Փակ են ա՛յն սահմանները, որոնց երկու կողմերում Հայաստանն է՝ Արեւելյան եւ Արեւմտյան… Արիները հաստատեցին ազգային եւ միջազգային ծրագրերը – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ

Փակ են ա՛յն սահմանները, որոնց երկու կողմերում Հայաստանն է՝ Արեւելյան եւ Արեւմտյան

Հատկապես վերջին օրերին մեր արտաքին եւ ներքին կյանքը բուռն զարգացում ապրեց: «Լուսանցք»-ը, որպես հայ ազգայնականության շահերը պաշտպանող լրատվամիջոց, դիմեց մեր ազգայնական քաղաքական դաշտի ավելի քան 25 տարվա անփոփոխ-սկզբունքային գործիչ Արմեն Ավետիսյանին՝ ճշտելու հայ արիների եւ նրանց հետ դաշնակցած ազգայնականների տեսակետները: ՀԱՄ առաջնորդի պատասխանը (ստացել ենք էլփոստով փետրվարի 17-ին) տպագրում ենք առանց խմբագրման:

«Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի արտաքին քաղաքական քայլերը, որոնք ուղղված են հայության հիմնախնդիրների միջազգայնացման բարելավմանը: Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները այն ուժերից էին, որոնք տարիներ առաջ, ի սկզբանե դեմ էին հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը: Այդ ընդդիմական գործընթացը ծնեց մի նախաձեռնություն, քաղաքական-գաղափարական դաշինք, որտեղ ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում՝ խորհրդարանական ուժեր Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, միավորվեցին ընդդեմ հայ-թուրքական կոչված արձանագրությունները կյանքի կոչելուն:

Համաշխարհային բեւեռների մասնակցությունը, եթե չասենք՝ պարտադրանքը՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների նախաստորագրման համար, ակնհայտ դարձրեց գերուժերի աննախադեպ շահագրգռվածությունը:

Ինչպես հայ արիականների, այնպես էլ այս նախաձեռնության դեմ հանդես եկող ուժերի հիմնական մտավախությունն այն էր, որ Անկարան, օգտվելով այդ շահագրգռվածությունից, կփորձի հայ-թուրքական հարաբերությունները վերածել հայ-թուրքական մի պայմանագրի, որտեղ թուրքերը ոչ մի պարտք ու պարտավորություն չեն ունենա Հայաստանի եւ հայության նկատմամբ: Ակնհայտ էր, որ թուրքերը կշահարկեն նաեւ իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիների խնդիրները: Այդպես էլ եղավ՝ Անկարան նախապայմաններ առաջ քաշեց ինչպես Հայոց ցեղասպանության հարցը փակելու, այնպես էլ Արցախը եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին կրկին հանձնելու առումով:  Continue reading

Քաղաքական շանթահարում՝ առանց բացառման – Հայաստանն ու հայությունը ունեն բոլոր կարողությունները ոչ թե հեղափոխությամբ (ռեւոլյուցիա), այլ բնափոխությամբ (էվոլյուցիա)՝ բնականոն ընթացքով երկիրը դուրս բերել ճգնաժամից, իսկ ազգին՝ ապազգային հոգեվիճակից…

Փետրվարի 12-ին, երբ «Լուսանցք»-ի 350-րդ թողարկումը տպարան էր մտնում, ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն շանթահարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Զանգերը խմբագրություն չէին դադարում երկար ժամանակ: Որպես լրատվամիջոց, բավականաչափ ուսումնասիրել ենք քաղաքական կամ՝ այսպես կոչված քաղաքական գործիչներին, եւ հնարավորինս գիտենք յուրաքանչյուրի վերջին քայլի գաղտնատարբերակը…

Եվ մեր թերթը որոշեց մի գիշերվա փոփոխությունը չդարձնել դարակազմիկ իրադարձություն, հատկապես, որ հակառակ կողմում անբասիր ու վճռական հեղափոխական կերպար չկար կանգնած… Չնայած պիտի նշել, որ մեր քաղաքական դաշտի համար այս քայլը կդառնա իրադարձություն եւ նոր իրավիճակ կստեղծի:

«Լուսանցք»-ը նախընտրեց հանդես գալ առաջաբանով. «Երբ բոլորն ամեն ինչ են աշխատում» վերլուծությամբ, որում մի անգամ եւս նշվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը երկու տասնամյակ անց դեռ կայացած չէ: Միասնական դաշինքով՝ մի գաղափարի ու մի գերնպատակի շուրջ ցայսօր չեն հավաքվել, որպեսզի հերթական ընտրված ընտրություններից առաջ կարողանան արտահերթ ընտրության իրական եւ հուժկու պահանջ ներկայացնել:

Մեկ անգամ եւս արձանագրեցինք, որ միայն նոր ընդդիմադիր, բացառապես ազգային նպատակների շուրջ միավորված դաշինքը շուրջ 25 տարի անց կկատարի եւ՛ իշխանափոխություն եւ՛ ընդդիմափոխություն… Նշվել էր, որ միայն այսպիսի ընդդիմությունը բարի կամ ոչ բարի ճանապարհ կմաղթի ընդդիմության եւ իշխանության մեջ արդեն «թոռոմած» անփոփոխ եւ միմյանց փոխարինող բազմադեմ դեմքերին:

Մինչեւ երկրում չլինի ամբողջական՝ համակարգային փոփոխություն, ոչի՛նչ չի փոխվելու: Իսկ համակարգային փոփոխությունը չի՛ կարող լինել միայն իշխանափոխությամբ: Ինչպես վերոնշյալ հոդվածում էր ասվել. «Շուրջ 25 տարի մեր երկրում պետության «ձիու վրա» են միեւնույն ուժերը, որոնք հերթով փոխարինում են մեկ-մեկու, այս կամ այն քաղաքական, պետական, հանրային գործիչն էլ անցնում է այս կամ այն քաղաքական ուժի շարքերը, եւ 25 տարի երկրում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքն ունեն, նույն գործելաոճը, անգամ նույն բառապաշարը… Իսկ ամեն օր հնչող «Ժողովուրդն ու քաղաքական ուժերը միահամուռ պետք է ընդվզեն» կոչերը միայն «փակ շրջանը» ամուր պահելու համար է: Բոլոր իշխանափոխություններից հետո հայաստանցիներն ու սփյուռքահայերը մի բան են նշում քիչ ժամանակ անց՝ «ոչ մի բան չի փոխվել մեր երկրում ու չի էլ փոխվելու…»:

Նորից պիտի պնդենք, որ մեղավորը ժողովրդի այն հատվածն է, որ ցավոք մեծամասնություն է, միշտ հեղափոխության առաջին շարքերում է ու միշտ 5-25 հազար դրամով ծախում է իր ձայնը (ուրեմն՝ իրեն ու բոլորիս ապագան), հետո անամոթաբար հնչեցնում, թե ում էլ ընտրենք՝ այսպես է լինելու… Այո՛, հենց այդպես էլ լինելու է, մինչեւ ընչաքաղցությունը եւ ամեն ինչից ու ամեն մեկից մի բան պոկելու մոլուցքը չվերանա վերոհիշյալ հայերի սրտից… Կամ էլ՝ մտավոր նվիրյալ հատվածը կկարողանա նոր որակ բերել քաղաքական ու հանրային ոլորտներ՝ ապահովելով ներքաղաքական կայացումն ու կայունացումը:

Continue reading

Քաղաքական նոր որա՞կ. հաղթանակ՝ արագ հանձնվելով – Անզիջում միլիարդատերը զիջեց «չարիքի իշխանությանը» – «օլիգարխ» եւ «մայդան» խ(հ)եղափոխական եզրերը հայկական չեն… Հաշտությու՜նս որն է՝ թող գնա սպորտով զբաղվի…

«Լուսանցք»-ը այսօր հակադիր կողմերի մեղադրանքներն ու պատասխանները ներկայացրեց առայժմ՝ խոսքի իրավունք տալով երկու կողմերին էլ, իսկ ընթերցողների համար էլ տեղեկատվություն ստանալու հավասարությունը պահպանելով: Մեզ համար կարեւոր է մի բան. որպեսզի քաղաքական ոչ մի հոսանքի եւ ոչ մի ուղղության հակասությունների պատճառով քավության նոխազ չդառնա ժողովուրդը:

Մենք ընդգծում ենք, որ ամենակարեւորը երկրի ներսում «մայդաններ» թույլ չտալն է, որովհետեւ մենք չունենք մեր սեփական ուժերը սպառելու «շռայլության» իրավունքը: Մենք մի թշնամի ունենք եւ քաջ գիտենք դրա տեղը: Մնացյալը՝ ներքին խժդժությունները, հասկանալի են այնքանով, ինչքանով դեռ չեն վտանգում երկիրը:

Իսկ այն, որ ՀՀ նախագահի ելույթից հետո ոստիկանությունն ու իրավապահ մարմիններն անցան գործի՝ ստուգումների, ձերբակալությունների նաեւ, այն, որ իշխանական ու ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները միացան փոխադարձ հնչող մեղադրանքներին, այն, որ ԲՀԿ-ից սկսվեց «առնետավազք»-ը՝ ինչպես պատգամավորների, այնպես էլ կուսանդամների շրջանում, այն, որ այս ու այն կողմում հանգրվանած ազատամարտիկները մեկ անգամ եւս թշնամացան ինչպես միմյանց, այնպես էլ քաղաքական ուժերի հետ, բացասական հետեւանքներ դեռ ունենալու է: Դեռ կհասկականք, թե Գագիկ Ծառուկյանը ինչու կես ճանապարհից ետ դարձավ ու «առաջ՝ դեպի հաղթանակը» դարձրեց ծիծաղի առարկա… Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ էր առնում եւ անցավ միջնորդական ջանքերի, ինչը նախաձեռնել էր նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը (եղբոր՝ քաղաքական դաշտում մեզ հայտնի Կարեն Կարապետյանի հետ), ով ժամանել էր Ռուսաստանից: Նման առաքելությամբ Հայաստան էր եկել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս պահին դադար է:

Մինչ օլիգարխները ի մի կբերեն իրենց մտքերը, «Լուսանցք»-ի կողմից մի խորհուրդ տանք. սոցիալական հավասարությունից մի՛ խոսեք, անհեթեթ է հնչում, մանավանդ, երբ խոսում եք սոցիալական հավասարությունը սոցիալական արդարությունից չտարբերելով…  Continue reading

Թորգոմ-Լանթա-Ատլանտ – Ինչու դադարեցին ուսումնասիրությունները Քարահունջում… Սյունիքը կարելի է համարել Մեծ Ատլանտիդայից մնացած մի փոքր կղզի, իսկ Անտլանտիդան եղել է ավելի մեծ, քան Լիբիան ու Ասիան միասին վերցրած…

Արաբական ավանդության համաձայն` Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ամվարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին):

Որպես պատմական դեմք՝ Թորգոմի մասին շատ քիչ բան է հայտնի.միայն գիտենք, որ Զվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն՝ Կովկասի լեռնաշղթայի Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև գտնվող երկիրը Հայկին ժառանգել է հայրը՝ Մասյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմը: Երկիրը կոչվել է Թորգոմա տուն:

Ինչու՞ են արաբ մատենագիրները Թորգոմին անվանել Լանթա և ի՞նչ սկզբնաղբյուրից են օգտվել  անհայտ է: Մի բան պարզ է . Լանթա անվան ծագումը պետք է փնտրել հայերենում և հայկական ավանդությունում:

«Սասնա ծռեր» էպոսում հիշատակվում է Թորգոմի միայն անունը: «Մհեր և Դավիթ»  պատում.

Ու լուսմտին Դավիթ ելավ գնաց Մարատուկի սար

Ու չոգավ Տիրամոր Սուրբ տաճարի առաջ

Ու աղաչից, ուար բարեխոսե Աստծուն

Ուար կոտրե զանորեն թագավոր.

Ու զըր թեվեր լենցուց դեպ երկինք ու ասեց.

-Ո՛վ Թորգոմի, Արամի ու մըր պապերի Աստված

Տու՛ր իմ մանուկ թեվերուն զորուտեն,

Ուար կառնամ կոտրըմ զքու սուրբ կրոն նաեարնին.

Ուար դրած ան մեզ ուրանց մտքին

Գուրորին ուար քանվան մկրտվող ժողովրդվուն

Եվ բղծին զքու Սուրբ Տաճարին:

«Սասնա ծռեր» էպոսի մեկ այլ պատումում հիշատակվում է Լանթային համապատասխանող թագավորի անունը:

Հոր պատում.

«Խաթուն ասաց.-Հեյրան, ասեմ քեզիկ՝

Լանդբաբ թաքավեր էկած է Փեռա գեղ»:

(էջ 347, տող 780)

Որդու պատում.

«Ասաց.-Վալլահ, Լանդբա թագավոր էկել

Չիմ գինա քանի խազար Զորավին Չիման թափա»:

(էջ 382, տող 950)

Continue reading

Հայկական խոհանոց – Սոխով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից – Կգնա՞ն հայ մարզիկները Բաքու… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սոխով թանապուր

Բաղադրությունը – Ձու – 2 հատ, ալյուր – 1 ճաշի գդալ, մածուն- 1 լ, թթվասեր – 0.5 լ, բլղուր – 0.5 բաժակ, սոխ – 0.5 կգ, ռեհան կամ ծիտրոն, աղ:

Պատրաստման եղանակը – Ձուն, ալյուրը, թթվասերը, մածունը եւ բլղուրը խառնել եւ, աստիճանաբար 3 լ ջուր լցնելով, եփել մարմանդ կրակի վրա: Եռալուց հետո մանր կտրտած սոխը, հում վիճակում, լցնել թանապուրի մեջ:

Վերջում ավելացնել չորացրած ծիտրոն կամ ռեհան: Հատկապես վերջինը շատ օգտակար է այս օրերին, երբ տարածված են հազն ու գրիպը: Անուշ վայելեք եւ առողջ եղեք:

Աշխարհի մարզական հեւքից –

Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին

Ադրբեջանում սպառնում են Եվրոպական խաղերի ժամանակ հայկական պատվիրակության դեմ սադրանքներ կազմակերպել: Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) սպառնացել է 2015թ. ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում սադրանքներ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ:

Continue reading

Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականներն արձագանքում են Հայաստանի նախագահի վերջին մի շարք նախաձեռնություններին…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի արտաքին քաղաքական քայլերը, որոնք ուղղված են հայության հիմնախնդիրների միջազգայնացման բարելավմանը: Ներկայացնում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գաղափարա-քաղաքական պատասխանատու Արմեն Ավետիսյանը:

Հայ արիականներն ու արիադավանհեթանոս ազգայնականները այն ուժերից էին, որոնք տարիներ առաջ, ի սկզբանե դեմ էին հայթուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը: Այդ ընդդիմական գործընթացը ծնեց մի նախաձեռնություն, քաղաքականգաղափարական դաշինք, որտեղ ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում՝ խորհրդարանական ուժեր Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, միավորվեցին ընդդեմ հայթուրքական կոչված արձանագրությունները կյանքի կոչելուն:

Համաշխարհային բեւեռների մասնակցությունը, եթե չասենք՝ պարտադրանքը՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների նախաստորագրման համար, ակնհայտ դարձրեց գերուժերի աննախադեպ շահագրգռվածությունը:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (350) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

 1. Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4631Հայ արիները եւ ազգայնականները՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ – ՀԱՄ Գերագույն Խորհուրդը նաեւ քաղաքական որոշումներ կայացրեց

2. Արարատյան (Հայկական) աշխարհի տեսլականը – ՀՀ-ն կարո՛ղ է Արարատ լեռը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել

3. Մեր պահանջատիրության դարը – Այս ամենի վերջը տալու համար պետք է պետականորեն առաջնորդվել պատմա-քաղաքականությամբ՝ պատմությունը դարձնելով քաղաքականության անբաղդատելի մասը… Ճիշտ կանենք հրաժարվենք եվրաբոնդերից…

4. Մեծ պատերազմի վտանգը – Ուկրաինայի հակամարտությունը՝ համաշխարհային պատերազմի սկի՞զբ… Ավելի վտանգավոր հեռանկար՝ քան Վաշինգտոնի իրանյան մտահոգությունը…

5. Երբ բոլորն ամեն ինչ են աշխատում – Միասնական դաշինքով՝ մի գաղափարի ու մի գերնպատակի շուրջ, որ միավորված կատարեն իշխանափոխություն եւ ընդդիմափոխություն՝ 25 տարի անց…

6. Քաղաքակա՞ն, թե՞ մեկ այլ սարդոստայն – Բռնության, վախի մթնոլորտից օգտվում են դրսի ուժերը՝ մեր երկրում ներքաղաքական սրացումների՝ տարատեսակ իրավունքների պաշտպանության քողի ներքո…

7. Ասել այնպես, որ ոչինչ չասե՞լ (ընդդիմադիր մրցավազք) – ՀՀԿ-ԲՀԿ խաղն ավարտվա՞ծ է, թե՞… Բայց այսօր առճակատում է… Հասունացող ասելիքի ժամը , կամ՝ բացվում է քաղաքական վայրիվերումների խաչմերուկը…

8. Ուսանողի հայացքով.- Իմ քաղաքի մարդիկ՝ (Հեռակա սերենադ՝ թրջված քամանչով – Չորացած ծաղիկ – Թթու ռեալիզմ – Սրճարանային այգի)… Իսկ Հայկական լեռնաշխարհի գելխեղդը դեռ կանի իր քայլը…

9. Հայկական խոհանոց – Հավի ազդրամիսը՝ խմորի մեջ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

Սկիզբը՝ թիվ 2-3-ում

http://www.hayary.org/wph/?p=4611Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4625Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Խորհուրդ Ապրումի

Պտտվում է դեռ անիվը Երկրի,

Դեռ չի ծիծաղում դահիճ սատանան,

Բայց մոտենում է պահը վախճանի,

Մարդկանց մտքերից՝ անմիտ ու դաժան:

Օ՜, մոլորյա՛լ մարդ, դու Բնության դեմ

Փորձում ես տանել քո հաղթանա՞կը.

Փառաբանելու քո դե՞մքը անդեմ,

Տե՛ս՝ մահաբեր է քո ախորժա՛կը:

Եվ եթե նույնիսկ կարողանաս դու

Հաղթել կատարյալ Բնությանն անհաղթ,

Կտեսնես մա՛հդ սարսափազդու

Եվ կանիծե՛ս քեզ հենց նույն ակնթարթ:

Շրջի՛ր, ո՜վ դու մա՛րդ, դեմքդ դեպի վե՛ր,

Թափանցի՛ր Արարչաստեղծ Տիեզերքի մեջ,

Կորած իմաստությունդ այնտեղից հետ բեր,

Որ հարատեւես ճշմարիտ-հավե՛րժ:

Խորհուրդ  Մարդկայինի

Մարդը քայլում է Տիեզերքի մեջ,

Քայլում իր մտքի թռիչքի հետքով,

Թափառում է նա անհունության մեջ՝

Իր Աստվածներին անվերջ փնտրելով:

Մարդը չի հոգնել դեգերումներից,

Բայց հաստատուն չէ այն ճանապարհը,

Որ կառուցվում է մոլորությունից,

Որից քանդվում է իր Տուն-Երկիրը:

Մարդը քայլում է, փնտրում է անվերջ,

Կգտնի՞ արդյոք իր Աստվածներին,

Թե՞ կներծծվի այն ճահճի մեջ,

Որ գոյացել է տիղմից մարդկային:

Դառնալով մեր Աստվածներին՝ նշենք, որ Հայ Աստվածները 8-ն են, որ նախանշում են Հավերժության Պտույտի 8 Թեւերը, եւ Հայոց Հավատադարձը կրկին հային կկապի իր Առաքելությանը ու կտանի Հավերժության Ծիրով…

– ԱՐԱ-ն հայերի Գերագույն Աստվածն է՝ Աստվածահայրը, Ով պահպանում է Հայ Տեսակի տեղն ու իրավունքը՝ Երկնքի ու Երկրի տիրույթներում: Նրան կոչում են «Մեծ եւ Արի Արա», ում գլխավոր սրբավայրը գտնվում էր Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Continue reading

Արարատյան (Հայկական) աշխարհի տեսլականը – ՀՀ-ն կարո՛ղ է Արարատ լեռը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել

Հայության մի զգալի հատված տարակուսած է՝ թուրքերը հերթական սրբապիղծ քայլն են նախատեսել՝ թուրքական անվանացանկում գրանցել Արարատ լեռը՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք:…

«Դեռ գոյատեւելով բռնազավթված հայկական տարածքների վրա, դեռ պահպանելով Թուրքիա կոչված արհեստածին (ուրեմնեւ՝ ապագա չունեցող) պետությունը, դեռ նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրեր երազելով, դեռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին անպատիժ մնալով… այս մարդանման կիսավայրենի քոչվորները ՅՈւՆԵՍԿՕ-ում արդեն գրանցել են մի շարք հայկական ազգային արժեքներ՝ ոչ նյութական կամ մշակութային կամ այլ: Սա վաղուց պետք է անհանգստացներ ոչ միայն մեր պետությանը, այլեւ՝ համայն հայությանը: Բայց այդ արժեքների համար պայքարող մշակույթի նախարարություն ունենք մի այնպիսի նախարարով, որ թուրքերը ոչ միայն Մասիսները, Արարատը, այլեւ Հայաստանը կգրանցեն իրենց անունով… Եթե սրանց նմանները Գառնո եւ Զվարթնոց տաճարներն են խորտկարանների փորձում վերածել, ապա ողբամ զքես՝ ով հայ ժողովուրդ…»,- «Լուսանցք»-ի հետ զրույցում ասաց Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիների ղեկավարի խոսքերով, այս հարցը մեր հերթական տանուլ տված հարցն է, որովհետեւ մեր անմշակույթ նախարարությունը չի հասկանում, որ մշակույթն է ամենամեծ քաղաքականությունը. «Այս տարիների ընթացքում որեւէ միջազգային բողոք կամ դատ չի նախաձեռնել ՀՀ անմշակույթ նախարարությունը: Իսկ պատմական փաստեր (այդ թվում՝ միջազգային պատմությամբ հավաստվող), մասնագետներ ու հնէաբաններ, արվեստի եւ այլ գործիչներ ինչքան ասես կան, որ կապացուցեն, թե գինին չի կարող արարել քոչվորը, որը նույնիսկ հազար տարվա պատմություն չունի: Քոչվորը խաղողի այգիներ չէր կարող տնկել, որպեսզի գինի արարեր: Քոչվորը թոնիր չէր սարքի երբեք, որպեսզի լավաշ արարեր: Նույն կամ նման մեկ այլ քոչվորը չէր կարող տոլմա փաթաթել իր չունեցած այգու չունեցած խաղողի թփով եւ այլն: Քոչվորը շա՛տ բաներ չէր կարող անել, ինչն ապացուցելը մեկից մեկ է: Ամենակարեւորը՝ քոչվորը հայրենիք ունենալ չի կարող»: Continue reading

Մեր պահանջատիրության դարը – Այս ամենի վերջը տալու համար պետք է պետականորեն առաջնորդվել պատմա-քաղաքականությամբ՝ պատմությունը դարձնելով քաղաքականության անբաղդատելի մասը… Ճիշտ կանենք հրաժարվենք եվրաբոնդերից…

Մեր պահանջատիրության դարը

http://www.hayary.org/wph/?p=4623Հայկական պահանջատիրության ժամանակը – Միջազգային նոր ճանաչումներ՝ Հայոց Պահանջատիրությանն ուղղված… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր…

http://www.hayary.org/wph/?p=4600Էրդողանը «հաղթանակ» է հնարել՝ ապրիլի 24-ին Հայաստան չգալու համար – Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով զրոյացրեց թուրքերի «հաղթանակ»-ը…

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (պարզվում է՝ սա էլ ունեն) Պատմության ինստիտուտի տնօրեն, պատգամավոր Յաղուբ Մահմուդովը մտադիր է վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը: Ուստի շտապ խնդիր է ծագել եւ Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին, Ռուսաստանին ու Հայաստանին:

Այս «գիտնականի» խոսքերով՝ Ադրբեջանի պատմությունը խեղաթյուրվել է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերից հետո, «եւ հենց դրա հետեւանքով է, որ հայերը ներկայացվում են որպես Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդ»: Նա նշում է, որ իբր իրենց նոր գրքում իրենք ապացուցում են, որ հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմվել է միայն 1918 թվականին, ավելացնելով, թե իբրեւ հայերն ապրել են Բալկանյան թերակղզում եւ «1928-ին նոր միայն գաղթել են Հյուսիսային Ադրբեջան»:

Այս «պատմաբանի» խոսքերով՝ Նախիջեւանը, Արցախը եւ Երեւանը նույնպես «պատմական ադրբեջանական հողեր են»:

Տարօրիակ չէ այլեւս, որ սրանք փորձում են վերապրել մեր պատմության հաշվին, բայց տարօրինակն այն է, որ իրենց արհեստական պատմությունն էլ մեզ են «զիջում» հոժարաբար… «Ադրբեջան» մասոնա-բոլշեւիկյան «պետության» ստեղծման տարեթիվն է 1918-ը, ինչը նրանք մեծահոգաբար մեզ են վերագրել՝ նշելով, որ «հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմվել է միայն 1918 թվականին»…

Այստեղ է, որ նորից պետք է կարեւորենք Հայկական լեռնաշխարհի՝ որպես ինքնուրույն տարածաշչջան, արծարծելու հարցը: Սա այլեւս հրատապ է: Այո, հայերը կովկասցի չեն եղել երբեք, մենք Հայկական լեռնաշխարհի բնիկներն ենք, որոնց տարածքը մինչեւ Բագավան-Բաքու է հասել, իսկ թյուրքական մնացորդներ համարվող ադրբեջանցիները ընդհանրապես հայրենիք բառը պիտի չարտասանեն, քանզի տափաստանների քոչվորները չունեն հայրենիք: Իսկ թե Իսկ թե Կովկասում ովքեր են եղել, դա էլ շատ հստակ է ու հաստատ թուրքական որեւէ տարր ի բնե կովկասցի չի եղել…

Continue reading

Մեծ պատերազմի վտանգը – Ուկրաինայի հակամարտությունը՝ համաշխարհային պատերազմի սկի՞զբ… Ավելի վտանգավոր հեռանկար՝ քան Վաշինգտոնի իրանյան մտահոգությունը…

Չնայած եվրոպական երկրների ջանքերին, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի շեմին են: Իսկ դա նշանակում է, որ չի բացառվում անգամ միջուկային պատերազմի հնարավորությունը:

Մոսկվան ավելի հաճախ է արծարծում միջուկային զենք կիրառելու հավանականության խնդիրը, հատկապես, երբ Արեւմուտքն իր պատժամիջոցներով փորձում է առավելագույնս նեղել Ռուսաստանին:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում միջուկային զենքի հնարավոր կիրառումը սահմանվել է «որպես ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք»: Ընդ որում, դրա հավանական կիրառումը ԱՄՆ-ն սպասում է ոչ թե Ռուսաստանից, այլ՝ Իրանից:

Օրերս կրկին նման մտահոգություն հայտնեցին Սպիտակ տնից, թե Իրանը բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանային գերտերությունից միջուկային գերտերություն դառնալու, եթե Արեւմուտքը ուշադիր չլինի Թեհրանի հեռահար ծրագրերի ու քայլերի նկատմամբ:

Թուրքիան եւս փորձում է զարգացնել միջուկային տնտեսական ոլորտը, եւ վստահաբար, ատոմակայանների կառուցումից հետո կնախաձեռնի միջուկային զենքի ստեղծումը: Սա ավելի վտանգավոր կարող է լինել, քան Վաշինգտոնի իրանյան մտահոգությունը: Սա նաեւ մեզ համար վտանգավոր իրադարձություն կլինի: Եթե Իրանը իսլամական չափավոր քաղաքականություն է վարում, ապա Թուրքիան այս դեպքում զարկ կտա նորօսմանական կամ նորպանթուրքիստական ծրագրերին:

Սրանք դեռ քննարկվող, բայց կարեւոր խնդիրներ են:

Բայց այսօր իրապես ատոմային զենքի կրառումից միայն Ռուսաստանն է խոսում: Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ շեշտել է, որ Միացյալ Նահանգներում մոռանում են, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է եւ չի կարելի խոսել ուժի դիրքերից մի երկրի հետ, որը կարող է հարվածներ հասցնել միջուկային զենքով:

Continue reading

Երբ բոլորն ամեն ինչ են աշխատում – Միասնական դաշինքով՝ մի գաղափարի ու մի գերնպատակի շուրջ, որ միավորված կատարեն իշխանափոխություն եւ ընդդիմափոխություն՝ 25 տարի անց…

Երեկվա իշխանությունն այսօրվա ընդդիմությունն է, այսօրվա իշխանությունն էլ երեկվա ընդդիմությունն էր: Համայնավարական անդեմ ժամանակներից եկած գործիչներն անգամ չեն տարբերվում այսօրվա բազմադեմ նորելուկներից՝ բոլորը միաժամանակ ամեն ինչ գիտեն ու ամեն ինչ են: Ե՛վ ժողովրդավար ու ազատական տնտեսության կողմնակից են, եւ՛ սոցիալական արդարության առաջատար, բայցեւ մեծահարուստ ու կիսատ-պռատ հարկատու, եւ՛ ավանդական արժեքների կրող ու ազգային կամ պահպանողական գաղափարակիր են, միաժամանակ նաեւ միջազգային հակազգային օրենքների ու պետականաքանդ դրամաշնորհների «մասնագետ», մեկ էլ ազգայնական են ու անհրաժեշտության դեպքում՝ ծայրահեղական, նաեւ՛ աշխարհաքաղաքացի են ու կտրուկ հայամետ, երբեմն քրիստոնյա են, երբեմն էլ հեթանոս կամ անհավատ…

* * *

Հայաստանի քաղաքական ոլորտը շարունակում է մնալ չկայացած, նաեւ չկայացմանը նպաստող անկայուն վիճակում, ինչն էլ պարբերաբար «փակ շրջանի» իրավիճակն է կայուն պահում մեր ներքաղաքական կյանքում: Այդ «փակ շրջանը» ունի իր «բոլորը բոլորի մասին իմացող» շրջանակները՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր բուրգում: Նշված շրջանակներն իրականում մեկ «փակ շրջանի» մեջ են եւ «իրար հետ կերած խմած ու դիզած» ուժերի եւ անհատների շղթա ունեն կազմած, որն էլ ամեն գնով փայփայում է շղթայի բոլոր օղակները, անկախ իշխանական կամ ընդդիմադիր լինելուց:

Այսպես է, քանզի մեկի իրական կործանումը կդառնա մյուսի մահվան պատճառ: Նոր՝ «իրար հետ կերած խմած ու դիզած» ընդդիմադիրներից զատ եւ իրապես ազգային ընդդիմության հայտնվելը, կփոխի ոչ միայն ներքաղաքական կյանքի կարեւոր մի բեւեռը, այլեւ՝ մարդկանց գիտակցությունն ու մտածելակերպը կնորոգի, կթարմացնի իրական նպատակներով: Այսպիսի ընդդիմությունը բարի կամ ոչ բարի ճանապարհ կմաղթի ինչպես նախկին ընդդիմությանը, այնպես էլ՝ դեպի այդ ճանապարհը կուղղորդի  իշխանություններին:

Մեր երկրում պետք է լինի ամբողջական՝ համակարգային փոփոխություն, ինչը տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետության հիմնադրումից ի վեր… Համակարգային փոփոխությունը չի կարող միայն իշխանափոխությամբ լինել: Սույն իրողությունն էլ թույլ չի տալիս, որ այս կամ այն քաղաքական դաշինքները մուտք գործեն քաղաքական ասպարեզ եւ միահամուռ ու հստակ գաղափարի, նպատակի շուրջ միավորվեն: Երկբեւեռ թվացող միաբեւեռ քաղաքական դաշտը դա թույլ չի տալիս, կան ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ իրավական ու այլ լծակներ եւ… կուսակցական եսակենտրոնությունը սառեցրել է երկրի քաղաքական բնագավառի համաչափ եւ դրական բոլոր զարգացումները:

Շուրջ 25 տարի մեր երկրում պետության «ձիու վրա» են միեւնույն ուժերը, որոնք հերթով փոխարինում են մեկ-մեկու, այս կամ այն քաղաքական, պետական ու հանրային գործիչն էլ անցնում է այս կամ այն քաղաքական ուժի շարքերը, եւ արդեն 25 տարի մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքն ունեն, նույն գործելաոճը, անգամ նույն բառապաշարը… Continue reading

Քաղաքակա՞ն, թե՞ մեկ այլ սարդոստայն – Բռնության, վախի մթնոլորտից օգտվում են դրսի ուժերը՝ մեր երկրում ներքաղաքական սրացումների՝ տարատեսակ իրավունքների պաշտպանության քողի ներքո…

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքը հետին պլան էր մղվել, ինչը տրամաբանական էր: Նախորդ տարվա դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսները առավելապես արձակուրդային եւ տոնական են, ինչին ավելացավ նաեւ սահմաննային գոտիների անհանգստությունը: Այս ամիսների ընթացքում եւ ցայսօր ադրբեջանական կողմը ուժգնորեն խախտում է ինչպես արցախա-ադրբեջանական, այնպես էլ Հայաստանի հետ սահմանների անդորրը՝ գործածելով ինչպես դիպուկահարներին, այնպես էլ դիվերսիոն-հետախուզական խմբերին: Իսկ տարբեր տրամաչափի զենքերի գնդակոծունմներն ամենօրյա են:

Անգամ զարմանալի էր, երբ ներքաղաքական անդորրը խախտվեց Բերձորորում՝ Արցախ մեկնող ավտոշարասյան եւ ոստիկանների բախմամբ, ինչը հիմնականում ոստիկանների կողմից ավտոշարասյան կազմակերպիչ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ծեծի վերածվեց:

Զարմանալի էր, քանի որ ոչ ոք չէր սպասում, որ Արցախին դարձյալ կխառնեն Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, հատկապես վերոնշյալ սահմանային լարվածության  եւ տարածաշրջանային վտանգավոր զարգացումների ժամանակ, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական դիվանագիտական հակամարտությունների ընթացքում եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին:

Այս կրքերը դեռ չեն հանդարտվել, ոստիկանների պահվածքը հետաքննվում է, սակայն մնում է այն մեծ հարցականը՝ թե ինչու՞ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հանդիպած «Հիմնադիր խորհրդարան»-ի նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը կազմակերպեց ՀՀ ներքին քաղաքական հարցերի արծարծման արշավը դեպի ԼՂՀ, այն դեպքում, երբ Արցախի նախագահը հստակ նշել էր, որ դա հայկական 2-րդ հանրապետությանը հարվածող տարբերակ կդառնա… «Լուսանցք»-ը հանգամանալից անդրադարձել է այս թեմային, ուստի դառնանք ներքաղաքական ծավալումներին՝ այս դեպքերից հետո: Թվում էր, թե ամեն բան ասվեց այս մասին, թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանավորների, թե՛ չեզոքների առումով, սակայն ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի՝ «Ներքին անհանգստություններ հրահրողների համար մի լեզու է մնում՝ բերձորյան մահակը»… արտահայտությունը խիստ վտանգավոր վերջաբան եղավ: Պատգամավորը մասամբ ճիշտ է, երբ ասում է, թե՝ «ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը հարեւանների մոտ հիստերիա է առաջացնում, եւ մենք գիտենք նրանց հակահարված տալու ձեւը, բայց ինչպե՞ս վարվել ներքին հարցերում, երբ անխոհեմ քայլեր են արվում…»: Բայց երբ նա ողջունում է «բերձորյան մահակը», ապա դա արդեն վտանգավոր է: Գուցե առանց Արցախի իշխանություների հետ համաձայնեցնելու չէր կարելի նման քայլ անել եւ ջուր լցնել թշնամու ջրաղացին, բայցեւ՝ ոստիկանների անհամաչափ գործողությունները չնկատելը կուրություն է: Continue reading

Ասել այնպես, որ ոչինչ չասե՞լ (ընդդիմադիր մրցավազք) – ՀՀԿ-ԲՀԿ խաղն ավարտվա՞ծ է, թե՞… Բայց այսօր առճակատում է… Հասունացող ասելիքի ժամը , կամ՝ բացվում է քաղաքական վայրիվերումների խաչմերուկը…

Ասել այնպես, որ ոչինչ չասե՞լ

ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովը չարդարացրեց շատերի սպասումները: Որեւէ տպավորություն, թե հավաքված կուսակցությունների խումբը պատրաստվում է արտահերթ ընտրություններով իշխանափոխություն իրականացնել, չի գործել այդ խորհրդաժողովը (նաեւ փորձագետների կարծիքով): Ոմանք անգամ այսպես ձեւակերպեցին տպավորությունը. դա հերթական միջոցառում էր, առիթ, «ասել այնպես, որ ոչինչ չասել»։

Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն համոզված չէ, որ կարող է հաղթել արտահերթ ընտրություններում: Տպավորություն չի գործել նաեւ Գագիկ Ծառուկյանի ելույթը, անգամ ԲՀԿ-ի հետ համագործակցող Տիգրան Կարապետյանի սպասումները չեն արդարացել: «Ժողովրդական կուսակցության» ղեկավարն անդրադարձել է ԲՀԿ ղեկավարի հրավիրած խորհրդաժողովին, ու չի թաքցրել իր հիասթափությունը՝ ասելով. «Ակնկալիքներս չարդարացան, այնքան էլ բավարարված չեմ», բայց ճշգրտել է, ոչ թե Գագիկ Ծառուկյանի խոսքից է հիասթափված, այլ ավելի կոշտ դիրքորոշում է ակնկալել. «Արտահերթ ընտրություններ՝ անկախ այն բանից, իշխանությունները կկատարե՞ն ընդդիմության 12 կետը, թե ոչ»:

«Իշխանությունն ունի զրոյական վստահություն. տապալել է բոլոր ոլորտները»,- ոչ իշխանանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարել է, որ օր առաջ իշխանափոխություն է պետք։ Նա ընդգծել է, որ այս իշխանությունը չունի վստահություն, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ձախողումների համար, այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում։ Ըստ ԲՀԿ-ականի, մարդիկ տեսնում են, որ այս իշխանությունը ռեսուրս չունի՝ պատժելու մեղավորներին, (նկատի ունենալով ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին) եւ սա տեսնելով՝ հասարակությունը բռնում է արտագաղթի ճանապարհը։ «Մեղավորը Սահմանադրությունը չէ,- ասել է նա,- եթե իշխանությունները հարգեին Սահմանադրությունը, ապա լրիվ այլ իրավիճակ կլիներ, փոփոխության կարիք էլ չէր լինի։ Իսկ սահմանադրական փոփոխությունների ավանտյուրայի տակ եւս 10 տարի շարունակելու են իրենց իշխանավարությունը: Մելիք–Ադամյանը դարձրել են Քրիստոսի դուռ եւ ասում են, որ եւս 10 տարի իրենք են կառավարելու, ու դրանով մատնում են իրենց բուն նպատակը»։ Նաիրա Զոհրաբյանը խոսքն ավարտել է այսպես, որ հավաքվել են՝ հասնելու իշխանափոխության. «Արյունահեղությունը, բախումները ճանապարհ չեն, եւ եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր կկարողանան երկխոսության միջոցով զիջել իշխանությունը, լա՛վ, եթե ոչ, մենք պետք է խոսենք բոլորովին այլ խաղի կանոնների մասին, որովհետեւ երկիր ենք կորցնում. այս իշխանությունն՝ իր քաղաքականությամբ, երկիրը հասցնում է անդառնալի կետի»:

Continue reading

Ուսանողի հայացքով.- Իմ քաղաքի մարդիկ՝ (Հեռակա սերենադ՝ թրջված քամանչով – Չորացած ծաղիկ – Թթու ռեալիզմ – Սրճարանային այգի)… Իսկ Հայկական լեռնաշխարհի գելխեղդը դեռ կանի իր քայլը…

Հեռակա սերենադ՝ թրջված քամանչով

Սիրում եմ, որ մարդիկ հետս երգում են,- ասում է քամանչա նվագող Վլադիկ պապը: Երգել սիրողները կարող են նրան Խանջյան փողոցի գետնանցումում գտնել:

«Գործ չկար ու ստեղծեցի: Օրը ամենաքիչը 12.000-15.000 դրամ աշխատում եմ: Սովետի ժամանակ համատեղում էի, ցերեկը՝ դերձակ էի, կահույքագործ, երեկոյան՝ երգիչ»,- ասում է Վլադիկը:

Մանդալինա, թառ, ուդ, իսկ հիմա միայն ձեռքին քամանչա է: Անձրեւ էր, եթե իմանար՝ չէր գա: Որովհետեւ քամանչան չպիտի թրջվի: Երգով (միայն ժողովրդական են՝ Շերամ, Հավասի, Ջիվանի, սիրելին՝ Սայաթ-Նովա) տղերքին օգնում է: Զանգում են ու… հեռակա սերենադ է ստացվում:

Կարեւորը՝ թոռան համար սինթեզ գնեց:

Չորացած ծաղիկ

Հասմիկ Ահարոնյանը Հյուսիսային պողոտայում՝ որպես երգչուհի, ֆրանսերենով դարձավ Ժասմին: Ժանրը՝ ժողովրդականից էստրադա: Նաեւ գրում է, բայց իրեն բանաստեղծ չի համարում: Չնայած, գործերը «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության միջոցով հրապարակելու է: Երաժիշտ տղաների հետ «իմպրովիզ» էլ են արել՝ երաժշտության ու ոտանավորի «միքսով»:

«Երազումս աղավնին երկնքում թռչում էր՝ փետուրները թափելով: Կարդացի, որ փետուրը շնորհի նշան է: Փաստորեն, էսօր երգում եմ բաց երկնքի տակ»,- ասում է տիկին Ժասմինը:

Իր ժողովրդից գոհ է: Կարծում է, որ իրեն ավելի շատ են վճարում, քան մյուս երաժիշտներին: Էսպես՝ 5000-6000 դրամ, անգամ նվերներ են անում, հրավիրում թատրոն, «կառավարության շենքն» էլ անտարբեր չի անցնում՝ 5000-10.000 դրամի սահմանում:

Ո՛չ արկղ, ո՛չ գլխարկ: Ամանիկ, որը գետնին չի դնում, քանի որ հարգում է երգը: Միշտ մոտը գոլ ջուր կա: Ձայնը՝ «ջրել-պաշտպանելու» համար: «Աստված ծաղիկ էր տվել, բայց թողեցի, որ չորանա»,- ասում է տիկին Ժասմինը: Հիմա էլ պրոդյուսեր ունենա՝ պատրաստ է համագործակցել: Աշխատածը հավաքում է, որ համակարգիչ գնի՝ կայք բացելու համար: Մարդիկ ուզում են գրածները կարդալ, իսկ ինքը՝ երգեր սովորել: Continue reading