Monthly Archives: July 2017

Արեւմուտքը պիտի՛ հետաքննի եւ պատժի՛ Ադրբեջանին – Չպետք է մոռանալ, որ Թուրքիան «Իսլամական պետությանը» ահաբեկիչներ մատակարարելու հենակետ էր դարձել… Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու փաստը բացահայտվել է Բուլղարիայում…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում անդրադարձել էինք Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու խնդրին, որը բացահայտվել էր Բուլղարիայում: «Արմենպրես»-ը այդ մասին հարցազրույց էր հրապարակել բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի հետ («Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում», Արտակ Հայոցյան, «Լուսանցք» թիվ 27, 2017թ.):

http://www.hayary.org/wph/?p=6441Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…

http://www.hayary.org/wph/?p=6440Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան – EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ… Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները – Ինչպես ասում են՝ հին երգն են նորից երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել… Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում…

http://www.hayary.org/wph/?p=6437Բանակցել, բայց ինչի՞ շուրջ եւ ու՞մ հետ – Ինչպես սպասվում էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում անպտուղ էր… Հայաստանի նախագահն ասել է՝ ադրբեջանմական սադրիչ գործողությունների եւ պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին…

Բուլղարացի լրագրողի շատ կարեւոր հետաքննությունը բացահայտել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին 3 տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա եւ զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ… Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:

Իհարկե լրագրողի տեղեկությունները դեռ հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա, սակայն հասկանալի է, որ այն կարող է բացահայտվել, բայց քանի դեռ այդ աղբյուրն ունի տեղեկատվություն, կմնա գաղտնի: «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության եւ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ նամակագրությունը կից փաստաթղթերով ՝ զենքի գործարքների եւ թռիչքի եւ/կամ վայրէջքի դիվանագիտական ձեւակերպումների համար Բուլղարիայում ու եվրոպական շատ այլ երկրներում,- ասել է լրագրողը՝ հավելելով,- ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների»:   Continue reading

Հայաստանը կայացած պետություն է, կանգնած է իր ազգային եւ պետական շահերի թիկունքին – Պատմական փորձը՝ ազգային ծրագրահենք… Թերությունները չկոծկելը՝ բանակը զորացնելու միջոց… Հայկական բանակն է խաղաղության կարեւոր գործոնը… Իսկ բանակի վարկաբեկումը՝ անիմաստ զբաղմունք… Երբ դաշնակիցն է զենք վաճառողը թշնամուդ… ՀԱՊԿ-ն երբեւէ չի՞ հակասել մեր շահերին… Ալիեւի հետ՝ անիմաստ ու անաշխատանք հանդիպում… Ցածր նշաձողը տեղաշարժի չի բերի… Խորհրդարանականը կա, բայց անձն է շատ բան որոշում…

Պատմական փորձը՝ ազգային ծրագրահենք

Համաշխարհային քաղաքականության վայրիվերումների կամ տարածաշրջանային իրավիճակի սրացումների ժամանակ, տարբեր երկրների ղեկավարները կամ այլ պատասխանատու անձինք, հիմնականում  հարցազրույցների ձեւով ներկայացնում են իրենց պետության տեսակետները առաջնային հարցերի մասին, միաժամանակ ասում են բաներ, որոնք ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունեն, քան տվյալ պահից են թելադրված: Նույնն է անում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով արդեն քանիցս նշված ձեւով ներկայացրել է ոչ միայն մեր երկրի տեսակետները, այլեւ՝ կտրուկ հասկացրել է միջազգային հանրությանը կամ մեր հակառակորդներին, որ Հայաստանն այլեւս կայացած պետություն է, որ կանգնած է իր ազգային եւ պետական շահերի թիկունքին:

Հաճախ են մեր նախագահները կարեւորագույն ազգային ու միջազգային ասելիքն ասել՝ մարզային իբր հերթական այցի ժամանակ, սա էլ ընդունված ձեւ է… Օրերս Սերժ Սարգսյանը կրկին ընդգրկուն մի հարցազրույց տվեց, որտեղ բազմաթիվ հարցեր ստացան ազդեցիկ ու վերջնական պատասխաններ: Իսկ դրանք անչափ կարեւոր են մեր ներքին կայունությունն ու կազմակերպվածությունը ապահովելու եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:

Գոտեպնդող է, որ Սերժ Սարգսյանը կարողանում է կարեւոր արտաքին հարցերի նկատմամբ հետեւողականություն դրսեւորել ու մեր հակառակորդներին, որոշ առումներով՝ նաեւ թշնամիներին հասկացնել, որ Հայաստանի հետ սադրանքներն ու ընդհարումները առանց պատասխանի չեն մնալու, ավելին՝ մեր զինուժը ոչ միայն համարաժեք, այլեւ անիրավաչափ պատասխաններ կտա՝ ըստ իրավիճակի թելադրման:   Continue reading

Մարդու իրավունքների եւ ազատությանն առնչվող բանաձեւ՝ ընդդեմ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Բելառուսի… Արցախը նախագահ ընտրեց՝ ի հեճուկս Ադրբեջանի – Բակո Սահակյանը վերընտրվեց Արցախի նախագահ… Հայաստանը շարունակում է օգնել Սիրիային – Դամասկոսում տեղի է ունեցել մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը…

Բանաձեւ՝ ընդդեմ Ադրբեջանի

ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր կոմիտեն աջակցել է բանաձեւի նախագիծը, որը քննադատում է Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում մարդու իրավունքների եւ ազատությանն առնչվող վիճակը:

Նստաշրջանը տեղի է ունեցել Մինսկում: Հակաադրբեջանական բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել 31, դեմ՝ 17 պատվիրակներ, 17-ը ձեռնպահ են մնացել:

Արեւելյան Եվրոպայում իրադրության շուրջ բանաձեւի նախագծում անհանգստություն են հայտնել «ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական խախտման, ինչպես նաեւ քաղաքական, քաղաքացիական հասարակության, լրագրողների, ազատության պաշտպանների եւ Ռուսաստանում, Բելառուսում ու Ադրբեջանում ընդդիմության ծանր դրության հետ կապված»:

Բանաձեւի հեղինակն է շվեդ պատգամավոր Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը: Դեմ են եղել միայն Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչները: Քննադատելով փաստաթուղթը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչը կոչ է արել օբյեկտիվ վերլուծություն անել եւ ամբողջ Արեւելյան Եվրոպայում ուշադրությունը չկենտրոնացնել մի քանի պետության վրա: Նրան աջակցել է Ադրբեջանի ներկայացուցիչը՝ նշելով, որ Արեւելյան Եվրոպան միայն 3 երկրից բաղկացած չէ:

Քրիստիան Հոլմ-Բարենֆելդն ի պատասխան ասել է, որ խոսքը այդ երկրներում ժողովրդավարության խնդիրներին է առնչվում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:   Continue reading

Ռուսական հերթական բլթոց՝ ռազմավարական գործընկերոջ ականջին – Բայց էլ ի՞նչ հայ-ռուսական բարեկամական հանդիպում՝ առանց բլթոցի, այն էլ՝ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու… Հայ-ամերիկյան ներդրումային գործակցություն – Կողմերը վստահ են, որ եղած հարթակներն օգտագործելով՝ կարելի է նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին…

Ռուսական հերթական բլթոց՝ ռազմավարական գործընկերոջ ականջին

Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Շնորհավորելով  Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, Վյաչեսլավ Վոլոդինն ասել է. «Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է» եւ հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն ու կխորանան:

ՀՀ ԱԺ նախագահը եւս խոսել է մեր երկրների բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է, որ այս տարին «հայ-ռուսական դարավոր հարաբերությունների նորագույն ժամանակներում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:

Քննարկել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ:

Բայց էլ ի՞նչ հայ-ռուսական բարեկամական հանդիպում՝ առանց բլթոցի…

Վերջերս Ռուսաստանում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել այդ երկրում աշխատող հայերի համար:  Այս մասին ասել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին:   Continue reading

Մեկ տարի անց.- նախորդ տարվա հուլիսի 30-ին զինված ներխուժում եղավ Երեւանի ՊՊԾ գունդ… Հերոսնե՞ր, թե՞ ահաբեկիչներ – Այս հարցը կստանա՞ իր իրական հստակ պատասխանը… Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ, զինված հեղաշրջման փորձ եղավ…

Մեկ տարի առաջ՝ 2016թ-ի հուլիսի 17-ին 31 զինված անձինք գրավեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը: Զինված խմբավորման ղեկավարները հայտարարեցին, թե իրենք դիմել են «զինված ապստամբության» ճանապարհով «ժողովրդական ընդվզման», քանի որ դա են համարում «ազգի ու երկրի փրկության միակ տարբերակը»… Ապա ժողովրդին կոչ հղեցին միանալ իրենց:

Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, առաջին րոպեներին արդեն զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ով իրեն դրսեւորեց որպես իրական մարտիկ, ոստիկան եւ մինչեւ վերջին փամփուշտը պաշտպանեց պետության կողմից իրեն վստահված տարածքը: Արթուր Վանոյանը ազատամարտիկ էր եղել, նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին էր գնացել օգնության մեր երիտասարդ զինվորներին եւ գիտեր, թե ինչ է նշանակում պաշտպանել իրեն վստահված սահմանը կամ պետական կառույցը…

Հուլիսի 30-ին գրավված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, ով նույնպես եկել էր կատարելու իր պարտքը՝ մայրաքաղաքում զինված բախումներ թույլ չտալու համար:   Continue reading

Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա – Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները… Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները…

Հայաստանում մեկնարկած մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին «Լուսանցք»-ն անդրադարձել է: Նկատենք նաեւ, որ ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով սահմանափակուններ կան: Մինչդեռ, մշակելի հողակտորները կտրտված են, դրանց չափերը տարբեր են, մշակաբույսերը բազմազան, իսկ սա նշանակում է, որ գյուղտեխնիկայի հավաքակազմի միջոցներն էլ պետք է բազմազան լինեն: Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները: Բացի այդ՝ հողատարածքների միավորումը կամավոր է սահմանված, ուստի հողերի խոշորանալուն կարող ենք երկար սպասել:

Ինչեւէ, գյուղտեխնիկայի առավել լայն տեսականի էր պետք ունենալ: Լուծումը, ըստ գործադիրի, գտնված է. կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան: Գործը կազմակերպելու համար «Իդաս» ընկերությունը առաջարկ է ներկայացրել, որը դրական եզրակացություն է ստացել: Կայանն արդեն ինքը որակյալ ծառայություններ կմատուցի գյուղացիական տնտեսություններին:

Նաեւ՝ մեր երկրում գյուղտեխնիկայի մասնագիտացված շահագործող կառույցներ չկան, որոնք հնարավորություն կտան գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին ստանալ համեմատաբար մատչելի եւ որակյալ ծառայություններ: Բացի այդ՝ բոլորը չէ, որ կարող են ֆինվարձակալությամբ գյուղտեխնիկա ձեռք բերել:   Continue reading

ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել… Նավթը գնանկում է ապրում… Արտահանման մասնաբաժինը՝ 45 տոկոս… Արցախի թոթը, մեկ էլ՝ գինին ու ձկնկիթը… Նաեւ՝ մանրատախտակն ու գորգերը… Արցախից ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Ճապոնիա, Բելգիա արտահանվում է կոնյակ, գինի, օղի, պահածոներ, հյութեր, մսամթերք, գորգեր, մանրատախտակ…

ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել

CNN-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգների Ռազմածովային նավատորմը Պարսից ծոցում հաջողությամբ փորձարկել է նոր լազերային զենք, որի համակարգը (LaWS) տեղակայված է եղել USS Ponce ռազմանավի վրա:

Նավապետ Քրիսթոֆեր Ուելսը հայտարարել է, որ այս զենքը փամփուշտից ավելի հստակ է նշանակետին խփում: Այն նեղ մասնագիտացված զենք է, որը կարող է օգտագործվել մի շարք նպատակներով:

Նորագույն զենքն ունակ է խոցել նույնիսկ լույսի արագությամբ ընթացող օբյեկտներ: Այն 50 հազար անգամ ավելի հզոր է միջմայրցմաքային բալիստիկ հրթիռից:

Ի դեպ փորձարկման ընթացքում որպես թիրախ օգտագործվել  է անօդաչու ինքնաթիռ: Սա հարվածից հետո ընկել է ծովը:

CNN-ը նկատում է, որ զենքը գործել է ամբողջովին անձայն եւ աներեւակայելիորեն արդյունավետ:

Նավթը գնանկում է ապրում

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առեւտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են:
Continue reading

Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել – Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ… Սեւանա լիճը փրկելու համար մնացինք ՅՈւՆԵՍԿՕ-ի՞ հույսին – գործադիրին չեն հետաքրքրել բնական (էկո) համակարգին սպառնացող այն վտանգները, որոնք հետեւելու են այդ 100 մլն-ով ավելի ջրառին…

Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել

Ուզում եմ մի բանի մասին խոսել, որ նորություն է, եւ շնորհակալ կլինեմ, եթե «Լուսանցք»-ի էջերում գրվի այդ մասին:

Ուզում եմ խոսել ֆասցիոլյոզ մակաբույծի մասին՝ վերջում բացատրելով պատճառը:

Այս մակաբույծները լինում են երկու տեսակի՝ սովորական  ֆասցիոլյոզ եւ ֆասցիոլյոզ հսկա: Սրանք պատկանում են տափակ ծծաճիճուների դասին:

Այս երկու մակաբույծները տարբերվում են չափերով: Սովորական ֆասցիոլյոզն ունենում է տափակ, պարկի նման ձեւ՝ 8-12 մմ լայնությամբ եւ 20-30 մմ երկարությամբ: Իսկ հսկա ֆասցիոլյոզի երկարությունը 33-70 մմ է, լայնությունը՝ 5-12 մմ: Լինում են արական եւ իգական սեռերի, ունենում մարսողական, արտաթորման եւ նյարդային օրգաններ:

Հիմնականում տեղավորվում են լյարդի, լեղապարկի ծորաններում: Որպես մակաբույծներ՝ վարակում են հիմնականում խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին (կովեր, այծեր, ոչխարներ, երբեմն նաեւ՝ խոզեր, ձիեր եւ այլն): Մարդիկ հազվադեպ են վարակվում, բայց վարակվում են: Այս մակաբույծների կղկղանքում եղած ձվերն ընկնելով մարդու կողմից օգտագործվող կանաչեղենի վրա, վատ լվանալու եւ այլնի հետեւանքով, անցնում են մարդու ստամոքս, լեղապարկ, լեղածորաններ եւ լյարդ: Վարակվածը կորցնում է քաշը: Այս մակաբույծները առաջացնում են բորբոքումներ, հաճախ փակում են լեղապարկի ծորանները, քայքայում լյարդը, առաջացնում ցեռոզ ու բերում մահվան: Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ:

Մարդկանց՝ այդ մակաբույծներով վարակվածությունը հայտնաբերելու ոչ մի միջոց առայժմ չկա: Կենդանիների համար կա արդյունավետ բուժում, որը կատարվում է  քառաքլոր ածխաթթվի ջրային լուծույթը բերանը լցնելու միջոցով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր 1 կգ կենդանի զանգվածին՝ 1 մլ չափը՝ գառների համար եւ 2 մլ չափը՝ ոչխարների համար:   Continue reading

Սիրատոն՝ Աստղկան ծիսական անուշեղենով – Հայ արիները նշում են Վարդավառը… Տոնը կսկսվի սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը… Գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է…

Այս տարի հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչեւ հուլիսի 23-ի երեկո: Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում՝ Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:

Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:

Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: ՀԱՄ քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:

Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի եւ ուրցի թրմաջրերով լի  5-ական սրվակներից կազմված ծաղկաձեւ շղթաներ եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական թիվ չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական ակումբային ֆուտբոլի անհեռանկար ապագան… Մխիթարյանը գոլ խփեց Մովսիսյանի թիմին… «Թումո»-ն հասավ ԱՄՆ… 5 կմ գունազարդ վազք՝ հանուն մարզական մշակույթի… ՀՀ նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները… Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում… Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ջրացատկի, հեծանվասպորտի, ձյուդոյի, շախմատի եւ այլ մարզական լուրեր…

Հայկական ակումբային ֆուտբոլի անհեռանկար ապագան

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը հիանալի հնարավորություն ուներ Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար, ինչը նոր հաջողություն կարձանագրեր հայկական ակումբային ֆուտբոլում:

ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:

Որակավորման1-ին փուլում Անդորայի չեմպիոնին հաղթահարելուց հետո, «Ալաշկերտ»-ը հայկական 4 թիմերից միակն էր անցել որակավորման 2-րդ փուլ: Եվ շատ հաջող էր անցկացրել առաջին խաղը Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի հետ՝  հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) խաղալով:

Պատասխան հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 18-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, եւ շատերի կարծիքով «Ալաշկերտ»-ն անցնելու էր որակավորման 3-րդ փուլ, քանի որ միայն դարպասն անառիկ պահելով, արդեն կհաղթեր երկու խաղերում:

Անգամ նշվեց, թե ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելուց հետո թիմն ուժերը կչափի Չեխիայի ուժեղ թիմերից մեկի՝ Պրահայի  «Սլավիա»-ի հետ:

Բայց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման այս փուլի պատասխան խաղն ավարտվեց «Ալաշկերտ»-ի անսպասելի պարտությամբ՝ 1:3։

Մխիթարյանը գոլ խփեց Մովսիսյանի թիմին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին աչքի ընկավ ստուգողական խաղում:

Ամերիկյան Սոլթ Լեյքում կայացած հերթական ստուգատեսում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց տեղի «Ռեալ»-ի հետ եւ 2:1 հաշվով առավելության հասավ:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց դաշտի տերերի ֆուտբոլիստ Լուիս Սիլվան: Հանդիպման 29-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ առաջին խաղակեսի վերջում մանչեսթրցիների նորեկ Ռոմելու Լուկակուն խփեց 2-րդ հաղթական գոլը:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլտ Լեյք»-ում, այդ հանդիպմանը չէր հայտավորվել եւ հայ ֆուտբոլիստների հանդիպումը խաղադաշտում չկայացավ:

Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթեց իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներին:

Հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան Հյուսթոն քաղաքում: «Կարմիր սատանաները» 2 գոլերն էլ հեղինակեցին 1-ին խաղակեսում: Աչքի ընկան թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն եւ Մարկուս Ռեշֆորդը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում եւ աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ (2-րդ գոլի փոխանցման հեղինակն էր): Երկրորդ կեսի 63-րդ րոպեին նա փոխարինվեց:

Սույն խաղարկության հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հուլիսի 24-ին: Այդ օրը անգլիական ակումբը Սան Ֆրանցիսկոյում ուժերը կչափի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալ»-ի հետ:   Continue reading

Սիրատոն՝ Աստղկան ծիսական անուշեղենով – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նշում են Վարդավառը…

Այս տարի հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ Վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչեւ հուլիսի 23-ի երեկո: Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում‘ Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:

Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:

Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: Հայ Արիական Միաբանության քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:

Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի եւ ուրցի թրմաջրերով լի 5-ական սրվակներից կազմված ծաղկաձեւ շղթաներ եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 27-ի (460) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Որակով արվեստի հետ պիտի մատուցել նաեւ բարոյա-հոգեբանական որակներ – Ովքեր են փորձում ապականել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը – Ընդ որում, 2 ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն՝ դրանք կարող են դիտել նաեւ մինչեւ 18 տարեկան անձինք՝ անչափահասները՝ սա ինչպես սահմանադրական, այնպես էլ պարզ մարդկային օրենքի՝ իրավունքի ու պարտականության ոտնահարում է.- «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց… Եվ մեկնարկեց բողոքի ցույցով… «Դժբախտ» միասեռականների «դժվարին» օրերի կուտը… Ձեր պատկերացրած եւ մեր իրական Հայաստանը տարբեր են… Հայի բարոյականության դեմ բողոքավորները… Չդիմացան ՓԻՆՔ-երը… Շուրջ 100 հասարակական կազմակերպություններ դեմ են անբարոյականության ցուցադրական քարոզչությանը

2. Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…

3. Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան – EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ… Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները – Ինչպես ասում են՝ հին երգն են նորից երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել… Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում…

4. Երբ ցանկալին իրականություն է ներկայացվում – Ադրբեջանի սուտն ու սադրանքը անսպառ է… Սա հավաստում է, որ Ադրբեջանն ի զորու չէ բանակցել խաղաղության շուրջ եւ հայկական կողմը պետք է շարունակի ամրապնդել հայկական բամակը ինչպես ներսից, այնպես էլ դրսից՝ սպառազինության ժամանակակից միջոցներ ձեռք բերելով…

5. Բանակցել, բայց ինչի՞ շուրջ եւ ու՞մ հետ – Ինչպես սպասվում էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում անպտուղ էր… Հայաստանի նախագահն ասել է՝ ադրբեջանմական սադրիչ գործողությունների եւ պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

– http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

– http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380 – Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

6. Մեր սովետական գյուղտեխնիկան – Մինչդեռ 1992թ. ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը – Ինչպե՞ս շտկել իրավիճակը… 1. Ինչ տարբերակներ է առաջարկում պատկան մարմինը… 2. Պետական աջակցության ինչ պայմաններ են առաջարկվում… 3. Որոնք են պետական աջակցության ռիսկերը…

7. Ագոպյան երաժշտության դրոշմը – Նոր բան ստեղծելն այսօր շատ դժվար է, ամեն ինչ կա արված-ստեղծված – Մարդկանց դժվար է զարմացնել, բայց արի ու տես՝ Ֆրեդ Ազիլազյանին հաջողվեց… Նա պատրաստվում է մեծ ազգային մենահամերգի՝ հստակ նախանշված ծրագրեր էլ ունի (Լիանա Դավթյան, Հայաստան-Ֆրանսիա)…

8. Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի… «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են… Հայտնի են նաեւ «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները… Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել… Մշակութային, սպորտային եւ կրթական անցուդարձ Ջավախքում… «Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային փառատոնում… «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը – Հաջորդ «Ավրորա»-ն՝ 2018-ի հունիսին… Հայաստանի ձեռքբերումները բարձր են գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում… Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ…

9. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայում՝ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ… Նախագահն ու քաղաքապետը՝ շախմատային դիրքերում… Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն… Հայ մարզիկները՝ Ֆրանկոֆոնիայի խաղերին… Հայաստանը կմասնակցի Եվրոպական օլիմպիական փառատոնին…«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը… Հայաստանից 3 մասնակից՝ շախմատի աշխարհի գավաթում… Ֆուտբոլ, բասկետբոլ, սամբո, ըմբշամարտ, լողափնյա վոլեյբոլ, շախմատ եւ մարզական այլ լուրեր…

Որակով արվեստի հետ պիտի մատուցել նաեւ բարոյա-հոգեբանական որակներ – Ովքեր են փորձում ապականել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը – Ընդ որում, 2 ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն՝ դրանք կարող են դիտել նաեւ մինչեւ 18 տարեկան անձինք՝ անչափահասները՝ սա ինչպես սահմանադրական, այնպես էլ պարզ մարդկային օրենքի՝ իրավունքի ու պարտականության ոտնահարում է.- «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց… Եվ մեկնարկեց բողոքի ցույցով… «Դժբախտ» միասեռականների «դժվարին» օրերի կուտը… Ձեր պատկերացրած եւ մեր իրական Հայաստանը տարբեր են… Հայի բարոյականության դեմ բողոքավորները… Չդիմացան ՓԻՆՔ-երը… Շուրջ 100 հասարակական կազմակերպություններ դեմ են անբարոյականության ցուցադրական քարոզչությանը…

«Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց

Երեւանում 14-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ինչպես բոլոր տարիներին, այս անգամ եւս փառատոնի մեկնարկն ազդարարվեց ծիրանօրհնեքով: Ապա փառատոնի շրջանակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, բացվեցին հայտնի ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը: Այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, նաեւ պաշտոնյաներ, կինոգործիչներ:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը, որի 90-ամյակը լրանում է այս տարի: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նախապես տեղեկացրել էր այս մասին: «Մենք ուզում ենք անպայման պատճաշ ներկայացնել մեր հայկական կինոն մեր փառատոնի հյուրերին, ովքեր  գալիս են Հայաստան՝ ճանաչելու նաեւ հայկական մշակույթն ու կինոն: Մեր ընտրած ձեւաչափն է՝ համր ֆիլմը ներկայացնել կենդանի  երաժշտությամբ»,- ասել է նա: Կինոնկարը պատմում է Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին, որը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Այն ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ կինոնկարի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:

Փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի՝ ավանդական դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին ու կինոսեր հանրությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները զուգորդվում են վարպետության դասերով:

Փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին: Կփակվի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017թ.) ֆիլմով: Հայկական ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Այս ֆիլմը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Բայց դա ընդամենն առիթ է, որպեսզի ռեժիսորը, վավերագրողը  խորանա այդ թեմայի մեջ, վերծանի եւ էկրան բարձրացնի բոլոր վերապրածների  դոկումենտալ կադրերը, խոսի այն մարդկանց, ռեժիսորների հետ, ովքեր արդեն նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր, եւ ոչ միայն հայ ռեժիսորների: Իսկապես, այս ֆիլմը միջազգային կինոհանրության կողմից Ցեղասպանության թեման վեր բարձրացնելու եւ տարածելու շատ յուրահատուկ նմուշ է»,- նշել է Սուսաննա Հարությունյանը:   Continue reading

Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…

Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ…

Երբ հեքիաթներում, որոնք իրական կյանքից վերցրել եւ ավելի մատչելի նորից կյանք են մտցրել, բարին հաղթում է չարին, բոլորը տրամաբանական եւ արդար են համարում: Երբեմն բարին պետք է համբերատար գտնվի, քանի որ չարի պարտությունը կամ պատիժը լինում է նախ Երկնային, ապա նոր հաջորդում է Երկրայինը…

Հիմա Հայաստան-Արցախ եւ Թուրքիա-Ադրբեջան՝ բարու եւ չարի պատմության մեջ հայկական երկու հատվածները շատ երկար սպասեցին Երկնային արդարության վճռին, քանի որ Տիեզերական Ձմեռ էր, ինչը առավել նպաստավոր է չար ուժերի համար եւ… արեւապաշտ հայերը պիտի սպասեին Տիեզերական Գարնան զարթոնքին: Եվ արդեն Երկնային վճիռն ուժի մեջ է մտել, ինչը կյանքի է կոչել Երկրային արդարությանը…

Հայաստան-Արցախ եւ Թուրքիա-Ադրբեջան զույգերում չարի պատիժն անխուսափելի է այլեւս, Երկնային վճիռները երկրում չեն քննարկվում…

Տարածաշրջանում շուտով կգործի Հայաստան-Արցախ տեսլականը միայն, ինչը մասնատման ու ապա ոչնչացման կտանի Թուրքիա-Ադրբեջան արհեստական շինությունները, որ պետություն են հորջորջվում, որոնցից առաջինը մի քանի հարյուր տարվա, իսկ մյուսն ընդամենը հարյուր տարվա կյանք ունեն, այն էլ ոչ իրենց հայրենի տարածքներում ստեղծած…

Իհարկե, հնարավոր են արհեստական նոր միջամտություններ, որոնք միայն ժամանակավոր հաջողություն կարող են գրանցել, այդ թվում՝ երբեւէ չգոյ Քուրդիստանի ստեղծումը Արեւմտյան Հայաստանի տարածքում, ինչը պարզապաես կործանման է դատապարտված դեռ չստեղծված վիճակում…

Հայկական լեռնաշխարհում երկար ժամանակ տնօրինելու են միայն լեռնաշխարհի բնիկները՝ հայերը, Արեգակնային Համակարգի Գարուն, Ամառ, Աշունը ավելի քան 15 հազար տարի արեւ են սփռելու արեւապաշտ հայերի եւ արիական մյուս ազգերի գլխներին, մինչեւ հաջորդ մի քանի հազարամյա Երկնային Ձմեռը…

Եվ երբ երկրային լեզվով ասած՝ հայերիս կոչ են անում համակերպվել եւ ապրել թուրքերի ու ադրբեջանցիների հետ կողք-կողքի, որպես հարեւաններ, քանի որ այլ ելք չկա, ապա դա հասկանալի կոչ է միայն խառնարյունների, գենապիղծների եւ խառնակչության հետեւորդների համար:

Ոչ մեկը չի համաձայնի, որ իր պապական տուն մտած եւ տան մեծ մասը զավթած քոչվորները, որ տափաստանների անհայրենիք ու խառնագեն թափթփուկներ են, հավերժ մնան իր տանը եւ ապականեն նաեւ սերունդների ապագան: Հայը եւս չի համակերպվի: Հայի ոչ մի սերունդ թուրքին եւ ադրբեջանցուն հարեւան չի ճանաչի… այդ երկու արհեստածին երեւույթները հայի հարեանները կլինեին մի դեպքում, եթե Հայաստանի սահմանները մինչեւ ալթայներ հասնեին…

Արցախը՝ Ադրբեջանի, իսկ Հայաստանը՝ Թուրքիայի հակապատկեր են միանշանակ… եւ ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել: Դրական եւ բացասական գործառույթները ինչպես բնության մեջ, այնպես էլ մեր կյանքում տարբեր են եւ անհամատեղելի… Եվ մենք բազմիցս են ասել, որ հայի եւ թուրքի համատեղ կեցությունն անհամատեղելի է…

Նրանք փորձեցին մեզ հեռացնել մեր աստվածատուր երկրից, ապաեւ՝ ցեղասպանել վերջնականապես, բայց ի փառս հայ գենի՝ չկարողացան… Դրա համար նրանց մի քանի հազարամյակ էր տրված՝ մի ամբողջ Տիեզերական Ձմեռ… Իսկ մեզ՝ հայերիս, ավելի քան 15 հազար տարի է տրված՝ Տիեզերական Գարնան, Ամռան եւ Աշնան ժամանակներում…

Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում

Այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը

Առավել հաճախակիացել են արեւմտյան ու ռուսաստանյան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների այցերը Արցախ: Եվ բոլորն են փոխում են կարծիքները՝ ավելի դրական մոտենալով հիմնախնդրին: Մի քանի օրինակ բերենք՝ համոզելով, որ Արցախի եւ Ադրբեջանի քաղաքակրթական արժեքները բացարձակապես տարբեր են:  Continue reading

Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան – EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ… Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները – Ինչպես ասում են՝ հին երգն են նորից երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել… Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում…

Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան

EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ: «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտության սրացման մասին փաստող վերջին դեպքերը, որոնք, ցավոք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար, քանի որ մենք հավատում ենք խաղաղության եւ փոխըմբռնման արժեքներին: Այդ առիթով, մենք մեր ցավակցությունն ու զորակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ ընկերներին:

Զահրա Գուլիեւան եւ նրա տատիկը՝ Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով գրանցված վերջին լարվածության հերթական զոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապես քննադատվում է Ժնեւի Կոնվենցիայով, եւ ինքնին համարվում է պատերազմական հանցանք)՝ վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին:

Այս երկու անունները ավելանում են հայ եւ ադրբեջանցի բոլոր այն զոհված քաղաքացիական եւ զինվորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրության անտարբերության եւ ձախողման հետեւանքով, քանի որ չեն կանխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:

Անցյալ տարվա «քառօրյա պատերազմին» հաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց համաձայնություն տալ ԵԱՀԿ ՄԽ մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման առաջարկին, ինչի հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչությունը եւ մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիվությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, այլեւ ակտիվացրեց սադրիչ գործողությունները:

Սա Բաքվի պատասխանն է երկրի ներսում մարդու իրավունքների խախտումների եւ մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ արտաքին քննադատություններին եւ ճնշումներին, ինչպես նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը:

Մենք կոչ ենք անում անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, եւ վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա՝ տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա միակ ուղին է՝ դադարեցնելու երկու կողմերի շրջանում քաղաքացիական եւ զինվորական անձանց հետագա հնարավոր մահվան դեպքերը:

Մենք նաեւ կոչ ենք անում Եվրոպական Միությանը ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ առկախելով քաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ առ այն, քանի դեռ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ ոտնահարել մարդու իրավունքները:   Continue reading