Ժիրինովսկու հերթական հակահայկական հիստերիան ապրիլքսանչորսյան էր – Այս ծաղրածուն իր տեր Պուտինի անվան տակ պատսպարված՝ մեկ կրակոցով երկու նապաստակ է խփում ամեն անգամ…

Այս քաղաքական խեղկատակը, ում «տրվել» է Ռուսաստանի ազգային-ազգայնական դաշտի կարգավորողի դերը, պարբերաբար հակասական ու խիստ իրավիճակային հայտարարություններ է անում, ինչի պատճառով նրան լուրջ չեն ընդունում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:

Սակայն մի բան հստակ է, որ Վլադիմիր Ժիրինովսկին ասում է այն, ինչ այդ պահին Կրեմլը ցանկանում է լսեցնել աշխարհին կամ որեւէ երկրի: Սա հակառակ կողմից նման է թագավորական այն ծաղրածուներին, ովքեր կատակով ու ծիծաղելի պատմություններով թագավորին լսեցնում էին, թե ինչ են խոսում մարդիկ իր մասին… Բայց Ժիրինովսկին անում է բոլորովին այլ բան՝ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է՝ սփռելով իր թագավոր Պուտինի տեսակետները...

http://www.hayary.org/wph/?p=4597 - Ժիրինովսկին Ռուսաստան չէ, բայց հաստատ ռուսական «նամյոկ» է – Հայաստանը երբեք ու ոչ մի ժամանակահատվածում չի դավաճանել Ռուսաստանին, փոխարենը հակառակ փաստեր պատմությունը հրամցնում է…

Հիմա Մոսկվան պիտի իսկապես հավաստի, որ մեզ համար չի կարող  դիտարկվել որպես Անկարա - Արմեն Ավետիսյան, Հայ Արիական  Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=4591

http://www.hayary.org/wph/?p=4394 – Միշտ զգույշ, թեեւ ավելի լավ է՝ հեռո՛ւ «բարեկամ» եւ «մուննաթ» երկրներից – Ռուսաստանը կրկին զենք վաճառեց Ադրբեջանին, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ հրաժարվեցին վաճառել… 

http://www.hayary.org/wph/?p=4733 – Ինչու Ռուսաստանը չի՛ ներում Հայաստանին – Ո՞ր երկրների պարտքերն է «ջնջում» Մոսկվան՝ այդ ցանկում երբեք չներառելով դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Հայաստանին…

http://www.hayary.org/wph/?p=4313 – ՀԱՊԿ-ն (այսինքն՝ ԱՊՀ-ն) մի  կառույց էորի անդամների մեծ մասը համաթուրքական դաշինքում են  նաեւՀՀ-ի ՄՄ-ին անդամակցությունը կձգվի առնվազն տարիՀայաստանի եւ  Արցախի միջեւ մաքսակետեր չեն լինի

http://www.hayary.org/wph/?p=4143 Մոսկվա՞ն է կանխել Ադրբեջանի ոչնչացումըԻսկ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ներում հայերի ազատատենչ հանդգնությունը եւ կամային հաղթանակը…

http://www.hayary.org/wph/?p=3224 Դավաճան կեցվածքը՝ կործանվողի հոգեվիճակՊաշտոնական Մոսկվայի արածը Հայաստանի նկատմամբ՝ հիմար քաղաքականություն է

http://www.hayary.org/wph/?p=3298 Ռուսաստանը՝ հիվանդ ու վտանգավոր երկիրԱրմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիրՌուսական հիստերիկ այլատյացության պատճառը ինձ համար հասկանալի է 

http://www.hayary.org/wph/?p=3240 Ռուսական բարեկամությունն էլ է տառապում եվրոպական երկակիությամբ

http://www.hayary.org/wph/?p=3446 Մոսկվայից փչում է երկակի ու վտանգավոր բարեկամի հոտ

http://www.hayary.org/wph/?p=3343 Ռուս կոչված եւ այլեւս ավարտված ազգի ու չկայացած պետության քենը… – Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ 

http://www.hayary.org/wph/?p=3300 Ավարտված ազգի եւ չկայացած պետության քենը…– Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդի հետ – հակահայ քաղաքականության հերթական դրսեւորումը

http://www.hayary.org/wph/?p=2605 – «Օդնոկլասնիկ»-ը բանսարկության ԿԳԲ-ական սոցցանց է -Վելիկոռուսական մեծապետականությունը մի՛  քողարկեք հայ-արիներին փնովելով

Ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահը եթե անգամ չցանկանար, ապա պիտի գար Հայաստան, քանի որ չգալը «վերջ կդներ» ռուսաստանամետների վերջին հավատավորներին: Եվ առաջին անգամն էր, որ հայերը կարողացան իրապես հասկացնել պաշտոնական Մոսկվային, թե ինչ կարող է լինել, եթե մեր ցեղասպանված միլիոնավոր հայերի հարգանքի տուրքը չմատուցվի Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ռուսաստանի Պետդուման, իհարկե, հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ, բայց այդ երկրի նախագահի այցը, չնայած թուրք-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր վատացմանը, պարտադրված էր առավելապես:

Դա պիտի ինչ-որ ձեւով արտահայտվեր եւ միշտ կազմ ու պատրաստ Ժիրինովսկին խոսեց: Երբ պատգամավորներն իրենց ցավակցությունն են հայտնել եղբայր հայ ժողովրդին 100 տարի առաջ՝ 1-ին աշխարհամարտի տարիներին, Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելու համար… դա դուր չի եկել Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Ժիրինովսկուն: Նա նախ հայտատարել է, որ ցավակցում են ֆիզիկական անձի մահվան պատճառով… առաջարկել է հոգեհանգիստ գնալու դեպքում նոր ցավակցություններ հայտնել… Բայց նկատելով, որ դահլիճից ոմանք հասկացնում են, որ չափն անցնում է, Վլադիմիր Վոլֆովիչն ասել է, որ կարելի է խոսել համակրանքի ու հայ ժողովրդի հետ համերաշխության մասին, բայց պետք է հիշել, որ ռուսները եղբայրներ չունեն… «1991թ. ամենաշատը Հայաստանից են ռուսներին վռնդել… Հիմա Հայաստանում ռուս չկա… Հայաստանը միակ մոնոէթնիկ երկիրն է… Բոլոր տեղերում կան ռուսներ եւ այլ ազգեր, բացի Հայաստանից»,- ապա շարունակել է, որ չնայած իր ունեցած դիտողություններին այս հարցի վերաբերյալ՝ իր խմբակցությունը կողմ է քվեարկելու…  

Այստեղ ծաղրածուն կարծում է, թե մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում՝ կողմ է քվեարկում ու «չի վիրավորում 1,5 մլն. հայերի հիշատակը, բայց միեւնույն ժամանակ հասկացնում է հայերին, որ այլեւս չնեղեն իր թագավոր Պուտինին, թե չէ «ռուսները եղբայրներ չունեն»՝ այսինքն՝ մենք էլ չենք լինի… Ուղղակի այս գործիչ կոչեցյալը լավ չգիտի հայ-ռուսական պատմությունը, այլապես պիտի հասկանար, որ հայերը դարեր շարունակ գիտեն, որ եղբայրներ չունեն, այդ թվում՝ ի դեմս միշտ եղբայր խաղացող ռուսի, որ գրեթե միշտ ստորադասել է հայկական շահերը, երբ հայի թշնամին «բարեկամացել» կամ «եղբայրացել» է ռուսի հետ… Սա իմանալու համար պիտի զուտ խեղկատակ չլինել:

Իր հայտարարությունում Ժիրինովսկին մի բան էլ է ասել, որ եթե Հայաստանը տեղափոխեն Եվրոպա եւ «տեղադրեն» Ֆինլանդիայի կողքին, ապա հայերը մյուսների նման հակառուսական կլինեին… «Այստեղ կարեւոր դեր է խաղում Հայաստանի աշխարհագրական դիրքը»,- ասել է Ժիրինովսկին՝ չհասկանալով, որ առավելապես Ռուսաստանին է նվաստացնում, ոչ թե Հայաստանին, քանի որ Հայաստանն իր տեղում է ու այդպես էլ լինելու է միշտ, իսկ Ռուսաստանը, որ այդքան մեծ տարածքներ ունի, գրեթե իր տեղում չէ, հիմնականում զավթյալ տեղերում է ու թշնամիներով շրջապատված… Այդ թշնամական տարածաշրջանում Հայաստանը եզակի բարեկամական երեւույթ է Ռուսաստանի համար, որից արդեն զրկվում է Մոսկվան՝ իր մեծապետական ու սին եղբայրական մղումներին տրվելով…

Ինչ մնում է ռուսներին վռնդելուն, ապա պետք է պարզապես պատմությունը կարդալ, թե 1988-1991թթ. սովետական (որ հիմնականում ռուսական էր) զորքը ինչեր է բերել հայերի գլխին եւ ինչ սարսափների ու դժվարությունների միջով են անցել հայաստանահայերը, որպեսզի փրկվեն ու անկախանան: Իսկ թե քանի ռուս է գնացել, ապա դա միանշանակ հակառուսական պատճառ չուներ, մեր երկիրը տնքումն էր երկրաշարժի ցավերից ու պատերազմի շաչյուններից: Անգամ հայերից շատերը հեռացան երկրից… Ինչի մասին է խոաքը: Իսկ թե ռուսական բանակը քանի անգամ «ուշացավ» ադրբեջանահայերին փրկելու ժամանակ, քանի անգամ համագործակցեց ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հետ, դա էլ է արձանագրված: Իսկ ազգային փոքրամասնույուններ Հայաստանում այսօր էլ կան, ավելի քան 20 ազգություններ: Այո, Հայաստանը գրեթե միշտ է մոնոէթնիկ երկիր եղել, երբ հզոր թագավորություն էր ու նաեւ՝ երբ խորհրդային ստրկացված հանրապետություն էր: Եվ զարմանալու բան չկա, որ այսօր էլ աշխարհի ամենամոնո-էթնիկ երկիրը մերն է… (Այն, ինչը իրականում Ռուսաստանը երազում է):

Հայաստանում մի քանի տասնյակ հազար ռուսներ են եղել միշտ, իսկ Ժիրինովսկուն չի հետաքրքրու՞մ, թե ավելի քան կես միլիոն ռուսները ինչ եղան, ուր գնացին՝ փախչելով Ադրբեջանից… Այն Ադրբեջանից, որը Ժիրինովսկին տակավին վերջերս արհեստական պետություն հռչակեց, այդ երկրի նախագահին էլ դիկտատոր հռչակեց: Նա մասնակի մեջբերելով պատմական արդարության նմուշներ, նշեց, որ Ադրբեջանը ստեղծվել է ԽՍՀՄ կազմավորման ժամանակ՝ հայերի ու պարսիկների դեմ գործելու համար: Ադրբեջանցիներին զուտ մարդատեսակ հայտարարեց, որ երբեք չեն կարող լինել ազգ…

Բայց հետո, երբ Բաքու ժամանեց որպես ՌԴ պատվիրակ եւ կլորիկ գումար ստացավ, նշեց, թե ինքը այնքան էլ ճիշտ չի արտահայտվել… եւ Ադրբեջանի նախագահն էլ ժողովրդավար ղեկավար է, որով ինքը հիանում է…

Հիշեցնենք նաեւ մեր հայերին, հատկապես Ռուսաստանի, որ ամեն մի մեծ իրադարձության ժամանակ հրավիրում են նաեւ Ժիրինովսկուն, երեւի թե վճարում, որ հայամետ ելույթներ ունենա… Ինչի՞ համար, եթե հաջորդ օրը հակառակ կողմի վճարից հետո պիտի պախարակի մեր երկիրն ու ազգը: Մի միջոցառման ծամանակ այս խեղկատակը հայտարարեց, թե Հայաստանի ու Ռուսաստանի եղբայրությունն այն աստիճանի է, որ միասին պիտի հասնեն Մեծ Հայաստանի վերակերտմանը, պիտի միավորեն հայկական բոլոր հողերը… Շատ չանցած մի հայտարարություն էլ արեց, թե Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միացնեն իրենց ջանքերը եւ Արեւմուտքին ցույց տան իր տեղը… Իսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի արանքում պիտի այլ երկրներ չլինեն, Ռուսաստանն ու Թուրքիան պիտի սահմանակից երկրներ լինեն…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։