Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանի ծննդյան 40-ամյակը:
Մաղթում են առողջություն եւ հաջողություններ անձնական ու գործնական կյանքում, ստեղծագործական առաջընթաց՝ ազգային գործունեության բնագավառում, որտեղ արդեն վաղուց ներդրվում են նաեւ անձնական գերագույն ջիգեր եւ նվիրական օրնիբուն աշխատանք… Հայ Աստվածները քեզ եւ ընտանիքիդ պահապան:
…Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը բազմիցս է նշել, թե ինչ կարեւոր է ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈւԹՅԱՆ նախարարության ստեղծումը: Սա իր ազդեցությամբ պիտի ավելի զորավոր լինի՝ քան ազգային անվտանգության ծառայությունը, ավելի հոգեւոր՝ քան եկեղեցին ու որեւէ կրոնա-հավատքային կառույց, ավելի անզիջում ու հարձակողական՝ քան հայոց բանակն ու ոստիկանությունը: Օրերս կրկին հնչեց փոփոխությունների մասին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, թե պատրաստվում է հանրաքվեից հետո կառավարությունը թարմացնել (՞՞՞) նոր դեմքերով: Եթե իսկապես այդպես է, ապա ինչու չփորձել նշված նոր նախարարության ստեղծումը եւս կյանքի կոչել (մյուսներն էլ «գաղափարական ձեւափոխման» ենթարկել)…
…Ի դեպ, մոտենում է Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով որոշելու օրը եւ այս առումով էլ նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին «Ազգային Սահմանադրության» նախագիծ էր ներկայացրել ամբողջությամբ, որը կարող է ազգին ու պետությանը վերադարձնել հայաշունչ եւ հայախոս դեմքը, բայց… http://www.hayary.org/wph/?p=4941 – Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ… ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ (անցումային) նախագիծ է ներկայացվել…
Իսկ ներկա կամ նման այլ սահմանադրական փոփոխություններով, անգամ եթե դրանք բարեփոխումներ կոչվեն, ոչ մի հիմնարար փոփոխություն չի լինի: Հայ արիներն իհարկե կողմ են կենտրոնաձիգ պետության ձեւին, ուստի կողմնակից էին, որ կիսանախագահական երկիրը նախագահական դառնա, այլ ոչ թե խորհրդարանական, որտեղ քաղաքական խաղերը եռապատկվելու, քառապատկվելու միտում կունենան… Սա երկբեւեռ աշխարհում հայտնված մեր երկրի համար եռապատիկ կամ քառապատիկ ավելի խնդիրներ է նաեւ ստեղծելու՝ ամեն մի խորհրդարանական կուսակցության կողմից: Բոլորը գիտենք բոլորի սնող աղբյուրներին… Իհարկե, կան որոշ փոփոխություններ էլ, ինչպես պետության կողմից ընտանիքի ճանաչման ձեւակերպումը եւ այլն, որ վատ չէ համեմատորեն, բայց համահավաք առումով «այո»-ի ու «ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա: Դրա համար էլ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ներքին շրջաբերականով իր անդամների քվեարկության իրավունքը ազատ է թողել, ըստ այս կամ այն փոփոխությանը կողմ կամ դեմ լինելու առաջնայնության: Մեր՝ վերը բերված խնդիրը, ո՛չ գործող, ո՛չ նորովի մատուցված Սահմանադրությամբ լուծելի չէ, արտաքին թուրքի եւ ներքին թուրքի գործողությունները երկու դեպքում էլ մնում են անպատիժ: Իսկ սա արիական հայերի համար միայն չափանիշ չէ… սկզբունք է: Շուտով միջազգային զարգացումները հանգեցնելու են մի իրավիճակի, որ ՀԱՅՈՑ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ խնդիրն է առաջ գալու: Այն Սահմանադրության, որն ինքնությամբ ազգային, էությամբ համահայկական է լինելու, իսկ բնույթով՝ ինչպես ինքնապաշտպանական, այնպես էլ պահանջատիրական: Այդ Սահմանադրությունն ասելու է՝ «Հայը բնածին ազգ է, Հայկական լեռնաշխարհն էլ բացառապես հայի բնատուր հայրենիքն է»…



