Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները
- Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ
- Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն
- ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը
- Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվել
- Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
- Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
- Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապին
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Թումո»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
- ԶՊՄԿ-ն ուժեղացնում է կիբեռանվտանգության համակարգը (տեսանյութ)
Daily Archives: October 19, 2013
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 296-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223)
6. Ցավոտ կետեր. Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը…
Ժամանակն է քաղաքականություն բերելու «Հայկական Լեռնաշխարհ» եզրույթը – Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…
…Բայց եթե Արցախի խնդրի կարգավորման մասին է այդ բաց նամակը, ապա այն ճիշտ հակառակը՝ բոլորովին խճճում է այդ հարցը: Արցախցիները արդեն լուծե՛լ են իրենց խնդիրը, եւ միայն այդ լուծված խնդիրը պետք է դառնա օրակարգի թեման...
Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
– Հայկական հարցի առնչությամբ Դուք պարբերաբար հոդվածներ, վերլուծություններ եք գրում: Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը կարդացե՞լ եք:
– Ամբողջությամբ կարդացել եմ, հայոց պատմությունն էլ բավականաչափ գիտեմ, կարողանում եմ նաեւ գրված մտքի տողատակերն էլ հասկանալ, տողատակերում ներդրված պատվերն էլ: Թե չէ ընդդիմախոսներին առաջինը որ մեղադրում են՝ բաց նամակը ամբողջությամբ չկարդալն է: Համոզված եմ՝ այն գործիչները, որ լավ, թե վատ կարծիքներ են հայտնել, հաստատ կարդացել են, եւ չի կարելի այդպիսի պարզունակ մեկնաբանություն անել:
Օրերս մի հայտարարություն արեցի, որ Հայաստանի մայրաքաղաքը Երեւանն է, ոչ թե Բրյուսելը, Մոսկվան կամ Վաշինգտոնը, խոսքը Զարուհի Փոստանջյանի սադրիչ հարցի մասին էր, որ ԵԽԽՎ-ում տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այստեղ ԱԺ պատգամավորը, որ ըստ ամենայնի, Ստրասբուրգն է իր մայրաքաղաքը համարել, անփաստարկ հարցադրումով զվարճացրեց իր ոստանի տերերին, եւ «հերոսաբար» վերադարձավ եվրակենտրոնին ենթակա (իր կարծիքով) քաղաք Երեւան ու արժանացավ մի քանի եվրաջատագովների բուռն ծափերին… Այժմ մեկ այլ հայ՝ հրապարակախոս եւ գրող Զորի Բալայանը, ժամանակ չգտավ կամ՝ ինչպես նախորդ օրինակում, պետության փողերով չհասավ իր մայրաքաղաք, եւ բաց նամակ գրեց: Այստեղ արդեն մայրաքաղաքը Մոսկվան է: Ոչ մի տարբերություն, հայի համար իր մայրաքաղաքը Բրյուսելն է, Մոսկվան, Վաշինգտոնը, Պեկինը, թե Անկարան կամ Թեհրանը: Հայ էլ կա՝ դեռ Թբիլիսին է համարում հայության կենտրոնը:
Ցանկացած խոսք, նախաձեռնություն կամ հարցադրում այս մտածելակերպով արված՝ չի կարող ծառայել հայկական շահերին, առավել եւս նպատակների հաղթական իրականացմանը: Շողոքորթությունը, քծնանքը եղկելի են ոչ միայն հայրենիքում, այլեւ հենց օտարների մոտ: Նրանք պարզապես դա ցույց չեն տալիս, գործածում են նմաններին ու հետո, երբ այլեւս վարկաբեկված են, շպրտում են ու նորերին փնտրում…
Զորիբալայանական անտողատակ տողերն ու դրա հետեւանքները – Որ անցնեն աղերսագրերի ու թղթե շերեփի ժամանակները…
Զորի Բալայան հայ մտավորական, հրապարակախոսը բաց նամակ ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ նամակն անմիջապես որակվեց իբրեւ «նամակ ռուսաց թագավորին», իբրեւ աղերսագիր, խնդրագիր: Պարույր Հայրիկյանն անգամ Զորի Բալայանին համարեց լավ հրապարակախոս, բայց ոչ հայ մտավորական: Զորի Բալայանը նամակին ընդդիմացողներին պատասխանեց հակիրճ, իբր թե դեմ խոսացողները նամակը չեն կարդացել:
Ինչեւէ, մենք կարդացինք: Կարդացինք տող առ տող, տառ առ տառ՝ հասկանալու համար՝ ինչ է գրել ռուսաստանյան նախագահին հայ գրողը, ինչ է ուզում հայ գրողը, իր իսկ խոսքերով՝ «Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդից, ե՛ւ Հաջորդից (մեծատառ Ժ-ն ու Հ-ն Զ. Բ.-ինն են,-խմբ.)՝ Վլադիմիր Վլադիմիրովիչից»:
Վերջապես ի՞նչու է հայ գրողը Գյուլիստանի պայմանագրից անտեղի մեջբերումներ անում («հավերժական ժամանակների համար» ստորագրված պայմանագիր. կարծես Ռուսաստանն ու Պարսկաստանն այլ բան պիտի ուզեին), ի՞նչ նպատակով, ի՞նչ ուժերի անուղղակի կամ ուղղակի դրդմամբ, հիմնական մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին:
* * *
Վաղուց այսպիսի ներազգային աղմուկ չէր եղել Արցախի եւ, առհասարակ, ազգային շահերի պաշտպանության հետ կապված: Եվ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վերհանեց ազգայնորեն աղմկելու անհրաժեշտությունը:
Հիմնականում այդ նամակը որակվեց հայտնի ձեւակերպմամբ՝ «նամակ ռուսաց թագավորին», եւ բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ ու մշակույթի ներկայացուցիչներ այդ նամակը հենց աղերսագիր կոչեցին: Դրա բովանդակությանն ընդդիմադիրներն ասում էին, որ նամակին «սատար են կանգնել վարչախմբի համարյա բոլոր նախաձեռնությունների մշտական պաշտպան՝ գաղութացված հոգեբանության ու մտածելակերպի տեր մանկլավիկները»: Անգամ համուզմունք էին հայտնում, թե «նորագույն այս խայտառակությունը հերթական ապացույցն է այն ճշմարտության, որ 1988թ. վերածնված ազգային-ազատագրական պայքարը մնացել է կիսատ եւ անհրաժեշտ է այն անհապաղ հասցնել տրամաբանական ավարտին՝ կառուցելով լիարժեքորեն ազատ ու ինքնիշխան հայկական պետություն»: Այլապես, ըստ ընդդիմախոսների, խնդրո առարկա է դառնում ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի 1-ին փուլի հիմնական ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը, այլեւ Հայաստանի ինքնիշխանությունը: Այսպես սկսվեց հակընդդեմ բացախոսությունը, ինչը միանգամայն համահունչ էր բաց նամակի էությանը. «Ղարաբաղի խնդիր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»:
Հայաստանի նախագահը չի՛ կարող ծպտյալ թուրք, ռուս կամ եվրաամերիկացի լինել – Հայ արիներն ու ազգայնականները դե՛մ են նստակեցության ցենզը հանելուն…
…այդ ժամանակ կարող են նաեւ թուրքահայերից առաջադրել իրենց թեկնածությունը եւ մի օր ու շատ ուշացած հայտնի դառնա, որ Հայաստանի նախագահը ծպտյալ թուրք է…
Հայտնի է, որ Հայաստանի նախագահ ընտրվելու համար պետության մայր օրենքն ամրագրել է, որ առաջադրվող նախագահի թեկնածուին վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը պետք է պաշտպանած լինի: Այսինքն՝ գործող Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հայ արիներն ու ազգայնականները, հաշվի առնելով մեր ազգի աշխարհասփյուռ վիճակը, չեն պնդում, որ ՀՀ նախագահն առհասարակ պետք է Հայաստանում ծնված, ապրած ու մինչ այդ բնակվողը լինի, հասկանալով, որ հայության սփյուռքյան հատվածը նույնպես պետք է որոշակի հնարավորություն ունենա մասնակցելու հայության հայրենիքի մի հատվածում առկա պետության նախագահի ընտրությանը:
Հայությունն անբաժանելի է:
Բողոքով պաշտպանվող մեր բարոյականը – Կոմայգու տրանսվեստիտների ու մարմնավաճառների խնդիրը, եւ երթ՝ ընդդեմ գենդերային մտածողության…
…Երբ հոգեմոլագարաորսությունից են խոսում, կարծես եվրասիրահարների համար հակազդելը խնդիր է դառնում փոքր-ինչ… Իսկ երբ սեռամոլագարաորսությունից են խոսում՝ չգիտես ինչու հակազդելու մոլուցքը կրկնապատկվում է եվրասիրահարների մոտ… Այստեղ նաեւ եվրախամաճիկներ են հայտնվում ու բղավում…
«…Սեռական կողմնորոշումը մարդու հիմնարար իրավունքներից է եւ կապ չունի՝ կապույտ է, վարդագույն, կարմիր, թե սեռի»,- այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով Կոմայգու տրանսվեստիտների խնդրին: «Մարդուն բերման են ենթարկում միայն օրենքը խախտելու պարագայում: Եթե մարդը օրենքը չի խախտել, հետեւաբար բերման չեն ենթարկում»,- շարունակել է Երեւանի ոստիկանապետը:
Իսկ Կոմայգում կանգնողների նկատմամբ հետաքննություն սկսելու հարցին էլ պատասխանել է, թե պետք է հիմքեր լինեն, որ հետագայում էլ քրեական գործ հարուցվի. «Եվ հիմա բողոքում են, թե մարդիկ քայլում են փողոցում, ի՞նչ է՝ դա հետաքննության թեմա է տալի՞ս: Նա պետք է խախտի օրենքը՝ իսկ սեռական օրիենտացիայի խախտումը կրկնում եմ, որ օրենքի խախտում չէ»:
Աշոտ Կարապետյանը հիշեցրել է, որ ոստիկանական համակարգը ծառայելով օրենքին՝ ծառայում է քաղաքացուն, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտն է ծառայում մարդկանց իրավունքները պաշտպանելուն:
Բայց ավելի վաղ՝ ՄԻՊ-ը հայտնել էր, որ տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիները իրենց բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաեւ ունենում են սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ: «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան: Երեւանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»,- նշել են ՄԻՊ գրասենյակից:
Ներքին քաղաքականության արտաքին ձեռքը – Արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…
…ՀՀ եւ աշխարհասփյուռ հայության գործոնը առկա է ոչ միայն հայ քաղաքական դաշտում գործող ուժերի ծրագրերում, այլեւ՝ Հայաստանում իրենց շահերը հետապնդող երկրների քաղաքական ծրագրերում: Եվ այսպես է, որ արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…
Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը դարձել է մեր քաղաքական դաշտի տարաձայնությունների կամ համաձայնությունների առաջնային թեման: Գոյություն չունի նման միություն, ընդվզում են ընդդիմախոսները, պարզապես ծրագրում են այդպիսի բան ստեղծել, իսկ ահա Եվրակառույցները կան եւ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց փոփոխությունների: Անգամ ասողներ եղան, թե Մաքսային միությունում վերջում մնալու են միայն Հայաստանն ու Ռուսաստանը:
Սակայն հակառակ տեսակետը արտահայտողները պնդում են, որ Մաքսային միությանը միանալը չի խանգարում դեպի Եվրոպա մերձեցմանը, ինչպեսեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Նշում են, որ Հայաստանը իրավունք չունի հակազդել այս կամ այն համաշխարհային բեւեռին, եւ պարտավոր է հավասարակշռող քաղաքականություն վարել: Ինչը արտաքին բնագավառում արդեն իսկ կիրառվող փոխլրացնող քաղաքականությունն է:
Ցավոտ կետեր. Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը…
…Հայաստանում սողանքների զգալի մասը զարգացած է գետահովիտների ստորին լանջերին: Այս իմաստով կարելի է նշել, որ գոյություն ունեցող սողանքների գերակշռող մասն այս կամ այն ձեւով առնչվում է տնտեսական գործունեության հետ: Այստեղից պարզ է դառնում, որ սողանքների ժամանակին հայտնաբերումը եւ դրանց դեմ պայքարի միջոցները կարեւոր են…
Սկիզբը՝ թիվ 28-32-ում
Եթե սողանքի մասին խոսք կա նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարությունում, ուրեմն՝ վիճակը լուրջ է:
Սա փաստ է, որ բնութագրում է երկրում սողանքային պատկերը: Դեռ 2010թ. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված՝ քաղաքաշինության նախարարության ծրագրում ասված է, որ՝ «Հայաստանի տարածքը հանդիսանալով ամբողջությամբ սեյսմավտանգ՝ բնութագրվում է նաեւ վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների (սողանքներ, փլուզումներ, քարաթափեր, սելավներ եւ այլն) լայն տարածվածությամբ ու տեխնածին երեւույթների զարգացվածությամբ: Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներն ու տեխնածին երեւույթները մեծ վնասներ են հասցնում հանրապետության տնտեսությանը, սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը: Այդ իսկ պատճառով վտանգավոր երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երեւույթների ուսումնասիրությունը, կանխատեսումը եւ կանխարգելումը կարեւոր են տարածքների պահպանման եւ ռացիոնալ օգտագործման, մարդկանց անվտանգության ապահովման եւ շրջակա միջավայրի պահպանման համար»: Ըստ այդ փաստաթղթի, վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներից իրենց տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք անընդհատ զարգացող եւ «իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր»: Մեր երկրի տարածքում կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված է 2504 սողանքային տեղամաս: Դրանք ընդգրկում են շուրջ 1220 քառ. կմ մակերես, որը կազմում է հանրապետության տարածքի 4,1%-ը: Հանրապետության 233 համայնք կամ բոլոր համայնքների 25,2%-ը գտնվում են սողանքային տարածքներում, ճանապարհների 236 կմ-ն ու երկաթգծի 4,8 կմ-ն վնասված եւ քանդված են սողանքներից:
Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը… Միխեիլ Սաակաշվիլուն՝ մեր կողմից… Գոյություն ունի վրացերեն լեզու եւ միայն ա՛յն կունենա պետական կարգավիճակ…
Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը
Ըստ Թուրքիայի, Ադրբեջանի, ու Վրաստանի վերնախավի որոշ տրամադրությունների, այս երկրներում հույս են փայփայում, թե Հայաստանի բնակչության թիվը՝ կապված ներկայիս արտագաղթի հետ, այնքան կնվազի, որ հայերը հետզհետե, իրենք իրենց կդատարկեն Հայաստանը…
Իսկ հեռացած հայերն էլ կբռնեն այլազգիների հետ ձուլման ճանապարհը, եւ դա էլ կազդի հայերի ընդհանուր թվաքանակի վրա:
Լրջորեն քննարկվում են նաեւ հայերի արտագաղթին նպաստող կազմակերպությունների գործունեությանը նպաստելու եւ ներգաղթը կանխելու խնդիրները: Թուրքիան նման գործունեություն ծավալել է իսրայելական կազմակերպությունների հետ՝ Մերձավոր Արեւելքի հայության արտագաղթը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ կազմակերպելու համար:
Եվ այսօր զգալիորեն կազմաքանդվել են Լիբանանի եւ Իրանի հզոր ու կազմակերպված գաղթօջախները, իսկ սիրիահայերը դարձան քաղաքացիական կռիվների թիրախ:
Հայաստանում եւ Սփյուռքում պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդրին եւ համարձակ քայլեր ձեռնարկեն ինչպես արտագաղթը կանխելու, այնպես էլ ներգաղթը շահագրգռելու ուղղությամբ:
Միայն Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը չի կարող համազգային խնդիրներ լուծել, եթե համագործակցությունը միակողմանի լինի՝ հայաստանյան: Սփյուռքյան ազգային կառույցները պետք է ցույց տան ազգային այն դիմագիծը, ինչի մասին խոսում են ամեն օր…
Հայկական խոհանոց – Ձուկը՝ խմորի մեջ… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմե՛լ…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ձուկը՝ խմորի մեջ
Բաղադրությունը – Ձուկ (իշխան կամ սիգ) – 1 հատ, սխտոր – 1 հատ, թարխուն – 1 կապ, սոխ – 1 գլուխ, խաշած բրինձ – 100 գ, սպիտակ պղպեղ, ալյուր – 300 գ, խմորիչ – 0.5 թեյի գդալ, ջուր – 180 գ, աղ:
Պատրաստման եղանակը – Պատրաստել խմոր, թողնել հասունանա. Իշխանը կամ սիգը մեջքից կտրել, մեջքի կողմից փշահան հանել, լավ լվանալ, աղով համեմել, թողնել մի կողմ: Միջուկը պատրաստելու համար թարխունը, սոխը, սխտորը հարիչով խփել: Այս խյուսը աղով համեմել ու լցնել մաքրած ձկան փորի մեջ, ավելացնել բրինձը: Պատրաստի խմորը ալյուրով բացել, ձուկը դնել մեջը, փաթաթել, երեսին ձու քսել կամ մածուն կամ ջուր ու դնել ջեռոցը եւ թխել 1800-ի տակ 30 րոպե:
Ձեզ մնում է վայելել այն՝ հագուրդ տալով քիմքի նրբաճաշակությանը:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Աշխարհին ներկայանալու բաց թողնված հնարավորություն
Բրազիլիայում 2014թ. ամռանը կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքում Հայաստանի հավաքականը ուշացմամբ, սակայն վերջ ի վերջո կարողացավ հաղթանակ տոնել Երեւանում: Բուլղարիայի հավաքականի հետ խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հույս էր հատնել, որ դա ոգեւորել է հավաքականի մարզիկներին եւ Իտալիայի հավաքականի հետ խաղում կգործեն հանուն հաղթանակի նշանաբանով: Գուցե դա փլեյ-օֆֆի ուղեգիր չապահովի մեր թիմի համար, բայց կարեւոր է հետագայի համար: Իտալիայում այդ երկրի գլխավոր թիմի նկատմամբ հաղթանակը կբարձրացներ ինչպես մեր թիմի, այնպես էլ առանձին ֆուտբոլիստների վարկանիշը Եվրոպայում, առավել եւս, որ դա կլիներ ընտրական փուլում Իտալիայի թիմի միակ պարտությունը:
Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից…
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել: (հարցազրույզը զետեղված է ստորեւ՝ այս ընդհանրական նյութի ներքեւի մասում)
…………………………………………………………………………………….
«Հրապարակ» – Հոկտեմբեր 19, 2013թ.
Հարցեր ԱԺ ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին.
– Դուք տեղյա՞կ էիք, որ Հայ Արիական Միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել: «Այո, բայց ես այդ մասին չեմ խոսի»,- ասել է Գալուստ Սահակյանը:
– Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչ-որ մեկին. պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել: «Ո՛չ»,- թերթին հակիրճ պատասխանել է հին հանրապետականը:
* * *
22 Հոկտեմբերի, 2013թ. – «Իրատես դե ֆակտո»
Սեռական փոքրամասնությունների ցուցակը կարող է եւ հայտնվել որեւէ լրատվամիջոցի «ձեռքում»
«Ասում են, թե Արմեն Ավետիսյանի՝ սեռական փոքրամասնությունների հայտնի ցուցակի վերակենդանացումը «իշխողների» պատասխանն էր «չեմբեռլեններին», նրանց «պապաներին», որոնք միջազգային ասպարեզներում առաջնորդվում են բացառապես ժողովրդավարության վարքականոնով և նպատակ ուներ սույն «միջազգայնականներին» տեղը դնելու, ցույց տալու, որ այդպիսիք մեր հասարակության մեջ «պերսոնա նոն գրատա» են, եւ ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ ցուցակը կարող է և հայտնվել ինչ-որ լրատվամիջոցի «ձեռքում»»…
…………………………………………………………………………………….
http://www.hayary.org/wph/?p=2375 – Սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 1 – Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին…
http://www.hayary.org/wph/?p=2389 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 2 – Ու՞մ դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնում…
Այստեղ արծարծվում է «Քաղաքացու իրավունքների եւ բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ»-ի մասով թեմաներ նաեւ քրեական…
http://www.hayary.org/wph/?p=2398 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 3… Այս հաճույքից մեր թշնամիներն անպակա՜ս լինեն (գեյ-շքերթներ)…
http://www.hayary.org/wph/?p=2424 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 4… Ու՞մ է ձեռնտու արվամոլությունն իբրեւ բիզնես զարգացնելը…
http://www.hayary.org/wph/?p=2438 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 5… Պատառիկ մը «հայ» արվամոլների «չարքաշ» կյանքից…
http://www.hayary.org/wph/?p=2450 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքներ – 6 – Մեծամասնությունը կամ պիտի… քոքից կտրի, կամ՝ ինքը վերածվի փոքրամասնության…
http://henaran.am/news_view.php?post_id=29760 – Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- «Ժողովուրդ»…
http://lurer.com/?p=118892&l=am – Արմեն Ավետիսյանը ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին. – «Ժողովուրդ»…
* * *
Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից…
Հայ Արիական Միաբանության առաջնորդ (ինչպեսեւ՝ Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը համակարգող) Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը նկատելի արդյունք է տվել:
Նա ցուցակը ուղարկել էր երկրի նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին:
– Պարոն Ավետիսյան, արդեն երկար ժամանակ է, ինչ Դուք «անհետացել» եք քաղաքական, հանրային դաշտից: Ինչո՞վ եք զբաղված:
http://hayeli.am/article/381578/ – Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին. Իսագուլյանը բացում է փակագծերը…
Հարցազրույց ,,Ազգային անվտանգություն,, կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:
– Պարո՛ն Իսագուլյան, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը հայտարարել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել մի ցուցակ, որտեղ ներառված են եղել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող համասեռամոլների անունները /ըստ այդմ՝ համասեռամոլներ կային ինչպես նախագահական ապարատում, այնպես էլ կառավարության վերնախավում եւ պետական այլ կարեւոր օղակներում-խմբ./: Այն տարիներին Դուք Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էիք, եւ եթե նման ցուցակ իսկապես եղել է, Դուք պետք է որ դրա մասին տեղյակ լինեիք: Նման ցուցակ Ռոբերտ Քոչարյանին փոխանցվե՞լ է:
Այո՛, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը պաշտոնապես ինձ հանձնել է նամակ, որի բովանդակության մեջ նման ցուցակներ ներառված են եղել: Այդ նամակները հասցեագրված էին 2 հոգու՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:
Արմեն Ավետիսյանի կողմից նշվել էր, որ ցուցակները Անդրանիկ Մարգարյանին եւս փոխանցվել է:
Անդրանիկ Մարգարյանին, որքանով տեղյակ եմ, Արմեն Ավետիսյանը նամակներն առձեռն է փոխանցել: Ինձ պաշտոնապես տրվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակներ: Ես այս պարագայում ընդամենը փոխանցողի դերում պիտի հանդես գայի:
Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան այդ նամակները:


