Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: March 26, 2017
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 11-ի (444) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին… Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
– http://www.hayary.org/wph/?p=5929 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիական ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ (համահայկական) ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Արդյո՞ք նոր հեղաշրջման փորձի շեմին էինք – ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, նա ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում… Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան դաշինքը սա կազմակերպված ակնհայտ սադրանք է համարում… Իսկ ՀՀԿ-ն ՕՐՕ հայտարարությունը «նախընտրական հնարք է» կոչել…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, որ մամուլը շրջանառում էր: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: ԱԱԾ-ն այնուհետ հաղորդագրություն էր տարածել, որ ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով:
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։ Նախաքննությունը շարունակվում է»։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Continue reading
Ամստերդամի նոր հարվածը Անկարային՝ կոչ է նաեւ Երեւանին – Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին՝ ով թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»… Հետզհետե խորանալու միտում է նկատվում Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում…
Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Մեր ներկայացուցիչը դատարանից մեզ տեղեկություն հաղորդեց այն մասին, որ դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը: Ավելին՝ դատարանը որոշել է հարկադիր աշխատանքային 120 ժամ՝ նախապես ներկայացված 80 ժամի փոխարեն: Պայմանական բանտարկությունը նույնպես ավելի է վճռվել։ 2-ի փոխարեն 4 շաբաթ՝ 2 տարի պայմանական ժամկետով։ Դատական վճռի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Այս պահին կարող ենք ասել, որ սա կարեւոր որոշում է: Դատապարտումը նշանակում է, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ անող ինչ-որ մեկն անպատիժ չի մնա»,- ասել է Մասիս Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Ալմելո քաղաքում մարտի սկզբներին տեղի էր ունեցել Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Նա մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ էլ հենց վանկարել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Continue reading
Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…
…Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու գիտա-կրթա–մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական…
* * *
Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների ասպատակությունները թյուրքական տարբեր ցեղախմբերի կողմից դեռ շարունակվում են: Այն ոչ միայն շարունակվում է, այլեւ, այսպես կոչված առաջադեմ աշխարհի կողմից շնորհվում է նստակյաց կյանքի անցած, բայց հոգով միշտ քոչվոր մնացած թյուրքական տարրին…
Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր: Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու կրթա-մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական: Դրանից հետո չի էլ զարմացնում այն հանգամանքը, որ շարունակվում են գողությունները հայկական խոհանոցից, գիտության ու արվեստի, երգ-երաժշտության, բազմաթիվ արհեստների բնագավառներից: Continue reading
Թուրքիան տապալվեց. Ի՞նչ կհետեւի դրան – Հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեցեցին համաթուրքական քաղաքականության համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը… Նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն կրկին ապարդյուն… Նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է հայի տուն քանդում…
Անկարան, երեւի թե հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեց համաթուրքական քաղաքականության եւ ծրագրերի առաջխաղացման համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը: Հիշեցնենք, որ նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն ադրբեջանական սփյուռքի աջակցությունը Բաքվին՝ անգամ քաղաքական օգուտներ չի բերել ցայսօր…
Թուրք-ադրբեջանական սփյուռքախաղերը լուրջ հաջողություններ չեն արձանագրել, ինչը ստիպեց Անկարային եւ Բաքվին՝ Արեւմտյան Հայաստանի բռնազավթված տարածքը բնակեցնել ադրբեջանցիներով, որպեսզի քանակական առումով թյուրքական տարրը կարողանա գերազանցել քրդերին եւ ծպտյալ հայերին:
Թուրքիայի թուրքերը հրաժարվում են բնակվել այդ տարածքում, քանի որ եւ՛ քրդական ահաբեկումներից են վախենում եւ՛, առհասարակ, հոգեբանորեն դա թուրքական մշտական տարածք չեն համարում: Իսկ ադրբեջանցիները դեռ չեն առնչվել թուրք-քրդական բախումների վնասներին եւ թուրք-ադրբեջանական միջպետական համաձայնությամբ «լցնում են» հայկական բռնազավթված տարածքները: Սակայն, համաշխարհային իրավիճակի նոր փոփոխությունները դեռ լսել են տալու այս «գաղթյալ» ադրբեջանցիների վայնասունը, երբ նոր բախումներ սկսվեն Թուրքիայում:
Դառնալով եվրոպական երկրներում բարձրացված թուրքական աղմուկին, կարելի է ենթադրել, որ Անկարայում չէին սպասում, որ այսքան կոշտ ընդդիմության կարժանանան: Չէին սպասում նաեւ, որ թուրք-ադրբեջանական եվրոպական սփյուռքը այսքան թույլ կլիներ եւ մի քանի մանր-մունր հանրահավաքներից ավելի ոչինչ չէր կարողանա կազմակերպել: Continue reading
Բեռլինը պտտում է եվրոպական հակաթուրքական թափանիվը – Իսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…
Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ՝ կապված Թուրքիայում գերմանացի լրագրող Դենիզ Յուսելի ձերբակալության հետ: Հաղորդագրության մեջ նշված է, որ դեսպանին պաշտոնապես չեն կանչել, այլ «կանչել են զրույցի համար»: Դենիզ Յուսելը գերմանական Die Welt թերթի լրագրող է, նրան Ստամբուլի դատարանի վճռով ձերբակալել էին փետրվարի 18-ին: Ձերբակալության պատճառ էր դարձել լրագրողի հավանական առնչությունը թուրք նախարարներից մեկի դեմ ուղղված հաքերային գրոհներին: Լրագրողը Գերմանիայի եւ Թուրքիայի երկքաղաքացի է:
Իսկ ահա, Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ պաշտոնապես՝ Ֆրանկֆուրտում քրդերի հանրահավաքի պատճառով: Դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է ԱԳՆ՝ քանի որ Ֆրանկֆուրտում քրդերի անցկացրած հանրահավաքի ժամանակ ցուցադրվել է Թուրքիայում արգելվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության խորհրդանշանը:
«Մեզ մտահոգում է այն, որ Գերմանիայի իշխանությունները թույլտվություն են տվել Ֆրանկֆուրտում մարտի 18-ին տեղի ունեցած երթի համար, որի ժամանակ ցուցադրվել է ահաբեկչական ՔԱԿ-ի խորհրդանշանը եւ ղեկավարների դիմանկարները: Դա երկակի ստանդարտների բացահայտ օրինակ է»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Continue reading
Միջազգային ասպարեզում՝ առանց տարբերության – Նախընտրական պայքարի ելած քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագրերը ոչ մի նոր ու առավել արդյունավետ բան չեն ազդարարում…
«Լուսանցք»-ը իր նախորդ թողարկումում ներկայացրել էր նախընտրական պայքարի մտած քաղաքական ուժերի տեսակետները Արցախի խնդրի լուծմանն ուղղված: Համենայնդեպս, որոշ քաղաքական ուժեր առաջարկել էին մեզ հասկանալի եւ հավանական լուծումներ, սակայն, ընդհանուր առնմամբ հստակ դրված չէր Արցախի անկախության ճանաչման հարցը եւ հետագա քայլերի, առավել եւս՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վերջնական որոշման եզրահանգումն էր բացակայում:
Արտաքին քաղաքականության ծրագրերը եւս նորություններ չեն պարունակում, սակայն դրանք կներկայացնենք մեր ընթերցողներին՝ սեփական կարծիքը կազմելու համար:
«Ելք» – Արտաքին քաղաքականության բնագավառում. ա) Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք՝ միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որեւէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը (առողջական խնդիրներ ձեռք բերած նախկին ժամկետային ծառայողները կապահովվեն անհրաժեշտ ծառայություններով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով՝ շարունակական կրթությանը եւ զբաղվածությանը): բ) Կսկսվեն բանակցություններ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ: գ) Դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար: Դաշինքը համարում է, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակի խորը վերլուծության եւ Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով: դ) Կսկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման շուրջ: ե) Աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ: Կսկսվեն բանակցություններ ՀԱՊԿ շրջանակներում՝ անդամ երկրների՝ միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ: դ) Բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրների հետ արժանապատիվ եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար: ե) Միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար:
Նշյալ բոլոր տեսակետները կյանքի են կոչվում նաեւ այսօր: Իմիջիայլոց, նշենք, որ այս խնդիրն արդեն գրեթե լուծված է եւ օրերս համաձայնագիրը (ԵՄ հետ) արդեն նախաստորագրվեց, հաջորդ քայլերն էլ ընթացքի մեջ են: Continue reading
Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Քաղաքական 9 ուժեր են մասնակցում ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինենք, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում…
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություն է: Մեր պարագայում ես դեմ եմ երկրի կառավարման այս՝ խորհրդարանական ձեւին եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին գրել եմ եւ ասել մասնավոր ու պաշտոնական հանդիպումների ժամանակ: Եթե ավելի պարզ ու հակիրճ արտահայտվեմ, ապա խորհրդարանական կառավարումը մեր երկրին քաոսային իրավիճակի առաջ է կանգնեցնելու: Տա Աստված, սխալվեմ: Բայց, ցավոք, մասնագիտական վերլուծություններս ցույց են տալիս, որ ճիշտ է դուրս գալու «կանխատեսումս»: Հուսով եմ, որ այն իրապես խորհրդարանական չի լինի եւ կառավարման մեկ ընդհանուր՝ ուժեղ ձեռք կունենա:
Քաղաքական 9 ուժեր են մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինեմ, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում (Կոնգրես-ՀԺԿ-ն ունի, բայց՝ 2012թ. թվագրմամբ…): Դրա համար եմ ասում, կոմկուսը կարող էր ծրագիր չգրել: Իրենից լավ բոլորը գրել են. գրել են, որ ցանկանում են, որ առաջարկում են, որ պետք է անել, խոստումներ եթե տվել էլ են, ապա՝ կրկնում եմ, հռչակագրային, կամ էլ՝ մի քիչ հանքարդյունաբերությունից, մի քիչ թեթեւից՝ էլի գալով փոքր ու միջին ոլորտ: Բոլորն էլ շեշտը դրել են ՓՄՁ-ի զարգացման վրա, բայց դե սա էլ չեն զարգացնում: Ու բոլոր առումներով է այսպես. նախընտրական ծրագրերը նայում ես ու որեւէ հստակ խնդրի որեւէ հստակ լուծում չես տեսնում: Ավելի շատ խոսում են նրանից, ինչ ժողովրդին դուր կգա. հարկեր են իջեցնում, աշխատավարձ բարձրացնում: Թե որ հարկերը նվազեցնում են, աշխատավարձ ինչպե՜ս են բարձրացնելու: Ասում են՝ ստվերի հաշվին: Թե այդ ինչ ստվեր է, որի տեղը գիտեն, դա էլ չեմ հասկանում: Մի խոսքով, դասագրքային տնտեսագիտություն է մեր նախընտրական ծրագրերի տնտեսական բաժիններում: Կիրառական ոչ մի բան չեմ տեսել: Հատ ու կենտ:
Ինչեւէ, քանի որ նրանց համար տնտեսության զարգացումը ՓՄՁ-ից է կախված, տեսնենք, թե ինչպես են այդ ոլորտը զարգացնում:
ՓՄՁ զարգացում. սրանից խոսում են բոլորը, մեխանիզմներ առաջարկում քչերը
Սկիզբը՝ թիվ 10-ում
Փոքր ու միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից շատ է կարեւորվում: Մեր ՓՄՁ ոլորտի զարգացումը կարող է իրապես կենսական մեծ լիցք հաղորդել մեր տնտեսությանը՝ հետագա կայունացման համար:
Դատելով ընտրությանը մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերից, քաղաքական այդ 9 ուժերից միայն մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ՓՄՁ մասով ոչինչ չի նախատեսել: Մյուսները առանձին բաժնով կամ դրույթով անդրադարձել են դրան: Continue reading
Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի՞ – Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով եւ տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 2,5 հազար դեսանտայիններ, ինչպես նաեւ ռուսական օդուժի ու Սեւծովյան նավատորմի միավորումներ… Եվրատեսիլի հերթական հակահայ դրսեւորու՞մ, թե՞ հիմա էլ ուկրաինական ցուցակ հայ մասնակցի դեմ…
Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի
Ռուս-ուկրաինական հակամարտության ամենակտրուկ քայլը Ղրիմի միացումն էր Ռուսաստանին: Անգամ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ստեղծումն ու Կիեւից մեկուսացումը այդքան ճակատագրական ազդեցություն չունեցավ ուկրաինական խնդրի վրա:
Սա անսպասելի հանգուցալուծում էր նաեւ Թուրքիայի համար, որը դեռ Ուկրաինայի անկախության տարիներին ակնկալում էր Ղրիմի թաթարների միջոցով տիրել Սեւ ծովում ռազմավարական նշանակության ունեցող այդ թերակղզուն: Անգամ վերամիավորման հայտարարությունից հետո էլ Անկարան փորձեց շահարկել թաթարական թեման, սակայն թերակղզու թաթարների մեծ մասը քվեարկեց եւ կանգնեց Ռուսաստանի կողքին: Բայց միեւնույնն է, արդեն սահմանադրորեն էլ բռնապետություն դարձող Թուրքիան, իրեն «թուրքերի հայր» կարգած Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նպատակ է դրել ստեղծելու նոր օսմանական կայսրություն, որը պիտի ծավալվի ու հասնի «Մեծ Թուրան» կոչվածին… Պարզվում է՝ Անկարան նաեւ եվրոպական որոշ տարածքների վրա աչք ունի, բացի Բալկաններից, ինչը պիտի ծավալի հենց Ղրիմից դեպի արեւելք՝ եվրոպական ուղղությամբ: Continue reading
Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը… Գաղտնածեսեր Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանի սահմանամերձ հատվածում՝ Վայքի մարզում, Արցախում, Ջավախքում եւ Երեւանում…
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:
Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:
Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն: Continue reading
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Իրանի ժողովրդին՝ Նովրուզի՝ Նոր տարվա՝ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. առթիվ… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ հազարամյակների բովով անցած արիադավան-հեթանոս հայությանը եւ արիական ազգերին…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի՝ Նոր տարվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։
ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընտթաց զարգացում են ապրել՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնվեն եւ կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:
Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն եւ հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական ազգերին
Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը: Continue reading
«Մենք հաշվետու ենք» – 5 – Երեւանի կենդաբանական այգու արդիականացում… Կառուցվում են նոր ազատավանդակներ… Նախադպրոցական կրթություն… Դպրոցական կրթություն… Մշակութային եւ սպորտային օջախներ… Գրադարաններ… Համահայկական նվագախմբի առաջին ելույթը՝ ապրիլի 24-ին Երեւանում…
Սկիզբը՝ թիվ 7-10-ում
Երեւանի կենդաբանական այգու արդիականացում
Քաղաքապետարանի շարունակական ջանքերի շնորհիվ Երեւանի կենդանաբանական այգին դառնալու է բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային եւ զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության վայր՝ ժամանակակից չափորոշիչնեին համապատասխան:
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է 2017թ.։
Աշխատանքների արդունքում կթարմացվեն ազատավանդակները, կավելանան քայլուղիները, ընդհանուր օգտագործման ճանապարհները, հանգստի համար նախատեսված կանաչ տարածքները։
2016թ. մեկնարկել են նոր ազատավանդակների եւ նոր կարանտինի կառուցման աշխատանքները։
Կառուցվում են նոր ազատավանդակներ՝
– գայլերի եւ արջերի համար՝ տարածքի ներկայիս 1.250 քմ մակերեսը նախատեսված է հասցնել 5.550 քմ-ի,
– առյուծների համար՝ 2.950 քմ ընդհանուր մակերեսով, որից 385 քմ՝ որպես կենդանիների ձմեռային կացարան,
– թռչունների համար՝ 5.000 քմ մակերեսով, ազատավանդակը հնարավորություն է ընձեռելու այցելուներին հայտնվել թռչունների հետ նույն տարածքում:
Կառուցվում է նաեւ կենդանիների կարանտինի համար նախատեսված 632 քմ ընդհանուր մակերեսով 5 շինությունների համալիր՝ երկուական 100 քմ եւ 3-ական 144 քմ մակերեսով, որը հնարավորություն կտա նոր բերված կենդանիներին որոշակի ժամանակաշրջանում ադապտացնել բնակլիմայական միջավայրին եւ այնուհետ եւ միայն տանել կենդանաբնակ միջավայր: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Եվրաֆուտբոլ. Հայաստան-Ղազախստան՝ 2:0… Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակով… Արթուր Դավթյանը Հայաստանի 2017թ լավագույն մարմնամարզիկն է… Արթուր Թովմասյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր… 2 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից… Ուժային եռամարտ. Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն… Մարզական այլ լուրեր…
Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 20-րդ փուլի հանդիպումներըը: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում ընդունեց 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Եղանակային բարդ պայմաններում անցած հանդիպումը (2-րդ խաղակեսում մրցավարը 15 րոպեով ընդհատեց հանդիպումը՝ ձյունածածկ խաղադաշտը կարգի բերելու համար) ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:1: «Շիրակ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 37 միավորով մնաց 2-րդ տեղում: «Գանձասար-Կապան»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ 36 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում:
Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը վաստակել է 39 միավոր: Առաջատարը 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Արարատ»-ին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային խաղաշրջանում:
«Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Բանանց»-ին եւ հաղթեց, այստեղ էլ խոշոր հաշիվ գրանցվեց՝ 3:0: «Փյունիկ»-ն իր միավորների թիվը հասցրեց 33-ի եւ 3-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ի հետ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի: Իսկ «Բանանց»-ը շարունակում է 16 միավորով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ առաջ մնալով միայն «Արարատ»-ից:
Մրցաշարային աղյուսակը 20-րդ փուլից հետո.
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
- «Ալաշկերտ» 20 11 6 3 35 18 39
- «Շիրակ» 20 11 4 5 20 13 37
- «Գանձասար-Կապան» 20 11 3 6 24 15 36
- «Փյունիկ» 20 9 6 5 24 14 33
- «Բանանց» 20 4 4 12 15 31 16
- «Արարատ» 20 1 3 16 7 34 6
Առաջնության ռմբարկուներ` Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 9, Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)՝ 8, Վիուլեն Այվազյան («Շիրակ»)՝ 7
Հայաստան–Ղազախստան՝ 2:0
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-0: 2-րդ խաղակեսում (73-րդ րոպե) հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, 2 րոպե անց Ղազախստանի հավաքականի դարպաս գնդակն ուղարկեց Արաս Օզբիլիսը:
Նշենք, որ Ղազախստանի հավաքականը 2-րդ խաղակեսում (64-րդ րոպե) խաղում էր 10ֆուտբոլիստով: Սերգեյ Մալիյը 2 դեղին քարտ ստանալով՝ հեռացավ խաղադաշտից: Continue reading


