ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեցի ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում մասնակցել են զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:
Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը
Բեյրութահայ ալպինիստ Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962 մ բարձրության վրա:
«Ես կրկին Ակոնկագուայի գագաթին եմ, 5 տարի անց: Դա անչափ դժվար վերելք է, որը սկսվում է 5960 մետրից, «գերմանական» ճամբարից: Այն տեւեց մոտ 10 ժամ, իսկ վայրէջքը պահանջեց եւս 4 ժամ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ալպինիստը:
Նշենք, որ Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ): Ի դեպ, նա գագաթին լուսանկարվել է Հայաստանի եռագույնով:
ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց: 1-ին հարցը վերաբերում էր ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցների կարգավիճակին: Հարցի մասին զեկուցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում գործող բոլոր մարզադպրոցների գերատեսչական պատկանելության, կարգավիճակի եւ այնտեղ իրականացվող ուսումնամարզական գործընթացների վերաբերյալ: «Բոլոր մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացները պետք է իրականացվեն նախարարության վերահսկողությամբ: Միայն այդպես հնարավոր կլինի խոսել մանկապատանեկան սպորտի զարգացման եւ արդյունքում՝ մեծ սպորտում լավ արդյունքներ ունենալու մասին: Continue reading



