Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Կարճ ժամանակ անց արդարադատության նախարարությունը կասեցրեց «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այդպես հաստատելով, որ բողոքի ալիքը արդարացի էր, եւ ասված վտանգներն էլ առկա էին: Եվ իսկապես զարմանալի է եվրոպացիների այսքան անհեռատես ( ՞ ,-խմբ.) վերաբերմունքը մեր երկրի ու բնակիչների նկատմամբ:
«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում վերհիշեց անհատական տվյալների մեկտեղման գործընթացը եւ տարիներ շարունակ ընթացող հանրային պայքարը, որը մարդկանց համարակալման եւ անձնական տվյալներին տեղեկանալու առաջին փուլն էր: «ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ազգի (հայաստանահայության, որ կորիզն է համայն հայության) համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները». գրեցինք նախորդ համարում…
Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է, եւ շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Մարդու կյանքը դառնում է եթե ոչ հանրային, ապա հաստատ ոչ անձնական: Ինչպես Հայ Արիական Միաբանությունն էր նշում այդ տարիների պայքարի ընթացքում, սոցիալական քարտ ասելով՝ կարողացան թմրեցնել մեր մարդկանց, այդ «անմեղ» ձեւակերպմամբ թղթի տակ, այսպես թե այնպես հավաքվեցին մեր ազգի տվյալները: Թշնամիներն անգամ այսօր գիտեն (ով ասաց, որ չեն կարող գնել այդ տվյալները) մեր ազգի 100%-ի այս կամ այն տվյալները՝ ունեցվածքի, գիտա-կրթական հնարավորությունների, հիվանդությունների, ընդհանրապես առողջական վիճակի, սեռական եւ այլ հակումների մասին ու այլ տվյալներ՝ ընդհանրապես մեր բնակչության իրական քանակի, տղամարդ եւ կին հարաբերակցության, տարեցների ու երեխաների, երիտասարդների քանակի ու այլնի մասին: Մենք բաց մի համակարգ ենք այլեւս օտարների առաջ՝ առանց ներազգային գաղտնիքների…
Ըստ հայ արիների, այժմ այդ ամենը տեղավորվում է կենսաչափական տվյալների մեջ եւ շուտով, ինչպես իրենք են ասել, այդ ամենը չիպերի մեջ կտեղադրվեն մարդկան մարմնում: Այժմ անձնագրերի կամ քարտային համակարգով են չիպերը տեղադրվում, բայց արդեն խոսում են, որ մարդու մեջ տեղադրելով, այլեւս անձնագրի ու այլ փաստաթղթերի կարիք չի լինի… Այսինքն՝ լինում է այն, ինչի մասին հայ արիները խոսում են ավելի քան 10 տարի… Մարդը դառնում է չիպավորված էակ, ով չի կարող թաքնվել, եթե անգամ զգա, որ իրեն ոչնչացնելու են, քանի որ չիպը նաեւ ռադիոհաղորդիչ կայան է… Երբ առձեռն թղթադրամներն էլ կդառնան քարտեր, այդ ժամանակ մարդու գտնվելու վայրը վայրկյաններ հետո կհայտնաբերվի, քանզի անգամ մի կտոր հաց գնելիս՝ քարտի չիպը ցույց կտա նրա գտնվելու վայրը:
Մարդը շուտով կվերածվի մի անդեմ էակի, որին կհետեւեն անգամ երազների մեջ, ինչը հետզհետե դադարեցնելու է մարդկային բնական գործառույթների զարգացումը եւ մարդը կիսառոբոտ կարգավիճակում հնազանդ ծառայելու է աշխարհի գաղտնի տերերին, կամ ոչնչանալու է որպես խոտան. այսօր էլ պնդում է Հայ Արիական Միաբանությունը: Եվ հիմա այս ամենը մի դրվագով կցվում է ռուս-թուրքական ընկերությունը՝ այն էլ հայերիս գլխին: Այո, ամեն բան իրականում սկսվեց դեռ սոցքարտերի տեսքով, 2004-2005 թթ. եւ մարդկանց համարակալման, անձնական տվյալների ձեռքբերման համաշխարհային գործընթացը մոտենում է մարդկության չիպավորման փուլին, երբ, ինչպես վերեւում նշվեց, մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման մի քայլող գործոն… չիպավորված մի երկոտանի քարտ, որին կճանաչեն ոչ թե իր անունով ու երկրով, այլ՝ իր համարանիշով…
Համաշխարհային այս վտանգի դեմ գոնե այսօր, շատ ուշ արդեն, բայց կարելի է համահայկական պայքար մղել, որին կմիանան այլ ազգեր…
- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal)
11. Հայոց դրոշը հաղթանակած ծածանվել է Լիտվայում – 4 հաղթանակ կատարողական արվեստի միջազգային մրցույթում… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ Եվրահայկական խաղերը՝ Վիեննայում… Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը… Լեւոն Արոնյանը անմիջապես նոր գերմրցաշարում… Նահանջել է 7 հորիզոնականով… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը… Եվրոպայի առաջնությունում՝ 6 շախմատիստուհի… Որակազրկված հայը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Ֆուտբոլի չեմպիոնի համար պայքարը թեժացավ Հայաստանում… Սարգիսը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիրը… Նարեկը՝ բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր… Թաեկվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը գրավել է 3-րդ տեղը… ArmFC-18 մրցաշար.- Սարգիսը աղջիկներին գլամուռության առումով տվել անցել է…Երեւանում՝ Եվրոպայի սուսերամարտի առաջնություն… Այլ մարզական լուրեր…
- http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
- https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683– Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ-Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…