Monthly Archives: November 2014

Վրեժ, որ արդարացված է լինելու – Միջազգային ծաղրածուները չեն կարողանու՞մ ստիպել Բաքվին…Ափսոս, որ ՀՀ նախագահը գրոհով վերցնելու հրաման չի տվել… Կլինեն անսպասելի եւ անհամաչափ հետեւանքներ… Ծնկաչոք հրադադար են մուրալու…

Անզեն ուղղաթիռ խոցելը Ադրբեջանի կողմից 20 տարվա ընթացքում հրադադարի ամենադաժան խախտումն էր. հայտարարում են գրեթե բոլոր հայկական ու միջազգային լրատվամիջոցները: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը դատապարտող հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար, եւ որ «այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները: Ընդամենը մի քանի օր հետո խախտելով Ֆրանսիային տված խոստումը՝ ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում: Բոլորն էլ համոզմունք են հայտնում, որ Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում սպառնալ ԼՂ-ի բնակչությանը, ինչպես նաեւ ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների նրանց իրավունքին՝ խոցելով անզեն ուղղաթիռներ կամ սպանելով խաղաղ քաղաքացիներին: Այս կարծիքին են նաեւ միջազգային կամակերպությունների եւ Եվրախորհրդարանի անդամները, որոնք եւս հայտնել են իրենց մտահոգությունը»:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ԼՂ հակամարտության երկու կողմերին հորդորել է զերծ մնալ հետագա գործողություններից, ինչը ծիծաղելիորեն կրկնում է միջազգային քաղաքական ու քաղաքացիական կազմակերպությունների երկակի ու երկերեսանի հայտարարությունները: Հանկարծ ՆԱՏՕ-ին մտահոգել է, որ Հայաստանը խիստ տրամադրվել է պատասխան հարված հասցնելու եւ այս արեւմտյան պարոնները «մտահոգված լինելով վերջին զեկույցներով Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական ուղղաթիռի խոցման մասին, կարծում եմ, որ անկախ միջադեպի հանգամանքներից, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն եւ շարունակեն խնդրի դիվանագիտական լուծման տարբերակների փնտրտուքը»: Եթե այդքան շատ եք ուզում հայկական կողմի պատասխանը կանխել, Արցախի իշխանություններին հանձնեք հայկական ուղղաթիռը ոչնչացնելու հրաման տվողին եւ դա կատարողին, ում հերոսացրել են Ադրբեջանում, եւ հայկական կողմը գուցեեւ չմտածի պատժիչ հարվածի մասին: Թե չէ եվրա-լո-լո-ները արդեն թուրք-քրդական լո-լո-ներ են հիշեցնում… Ինչպե՞ս է լինում, որ օրեր շարունակ միջազգային դիտորդները կամ Կարմիր խաչ կոչվածը չեն կարողանում համոզել Ադրբեջանի իշխանություններին, որ հետաքննեն դեպքը եւ հայ զինվորների դին հանձնեն հարազատներին: Սա եվրախեղկատակության ամենացայտուն դրսեւորումներից է: Իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կրկնապատկման ջանքեր, ինչպեսեւ լարվածության նվազեցման մասին երգերը այլեւս հետաքրքիր չեն մեզ համար:

Continue reading

Արեւմուտքը հասկանում եւ աջակցում է Հայաստանին – Ռուսական ձգտումների համար ոչ ցանկալի իրավիճակ… Ռուսաստանի եւ աշխարհի խաղային տարբերություն…

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Բեռլինից իր հորդորն է ուղղել Արեւմուտքին՝ հրաժարվելու պատժամիջոցներից եւ լսելու այն, ինչ ասել է Վլադիմիր Պուտինը: Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ միմյանց մեղադրելուց անցնել համագործակցության եզրեր գտնելուն, կամաց-կամաց պետք է դադարեցնել պատժամիջոցները, որոնք վնասակար են երկու կողմերին եւ առաջին հերթին պատժամիջոցներից ազատել քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք եւս միանան լուծումների որոնմանը:

Ավստրալիական Բրիսբենում աշխարհի խոշոր տնտեսությունների ղեկավարները մասնայցեցին հերթական «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին: Իհարկե, սա առիթ էր նաեւ Արեւմուտքի երկրների եւ Ռուսաստանի նախագահների թեկուզեւ կարճ հանդիպման համար: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը անգամ ոտքի վրա անցկացրեցին իրենց «հանդիպումը» եւ մի քանի րոպեների ընթացքում միմյանց փոխանցեցին այն հարցերն ու պատասխանները, հատկապես ուկրաինական ճգնաժամի հարցով, որոնք կարող են օգտակար լինել միջազգային սրված իրավիճակը կայունացնելու համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն էլ կարեւորեցին Իրաքում եւ Սիրիայում  քաղաքացիական պատերազմի եւ ծայրահեղականության առկա վտանգները:

Հիմնական մասնակիցների հետ Բրիսբեն էին եկել նաեւ հակագլոբալիստները՝ արդեն ավանդական դարձած բողոքի ցույցերին մասնակցելու համար: «Համաշխարհային առաջնորդները կարող են փրկել շատ կյանքեր՝ վերաբաշխելով հարկերը, պայքարելով օֆշորի դեմ, որտեղ հարուստները թաքցնում են իրենց գերշահույթները,- ասում է «Օքսֆեմ» կազմակերպության ներկայացուցիչը,– անհրաժեշտ է զբաղվել աճող անհավասարության խնդրով: Մենք ձեզ հետ միասին այսօր հետեւում ենք, թե ինչպես մոլորակի ամբողջ հարստությունն ընկնում է գերհարուստների ձեռքը»: Իսկ Սիդնեյի հայտնի Բոնդի Բիչ ծովափում ցույց էին կազմակերպել ակտիվիստ-բնապահպանները, որի նպատակն էր ցույց տալ իշխանության վերաբերմունքը համաշխարհային գլոբալ տաքացման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է «Մեծ քսանյակ»-ի երկրների ղեկավարներին, քանի որ հաջորդ հանդիպումը կանցնի թուրքական կողմի նախագահությամբ եւ վստահաբար քննարկվել են Արցախյան հակամարտությունն ու վերջին իրադարձություն ները սահմանային գոտիներում, ինչպեսեւ՝ հայ-թուրքական արձանագրությունների սառեցված հարցը:

Այս ամենը ենթադրել է տալիս, որ «Մեծ քսանյակ»-ի որոշումները կարող են նոր ազդեցություն ունենալ համաշխարհային առկա իրավիճակի վրա:

Եվ այս առումով շատ կարեւոր է, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել ՀՀ-ի հետ համագործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպական Միության խորհրդի Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի՝ COEST-ի (Համագործակցություն Արեւելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները եւ ԵՄ երկու տասնյակից ավել անդամ պետությունների դիվանագետները:

Continue reading

Նավթա-գազային քաղաքականության ընտրանքներ – Այդպիսի ծրագրեր կան եւ՛ հօգուտ Արեւմուտքի եւ՛ հօգուտ Ռուսաստանի, մնում է միայն համադրելի իրավիճակներ առաջանան… Տնտեսական նոր ճգնաժամի շեմին…

Նավթի գնի անկումը ոչ միայն նոր տնտեսական, այլեւ նոր քաղաքական իրավիճակ կարող է ստեղծել աշխարհում: Այս թեմայով շատ համաժողովներ ու կլոր սեղաններ են լինում տարբեր երկրներում: Քննարկվում են նավթի եւ գազի գործոնը տարածաշրջանում, անդրադարձեր են լինում հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի ձգտումներին:

Այս երկու՝ մեզ թշնամի պետությունների ձգտումները առնչվում են Կասպիցծովյան տարածաշրջանի պաշարներին, ինչը հուզում է նաեւ մեզ՝ հայերիս, քանզի թուրք-ադրբեջանական նավթա-գազային ծրագրերը անմիջական ազդեցություն են թողնում նաեւ Հայաստանի ու հայության վրա, հատկապես Արցախի հիմնախնդրի հարցում:

Կասպից ծովի ընդհանուր նավթային պաշարները կազմում են 47 մլրդ տակառ, Ղազախստանինը՝ 40 մլրդ տակառ, Ադրբեջանինը՝ 5 մլրդ տակառ, Թուրքմենստանինը՝ 1 մլրդ տակառ: Կասպիցի նավթի նշանակությունը համաշխարհային շուկայում մեծ չէ: Պաշարները կազմում են համաշխարհայինի ընդամենը 3%-ը:

Ինչ վերաբերում է Կասպից ծովի գազի պաշարներին, ապա դրանք համաշխարհային գազային պաշարների 6%-ն են կազմում: Գազի արդյունահանմամբ առաջատարը Թուրքմենստանն է՝ 75 մլրդ խմ, որի հիմնական շուկաներից է Չինաստանը: Եվրոպան թուրքմենական գազի շուկա չէ: Ղազախստանում արդյունահանումը կազմում է 65 մլրդ խմ, իսկ Ադրբեջանում՝ 17 մլրդ խմ: Գազի պաշարներով եւս այս հաջորդականությունը պահպանվում է. Թուրքմենստան՝ 8200 մլրդ խմ, Ղազախստան՝ 1900 մլրդ խմ, Ադրբեջան՝ 1500 մլրդ խմ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Կասպիցի պաշարների վերաբերյալ հսկայական թվեր էին ներկայացնում եւ պնդում էին, թե այս շրջանը լինելու է Պարսից ծոցին համազոր շրջան: «Լուսանցք»-ը իր հրապարակումներում քանիցս հերքել է այդ սինաբանությունը եւ փաստացի ներկայացրել այդ ծրագրերի քաղաքական առանցքը:

Նավթի պաշարների մասին, օրինակ, ամերիկյան աղբյուրներն ասում էին, որ Կասպիցի շրջանում կա 200-233 մլրդ տակառ նավթի պաշար: Իրականությունը, սակայն, այն է, որ կա ընդամենը 47 մլրդ տակառ նավթի պաշար: Նման հայտարարություններ անելու պատճառը քաղաքական էր, ինչպես վերը նշվեց, որպեսզի կարեւորություն տրվի այս շրջանին, եւ քաղաքական ծրագրերը շրջանի վերաբերյալ իրագործվեն:

Ադրբեջանում անկախությունից ի վեր անգամ 1 տակառ նավթ չի հայտնաբերվել. նշել են մասնագետները: Այն, ինչ հայտնաբերվել է, գազ էր, իսկ ինչ արտադրվում է նավթի պարագայում, արդեն Խորհրդային ժամանակներից մնացած պաշարներ էին:

Continue reading

Քաղաքական չեզոքության տնտեսական շահը – Այլապես կկորցնենք ոչ միայն մեր ինքնիշխանությունը… Ռուսաստանի եւ աշխարհի խաղային տարբերությունը…

Մեր երկրի Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում գտնվող մի շարք ընդդիմադիր գործիչներ սկսեցին բացականչել՝ «Կեցցե՛ Սովետական Միությունը»։ Բայց եւ այնպես ՍԴ որոշումը այլեւս պարտադիր է եւ ուժի մեջ մտավ հրապարակման պահից եւ ուժի մեջ մտավ նաեւ 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Այն մասնագետներին, որ ընդդիմադիր չեն, բայց մտահոգված են, հուզում է այն տեսակետը, որ «ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում, որի վրա տարածվելու են ՌԴ նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցները»: Իսկ ընդդիմադիր մասնագետները սրան ավելացնում են նաեւ այն մտահոգությունը, որ «ճնշումները կշարունակվեն այնքան, քանի դեռ ռուսական կողմի կայսերապաշտական հավակնությունները չեն զսպվել, իսկ դրա հետեւանքները մեզ մոտ հանգեցնելու են արտագաղթի նոր ալիքի՝ երկիրը հայաթափելու հեռանկարով»:

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների եւ ազդեցիկ կուսակցությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ եւ հայտարարում է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու եւ «թավշյա անեքսիայի» ենթարկվելու վտանգի տակ: Նախաձեռնությունը դատապարտում է ՍԴ ընդունած հապճեպ որոշումը եւ կոչ անում ՀՀ քաղաքացիներին ԱԺ-ից պահանջել չվավերացնել երկրի պետականությանը սպառնացող փաստաթուղթը։

Նոյեմբերի 14-ին, ընդամենը 15 րոպե տեւած ՍԴ նիստում, ԵՏՄ-ի ծավալուն փաստաթուղթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը, անվստահություն սերմանեց դատական այդ ատյանի նկատմամբ, քանի որ այդպես էլ հրապարակայնորեն չբացատրվեց ու չներկայացվեց փաստաթուղթը: Իսկ առանց պատշաճ հրապարակային քննարկումների՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի ստորագրումն ու ՍԴ կողմից այդ փաստաթղթի վավերացումը իսկապես կարող է հղի լինել մի շարք վտանգներով, որովհետեւ Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառող Մոսկվան (նաեւ ԵՏՄ եռյակի մյուս անդամները՝ Աստանան եւ Մինսկը նույնպես) շարունակում է իր անվստահելի քաղաքականությունը դաշնակից երկրների, դիցուկ՝ Հայաստանի հետ: Մոսկվայի սիրաշահումները Բաքվին ու Անկարային՝ չեն կարող չմտահոգել հայությանը:

Continue reading

Եռյակը պատասխանեց՝ նախապայմանով – Իսկ ԸՕ-ն, ըստ իշխանության, սովորաբար փոխվում է ընտրություններից 1 տարի առաջ… 12 կետերը՝ քաղաքական համաձայնեցման բերելու առաջարկ…

Եռյակը պատասխանեց՝ նախապայմանով

Ոչ իշխանական եռյակի հերթական, բայց շատ սպասված նիստից հետո, ըստ էության հայտնի դարձավ, որ եռյակը պատրաստ է երկխոսության նստել իշխանության հետ, բայց նախապայմանով: Սա այն էր, ինչ արդեն սպասվում էր եռյակում առկա մարտավարական տարրաձայնությունների եւ նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկի համապատկերում: Նախագահը հորդորել է կառավարությանը կրկին վերադառնալ ոչիշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերին, կետ առ կետ վերանայել դրանց շուրջ մոտեցումները եւ ուսումնասիրել լուծումների հնարավորությունը ու ճանապարհային քարտեզ գծել ու ընդդիմադիրների հետ համատեղ համադրելի լուծումներ գտնել։

Փաստորեն, եռյակի պատասխանը դրական էր, պայմանն այսպիսին էր, որ եռյակի հետ աշխատելու համար իշխանություններն առաջիկայում պետք է նախաձեռնեն ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կկատարվի ներկայացրած 12 պահանջների 10-րդ կետը, այն է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Եթե համագործակցությունը լոկ խոսքեր չեն, ապա եռյակը ակնկալում է, որ կարելի է գնալ իրական երկխոսության: Ընդամենը 1,5 ժամում հնարավոր է փոփոխել ԸՕ-ի 2 հոդվածները՝ անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ քվեարկության մասնակիցների ցուցակի հրապարակում կլինի:

Իսկ թե ինչպես են վերաբերում ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարությունը պատրաստվում է քննարկել եռյակի ներկայացրած 12 պահանջների 1-ին կետը՝ կապված կենսաթոշակային պարտադիր վճարի հետ, դա ընդդիմադիրներին չի հուզում. քանի դեռ 10-րդ կետի պահանջը չի բավարարվել, իրենք որեւէ երկխոսության կամ բանակցության պատրաստ չեն:

Continue reading

Նժդեհի արձանն անգամ պայքարի մեջ է – Հայորդու անվան հրապարակում դեռ կոնունիստն է արձանացած… Եռագույն դրոշակի կարիք այդ սրբապիղծն ունի – պաշտպանե՛նք Վահագն Աստծո արձանը… Գառնին ո՛չ միայն հավատի ու պատմա-մշակութային կենտրոն…

Նժդեհի արձանն անգամ պայքարի մեջ է

Տարիներ շարունակ Հայ Արիական Միաբանությունը պետական պատկան մարմիններին է դիմել, որպեսզի ազգային գործիչ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից հեռացվի ապազգային գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը: Նշվել է, որ այսպես անգամ մեծն հայի անունը չի ազատագրվում մասոնա-բոլշեւիկյան լծից (դեռ մի բոլշեւիկի՝ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու փորձ էլ արեցին):

Այս հարցը բարձրացվել է դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, բայց… Հետո հայ արիները դիմեցին հաջորդ վարչապետին ու նախագահին, նորից ապարդյուն, անգամ առաջարկեցին այդ հրապարակը կոչել բոլշեւիկների հրապարակ՝ թողնելով ոմանց այդքան սիրելի բոլշեւիկի արձանը, որ Նժդեհի անունը վերջապես ազատվի համայնավարական ներկայությունից… Նորից ոչ մի պատասխան:

Վերջերս հայտնի դարձավ, որ պետականորեն որոշել են Երեւանում ունենալ Նժդեհի արձանը, սակայն ոչ թե Նժդեհի հրապարակում, այլ մայրաքաղաքի կենտրոնական մասում (թող այստեղ էլ լինի, բայց մեկ այլ արձան էլ Նժդեհի հրապարակում տեղադրվի):

Այն որ վերջապես Հայաստանի մայրաքաղաքը կունենա նվիրյալ հայորդու արձանը՝ հրաշալի է, բայց որ անհասկանալի «ճարտարապետական լուծումը» կմնա Նժդեհի հրապարակում՝ զարմանալի է: Ամեն հյուրի առանձին բացատրում ենք, որ Նժդեհի հրապարակի արձանը այլ մարդու է, բայց չենք կարողանում բացատրել, թե ինչու՞, այդ ո՛ր մի գեղագիտական կամ գաղափարա-քաղաքական հաճույքի համար: Վերջապես ո՞վ է այս «նորարարության» հեղինակը, ում դեռ պիտի մտցնել «Գինեսի ռեկորդներ»-ի գիրքը:

Հայաստանի ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը եւս հայտնեց, որ ճիշտ չի համարում, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը, իսկ նույն Նժդեհի արձանը նախատեսվում է 2016թ. կանգնեցնել Պատկերասրահի հետեւի մասում՝ «Հանրապետություն» փողոցի կից այգում: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական գեղարվեստական խորհուրդը ավելի շատ ուշադրություն է դարձնում բուն քանդակին, քան նրա տեղին: «Մենք գնացել ենք, նայել ենք գիպսե տարբերակը, որոշակի շտկումներ ենք ասել՝ Գագիկ Ստեփանյանը անի, բայց մեր քանդակագործներից որեւէ մեկը խնդիր չի տեսել այս հարցում: Ես էլ առանձնապես խնդիր չեմ տեսնում: Երեւի այս հարցը պայմանավորված է նրանով, որ Հանրապետություն փողոցի մոտ է լինելու, իսկ Նժդեհը Հանրապետական կուսակցության գաղափարախոսության հիմքն է»,- բացատրել է նկարիչը:

Continue reading

Հայոց սուրբ լեռան Սիս, Մասիս եւ Արարատ անունների մասին – Մասիսները «լսում»-«տեսնում»-«խոսում» են միայն Արարատ Աշխարհի Բնիկների հետ՝ Հայերի, եւ այդպես եղել է ու լինելու է միշտ…

Հայ արիական հավատատեսությամբ՝ Մեծ եւ Փոքր Մասիսները Հայերի Արարչատուր եւ Աստվածազարմ Հավիտենական Հայրենիքի՝ Հայկական Բնաշխարհի (Արարատյան Աշխարհի) Տիեզերահաս Ալեհավաք (Ար-ական) ու Ալեցիր (Է(Ի)գ-ական) կայաններն են, որ ցայսօր պահպանում են կապը ոչ միայն Հայ Աստվածների ու Հայ Մարդկանց միջեւ, այլեւ կապը Տիեզերական Ակունքի՝ Արարիչ-Աստվածներ-Մարդիկ(Ազգեր) Առանցքի հետ…

Մասիսները «լսում»-«տեսնում»-«խոսում» են միայն Արարատ Աշխարհի Բնիկների հետ՝ Հայերի, եւ այդպես եղել է ու լինելու է միշտ…

* * *

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լեռը (5.165մ) հայերը կոչել են Սիս եւ Մասիս: Մասիսը հայտնի է նաեւ Արարատ անունով: Հայոց պատմության շատ հարցերի ու հնագույն շատ անունների նման հայոց սրբազան լեռան Մասիս եւ Արարատ անունները եւս հետաքրքրել են ուսումնասիրողներին ու բազմաթիվ հարցերի տեղիք տվել: Իսկ հարցերը շատ են. ինչու՞ սրբազան այս լեռն ունի երկու անուն՝ Մասիս ու Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս եւ Արարատ անունները, ինչու՞ եւ  ե՞րբ է սարը կոչվել Արարատ:

Սիս եւ Մասիս անունները լեռան հնագույն անուններն են: Հայկական լեռնաշխարհի (բարձրավանդակի) այլ լեռնագագաթներ եւս կրում են Մասիս անվանը մոտ անուններ: Այսպես. Վանա լճից հյուսիս գտնվող լեռը կոչվում էր Նեխ-Մասիք (Սիփան), Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմուտքում՝ Հայկական Միջագետքում գտնվող լեռը հունական եւ հայկական հնագույն գրավոր աղբյուրներում կոչվում է Մասիոս կամ Մասիոն (այժմ՝ Տուր-Աբդին): Ասուրական գրավոր աղբյուրներն այս լեռների համար օգտագործում են Քաշշիարի լեռներ անունը: Շումեր-աքադական «Գիլգամեշ» դյուցազնավեպից հայտնի է երկգագաթ Մասու կամ Մաշու անունով լեռը, որի հետեւից ծագում եւ մայր է մտնում արեւը, եւ որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի (Նոյի նախատիպը) տապանը: Մասու-Մաշուն հաճախ նույնացվում է Մասիոս-Մասիոն լեռների հետ: Սիս եւ Մասիս անունների ծագման մասին եղել են բազմաթիվ բացատրություններ ու տեսակետներ, որոնք շարունակվում են մինչ օրս: Հնագույնը պատմահայր Խորենացու բացատրությունն է: «Հայոց պատմություն» աշխատությունում նա գրում է, որ Մասիս անունը առաջացել է Հայկի թոռնորդի Ամասիայի անունից (Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա): Տեսակետներից մեկի համաձայն՝ Մասիս, Մաշու-Մասու անունները «զույգեր», «զույգ լեռներ», «երկվորյակ լեռներ» իմաստներն ունեն: Ըստ տարածված մեկ այլ տեսակետի՝ «Մասիս» անունը առաջացել է «մաս» բառից, քանի որ լեռը բաղկացած է երկու մասից եւ այլն: Սակայն լեռան վեհապանծ տեսքն այլ բան է հուշում: Սիսը եւ Մասիսը իրենց տեսքով (միայնակ, երկգագաթ) այն տպավորությունն են թողնում, որ ասես անմիջականորեն վեր են հառնել Մայր Երկրից, հողից եւ շատ ամուր կապված են հողին: Այլ դեպքերում բարձր լեռնագագաթները միայնակ չեն եւ անմիջականորեն կպած չեն մայր հողին: Դրանք լեռնաշղթաների բարձր գագաթներ են:

Continue reading

Հայկական խոհանոց – Ոչխարասնկով տոլմա… «Մանկական Եվրատեսիլ»-ում 3-րդն ենք… Հայ գիտնականը ռեկորդ է սահմանել…Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում եւ օգտվե՛ք կայքի ինքնատիպ նյութերից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ոչխարասնկով տոլմա

Բաղադրությունը – Ոչխարասունկ (շամպինիոն) – 1 կգ, կաղամբ – 1 կգ, գլուխ սոխ – 5 հատ, կարտոֆիլ – 5 հատ, համեմ – 1 կապ, սամիթ – 1 կապ, կանաչ սոխ – 1 կապ, զեյթունի բուսայուղ – 100 գ, կարագ – 50 գ, բլղուր – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Սունկը աղաջրով լվանալ, կտրտել, ավելացնել մանր կտրտած կանաչիները, լվացած բլղուրը, բուսայուղը եւ համեմել պղպեղով եւ աղով: Կարտոֆիլը մաքրել, մեջը փորել եւ կիսախաշել: Խաշել կաղամբի տերեւները եւ այդ ջրի մեջ գցել գլուխ սոխերը՝ հանելով կլոր-կլոր շերտերը:

Փորած կարտոֆիլի, սոխի շերտերի մեջ լցնել սնկով միջուկը: Մնացած միջուկը փաթաթել կաղամբի տերեւների մեջ:

Սրանք շարել թավայի մեջ, վրան լցնել 1 սուրճի գավաթ ջուր եւ կարագը: Այնուհետեւ թավան ծածկել ջեռոցի տարաների համար նախատեսված չվառվող ծածկով եւ դնել ջեռոցը: Եփել 30 րոպե 2000-ի տակ:

«Մանկական Եվրատեսիլ»-ում 3-րդն ենք

«Մանկական Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 11-ամյա Բեթթին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Նա ներկայացրեց «Արեւի մարդիկ» երգը եւ հավաքեց 146 միավոր: 1-ին տեղը զբաղեցրեց Իտալիսյի ներկայացուցիչը, 2-րդ տեղը՝ Բուլղարիայի, ով 1 միավորով էր առաջ Հայաստանից:

Հայաստանին 12-ական միավոր տվեց Բելառուսը, Բուլղարիան, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մալթան,10 միավոր՝ Նիդեռլանդները, 8-ական միավոր՝ Շվեդիան, Սլովենիան, 7 միավոր՝ Սան Մարինոն, 6-ական միավոր՝ Խորվաթիան, Սերբիան, Կիպրոսը, 2-ական միավոր՝ Մոնտենեգրոն, Իտալիան: Հայաստանը 12 միավոր տվեց Վրաստանի ներկայացուցչին, 10 միավոր՝ Ռուսաստանի ներկայացուցչին, 8 միավոր՝ Իտալիայի ներկայացուցչին: Եվրոպական հեռարձակողների կողմից բոլոր մասնակիցները ստացան 12 միավոր: Մանկական ժյուրին Հայաստանին տվեց 7 միավոր:

Հայ գիտնականը ռեկորդ է սահմանել

Հայ գիտնական Արմեն Ավագյանի կենսագրությունը ներառվելու է Մարքիուսի «Ով ով է 2015» տարեգրքում:

Գիտնականը ռեկորդ է սահմանել. նրա կենսագրությունը արդեն 6-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է Մարքիուսի «Ով ով է» տարեգրքում (27-32 հրատարակություններ) եւ արդեն 3-րդ անգամ՝ Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ» գրքում (7-9 հրատարակություններ):

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 37-ի (342) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – Հայկական տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները… Պատրաստվե՛լ եւ հակահարվածով հասնե՛լ Բաքու…

2. Հանդուրժելը նույնպես պարտություն է – Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին… Երբ Հայ Աստվածները խոսում ու գրում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, ուր մնաց ռուսերեն խոսքը…

3. Երկինքը փակելու պատասխանը – Բաքուն սադրանքի գնալով ավելի շատ ապտակեց միջազգային հանրությանը… Նորից թուրք պատմաբանը, քրդերի շահը եւ Հայաստանը…

4. Ներքին ու արտաքին ուղիների խաչմերուկ – Հայաստանը կարող է խուսափել Եվրամիություն-Եվրասիամիություն առճակատումից՝ դառնալով միջանկյալ օղակ…

5. Նավթադոլարային անզորության նոր էջը – Եվրոպայում որպես կաշառք կիրառվող նավթադոլարային ու խավիարային քաղաքականությունը Ադրբեջանում հակառակ ազդեցություն է գործում…

6. Ավելի ձեռնտու ելք՝ դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ – Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով՝ Վրաստանով՝ դեպի Եվրոպա…

7. Իշխանափոխության չհասնելու արվեստը – Ընդդիմությունը համաժողովրդական շարժումը ունի, առաջնորդներ եւ հաղթական տրամադրություն: Այսքա՞նը… Իշխանություն մտնելու արհեստը…

8. Քայլն արված է – 12 կետերը կքննարկվեն… Ընդդիմադիրները մրցակցում են որոշիչ ելույթներ ու դերակատարում ունենալու համար… Ֆինանսապես կռտելուց հետո ֆինանսապես կկրթեն…

9. 100-ամյա տարելիցին ընդառաջ («Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը)՝ չմոռանալո՛վ, չներելո՛վ, պատժելո՛վ – Խոսք՝ ի լրումն… Հայկական տարածքները քրդական չեն լինելու…

10. Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կյանքում ամենավտանգավոր բանը աչքակապությամբ կամ քողարկված խարդավանքներով գործելն է…

11. Հայկական խոհանոց – Կորկոտով եւ սպանախով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – Հայկական տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները… Պատրաստվե՛լ եւ հակահարվածով հասնե՛լ Բաքու…

Այսօր՝ նոյեմբերի 14-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները լուսաբացին նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Նախքան տոնակատարության ու ծիսական արարողությանն անցնելը հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը ռազմի ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ այսուհետ եւ միշտ լինի հայ զինվորականության կողքին եւ տիեզերական ուժով դառնա ապավենը հայոց բանակի: Քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին բոլոր հայ նահատակներին եւ վերջին ժամանակներս հայկական սահմանները ադրբեջանական սադրանքներից հերոսաբար պաշտպանող հայորդիներին: Հայ արիական քրմերը Վահագն Աստծո առջեւ նորից պատրաստակամություն հայտնեցին հայկական բանակի հետ միասին վրեժխնդիր լինել ադրբեջանական սադրանքներին զոհ գնացած բոլոր զինվորների համար: Մեկ անգամ եւս հնչեց Հայ Արիական Միաբանության հայտարարությունը, որով Հայաստանի նախագահին կոչ է արվում թշնամու յուրաքանչյուր սադրանքից հետո ազատագրել որեւէ դիրք, որեւէ տարածք կամ՝ եթե ամեն բան պատրաստ է՝ հակահարվածով հասնել Բաքու: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պատրաստ են ինչպես Արցախյան ազատամարտի բովով անցած, այնպես էլ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում…

Հայերն արարչածին 7 տեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որը դրսեւորվում է համահավաք ինքնությամբ՝ որպես Ազգ:

Continue reading

Հանդուրժելը նույնպես պարտություն է – Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին… Երբ Հայ Աստվածները խոսում ու գրում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, ուր մնաց ռուսերեն խոսքը…

…Վերջում հավելեմ, որ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը առիթով ասել է, թե՝ Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին, «Ղրիմում տեղակայվում էին հայ եւ հույն բնածին ազգերի նավատորմները… Արցախը էլի Հայաստան է ու Հայաստանինը, այդպես լինելու է գալիք հազարամյակներում եւս, բայց Ռուսաստանին ու Ղրիմին սպասվում է պատմության թատերաբեմից հեռանալու «պատիվը», ինչպես շատ-շատերին «պատվով» նետեցին այնտեղ… Երբ Հայ Աստվածները խոսում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, Տիր Աստված ունեցող հային պետք չէ այբուբեն կամ գիր ու լեզու պարտադրել… ռուսական ասվածը, ինչպես ամերիկյան կամ այլ արհեստածին բաները մահկանացու են, բայց ոչ հայը, Հայաստանն ու հայկական արարչածին գենը…»

Մենք պարբերաբար անդրադառնում ենք հայ-ռուսական հարաբերություններին, քանի որ Ռուսաստանը համարվում է մեր հիմնական դաշնակիցը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ ՀԱՊԿ-ում: Բայց Մոսկվայի խաղերը մեր հակառակորդների, ավելին՝ թշնամիների հետ ոչ միայն զայրացուցիչ են, այլեւ՝ վտանգավոր:

Հայաստանում չեն կարող մոռանալ Մոսկվայի Բաքվին զենքի մատակարարումների մասին, ինչը դեռ կարող է շարունակվել: Իմիջիայլոց, այդ «ռազմառեւտուրը» ոգեւորեց նաեւ Մինսկին, եւ վերջերս ՀԱՊԿ մեկ այն անդամ Բելառուսը նույնպես զենք վաճառեց Ադրբեջանին:

Սա այն դեպքում, երբ Արեւմուտքը հրաժարվում է զենք վաճառել Ադրբեջանին, ԱՄՆ-ն անգամ հրաժարվեց Աֆղանստանից դուրս հանվող զենքերը վաճառել Բաքվին: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը մնում է հայ-ռուսական բանակցությունների սեղանին. այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ամեն դեպքում, ըստ նրա, հարկավոր է հարցն ավելի լայնորեն դիտարկել. «Պետք է հաշվի առնել, թե ինչ ենք ստանում մենք, եւ ինչպես ենք ստանում: Եվ ինչպես կարող ենք ռազմական հավասարակշռություն ապահովել»: Նա հավելել է, որ հավասարակշռություն ձեռք է բերվում ոչ միայն զենքով, 1990-ականների սկզբին այդ առումով Ադրբեջանի առավելությունն անհամեմատելի էր:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանին ավելի քան 50 ռազմական ուղղաթիռներ բաժին հասան: Իսկ Հայաստանը ոչ մի հատ չստացավ: Օդային տեխնիկա ավելի ուշ սկսեց գնել Հայաստանը, արդեն պատերազմի տարիներին: Եվ մենք հետ էինք մնում նաեւ զրահատեխնիկայի եւ տանկերի առումով: Բայց կարողացանք հաղթել:

Իհարկե, հայկական բանակի մարտական ոգին էլի բարձր է, պատրաստվածությամբ մեր զինուժը համարվում է տարածաշրջանի մարտունակ բանակը, սակայն այս ամենը թույլ չի տալիս մեր բարեկամ եւ դաշնակից համարվող Ռուսաստանին զենք-զինամթերք վաճառել Ադրբեջանին: Նաեւ այնպիսի զենքեր, որոնց կիրառումը կհանգեցնի  զանգվածային զոհերի:

«Հավասարակշռության հասնում են նաեւ բարոյական-մարտական ոգով: Դա հատկապես վառ արտահայտվեց հուլիսին եւ օգոստոսին, երբ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների՝ կադրային զինվորականների ատամները կոտրեցին: Եվ ովքե՞ր: Մեր նորակոչիկները: Միասնության եւ պատրաստակամության ոգին. ահա թե ինչն է մեզ առանձնացնու­մ»,- հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Մոսկվայի այսօրինակ քաղաքականությունը կիրառվում է նաեւ այլ բնագավառներում: Մի՞թե մեզ դեռ վերաբերում են ինչպես իրենց գավառի,- արձագանքում են շատ հայեր, երբ ՀՀ այցելած ռուս պաշտոնյաներն ու մտավորականները մեզ վերաբերում են ինչպես ռուսական մի «գուբերնյայի»:

Continue reading

Երկինքը փակելու պատասխանը – Բաքուն սադրանքի գնալով ավելի շատ ապտակեց միջազգային հանրությանը… Նորից թուրք պատմաբանը, քրդերի շահը եւ Հայաստանը…

Արցախում ադրբեջանական կողմը ուղղաթիռ է խփել: Նոյեմբերի 12-ին՝ ժ. 13:45-ի սահմաններում« ԼՂՀ եւ ԱՀ սահմանային գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը« զոհվել են երեք օդաչուները: Ուղղաթիռի հրամանատարն է եղել Սերգեյ Սահակյանը:

Դեպքի հետ կապված միջազգային արձագանքնե՞րը: Ինչպես միշտ՝ նույնը: Չէ, մասամբ սխալվեցի: Մոսկվայի արձագանքը՝ ինչպես միշտ՝ նույնը, նույն դավով: Այն է՝ կոչ երկու կողմերին հավասարապես:

Մոսկվան կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության մեծացմանը: Այս մասին «Տասս» գործակալության փոխանցմամբ« հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Մենք խիստ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով« որը հանգեցրել է մարդկային զոհերի: Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Հիշեցնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը իրենց պատասխանատվության մասին՝ կատարելու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում ստանձնած պարտավորությունները« որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյու Յորքում եւ Փարիզու­մ»«- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի նպատակադրված ջանքեր գործադրել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Տեսնե՛ս ուր է Զորի Բալայանը, մի խնդրագիր գրեր՝ աղաչելով ռուսաց ցարին մի փիս բան ասել թյուրք ոչխարի հասցեին…

Լավ է, որ գոնե ռուս փորձագետը ազնիվ եղավ՝ գնահատելով իրավիճակը, երբ ադրբեջանական խաժամուժը սպառնացել էր փակել օդային տարածքը:

Continue reading

Ներքին ու արտաքին ուղիների խաչմերուկ – Հայաստանը կարող է խուսափել Եվրամիություն-Եվրասիամիություն առճակատումից՝ դառնալով միջանկյալ օղակ…

Գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Երբ ՀՀԿ ԳՄ-ն քննարկեց  կառավարության ներսում կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, հասկանալի էր, որ դա տեղի կունենա շատ արագ: ՀՀԿ գործադիր մարմինը քննարկել էր նաեւ կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Պատճառաբանությունն այն է, որ իշխող կուսակցությունը հատուկ նշանակություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ հանրապետական ընտրություններ ժողովրդի ազատ կամքի արտահայտության իրավունքին: Այն քննարկումները, որոնք վերաբերել են քաղաքական իրավիճակին, նույնպես առնչվել են կառավարությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Ըստ ամենայնի, խորհրդարանական ընդդիմության մարզային հանրահավաքները եւ մարդկանց դժգոհությունները նաեւ ստիպեցին իշխող կուսակցությանը վերանայել ինչպես պետական, այնպես էլ կուսակցական կառույցներն ու դրանց կառուցվածքը մարզերում՝ ՏԻՄ մարմիններում:

Կառավարությունը հաստատեց արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու եւ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու նախագիծը: Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, երկու նախարարությունների միավորելով ստեղծելու են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: Նախագիծը շատ արագ ճանաչվեց անհետաձգելի, ինչից պարզ էր, որ նույն արագությամբ էլ կհասնի Ազգային ժողով՝ հաստատվելու համար:

Այս շտապողականությունը մի քիչ անհասկանալի է, քանզի փոփոխությունը քաղաքական կամ պետական մեծ նշանակություն չունի, ընդդիմադիր պահանջ չէ եւ կարծես նաեւ միջազգային պարտադրանք էլ չի եղել: Թերեւս թեթեւացնի միավորված նախարարության կադրային կազմը, հատկապես միջին օղակներում, բայց այդքանը:

Ներքին զրույցներն են որոշակի բացահայտումներ անում, եթե իրականում դրանք իրականանան: Իսկ այդ զրույցներն ասում են, որ ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, ինչպես կար նախկինում: Նախատեսվող այս Ն նախարարությունն արդեն միավորված արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու է ոստիկանության հետ եւ ստեղծվելու է մի «տարողունակ» նախարարություն: Իբր ոստիկանական համակարգից միայն քրեական բաժինը կմնա առանձին մարմին: Եթե սա եւս իրականանա, ապա չի բացառվում, որ այդ քրեականը կաշխատի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ արդեն գործող ՀՀ քննչական կոմիտեի հետ:

Եթե ամեն բան այսպես լինի, ապա խիստ կասկածելի է, որ այստեղ Արեւմուտքի կամ Ռուսաստանի պարտադրանքը չկա, կամ՝ երկուսինը միաժամանակ, եւ տարաբնույթ նպատակներ չեն առկա:

Continue reading

Նավթադոլարային անզորության նոր էջը – Եվրոպայում որպես կաշառք կիրառվող նավթադոլարային ու խավիարային քաղաքականությունը Ադրբեջանում հակառակ ազդեցություն է գործում…

Ադրբեջանի նավթա-գազային քաղաքականության հնարավորությունները վաղուց են ուռճացված, եւ այս մասին «Լուսանցք»-ը պարբերաբար գրել է: Միջազգային խոշոր ընկերությունները այս տարիների ընթացքում մեկը մյուսի հետեւից լքեցին Ադրբեջանը՝ հասկանալով, որ Բաքուն չունի այնքան պաշարներ, որ կարողանա մրցակցել Ռուսաստանի կամ Իրանի հետ: Միայն Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ համատեղ ծրագրերով կարող է Ադրբեջանը նավթա-գազային այնպիսի քաղաքականություն վարել, որը դառնա այլընտրանք Ռուսաստանի նկատմամբ:

Բայց Կասպիցծովյան ավազանում Մոսկվան դեռ կարողանում է զսպել թյուրքական երկրների համատեղ հանդես գալու ձգտումները, անգամ Իրանը, որ պատրաստ էր թյուրքական TANAP-ի հետ համագործակցել՝ հրաժարվեց առայժմ: Իհարկե այստեղ նաեւ Արեւմուտքի դանդաղկոտությունը կար՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ծավալումների հետ:

Այսօր այս խնդրի շուրջ մի նոր աղմուկ կա, բայց բոլորովին այլ իմաստով: Ադրբեջանի նավթային հիմնադրամը կարող է նախատեսված ծախսերից ավելի քիչ դրամական մուտքեր ունենալ, ինչի մասին ասվում է ադրբեջանական Haqqin.az պորտալի հոդվածում: «Նման հիվանդության ախտանիշներն արդեն ի հայտ են գալիս. 2014թ. 8 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամ դրամական մուտքերը կազմել են 10,1 մլրդ ԱՄՆ դոլարից քիչ ավել, իսկ հիմնադրամի ընթացիկ ծախսերն 2014-ի տվյալներով ծրագրված են 13,5 մլրդ դոլարի սահմաններում: Հիմնադրամը կկարողանա՞ լուծել այս խնդիրը եւ ի՞նչ կլինի մյուս տարի: Արդյունքում մեր պաշտոնյաների այդքան անհեռատես քաղաքականությունը սպառնում է Ադրբեջանի նավթային հիմնադրամն առհասարակ ձեռնունայն թողնե­լ»,- նշված է հոդվածում:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բյուջե ընդհանուր 91,13 մլրդ մանաթ (մոտ 92 մլրդ 95 մլն եվրո) մուտքից մնացել է ընդամենը 29,26 մլրդ մանաթ (29 մլրդ 84 մլն եվրո) եւ պարզ մի հարց է ծագում՝ որտեղ են մնացյալ 60% մուտքերը: «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 59,26 մլրդ մանաթ (մոտ 60 մլրդ 44 մլն եվրո), իսկ արտաբյուջետային ծախսերը՝ 2,61 մլրդ մանաթ (2 մլրդ 66 մլն եվրո): Բայց որտե՞ղ են ծախսել այդքանը, այստեղ էլ պատասխանը պարզ է. 2013թ. սկզբից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ը հիմնադրամից պետբյուջե միասնական տրանսֆերտը կազմել է 53 մլրդ 834,7 մլն մանաթ (մոտ 54 մլրդ 911 մլն եվրո): Այսինքն՝ հիմնադրամ մուտքերի մոտ 2/3-րդը վատնվել է բյուջեի ճեղքվածքները կարկատելու համար, ինչն, ըստ հոդվածագրի, բացարձակապես չի խոսում մեր ֆիսկալային օրգանների արդյունավետ աշխատանքի մասին, գրեթե 5,4 մլրդ դոլար էլ ծախսվել է հարկադիր վերաբնակիչների սոցիալական խնդիրները լուծելու, ինչպեսեւ մի շարք լայնամասշտաբ նախագծերի ֆինանսավորման համար»: Ինչպես նշված է, անգամ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը խոստովանել է, որ ներկայումս նավթային հիմնադրամում ծախսերի ամենախոշոր բաժինը պետբյուջեին ուղղված տրանսֆերտներն են: Այդ նյութական միջոցներն ուղղվում են տարբեր նախագծերի իրականացմանը, սակայն նախարարը խոստացել է, որ աստիճանաբար նման նախագծերի թիվը կնվազի: «Դժվար թե այդ խոստումն առաջիկայում կատարվի. առաջիկա 3-4 տարիներին հիմնադրամի ծախսերը մնալու են նույն բարձր աստիճանի վրա, որպեսզի ապահովեն պետբյուջե փոխանցումների կեսը՝ ֆինանսավորելով SOCAR-ին «Շահդենիզ-2» ու Հարավային գազային նախագծի իրականացման, ինչպես եւ նոր լողացող հորատման սարքավորման կառուցման համար: Իրավիճակը վատթարանում է նրանով, որ համաշխարհային շուկայում նավթի գինը կտրուկ ընկնում է, նվազում են PSA պայմանագրերի շրջանակներում արտահանումների ծավալներ­ը»,- նկատել է Haqqin.az -ը:

Continue reading

Ավելի ձեռնտու ելք՝ դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ – Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով՝ Վրաստանով՝ դեպի Եվրոպա…

Բնական պաշարներ ունեցող երկրները, հատկապես արտահանողները կարողանում են եւ իրենց տնտեսությունը զարգացնել եւ քաղաքական խնդիրներ առաջ քաշել միջազգային ասպարեզում: Այդ պաշարներից է նաեւ նավթը, որը վաղուց է համարվում «սեւ ոսկ­ի»: Նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր էլ մեծ առավելություն ունեն եւ կարողանում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ:: Բացառություն չի կազմում նաեւ մեր հարեւան Իրանը, ուստի մեզ եւս հետաքրքրում է, թե ի՞նչ է կատարվում Իրանի նավթի ոլորտում, եւ կարո՞ղ է արդյոք Հայաստանն ինչ-որ դերակատարություն ունենալ այդտեղ:

Իրանի ոչ միայն նավթային, այլեւ տնտեսական բոլոր ձեռնարկումները ուղղակիորեն կախված են Իրան-«Վեցյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) միջուկային բանակցությունների ընթացքից: Այսպես է, քանի որ Իրանի նկատմամբ կիրառվող պատճամիջոցները կարող են վերսկսել, եթե Թեհրանը իր միջուկային ծրագիրը փորձի գաղտնիացնել:

Բայց եթե ամեն ինչ հարթ ընթանա եւ բանակցություններում դրական հանգուցալուծում արձանագրվի, ապա մինչեւ 2015թ. սկիզբն Իրանի նավթի ազգային ընկերությունը 19 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի երկրի նավթարդյունաբերական ծրագրերում: 2012-ի հունվարից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով, Իրանն օրական սկսել է արդյունահանել 3,4 մլն բարել անմշակ նավթ, նախկին՝ 4 մլն բարելի փոխարեն: Ըստ փորձագետների, եթե պատժամիջոցներ այլեւս չկիրառվեն, ապա մինչեւ 2018-ն Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի՝ 5,7 մլն բարելի: Իրանական նավթի հիմնական գնորդները ասիական մեծ շուկաներն են, թեեւ վերջերս մեծանում են գնումները նաեւ Թուրքիայից: Հունվարին, օրինակ՝ Թուրքիան օրական Իրանից գնել է 105 հազար 824 բարել նավթ, իսկ փետրվարին արդեն՝ 117 հազար 857 բարել:

Ակնկալվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների հետ կապված պատժամիջոցների վերացման արդյունքում՝ Իրանից արտահանվող նավթի ծավալները կտրուկ կավելանան, ինչը կհանգեցնի նավթի գնի զգալի նվազման: Չնայած աշխարհի խոշոր նավթընկերությունները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում, բայց Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումները եւ պատժամիջոցները պատճառ են դարձել, որ հատկապես 2005-2009-ի ընթացքում եվրոպական նավթընկերությունները աստիճանաբար լքեն Իրանը: Ավելի վաղ, ամերիկյան ընկերությունները՝ «Շեւրոն»-ը, «Հալիբերթո»-ն, «Կոնոկո-Ֆիլիպ­ս»-ը, մասնակցել են իրանական նավթարդյունաբերության ոլորտի մի քանի  նախագծերի իրականացմանը: Վերջին ամիսներին հակաիրանական շրջափակումների վերացման հետ կապվող հույսերը միջազգային նավթընկերություններին թելադրել են աշխատանքներ վերսկսելու Իրանի նավթի ու գազի նախագծերին մասնակցելու ուղղությամբ:

Continue reading