Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6749Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ըստ Հայոց էպոսի եւ դիցապատմական ավանդաբանության՝ Հայոց հրածին եւ ջրածին Արեւ աստվածները երկինք բարձրանալով կամ ջուր մտնելով՝ ապաքինվում են, ինքնակազմակերպվում են, տիրազորանում եւ հաղթահարում են ժամանակի եւ տարածության խնդիրը՝ նորից վերադառնալով իրենց առաջադրված խնդրի կատարմանը:  

Այս մոտեցումը կա նաեւ Թամզարա երգի մեջ: Հարսանեկան երգուպարի մեջ Տիհանան եւ Տիարան հանդես են գալիս որպես Անահիտ եւ Թամզարա: Այժմ փորձենք համադրել մշակութային երկնաքարային մի արժեք, որի բեկորները պահպանված են ազգի հիշողության մեջ որպես Սուրբ Մասունք եւ փորձենք կազմել էպիկական ամբողջականությունը:

Հայ մարդու հիշողության մեջ հազարամյակների միջով պահպանվել եւ մեզ է փոխանցվել Տիհանա- Տիարայի, Անահիտի Ոսկե Հարսանիքի նկարագրությունը:

Անահիտի հարսանիքին ոսկի արեւ փայլեցավ.

Անահիտի հարսանիքին ոսկի անձրեւ թափվեցավ.

Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.

Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան.

Շա՜տ ապրի Ոսկեծղին

Մեր մայր թագուհին…

Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ երաժշտագետ, հոգեւորական, հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Կոմիտաս Վարդապետը։

Թամզարա հարսանեկան պարն ու երգը Թամզարայի եւ Տիհանա-Անահիտ Աստվածուհու ընտրության, սիրո եւ ամուսնության գովերգումն ու խաղն է, երկխոսությունը, Սուրբ ամուսնությունը եւ Ոսկե հարսանիքը:

Մինչ Տիհաննան մշտապես երկնքի եւ Ուրուքի միջեւ վեր ու վար էր անում, մտածեց, որ երկինք ու երկիրը պետք է կապել Սուրբ Հարսանիքի միջոցով:

Եվ եկավ Ժամանակը Մեծ.

Տիհաննան պետք է Ամուսին ընտրի:

Իմաստուն Էնկի Հայան Տիհաննայի հետ առանձնազրույց ունեցավ եւ փորձեց ճշմարիտ պատասխան տալ Տիհանայի հարցերին: Էնկի Հայան Տիհանային խոստացավ Մէ աստվածային պատվիրանները, որոնք որպես Գոչամորուք-ԿապուտՔար կրում էր Թամզարան:

Էնկի Հայան Տիհանային հայտնեց իր որոշումը.

– Դու պետք է Կյանքի եւ Մահվան փորձության օրենքին տիրապետես:

Սուրբ հարսանիքն ուներ շախմատային լուծում:

Էնկի Հայա – Տիհանա գլխավոր զրույցը եւ աստվածային որոշումը պարի մեջ պահպանվել է մինչեւ այսօր:

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ հարսն անպայման կանգնում էր քավորի՝ կնքահոր կողքին:

Պարզվում է ՝«Թամզարան» չի կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը, այդ դրվագը Էնկի Հայայի եւ Տիհանայի առանձնազրույցն է, որը պահպանվել է պարի մեջ մինչեւ այսօր: Տիհանայի «քավորի»՝ կնքահայր Էնկիի կողքին կանգնելը ունի «Խորհրդավոր որոշման, Մէ պատվիրանների փոխանցման խնդրի» գաղափարը:

Այնուհետեւ տեղի է ունենում սրբազան ամուսնու ընտրությունը:

Երկնքի ու երկրի Սուրբ հարսանիքն է նախապատրաստվում, բայց պետք է ամուսին ընտրել: Որոշումը կամ ընտրությունը պետք է համապատասխաներ հին սումերական ավանդույթին՝ հարսը պետք է հանդիպի ամուսնու ընտանիքին, ապա լսի մայրական խոսքը: Երկու ընտանիքները հանդիպում են:

Հանդիպեցին Տիհանայի հայրը՝ Նաննան MOON Լուսնաստվածը, մայրը՝ Ningal-Նինգալը, Արեւ աստված Ութթուն, Էնկիի աղջիկը, Տիհանայի եղբայրը, Լուլուն՝ Լուլույսը եւ պետք է Տիհանան ընտրեր: Տիհանան գիտեր, որ պետք է ընտրի Տիարա-Թամզարային, որն ուներ բարեբեր այգիներ:

Տիհաննայի մայրը գիտեր, թե ինչու պետք է իր աղջիկն ընտրի Թամզարային: Գլխավոր խնդիրը խաղաղությունն էր եւ նրա պոտենցիալ հովանավոր Խոյ-Քոչ-qoth-Գոթ ազգը:

Տիհանայի մոր խոսքն օրենք էր եւ Տիհաննան ընդունեց նրա որոշումը:

Տիհաննան ասաց.

– Իմ մոր աստվածային, բարի խոսքն օրենք է ինձ համար:

Եվ Տիհանան ընտրեց Տիարա-Թամզարային:

Աստվածները պատրաստվեցին Տիհանայի եւ Թամզարայի Սուրբ ամուսնության արարողությանը, նրանց նվիրվեցին գեղեցիկ Մուշ-սումերական երգեր ու պարեր, որոնք նրանք լսում էին իրենց Ոսկե հարսանիքի գիշերը:

Ոսկե հարսանիք.

Տիհանան հագել էր աստղազարդ մետաքս, գլխին կրում էր 12 աստղերով թագ: Աստվածային Մէ պատվիրանների Տիրակալ Կապուտքար Գոչամորուք Տիարան Երկնային Տիհանա Տիրուհու ոսկեծղի եղեգնյա, ոսկեհասկ ոսկեմատներին, որպես սուրբ ամուսնության նշան, ամուսնական օղակ մատանիներ հագցրեց: Տիհանան ամուսնացավ երկնային Արքա Tiara-Տի+արայի հետ: Գեղեցիկ տաճարը զարդարված էր հանդիսավոր գիշերվա համար, հատակը ծածկված էր անուշահոտ ծաղիկներով: Արքայական ամուսնական գիշերվա հանդիսավոր արարողությունը Տիրմանի դրախտի Էդենի տաճարի հարկում կատարվում էր մոմի լույսի եւ հնչող երգեցողության, փանդիռների եւ թամբուկների ներքո, տաճարը լցված էր եւ զգում էր հանդիսավորությունը: Նրանք՝ Քուրմն ու Քրմուհին, քրմական սուրբ անկողինն էին վայելում:

Աստվածները շատ էին սիրում Տիհանային, «Երկնքի Տիրուհին» շատ սիրված էր: Ոսկե հարսանիքին մասնակցեցին բոլոր Աստվածները: Ոսկե հարսանիքին մասնակցեց Lulus-Լուլույսը, որը շատ էր սիրում Սուրբ հարսանիքի արարողությունը: Enki, Nannar եւ Utu-Ութուն Lulus-Լույ Լույս – աստվածները, նրանք ամենը ականատես եղան անսահման թվով երեխաների ծնունդի: Տիարա-Թամզարան ամեն աշուն, արեգակնային տարեվերջին բարձրանում է երկինք՝ Արդար դատին եւ Տիրազորանալու:

Տիհանան զայրանում էր, որ Տիարան երկիր ու երկինք, դես ու դեն է թռչում, Տիհանան տխրում էր, այդ ամիսներին մթնում եւ սառում էր երկիրը: Արեգակնային ամեն գարնանը՝ Նոր տարուն, Տիհանան նորից ու նորից զգում էր Ոսկե հարսանեկան արարողությունը, բեղմնավորում եւ ծննդականություն պարգեւող, երկիր թափվող արեւաշող ոսկե անձրեւը եւ նորից արքայական արյունով ծնում է բազմաթիվ երեխաներ:

Տիհանան իր իշխանությունը մեծացնում էր քաղաքներում: Ընտանիքի մյուս անդամները վայելում էին Սուրբ ամուսնության ծնունդի ու ծնելիության այս մեծ սովորույթը:

Շումերական այս ավանդազրույցը հերքում է այն փաստը, որ Թամզարան մեռնում, անզավակ է մնում: Սա ակնհայտ է նաեւ Թամզարայի հարսանեկան զուգերգի տողերից, որտեղ Լույս թռնող ծուռ սիրահարը տուն ու տեղ ու լիքը ճիժ ու պիժ կլինի:

Լոթըլո լոթըլո լոթըլո յաման,

Սիրահարը ծուռ կըլնի,

Լոթըլո, լոթըլո, լոթըլո յաման:

Յար ջան, տուն-տեղ որ դնինք

Լիքը ճիժ ու պիժ կըլնի,

Սիրահարը գիժ կըլնի

Լոթըլո լոթըլո լոթըլո յաման…

Շումերական «Արքայություն երկնքից» ավանդազրույցն ասում է. «Երկնային Արքան՝ Տիարան եւ Երկնքի Տիրուհին՝ Տիհաննան Ոսկե հարսանիք սուրբ ամուսնության հանդիսավոր արարողությունը կրկնում են ամեն տարի: Ամեն Արեգակնային տարի ծննդականության է գնում Խոյը, ծնվում են արքայական-գոթական արյունով բազմաթիվ երեխաներ, վերածնվում է Բնությունը՝ արտերը, այգիները, ծնվում են թռչուններ ու կենդանիներ, ապահովվում է բերքն ու բարիքը, նաեւ ապահովվում է նրանց անվտանգությունը:

Աստվածները Մեծ հանդիսավորությամբ տոնեցին Ոսկե հարսանիքը, Էնկին Աստվածուհիների հետ շատ գարեջուր խմեց եւ սկսեց սիրահետել կանանց:

Էնկի Հայան կատարեց ճակատագրական որոշումը եւ Կոճ-Քոչ-qoth Կապուտ Քար Վահան բեղ-մորուքը, որի վրա աստվածային ճակատագրի Մէ պատվիրաններն են գրված, Էնկին նվիրեց Ոսկե Հարսանիքին:

«Թամզարա» Էպիկական երգը եւ «Թամզարա» պարը Տիհանա-Անահիտ եւ Տիարա-Թամզարայի Սուրբ ամուսնության եւ ոսկե հարսանիքի սիրո երգն է եւ իմաստուն հրեղեն ձիու վեր ու վար թռնող պարը:

Ոսկե հարսանիքին պաշտամունքի տաճարում Տիհանան երգում էր Սուրբ ամուսնությանը նվիրված իր երգը:

Տիհանան երգում է.

Իմ գրկում ես դու կրակ-Արեգակ,

Եղջյուր ես դու, Նավը երկնքի,

Եռանդուն, ինչպես Նորալուսինը:

Իմ անմշակ դաշտերն են բացիթողի,

Ո՞վ պետք է հարդի իմ գիրկը,

Ո՞վ պետք է հարդարի շարամարգը ցելի,

Ով պետք է հերկի իմ արտի թաց հողը:

Իմաստուն Տիարա-Թամզարան պատասխանում է.

Իմ Տիրուհի Տիկին,

Արքան Քո գիրկը կհարդի

Ես՝ Տիարա Արքան, Քո գիրկը կհարդեմ:

Թամազարա պարերգի շարունակությունը պահպանված է հայ մշակույթի մեջ:

Երկինք կըլնեմ շողշողուն, դու ի՞նչ կըլնես, յար ջան,

Աստղ կըլնեմ շողշողուն, ծոցիդ շող տամ, յար ջան:

Բամբակ կըլնեմ շողշողուն, դու ի՞նչ կըլնես, յար ջան,

Կրակ կըլնեմ շողշողուն, քեզ կայրեմ, յար ջան…

Խոյ-Արեւ Թամզարան, լինելով ծննդկանության բեղմնավորության խորհրդակիրը, ամեն տարի գարնանը նոր սերունդ է տալիս երկրին: Երգում է Տիհանան՝ երջանկությամբ լցված, դրած տուն ու տեղով ու բազում ճիժ ու պիժով՝ երեխեքով:

Յար ջան, տուն-տեղ որ դնինք

Լիքը ճիժ ու պիժ կըլնի,

Սիրահարը գիժ կըլնի

Լոթըլո լոթըլո լոթըլո յաման…

Հա՜յ թամզարա, թամզարա:

Գիժ-ծուռ սիրահարի սիրո եւ լույս թռնող լույս ձիու-նավի, Լոտ-lood-լոդ նավի, թռնող նավը, որն ամեն աշուն թռնում է երկինք տիրազորանալու եւ գարնանը վերադառնում է, տունը լցնում է ճիժ ու պիժով:

Թոնիր վառեմ թեժ կըլնի,

Լոթըլո լոթըլո լոթըլո յաման,

Սիրահարը գիժ կըլնի,

Լոթըլո, լոթըլո, լոթըլո յաման:

Լոթի մականունը այսօր էլ Խոյի բարբառում նշանակում է շատ սիրուն ու երեւակայելի, լուսավոր տղամարդ:

Լուրթ- լազուրիթ-լոթի տղա, լութռլո,լոթ-թռլո / լուս- լուսել-լսել, լուր լ-օդ, բնիկ հայերեն արմատ (Հ.Աճառյան):

Չաթալ Հույուկ-Հայուկ քաղաքը նույնպես կապված է Տիահանա ու Տիարա-Թամզարայի հետ: Չաթալ Հույուկ անունն ունի նույն Khet-khatGhot-գոթ hat Խաթար Հայուկ արմատը, Չաթալ Հույուկ քաղաքը կրում է Արամաստի-պատվիրանների եւ Խոյ անունը: Քաղաքի պատերի վրա պատկերված են Մեծ եւ Փոքր Մասիսները՝ Մեծ եւ Փոքր Մուշերը՝ որոնք խորհրդանշում են Տիարա-Արամազդը եւ Տիհանա-Անահիտ գլխավոր Աստվածներին: Լոթի՝ լոդկայի լույս թռնող նավակի կամ հրեղեն ձիու տեսքով՝ Մասիսների գագաթից հուր է ժայթքում, հրավառություն է կատարվում: Այս հրավառությունն էլ, կարծում եմ, խորհրդանշում է Սուրբ ամուսնությունն ու Ոսկե հարսանիքը: Մեծ եւ Փոքր Մասիսները, որտեղ ծագում եւ մայր է մտնում Արեգակը, խորհրդակիրն են Տիհանայի եւ Տիարայի: Երգում Տիհանան շարունակում է գովաբանել Թամզարային: Նրա երկիր ու երկինք լոթի Ձիավորի թռնող սերը, սիրային խաղերը, նրա մեջքի յոթը ծամը երկինք-երկիր կապող կամարը՝ սրտի միջի յոթգույն ծիածանն է: Երկնքից թափվող ոսկե անձրեւը Սուրբ ամուսնության խորհրդանշանն է: Գարնանային ամեն զարթոնքին երկնքից թափվում է Ոսկեշող անձրեւը, Երկիրը օծում է ծննդականությամբ, ոսկե անձրեւից հետո յութգույն Ծիածան գոտին է կապում Երկինք Երկիրը: «Զաղեղն իմ դնեմ, յամպս, ասէ, եւ եղիցի ի գումարեալ ինձ զամպս ի վերայ երկրի, տեսից զաղեղն եւ յիշեցից զուխտն իմ» (Եղիշե):

Գհոտի-Գոտի-Գոթը Աստվածային ծիածան գոտին է:

Բարակ մեջքիդ յոթը ծամ,

Թամզարա, հայ թամզարա,

Սրտիդ միջին ունես կամ,

Թամզարա Հա՜յ թամզարա,

Ջա՜ն թամզարա, թամզարա:

Բռնեմ պաչեմ, չարչարեմ, Թամզարա

Հայ Թամզարա, Թամզարա, հայ Թամզարա

Էլ որ չասես. «Խամ ես, խամ», թամզարա,

Հա՜յ Թամզարա, Թամզարա,

Ներկայացնենք Թամզարա պարը, պարաքայլերը՝ ըստ հայ պարագետների:

Կարեն Գեւորգյանի խոսքով՝ Թամզարան ձիու պար է, որն էլ համապատասխանում է մեր ասածին:

Ըստ Կոմիտասի՝ Թամզարան հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն (պարագլուխ) ու պարապոչին։ Իսկ հարսն անպայման կանգնում էր կնքահոր կողքին։

Այժմ Թամզարան կորցրել է նախկին ծիսական նշանակությունը, երբ այն կատարվում էր գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

Թամզարա պարատեսակը պատկանում է երկու գնալ, երկու դառնալ կամ վերադառնալ պարաընտանիքին։ Թամզարայի տարբերությունը երկու գնալ, երկու դառնալ պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է եւս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով։ Իսկ պարը վեցի փոխարեն ունի միավոր ութ հաշիվ եւ շարժում:

Աշխատություններում գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն։ Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են Թամզարա, դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, ապա աջ, ապա կրկին ձախ։

Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներով, ափերով (բարեւ բռնած), իսկ երբեմն՝ նաեւ ուսերից։ Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների եւ ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ։

Պարի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է։ Պատկանում է դուրան պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է։

Թամզարայի պարաքայլին բնորոշ են ոտքի կրկնակի հարվածները: Պարաքայլերը հետեւյալ հերթականությամբ են. աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ, ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ՝ ձախ ոտքը միացվում է աջին, կրկին քայլ աջ ոտքով եւ դեպի աջ, կրկնակի հարված ձախ ոտքով, ձախ ոտքով քայլ դեպի ձախ, մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա, մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա, կրկնակի հարված աջ ոտքով։

Կան նաեւ տարբերակներ, որտեղ ոտքերի հարվածներ չեն կատարվում, հակառակը, ազատ ոտքն օդում խաղացող գործողություն է կատարում, ապա հաջորդ քայլին իր վրա վերցնում մարմնի ծանրությունը։

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հուլիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։