Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ընտրությունից 13 օր առաջ. Արամ Սարգսյանը քննադատում է Ծառուկյանին. hակադարձում է Նաիրա Զոհրաբյանը (տեսանյութ)
- Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- Մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)
- Մարությանը ներկայացնում է, թե ինչու պետք է իրեն ընտրել (տեսանյութ)
- Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
- Փաշինյանը շարունակում է քարոզչությունը Գյումրիում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
- ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
Daily Archives: October 24, 2014
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 34-ի (339) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
1. Ո՞վ կպատմի իր առաջին միլիոնի մասին – Կեղծ սրբերի ժամանակները կանցնեն… Շատ հարմար է չվճարած հարկերի մի քանի տոկոսով «բարեգործ» գործարար եւ «ազնիվ» գործիչ աշխատելը..
*1. http://pressa.ru/ru/magazines/lusantsklusantsk#
Ո՞վ կպատմի իր առաջին միլիոնի մասին – Կեղծ սրբերի ժամանակները կանցնեն… Շատ հարմար է չվճարած հարկերի մի քանի տոկոսով «բարեգործ» գործարար եւ «ազնիվ» գործիչ աշխատելը..
Այն մեղադրանքները, որոնք ուղղվում են ՀՅԴ-ին (ընդդիմադիր որոշ գործիչների կողմից), թե իշխանությունների հետ բանակցությունների մեջ են, ստացավ որոշակի սպառիչ պատասխան: Այդ պատասխանն է, որ ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ ընդդիմադիր եռյակի բոլոր կուսակցություններն առանձին-առանձին բանակցում են իշխանությունների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ քաղաքական ուժերը դեմ չեն լինի «տեղավորվել» իշխանական վերնախավում՝ իրենց տեղը զիջելով նոր ընդդիմադիրների, ցույց կտա ժամանակը:
Իսկ ժամանակը ցույց է տվել, որ ցայսօր անկախ Հայաստանում չի փոխվել իշխանությունը, չի փոխվել նաեւ ընդդիմությունը: Հերթով փոխարինում են մեկմեկու, եւ այդ խաղը շարունակվում է…
Դառնալով օրվա խնդրին, նշենք, որ ոչ բոլոր բանակցություններն են, որ հանգեցնում են քաղաքական դաշինքի, սա նաեւ քաղաքական գործընթաց է, սակայն հաշվի առնելով իշխանության եւ ներկա ընդդիմության տասնյակ տարիների համատեղ (նաեւ կողք կողքի) աշխատանքը ինչպես իշխանական ոլորտում, այնպես էլ՝ ընդդիմադիր, չի կարելի բացառել ոչինչ:
Օրերս կրկին եթերում էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ազգային անվտանգության համակարգի նախկին, թե ներկա, թե մշտառկա աշխատակից Գառնիկ Իսագուլյանը, ով իր տեսակետներով տվեց այս հարցերի յուրովի պատասխանները: Այն, որ այս գործիչը անվերապահորեն աշխատում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, գաղտնիք չէ ամենեւին: Այն, որ նա մերթ ընդ մերթ ջուր է լցնում իշխանության, ապա ընդդիմության ջրաղացին, նույնպես գաղտնիք չէ: Եվ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությամբ նրա վերջին հարցազրույցը եւս պատահական չէր:
Այսօր լուրջ սոցիալ-տնտեսական եւ իրավական ու քաղաքական ներքին խնդիրներ կան, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ցույցերի: Իհարկե, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «նոր մարտիմեկ թույլ չեն տալու», բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հայտնվեն տասնյակ հազարավոր մարդիկ, որ փողոցում ման գան արդարությունը, ապա ներքին եւ արտաքին մի շարք ուժերի ազդեցությամբ կարող է մի նոր հեղափոխական ալիք բարձրանալ:
Քաղաքականության ազատամարտականացումը – Սա նույնքան վտանգավոր է, որքան քաղաքականության անբարոյականացումը… 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ Գագիկ Ծառուկյանին ասաց, որ նա բոմժ է դառնալու…
Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ում նաեւ նախկին քաղբանտարկյալ են համարում, համամիտ չէ ոչիշխանական եռյակի այսօրվա գործողություններին ու քայլերին: Նա արտագաղթի, ժողովրդի ունեզրկման մեջ մեղավոր է տեսնում նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով այսօր ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ պահանջում է իշխանափոխություն: Նա ասել է, թե «օլիգարխը քաղաքականությունից հասկանում է այնքան, որքան ես եմ տիրապետում չինարենին: ԲՀԿ ղեկավարը չի գնում ԱԺ, կարծիք չի արտահայտում, որովհետեւ չունի որեւէ կարծիք, եւ այդ մարդը պետք է շարժում ղեկավարի՞»:
Ազատամարտիկը ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստին, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանը ելույթ չունեցավ, ելույթ ունեցավ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կիսատ-պռատ խոսք ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրանք չէ, որ պիտի ղեկավարեն շարժումը: «2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ Գագիկ Ծառուկյանին ասաց, որ նա բոմժ է դառնալու: Այսօր մենք տեսնում ենք, որ նա արաբական շեյխերին վայել կյանքով է ապրում: Հայաստան այցելող սփյուռքահայերը մատնացույց են անում Գագիկ Ծառուկյանի դղյակները, որ գտնվում են Սեւան տանող ճանապարհին: Նույն սփյուռքահայերը օգնություն են ցուցաբերում մեզ՝ հայաստանցիներիս, որ Հայաստանում ու Արցախում մանկապարտեզ կամ դպրոց կառուցվի, եւ տարակուսում են, թե համատարած աղքատության մեջ ինչպես է այդ մարդն այդչափ ունեցվածք կուտակել:
Ես ճանաչում եմ սփյուռքահայերի, որոնք Հայաստանի համար մեծ գործեր են արել, բայց նրանց ցուցաբերած օգնության մասին ոչ մի զլմ չի գրել, իսկ Գագիկ Ծառուկյանի ամեն մի բարեգործության մասին ամբողջ օրը քարոզում են նրան պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությամբ»,– ասել է Սարգիս Հացպանյանը եւ հավելել, թե ինչ վերաբերում է ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարություններին Գագիկ Ծառուկյանի մասին, ապա ինքն առաջարկում է. «Կա՛մ թող Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի 2008թ. Գագիկ Ծառուկյանի մասին իր հնչեցրած խոսքերի համար, կա՛մ մյուսը ներողություն խնդրի, որ չի լսել»:
Եվ կգա՛ շահերի բաժանման պահը – Փաստորեն, եռյակի ներսում առկա են եւ՛ գաղափարախոսական եւ՛ կազմակերպչական խնդիրներ… Մերօրյա ողբոլոգիա… Ղեկավարման տեխնոլոգիա…
Քաղաքական դաշտում առկա է ոչ միայն իշխանություն-ընդդիմությունը հակամարտությունը, այլեւ՝ ընդդիմություն-ընդդիմություն: Երբ ընդդիմադիր քառյակը գործում էր, հնարավորություն եղավ այն դարձնել հնգյակ: Դա այն պահին էր, երբ ՕԵԿ-ը լքեց իշխանական քաղաքական կոալիցիան: Բայց առաջացան քառյակ-ՕԵԿ հակասություններ, եւ հնգյակի գաղափարը հօդս ցնդեց: Շուտով քառյակն էլ եռյակ դարձավ, եւ սրվեցին եռյակի-ՀՅԴ հարաբերությունները: Հատկապես, երբ ՀՅԴ-ն սկսեց բանակցել միաիշխան ՀՀԿ-ի հետ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունն այն մասին, թե Դաշնակցության համար անընդունելի է եռյակի պահվածքը, երեւի թե անսպասելի էր ընդդիմադիրների համար, բայց ի վերջո, այս «ամուսնալուծության» որոշումը վերջնական էր, դարձի ճանապարհ չկա այլեւս, եւ դա քաղաքական հակասությունների առիթ դարձավ: Այժմ այս ուժերը պետք է կարողանան մարդկանց վստահությունն ամրագրել իրենց օգտին, ինչն էլ առաջ է բերել հակասությունների նոր ալիք:
Անգամ սպասողական վիճակ է առաջացել, թե խորհրդարանական ուժերից որ մեկն ավելի շատ ասելիք ունի՝ եռյակը ՀՅԴ-ի մասին, թե հակառակը: Եռյակում որոշում է կայացվել դեռ չմեկնաբանել ՀՅԴ-ականների հայտարարությունները, չմտնել նոր հակասությունների դաշտ, քանի որ այս դեպքում ընդդիմությունը (նաեւ նախկին գործընկեր ՀՅԴ-ն) կսկսի փոխադարձ վարկաբեկումը ու կտապալի հիմնական նպատակները:
ՀՅԴ-ն արդեն արձագանքել է, որ ոչ միայն իրենք, եռյակը եւս բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Ամեն դեպքում ՀՅԴ-ն դեռ խաղում է ընդդիմադիր կարգավիճակի վրա, եւ ԱԺ-ում, երբ պատգամավորները շարունակ ռեպլիկներ էին անում միմյանց հասցեին, դաշնակցական Արծվիկ Մինասյանը սահմանադրական բարեփոխումներին դեմ մարդկանց արտահայտվողներին կոչ արեց կարդալ. «Իսկ ովքեր չեն ուզում կարդալ, լուսահոգի Նազարյանը գեղեցիկ խոսք ուներ՝ վախենում եք կարդաք, որ կարող է հանկարծ մտածեք, ձեր ուղեղը աշխատի, բթության կուսությունը հանկարծ վնասվի՞»: Այստեղ արձագանքեց նաեւ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, ով մինչեւ իր ելույթը կոչով դիմեց այն պատգամավորներին, ովքեր ամպագոռգոռ ելույթներ են ունենում, բայց իրենց ընդդիմադիր չեն անվանում. «Շշուկով կատարեք ձեր պատվերները, վաղը կարող է տերերը փոխվեն»:
Աշխատողներից խլում են՝ հանուն չաշխատողների – Պետականորեն խրախուսվում է անգործությունը – Սոցապ քաղաքականությունը մշակողներն ավելի ու ավելի են խրախուսում չաշխատելը՝ ապացուցելով, որ դա է եկամտաբերը…
…Օրինագիծը հեղինակողները չունեն այդ աշխատավարձի ո՛չ 40, ո՛չ 60, ո՛չ էլ 100 տոկոսի կարիքը: Նրանք լափում են ու լափում 100 էլ, 1000 էլ՝ ինչքան շատ, այնքան ախորժակը՝ գրգռված: Լափում են, ծանրությունից ֆսսում ու ընկնում մեր նմանների ջանին…
Աշխատող մայրիկների հղիության եւ ծննդաբերության (մայրության) նպաստը կրճատելու հաշվին նպաստ կտրվի չաշխատող մայրիկներին:
Համենայնդեպս այսպես կլինի, եթե կառավարության հավանությանն արժանացած նախագիծը ԱԺ-ում չփոխվի:
Ըստ այդ նախագծի, հղիության եւ ծննդաբերության նպաստը կհաշվարկվի աշխատանքային ստաժի տեւողությամբ պայմանավորված: Նպաստը կհաշվարկվի միջին ամսական աշխատավարձի՝ ա) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 տարուց պակաս է, բ) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 տարի է, գ) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 3 տարուց ավելի է, դ) առաջարկվում է չաշխատող մայրիկներին տրամադրել նաեւ հղիության եւ ծննդաբերության նպաստ, այն վերանվանվելու է մայրության նպաստ ու սահմանվում է, որ 2016թ. սկսած, այն կվճարվի նաեւ չաշխատող կնոջը՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ 140 օրվա համար:
Երբ այս նախագծին ծանոթացա, մտածեցի, որ այն առաջարկողն ու գրողը հոգեկան առողջության կամ տրամաբանության հետ կապված խնդիրներ ունի: Իսկ այդպես մտածեցի, որովհետեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակավ հպարտացավ, որ ապաշնորհ է: Ու քանի որ դա անկեղծ է անում՝ չհասկանալով, որ ապաշնորհությունը ցուցադրելը ծիծաղելի է, դրա համար էլ կարծեցի, որ, ինչպես ՀՀ 2-րդ նախագահը կասեր, ուրիշ մասնագետի կարիք ունի:
Դեմ չեմ, պետությունը թող չաշխատող մայրերին խրախուսի եւ խթանի ծնելիությունը, բայց՝ պետական բյուջեի հաշվին, այլ՝ ոչ թե իմ:
Բացատրեմ ինչու եմ դեմ իմ հաշվին տալու տարբերակին:
Ամերիգայեն ծամոն բերաձ եմ – Ինչ ենք ստանալու ԵՏՄ-ից հետո… Եվրասիական Միություն.- Ներմուծման մաքսատուրքերից կազատվեն ռազմական նշանակության ապրանքները, բայց…
Աստված մի արասցե, որ իրականանան իմ կանխատեսումները, եւ Եվրասիական տնտեսական միություն ՀՀ-ի մտնելուց հետո մենք անհամբեր սպասենք, թե երբ են մեր ամերիկաներում ապրող բարեկամները մեզ ծամոն բերելու նվեր:
Գուցե մի քիչ չափազանցնում եմ, բայց սպասվող վիճակի ճիշտ բնորոշումը հստակ պատկերն է ուրվագծում: Մի տարբերությամբ իհարկե: Ոչ թե կրկին երկաթե վարագույրներ են քաշվելու արտաքին աշխարհը չտեսնելու համար, այլ՝ տեսնելու ենք ու օգտվել չենք կարողանալու:
Փակագծերը բացեմ: Հիմա մեր երկրի տարածք ապրանքների ներմուծման վրա զրոյական մաքսատուրք է: ԵՏՄ մեր մտնելուց հետո եւ՛ մաքսատուրք է լինելու եւ երրորդ՝ ոչ ԵՏՄ անդամ երկրներից բերվող մաքսատուրքն է շատ բարձր լինելու: Ճիշտ է, այսօր ԵՏՄ-ն ՀՀ-ի համար 750 ապրանքների դիմաց այլ՝ ավելի ցածր մաքսատուրքեր է սահմանել, բայց դա ժամանակավոր է, եւ բացի այդ՝ ժամանակից շուտ էլ կարող է վերանայվել:
Երեւանյան սուպերմարկետներում, իհարկե կունենանք բելգիական կամ ֆրանսիական շոկոլադ, բայց քանի որ դրա վրա հավանաբար 80 տոկոս մաքսատուրք կլինի, կմնանք բացառապես տեղական շոկոլադի հույսին: Ասեմ, որ տեղական շոկոլադն էլ էժան չի լինի, քանի որ, ասենք կակաոն, կակաոյի յուղը ներկրում ենք: Կամ՝ գերմանական շաքարավազն այնքան թանկ կլինի (նախնական հաշվարկներով՝ 1 կգ-ի գինը 1,5 դոլարին համարժեք դրամ), որ կմնանք մերինի հույսին, թեկուզ՝ անորակի: Լավը, որակյալը գնել ի վիճակի չենք լինի ու… կսպասենք արտերկրից եկած բարեկամի նվերին:
Տարածաշրջանում՝ հայանպա՛ստ վերաձեւում – Թուրքիան եւ Ադրբեջանը իսլամական մամլիչի թիրախ… Գործի դնենք Հայաստանում (զուգահեռ՝ Սփյուռքում) առկա քաղաքական ներուժը…
Չնայած Անկարայի ջանքերին, որ տարածաշրջանում մեծացնի թուրքական ազդեցությունը եւ տարածաշրջանային գերտերության կարգավիճակ ստանա, ծավալվող իրադարձությունները ի նպաստ այդ ջանքերի չեն ընթանում: Թուրքիայի նախագահ Էրդողանի համաթուրանական եւ նորօսմանական ձգտումները հանդիպում են լուրջ խոչընդոտների, քանի որ արաբական բարեհաճությանը միտված հակաիսրայելական եւ պաղեստինամետ քայլերը չվերականգնեցին թուրքերի «բարի համբավը» արաբների մոտ, Մերձավոր Արեւելքի արաբական աշխարհում, իսկ համաիսլամական խաղերն Ադրբեջանի հետ միասին՝ միայն անհարմար դրության մեջ դրեցին Անկարային, քանի որ իսլամական աշխարհը չի ողջունում համաթուրքական ծրագրերը: Անգամ ահաբեկիչներին տարածք տրամադրելը եւ թուրքերով ու ադրբեջանցիներով ահաբեկչական խմբավորումներին տարածաշրջանում աջակցելը հավատ չընծայեցին թուրքերի եւ ադրբեջանցիների «հավատավոր ազգ» լինելու առումով:
Իսկ քրդական անջատողական նոր շարժումները եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին հայկական պահանջատիրական ձգտումների հերթական ալիքը կարող են սասանել Թուրքիայի հիմքերը, եւ դա ավելի շատ է մտահոգում է Անկարային:
Իմիջիայլոց, պահանջատիրական մի իրավական հարց առաջիկայում կսկսի իր երթը: Հովվապետական այցով Հունաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց եւս մեկ անգամ, որ՝ «մենք այլեւս պաշտօնապէս մեր դատը պիտի ներկայացնենք Թուրքիոյ հանրապետութեան սահմանադրական դատարան, ապա՝ Եւրոպայի մարդկային իրաւանց դատարան, նկատի ունենալով, որ հոն կարելի է դիմել այն պարագային, երբ բան մը մերժուի տեղական դատարանին կողմէ»: Իհարկե, սա առայժմ Հողային պահանջ չէ եւ Հայոց ցեղասպանության զոհերի խնդիրը չի արծարծվի, սակայն «յիշատակուած դատը կը վերաբերի Սիսի կաթողիկոսարանը իր իրաւատիրոջ վերադարձնելու պահանջին, որուն մասին ակնարկած էր Արամ Ա, Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովին առջեւ իր ունեցած ելոյթին ընթացքին»,- նշել են հունահայ եւ հունական զլմ-ները:
Քրդական գործոնը խաղի մեջ է, իսկ հայկակա՞նը… Հայ-թուրքական արձանագրության հետկանչը չպե՛տք է ուշացնել… Արեւմտահայերի ազգային համագումարը… Դաշնակցի ոչ զինակցային քայլը…
Միջազգային զլմ-ներն արդեն բարձրաձայնում են, թե Քոբանիում պայքարող քրդերն, իրականում, դնում են Սիրիայի տարածքում աննախադեպ ինքնավարության հիմնաքարը: Թուրքիան Մերձավոր Արեւելքում՝ մասնավորապես Սիրիայում ընթացող գործընթացներում որոշակիորեն հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ սրա պատճառը Անկարայի այն քաղաքականությունն է, որը որպես հարեւաններին թուլացնող եւ մասնատման տանող մարտավարություն իրականացվեց վերջին շրջանում: Միջազգային կոալիցիային մաս կազմելու համար թուրքական պայմանները անընդունելի համարվեցին ԱՄՆ-ի կողմից եւ նորօսմանական ծրագրերով առաջնորդվող նախագահ Էրդողանը հայտնվել է պատային (վատ չէր լինի մատային դառնար) վիճակում:
Անգամ Սիրիայի հետ «սահմանին բուֆերային գոտի» ստեղծելու հարցը աջակցություն չգտավ Արեւմուտքի կողմից, ինչն էլ սահմանափակեց սիրիական գործընթացներում Թուրքիայի դերը: Անկարան անվտանգության գոտու ստեղծմամբ ցանկանում է գործողությունների որոշակի ազատություն ստանալ, ինչը կնպաստեր համաթուրքական նպատակների ծավալմանը:
Քրդաբնակ Քոբանիում ընթացող զարգացումները կարող են առիթ դառնալ, որպեսզի քրդերի պահանջները նորովի ձեւակերպվեն միջազգային հանրության առջեւ, ինչին կարող են նպաստել նաեւ ԱՄՆ-ն ու Եվրոպան, քանզի քրդերը խոստացել են օգնել Արեւմուտքին եւ զինված պայքար մղել իսլամական ծայրահեղականների դեմ:
Այսինքն, թուրքերի փոխարեն քրդերը դարձան միջազգային կոալիցիայի մաս Սիրիայում եւ Իրաքում, ինչը հետագայում նրանց հավակնություններն ու պահանջները արդիական կդարձնի, ինչն էլ կարող է մտահոգիչ դառնալ, եթե երբեւէ չգոյ «Քրդստան» ասվածը նորից գծագրվի տարածաշրջանում՝ նաեւ Արեւմտյան Հայաստանը ներառելով:
Միջէթնիկ պայթյուն՝ կրոնական շղարշով… Հայաստանում եւ Սփյուռքում գերակշռում է պահանջատիրության հարցը… Թուրքիայի հետ հարաբերություն՝ արդեն մե՛ր նախապայմաններով…
Միջէթնիկ պայթյուն՝ կրոնական շղարշով
Մասնագետները Վրաստանում մի նոր հասարակական պայթյուն են կանխատեսում, որը կարող է ի սկզբանե կրել միջէթնիկ կամ միջկրոնական բնույթ: Այն սպառնում է ավարտվել Վրաստանի համար տարածքային նոր եւ զգալի կորուստներով։
Ի տարբերություն Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կռիվների, այս դեպքում հակամարտությունն ընդգծված կրոնական ուղղություն ունի: Ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանը բիրտ քաղաքականություն է վարում անկախացումից ի վեր։
Վրաց իշխանությունների, հատկապես Միխեիլ Սահակաշվիլու ռեժիմի վարած քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ վերջին 10-12 տարիներին Վրաստանում էականորեն նվազեց քրիստոնյա բնակչության թիվը եւ փոխարենը շեշտակի աճեց ադրբեջանցիների ու թուրքերի թիվը։ Վրացական տնտեսության մեջ նույնպես մեծ թուրք-ադրբեջանական կապիտալ է շրջանառվում, ինչն այս պահի դրությամբ արդեն բերել է նրան, որ մահմեդական Աջարիան փաստացի արդեն ավելի շատ Անկարային ու Բաքվին է պատկանում, քան Թբիլիսիին, իսկ անջատողական տրամադրությունները այնտեղ հետզհետե ավելի են հասունանում։ ուցե ավելի, քան կար Աբաշիձեների իշխանության տարիներին, որոնք կարծես թագավորում էին Աջարիայում:
Երկրի արեւելյան ու արեւմտյան ծայրամասերում, որտեղ մահմեդական բնակչության թիվը մեծ է, շարունակում է աճել եւ ավելանում է տեղային բախումների վտանգը։ Հիշեցնենք, որ Մարնեուլն իր շրջակայքով վաղուց փորձում են դարձնել ադրբեջանական, անգամ միացնել Ադրբեջանին: Վերջերս էլ ընտրվել է քաղաքապետ, ով ադրբեջանցի է ազգությամբ: Չի բացառվում, որ կրկին կաշխուժանա նաեւ թուրք-մցխեթների բնակեցման քաղաքականությունը հայապատկան տարածքներում:
Արցախ-Ղարաբաղի հայապատկան արմատը – Եթե նոր քննարկումներ են լինելու, ապա միանգամից թող վերամիավորման համար ընթանան, ոչ թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման…
Այն, որ Արցախը զուտ հայկական անուն է, երբեւէ խնդիր չի առաջացնում, առավել եւս, որ Ար-ով ակսվող յուրաքանչյուր բառ ու բան ի սկզբանե հայկական է եղել: իտենք նաեւ, որ հազարամյակներ առաջ Արցախի հին անվանումներից է եղել Արիա անունը, որը նույնպես հայկական արմատներ ունի: Վերջերս համացանցում մի հոդված կարդացի, որում նշված էր, թե «Ղարաբաղ» անունը իրականում հայկական ծագում ունի: Հեղինակը Վահե Սարուխանյանն է, ով գրել էր, թե ԼՂՀ ՊԲ-ում ծառայելու ժամանակ Արցախի թերթերից մեկում կարդացել է մի տեսակետ, որը կտրուկ փոխել է վերաբերմունքը «Ղարաբաղ» անվան հանդեպ:
«Ինչպես հայտնի է, այս բառը թարգմանվում է իբրեւ ղարա (թուրքերեն՝ սեւ)+բաղ (պարսկերեն՝ այգի)=սեւ այգի (արցախական երգերի շարքում մի երգ էր հնչում 1988-1989թթ. Ազատության հրապարակում. «…Ղարաբաղ, Ղարաբաղ / սեւ այգի դու թշնամյաց / Հայի դրախտ»…-խմբ.): Բայց մի պահ թուրքական ազդեցությունից դուրս գանք ու փորձենք հասկանալ, թե ինչ կապ ունեն սեւ այգիները Արցախի հետ: Նախ՝ Արցախում եղած ցանկացած ոք կարող է փաստել, որ այս տարածքը հարթավայրերով ու այգիներով աչքի չի ընկնում (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը կազմում է Ղարաբաղ կոչվող տարածաշրջանի մեծ մասը), էլ չենք խոսում սեւ բառի մասին, որն ուղղակի զարմանալի է թվում այս պարագայում: Ուրեմն ի՞նչ է նշանակում Ղարաբաղ. Մեծ Հայքի Արցախ նահանգը, որը սահմանակից էր Սյունիք նահանգին, երբեմն կոչվել է Փոքր Սյունիք, իսկ Սյունիքի կենտրոնը երկար ժամանակ եղել է Բաղաբերդ ամրոցը: Ղարաբաղը ոչ այլ ինչ է, քան Բաղաբերդի կիսաձեւափոխված, կիսաթարգմանված տարբերակը: Արցախի քարտեզի վրա դժվար է գտնել մի տեղ, որտեղ չկա բերդ, ամրոց, պաշտպանական շինություն: «Ղարա» բառն իրականում նույն «ղալա»-ն է, որը նշանակում է բերդ, ժամանակի ընթացքում լ-ն հնչյունափոխվել է ր-ի, ինչը լեզվում տարածված երեւույթ է: Այն, որ իրական արմատը հենց «ղալա»-ն է, փաստվում է մի քանի օրինակներով. Մարտունու շրջանում կա Բերդաշեն անուն գյուղ, որը ադրբեջանցիները կոչում էին Կ(Ղ)արաքենդ: Եվ այս անունը նույնական էր հայերեն անվան հետ ու չէր նշանակում «սեւ շեն»: Ավելին՝ գյուղն իր անունը ստացել է հարեւանությամբ գտնվող ամրոցից՝ Աղջկաբերդից, որը թուրքերեն կոչվել է Ղզղալա (ղըզ-աղջիկ+ղալա-բերդ): Ինչպես երեւում է, այս դեպքում պահպանվել է «ղալա» տարբերակը: Նույնը Բերդաձորի դեպքում, որը թուրքերը Ղարաղշլաղ էին կոչում: Դժվար է մտածել, որ Ղարաբուլաղ նշանակում է սեւ աղբյուր, այնինչ կա հայկական շատ հայտնի տեղանուն՝ Ակնաբերդ կամ Բերդակն: Օրինակները շատ են: Դե իսկ «բաղ» արմատի վերաբերյալ երկու բան կարելի է ասել. ըստ մի տարբերակի՝ սա նույն «փակ»-ն է՝ նույնպես հնչյունափոխված: Բաղաբերդը գտնվում է Կապանի ու Քաջարանի միջեւ. նույն Կապանի անվանումը, ըստ մի տարբերակի, նույնպես առաջացել է «փակ» բառից, քանի որ քաղաքը շրջափակված է լեռնաշղթաներով: Սակայն մեկ այլ տարբերակով ՙկապան՚ նշանակում է հանգույց՝ այստեղ են միացել միջնադարյան լեռնային կարեւորագույն մի շարք ճանապարհներ: Բաղաբերդի տարբերակում նույնպես թվում է, թե «բաղ» նշանակում է «կապ» (կապ-ղափ (Ղափան)-ղաբ-բաղ): Այսինքն՝ Բաղաբերդ=Կապաբերդ (ավանդույթն ասում է, որ Բաղաբերդը պարանով կապված է եղել իր դիմաց՝ Ողջի գետի աջ կողմում բարձրացող ժայռի մեջ գտնվող մեկ այլ բերդի հետ: Այստեղ գտնվել է մի հսկայական դուռ, որը պարանով ձգվելով, փակել է կիրճով անցնող ճանապարհը): Կարճ ասած՝ մենք՝ հայերս, Ղարաբաղ տերմինից խորշելու պատճառ, իմ կարծիքով, չունենք»,- գրել հեղինակը իր ֆ/բ էջում:
«Սասունցի Դավիթ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը (մաս 1-ին) – Դիցազուն բառը Աստվածամարդ բառին նույնանիշ բառ է – Քուրմ Մանուկ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ)
«Սասունցի Դավիթ» էպոսում պես-պես խորհրդանիշերը ներկայացված են աստիճանակարգության սկզբունքով. ա) դիցական բնույթի՝ տիեզերական բացարձակ զորություններ (խորհուրդներ) արտահայտող եւ նրանց հետ անմիջականորեն կապված խորհրդանիշեր (Տեր Կենդանի, Աստվածածին, Աստված, Խաչ Պատերազմի, Քուռկիկ Ջալալի), բ) դիցազնական բնույթի՝ այդ զորություններին հարազատ, ծագումնաբանորեն նրանցից սերող հայ դիցազուններին եւ նրանց կյանքի առանցքային խորհուրդները ներկայացնող խորհրդանիշեր (դիցազուն, հրածին, Թուր Կեծակին, պարտեզ, Աստղ, ծով, ջուր, Ագռավաքար, Հացն ու գինին եւն), գ) Մսրա տունը ներկայացնող եւ նրա հետ առնչվող խորհրդանիշեր (հողածին, դեւ, կուռք, լուսին եւն): Կներկայացնեմ երկրորդ տեսակի խորհրդանիշերը, քանզի առաջինին տարբեր առիթներով անդրադարձել եմ:
Դիցազուն (հրածին)
«Հրեղեն էին, գիտեին, որ ծովու ձի կա»:
(Սանասարի եւ Բաղդասարի ծագումնաբանական ինքնագիտակցությունը)
«Սասունցի Դավիթը» դիցազներգական ժանրին պատկանող երկ է: Դա ասում է այն մասին, որ նրանում առաջին պլանում տեսնում ենք դիցազուն խորհուրդը եւ համապատասխան խորհրդանիշը: Հատկանշանական է, որ էպոսում Սասնա տան հերոսները դիցազուն (էպոսի լեզվով՝ դյուցազուն) են անվանվում ոչ միայն Սասնա տան կողմից, այլեւ օտարների: Այս երկրորդ առումով, օրինակ, հիշատակելի է էպոսի պատումներից մեկը, որտեղ մի մսրցի Սասնա տան երեխաներին անվանում է դիվանական ճժեր, որը նշանակում է դիվերի (դիցերի) սերունդ, զավակ: Նույնն է արտահայտում նաեւ մեկ այլ վիպասան՝ էպոսի մի օտարականի շուրթերով ասելով, որ Դավթի ազգ դեվըստաններուց, այսինքն աստվածների (դիցերի) երկրից է: Դրանով նա ցանկանում է ասել, որ Դավթի ազգը հասարակ մարդկային ծագում չունի, այն դիվական՝ դիցազնական է (լեզվաբանական պարզորոշության համար նկատենք, որ դիք (սեռական հոլովով՝ դից, գրաբարյան ձեւով՝ դիւք, սեռական հոլովով՝ դիւց) նշանակում է աստվածներ. դիւցազն, հետեւաբար, նշանակում է դից-դիվւց-դիվի-աստծո սերունդ, այլ կերպ՝ աստվածամարդ կամ երկրային աստված):
Քանի որ հողածնային (սեմածին) աշխարհայեցողության ազդեցության տակ հայ ժամանակակից զանգվածային ինքնագիտակցությունն օտարվել է ինքնաճանաչողական խորհուրդներից ու նախատիպերից1 եւ նրան հասու չէ իր էպոսի առանցքային՝ Սասնա տան հերոսներին ներկայացնող Դիցազուն (հրածին) խորհուրդը, ուստի այդ խորհրդի մասին խոսենք ըստ էության:
Հայկական խոհանոց – Կարտոֆիլե բրդուճ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը-www.hayary.org տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Կարտոֆիլե բրդուճ
Բաղադրությունը – Խաշած տրորած կարտոֆիլ – 1 բաժակի չափով, մանր բլղուր՝ եփած – 1 բաժակ, մանր կտրտած լոլիկ – 1 բաժակ, սոխ – 2 գլուխ, սամիթ – 1 փունջ, ձիթայուղ – 1 սուրճի բաժակ, մանր աղացած կարմիր պղպեղ – 1 թեյի գդալ, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Կարտոֆիլը խաշել եւ ճզմել տաք վիճակում: Ավելացնել բլղուրը եւ շաղախել: Հետո ավելացնել կարմիր փոշի պղպեղը, շատ մանր կտրտած սոխն ու սամիթը, լոլիկն ու բուսայուղը:
Ձեռքի ափի մեջ բրդուճ անել, վրան լցնել մանր կտրտած սամիթն ու կարմիր պղպեղն ու մատուցել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Հայաստանի ազգային առաջնություն. Մրցաշարային աղյուսակը՝ 10-րդ փուլից հետո
– Թիմ – – – – – Խ Հ Ո Պ Գ Մ
1.Ուլիս 10 9 1 0 23-4 28
2. Փյունիկ 9 5 2 2 18-11 17
3.անձասար 9 4 2 3 16-17 14
4. Շիրակ 9 4 1 4 11-11 13
5. Բանանց 9 3 2 4 13-14 11
6. Ալաշկերտ 10 3 2 5 11-13 11
7. Միկա 10 1 4 5 8-14 7
8. Արարատ 10 2 0 8 13-29 6
Որոշ ակումբներ տուգանվել են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 10.000-ական դրամով տուգանել է «Շիրակ» եւ «Ալաշկերտ» ակումբներին: Հայաստանի առաջնության 1-ին խմբի «Շիրակ-2»-«Արարատ-2» եւ «Ալաշկերտ-2»-«Միկա-2» հանդիպումներին շտապօգնության մեքենաներում բացակայել են դիֆիբրիլիատորները, որի համար ակումբները տուգանվում են:
Կարգապահական կոմիտեն հրապարակել է նաեւ որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը: «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ ոռ Մալաքյանը եւ «Միկա»-ի խաղացող Արմեն Ֆիշյանը բաց կթողնեն 6-ական հանդիպում (բռնարարքի, մրցակցին հարվածելու համար), իսկ «Ուլիս»-ի լեգեոնական Էդվարդ Կպոդոն որակազրկվել է 1 խաղով:
Հարձակողական ֆուտբոլ եւ գոլերի առատություն
Կայացավ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի զլմ-ների ներկայացուցիչների թիմերի ֆուտբոլային հանդիպումը: Հետաքրքիր այդ պայքարն ավարտվեց ոչ ոքի՝ 8:8 հաշվով: Ի դեպ, խաղի ընթացքում բանակային խաղացողներից մեկը ոտքով հարվածեց լրագրողներից մեկի ոտքին եւ կոտրեց սեփական ոտքը:


