Daily Archives: March 4, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 8-ի (441) հոդվածները կարդացեք 2017թ. մարտի 3-9-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը՝ 8 (441), մարտի 2-9, 2017թ. համարը: Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.

– «Հայելու քեթրինյան արտացոլանքը» (չգիտեմ ինչ է Քեթրինի (Պողոսյան) Միհրանի պահապան հրեշտակի անունը, բայց ես հավատում եմ նրան)… գողական քֆուր ուտեմ, թե սուտ եմ ասում…

– Ավելի կարեւոր թեմաներ, քան ընտրությունները – «Կոխ. ուժեղագույնների վեհանձն մենամարտը» (2-րդ մաս)… Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը – Մարզաձեւ, որ 340 հնարք ունի…

«Ուժ՝ մասիսաերդումը չդրժելու» – Հայ արիները նշեցին հայր Արայի Հրաշագործության տոնը…

– «Հայկական գինու հաղթարշավը պետք է որ սկսվեր» – (Հայկական գինիների տասնյակ ոսկե եւ արծաթե մեդալները Եվրոպայում – վրացիներն ու մոլդովացիները այլեւս զարմանալու են)…

«Հայի ընտրության իրավունքը տիեզերափուլի արդյունք եւ առաքելության հետեւանք» – (ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամենուր մե՛նք պետք է լինենք տերը մեր խոսքի)… Պոլսո պատրիարքի խնդիրները եւ ընտրության հարցերը… Ինչպեսեւ՝ զգուշանանք՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանում վրացական եկեղեցիներ է փնտրում…  

«Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը – Շինարարություն եւ բարեկարգում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… Քաղաքային կահավորում եւ ձեւավորում…

– Մենք եւ մեր կենցաղը շարքից՝ «Խաղալիքների վտանգավոր աշխարհում» – (2-րդ մաս) Ոչ թե վախեցնել, այլ խաղացնել է պետք…

 «Հայաստանը հակաթուրքական ճակատի նախաձեռնող»… (այն մասին, թե ինչու է կարեւոր տարածաշրջանում հակաթուրքական ճակատի ձեւավորումը հենց մեր կողմից… Հայ Արիական Միաբանությունը նման փորձեր արել է դեռ տարիներ առաջ՝ ինչպես Թուրքիային սահմանակից երկրների, այնպես էլ համաարիական դաշինքում նախատեսված երկրների միջոցով)…

«Ընդդեմ Ադրբեջանի խառնակիչ գործողությունների» (Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սրել ադրբեջանցիների եւ հայերի հարաբերությունները)… «Վրաստանի հայ համայնք»-ը բողոքի ցույց է արել Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ…   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 7-ի (440) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի, հնգյակի, տասնյակի … ռազմավարությունը)…

2. Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական առկա գործընթացների տրամաբանության՝ մայիս ամսին Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում եւ կառավարությունում տեղեր ունենալու համար)…

3. ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)… «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը…

4. Եթե ցնցումներ չլինեն,– Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…

5. «Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու՞ Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ… «Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին  http://www.hayary.org/wph/  

6. Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…

7. Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (1-ին մաս) – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ… Փորձարկումներ՝ մայրերի համար…  Խաղալիք են, բայց խաղալիք չեն… Փորձարկումներ՝ մայրերի համար…

8. Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

9. Հայկական խոհանոց – Ավելուկով ձվածեղ… Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում… Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ… Քիմը կրկին առաջինն է գերաստղերի մեջ – Հայ կանայք ամենագեղեցիկն են աշխարհում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

10. Աշխարհի մարզական հեւքից.– Մարզաշխարհի խաչմերուկներում – ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեց ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին… Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը… ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային… Մարզաձեւերի մասսայականացման քննարկումներ… Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին… Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար… Մարզական այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=5986Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

* «Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը

Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի, հնգյակի, տասնյակի … ռազմավարությունը)…

Ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Հաստատած ժամանակացույցի համաձայն, առաջադրումների վերջին օրը, ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Հանրապետական, Հ.Յ.Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետեւյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

«Լուսանցք»-ը անդրադարձել է իշխանական եւ ընդդիմադիր ուժերի անցյալին ու ներկային (ինչից բխում է նրանց ապագան) եւ տեսակետը նույնն է. ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս՝ իշխանական եւ ընդդիմադիր հռչակված ուժերը նույն մարմնից պոկված, անձնավորվելով տարբերակված կտորներ են, որ արդեն հոգնեցնում են մոտ 25 տարի… Ասել եւ ասում ենք՝ իշխանության եւ այսօր արձանագրված ընդդիմությունների «նախնիները» Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են (ովքեր եւս նույն մարմնից են զատվել) եւ այսօր բոլոր գրանցված ուժերը պտտվում են նրանց շուրջը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանը զարմանում է ստեղծված քաղաքական դաշտի վրա. «Մարդիկ դաշինք են կազմում առանց գաղափարախոսության: Միայն ու միայն հայտնվեն Ազգային Ժողովում, մոտենան կերակրատաշտին, ուրիշ բան չկա, եւ ժողովրդին գցում են թյուրիմացության մեջ: Ո՞նց կարող է երեկվա իշխանության մեջ կարեւոր դերակատարություն ունեցող անձնավորությունը մի օր հետո դառնա ընդդիմություն: Այդպիսի բան չի կարող լինել: Ո՞նց կարող է միանան 2-3 կուսակցություն, որոնց գաղափարախոսությունը լրիվ տարբեր է. կամ ընդհանուր առմամբ գաղափարախոսության մասին կարծիք լինել չի կարող: Մենք դեմ ենք եւ նման ընդդիմությանը, նման մարդկանց, նման կուսակցություններին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին»,- ասել է Կոմկուսի նախագահը:

Չնայած պետք է նրան էլ հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից եւ համայնավարական-կոմունիստական կարգերի վերացումից հետո (մինչ այդ էլ) բռնատիրական ու անհավատ կարգերի պաշտպան հարյուրավոր կոմունիստներ դարձան ժողովրդավար-ՀՀՇ-ականներ, ապա ազգային-անկախականներ, հետո պահպանողական-քրիստոնյաներ, այժմ արդեն մտնում են հայ ազգայնական ոլորտ, որպես ազգային գաղափարախոսության կրողներ… Դրա ամենավառ օրինակներից մեկը վքաղուց ժողովրդավար եւ քրիստոնյա Խոսրով Հարությունյանն է, ով վերստին հանգրվանել է ՀՀԿ եվրոպական պահպանողական եւ նժդեհյան ցեղակրոն գաղափարակիր կառույցի ընտրացուցակում…   Continue reading

Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական առկա գործընթացների տրամաբանության՝ մայիս ամսին Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում եւ կառավարությունում տեղեր ունենալու համար)…

Ապրիլին կայացող խորհրդարանական ընտրություններին հաջորդելու է մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որը կայանալու է հենց հաջորդ՝ մայիս ամսին:

ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2-րդ տեղը հուշում է՝ ՀՀԿ-ի համար նրա թեկնածության հարցը այլեւս որոշված է, եւ նա է քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն:

Թեեւ իր բնույթով այս ընտրությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է, սակայն իր նշանակությամբ ավելի մոտ է համապետական հանրապետական հերթական ընտրության: Մեր երկրի թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական լծակների կեսը, թերեւս՝ կեսից ավելին մայրաքաղաքում է, ինչը Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձնում է իսկապես կարեւոր ու ծանրակշիռ քաղաքական պաշտոն:

Սակայն չի բացառվում, որ ինչ-ինչ քաղաքական տեղաշարժերից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստանա այլ առաջարկ: Լինելով նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի գործիչներից մեկը՝ տարիների ընթացքում կուտակելով պետական կառավարման մեծ փորձ (ներքաղաքական ու ներպետական կյանքին առնչվելով դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք), Տարոն Մարգարյանը կարողացել է սերտ կապեր հաստատել ոչ միայն երկրի ներսում քաղաքական տարբեր ուժերի եւ ուղղությունների հետ, այլեւ երկրից դուրս, թե՛ արեմտյան, թե՛ ռուսաստանյան ուղղություններով: Կարծում ենք՝ հենց այստեղ է հաջողել Անդրանիկ Մարգարյանը, երբ ժամանակին Տարոն Մարգարյանին հեռու չի պահել քաղաքականության եւ պետականաշինության գործերի ու գործիչների հետ շփվելուց:   Continue reading

ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)… «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը…

ՀՀԿ-ն որոշել է խորհրդարան բերել մինչեւ 35-40 տարեկան, պատշաճ տեսքով, գրագետ եւ լեզուների իմացությամբ կանանց մի խումբ, որը կարող է իրապես նորովի քարոզել հայ կնոջ կերպարը միջազգային ասպարեզում եւ հնարավորություն կտա կանանց՝ օժանդակել պետականաշինության գործին:

Արփինե Հովհաննիսյանը դեռ նախորդ գումարման ԱԺ-ում էր նկատվում կրթությամբ, գիտելիքներով եւ արտաքինով: Այսօր հենց նա է ՀՀԿ ընտրացուցակի 3-րդ համարը:

Այնուհետեւ գալիս են կրկին նախորդ գումարումից հայտնի Մարգարիտ Եսայանը (8), Հերմինե Նաղդալյանը (12), Շուշանը Պետրոսյան (16), Ռուզաննա Մուրադյանը (28), Կարինե Աճեմյանը (32), Նաիրա Կարապետյանը (36):

Միջին մասերում հայտնվել է  մասնագիտական ոլորտում փորձառու, նորաթուխ ՀՀԿ-ական Շուշան Սարդարյանը (20) (նա 2001թ. առ այսօր «Գազպրոմ-Արմենիա»-ի PR պատասխանատուն է, ներկայումս նաեւ՝ վարչապետի խորհրդականը), ինչպես նաեւ Ջեմմա Բաղդասարյանը (24), ով սոցապ բնագավառի երկարամյա պատասխանատուներից է:

ՀՀԿ ցուցակում հայտնվել են 38-րդ տեղը զբաղեցնող Արուսյակ Պողոսյանը, ով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակից է: Մարիամ Ավետիսյանը (40) տնտեսագետ է, ԱԺ-ում որպես փորձագետ աշխատող: Հասմիկ Ափյանը (44), ով նույնպես երիտթեւից է՝ ՀՀԿ երիտ կառույցի գլխավոր քարտուղարը: Մարգարիտ Սիրեկանյանը 47-րդն է ցուցակում, նա եւս երիտհհկական է:   Continue reading

Եթե ցնցումներ չլինեն,– Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 872.1 մլրդ դրամ կամ 5 մլրդ 934,8 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկանքից։

Պետական պարտքը, այսպիսով, տարվա սկզբի համեմատ աճել է 415,8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Ուշագրավն այն է, որ միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185,3 մլրդ դրամով կամ 342,5 մլն դոլարով։

Մեր պետության արտաքին պարտքը 2016թ. ընթացքում աճել է 482,1 մլն դոլարով եւ այդ տարվա. վերջին կազմել 4 մլրդ 798,3 մլն դոլար։ Միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը աճել է 303,3 մլն դոլարով։ Նշենք, որ արտաքին պարտքից 504,7 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։

ՀՀ ներքին պարտքը 2016թ. ընթացքում աճել է 181,6 մլրդ դրամով եւ  կազմել 550 մլրդ դրամ։   Continue reading

«Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու՞ Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ… «Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…

«Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու՞ Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ…

Այն փաստը, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք էր, գոնե Հայաստանում կասկածող չկար, չնայած այդ գործարքը բազմաթել էր, որը նույնպես դժվար չէր բացել:

Իլհամ Ալիեւը լավ է յուրացրել թուրք-հրեական երբեմնի (հայերիս լավ ծանոթ ու շատ վտանգավոր) միասնական քաղաքականության (պանթուրքիզմ-սիոնիզմ) դասերը, եւ կարողացավ այս անգամ էլ իր կիսահրեա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի փեշերի ետեւից տանել Ալեքսանդր Լուկաշենկոյին, եւ ապա, ցույց տալ երեք մատի կոմբինացիա:

Իզուր չէ, որ «Լուսանցք»-ն իր վերջին թողարկումներից մեկում նշել էր, որ Ադրբեջանի նախագահը Բելառուսի նախագահի համար եւ «մամառոզա» է աշխատում եւ «պապա»:

Հայաստանի ԱԺ փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւս «կեղտոտ գործարք» էր որակել Բելառուսի կողմից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելը: Ապա հավելել էր, թե մշտապես ասել են՝  ԼՂ կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ տրամաբանությունից պիտի բխի եւ երկու պետությունների միջեւ այս կեղտոտ գործարքը կոպտորեն խախտում է ժողովրդավարական արժեքների, մարդու ազատության իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի, եւ չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից: «Ավելին, սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետեւ կալանավորված լրագրողը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է: Որպես հանձնաժողովի համանախագահ մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ սա ուղղակի խայտառակություն է»,- ասել ԱԺ փոխխոսնակը:   Continue reading

Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…

Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 76,5%-ը: Տեղի օրենսդրության համաձայն, որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, հարկավոր է, որպեսզի քվեարկությանը մասնակցեն ընտրողների առնվազն 1/3-րդը:

Ներկայացրած տվյալներով, քվեարկության մասնակցած քաղաքացիների 87,6%-ը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրությանը, եւ փաստորեն, ըստ պաշտոնական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղն ունի նոր Սահմանադրություն եւ այսուհետ լինելու է նախագահական հանրապետություն:

«Լուսանցք»-ը Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ժամանակ համաձայնելով Հայ Արիական Միաբանության առաջարկի հետ, կողմ էր, որ ՀՀ-ն, ինչպես այժմ ԼՂՀ-ն, անցներ նախագահական հանրապետության, սակայն հայաստանյան քվեարկությունը կիսանախագահական Հայաստանը դարձրեց խորհրդարանական:

Իսկ արցախյան հանրաքվեի դեպքում Սահմանադրությունում հիմնական փոփոխությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգը կիսանախագահականից նախագահականի անցում կատարելուն: Մենք ողջունում ենք ուժեղ կենտրոնաձիգ Արցախի Հանրապետության Սահմանադրության կայացումը:   Continue reading

Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (1-ին մաս) – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ… Փորձարկումներ՝ մայրերի համար…  Խաղալիք են, բայց խաղալիք չեն… Փորձարկումներ՝ մայրերի համար…

http://www.hayary.org/wph/?p=6075Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

http://www.hayary.org/wph/?p=6061«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ անվտանգ խաղալիքներով է նաեւ պայմանավորված մեր երեխաների ապագան: Թվում է, թե ինչ է, երեխան խաղում է, կարճ ժամանակ անց խաղալիքը կոտրում կամ դրանից հոգնում է եւ վերջ: Կարիք կա՞ արդյոք այդ կարճ ժամանակահատվածի համար թանկարժեք խաղալիք գնել:

Սա հասկանալի մոտեցում է, երբ խնդիրը սոցիալական հարթությունում ենք դիտարկում:

Բայց երբ նույն հարցին մոտենում ենք առողջապահական տեսանկյունից, արդեն հասկանում ենք, որ իրականում սոցիալական հարց էլ չկա: Այդ սոցիալականը հետո է ծագում, երբ արդեն քաղում ենք վտանգավոր խաղալիքների հետեւանքները:

Կարեւորությունից ելնելով՝ այս թեմային էլի եմ անդրադարձել, ուստի կրկնությունները բացառված չեն: Պարզապես կա լուրջ խնդիր, եւ դրա լուծումն ուշացնում ենք արդեն:   Continue reading

Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Աշխարհն այսօր մեծ ուշադրություն է դարձնում մարտարվեստներին: Մեր երկրում էլ մարտարվեստների տարբեր դպրոցներ, խմբակներ են գործում: Որոշ ձեւեր նաեւ հաջողությամբ զարգանում են: Այս տեմպարշավում, սակայն, բացակայում է մեր ավանդական՝ ազգային կոխը: Այս մեծ սխալը որոշել է ուղղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նա լրջորեն մտադիր է զարգացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտը: Մշակել եւ կառավարությանն է ներկայացրելհամապատասխան հայեցակարգ, որը նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է գործադիր իշխանության հավանությանը: Իսկ միջոցառումների հստակ ծրագիրը վեցամսյա ժամկետում կներկայացվի:

Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք

Թե արեւելյան որ մարտարվեստն իրականում ինչ ծագում ունի, մեր այս նյութի քննարկման առարկան չէ (մասնագետները ճիշտ կանեն՝ զբաղվեն այս հարցով՝ թեկուզ հանուն իրենց գործի զարգացման): Խնդիրն այն է, որ մարտարվեստը բացառապես լավ կռիվ անելու սպորտաձեւ չէ: Հայերենը խոսուն է բացատրում՝ մարտական արվեստ: Երբ ուսումնասիրում ես չինական կամ ճապոնական դպրոցների փորձը, տեսնում ես, որ այստեղ սովորեցնում են «ոչ թե կռվել, այլ՝ մարտնչել», «մկաններին ուժ տալուց առաջ ուժ տալ կամքին», սովորեցնում են մարդու ֆիզիկական կառուցվածքը, փիլիսոփայություն, կրոն, հոգեբանություն: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային միանգամից մարզել, դա պետք է անել մարմինը առնվազն 1-5 ամիս պատրաստելուց հետո՝ պայմանավորված ֆիզիկական տվյալներով: Զուգահեռ՝ պետք է հասկանալ նաեւ երեխայի ներքինը՝ հասկանալու համար, թե արդյոք նա կարող է կրել տվյալ մարտարվեստի փիլիսոփայությունը, քանզի մարտարվեստը նախ՝ հոգեկերտվածք ու մարմնակազմություն է կրում եւ ապա՝ տեղափոխում այն մարզիկի մեջ: Անհամապատասխանության դեպքում խեղվում է եւ՛ հոգեկերտվածքը եւ՛ մարմնակազմությունը:   Continue reading

Հայկական խոհանոց – Ավելուկով ձվածեղ… Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում… Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ… Քիմը կրկին առաջինն է գերաստղերի մեջ – Հայ կանայք ամենագեղեցիկն են աշխարհում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ավելուկով ձվածեղ

Բաղադրությունը – ավելուկ – 0.5 կապ, սոխ – 200 գ, բուսայուղ – 40 գ, կարագ – 50 գ, ձու – 2 հատ, լոլիկ – 1 հատ:

Պատրաստման եղանակը – Ավելուկը կտրատել, լվանալ, ջրի մեջ թողնել 2-3 ժամ: Հետո նորից լվանալ եւ դնել կրակին: Հենց եռա, ջուրը թափել, նորից լվանալ եւ կրկին եփել: 40 րոպե հետո ջրքամել:

Սոխը բուսայուղով տապակել, ավելուկը լցնել մեջը, վրան դնել կարագը: Ձուն լցնել վրան, ավելացնել կտրտած լոլիկը եւ դնել ջեռոցը՝ մինչեւ կարմրի: Անու՛շ լինի:

Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում

Երուսաղեմի «Իսլամական արվեստ» թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ներկաներին է մատուցվել հայ ավանդական ու ժողովրդական երաժշտություն՝ «Դիլիջան» խմբի կատարմամբ:

«Հայերն այսօր»-ը գրում է, որ «Դիլիջան» խումբը հիմնադրվել է մի քանի տարի առաջ՝ հրեաների կողմից: Խումբը մատուցում է հայկական ավանդական երաժշտություն:

Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ

Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ Արմեն-Լեւոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի եւ Գավաթի: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի ու արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը, եւ մրցույթի կազմակերպիչն է «EPTA-MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.– Մարզաշխարհի խաչմերուկներում – ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեց ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին… Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը… ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային… Մարզաձեւերի մասսայականացման քննարկումներ… Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին… Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար… Մարզական այլ լուրեր…

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեցի ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում մասնակցել են զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:

Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը

Բեյրութահայ ալպինիստ Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962 մ բարձրության վրա:

«Ես կրկին Ակոնկագուայի գագաթին եմ, 5 տարի անց: Դա անչափ դժվար վերելք է, որը սկսվում է 5960 մետրից, «գերմանական» ճամբարից: Այն տեւեց մոտ 10 ժամ, իսկ վայրէջքը պահանջեց եւս 4 ժամ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ալպինիստը:

Նշենք, որ Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ): Ի դեպ, նա գագաթին լուսանկարվել է Հայաստանի եռագույնով:

ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց: 1-ին հարցը վերաբերում էր ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցների կարգավիճակին: Հարցի մասին զեկուցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում գործող բոլոր մարզադպրոցների գերատեսչական պատկանելության, կարգավիճակի եւ այնտեղ իրականացվող ուսումնամարզական գործընթացների վերաբերյալ: «Բոլոր մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացները պետք է իրականացվեն նախարարության վերահսկողությամբ: Միայն այդպես հնարավոր կլինի խոսել մանկապատանեկան սպորտի զարգացման եւ արդյունքում՝ մեծ սպորտում լավ արդյունքներ ունենալու մասին:   Continue reading