Monthly Archives: August 2015

Նավասարդի տոնն է – Իրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց իր Նախնյաց Երկիրը…

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ Հայ Սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը Հայկը հաղթեց Հայոց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Բնօրրան֊Երկիրը ու հային բերեց ազատ կյանք: Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ Ազգը Արարչի Արարած 7 Բնածին Ազգերից մեկն է՝ հենց Առաջինն Արարված, եւ Հայոց Փառահեղ Նախնին Հայ Ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ Հայ Տիեզերատեսակի Առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր Երկնային Առաջադրանքը, որ Երկրային Առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (Հայերի) Նախապապերի Երկրում:  Continue reading

http://www.hayary.org/wph/?p=5002#more-5002 –   – Նավասարդի տոնն էԻրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց այն… 

http://armenpress.am/arm/news/814899/hay-arinery-tonel-en-navasardy.html – Հայ Արիները տոնել են Նավասարդը…

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 28-ի (374) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Սիրելի ընթերցող, «Լուսանցք»-ը մեկնում է մեկամսյա արձակուրդի: Օգոստոսին մենք չենք հանդիպի: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին:

1. Պատերազմը մտնում է Թուրքիա՝ մոտենալով Հայաստանին – Պետք է հայտարարել, որ Արեւմտյան Հայաստանը միա՛յն հայերինն է լինելու, հայերն էլ Ադրբեջանից ազատագրել է հայկական բռնազավթված տարածքների միա՛յն 20%-ը…

2. Արցախում երբեք չի՛ կրկնվի 88-ի իրավիճակը – եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները, որոնք ծառայելու են այս կամ այն գերտերությանը…

3. Կմտցնե՞ն խաղաղապահ ուժերը Արցախ… Նախիջեւանից մեր երկրին եւս վտանգ է սպառնում – Հայկական զինուժը մի՛շտ պատրաստ է… Տեղային պատերազմների համաշխարհային բնույթը…

4. Բաքուն սխա՞լ, թե՞ ճիշտ է հասկացել Մոսկվային – Թե Մոսկվայի եւ թե Բրյուսել-Վաշինգտոնի համար պարզ է, որ Ադրբեջանն անզորությունից լարել է իրավիճակը… Մրցավազք, որտեղ մենք չենք պարտվի… Ե՞րբ կհայտնվի Հայաստանում «Իսկանդեր»-ը…

5. «Մետաքսի ճանապարհ». Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Մեր երկիրը կարող է դառնալ արեւմտյան եւ արեւելյան աշխարհամասերի գործարարների շահերի կենտրոն…

6. Հակակոռուպցիոն պայքարը սկսվում է, բայց… ու՞մ դեմ – Եվ գուցե նաիվ հնչի, բայց ի՞նչ է կոռուպցիան,- հարցրել է ՀԽ նախագահը… Թափանցիկության համար գումարներ ծախսել պետք չէ՝ առանց այն էլ շա՜տ է թափանցիկ…

7. Բաց երկինքը հասարակաց տուն չպիտի դառնա – հազարավոր ուղեւորներ ենք կորցնում՝ հօգուտ Վրաստանի… Ջա՜ն իմ Երեւան – գործող ցայտաղբյուրները շուրջօրյա անխափան պետք է աշխատեն… Առավել ուժեղացված ռեժիմով…

8. Արժեքավոր ծատառեսակները չեն վնասվել – Միասին վերականգնենք Երեւանի բուսաբանական այգին… Տեղադրեք ձեր գովազդը ՀԱՄ պաշտոնական կայքում՝ www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

9. Հայկական խոհանոց – Քամած մածունով աղցան… Պարբերական անքնությունը՝ վտանգավոր երեւույթ… Այվազովսկու «9-րդ ալիքը»՝ 10-նյակում… 100 մետրանոց Եռագույնը կծածանվի Արարատի գագաթին… «Ոսկե ծիրան»-ի կարճամետրաժները… Հայաստանը՝ իտալական փառատոնում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

10. Աշխարհի մարզական հեւքից.– Երեւանում մեկնարկեցին համահայկական 6-րդ խաղերը… Հայաստանի հավաքականը չի խաղա գերհզոր թիմերի հետ… Մեկնարկեց Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը…

Պատերազմը մտնում է Թուրքիա՝ մոտենալով Հայաստանին – Պետք է հայտարարել, որ Արեւմտյան Հայաստանը միա՛յն հայերինն է լինելու, հայերն էլ Ադրբեջանից ազատագրել է հայկական բռնազավթված տարածքների միա՛յն 20%-ը…

Թուրքիան դեռ իրապես չի պատկերացնում վերահաս վտանգը

Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, նաեւ հաջորդող քայլերը, որը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել: Ահաբեկությունը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանային Սուրուչ քաղաքում, որի ակումբերից մեկում հավաքվել էին երիտասարդ քուրդ ակտիվիստները, ովքեր պատրաստվում էին հատել սահմանը եւ այցելել քրդական Կոբանի քաղաք: Վերջերս քրդերն այդ քաղաքը հետ են վերցրել Իսլամական պետությունից: Թուրքիայի քրդերը բազմահազարանոց բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում եւ ցուցարարներն ու քրդամետ կուսակցությունները Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել են Իսլամական պետությանն աջակցելու մեջ, որը Սիրիայում ու Իրաքում գրավել է քրդերի բնակավայր համարվող հողերի մի մասը:

Թուրքիայում քրդերը կրկին ոտքի են կանգնում, քանի որ ակնհայտ է, որ նախագահ Էրդողանը չի ցանկանում կատարել իր խոստումն Աբդուլա Օջալանին ազատելու եւ քրդերին վարչաիրավական կարգավիճակով օժտելու մասին: Քրդերը զգալի ներկայություն են ապահովել նոր խորհրդարանում, սակայն չեն համաձայնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կոալիցիա մտնել: Նշենք, որ Սիրիայում եւ Իրաքում քրդերն Իսլամական պետության դեմ գլխավոր հարվածային ուժն են եւ կարողացել են որոշակի տարածքներ հետ խլել:

Սակայն նկատելի է, որ պատերազմը աստիճանաբար անցնում է Թուրքիայի տարածք:

Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հեղինակ ԻՊ-ի առաջնորդները զարմացել են, որ Թուրքիայում ոչ թե տխրել են տեղի ունեցած կոտորածի համար, այլ՝ ուրախացել: Իրեն Մուզաֆ էլ Հուսրանի կոչող իսլամիստը հեռուստաեթերով ասել է, թե իրենք դաս էին քաղել ընտրություններից առաջ Դիարբեքիրում արած ահաբեկչությունից, քանի որ այնտեղ մահացածները միայն քրդերն էին, ինչն ուրախացրել էր թուրքերին: «Սակայն այս անգամ մենք ընտրեցինք Թուրքիայի տարբեր կողմերից Ուրֆայի Սուրուչի շրջան եկած քաղաքացիներին, որ երկրում մեծ արձագանք գտնի ու դրանից թուրքերը դաս քաղեն: Բայց մեզ ահավոր զարմացրեց քաղաքացիների արձագանքը, որոնք ոչ միայն չտխրեցին, այլ շնորհակալություն հայտնեցին կոտորածի համար: Մենք գիտեինք, որ Թուրքիայում ունենք 2 մլն երկրպագու, բայց որ դրանց թիվը կարող էր հասնել 10 մլն-ի, չէինք սպասում»,- ասել է ահաբեկիչը:

«Միայն #suructasenlikvar հեշթեգի տակ 100 հազար «կենդանի» հաշվեցինք: Մեզ համար էլ անակնկալ էր, որ Թուրքիայում այդքան շատ «անասուն» կա: Լավ, մենք այդքան չենք ուրախացել այդ կոտորածից, թուրքերն ինչու են այդքան ուրախացել»,- ասել էր Մուզաֆ էլ Հուսրանին: Նշենք, որ Թուրքիայի տարբեր վայրերից ահաբեկչության դեմ պայքարող հեղափոխական հայացքներով մի խումբ երիտասարդներ Քոբանիի երեխաներին խաղալիքներ ու հագուստներ էին ցանկանում տանել, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել անցնել սահմանը, որից հետո նրանք Սուրուչի շրջանում մամուլի ասուլիս են հրավիրում: Հենց ասուլիսի ժամանակ մահապարտ ահաբեկիչը մտնում է նրանց մեջ եւ պայթեցնում իրեն՝ կոտորելով 32 երիտասարդի:

Թուրքիայի իշխանությունները հակասական դիրքորոշումներ են հայտնում ցամաքային զորքերը Սիրիայի տարածք մտցնելու վերաբերյալ: Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե կառավարությունը չի բացառում Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու հնարավորությունը: Բայց հետո ասել է, որ այդ մասին իրենք դեռ չեն մտածում: Չի բացառվում, որ Անկարայի տրամադրություններին ազդել են Վաշինգտոնն ու Մոսկվան, ինչ-որ առումով՝ նաեւ Թեհրանը, որ հայտարարեց, թե չի հանդուրժի նման ներխուժումը: Թուրքիայի նախագահը Սիրիայի հարցի վերաբերյալ լարված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Իսկ դրանից առաջ նա հեռախոսազրույց էր ունեցել նաեւ ԱՄՆ նախագահի հետ, որից հետո, ըստ էության, հաստատվեց Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիային Թուրքիայի միանալու շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման փաստը: Ըստ այդմ՝ Թուրքիան պարտավորվում է ԱՄՆ-ի ու կոալիցիայի ուժերին հնարավորություն տալ օգտվելու Ինջիրլիքի, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ Բաթմանի, Դիարբեքիրի ու Մալաթիայի ավիառազմաբազաներից: Իր հերթին, Թուրքիան հնարավորություն է ստանում օդային հարվածներ հասցնելու իսլամիստների դիրքերին:   Continue reading

Արցախում երբեք չի՛ կրկնվի 88-ի իրավիճակը – եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները, որոնք ծառայելու են այս կամ այն գերտերությանը…

Արցախի հարցը միջազգային այլ հիմնախնդիրների առկայության պայմաններում կարծես ետին պլան է մղվել, ինչը հանգիստ չի տալիս պաշտոնական Բաքվին: Եվ վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային հատվածների խախտումները եւ այսպես կոչված հարաբերական անդորրը նոր թափ են ստացել: Բաքուն փորձում է մոռացության չմատնել Արցախի հարցը՝ Մերձավորարեւելյան զարգացումների համապատկերին:

Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան էլ ժամանակ չունի օժանդակելու կրտսեր եղբորը, քանի որ իսլամական ահաբեկիչները եւ քուրդ գրոհայինները ահաբեկչական գործողություններ են ծավալել Թուրքիայի տարածքում:

Այս իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները մի պահ սրեցին իրավիճակը նաեւ քաղաքական առումով: Հայկական կողմը ԱՄՆ-ի համանախագահի հայտարարությունները գնահատեց ոչ կշռադատված, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց անգամ բողոքի ցույց կազմակերպվեց եւ Ջեյմս Ուորլիքին ի պատասխան հնչեց, որ «Արցախում ոչ մի թիզ օկուպացված հող չկա»: ԱՄՆ-ի այս ներկայացուցիչը Բաքվում արեց կողմնակալ հայտարարություններ, որտեղ նշել էր, թե «հայկական կողմը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Երեւանում բողոքի ցույցի մասնակիցները քննադատում էին այս հին ու անհիմն մոտեցումները, միաժամանակ նշում, որ «Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի եւ այլ շրջանները»: Բացի այդ՝ Մինսկի խմբի համանախագահները ըստ պատշաճի չեն արձագանքում, երբ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի մասին մշտապես բարձրաձայնում է նաեւ պաշտոնական Երեւանը: Վերջերս այդ մասին խոսեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպմանը:   Continue reading

Կմտցնե՞ն խաղաղապահ ուժերը Արցախ… Նախիջեւանից մեր երկրին եւս վտանգ է սպառնում – Հայկական զինուժը մի՛շտ պատրաստ է… Տեղային պատերազմների համաշխարհային բնույթը…

Կմտցնե՞ն խաղաղապահ ուժերը Արցախ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության առաջիկա անելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին: Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին եւ հնարավոր զարգացումներին:

Ստեփանակերտում էլ խորհրդակցություն են անցկացրել Հայաստանի ու Արցախի ԱԳՆ ներկայացուցիչները: Քննարկել են տեղեկատվական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու ուղիները եւ ձեւերը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման խնդիրներին։

Խորհրդակցության մասնակիցներին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով այլ խնդիրների հետ միասին կարեւորել է տեղեկատվական դաշտում համակարգված եւ նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական եւ արտաքին գերատեսչական կառույցները համատեղում են ջանքերը, որպեսզի մեկ անգամ եւս հավաստեն, որ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը չեն համաձայնի Արցախում խաղաղապահ ուժերի տեղադրման հետ, որ կողմից էլ հնչի առաջարկը:

Արցախի պաշտպանական բանակը ցայսօր հաստատուն կերպով իրականացնում է վերահսկողությունը երկրի տարածքների նկատմամբ, կարողանում է պահպանել խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ամենօրյա սադրանքներին:

Ստեփանակերտի տեսակետը վերջնական է՝ ոչ մի օտար զինուժ չի կարող տեղակայվել Արցախում՝ ինչ պատրվակով էլ դա փորձեն իրականացնել: Կարծում ենք՝ Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայում ասվածը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում՝ Իրանի սահմաններին մոտ եւս ունենալ ռազմական ներկայություն…

Կարեն Բալյան

Հայկական զինուժը մի՛շտ պատրաստ է – Տեղային պատերազմների համաշխարհային բնույթը

Հայաստանում շատերը չեն գիտակցում, որ տարածաշրջանային տեղային առճակատումներն ու պատերազմները մի շղթայի օղակներ են: Դրանցից մեկն էլ արցախյան առճակատումն է, որ Բաքում փորձում է տեղային պատերազմի վերածել:

Խա վտանգավոր է հատկապես այս պահին, քանի որ մեր այսօրվա հարեւանները եւս գտնվում են տեղային պատերազմների մեջ, ինչը կարող է միացնել շղթայի օղակները եւ վերաժել տարածաշրջանային պատերազմի:   Continue reading

Բաքուն սխա՞լ, թե՞ ճիշտ է հասկացել Մոսկվային – Թե Մոսկվայի եւ թե Բրյուսել-Վաշինգտոնի համար պարզ է, որ Ադրբեջանն անզորությունից լարել է իրավիճակը… Մրցավազք, որտեղ մենք չենք պարտվի… Ե՞րբ կհայտնվի Հայաստանում «Իսկանդեր»-ը…

Բաքուն սխա՞լ, թե՞ ճիշտ է հասկացել Մոսկվային

Մոսկվայում հանդիպելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «պետք է ինտենսիվացնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցությունը»: Դրանից հետո Ադրբեջանն «ինտենսիվացրել է» հրադադարի խախտումը: Բաքուն սխա՞լ է հասկացել «ինտենսիվացնելու» անհրաժեշտության մասին ռուս նախարարի հայտարարությունը, թե՞ հասկացել է այնպես, ինչպես պետք էր հասկանալ…

Հետո Հայաստան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նորից բանակցեցին հին ու նոր խնդիրների շուրջ, մեկնեցին Վիեննա՝ ԵԱՀԿ-ին զեկույցը ներկայացնելու, ապա Բաքու այցելեցին՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել ռուսական կողմի հետ զրույցից հետո:

Ցայսօր Ադրբեջանն «ինտենսիվացրել է» հրադադարի խախտումը: Բաքու է մեկնել նաեւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ադրբեջանի ու Եվրոպայի հարաբերությունը վերջին շրջանում լարված է: Անգամ եվրոպական 1-ին խաղերի ժամանակ հսկայական գումարներ ծախսած Ադրբեջանին չի հաջողվում իր ձեւերով սիրաշահել Եվրոպային: Այդ լարվածությունը սուր դրսեւորվեց դեռ մայիսին՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի Վեհաժողովում: Օրեր առաջ էլ Իլհամ Ալիեւը կոշտ քննադատության ենթարկեց եվրոպական կառույցներին՝ հայտարարելով, թե նրանք Ադրբեջանին պետք չեն, Ադրբեջանն է պետք Եվրոպային:

Դոնալդ Տուսկին դիմավորեցին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության «ինտենսիվացմամբ»: Ըստ երեւույթին, Բաքուն շանտաժի է ենթարկել Եվրոպայի խորհրդի նախագահին՝ նրան սահմանային լարվածության իրավիճակում եւ բանակցելու համար ոչ հարմար դիրքում թողնելով: Թե Մոսկվայի եւ թե Բրյուսել-Վաշինգտոնի համար պարզ է, որ Ադրբեջանն անզորությունից լարելու է իրավիճակը հակամարտության գոտում: Առավել եւս, որ թե Արցախի հակամարտության կարգավորման, թե տարածաշրջանային ընդհանուր համատեքստում (որտեղ ձախողել է նաեւ Թուրքիան) իրադարձությունները զարգանում են Բաքվի համար ոչ շահեկան ուղղությամբ:

Արտակ Հայոցյան

Մրցավազք, որտեղ մենք չենք պարտվի

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության երեկվա նիստից հետո անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրում է սպառազինության մրցավազքի մեջ: Պատճառը՝ Ռուսաստանից 200 մլն դոլար վարկ ներգրավելու փաստն է: Իսկ այն, որ Ադրբեջանն օրն ի բուն ծախսեր է անում ռազմական տեխնիկան հզորացնելու համար, այդ թվում՝ հենց նույն Ռուսաստանից, անգամ երկրի սոցիալական ոլորտից կտրելով միջոցները, դա իրենք չեն նկատում: Ինչպես ասում են «իրենց աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի ասեղն են տեսնում»:   Continue reading

«Մետաքսի ճանապարհ». Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Մեր երկիրը կարող է դառնալ արեւմտյան եւ արեւելյան աշխարհամասերի գործարարների շահերի կենտրոն…

Սկիզբը՝ թիվ 27-ում

http://www.hayary.org/wph/?p=4973«Մետաքսի ճանապարհ».- Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը – Կիլիկյան Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի  ծովային դարպասը – Պատմական հարթակում պարտվեց, անցավ նորին…

Արդեն ասել ենք, որ միջազգային հարթակներում շրջանառվող «Մետաքսի ճանապարհի» տարբերակներից եւ ոչ մեկում Հայաստանի բացակայությունը չկա, եթե, իհարկե, այդ տարբերակը թյուրքական տարրը չի առաջ քաշել: Բայց քանի որ նա «Մետաքսի ճանապարհում» «պատմական իր հզոր դերի մասին» ապացույցներ հայթայթել չի կարողանում (ավելի ստույգ՝  նավթա-գազային շահը գոնե այս պահի դրությամբ դեր չի խաղում այս պարագայում), առաջ է քաշում  «Նոր մետաքսի ճանապարհի» վարկածը:

Բայց այստեղ էլ տապալվեց, քանի որ Չինաստանի նախագահն առաջ քաշեց նոր դարի «Մետաքսի ճանապարհի» գաղափարը, որն ընդունելի դարձավ շատ կողմերի համար եւ որում Հայաստանն առանցքային դեր ունի: Այս երկու նոր տարբերակներից կխոսենք՝ սկսելով թյուրքական «Նոր մետաքսի ճանապարհից»:

Թյուրքական եւս մեկ նախաձեռնություն տապալվեց

Միանգամից ասենք, որ այն էներգետիկ ուղի է ենթադրում: Մեկ ամիս առաջ Անկարայի կողմից առաջ քաշված «Նոր մետաքսի ճանապարհի» նախաձեռնությունը իրականում նոր բան չէ, այն հինգ տարի առաջ՝ 2010թ. հուլիսի 13-ին Պրահայում կազմակերպված «Հարավային միջանցք – նոր Մետաքսի ճանապարհ» էներգետիկ գագաթնաժողովի շարունակությունն է։

Այդ տարին գագաթնաժողովին  Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներ են մասնակցել եւ նախագծի մասնակից երկրներն էլ եղել են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Եգիպտոսը եւ Իրաքը։ Այս «Հարավային միջանցք – նոր Մետաքսի ճանապարհ»-ը, այսպես ասած, մեգանախագիծ էր, որի հիմքում տապալված «Նաբուկո» նախագիծն էր՝ իր դուստր նախագծերով: Վերջիններից էր նաեւ Միջերկրական ծովի հատակով Եգիպտոսից ԵՄ երկրներ գազատարը, Իրաք-Թուրքիա գազատարը, որը կրկին միանալու էր «Նաբուկո»-ին եւ, սրանց համեմատ, մեկ-երկու ավելի փոքրածավալ ծրագրեր, բոլորն էլ՝ մեկ նպատաով: ԵՄ-ի համար՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու, իսկ Թուրքիայի համար՝ ՀՀ-ին տարածաշրջանային բոլոր խոշոր, միջին ու մանր ծրագրերից ՀՀ-ին մեկուսացնելու:   Continue reading

Հակակոռուպցիոն պայքարը սկսվում է, բայց… ու՞մ դեմ – Եվ գուցե նաիվ հնչի, բայց ի՞նչ է կոռուպցիան,- հարցրել է ՀԽ նախագահը… Թափանցիկության համար գումարներ ծախսել պետք չէ՝ առանց այն էլ շա՜տ է թափանցիկ…

Կառավարությունում օրերս Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը եղավ: Գլխավորում էր վարչապետը, ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նաեւ եւ դրսից մարդ կար (մեզ համար, ցավոք, արդեն կենսական անհրաժեշտություն դարձած ատրիբուտ): Այսինքն՝ նիստը լիակառույց էր եւ կարելի էր սկսել:

«Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, կենտրոնացնել ուժերը, փորձը եւ վճռական քայլեր ձեռնարկել»,-երեկ կառավարությունում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե իրենց նպատակը այս ձեւաչափի շուրջ այն ուժերին համախմբելն է, որոնք հստակ պատկերացնում են, թե ինչ ուղղությամբ են քայլեր արվելու։ «Հավատացնում եմ, մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու,-շեշտեց գործադիր իշխանության ղեկավարը,- կառավարությունը գիտակցում է հետագա քայլերի կարեւորությունն ու դրանց անհրաժեշտությունը եւ հետեւողական կլինի հակակոռուպցիան բարեփոխումների շարունակման գործում։ Մենք ունենք կամք եւ վճռականություն ու պատրաստ ենք առաջ շարժվել՝ աշխատելով այդ ուղղությամբ ամեն օր։ Մեր աշխատանքը թափանցիկ կլինի, եւ  մենք կանենք ամեն բան, որպեսզի արդյունքը հասանելի լինի հանրությանը» (առիթով գրել էինք, որ վարչաետին նոր տեքստագիր է պետք, ուստի այլեւս չենք անդրադառնա տեքստերի բովանդակությանը)։

Վարչապետը նկատեց, որ գործընկերների մի մասը հրաժարվել է մասնակցել նիստին՝ թեեւ հրավեր եղել է: Այնուհանդերձ հույս հայտնեց, որ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվել են ներկա լինել նիստին որպես խորհրդի անդամ, այդուհանդերձ կհամագործակցեն, ինչը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին։

Միով բանիվ, մոտ 2.5 ժամ տեւած նիստում տարբեր բանախոսների շուրթերից լսեցինք այդ պայքարի մասին:   Continue reading

Բաց երկինքը հասարակաց տուն չպիտի դառնա – հազարավոր ուղեւորներ ենք կորցնում՝ հօգուտ Վրաստանի… Ջա՜ն իմ Երեւան – գործող ցայտաղբյուրները շուրջօրյա անխափան պետք է աշխատեն… Առավել ուժեղացված ռեժիմով…

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը առիթով ասել էր, թե մեր երկինքը դարձրել ենք  «պռախոդնոյ դվոռ»:

Երբ ՀՀ-ն հայտարարեց բաց երկնքի քաղաքականության մասին, «Լուսանցք»-ն անդրադարձավ այդ ծրագրին, լավ ու վատ կողմերին, բայց նաեւ մտահոգություն հայտնեց, որ բաց երկինքը չի նշանակում, որ տանդ դռները պիտի բացես, ով ուզի՝ մտնի: Եվ բաց երկնքի քաղաքականությունը չպիտի բերի նրան, որ երկրի համար անվտանգության խնդիրներ առաջանան: Հարցը քննարկել էինք սեփական ավիացիան ունենալու եւ այն զարգացնելու անհրաժեշտության տեսանկյունից՝ բերելով Արցախյան ազատամարտի տարիների օրինակը: Այլ կերպ՝ եթե մեր երկրում պատերազմական վիճակ լինի, ոչ մի օտարերկրյա ընկերություն չի գնա թեժ կետից երեխաներին ու կանանց տարհանելու: Իսկ սեփական ավիացիան դա կանի:

Ցավոք, այս անգամ էլ մեր կանխատեսումներն իրականացան, եւ այսօրվա դրությամբ մենք ունենք ոչ թե բաց երկինք, այլ՝ վերոհիշյալը՝ Շահեն Պետրոսյանի ասվածը:

Բանն այն է, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, բաց երկինք հայտարարվում է այն ժամանակ, երբ մի քանի երկրներ մեկը մյուսի նկատմամբ հայտարարում են այդ պատրաստակամությունը: ՀՀ-ն կարծես միակողմանի է բացել: Ու այսօր տարածաշրջանում ամենաթանկ ավիատոմսերը Հայաստանում են վաճառվում: Դա է պատճառը, որ մենք հազարավոր ուղեւորներ ենք կորցնում ու՝ կորցնում ենք հօգուտ Վրաստանի:

Սրանից զատ՝ մեր ավիաշուկայում կատարվում է այն, ինչ կատարվեց տարիներ առաջ էներգահամակարգի հետ: Այն է՝ Մոսկվան ուզում է տեր կանգնել Հայաստանի երկնքին: Միայն մեկ փաստ. մեր երկրից գնացին «Լուֆթանազիան», «Էթիհադը», «Չեխական ավիաուղիները», փոխարենը եկավ ռուսական «Աէրոֆլոտը»՝ դուստր ձեռնարկություններով: Մեր պաշտոնյաները կասեն, ի՜նչ է, տվել էինք «Էյր Արմենիա»-ին, չկարողացավ աշխատել, եկավ կարողացողը, շուկա է:   Continue reading

Արժեքավոր ծատառեսակները չեն վնասվել – Միասին վերականգնենք Երեւանի բուսաբանական այգին… Տեղադրեք ձեր գովազդը ՀԱՄ պաշտոնական կայքում՝ www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

ԳԱԱ Բուսաբանական այգում օրեր առաջ բռնկված ուժգին հրդեհի հետեւանքով մոտ 15 հեկտարի վրա ոչնչացվել են թփեր, որեւէ արժեքավոր ծառատեսակ չի վնասվել: Այս մասին հայտնել է Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը: «Հրդեհ բռնկված տարածքում ծառեր չկան, հիմնականում խոտեր են, թփեր: Այգու 80 հեկտար տարածքից վնասվել է 15 հեկտարը: Դա չի ազդում մեր այգու արժեքի, հեղինակության վրա»,- նշել է նա, ում խոսքով աշնանն այդ հատվածում կարելի է ծառատունկ անել: Ըստ տնօրենի, հիմա որեւէ բան չի լինի անել, պարզապես պետք է շարունակեն ուշի-ուշով հետեւել, որ հանկարծ նոր հրդեհ չբռնկվի այս անակնկալ շոգերի ընթացքում. «Նրանք, ովքեր ուզում են մեզ օգնել, աշնանը հրավիրում ենք մասնակցել ծառատունկին»:

Հրդեհի բռնկման պատճառների մասին Բուսաբանական այգու տնօրենը նշել է, որ դա աղետ է, այժմ երկրի տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է եւ այս օրերին ցանկացած տեղ հրդեհ է բռնկվում: Նա չի բացառել նաեւ, որ որեւէ մեկն արած լինի. «Բայց կոնկրետ որեւէ մեկին չենք կասկածում»:

Բուսաբանական այգին լավ վերաբերմունքի կարիք ունի, այգու ղեկավարությունն այս առումով աղմուկ է բարձրացրել, դրա մասին գիտեն Գիտությունների ազգային ակադեմիայում, կառավարությունում, փորձում են ավելի լավ վերաբերմունքի արժանացնել մեր այս այգուն, որ եզակի է: Ստեղծվել է «Միասին վերականգնենք Երեւանի բուսաբանական այգին» ֆեյսբուքյան նախաձեռնություն, որի անդամները ցանկանում են աջակցել բուսաբանական այգու վերականգնմանը: «Մենք պետք է հնարավորինս հետամուտ լինենք, որպեսզի տարածքը վերականգնվի եւ շարունակի ծառայել որպես բուսաբանական այգի»,- ընդգծել է տնօրենը եւ հայտնել, որ օգնության նախաձեռնության պատրաստակամները օգոստոսի 1-ին հանդիպելու են Մաշտոցի պուրակում:

Երեւանի Բուսաբանական այգին գտնվում է կիսաանապատային գոտում եւ ինքնատիպ ազգային արժեք է, նաեւ գիտական, էկոկրթական հաստատություն է, որը ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական գործունեության շրջանակներում իրականացնում է բույսերի կենսաբազմազանության ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, ուսումնասիրությունն ու պահպանությունը:

Երեւանի Բուսաբանական այգին ստեղծվել է 1935թ. 80 հա տարածքով, իր գոյության 80-ամյա պատմության ընթացքում զբաղվում է Երկրագնդի տարբեր բուսա-աշխարհագրական տարածաշրջաններից, առաջին հերթին Հայաստանի ֆլորայի արժեքավոր եւ հազվագյուտ բուսատեսակների ներմուծմամբ, դրանց ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծմամբ: Այգին իր գիտական գործունեությամբ, բուսական հավաքածուների կազմով ու բնույթով, գիտական կապերով ունի միջազգային մեծ ճանաչում եւ համարվում է տարածաշրջանի առաջատար գիտական հաստատություններից մեկը:   Continue reading

Հայկական խոհանոց – Քամած մածունով աղցան… Պարբերական անքնությունը՝ վտանգավոր երեւույթ… Այվազովսկու «9-րդ ալիքը»՝ 10-նյակում… 100 մետրանոց Եռագույնը կծածանվի Արարատի գագաթին… «Ոսկե ծիրան»-ի կարճամետրաժները… Հայաստանը՝ իտալական փառատոնում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Քամած մածունով աղցան

ԲաղադրությունըՄածուն – 0.5 կգ, սեւ չամիչ – 100 գ, նանա – 1 կապ, վարունգ – 1 հատ:

Պատրաստման եղանակը Մածունը լավ հարել՝ մինչեւ միասեռ զանգված դառնալը: Կտրտած նանան ու վարունգը միասին խառնել, ավելացնել սեւ չամիչը: Այս ամենը ավելացնել մածունին:

Աղցանը մատուցելուց առաջ ափսեն զարդարել նանայի մի քանի տերեւներով: Անու՛շ արեք եւ թարմացեք:

Պարբերական անքնությունը՝ վտանգավոր երեւույթ

Արիզոնայի համալսարանի գիտնականները հետազոտել են անքուն գիշերների հետեւանքները: Նրանք պարզել են, որ պարբերական անքնությունը, որը տեւել է 6 ու ավելի տարի, մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը 58%-ով: Բացի այդ, դա բերում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, դիաբետը, ճարպակալումը, դեպրեսիան, տկարամտությունը, սրտի հիվանդությունները: Այս մասին գրում է Մեդդեյլի.ռու-ն:

Գիտնականներն ընդգծում են, որ քնի հենց երկարատեւ խանգարումն է մեծացնում մահվան վտանգը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, առավել հաճախ մահացել են սիրտանոթային ու շնչառական հիվանդությունների հետեւանքով:

Այվազովսկու «9-րդ ալիք»-ն ընդգրկվել է 10 լավագույն կտավների ցանկում

Հանրահայտ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» (1850թ.) ստեղծագործությունն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում, որոնք պատկերում են ծովի ալիքների անհավանական գեղեցկությունըՑանկը կազմել է միջազգային հեղինակավոր The Creative Business բլոգը, որը նվիրված է արվեստին` հիմնականում լուսանկարչությանն ու գեղանկարչությանը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում բազմաթիվ աշխատանքներ ընդգրկված են  Գերմանիայի պետական, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի եւ Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Տասնյակում ընդգրկված են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ), Հոկուսայի «Կանագավայի հսկա ալիքը» (1829-1832թթ), Ուիլիամ Թըրների «Սառցե փոթորիկ» (1842թ.), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883թ.) եւ այլ աշխատանքներ:

The Creative Business բլոգը ստեղծել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող մի խումբ լուսանկարիչներ, նկարիչներ եւ արվեստաբաններ: Բլոգի նպատակն է սոցիալական մեդիայի միջոցով աշխարհին ներկայացնել ընթացիկ ցուցահանդեսների, աշխարհի ամենահայտնի թանգարաններում եւ պատկերասրահներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միաժամանակ, բլոգի համահիմնադիրներն արվեստը ներկայացնում են բիզնեսի տեսանկյունից եւ տարատեսակ թեմատիկ տասնյակների, վերլուծական հոդվածների միջոցով փորձում ապացուցել, որ արվեստի գործեր գնելը լավագույն ներդրումն է:

100 մետրանոց Եռագույնը կծածանվի Արարատի գագաթին

Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում եւ գյուղերում, Եվրոպայի եւ Ռուսաստանի բազմաթիվ բնակավայրերում ծածանված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված 100 մետր երկարություն ունեցող Հայոց Եռագույնը շատ շուտով կլինի նաեւ Արարատի գագաթին: Այս մասին հայտնում են «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամից:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.– Երեւանում մեկնարկեցին համահայկական 6-րդ խաղերը… Հայաստանի հավաքականը չի խաղա գերհզոր թիմերի հետ… Մեկնարկեց Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը…

Հայաստանը չի խաղա գերհզոր թիմերի հետ

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում կայացավ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա եվրոպական գոտու E խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի եւ Ղազախստանի ընտրանիները: Այդպիսով, մեզ բաժին չհասան գերհզոր մրցակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Անգլիան, Իտալիան, Ֆրանսիան:

Աշխարհի առաջնության ընտրական փուլը Եվրոպայում կսկսվի 2016թ. սեպտեմբերին եւ կավարտվի 2017-ի նոյեմբերին: Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու անմիջական ուղեգիր կստանան ընտրական 9 խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղ գրաված լավագույն թիմը: Մնացած 4 ուղեգրերը անցումային խաղերում կվիճարկեն խմբերում 2-րդ տեղ գրաված մյուս 8 թիմերը:

Ցանկալի եւ անցանկալի մրցակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլը դեռ չի ավարտվել, իսկ ահա ՖԻՖԱ-ում արդեն տեղի է ունեցել 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մեր ուշադրության կենտրոնում, բնականաբար, գտնվում էր եվրոպական գոտու վիճակահանությունը: ՖԻՖԱ-ն հավաքականներին նախապես բաժանել է 6 զամբյուղներ՝ առաջնորդվելով վարկանիշային աղյուսակով:

Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Դա նշանակում է, որ մեր թիմին մրցակից չեն կարող դառնալ Կիպրոսի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Լիտվայի եւ Մոլդովայի ընտրանիները, որոնք նույնպես հայտնվել են նույն զամբյուղում: Ընտրական խմբերը կգլխավորեն Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը, Իսպանիան եւ Խորվաթիան, որոնք դժվարին հակառակորդներ կլինեն: Ելնելով այդ երկրների հնարավորություններից՝ մեր թիմի համար ցանկալի մրցակից կարելի է համարել Ուելսի հավաքականին: 2-րդ զամբյուղում ընդգրկվածներից մեզ համար ընդունելի տարբերակ է Սլովակիան, մյուսները անցանկալի հակառակորդներ են: 3-րդ զամբյուղից լուրջ մրցակիցներ են համարվում Ուկրաինան, Շոտլանդիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեդիան, Սերբիան, Հունաստանը, անցանկալի՝ Ալբանիան, ցանկալի՝ Հյուսիսային Իռլանդիան: 4-րդ զամբյուղում բարդ կլինի մրցակցել Սլովենիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի դեմ, անցանկալի հակառակորդ է Թուրքիան, ցանկալի՝ Ֆարերները եւ Էստոնիան: 6-րդ զամբյուղում ընդգրկվել են Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտայնը, Վրաստանը, Մալթան, Սան Մարինոն եւ Անդորան: Վերջին երկուսն ամենաթույլ մրցակիցներն են ցանկացած թիմի համար:

Բազմազանության համար ցանկալի կլիներ, եթե Հայաստանի հավաքականի մրցակիցներ դառնան Անգլիան, Խորվաթիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովենիան, Չեռնոգորիան, Ֆարերները, Լիխտենշտայնը, Սան Մարինոն, քանի որ մերոնք դեռեւս չեն հանդիպել այդ երկրների ազգային թիմերի հետ: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում:   Continue reading