,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 31-ի (336) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223 

(1. https://www.facebook.com/armenuhi.melqonyan ;  2. https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timeline ; 3. http://pressa.ru/ru/magazines/lusantsklusantsk#/ ;         4. http://my.mail.ru/list/lusantsk/):

1. Ազգայնականության համեմատականներ.- Ծագման գիտակցումն է գիտակցությունը սնում… Հայ ազգայնականը նախ հայ է՝ հայ մարդ, հետո նոր՝ համամարդ… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Գառնո տաճարի դեմ ճղճիմ քայլը նա՛եւ Հայաստանում հեթանոսություն-քրիստոնեություն առճակատման մի նոր դավադիր փորձ կարող է լինել… Գժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցում… Ադրբեջանը հերթական խարդախությունն է արել…

3. Արցախը՝ միակ ինքնավերահսկվող հակամարտ վայրը – Առաջնային պետք է դիտել նաեւ սահմանային հատման կետերում վերահսկողության ուժեղացումը եւ խստացումը, գյուղերի բնակչությանը զինելու խնդիրը…

4. Ոչ ոք չի բաժանի Հայաստանն ու Արցախը – Արեւմուտքի ու Արեւելքի հետ Հայաստանը փորձում է քայլել հավասարակշիռ փոխլրացնող քաղաքականությամբ, ինչը կայուն քաղաքական գիծ է այս իրավիճակում…

5. Փաստը գործոն է, գործոնն էլ՝ գործիք – Հայը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկն է, եւ այս դիտարկմամբ դեռ հարց է, թե հակամարտությունը որ տարածաշրջանում է իրականում, ինչն անտեսված է միջազգային ասպարեզում…

6. ԱՄՆ-ում կա եւ՛ ռասիզմ, եւ՛ խտրականություն, եւ՛ բազմաթիվ հակասություններ – Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում… Նախարարը մեղավոր չէր ամուսնալուծությունների հարցում…

7. ԵՏՄ օրենքները.- Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի… Գոնե այս անգամ… Փնտրել ես, գտել ես ո՞չ – Ասում են թուրքական որեւէ ընկերության շինարարության թույլտվություն չի տրվել…

8. Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 5-րդ. ամփոփում) – Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից եւ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

9. Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 1-ին) – Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հանրության հետ…

10. Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ դդումով ճաշ… Խզբզոցը հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն, իսկ հայ դաշնակահարները հաղթեցին Թուրքիայում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հատվածներ՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Ծագման գիտակցումն է գիտակցությունը սնում» հոդվածից («Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.).-

…Սա եվրոպական ազգայնականությանը այլ հարթություն է տեղափոխում՝ անդիմագիծ ու երեւութական: Ռուսական (ավելի ճիշտ՝ ռուսաստանյան) ազգայնականությունը կտրված է իր արմատներից եւ դժվար թե վերագտնվի… Սրանք հեռու են իրական-արմատական ազգայնականությունից, որ նաեւ բնապաշտական հավատով է առաջնորդվում… 

…Իսկ մենք հեռացել ենք ոչ միայն մեր ինքնության ընկալումից, այլեւ ակնկալում ենք այդ ընկալումը սովորել օտարից: Մենք կրկնակի խաբված ենք այսօր՝ չգիտենք, թե ով ենք իրականում եւ մեզ մատուցում են այն, ինչպիսին օտարն է ցանկանում տեսնել մեզ ապագայում:

Այդ օտարը նաեւ թշնամի է: Քանզի բարեկամը բարին կամենալով՝ կասեր ճշմարտությունը: Իսկ այդ ճշմարտությունը այլ հայացքներ կտար հային, այլ նպատակներ, արարչադիր առաքինություններ ու… տիեզերական առաքելություն: Հայը կիմանար, որ քաղաքակրթություն ասվածը շատ հեռու է այսօրվա Արեւմուտքից ու Արեւելքից, Հյուսիսից ու Հարավից: Որ Երկրագունդը պտտվում է Հայկական լեռնաշխարհի շուրջ, իսկ մարդկության փրկությունը՝ հայի առաքելության… 

Հայ ազգայնականությունը երբեք այլատյաց եւ խաբկանքի հետեւորդ չի եղել, եւ այսօր էլ չի դարձել այդպիսին, չնայած աշխարհի կարգերն են այսօր այդպիսին: Հայաստանում ազգայնականությունը հաճախ են շփոթում ազգայնամոլության հետ, բայց դա ճիշտ չէ: Հասկանալի է, բայց՝ ոչ իրավացի: Հասկանալի է, քանզի աշխարհի ազգայնականությունն առավելապես սին է ու սարքովի, եւ այլոց բարքերը, անգաղափար ու ազգամերժ կարգերը դատելով չէ՝ որ հայ ազգայնականին պետք է մերժել…

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Ամփոփելով նշենք, որ ազգայնականությունը ոչ միայն քաղաքական ու հանրային, այլեւ լեզվա-կրթական ու մշակութային, բարոյական ու հոգեւոր ուղղություն է, առանց որի ազգերը եւ անհատները գնում են ինքնակործանման՝ ապազգայնացման ու այլասերման: Ուստի՝ ազգայնականությունը ազգի ու անհատի ինքնապաշտպանական թաղանթն է, որն ինքնության հաստատմամբ էանում եւ ձգտում է Բարձրյալին…

Ազգայնականությունը նաեւ կեցակարգ է ու առօրյա, որ երջանկացնելուն զուգահեռ պահանջում է սեր եւ առաքինություն, ազատություն եւ արդարություն՝ միշտ եւ ամենուր:

Խիստ բնական է՝ որքան իրավունքայնքան պարտականություն հասկացությունըբայց ազգայնականությունը առավելապես պարտավորություն է քան իրավունք: Ազգայնականը սիրում է իր ազգն ու հայրենիքը առանց նախապայմանների եւ իրավիճակի թելադրման:

Հայ ազգայնականն այս ամենի պաշտամունքը կրում է ի՛ր ազգի եւ ի՛ր հայրենիքի տեսլականներում: Հայ ազգայնականը նախ հայ է՝ հայ մարդ, հետո նոր՝ համամարդ: Հայ ազգայնականի մարմինը, միտքն ու հոգին մեկ եռահամակարգ գեն է, որը ծինաբանորեն ունի հայկական լեզվամտածողություն: Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է, եւ հայ ազգայնականը պիտի մտածի հայերեն, խոսի հայերեն, ապրի ու գործի հայորեն, մահն էլ դարձնի հայանպաստ ու միանա հայի հոգե-ոգեղեն աշխարհներին…

Եվ ովքեր ազգայնականությունը խառնում են (դավադիրների մասին է խոսքը) ազգայնամոլության հետ, կամ հայ ազգայնականին օտարի գաղափարակերի չափանիշներով են ճանաչում, այլեւս պիտի մտածեն, թե ում են շարունակում ծառայել…

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Բոլորին է հայտնի, որ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստեղծեցին համաշխարհային գաղտնի ուժերը եւ իրենց մասոնական կադրերով երկբեւեռ աշխարհի կարգերը հաստատեցին ամենուր: Եվ հենց նրանց ծրագրերում էր ռուսականի, սլավոնականի սպանդի գաղափարը: ԱՄՆ-ն այսպես, թե այնպես խառնագեն ու անդեմ երկիր էր, ինչից որոշակի խուսափել էր Ռուսաստանը: Բայց… Ներկա ՌԴ-ն այլեւս նախկին Ռուսաստանը չէ:

Այժն նույնը եվրոպական ու ասիական (համաշխարհային գործընթաց է) ազգային երկրներում են նախաձեռնել հայտնի գաղտնի ուժերը: Իզուր չէ, որ Եվրոպայում սկսվում են աշխուժանալ անկախական շարժումները, ինքնության վերաբացահայտումները: Եվ կռիվը ճակատագրական է լինելու բոլոր կողմերի համար:

Մեծ Բրիտանիայում շոտլանդացիները չեն նահանջելու, գուցե պայքարը վերսկսեն նաեւ իռլանդացիները: Իսպանիայում բասկերն ու կատալոնացիները, Գերմանիայում՝ բավարացիները, եւ այսպես շարունակ: Նման խնդիրներ ունեն նաեւ Բելգիան, Դանիան, Իտալիան, Սկանդինավյան ու Բալկանյան երկրները… ԱՄՆ-ն ու ՌԴ-ն եւս:

(ՀԱՄ առաջնորդը «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» հոդվածում հանգամանալից անդրադարձել է այս թեմային, «Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ,,- խմբ.):

http://www.hayary.org/wph/?p=3248 «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը», Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Ինքնության բացահայտումներն ավելի շռնդալից փոփոխությունների են հանգեցնելու: Նորվեգացի գիտնականններն են հայտնել, թե Իտալիայի հնագույն բնակիչները Հայկական լեռնաշխարհից են եղել: Էտրուսկների կենսաբանական ակունքների ուսումնասիրությանն ուղղված մի նոր հետազոտությունից պարզ է դարձել, որ մ.թ.ա. 850թ.-ին Հայկական լեռնաշխարհից դեպի Տոսկանա (կենտրոնական Իտալիա) լայնածավալ արտագաղթ է եղել: Բասկերն Իսպանիայում, բավարացիները Գերմանիայում եւ բրետոննորը Անգլիայում արդեն գիտեն իրենց հայկական արմատների մասին, գիտական հրապարակումներ վաղուց կան: Պարզվում է, որ Կենտրոնական Ամերիկայում՝ Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ՝ այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: ործածում է բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են, նաեւ հայկական հետքեր ու հին գրեր հայտնաբերվեցին Պերուում, Բոլիվիայում եւ Կոլումբիայում: Հարավային Ամերիկայում հնագույն գտածոների հետ նաեւ շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթ կա պահված, որի վրա հայերեն տառերի առկայությունը խոսում է դրա ծագման մասին:  Նմանատիպ մի ցեղախումբ էլ բնակվում է Ճապոնիայում, որոնց այսօր էլ հայերի հետ են համեմատում: Հիշենք պոլոնեզիական հայկական հնագույն հետքերի մասին, որ մեզ տանում է դեպի հեռավոր Օվկիանիայի կղզիներ, աֆրիկյան ուղղությամբ՝ եթովպիական գրերի հայկական լինելու մասին… Ցանկը կարելի է դեռ շարունակել:

Հաճախ էլ Հայ Աստվածների անուններն են փոխել կամ նոր անուններով կոչել՝ իրենց լեզվամտածողությանը հարիր: Հայկական Տիր աստվածությունը (Իմաստության) ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես Պատերազմի Աստված: Նորվեգիայում ռազմաշունչ վիկինգները աստվածային այդօրինակ որակների դավանանքին են ձգտել միշտ: Վահագնի, Հայր Արայի, Մայր Անահիտի եւ մեր մյուս Աստվածների անվանափոխությունները նույնպես նորություն չեն…

«Լուսանցք»-ում այս օրերին հրապարակվող «Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը» աշխատությունում նշված է, որ «Nature»-2012« պարբերագրի վերջին հրապարակումների համաձայն, ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզուն հայերենն է, որն անջատվել է հնդեվրոպական լեզուներից մոտավորապես 5200 տարի առաջ, իսկ հնդիրանական լեզուները ծագել են հայերենից ավելի ուշ: Սա եւս մի կռվան է, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից, իսկ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

Հնարավոր չէ չհիշել Քարահունջի մասին, որը որպես քաղաքակրթական ապացույց (7500 տարեկան է), ավելի հին է, քան եգիպտական բուրգերը կամ հրեական, հունական, պարսկական, միջագետք-մերձավորարեւելյան, հնդկական, չինական կամ այլ հայտնաբերված կառույց: Ավելին՝ երջանկահիշատակ Պարիս Հերունին հստակ վերլուծություն արեց, որ նման աստղադիտարան ունենալու, այն պաշտպանելու եւ տիեզերքն ուսումնասիրելու համար ազգը պետք է նվազագույնը 40 հազար տարվա զարգացում ապրի… Իսկ Քարահունջի նմանակները կառուցվել են նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր անկյուններում՝ հենց հայկական անուններով:

Շուտով Հայաստանում եւ առհասարակ Հայկական լեռնաշխարհում ի հայտ կգան այնպիսի փաստեր ու հիմքեր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղիի մերձակայքում արված պեղումները, որ կարող են հեղաշրջել քարե դարի մասին գիտելիքները, սովորական մի բան կթվան: Իսկ այդ գտածոները հավաստում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող նախամարդը լեւալուազյան մեթոդով քարե գործիքներ է ստացել ավելի վաղ, քան Աֆրիկայում ապրող նախամարդը, որի համար էլ համարում էին, թե մարդկությունն իր գոյությունը սկսել է ոչ «սեւ» մայրցամաքից: Լեւալուազյան մեթոդը քարի մշակման ավելի բարդ տեխնոլոգիա էր. քարը ոչ միայն տաշում, այլ մասնատում էին: Սա նախամարդուց գրեթե շախմատային մտածողություն էր պահանջում:

…Իսկ մարդն արարվել է բոլորովին այլ կերպ՝ Արարչաբնույթ եւ Աստվածազարմ… եւ այլ ինքնությամբ ու առաքելությամբ, ինչն առանձին թեմա է:Մարդու՝ «խոտաբույսային» կամ «անասնական» էվոլյուցիաները խաբկանք են ու տխմարության հետեւանք…

Տիեզերական հավերժության Առանցքը՝ Արարիչ – Աստվածներ – Ազգեր-Մարդիկ ուղղահայացը չպատկերացնող մարդկությունը հաստատ չի բացառի իր՝ կապիկից առաջանալու հիմարաբանությունը, քանի որ բնազանցության հետաճը մարդուն հեռացրել է Արարչին Աստծուց եւ մարդկայինն աստվածայինից տարբերելու ունակությունից… այն փոխարինելով ունայնությամբ…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։