Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (14-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 5… Ծպտյալ հայեր.- Օլիմպիական չեմպիոնների եւ համապատասխան մարզիչների էթնոարմատները կշարունակվեն մանրակրկիտ ստուգվել – Պիտի ճշգրտել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը…

Սկիզբը՝ թիվ. 26-32, 34-39-ում

http://www.hayary.org/wph/?p=5919Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (13-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 4… Այսպես՝ ունենում ենք 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ…

http://www.hayary.org/wph/?p=5903Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…

http://www.hayary.org/wph/?p=5888Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

http://www.hayary.org/wph/?p=5873Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

http://www.hayary.org/wph/?p=5859Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Մինչեւ բուն նյութին անցնելը՝ մեզ մնում է մեկական հերոսի եւ հերոսուհու պատվանշմամբ, հավուր պատշաճի, սպառել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը:  

Սուրեն Ռուբենի Նալբանդյան (ծնվել է 1956թ. հունիսի 3-ին, Աստրախան, ՌԽՖՍՀ), 1976, դասական (այժմ հ/հ) ըմբշամարտ, մինչեւ 68 կգ, ԽՍՀՄ:

Ելենա (Էլեն) Ռաֆայելի Բունիաթյանց (ծնվել է 1970թ. հունիսի 2-ին, Մառի, Թուրքմենական ԽՍՀ), 1992, ԱՊՀ միացյալ թիմ, կանանց բասկետբոլ:

Տվյալ ենթաթեմայով մեր նախորդ 4 մետահայագիտական էքսկուրսներն արդեն որոշակի հիմունք եւ իրավունք են ընձեռում ընթերցողների ուշադրությանն արժանացնելու եթե ոչ փոխցանկալի վերջնաստույգ տեղեկույթը, ապա՝ գեթ խոստացված նախնական հայախնդրագիրը՝ բոլոր հնարավոր նրբառումներով (1> խնդրագիր՝ հայկական, հայերեն եւն, 2> գիր հայի՝ հայկական խնդրի մասին, 3> գիր՝ ա/ հայի եւն խնդրանքի, բ/ հայի եւն փնտրտուքի, 4> գիր՝ ա/ հայերին խնդրելու, բ/ հայերին փնտրելու): Ստորեւ, ըստ երկրների, տարեթվերի եւ ընդհանուր մարզաձեւերի, ներկայացված, ինչպես նաեւ «Լուսանցք»-ի 2016թ. 27-28-րդ համարներում հայավարկածված (1. հայերի կողմից, 2. որպես հայ) օլիմպիական չեմպիոնների եւ համապատասխան մարզիչների էթնոարմատները մանրակրկիտ ստուգելու, ճշգրտելու յուրօրինակ մրցահրավերով: Կանխահայտ շնորհակալությամբ էլ խնդրում եմ արդյունքների մասին տեղյակ պահել «Լուսանցք»-ին եւ, ըստ այդմ, ինձ:

Նախկին ԽՍՀՄ

Վիտալի Դավիդով, սառույցի տափօղակով հոկեյ, 1964, 1968, 1972,

Լեոնիդ Օսիպով, ջրագնդակ, 1972,

Անատոլի Ակիմով, ջրագնդակ, 1972,

Վլադիմիր Ակիմով, ջրագնդակ, 1980,

Իրինա Նազարովա, փոխանցավազք, 1980,

Օլգա Նազարովա, փոխանցավազք, 1988, նաեւ 1992 (ԱՊՀ միացյալ թիմ):

Թուրքիա

Համիդ Ղափլան (ԽՈտսՈվ), ազատ ոճի ըմբշամարտ, 1956,

Ահմետ Այիկ (Ayik, ծնվել է երբեմնի հայահոծ Սվասի վարչաշրջանում), ազատ ոճի ըմբշամարտ, 1968,

Մահմուդ Դեմիր (մականունը՝ «Թուրքական տանկ»,  ծնվել է «Ամասիա իլ» կոչված վարչաշրջանում), ազատ ոճի ըմբշամարտ, 1996:

Ֆրանսիա

Ժան-Կլոդ Մանյան, սուսերամարտ, 1968,

Միշել Բիբար, ֆուտբոլ, 1984,

Օլիվյե Ժիրո, տղամարդկանց ձեռնագնդակ, 2008,

Դանիել Ժերան (ունենք Ժերանյան ազգանուն), սուսերամարտ, 2016:

Ռումինիա

Յոնել Դրըմբե (հմմտ. Դրամբյան), տղամարդկանց սուսերամարտ, 1968,

Վիորիկա Վիսկոպոլյանու, կանանց հեռացատկ, 1968,

Իոանա Օլտյանու (Olteanu), կանանց ակադեմիական թիավարություն, 1996, 2000,

Դոյնա Իգնատ, կանանց ակադեմիական թիավարություն, 1996, 2000, 2004,

Լիլիանա Գաֆենչու (Gafencu, ծնվել է երբեմնի հայաշատ Սուչավայում), կանանց ակադեմիական թիավարություն, 1996, 2000, 2004,

Գեորգետա (Ջորջետա) Դամյան, կանանց ակադեմիական թիավարություն, 2000, 2004, 2008,

Վիորիկա Սուսանու, կանանց ակադեմիական թիավարություն,  2000, 2004,

Իոանա Պապուկ, կանանց ակադեմիական թիավարություն,  2004,

Ալեքսանդրա Գեորգիանա Էրեմիա, կանանց մարմնամարզություն, 2004,

Ալին Գեորգե Մոլդովյանու, հրաձգություն, 2012,

Սիմոնա Գերման, կանանց սուսերամարտ, 2016:

Ռուսաստանի Դաշնություն

Ելենա Ազարովա, գեղալող, 2000, 2004,

Անաստասիա Դավիդովա, գեղալող, 2004, 2008, 2012:

Մեծ Բրիտանիա

Ալեքս Գրեգորի, ակադեմիական թիավարություն, 2016:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ջորջ Ջուլիուս Ջուլըկ (Gulack, հմմտ. Ջուլհակյան), մարմնամարզություն, 1932,

Անի Տումա (Anue Tuma), կանանց ջրագնդակ, 2012,

Սամանթա Արսենո (Arsenault), կանանց լող, 2000:

Հոլանդիա

Դիդերիկ Սիմոն, տղամարդկանց ակադեմիական թիավարություն, 1996,

Յորին Տեր-Մորս, կանանց չմշկավազք, 2014:

Արգենտինա

Ֆերնանդո Ռուբեն Գագո, ֆուտբոլ, 2008:

Բելառուս

Անդրեյ Արամնով, ծանրամարտ, 2008:

Նախկին Հարավսլավիա

Միլան Լազարեւիչ, ձեռնագնդակ, 1972,

Աբազ Արսլանագիչ, ձեռնագնդակ, 1972:

Հունգարիա

Աթիլա Աբրահամ, բայդարկա, 1988,

Գաբոր Կիշ (հմմտ. հայազգի Էրնե Կիշ, հնագույն տոհմանունը՝ Ագոնց, 1799-1849, հունգարական հեղափոխության երեւելի գործիչ, գեներալ), տղամարդկանց ջրագնդակ, 2004, 2008,

Գերգելի Կիշ, տղամարդկանց ջրագնդակ, 2004, 2008,

Թամաշ Քաշաշ, տղամարդկանց ջրագնդակ, 2004, 2008,

Նորբերտ Մադարաշ (հմմտ. ունենք «մադար>» / մինուճար / ածական եւ «Մադարյան» ազգանուն), տղամարդկանց ջրագնդակ, 2004, 2008,

Օլգա Տաշ (Թաշ), կանանց մարմնամարզություն, 1956,

Օլիվեր Քալաշի, տղամարդկանց  ջրագնդակ, 1932,1936,

Դյորդ Կարպատի (հմմտ.՝ տվյալ տարածաշրջանն ընդգրկող Կարպատներ լեռնահամակարգի տեղանունը, հայտնի ստուգաբանությամբ, առաջացել է «քարե պատ» եզրից), տղամարդկանց ջրագնդակ, 1952, 1956,

Ռուդոլֆ Կարպատի, սուսերամարտ, 1948, 1952, 1956, 1960,

Դեժյո Կարպատի, տղամարդկանց ջրագնդակ, 1964,

Միկլոշ Ամբրուշ (ունենք Ամբրուկյան եւ Ամբրումյան ազգանուններ), տղամարդկանց ջրագնդակ, 1964,

Միկլոշ Մարտին, տղամարդկանց ջրագնդակ, 1952,

Քրիշտիան Պարս (ունենք «պարս» գոյական անուն եւ Պարսյան ազգանուն), տղամարդկանց մրճանետում, 2012:

Բուլղարիա

Տանիա Դանգալակովա (ունենք բարբառային «դանգլա» ածական, Դանգալյան ազգանուն), կանանց լող, 1988,

Տանյու Կիրիակով (հմմտ. կիրակի, Կիրակոսյան), հրաձգություն, 1988:

Լիտվա

Լորա Ասադաուսկայտե, կանանց ժամանակակից հնգամարտ, 2012:

Իսպանիա

Հեսուս Միգել Ռոլյան, տղամարդկանց ջրագնդակ, 1996,

Կոմարիո Էչիկոգյան, առագաստանավային սպորտ, 2012:

Նախկին Չեխոսլովակիա

Միրոսլավա Միսակովա, կանանց մարմնամարզություն, 1948:

Սլովակիա

Միխալ Մարտիկան, ոլորաթիավարություն, կանոե, 2008:

Հնդկաստան

Արթուր Չարլզ Հինդ, մականախաղ, 1932:

Իտալիա

Չեզարե Ռուբինի (համենայն դեպս‘այս ազգանվանակիրը, խնդրո առարկա առումով, ավելի կասկածահարույց չէ, քան համացանցում հայազգի հռչակված ազգակից, ֆուտբոլի 2006թ. աշխարհի չեմպիոն Ջանլուկա Ձամբրոտան), ջրագնդակ, 1948,

Դանիո Բարդի, ջրագնդակ, 1960,

Ռոսարիո Պարմեջանի, ջրագնդակ, 1960:

Գերմանիա

Գեորգ Զաքարիաս, լող, 1904:

Նախկին Գերմանական Դեմոկրատական (Ժողովրդավարական) Հանրապետություն (ԳԴՀ)

Անդրեաս Գրեգոր, ակադեմիական թիավարություն, 1980,

Ռամոնա Բալթհազար, կանանց ակադեմիական թիավարություն, 1988,

Սիլվիա Ռոզա, կանանց ակադեմիական թիավարություն, 1988:

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Թոմաս Դոմիան, ակադեմիական թիավարություն, 1988,

Աներ Մարտին, տղամարդկանց մականախաղ, 2012:

Բրազիլիա

Գաբրիել, տղամարդկանց  ֆուտբոլ, 2016,

Հեսուս Գաբրիել, տղամարդկանց ֆուտբոլ, 2016,

Լուկաս, տղամարդկանց վոլեյբոլ, 2016:

Մարզիչներ

Օլիմպիական կրկնաչեմպիոն Գերման Սվեշնիկով, 1972թ. օլիմպիադայում 2 ոսկի նվաճած ԽՍՀՄ սուսերամարտի հավաքականի համամարզիչ,

Յ. Վույանց, ակադեմիական թիավարություն, նախկին ԳԴՀ, 1980:

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։