասնատմանը, Աբխազիայի եւ հարացային Օսիայի անկախացմանը: «Ռուսաստանը որոշ ուժերի (հիմնականում՝ հայերին նկատի ունի – խմբ.) միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում եւ Ադրբեջանում»,- ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի օդակայանում՝ Բաքվից վերադառնալու ժամանակ: Իսկ Բաքու մեկնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւս զգուշացնի այդ մասին:

Continue reading

– Հայկական խոհանոց – Թարխանա…

– Շաբաթվա մարզական կյանքից –

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ …

– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Continue reading

Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն.- Հայկական համաշխարհային գաղտնի կառավարության արարիչ տեսլականը – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի…

Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության արարիչ տեսլականը՝ Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի…

Աշխարհի քարտեզի վերաձեւման համար միշտ կան ինչպես արհեստական, այնպես էլ բնական դրդապատճառներ: Արհեստական պատճառները ներկայիս արհեստածին եւ կործանարար աշխարհակարգի ինքնապահպանման դրսեւորումների հետեւանք են: Արհեստական աշխարհակարգը Երկիր մոլորակում կառուցվել է դեռ այն ժամանակներում, երբ ցեղային ու ազգային խառնակչություններից առաջացած խառնածինները որոշեցին «սեփական» ցեղերն ու ազգերը հիմնել, ինչպեսեւ «սեփական» պետությունները: Նրանք բարբարոսությամբ տարածքներ գրավելով՝ տվյալ շրջանների անուններով կոչեցին իրենց արհեստածին ազգերին, ինչը նաեւ առանձին ազգ-միավոր դառնալու (ինքնահաստատվելու) եւ ինքնատիպ երեւալու հեռահար նպատակ էր հետապնդում:

*/Լրացված տարբերակը/…………..

Խառնածին որեւէ բան՝ թե՛ շնչավոր, թե՛ անշունչ, չունի նախնական որակ եւ բնածին անուն: Ավելին՝ խառնածին շնչավոր երկոտանիները խեղում են այն ամենը, ինչն իրենց խառնադեմ ու գենապիղծ կերպն է բացահայտում…

Continue reading

Լուսանցքի թիվ 270-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Կարասը եւ՞ս յուրացվեց – Խաշնարած վրացին միշտ էլ գողանալու է հողագործ հայինը… Մեր մշակույթի նախարարությունը զբաղված է ոչնչով…
2. Անաստված վրացին կգրանցի՞ ղազախներից գողացած «գյուտը»… Իսկ հայ արիներն ու ազգայնականները նշում են Աստվածահայր Արայի տոնը…
3. Անհասկացող թուրքը վերադառնու՞մ է… Ցնդաբանական գիտությունների եզակի ակադեմիան՝ Բաքվում… Ադրբեջանին պետք է տրվի կոշտ հակահարված…
4. – Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, չարի վերջն ու երազախաբություն… Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա ծավալած հետընտրական քայլերի մասին…
5. Քաղաքա – կրթ-ության սահմանը.- քաղաքա-կրթ-ությունից մինչեւ քաղաքա-կրտ-ությունը մեկ քայլ է, ինչպես ազատությունից՝ սանձարձակությունը…
6. Րաֆֆի Հովհաննիսյանը երկու էրնեկ մի տեղ է անում – Հայկական պարզ բարե՞ւ, թե՞ արեւմտյան նարնջագույն բարեւագիր…
7. Այրեր, ովքեր այսօր առաջնորդում եք իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունները Հայաստանում – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…
8. Ընդդիմադիր լիդերներին չաղացնում, հետո՞ են մորթում… «Մի գեղա կլուբ»-ը հազիվ դառնա հզոր ընդդիմադիր ուժ կամ՝ ՀՀՇ-ից դարձան ՀԱԿ…
9. Հայկական խոհանոց… Մարզական եւ գիտա-նշակութային լուրեր… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորդագրվեք՝ «Լուսանցք»…

Կարասը եւ՞ս յուրացվեց – Խաշնարած վրացին միշտ էլ գողանալու է հողագործ հայինը…

Մեր մշակույթի նախարարությունը զբաղված է ոչնչով…

Քանի դեռ մեր մշակույթի ոլորտի քաղաքականության պատասխանատու կառույցը ներկայիս ոճով է աշխատում, Թուրքիայից ու Ադրբեջանից բացի մյուս հարեւանն էլ է գործի անցնում՝ յուրացնելով հայկական ամեն ինչ: Հերթական գողը վրացին է, գողոնն էլ՝ հայկական կարասը: Ու եթե գողերը միշտ են հաջողում, նշանակում է, միանշանակ ճիշտ է «Լուսացք»-ը՝ մենք արտաքին հատվածում հայկական մշակութային քաղաքականությունը տանուլ ենք տալիս: Իսկ այդ քաղաքականություն ասվածը նաեւ ենթադրում է, որ վրացուն պիտի սկսես իր «պատմական» տեղը ցույց տալ: Օրինակ, որ Վիրքն ամբողջությամբ եղել է կամ Մեծ Հայքի կազմում, կամ էլ Հայոց քաղաքակրթության հզոր ազդեցության ներքո: Կախեթիան այս առումով բացառություն չէ:

Continue reading