«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 42-ի (475) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

- Կան Տիեզերական հաստատուն ու հարատեւ փուլեր, որոնց դեմ ոչ մի երկրային օրենք, փող կամ զենք չի կարող դիմակայել… Իսկ այդ փուլը Տիեզերական Գարնան՝ Վերածննդի ու Վերազարթոնքի փուլն է, որ Տիեզերական Ձմռան խոր նիրհից արթնացրել է Բնածին Ազգերին՝ առավելապես Արիական… Հիմա ընտրության պահն է, ով Արարատյան Աշխարհի՝ Հայկական Լեռնաշխարհի Բնիկների՝ Հայերի հետ է, նրան Նոր Տապանում տեղ կհատկացվի… Մնացյալը կարժանանան ներման՝ հետմահու…

1. Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի, դա մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (վելիկո(մեծ)ռուսականության) հիմքում…

- …Փաստորեն, ռուս-թուրքական մոնղոլ-թաթարականությունը նաեւ այսօր է գործում եւ բացահայտ: ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ կառույցների անդամ Հայաստանը ավելի քիչ է պաշտպանություն գտել նշված կառույցների բարձրագույն որոշումներում, քան՝ Ռուսաստանի դեմ գործող Ադրբեջանը եւ Թուրքիան: Հարյուրամյակների մոնղոլ-թաթարական արյան եւ սերմնացանության հետքերը ստիպում են, որ թյուրքական Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը (որոշակի նաեւ Ուզբեկստանը) ռուսական կողմի հետ (Բելառուսը Ռուսաստանի հետ այնպիսի «կարգավիճակ» ունի, ինչպես Արցախը՝ Հայաստանի) չի կարողանում հանդուրժել դարեդար իրականացված ներխուժումներին ու վայրագություններին դիմացած հայի ու Հայաստանի ոչ մոնղոլ-թաթարական գոյությունը (զարմանալի է, որ վերոնշյալ արյան վարակի հետքեր կան նաեւ Պակիստանում՝ միակն երկիրն է, որ չի ճանաչել Հայաստան պետությունը, քանզի հավատակից-եղբայր-երկիր է համարում Հայաստանից տուժված Ադրբեջանին (սա էլ կրոնախեղության բարդույթի հետեւանք է))…

ՀԱՊԿ-ն, որ Հայաստանի ռազմական պաշտպանությունն է ստանձնել, իրեն պահում է Հայաստանից ավելի հեռու, քան՝ ՆԱՏՕ-ն, որի կարեւոր անդամ է Թուրքիան… Բայց Երեւանը երբեք իր առջեւ չդրեց՝ ԵՄ, թե ԵԱՏՄ,… եւ մեր առջեւ եւս պիտի չդրվի նման հարց…

- …Եվ մի բան էլ՝ «Զվեզդա»-ն պատկանում է ՌԴ պաշտպանության նախարարությանը, իսկ հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, այդ երկրի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է, որի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Եվ այս հաղորդավարուհին կիսակծելով ներկայացնում է, թե ՀՀ իշխանական վերնախավից մեկի հետ է զրուցել, ով ՀՀԿ զինանշանի հետ կապված ասել է՝ «այո՛, մենք արիացիներ ենք»…

Սա ենթատեքստով իբր ծաղր է ներկայացվում, բայց որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, պաշտոնապես ասեմ այս տխմար կնոջը, որ այո՛, մենք ո՛չ միայն արիական ծագում ունենք, այլեւ մեր Հայրենի՛քն է Նախահայրենիքը բոլոր արիացիների… Արարչական արարումների Երկրային դարպասն ու մարդկության փրկության Օրրանն է Հայկական՝ Արարատյան  Աշխարհը…

Եվ անգրագիտություն է այս ամենը չիմանալը, իսկ ձեր տեսակի ծագման մասին ավելի լավ է չբարձրաձայնեմ: Փոխարենը դեռեւս բավարարվեմ ոչ բնածին ազգ ձեւակերպմամբ… պարզապես անծագում արհեստական ազգ, մի երեւույթ, որ այսօր հարյուրների է հասնում, իսկ աֆրիկյան ցեղախմբերին հավելած՝ հազարների…

2. Ռուսական խեղումներ – Անգամ Հայաստանի քաղաքական քայլերի համեմատումը ուկրաինական մոտեցումների հետ այնքան վրդովվեցուցիչ չէր լինի, եթե ռուսական շովինիզմին հատուկ այլասերվածությամբ չշոշափվեր Գարեգին Նժդեհի անձն ու գործը… Իսկ ինչու՞ է աշխարհի «ամենաժողովրդավարական» երկիր Ռուսաստանը իր դաշնակիցը համարել աշխարհի «ամենաֆաշիստական» երկիր Հայաստանին…

- …Նժդեհյան ցեղակրոնությունը շատ են փորձել կապել ֆաշիզմի հետ, հիտլերականության հետ, սակայն ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նշել, «Այս ամենը տգիտության հետեւանք է կամ միտումնավոր տխմարություն, որոնք մեծ հաշվով նույնն են՝ սինաբանություն: Նժդեհի ցեղակրոնությունը ոչ մի կապ չունի եւ արմատական առումով չի էլ կարող ունենալ Հիտլերի նացիզմի կամ Մուսոլինիի ֆաշիզմի հետ: Հայիզմը, նացիզմն ու ֆաշիզմը ոչ մի առնչություն չունեն բնական ու բանական տեսանկյուններից… Իսկ համեմատող տգետները անգամ չեն էլ հասկանում, որ Հիտլերի նացիզմը հենված է գերմանական ազգի՝ մնացյալ ազգերի նկատմամբ գերառավելության տեսության վրա, իսկ Մուսոլինիի ֆաշիզմը հենված է հզոր գերպետության՝ Իտալիայի ստեղծման եւ իշխող դերակատարման տեսության վրա: Առաջինում նացիա-ազգ հիմքն է, քանի որ Հիտլերը գերմանական ձեւավորված ազգ էր տեսնում, որի առաջնորդն էր, իսկ Մուսոլինին հասկանում էր, որ իտալական միասնական ազգ հասկացողություն չի ձեւավորվել (այդպես է նաեւ այսօր՝ ի դեմս անջատողական մի քանի տարածքների) եւ միայն միասնական հզոր պետությունը կարող է պահպանել իր առաջնորդությունը… Բոլորովին այլ բան է ասում Նժդեհի ցեղակրոնությունը: Ազգը՝ հոգին է, հայրենիքը՝ մարմինը, եւ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Իսկ պետությունը պիտի առաջնորդող միտքը ծառայի՝ ազգի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու համար… Եվ որտե՞ղ է այն նմանությունը, որ գտել են այն ասող փորձատգետները: Արիականություն ասելով՝ Նժդեհը հային դեպի իր արմատներն է տանում պարզապես եւ հավատի սլաքն ուղղում դեպի Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները, իսկ գերմանական կամ իտալական արիականության հիմքը գերադրական միտում ունի առավելապես՝ միակը՝ բոլորից լավն ու բարձրը… Ավելին ասենք՝ ցեղակրոնը իր ազգն ու հայրենիքը սիրելով՝ ատելության կամ ստորացման նպատակներ չի դնում մյուս ազգերի եւ երկրների նկատմամբ… Պարզապես նա իր մորն ավելի է սիրում, քան մյուս մայրերին, իր ազգն ու հայերնիքը ավելի՝ քան մյուսներինը, ինչը ոչ միայն տրամաբանական է, այլեւ՝ բնական…

Նժդեհին նաեւ փորձեցին կապել Նիցշեի հետ, ինչը եւս սխալ է: Նժդեհի ցեղամարդը երբեք նման չէ Նիցշեի գերմարդուն: Ցեղամարդը պատրաստ է ոչ միայն օգնել ցեղակցին (ազգակցին), այլ ձեռք տալ՝ բարձրացնել, անգամ զոհվել նրա համար… իսկ գերմարդը ոչ միայն մերժում է այլոց օգնելու տեսությունը, այլ հրում է ընկածին՝ նրա պարզած ձեռքը, քանզի իր անձը հավասարեցնում է Աստծուն՝ Աստված է երեւակայում իրեն…»:

Այսքանը կարծում ենք բավարար է ստախոսներին եւս մեկ անգամ պատասխան տալու եւ բերանները փակելու համար…

3. «Դարավոր բարեկամության» տեսության աղավաղումը – Ռուսաստանը, լինի ցարական, բուրժուա-դեմոկրատական, թե սոցիալիստ-համայնավարական, չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, միայն փորձել է օգտվել հայկական գործոնից՝ հայերի ազգային նպատակներին ոչ մի ձեւով չարձագանքելով – Ավելին՝ երբ Հայաստանը փորձել է գոնե ինքնուրույն ինչ-որ բան անել, խոչընդոտել է, ի վնաս մեզ համագործակցել մեր հակառակորդների հետ…

4. Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…

- Բնության գործերին խառնվել ու կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թվականներից… Գենետիկորեն ձեւափոխված սննդի մասին գիտնականների կարծիքները մինչ օրս միանշանակ չեն, ավելին՝ երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կա՛մ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կա՛մ էլ կփրկի մարդկությունը սովից…

http://www.hayary.org/wph/?p=6620Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

http://www.hayary.org/wph/?p=6644Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

5. Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…

http://www.hayary.org/wph/?p=6631Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

7. Հայ տեսակի արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում – Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

- …Փառաբանումից հետո գրասենյակում Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը աշխատանքային քննարկում կազմակերպեց: Օրակարգում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունների եւ դրանց փոխլրացնող քաղաքականության շարունակական աջակցության մասին հարցն էր: Հայաստանը պետք է շարունակի մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների (հնարավոր նոր ուղղությունների) գործընկեր՝ միջնորդ-գործընկերոջ գործառույթներով՝ համադրելով «եւ՛ եւ՛»-ի սկզբունքները: Այլեւս բացառելով «կամ կամ»-ի տարբերակը:

8. Պատրաստելու հաճույքը. գրքով ու առանց գրքի – Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է… Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է – Լիանա Դավթյանն այժմ նրա մասին գիրք է գրել՝ ֆրանսերեն՝ ֆրանսախոս աշխարհին ճանաչել տալու համար, թե ով է հայը եւ ինչի է ընդունակ…

9. Հայկական խոհանոց – Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից… Բացվեց Երեւանյան գրքի 1-ին փառատոնը, այլ մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հոկեյի «Արարատ» ակումբը նորից կիսում է միավորները… Սամվել Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ (իսկ 1973-75թթ. ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Արարատ»-ը Հայաստանում լուրջ աջակցության կարիք ունի)… Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում… Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» հայ ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։