Հիշեցնեմ, որ ազգայնականությունը գաղափարախոսությամբ առաջնորդվող այն եզակի քաղաքական ուղղությունն է, որ երբեք տեղ չի տվել «10 հազարանոցների հետեւորդ ընտրողներին», եւ նման այլ ծախուներին, առավել եւս «ավելի քան 90% լյումպեններ ունեցող հասարակությանը»…
Եվ հիմա հասարակ-ությունների եւ հատուկ-ությունների ճակատամարտն է հասունանում…
* * *
«Լուսանցք»ն իր հրատարակման առաջին իսկ օրից հայտարարել է, որ դառնում է հայկական արժեհամակարգի կրողն ու պաշտպանը, առավելապես փորձելու է ներկայացնել հայ դասական ու կառուցողական ազգայնականության տեսակետները, քանի որ մեզանում ինչպես մեր ազգային արժեհամակարգը, այնպես էլ ազգային գաղափարաբանությունը ներկայացվում են լղոզված, օտարի հայացքով, իսկ առավել հաճախ չեն էլ լուսաբանվում:
Ո՛չ լավը, ո՛չ էլ վատը՝ հայ ազգայնականության մասին: Սա էլ քարոզչության ձեւ է, անտեսման քարոզչության, իբր հայ ազգայնականություն չկա ու չի կարող լինել:
Բայց երբ Հայաստանում արդեն իշխող կուսակցությունը խոսեց ազգային գաղափարախոսությունից, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքից, հայկական լրատվամիջոցները սկսեցին որոշակիորեն տեղ հատկացնել այդ թեմաներին: Դե ինչ կարող էին անել, իշխանության համար պիտի գրվեր արդեն, առավել եւս՝ հո իշխանության դեմ չէի՞ն գրի…
Բայց, ցավոք, հաճախ անգամ պատվիրված հոդվածներում կամ վերլուծություններում այդպես էլ մեզանում չզատեցին թացը՝ չորից, ազգայնականությունը՝ ազգայնամոլությունից, միջազգային ձեւակերպմամբ՝ նացիոնալիզմը՝ շովինիզմից:
Այս մասին ինձ խոսելու առիթ տվեց իմ գործընկերոջ՝ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի վերջին համարներից մեկում գրված նախաբանը:
Նա գրում է. «Ինձ թվում է, մոտակա պատմական ապագայում Հայաստանում հաջողության են հասնելու ազգայնական քաղաքական ուժերը: Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունենալու, գուցե 10 կամ 20 տարի հետո»:
Դեռ 1930-ականներին Գարեգին Նժդեհը, գրելով իր ցեղակրոն ուսմունքը, նշել է, որ «աշխարհն ազգայնանում է» ու պետք է պատրաստ լինել դրան, որպեսզի կարողանանք դիմակայել գաղափարախոսական ու բարոյախոսական ներխուժումներին: Եվ աշխարհը տեսավ 19301940ականների գերմանական նացիզմի եւ իտալական ֆաշիզմի առաջխաղացումն ու ձախողումը: Մեծն Նժդեհը դա եւս կռահել էր, որ եթե ազգայնականությունը վերաճի ազգայնամոլության, ապա այն կստանա կործանարար կերպար եւ կգնա ինքնակործանման… Continue reading



