Daily Archives: September 19, 2014

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 29-ի (334) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. 3-րդ համաշխարհային պատերազմն արդե՛ն սկսվել է – Աշխարհաքաղաքական վերաձեւումներն անխուսափելի են… Եվրոպան՝ մասնատման ճանապարհին – Շոտլանդիան դեռ կհասնի անկախության…

2. Անկախությունը բնակա՛ն, ոչ թե եվրոպական արժեք է – Կկազմաքանդվեն ոչ միայն թույլ երկրները, այլեւ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը…

3. Հավասարակշռող դեր՝ ՄՄ-ԵՄ փոխհարաբերություններում… Սա կարող է դառնալ նաեւ եվրոպական ու ասիական համագործակցության մի նոր առանցք – Այսօր չկա՛ տնտեսություն, կա՛ բացառապես քաղաքատնտեսություն…

4. Քաղաքական ներքին առօրյա. – Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն… Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելու… Կխախտվի՞ քաղաքական անդորրը…

5. Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

6. Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…

7. Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի հանդիպումները… Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները… Մեր հրձիգներն աշխարհի առաջնությունում… Արցախում նաեւ միջազգային մրցաշարեր կանցկացվեն… Այլ մարզական լուրեր…

8. Հայկական խոհանոց – Ոչխարասնկով տաք ուտեստ… Երիտասարդ ու միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանոդագրվե՛ք «Լուսանցք»…

3-րդ համաշխարհային պատերազմն արդե՛ն սկսվել է – Աշխարհաքաղաքական վերաձեւումներն անխուսափելի են… Եվրոպան՝ մասնատման ճանապարհին – Շոտլանդիան դեռ կհասնի անկախության…

Մերձավորարեւելյան հակամարտությունները, դրանց անվերահսկելի ծավալումները, ուկրաինական քաղաքացիական կռիվներն ու նախապատերազմական վիճակը Ռուսաստանի հետ, Կովկասյան կիսատաք-կիսասառը հակամարտությունների հնարավոր վերսկսման վտանգը այլեւս նոր աշխարհակարգի հիմքերն են գցում: Որ աշխարհն այլեւս առաջվանը չէ, փաստ է: Միաբեւեռ աշխարհակարգին փոխարինել է երկբեւեռը, Ռուսաստանը թերեւս կարողացավ դիմակայել Արեւմուտքի քաղաքական ու տնտեսական ճնշումներին, անգամ պատրաստվում է ռազմական ճնշումները կանխելու:

Մեծ փոփոխությունների շեմին առկա մարտահրավերներն են Իսլամական խալիֆության հռչակումը Իրաքի եւ Սիրիայի տարածքներում, «Ալ-Քաիդ­ա»-ի նոր քայլերը արաբական երկրներում եւ Հնդկաստանում, Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ Արեւելյան Ուկրաինայի փաստացի ենթակայությունը Մոսկվային, Արցախյան խնդրի ռազմականացման նոր վտանգը, Եվրամիության ու Եվրասիամիության հակասությունների խորացող ընթացքը, համաթուրքական, համաիսլամական ծավալումները եւ կրոնական հակասությունների անկասելիությունը, էթնիկ զտումներն ու պետությունների մասնատման եւ նորերի առաջացման քաղաքականությունը… հանգեցնելու են լուրջ փոփոխությունների, եւ աշխարհի վերաձեւման հին ծրագրերին ավելանալու են նորերը:

Իզուր չէ, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր շաբաթօրյա աղոթքներից մեկում հայտարարել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է: Այդ հայտարարությունը պոնտիֆիկն արել է հանդիսավոր արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր 100 հազար իտալացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել էին 1-ին աշխարհամարտի տարիներին: Արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի ամենամեծ ավստրո-հունգարական հուշահամալիր-գերեզմանոցում: «Այսօր, երբ 2-րդ աշխարհամարտի սարսափները արդեն հետեւում են, մենք կարող ենք խոսել նոր համաշխարհային պատերազմի մասին, որը բաղկացած է հանցագործություններից, սպանություններից ու ոչնչացումներից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Իր ուղերձում նա դատապարտել է բոլոր ժամանակների բոլոր պատերազմները, ինչպես նաեւ «ահաբեկչություն սերմանողների­ն», ովքեր, նրա խոսքով, «իրենց հետ մահ ու ավեր են բերում»: «Պատերազմը իռացիոնալ է, նրա միակ պլանը ավերածություններ բերելն է: Որքան շատ ավերածություններ է այն բերում, այնքան ավելի է աճում: Ժլատությունը, անհանդուրժողականությունը, իշխանության ծարավը, այս մոտիվներն են ընկած պատերազմ սկսելու որոշման հիմքում: Եվ շատ հաճախ դա արդարացվում է գաղափարախոսությամբ»,- ասել է Հռոմի Պապը:

Դեռ 2 տարի առաջ, Հայ Արիական Միաբանությունը կոչ էր հղել համաարիական գաղափարներով ու քաղաքականությամբ առաջնորդվող միջազգային ուժերին, հնարավորինս արագ կողմնորոշվելու եւ միասնաբար հանդես գալու՝ ընդդեմ ավերիչ ուժերի: Եվ արարիչ ուժերին սատարելու համար կոչ էր հղվել նաեւ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից գոնե քիչ առաջ համախմբվելու համար:  Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին էր հղվել այդ ուղերձը՝ աշխարհի վերաբաժանման միջազգային գործարքը խափանելու, հին աշխարհակարգի վերարտադրությունը կանխելու եւ բնականոն աշխարհակարգ հաստատելու համար:

Continue reading

Անկախությունը բնակա՛ն, ոչ թե եվրոպական արժեք է – Կկազմաքանդվեն ոչ միայն թույլ երկրները, այլեւ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը…

Անկախությունն ու ազատությունը բնական երեւույթներ են, եւ, երբ դրանք խախտվում կան ինչ-որ եվրաչափանիշներով են սահմանափակվում, բնականորեն դառնում են դիմադրության եւ պայքարի կենտրոններ: Այստեղ է, որ առաջ է գալիս ազատագրական պայքարը, հանուն որի հաղթանակի ազատատենչ ազգերը մարտնչում են նաեւ դարեդար:

Արցախի եւ արցախահայության պայքարը զուտ ազատագրական էր եւ արժանի հաղթանակի, ինչն ամրագրվեց հայորդիների սխրանքով: Ափսոս, որ վերամիավորման խնդիրը «չի հասունանու­մ» մեր իշխանությունների ու քաղաքական վերնախավի մոտ: Անարձագանք մնաց նաեւ Հայ Արիական միաբանության կոչը, որում դիմում կար հայ քաղաքական եւ հանրային բոլոր կառույցներին՝ կազմակերպական որոշումներով ճանաչել Արցախի անկախությունը կամ վերամիավորումը Հայաստանի հետ, ինչը կդառնար մեր խորհրդարանի, կառավարության եւ նախագահի քննարկման թեմա: Նաեւ արտաքին ուժերին կստիպեր հաշվի առնել համահայկական այդ պոռթկումը: Ինչեւէ, որպես համահայկական ազգայնական ու արիադավան-հեթանոսական կառույց, ՀԱՄ-ը վաղուց է հայտարարել, որ Հայաստանն ու Արցախը վերամիավորված է համարում, քանի որ դրա համար անհրաժեշտ բնական ու պատմական, ռազմա-քաղաքական ու իրավական եւ բոլոր այլ պայմանները կան: Ուստի մենք՝ հայերս, չպետք է անտեսենք հայկական երկու պետությունների վերահաստատված միավորումը, երբ բոլոր հարցերն արդարորեն լուծված են: Այսպես՝ հայ արիներն Արցախը ճանաչել են որպես Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզ, ինչը պետք է անի նաեւ մեր պետությունը, քանի որ սա է սկիզբը ամբողջական Հայաստանի վերակերտման եւ Հայկական լեռնաշխարհում հայերիս առաքելության վերահաստաման:

Սակայն, հաշվի առնելով մեր պետության դիրքորոշումը եւ միջազգային առկա իրավիճակը, քաղաքական ու հանրային ուժերը, այդ թվում՝ հայ արիներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները, ողջունում են, երբ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հետզհետե մոտենում է իրավական կարգավիճակին: Օրերս Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով եղավ Իսպանիայում, անկախության ձգտող եւ հայագեն Բասկերի երկրում, որտեղ ճանաչեցին Արցախի անկախությունը: Մինչ այդ, Բասկոնիայի ներկայացուցիչները եղել էին Արցախում եւ հիացել հայկական այս տարածքի բնակիչներով ու անկախացած Արցախի հաջողություններով:

Continue reading

Հավասարակշռող դեր՝ ՄՄ-ԵՄ փոխհարաբերություններում… Սա կարող է դառնալ նաեւ եվրոպական ու ասիական համագործակցության մի նոր առանցք – Այսօր չկա՛ տնտեսություն, կա՛ բացառապես քաղաքատնտեսություն…

Գործադիրը դեռ հունիսին քննարկել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ընթացքը: Սա այն պահին էր տեղի ունենում, երբ ռուսական որոշ լրատվամիջոցները նորից թմբկահարում էին, թե Ադրբեջանը կարեւոր գործընկեր է եւ պետք է Ռուսաստանին: Այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան ու Արցախի մասին հայտարարությունները Ադրբեջանին ՄՄ-ին անդամակցելու հրավերի փորձ էր, ինչը ցուցադրաբար չի մերժում Բաքուն (նաեւ Անկարան), բայց դա համաթուրքական խաղացանկում բացի Արցախի խնդրից, ներառում է նաեւ Հայաստանին տարածաշրջանային ենթակառուցվածքներին անդամակցելուց եւ նորերին էլ մասնակցելուց դուրս թողնելու հարցը:

http://www.hayary.org/wph/?p=4361 – Տարածաշրջանային շահեր, որ աշխարհաքաղաքական են – Առկա հակասությունները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային խաղացող – տարանցիկ երկիր…

http://www.hayary.org/wph/?p=4345 – Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…

Այս հարցերում Բաքվին ու Անկարային Եվրասիական միության ստեղծման ճանապարհին աջակցում է մեկ այլ թյուրքական պետություն՝ Ղազախստանը, որը եւս համաթուրքական դաշինքի անդամ է: Աստանան հակահայ գործունեությամբ աչքի է ընկնում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական հարցերում: Վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անգամ հայտարարեց, թե՝ «Համաթուրքական դաշինքը մեկ ազգի դաշինք է, որն ապրում է 6 պետություններում (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան)՝ ընդհանուր ավելի քան 200 մլն. բնակչությամբ»: Նաեւ հասկացնել է տվել, որ այդ միությունն առաջնային է համարվում բոլոր այն միություններից, որոնց մեջ մտել է Ղազախստանը:

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, ներկայացնելով Եվրասիական միության եւ Մաքսային միության թեմաները: Նշել է, որ Եվրասիական կամ Եվրոպական միություններին անդամակցումները միայն տնտեսական խնդիրներ չեն ներառում, ինչպես փորձում են պնդել մեր շատ պետական այրեր: 

Իսկ հայ արիները լուրջ կասկածներ ունեն, որ ԱՊՀ ՀԱՊԿ-ն կպաշտպանի Հայաստանին՝ Ադրբեջանի հետ նոր հակամարտության (նաեւ տնտեսական առաջնահերթությունների) դեպքում, քանի որ այդ կառույցի մի մասը համաթուրքական դաշինքի անդամ է նաեւ: Մինչեւ Ղազախստանի նախագահի նոր բացահայտումները, ըստ ամենայնի այս իրողությունն արդեն գիտակցելով, ռուսական ծավալապաշության սոխակ Վլադիմիր Ժիրինովսկին երգել էր, թե Ուկրաինայի մասնատումից եւ Ղրիմի վերամիավորումից հետո՝ հաջորդը Ղազախստանը պիտի լինի, որը հսկայական տարածքներ է ստացել ԽՍՀՄ-ի ժամանակ… Իմիջիայլոց, ոչ ուղղակի, բայց այս իմաստով արտահայտվել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հասկացնելով, որ շատ ազգեր, որ իրականում ազգեր չեն, ստեղծել են պետություններ, որոնք չեն եղել երբեք…

Continue reading

Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

 Սկիզբը՝ թիվ 27-28-ում

http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

Չինագետ Լ.Բորովկովան իր գրքի (Ցարստվո զապադնովո կրայա) նախաբանում գրում է. «Մ.թ.ա. III դ. վերջերից մինչեւ մ.թ I դ Կենտրոնական Ասիայի համար եղել է մեծ պատմական ժամանակաշրջան: Դա եղել է քոչվորների հզոր թագավորության՝ Սյուննու կազմավորման եւ ծաղկման ժամանակը, որը տարածված էր Մոնղոլիայի արեւելքից մինչեւ Միջին Ասիա, իսկ հետո (206 մ.թ.ա.- մ.թ. 25) նրա կործանման եւ փլուզման ժամանակաշրջանը՝ չինական Խան կայսրության հետ պայքարում»:

Հեղինակը, արտահայտելով կարծիքը, գրում է. «Այն ժամանակվա չափանիշներով տարածաշրջանի այս ժողովուրդը, որն ունեցել է 700 տարվա պատմություն, թվում է, թե հենց այնպես հեշտ ու հանգիստ, հետք չթողնելով, իջավ պատմության բեմից սկսած մ.թ. Vդ կեսերից: Այս անկման իրադարձությունը պատմության համար մնում է հանելուկ, որը սպասում է իր ուսումնասիրողին»:

Չինացի պալատական պատմաբան Սիմա Ցյունը «Պատմություն Սյուննուների մասին» աշխատությունում շարադրել է «սյուննու» ժողովրդի պատմությունը սկսած մ.թ.ա I-II, որտեղից կանենք մի մեջբերում. «Արդեն հարյուր տարի է, ինչ գոյություն ունի  Սյուննու պետությունը, որի մեջ են մտել Խանից հյուսիս եւ հյուսիս-արեւելք գտնվող նվաճված  ժողովուրդները: Խանում այդ ժամանակ իշխող ժողովրդի՝ սյունների անվանումը դարձավ հյուսիսային ժողովուրդների հին չինական ընդհանուր «խուսցի» անվան հոմանիշը»: Ինքը՝ պատմաբանը, երեբեմն «խուսցիի» փոխարեն գրում էր «սյուններ», իսկ «խուսցի» բառը չինարեն նշանակում է հյուսիսացի:

Սյուննու անվանումը կարդալիս մտովի տեղափոխվում ես Սյունյաց երկիր, հիշում հայ իշխաններ Սյունիներին եւ «սյուններ» բառի մեջ գտնում հայերեն «սյուն» արմատը: Իսկ երբ տեղեկանում ես, որ այժմյան Չինաստանում կա Ցիցիքար (Ցիցիկար,- ռուս.) անունով քաղաք, ապա Սյունիքում ես գտնում նրա զուգահեռը՝ «Ցից քարեր» անվամբ, ինչպես տեղացի ժողովուրդը եւս մի տարբերակով անվանել է Քարահունջ հուշարձանը:

Երբ Ս.Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» գրքում կարդում ենք. «Մամիկն ու Կոնակը ապստամբում են իրենց տեր եւ հովանավոր Ճենաց թագավորի դեմ…», ապա այստեղ ակամա մտաբերում ենք Մամիկոնյաններին: Պատմության այս հանելուկը, որտեղ միահյուսվում են Չինաստանի եւ Հայաստանի տեղանունները, եւս ուսումնասիրության կարիք ունի:

Քուշանաց թագավորությունը  չինական աղբյուրներում կոչվել է  ուշի թագավորություն: Հարց է ծագում՝ ովքե՞ր են քուշանները, որտեղի՞ց են, ի՞նչ է նշանակում քուշ/կուշ/գուշ բառը եւ ո՞ր լեզվով կարելի է այն բացատրել: Մենք կփորձենք գտնել այս հարցերի պատասխանը:

Հ. Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքից տեղեկանում ենք, որ շումերերեն «KuŠ» սեպանշանի ընթերցման տարբերակներից մեկը՝ «su11» բառը նշանակում է «ցեղ, տոհմ, սերունդ»: «KuŠ» սեպանշանի հիմնական ընթերցումներն են ԽuŠki=Կուշ, Քուշ երկիր կամ Suki=Սու երկիր: Ըստ շումերաաքադական ժամանակաժշրջանի աշխարհագրության՝ Su-birki4 է անվանվել Միջագետքից հյուսիս ընկած երկիրը: Սպեր անվանումը համահունչ է Շուբարտու երկրի շումերական Su-birki ici անվանման հետ:

Հեղինակը Ճորոխ-եհոն գետանունը կապում է Սպեր=Su-birki4 երկրի հետ եւ համարում է, որ Su-birki4=Suki=ԽuŠki:

Continue reading

Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…

Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին

Սկիզբը՝ թիվ 28-ում

http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…

Շատ տարիներ չանցած՝ հայոց այս նորագույն ուխտավայրում, ի նշանավորումն պատմական իրադարձության, դրվեցին փոքր հուշաքար եւ մետաղե ցուցանակ՝ Նժդեհի անվան, ծննդյան եւ երկրային վախճանի թվականների նշումով։

1983թ. հոկտեմբերի 7-ից ակունքվում է Նժդեհյան նախ խորհրդապահ, այնուհետ՝ արցախյան վերազարթոնքի շնորհիվ բացորոշված ամենամյա ուխտագնացությունների շարան­ավանդույթը, որ, Նժդեհի արարչական էությունը ցուցանող լուսասփյուռ ճառագայթի երկրաչափական սահմանմանը համարժեք, սկիզբ ունի՝ միայն սկիզբ, եւ չունի վերջ…

1986թ. հոկտեմբերի 7-ի հերթական գաղտնի ուխտայցի ժամանակ, հիշյալ նշխարատեղիում, Ամենաբարձրյալի գերագույն իշխանության անունից օրհնության կարգ է կատարում ազգանվեր քահանա (հետայդու երկար ժամանակ՝ նախ նժդեհյան ոգուժով ազատագրված ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ, վարդապետ) Աթանաս Մովսիսյանը։

2000-ական թթ. սկզբին գործարար Ռուդիկ Վարդազարյանն իր ու բարեկամուհիների միջոցներով «Նժդեհ» անվամբ արծվապատկեր հուշաքար է տեղադրում՝ հընթացս ցանկապատելով եւ աստիճանապատելով։

2006թ. հուշաքարից քիչ ցած, «Հայ ասպետ» կազմակերպության Նժդեհիկների անունից ուշագրավ բացված քարագիրք է դրվում՝ «Հերոսները չեն մեռնում՝ հազարապատկվում են» փորագիր կարգախոսով։

2011թ. մի խումբ երեւանցի ազատամարտիկներ Կապանի ընկերների օգնությամբ հավելազարդում են նշխարավայրը՝ պատրաստելով նոր ենթակառուցվածքներ։

…1987թ. մայիսի 8-ին (ուշադրություն դարձրեք՝ ուղիղ 5 տարի անց, այս օրը կրկին Նժդեհի «անտես», բայց հավերժ առաջավար աջով, պիտի ազատագրվի արցախյան միջնաբերդաքաղաք Շուշին) նույն նախաձեռնող խմբակը (ուրգեն Արմաղանյանից բացի) խստագույն գաղտնապայմաններում, Նժդեհի մնացյալ մասունքներն ամփոփում է Սպիտակավորի չգործող Սուրբ Աստվածածին վանքի բակում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածք)։ Դրանց հետ հողին է ի պահ հանձնվում Վարագ Առաքելյանի կազմած ծրագրային գրությունը՝ որպես օրինակելի­անօրինակ ուղերձ սերունդներին. «ԳԱՐԵԻՆ ՏԵՐ­ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ (ՆԺԴԵՀ)։ Հայ պարմանի, եթե երբեւիցե ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայությունը, իմացի՛ր, որ գտել ես հայ Հերոսաց Հերոս Նժդեհի հավետ սրբազան աճյունը։ Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սյունյաց բարձր լեռները, եւ հայ ազգի երկու արյունարբու թշնամիները թաքնվում էին ձորերում ու լեռներում։ Ծնկի՛ եկ այս աճյունի առջեւ, ինչպես այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին հանձնողներն արեցին։ Նժդեհի հոգին սավառնում է հայ լեռնաշխարհի վրա եւ այդ հոգին գալիք ազատագրական կռվում դարձյալ առաջնորդելու է մեզ…» (իրոք որ մարգարեաշունչ խոսքեր)։

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի հանդիպումները… Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները… Մեր հրձիգներն աշխարհի առաջնությունում… Արցախում նաեւ միջազգային մրցաշարեր կանցկացվեն… Այլ մարզական լուրեր…

Հայաստանը կմասնակցի Եվրոպայի Խորհրդի սպորտային համաժողովին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը  մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող՝ սպորտի նախարարների համաժողովին: Համաժողովում քննարկվելու են մարզական մրցումների մեքենայությունների ռիսկի մասին հարցեր:

Եվրոպայի Խորհուրդը եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունը այդ հարցի կապակցությամբ պատրաստել են մասնակի համաձայնագիր, որը պետք է ստորագրեն եվրոպական երկրների սպորտնախարարները: Այդ փաստաթղթի նպատակն է պայքարել տեղական եւ միջազգային մակարդակով սպորտում հանդիպող մեքենայությունների, հովանավորչությունների, կաշառակերության դեմ: Համաժողովին կքննարկեն նաեւ դոպինգի հետ կապված հարցեր:

Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները

«Ալաշկերտ»-ը «Հրազդան» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձանՆորայր Գյոզալյանն ու Գոռ Մալաքյանը: «Փյունիկ՚»ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց «Շիրակ»-ին: Դուբլի հեղինակ դարձավ Սեսար Ռոմերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը:

Պատասխան հանդիպումները կանցկացվնեն հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 5-ին:

Աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ուլիս»-ը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Կապանի «Գանձասար»-ը սեփական դաշտում հաղթեց Հայաստանի չեմպիոն «Բանանց»-ին եւ կամային հաղթանակ տարավ: Այս հաղթանակից հետո կապանցիները վաստակեցին 10 միավոր եւ բարձրացան 3-րդ տեղ: Աղյուսակը գլխավորում է Երեւանի «Ուլիս»-ը, որը 6 խաղից հետո ունի 16 միավոր: Երեւանյան թիմերի մրցավեճում «Փյունիկ»-ը ջախջախեց «Արարատ»-ին՝ 4:0, իսկ «Ուլիս»-ը հաղթեց «Միկա»-ին՝ 3:1: Երեւանի «Ալաշկերտ»-ը 3 անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը՝ սեփական դաշտում պարտության մատնելով յումրիի «Շիրակ»-ին՝ 2:0:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 16 կետով

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվ. սեպտեմբեր ամսվա ֆուտբոլի ազգային հավաքանների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 16 կետով եւ 2014թ. սեպտեմբերին զբաղեցրել է 52-րդ տեղը՝ ունենալով 556 միավոր: Այժմ Հայաստանի ազգային հավաքականի անմիջական մրցակիցներն են Կոնգոյի, Բուրկինա-Ֆասոյի, Ճապոյիայի վինեայի եւ Պերուի հավաքականները:

Նշենք, որ լավագույնների տասնյակում են` երմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի ազգային հավաքականները: Առաջատար երմանիայի ազգային հավաքականն իր հաշվին ունի 1765 միավոր:

Հայ ըմբիշների փայլուն եւ ոսկեզօծ ելույթները

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբիշներից փայլուն հանդես եկան Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եզրափակիչում Արսենը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբշամարտիկին, իսկ եզրափակչի ճանապարհին նա հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0): Մինչ այդ հայ ըմբիշը հաղթել էր ավստրիացի, մեքսիկացի եւ վրացի մարզիկներին: Արթուրը դարձավ աշխարհի չեմպիոն՝ 50 վայրկյանի ընթացքում հաղթելով գերմանացի մարզիկին: Մինչեւ այդ Ալեքսանյանն առավելության էր հասել իրանցի, բելառուս, հունգարացի ու թուրքմենստանցի մարզիկների հանդեպ։

Մեդալների հաշվարկով ըմբշամարտի Հայաստանի ընտրանին առաջինն է աշխարհում 56 երկրի 261 ըմբիշների պայքարում աննախադեպ նվաճման հասած՝ 8 քաշային կարգերից 2-ում ոսկե մեդալ նվաճած մեր ընտրանին մեդալների հաշվարկով 1-ինն է: Մեդալների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունի՝ 1. Հայաստան՝ 2 ոսկե, 0 արծաթե, 0 բրոնզե մեդալ, 2. Ռուսաստան՝ 1-2-1, 3. Իրան՝ 1-1-2, 4. Հունգարիա՝ 1-0-2, 5. Կուբա՝ 1-0-0:

Continue reading

Հայկական խոհանոց – Ոչխարասնկով տաք ուտեստ… Երիտասարդ ու միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանոդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Ոչխարասնկով տաք ուտեստ

– Բաղադրությունը – Ոչխարասունկ՝ մեծ (շամպինիոն) – 0.5 կգ, սոխ – 100 գ, թթվասեր – 200 գ, կաթի սեր – 100 գ, ջիլ պանիր – 200 գ, համեմ – 1 կապ, կարագ – 30 գ, բուսայուղ – 20 գ, սպիտակ պղպեղ, աղ:

– Պատրաստման եղանակը – Սնկերի պոչերը հեռացնել, սնկերը լվանալ նախ աղաջրով, հետո՝ կիտրոնաջրով:

Սնկերը աղով եւ սպիտակ պղպեղով համեմել, կարագը դնել հանած պոչերի փոսիկի մեջ եւ դնել ջեռոցը՝ 2200-ի տակ՝ 10-15 րոպե՝ մինչեւ սնկի ջուրը դուրս տա:

Այս ընթացքում սոխառած անել բուսայուղով, ավելացնել թթվասերը, վերջում՝ կաթի սերը, եւ այս խյուսն էլ համեմել աղով ու պղպեղով: Այնուհետեւ սնկի գլուխները դնել խյուսի մեջ, ավելացնել կտրտած պանիրը:

Մատուցելուց առաջ վրան լցնել մանր կտրտած համեմը:

* * *

Երիտասարդ եւ միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները՝ կողք կողքի

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Քայլ, ձեւափոխության եւ ձեւաստեղծման միջեւ» խորագրով ցուցահանդեսը:

«Քայլ, ձեւափոխության եւ ձեւաստեղծման միջեւ» ցուցահանդեսը կներկայացնի երիտասարդ ու միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները:

Գեղագիտական արտահայտչամիջոցների զարգացման ընթացքն ավելի հետաքրքիր ու ակնառու ներկայացնելու համար կցուցադրվեն նաեւ 60-70-ականների արվեստագետների աշխատանքները:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Continue reading