,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 36-ի (426) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Իշխանությունն ու ընդդիմությունը՝ հայոց պետությունը չե՛ն – Վերջապես ե՞րբ ենք զատելու հայրենիքը՝ պետությունից, պետությունն էլ իշխանությունից կամ ընդդիմությունից… Հայաստանը հա՛յի երկրիրն է ու վե՛րջ…Հայը հայկական պետության մեջ ռազմագերի չի՛ կարող լինել…

2. «Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

…Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության կազմակերպման հիմքում թուրքերի հետ միաժամանակ կանգնած են եղել սիոնիստական ու մասոնական կառույցների ղեկավարներ, այլեւս անհերքելի է: Անգամ իսրայելական «Հաարեց» հայտնի պարբերականը գրեց սիոնիստ պարագլուխ Թեոդոր Հերցլի եւ երիտթուրքերի ղեկավարների սերտ համագործակցության եւ Հայոց ցեղասպանության նախաձեռնման մասին… Այս առումով «Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ է արել ինչպես իր լրագրողների, այնպես էլ հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գրչին պատկանող…

…Այստեղ մի դիտարկում կատարենք: Հիշեցնենք, որ 1990-ականների ԳԿՉՊ-ական հեղաշրջման ժամանակ Բորիս Ելցինին սատարողները, խորհրդային երկիրը վերականգնելու հին կուսակցական ջատագովներին տապալելուց հետո, հայտնվեցին մասոնական օթյակներում: Մեզ հայտնիներից շատերը հենց «Մալթայական օթյակ»-ի (օրդենի) անդամներ են… Եթե այս կառույցը անմիջական մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ-ի քանդման ժամանակ եւ՛ Միխայիլ Գորբաչովի եւ՛ Բորիս Ելցինի հետ, ապա չենք կարող բացառել, որ Մալթայի նոր աշխուժացումը կարող է նպաստել ո՛չ միայն տարածաշրջանում Թուրքիայի մասնատմանը, այլեւ՝ այս երկրի հետ ամեն գնով հարաբերությունները կարգավորող Ռուսաստանի մասնատմանը. բուրբուլիսներ, պրիմակովներ կամ ռուցկոյներ միշտ կգտնվեն Ռուսաստանում: Հիշենք նաեւ, որ ԽՍՀՄ-ը քանդելու մի քանի ծրագրեր տապալվեցին, որոնք փորձարկվեցին Միջինասիական երկրներում եւ Կովկասում, անգամ՝ Մերձբալթյան փորձարկումները տապալվեցին, մինչեւ ԽՍՀՄ-ը կազմաքանդողները հասկացան, որ սոցիալական պայքարն անօգտակար է եւ անցան ազգային-ազատագրական պայքարի փուլին: Փաստորեն, ճիշտ դիտարկում արեցին, եւ այստեղ Հայաստանին տեսան ազգային գործոնը գործի դնելու համար, քանզի հայը ամենամեծ հայրենակորուստ ազգն էր ԽՍՀՄ-ում, որ միշտ պատրաստ է վերադարձնելու իր անկախությունն ու հայրենիքը, եւ նրանք չսխալվեցին: Այսօր կրկին Հայաստանն է թատերաբեմում, որ շարունակում է մնալ հայրենակորուստ, որը լավագույն գործոնը կդառնա այս անգամ էլ Թուրքիան մասնատելու հարցում…

3. Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

4. Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

…Վատիկանի ղեկավարը՝ Հռոմի Պապը, նաեւ իր էկումենիկ ելույթներում է պահպանում այս հոգեւոր-քաղաքական գիծը, ինչը նկատվեց նաեւ վերջին էկումենիկ համաժողովի ընթացքում: Պետք է նշել, որ հրեական ավանդույթներով (հուդա-քրիստոնեական) ու ընտրյալությամբ առաջնորդվող էկումենիկ (համաքրիստոնեական) ուղեգիծը նույնպես փափկում է թերեւս, եւ կարծես վերափոխումների հայտ է ներկայացրել… Սա եւս հավաստում է, որ քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում… Այս համապատկերում պիտի դիտարկել նաեւ Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի պետական այցը…

…Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի եւ քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռեւս խաչակիրների արշավանքների ժամանակ ձեւավորվել էին փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության հիման վրա… Սա այն եզրափակումն ու եզրահանգումն է, որի համար «Լուսանցք»-ը եւս կարեւորել է այս այցը եւ խոսում է համաքրիստոնեական համատեղ քայլերի անհրաժեշտության մասին, չնայած որպես լրատվամիջոց հետեւորդն է հայ հեթանոսության-արիադավանության եւ հայ ազգայնականության նպատակների…

– http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=58551. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին…- www.hayary.org  

5. Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

6. Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

7. Վերլուծում է ադրբեջանցի լրագրողը եւ եզրահանգում՝ ինչքանո՞վ է նպատակահարմար այդպես ինքնավստահ խոսել Հայաստանի դեմ հաղթանակ տանելու մասին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք ու բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… 

8. Չափից դուրս ամեն ինչ զավեշտի է վերածվում – Փաստաթղթի հարթն ու անհարթը այդքան կարեւո՞ր էր այդ ժամանակ… Հայրենիքին 2 զոհ (հայր ու որդի) տված ընտանիքը արդե՛ն ունի 2 անբեկանելի փաստաթուղթ…

9. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2019թ. Եվրոպական խաղերը կանցկացվի Բելառուսում… Հայկական ֆուտբոլ.- Բարձրագույն խմբի հերթական խաղերը… Տղամարդկանց եւ կանանց վոլեյբոլի առաջնությունները… Հակասություններ.- Ժոզե Մոուրինյո-Հենրիխ Մխիթարյան… Այլ մարզական լուրեր…

Համաշխարհային երկու թեւերն էլ հեռու են իրական ազգայնական մոտեցումներից… (կարդալ ամբողջը՝ http://www.hayary.org/wph/?p=5878)

…ԶԼՄ-երը նորվեգացու ահաբեկչությունից 5 տարի առաջ՝ Բավարիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը կապել էին Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետ: Զուգահեռներ էին անցկացվել Օսլոյի կենտրոնում պայթուցիկ գործի դրած, իսկ հետո Ութեյա կղզու ամառային ճամբարում դեռահասների վրա կրակ բացած ազգայնամոլ նորվեգացու գործողությունների եւ Մյունխենում առեւտրի կենտրոնում, Կարլսպլատց հրապարակում ու Մյունխենի մետրոյի կայարաններից մեկում գործած անձանց գործողությունների միջեւ: Ինչպես հայտնի է՝ կրակողը բաղավել է՝ ես գերմանացի եմ, ինչպես Բրեյվիկն է գոռացել, որ նորվեգացի է… Եվրոպան փորձում է ազգայնանալ…

(ժամանակին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս եւ նմանատիպ որոշ դեպքերը կապեց միմյանց հետ՝ նշելով, որ այս ամենը շաղկապված է Եվրոպան, ապա աշխարհը ազգայնացնելու գործընթացի հետ: Դրանք, ըստ հայ արիների ղեկավարի, մերթ ընդ մերթ սրվում են՝ կապված համաշխարհային երկու բեւեռների ազգայնական հռչակված թեւերի (որ իրականում ազգայնամոլական են, ինչպես նրանց գործողություններն են հավաստում)՝ Արեւմուտքի (Մարին Լը Պեն, Ֆրանսիա) եւ Ռուսաստանի (Վլադիմիր Ժիրինովսկի) դրսեւորումների հետ… Ֆրանսիացին անգամ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է կազմաքանդվի եւ նոր գաղափարախոսության հիմքով պիտի ձեւավորել մի նոր եվրոպական միություն: Սակայն, Արմեն Ավետիսյանը պնդում է, որ նշված երկու թեւերն էլ հեռու են իրական ազգայնական մոտեցումներից եւ պարզապես պատրաստվում են հերթական անգամ աշխարհն «ազգայնացնել» նացիստական-ազգայնամոլական գաղափարներով: Իսկ ազգայնականության եւ ազգայնամոլության չտարբերակումը մարդկության մեծ մասի կողմից, օժանդակում է ազգայնամոլների հաղթարշավին: Սրան նպաստում են նաեւ գաղտնի կառույցները, որոնք նոր աշխարհակարգի պրպտումների մեջ են: Նման փորձեր կարվեն ոչ միայն գաղափարական, այլեւ հոգեւոր ու այլ ոլորտներում:

Եվ հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փորձում են այլ երկրների դասական ազգայնական ուժերի հետ միասին կանխել բնական կենսակերպի կողմնակից իրական ազգայնականության նոր վարկաբեկումը: Հայ Արիական Միաբանության առաջնորդը  նշել է, որ արիականության գաղափարն էլ այսպես վարկաբեկեցին հիտլերիզմով՝ նացիզմով ու ֆաշիզմով…):

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։