Փակ են ա՛յն սահմանները, որոնց երկու կողմերում Հայաստանն է՝ Արեւելյան եւ Արեւմտյան
Հատկապես վերջին օրերին մեր արտաքին եւ ներքին կյանքը բուռն զարգացում ապրեց: «Լուսանցք»-ը, որպես հայ ազգայնականության շահերը պաշտպանող լրատվամիջոց, դիմեց մեր ազգայնական քաղաքական դաշտի ավելի քան 25 տարվա անփոփոխ-սկզբունքային գործիչ Արմեն Ավետիսյանին՝ ճշտելու հայ արիների եւ նրանց հետ դաշնակցած ազգայնականների տեսակետները: ՀԱՄ առաջնորդի պատասխանը (ստացել ենք էլփոստով փետրվարի 17-ին) տպագրում ենք առանց խմբագրման:
«Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի արտաքին քաղաքական քայլերը, որոնք ուղղված են հայության հիմնախնդիրների միջազգայնացման բարելավմանը: Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները այն ուժերից էին, որոնք տարիներ առաջ, ի սկզբանե դեմ էին հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրմանը: Այդ ընդդիմական գործընթացը ծնեց մի նախաձեռնություն, քաղաքական-գաղափարական դաշինք, որտեղ ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում՝ խորհրդարանական ուժեր Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, միավորվեցին ընդդեմ հայ-թուրքական կոչված արձանագրությունները կյանքի կոչելուն:
Համաշխարհային բեւեռների մասնակցությունը, եթե չասենք՝ պարտադրանքը՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների նախաստորագրման համար, ակնհայտ դարձրեց գերուժերի աննախադեպ շահագրգռվածությունը:
Ինչպես հայ արիականների, այնպես էլ այս նախաձեռնության դեմ հանդես եկող ուժերի հիմնական մտավախությունն այն էր, որ Անկարան, օգտվելով այդ շահագրգռվածությունից, կփորձի հայ-թուրքական հարաբերությունները վերածել հայ-թուրքական մի պայմանագրի, որտեղ թուրքերը ոչ մի պարտք ու պարտավորություն չեն ունենա Հայաստանի եւ հայության նկատմամբ: Ակնհայտ էր, որ թուրքերը կշահարկեն նաեւ իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիների խնդիրները: Այդպես էլ եղավ՝ Անկարան նախապայմաններ առաջ քաշեց ինչպես Հայոց ցեղասպանության հարցը փակելու, այնպես էլ Արցախը եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին կրկին հանձնելու առումով: Continue reading



