Daily Archives: February 7, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (394) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

1orhmerg-hayaryac

2. Փրկու՞մ են, օգտվու՞մ, թե՞ իրենք են փրկվում – Քաղաքական դաշինքները բնականոն երեւույթներ են, եթե գործում են գրված պայմանավորվածությունները, ոչ թե չգրված… ու դաշինքը (կոալիցիա կոչվածը) բացառապես կերակրաման են ծառայեցնում…

3. ՀՀԿ-ում արդե՞ն վարչապետական ընտրություններ են – Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ներկուսակցական թատերաբեմում եւս հայտնվելը… եթե, ինչպես ասում են, հաջողվի «ձիուց գցել» Սերժ Սարգսյանին… Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հետեւում է…

4. Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

5. Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

6. Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

7. Հատեցինք կարմիր գիծը.- Մեր երկրի պետական պարտքը աճել է – Ստացվում է, որ 2015-ին՝ միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաեւ Հայաստանի պետական պարտքը…

8. ՏՄՊՊՀ-ն կասի այն, ինչ իրեն կասվի – Իսկ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն… Մեր երկրում գնանկումը երբեք ադեկվատ չի լինում, անգամ թանկացումն ադեկվատ չի լինում…

9. Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն.- Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։… Ադրբեջանն արդեն խմբագիրների մակարդակով տանում է այս գիծը…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

34

Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայաստանի սահմանադրական փոփոխությունները բոլորովին նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել երկրում:

Հայ Արիական Միաբանությունը միշտ է շեշտել, որ շուրջ 25 տարի Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախում) չի կայացել քաղաքական ինքնաբավ ոլորտը, որը անկախ քաղաքական հայացքների բազմազանությունից, պիտի լիներ հայրենակենտրոն եւ ազգամետ: Այսինքն՝ գոնե քաղաքական գործիչները պետք է տարբերակեն իշխանությունը պետությունից, պետությունը՝ հայրենիքից, զանգվածներին ու հանրությանն էլ՝ ժողովրդից, առավել եւս՝ ազգից:

1orhmerg-hayaryac

Բայց չկայացած իրավիճակում երբեւէ չեն կարող տարբերակել, առավել եւս փոխվել այն քաղաքական դերակատարները, ովքեր փոփնիփոխ իշխանություն են կամ ընդդիմություն: Հենց սա էլ հանգեցրել է լճացման՝ այլեւս ասելիք ու անելիք չունեն, բայց մնալու շա՜տ մեծ ցանկություն ունեն… Իսկ նույն կեցվածքի ու նմանատիպ գործելաոճի պայմաններում չի կարող երբեւէ թարմանալ, շնչել-առողջանալ քաղաքական դաշտը:

Եվ քաղաքականությունը Հայաստանում մեծածախ ու մանրածախ առեւտրի բնորոշիչներ է ձեռք բերել, ինչի չվերացման դեպքում այն կդառնա պետական ու ժողովրդական կեցակարգ: Չնայած արդեն այդ բնորոշիչների տարրերը թափանցել են համաժողովրդական ու համապետական նշանակության ամենատարբեր բնագավառներ եւ «կեցությունն է թելադրում գիտակցությունը» այստեղ վիրավորանք չի համարվում…

Continue reading

Փրկու՞մ են, օգտվու՞մ, թե՞ իրենք են փրկվում – Քաղաքական դաշինքները բնականոն երեւույթներ են, եթե գործում են գրված պայմանավորվածությունները, ոչ թե չգրված… ու դաշինքը (կոալիցիա կոչվածը) բացառապես կերակրաման են ծառայեցնում…

Քաղաքական դաշինքները նորմալ բնականոն երեւույթներ են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ ներքին քաղաքական կյանքում: Նորմալ եւ բնականոն չէ, երբ հատկապես ներքաղաքական կյանքում դաշնակցում են, ապա բաժանվում ու վարկաբեկում միմյանց, հետո կրկին դաշնակցում: Չգիտեմ, թե դաշինքի սկզբունքները ինչպես են որոշվում, լինում են գրված եւ չգրված պայմանավորվածություններ, բայց չի կարող եռյակ կամ քառյակ դարձած իշխանական դաշինքը լուծարվել եւ պատասխանատվություն դրվել մեկի վրա, ով մնացել է իշխանության մեջ: Նույնը վերաբերում է ընդդիմությանը, ոչ մի տարբերություն:

Բոլորն էլ լավ հասկանում էին, որ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ-ՕԵԿ իշխանական դաշինքը առավելապես քաղաքական ու գաղափարական բնույթ ունի ՀՀԿ-ի ցեղակրոն-պահպանողական եւ ՀՅԴ-ի ազգային-հայդատական գաղափարների շնորհիվ (համենայնդեպս, կուսծրագրով այդպես է): Մյուս երկուսի գաղափարները ցայսօր դեռ ի հատ բերել է պետք: ԲՀԿ-ն դաշնակից էր դրամա-տնտեսական առումով, իսկ ՕԵԿ-ը՝ աշխարհա-քաղաքական: Հիմա կրկին խոսվում է քաղաքական դաշինքի, այսօրվա լեզվով ասած՝ կոալիցիայի կազմման մասին: Եվ ՀՀԿ վերնախավը հայտարարել է, որ «կուսակցությունը կանոններ ունի կոալիցիա կազմելու համար»:

«Կոալիցիայում ամենակարեւոր պահը պատասխանատվությունն է, որ պետք է բոլոր քաղաքական ուժերը իրենց մոտ զգան՝ նախքան իրավունքներից օգտվելը։ Մեր քաղաքական անցած ճանապարհը հուշում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի պատասխանատվության բարձրացման վրա»,- խոսելով ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու թիվ մեկ կանոնը այսպես է հրապարակել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Սա այն է, ինչ ասեցինք վերեւում՝ պատասխանատվությունը չի կարող լինել մեկի վրա, իսկ մյուսները միայն օգտվեն ու հետո դառնան «նեղացած ու ազնիվ ընդդիմադիր»…

Continue reading

ՀՀԿ-ում արդե՞ն վարչապետական ընտրություններ են – Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ներկուսակցական թատերաբեմում եւս հայտնվելը… եթե, ինչպես ասում են, հաջողվի «ձիուց գցել» Սերժ Սարգսյանին… Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հետեւում է…

Ըստ ՀՀԿ-ի, ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել: ՀՀԿ-ն դեռեւս վերջնական չի որոշել, թե ում հետ պետք է համագործակցեն եւ ինչ ձեւաչափով, բայց ՀՅԴ-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումից հետո քրեաօլիգարխիկ համակարգը չի վերանա… Ճգնաժամն էլ կխորանա: Դա հանգուցալուծում չէ: Դա ընդամենը թուլացած իշխանությունն ինչ-որ մի ժամանակահատվածով ուժեղացնելու խնդիր է լուծում: Դաշնակցության հաշվին է դա տեղի ունենալու»,- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծման մասին այսպես է արտահայտվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա համոզված է, որ ՀՅԴ-ն հերթական պատին է հանդիպելու եւ չի կարողանալու ոչ իր գաղափարներն իրականացնել, ոչ էլ ծրագրերը: Որպես սոցիալիստական կուսակցություն ՀՅԴ-ն ավելի է վարկաբեկվելու:

«Ժառանգություն»-ը կրկին ցայտնոտի մեջ է՝ Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ, թե կուսղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ նպատակով է մեկնել Թուրքիա (ըստ սպրդած տեղեկույթունների): Նա միայն գիտի, որ ղեկավարը Բրյուսել է մեկնել, հետո՝ Փարիզ կգնա:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ է համոզված, որ ՀՅԴ-ն չի կարողանալու իր ծրագրերը իրականացնել: Ըստ նրա՝ «երբ կա մեծամասնություն, կոալիցիայի ձեւավորումը դառնում է արհեստական… Ես երբեւէ կողմնակից չեմ եղել արհեստական կոալիցիաների ստեղծմանը»: Անհասկանալի է, քանի որ «երբ սկսվում ես կիսվել պատասխանատվությամբ, բայց դու ունես ամբողջական ռեսուրս, ապա դա պատասխանատվության լղոզում է: Դաշնակցականների համար միգուցե դա հնարավորություն է կյանքի կոչելու իրենց տարբեր նախընտրական ծրագրերում խոստումները, իրենց տեսլականները, դրա հետ միասին, փորձ ձեռք բերել պետական կառավարման մեջ, ինչ-որ ոլորտների կառավարումը ստանձնեն: Բայց դրա հետ միասին, եթե ինքը նորից դառնալու է շատ արհեստական ինչ-որ կոալիցիոն համաձայնագիր, ապա այս պարագայում էլի կնպաստենք շատ վատ քաղաքական մշակույթի ձեւավորմանը»:

Continue reading

Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

«Լուսանցք»-ի վերջին թողարկումներում փորձում ենք մեր ընթերցողի ուշադրությունը հրավիրել հատկապես դավաճանական մղումների առաջացման ի հայտ գալուն, հայրենալքության եւ ազգադավության վտանգավոր խնդիրներին: Խոսքը «Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անց անկալի լինի», «Դավաճանության դեմքն ու գինը» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածների մասին է, որոնցում ներկայացվել են վերջին ժամանակներս հանրային ակտիվիստից մինչեւ գարշելի ազգադավի եւ ընդդիմադիրի կոչումով գործչից մինչեւ հայրենիքի վարկաբեկումը քաղաքական ուղի դարձրածի անդեմ ճանապարհը: Սույն հրապարակումն էլ վերոթվարկյալների շարքում է՝ որպես դավադիր քայլ:

http://www.hayary.org/wph/?p=5379 – Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

http://www.hayary.org/wph/?p=5358 – Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5378 – Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունն առնչվում է ոչ միայն մի հայ ընտանիքի սպանդին, այլեւ՝ համայն հայության արժանապատվությանը: Սա հստակ է եւ ապացուցվել է ոչ մեկ անգամ:

http://www.hayary.org/wph/?p=5403Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

Continue reading

Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում անդրադարձանք դավաճան Վահան Մարտիրոսյանի ադրբեջանամետ «հերոսություններին» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածում հնարավորինս ներկայացրեցինք նաեւ նրա՝ իրականում չգոյ «Ներազգային ազատագրական» շարժման հիմանադրի, ակտիվիստական, սակայն փաստացի՝ հակապետական գործունեությունը:

http://www.hayary.org/wph/?p=5378Ազգադավը հո պոզովպոչով չի լինումՕտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքըՄեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալենվնասազերծեն

Այս դավաճանն իր կնոջ ու երեխայի հետ դեռ Բաքվում է: Դեռ վայելում է ադրբեջանական «հյուրընկալությունը»: Բայց նրա մասին այլեւս ամեն օր չեն գրում ու խոսում ադրբեջանական զլմ-ները, անգամ կարծես մոռացել են նրան:

Ըստ ամենայնի հասկացան, որ այս ազգադավն այնքան էլ պիտանի չէ հակահայկական հիստերիաներ կազմակերպելու համար, իսկ նրա՝ դավաճանական քայլը, անգամ այլ երկրներում չեն ընդունել այնպիսի ոգեւորությամբ, ինչպես Ադրբեջանում ու Թուրքիայում, ինչը եւս սառեցրել է դավադիր ոգեւորությունը… Continue reading

Հատեցինք կարմիր գիծը.- Մեր երկրի պետական պարտքը աճել է – Ստացվում է, որ 2015-ին՝ միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաեւ Հայաստանի պետական պարտքը…

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը առաջին անգամ պաշտոնապես հատեց 5 մլրդ. դոլարի սահմանագիծը:

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 5 մլրդ. 771,2 մլն. դոլար՝ նոյեմբերի համեմատ ավելանալով ավելի քան 220 մլն դոլարով։

Այս մասին տեղեկանում են Հայաստանի կենտրոնական բանկից։ Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2015թ. դեկտեմբերին կազմել են 1 մլրդ. 540 մլն. դոլար։ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլն. դոլար։ Ոսկի եւ ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։

Ի դեպ, մեր երկիրը երբեւէ այսքան պարտք չի ունեցել:

Այդ գումարից 4,309,5 մլրդ.-ն արտաքին պարտքն է, 761,4 մլն-ն՝ ներքին: Դեռ հայտնի չէ, թե պետական պարտքը համախառն ներքին արդյունքի քանի տոկոսը կկազմի, որովհետեւ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն 2 ամսից միայն: Իսկ նախնական ցուցանիշները վկայում են, որ պետական պարտքը մեր ՀՆԱ-ի 50%-ին կհասնի: Continue reading