ԵՄ-ն կրկնու՞մ է ԽՍՀՄ անցած ուղին – Կարող է վերափոխվել նաեւ համաշխարհային ուժերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ ինչը նոր իրողություններ կստեղծի մեր եւ մերձակա տարածաշրջաններում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Եվրամիության կազմաքանդումը, ըստ համաշխարհային 2 բեւեռների պարբերական փոփոխման տրամաբանության, նույնպես ժամանակի հարց է… ԵՄ-ԵԱՏՄ համաշխարհային նոր բեւեռների ձեւավորումը, կամ՝ ավելի ստույգ՝ թարմացումը անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի գաղտնի տերերը կարողանան պահպանել իրենց համաշխարհային տիրապետությունը:

Ժամանակին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի ձեւավորումները աշխարհը բաժանեցին 2 բեւեռի, որը ռազմավարական մեկ խնդիր էր լուծում՝ ամրապնդել աշխարհի գաղտնի կառավարության դիրքերը, 2 բեւեռների բաժանելով քաղաքական, տնտեսական, մշակութային, բայոհա-հոգեվբանական, կեցակարգային եւ այլ ոլորտները… Եվ աշխարհը բաժանվեց բազմակուսակցական-ժողովրդավարական եւ միակուսակցական-համայնավարական քաղաքական, ազատական(անհատական)-կապիտալիստական եւ պետական-սոցիալիստական տնտեսական, սանձարձակ-մարդակենտրոն եւ պահպանողական-ազգակենտրոն արժեքներին հենված բարոյա-հեգեբանական մասերի, ինչը դրսեւորվեց նաեւ մյուս ոլորտներում, այսպիսով՝ ժողովուրդների եւ պետությունների համար ստեղծելով որեւէ բեւեռում տեղավորվելու հնարավորություն… Եվ այլեւս կապ չուներ ոչ բեւոռում որ երկիրն է տեղավորվում, բոլորն էին հայտնվում էին նիահեծան աշխարհի գաղտնի տերերի հսկողության տակ…

Միայն տասնյակ տարիներ անց, կարծես 1970-ականներին, անհրաժեշտություն առաջացավ համաշխարհային 3-րդ աներեւույթ բեւեռը ձեավորելու համար, երն ստեղծվեց Չմիացող երկրների համաշխարհային միություն: Այն երկրներ, որ չէին միացել ոչ մի բեւեռի, իրականում դուրս չէին մնացել կապիտալիստական կամ սոցիալիստական ճամբարներից, սակայն որոշակի քաղաքական ինքնուրույնություն էին պահպանել… Չմիացող երկրների կառույցում անդամագրվեց անգամ այնպիսի մի երկիր՝ Հարավսլավիան, որ մշտապես ԽՍՀՄ-ի կողմնակիցն էր համաշխարհային զարգացումներում, սական ռազմավարական հարցերում որոշակի ինքնուրույնություն էր պահպանում… Բացի այդ այսպես հնարավոր եղավ մեկտեղել նաեւ ոչ եվրոպական երկրներին, որ ստեղծել էին իրենց աշխարհամասային միավորումները…  

Իսկ ՆԱՏՕ-ն եւ Վարշավյան պայմանագրի ստեղծումը հստակ տարանջատել էր ռազմա-քաղաքական ուժերին, ինչը թույլ էր տալիս համաշխարհային քաղաքական ծրագրերում ըստ անհրաժեշտության սրել իրավիճակը, ապա խաղաղեցնել կամ բավարարվել տեղային բնույթի ընդհարումներով, պատերազմներով…

Այսօր ԵՄ-ԵԱՏՄ հակամարտությունը չնայած որոշակի ծավալումներին, չի հասնում համաշխարհային կենտրոնացման… Բացի այդ Չինաստանն էլ շարունմակում է համաշխարհային 3-րդ բեւեռի ձեւավորման աշխատանքները, ինչը թուլացնում է համաշխարհային գաղտնի կառավարության տերերի դիրքերը… Նոր Եվրոպա է պետք, այն էլ ազգային դիմագծով, անգամ ազգայնական:

Ժամանակին Ադոլֆ Հիտլերը Նացիստական Գերմանիայի (նաեւ Բենիտո Մուսոլինիի ֆաշիստական Իտալիայի) միջոցով ստեղծեց ազգայնական Եվրամիություն, բայց այն վերածվեց ազգայնամոլական եվրոպական միության, ինչը չէր կարող երկար կյանք ունենալ եւ պարտվեց համաշխարհային ուժերի համախմբման արդյունքում, կապիտալիստական եւ սոցիալիստական ճամբարների ամբողջական ներգրավմամբ…

Այսօր էլ եվրոպական երկրների ազգայնական ուժերը տարիներ շարունակ հանդես էին գալիս Եվրամիության տրոհման ու ազգային պետությունների ստեղծման կարգախոսներով: Սակայն, կանխազգալով փլուզման եւ ԵՄ երկրների միջեւ տասնամյակներ շարունակ ձեւավորված բազմաբնույթ կապերի խախտման հետեւանքով սպասվող տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական ու այլ բնույթի ճգնաժամային զարգացումները, նրանք այժմ այս հարցում ցուցաբերում են ավելի զուսպ, ոչ հեղափոխական մոտեցում, ըստ ամենայնի, ընդունելով «անցումային փուլի» անհրաժեշտության գաղափարը, ինչի արդյունքում ծնվեց «Եվրոպական ազգերի միության» կամ «Ազգերի Եվրոպայի» նախագիծը:

Տարորինակ չէ նաեւ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու քաղաքականությունը: Անգլո-ամերիկյան գիծը միշտ էլ փորձել է տնօրինել բուն եվրոպական ուղղության վրա: Բայց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու եւ նոր Եվրոպական կառույց հիմնելու հարցում առայժմ մեծ աջակցություն չկա, թերեւս իրեն ազգայնական հռչակած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է քաջալերում Լոնդոնին այս հարցում եւ Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրները, հատկապես ԵՄ-ից մերժված Անկարան է ողջունում «Նոր Եվրոպայի ստեղծումը»…

Իսկ Եվրոպական գիծը՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա եռյակը, դանդաղ, բայց հստակ կատարում է իր քայլերը:

Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդը, ով նաեւ մեծ ճանաչում ունի նաեւ Եվրոպայում, Մարին Լե Պենը (ով շարունակում է իր հոր՝ Ժան-Մարի Լե Պենի քաղաքական ուղին), այս քաղաքական փոխաձեւումները բացատրում է նրանով, որ նախկինում ազգային ինքնորոշման վերականգնման ու ազգային արժեքների պահպանման դիրքերից գործող ազգայնական ուժերն իրենց հաջողությունը տեսնում էին միայն ԵՄ-ի կազմից դուրս գալու մեջ, իսկ այժմ հնարավորություն է ստեղծվել Եվրամիությունը ներսից արմատական փոփոխությունների ենթարկելու: Հենց այս գաղափարի շուրջ հնարավոր դարձավ եվրոպական տարբեր երկրների ազգայնական ուժերի գաղափարական եթե ոչ միավորումը, ապա առնվազն համագործակցությունը: Գաղափարին իրենց աջակցությունն են հայտնել Իտալիայում, Ավստրիայում, Հունգարիայում եւ այլ երկրներում:

Առաջադրելով «Ազգերի Եվրոպայի» նախագիծը, Մարին Լե Պենը վստահեցնում է, որ Եվրամիության ներկայիս քաղաքական նախագծին այլընտրանք պետք է հանդիսանա եվրոպական աշխարհամասում իրավահավասար եվրոպական ազգերի միության ստեղծման նախագիծը, որը հիմնված կլինի եվրոպական ընդհանուր մշակույթի, քաղաքակրթության, ավանդույթների ու արժեքների վրա: Նա հայտարարել է, որ «Մեր Եվրոպան դա կենդանի Եվրոպան է, որն իր հայացքն ուղղում է հեռավոր Աթենքին ու Հռոմին, հիշում է իր քրիստոնեական արմատները, Լուսավորչության դարն ու բազմադարյա պատմությունը, որոնցից նա քաղում է իր քաղաքակրթական արժեքները»:

Ազգայնական ֆրանսուհին որպես հիմնական ծրագրային դրույթներից մեկը  հավելել է «Եվրամիության դեմ ազգերի պայքարը դա պայքար է անկախության համար: Հատկապես ազգերը կվերականգնեն ու կփրկեն Եվրոպան»: Ինչ խոսք, գեղեցիկ է հնչում: Այն հատկապես գայթակղիչ է Եվրոխորհրդարանի ընտրությունների նախօրեին, որին եվրոպացին ընտրելու է գնալու Եվրամիության ղեկավարության ապաշնորհ քաղաքականությունից հոգնած ու ձանձրացած:

Արդյոք ինչ-որ առումով «Ազգերի Եվրոպան» չի՞ հիշեցնում «Անկախ պետությունների համագործակցություն», ԱՊՀ կոչված հետխորհրդային կառույցը, որը փոխարինելու եկավ միակենտրոն կառավարվող ԽՍՀՄ-ին, եւ որն ազգային շահերի բախման ու արտաքին կողմնորոշումների տարբերությունների հետեւանքով աստիճանաբար սկսեց նոսրանալ: Մեր հիշողության մեջ դեռ թարմ է այն ամենը, ինչով ուղեկցվեց ԽՍՀՄ փլուզումը: Արդյոք նույնը սպասվո՞ւմ է նաեւ Եվրոպային: Ըստ երեւույթին, դա է պատմական անհրաժեշտությունը եւ անխուսափելիությունը. պետությունների խոշոր միավորումներից դեպի ազգային պետություններ անցման ընթացքում ժամանակավոր միջպետական կառույցների ստեղծումը՝ հետագայում այլ ձեւաչափով ու այլ սկզբունքներով միավորվելու համար:

Այսպես են մտածում աշխարհի գաղտնի տերերը, ինչը այս անգամ կարող է համահունչ լինել հայերիս պայքարին ու նպատակներին, ինչն էլ կարող է վերափոխել նաեւ համաշխարհային ուժերի վեևրաբերմունքը Հայաստանի նկատմամբ…

- www.hayary.org – Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

http://www.hayary.org/wph/?p=3248 Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5803Անկախությունն ու ազատությունը բնածին են – Մեր ու մեր երկրի անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 25 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարավոր պետականությունը…

http://www.hayary.org/wph/?p=5397 - Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբՊիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=6065Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (ազգադավ գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին, հոգեմոլագարությանը…) – Եվ հանդուրժողականության անվան տակ հայատյացություն են քարոզում անպատիժ… Արարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ…

http://www.hayary.org/wph/?p=6726 - Սպառազինությունը՝ ո՛չ միայն զինական – Մեր պետության ու բնակչության անվտանգության հարցերը… Պետությունն ու ժողովուրդը պիտի պատրաստ լինեն անգամ ամենավատ ծավալումներին… Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում – Ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ… Ուշադրությու՛ն, ցանցային նեյտրալիտետը վտանգված է…

http://www.hayary.org/wph/?p=4977 – Միայն ազգայի՛ն Հայաստանը իրապես կպաշտպանի այլազգիներին – Հայահոգի Սահմանադրությամբ հանրա-պետությունը պիտի դառնա ազգա-պետություն… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայ մարդ եւ առհասարակ մարդ մնալու մասին…

http://www.hayary.org/wph/?p=6342Աշխարհի հայերը կարող են հավաքվել մեր հաղթանակած բանակի շուրջ՝ ազգ-բանակի շուրջ (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պիտի պատասխանատու կերպով խոսվի, որ ամեն րոպե հայոց հողերը ծախելու մասին հայտարարություններ անողները կա՛մ սսկվեն ի վերջո կա՛մ կարեն անպատասխանատու բերաններըՀամահայկական բանակը մեր համազգային ազդու գործիքն է համաշխարհային այս նոր վեաձեւումների ընթացքում

* * *

http://www.hayary.org/wph/?p=5939 – «Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940 – «Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

http://www.hayary.org/wph/?p=3590#more-3590Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5666Հայոց հոգեւոր ոլորտը պիտի ազգային եւ միջազգային բաժանումների գնա – Միջազգային պետական քրիստոնեական կրոնին զուգահեռ պիտի գործի Ազգային հեթանոսական հավատը… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր…

http://www.hayary.org/wph/?p=6778Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…

http://www.hayary.org/wph/?p=6779Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը – Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը… Համազգային առաջարկ.- Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր… Հավատադարձի նախագիծ.- Արիա-Քրւստոնեություն… /Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…

http://www.hayary.org/wph/?p=7070  Քաղաքականությունը՝ ազգային եւ քաղաքացիական ընկալումներով.- Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով… Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում…Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։