Երբ թուրքը նաեւ ներքին է.- Մեղադրանք՝ ադրբեջանական խնձորի գործով – Սահմաններում մարտնչող մեր տղաները գիտեն, որ իրենց վրա արձակված այս կամ այն փոմփուշտը կամ արկը նա՛եւ մեր փողերով է հասել թշնամու՝ թուրք-ադրբեջանական բանակներին… Մեր՝ պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարները անհասկանալի տրամաբանությամբ աչք են փակում այս ամենի վրա…

Ինչպես տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ավարտվել է գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 4 պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը: ՀԾՔ-ն նշել է, որ «կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ մի շարք տնտեսվարողների թույլ տվել առանց անհրաժեշտ մաքսային ձեւակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, այդ թվում՝ ադրբեջանական ծագման խնձոր»:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լեւոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու շահադիտական նկատառումով թույլատրել է վերջինիս կողմից առեւտրային քանակի ապրանքի ներկրումը՝ այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ, իր հերթին, Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու եւ նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, քողարկել է հանցագործության փաստը՝ այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները: Միաժամանակ քննությամբ պարզվել է, որ իր ծառայողական պարտականությունները չի կատարել նաեւ Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Համբարձում Դավթյանը, ով մեկ այլ տնտեսվարող Գեւորգ Ալեքսանյանի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով համապատասխան գումար, պատշաճ կարգով չի զննել վերջինիս տրանսպորտային միջոցը՝ թույլատրելով առանց մաքսային ձեւակերպումների գյուղատնտեսական ապրանք ներկրել ՀՀ: Ավելին, մաքսակետում զննման գործընթաց իրականացնող մյուս տեսուչը՝ Խաչիկ Հակոբյանը, Գեւորգ Ալեքսանյանից գումար ստանալու շահադիտական նկատառումով, վերջինիս բեռը չի ենթարկել լաբորատոր հետազոտությունների եւ թույլատրելի չափաքանակը գերազանցող ապրանքի համար մաքսատուրքի վճարման պահանջ չի ներկայացրել:   Continue reading

Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա (2-րդ մաս) – Մատուցվող ծառայությունների դիմաց ի՞նչ կարգի գումար է գանձվելու: Դա ձեռնտու կլինի՞ գյուղացիական տնտեսությունների մեծ մասին… բոլոր թվային տվյալները, որոնք ներկայացված են այս ամփոփագրում, ունեն ամրության մեծ պաշար, քանի որ ներկայացվածը թվեր են՝ ծրագրի ընդլայնման հոռետեսական սցենարի համար…

Սկիզբը՝ թիվ 28-ում

http://www.hayary.org/wph/?p=6455Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա (1-ին մաս) – Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները… Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները…

Երբ անդրադառնում էինք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ձեւերին ու պայմաններին, հարց առաջացավ, իսկ ի՞նչ են անելու այն գյուղացիական տնտեսությունները, որոնց հողակտորները փոքր են, այսպես ասած սովետական տեխնիկային հարմար չեն (օրինակ՝ բելառուսական տեխնիկան այսօր էլ դեռ սովետական չափանիշների տրամաբանությամբ է արտադրվում) եւ լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել չեն կարող: Առաջ եկավ խնդրի լուծման մի տարբերակ, որ մասնավոր հատվածից էր: Խոսքը գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման մասին էր, ինչին եւ մենք անդրադարձանք:

Շարունակելով թեման՝ գանք այն հարցին, թե ինչ կարգի ներդրումներ են պետք կայանի ստեղծման համար, ինչ հեռանկարի մասին կարող է խոսք լինել՝ հաշվի առնելով այն, որ գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցները բավականին սուղ են:   Continue reading

Հայկական խոհանոց – Ավանդական պինդ նախաճաշ… Մեր ծիրանից չկշտացան… Մաքուրն էլի մերն է… Կրկնակին կբացառվի… Այս բացառումը չե՞ն ուզում… Չիպավորման բիզնես… «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը… Սեւանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ… «Եվրատեսիլ-2018»-ն անցկացվելու է Լիսաբոնում… Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում… Լեգենդար Լեոնիդ Ենգիբարյան. – Ծաղկաձորը՝ թատերաբեմ… Թառլոյան եղբայրների հագուստներով… Շուշիում՝ «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ավանդական պինդ նախաճաշ

Բաղադրությունը – Սմբուկ – 4 հատ, կարմիր տաքդեղ – 2 հատ, լոլիկ – 1 հատ, ծիծակ – 1 հատ, գլուխ սոխ – 1 հատ, սխտոր – 2 պճեղ, մաղադանոս – 0.5 կապ, համեմ – 0,5 կապ, ձու – 4 հատ, բուսայուղ – 30 գ, աղ, սեւ եւ կարմիր փոշի պղպեղ:

Պատրաստման եղանակը –  Առանձին ձվածեղ անել բուսայուղով: Երբ արդեն քիչ է մնում, որ ձվածեղը եփվի, կտրտած սմբուկը, տաքդեղը, լոլիկը, ծիծակը, սոխն ու սխտորը լցնել ձվածեղի վրա, աղով ու պղպեղով համեմել, կափարիչով փակել:

Հենց եփվի, կանաչեղենը լցնել վրան, 0,5 րոպեից հետո կրակից վերցնել ու մատուցել: Անու՛շ լինի

Մեր ծիրանից չկշտացան

Հուլիսի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 65 հազ. տ պտուղ- բանջարեղեն, իսկ միայն ծիրանի արտահանումը կազմել է 26 հազ. տ: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ ծիրանի արտահանման ցուցանիշը վերջին 7 տարիներին լավագույնն է: Գյուղմթերքը արտահանվել է հիմնականում ՌԴ՝ մոտ 62 հազ. տ, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա եւ արաբական երկրներ:

Ինչ վերաբերում է մթերմանը, ապա այստեղ եղել է մոտ 60% աճ: Մինչեւ այժմ գյուղմթերք վերամշակող ընկերությունները մթերել են 10 500 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 7 100 տոննա պտուղ-բանջարեղեն:

Մաքուրն էլի մերն է

Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության հետ համատեղ, հուլիսի 24-ից սկսել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 3-րդ անվճար ծրագիրը:

Հայտարարված մրցույթում հաղթած ֆերմերները հնարավորություն կստանան բանկի եւ միության համատեղ ֆինանսական աջակցությամբ  ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի ավելացված արժեքը եւ արտահանման հեռանկարները:

Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ հոկտեմբերի 1-ը բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում հայտը, լրացնել եւ ուղարկել organic@acba.am էլփոստին:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Մարզախաղեր՝ ՀՄԸՄ-ական շարժման 100-ամյակին… Հայ մարզիկների մեդալները՝ սուրդլիմպիկ խաղերում… Հայ պատանիները՝ Օլիմպիական փառատոնում… Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում… Մեկնարկեց «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը… 3 մասնակից՝ շախմատի աշխարհի գավաթում… Ռուսների «երկաթե մարդը». Ռոբերտ Քոչարյանի որդին… «Պելեն»՝ Հայաստանից… Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստը կխաղան նույն թիմում…Ֆուտբոլի, բասկետբոլի, շախմատի, շաշկիի, աթլետիկայի, մարմնամարզության, բազմամարտի եւ այլ մարզական լուրեր…

Մարզախաղեր՝ ՀՄԸՄ-ական շարժման 100-ամյակին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) ներկայացուցիչներին՝ ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:

Նախարարը ողջունել է հյուրերին եւ նշել, որ Հայաստանում կազմակերպվող համահայկական մարզական միջոցառումների շարքում հաստատուն տեղ ունեն նաեւ Համա-ՀՄԸՄ-ական մարզական խաղերը: «Այժմ Երեւանում են հավաքվել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնց համար հայրենիքում անցկացրած ժամանակը ոչ միայն մարզական ստուգատես է լինելու, այլ նաեւ կարող է հայրենիքի ճանաչողության եւ հայ հասակակիցների հետ ընկերանալու լավ հնարավորություն դառնալ»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը ու ավելացրել, որ նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ցուցաբերած աջակցության համար: Նա հավելել է, որ նաեւ հայրենի կառավարության աջակցության շնորհիվ է հնարավոր եղել հայրենիքում հավաքել մարզախաղերի շուրջ 1300 մասնակիցներին: «Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները, մարզակառույցների ղեկավարները, բոլորը առանց որեւէ խոչընդոտ ստեղծելու օգնում են 10-րդ հոբելյանական մարզախաղերը Հայաստանում հաջողությամբ անցկացնելուն»,- ասել է նա եւ տեղեկացրել, որ այս մարզախաղերը նվիրված են ՀՄԸՄ-ական շարժման 100-ամյակին:

Նշենք, որ ՀՄԸՄ.-ական 10-րդ մարզախաղերին մասնակցում են մարզիկներ 19 երկրների 21 մասնաճյուղերից: Մասնակիցների տարիքը 14-35 է: Նրանք կմրցեն 9 մարզաձեւերում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, աթլետիկա, սեղանի թենիս, լող եւ շախմատ: Մարզախաղերը, որոնց պաշտոնական մեկնարկը տրվել է հուլիսի 22-ին, կտեւեն մինչեւ հուլիսի 29-ը:

Հայ մարզիկների մեդալները՝ սուրդլիմպիկ խաղերում

Հայաստանի խուլ մարզիկների հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում է դարձել բրոնզե մեդալակիր: Մեր միակ ձյուդոյիստ Ռոբերտ Գեւորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ:

Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում էին 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել Է 21-րդ տեղը:

Կայացել է օլիմպիական փառատոնի բացումը – Հունգարիայի Գյոռ քաղաքում կայացել է Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի բացման արարողությունը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, շքեղ շոուի ընթացքում ներկայացվել են փառատոնին մասնակցող բոլոր երկրները։ Հայաստանի դրոշը տարել է լողորդ Արթուր Բարսեղյանը։ Մի քանի օր 50 երկրի ավելի քան 2500 մարզիկներ կպայքարեն տասը մարզաձեւում:

Հայ պատանիները՝ Օլիմպիական փառատոնում – Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթանում է Եվրոպական օլիմպիական փառատոնը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Վազորդ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։ Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական վազք մրցաձեւում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Ձյուդոիստներից կմեկնարկի միայն 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։ Մրցելու են նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց խաղերը հետաձգվել էին։ Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է 6 մարզաձեւում։

Հ.Գ. – Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները։ – Մրցումային վերջին օրը թենիսիստ Արթուր Սողոյանին չի հաջողվել քառորդ եզրափակչում հաղթել Լեհաստանի ներկայացուցչին։ Ձյուդոյիստ Սամվել Գեւորգյանն առաջին գոտեմարտում հաղթել է լիտվացի Էդվարդաս Սագալեսին, սակայն երկրորդում զիջել է թուրք Մուհամետ Կոսին եւ դուրս է մնացել հետագա պայքարից։ Լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մ ազատ ոճում 52.07 արդյունքով 9-րդն էր։ Նա չի անցել եզրափակիչ, սակայն Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է սահմանել։ Լողի աղջիկների 50 մ ազատ ոճ մրցաձևում Վարսենիկ Մանուչարյանը 28.15 արդյունքով չի հաղթահարել որակավորման փուլը։ Խմբակային մրցավազքում հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես և Հենրիկ Երանոսյաններն անհաջող են հանդես եկել:

Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 28-ի (461) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Բաքուն գիտի, որ կորցրել է Արցախը – Արցախի նախագահի ընտրությունները, ինչպես ցանկացած այլ համապետական միջոցառում, բուռն արձագանք են առաջացնում Ադրբեջանում… Բաքվում շուրջ 30 տարի է այդպես էլ չեն հասկանում, որ իրենց հերքումներն ու մերժումները չեն կասեցնելու անկախ Արցախի բոլոր առումներով զարգացումները…

2. Արեւմուտքը պիտի՛ հետաքննի եւ պատժի՛ Ադրբեջանին – Չպետք է մոռանալ, որ Թուրքիան «Իսլամական պետությանը» ահաբեկիչներ մատակարարելու հենակետ էր դարձել… Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու փաստը բացահայտվել է Բուլղարիայում…

3. Հայաստանը կայացած պետություն է, կանգնած է իր ազգային եւ պետական շահերի թիկունքին – Պատմական փորձը՝ ազգային ծրագրահենք… Թերությունները չկոծկելը՝ բանակը զորացնելու միջոց… Հայկական բանակն է խաղաղության կարեւոր գործոնը… Իսկ բանակի վարկաբեկումը՝ անիմաստ զբաղմունք… Երբ դաշնակիցն է զենք վաճառողը թշնամուդ… ՀԱՊԿ-ն երբեւէ չի՞ հակասել մեր շահերին… Ալիեւի հետ՝ անիմաստ ու անաշխատանք հանդիպում… Ցածր նշաձողը տեղաշարժի չի բերի… Խորհրդարանականը կա, բայց անձն է շատ բան որոշում…

– http://www.hayary.org/wph/?p=6441Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…

4. Մարդու իրավունքների եւ ազատությանն առնչվող բանաձեւ՝ ընդդեմ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Բելառուսի… Արցախը նախագահ ընտրեց՝ ի հեճուկս Ադրբեջանի – Բակո Սահակյանը վերընտրվեց Արցախի նախագահ… Հայաստանը շարունակում է օգնել Սիրիային – Դամասկոսում տեղի է ունեցել մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը…

5. Ռուսական հերթական բլթոց՝ ռազմավարական գործընկերոջ ականջին – Բայց էլ ի՞նչ հայ-ռուսական բարեկամական հանդիպում՝ առանց բլթոցի, այն էլ՝ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու… Հայ-ամերիկյան ներդրումային գործակցություն – Կողմերը վստահ են, որ եղած հարթակներն օգտագործելով՝ կարելի է նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին…

6. Մեկ տարի անց.- նախորդ տարվա հուլիսի 30-ին զինված ներխուժում եղավ Երեւանի ՊՊԾ գունդ… Հերոսնե՞ր, թե՞ ահաբեկիչներ – Այս հարցը կստանա՞ իր իրական հստակ պատասխանը… Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ, զինված հեղաշրջման փորձ եղավ…

7. Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա – Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները… Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները…

8. ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել… Նավթը գնանկում է ապրում… Արտահանման մասնաբաժինը՝ 45 տոկոս… Արցախի թոթը, մեկ էլ՝ գինին ու ձկնկիթը… Նաեւ՝ մանրատախտակն ու գորգերը… Արցախից ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Ճապոնիա, Բելգիա արտահանվում է կոնյակ, գինի, օղի, պահածոներ, հյութեր, մսամթերք, գորգեր, մանրատախտակ…

9. Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել – Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ… Սեւանա լիճը փրկելու համար մնացինք ՅՈւՆԵՍԿՕ-ի՞ հույսին – գործադիրին չեն հետաքրքրել բնական (էկո) համակարգին սպառնացող այն վտանգները, որոնք հետեւելու են այդ 100 մլն-ով ավելի ջրառին…

10. Սիրատոն՝ Աստղկան ծիսական անուշեղենով – Հայ արիները նշում են Վարդավառը… Տոնը կսկսվի սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը… Գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է…

11. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական ակումբային ֆուտբոլի անհեռանկար ապագան… Մխիթարյանը գոլ խփեց Մովսիսյանի թիմին… «Թումո»-ն հասավ ԱՄՆ… 5 կմ գունազարդ վազք՝ հանուն մարզական մշակույթի… ՀՀ նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները… Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում… Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ջրացատկի, հեծանվասպորտի, ձյուդոյի, շախմատի եւ այլ մարզական լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Բաքուն գիտի, որ կորցրել է Արցախը – Արցախի նախագահի ընտրությունները, ինչպես ցանկացած այլ համապետական միջոցառում, բուռն արձագանք են առաջացնում Ադրբեջանում… Բաքվում շուրջ 30 տարի է այդպես էլ չեն հասկանում, որ իրենց հերքումներն ու մերժումները չեն կասեցնելու անկախ Արցախի բոլոր առումներով զարգացումները…

Հուլիսի 19-ին կայացած Արցախի նախագահի ընտրությունները, ինչպես ցանկացած միջոցառում, բուռն արձագանք են առաջացնում Ադրբեջանում։ Բաքվում շուրջ 30 տարի է այդպես էլ չեն հասկանում, որ իրենց հերքումներն ու մերժումները չեն կասեցնելու անկախ Արցախի իրավական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մնացյալ բոլոր զարգացումները:

Հիմա էլ օրինակ են բերում, թե միջազգային հանրությունը չի ճանարել Արցախի խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական բարեփոխումները, ուրեմնեւ՝ չի ճանաչելու նախագահի ընտրությունը… Էհ, դե լավ ձեզ համար, էլ ինչու՞ եք խառնվել, ինչու՞ եք Ստեփանակերտի ամեն մի համապետական կարեւոր քայլից հետո Բաքվում դեմ գնում դրան, ապա հղում անում միջազգային հանրությանը:

Պարզից էլ պարզ է՝ Արցախը չճանաչված պետություն է, բայց եվրոպական ու այլ դիտորդների գնահատմամբ՝ ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը: Այսինքն՝ դե ֆակտո չճանաչված Արցախը դե յուրե գործում է որպես ինքնուրույն պետություն, եւ անգամ գնահատականներ են տրվում այդ նույն միջազգային հանրության կողմից այնտեղ կատարվող իրավական ու քաղաքական գործընթացներին: Եվ ավելի ժողովրդավարական են ճանաչվում, իսկ Ադրբեջանը հետզհետե համեմատվում է սուլթանական մի երկրի, որի գլխավոր սուլթան Իլհամ Ալիեւը իր տեղակալ է նշանակել կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային: Իսկ նրանց որդին եւ դուստրը արդեն նախապատրաստական դասընթացներ են անցնում ներպալատական խարդավանքներին լավագույնս տիրապետելու համար:   Continue reading

Արեւմուտքը պիտի՛ հետաքննի եւ պատժի՛ Ադրբեջանին – Չպետք է մոռանալ, որ Թուրքիան «Իսլամական պետությանը» ահաբեկիչներ մատակարարելու հենակետ էր դարձել… Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու փաստը բացահայտվել է Բուլղարիայում…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում անդրադարձել էինք Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու խնդրին, որը բացահայտվել էր Բուլղարիայում: «Արմենպրես»-ը այդ մասին հարցազրույց էր հրապարակել բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի հետ («Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում», Արտակ Հայոցյան, «Լուսանցք» թիվ 27, 2017թ.):

http://www.hayary.org/wph/?p=6441Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…

http://www.hayary.org/wph/?p=6440Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան – EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ… Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները – Ինչպես ասում են՝ հին երգն են նորից երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել… Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում…

http://www.hayary.org/wph/?p=6437Բանակցել, բայց ինչի՞ շուրջ եւ ու՞մ հետ – Ինչպես սպասվում էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում անպտուղ էր… Հայաստանի նախագահն ասել է՝ ադրբեջանմական սադրիչ գործողությունների եւ պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին…

Բուլղարացի լրագրողի շատ կարեւոր հետաքննությունը բացահայտել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին 3 տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա եւ զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ… Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:

Իհարկե լրագրողի տեղեկությունները դեռ հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա, սակայն հասկանալի է, որ այն կարող է բացահայտվել, բայց քանի դեռ այդ աղբյուրն ունի տեղեկատվություն, կմնա գաղտնի: «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության եւ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ նամակագրությունը կից փաստաթղթերով ՝ զենքի գործարքների եւ թռիչքի եւ/կամ վայրէջքի դիվանագիտական ձեւակերպումների համար Բուլղարիայում ու եվրոպական շատ այլ երկրներում,- ասել է լրագրողը՝ հավելելով,- ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների»:   Continue reading

Հայաստանը կայացած պետություն է, կանգնած է իր ազգային եւ պետական շահերի թիկունքին – Պատմական փորձը՝ ազգային ծրագրահենք… Թերությունները չկոծկելը՝ բանակը զորացնելու միջոց… Հայկական բանակն է խաղաղության կարեւոր գործոնը… Իսկ բանակի վարկաբեկումը՝ անիմաստ զբաղմունք… Երբ դաշնակիցն է զենք վաճառողը թշնամուդ… ՀԱՊԿ-ն երբեւէ չի՞ հակասել մեր շահերին… Ալիեւի հետ՝ անիմաստ ու անաշխատանք հանդիպում… Ցածր նշաձողը տեղաշարժի չի բերի… Խորհրդարանականը կա, բայց անձն է շատ բան որոշում…

Պատմական փորձը՝ ազգային ծրագրահենք

Համաշխարհային քաղաքականության վայրիվերումների կամ տարածաշրջանային իրավիճակի սրացումների ժամանակ, տարբեր երկրների ղեկավարները կամ այլ պատասխանատու անձինք, հիմնականում  հարցազրույցների ձեւով ներկայացնում են իրենց պետության տեսակետները առաջնային հարցերի մասին, միաժամանակ ասում են բաներ, որոնք ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունեն, քան տվյալ պահից են թելադրված: Նույնն է անում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով արդեն քանիցս նշված ձեւով ներկայացրել է ոչ միայն մեր երկրի տեսակետները, այլեւ՝ կտրուկ հասկացրել է միջազգային հանրությանը կամ մեր հակառակորդներին, որ Հայաստանն այլեւս կայացած պետություն է, որ կանգնած է իր ազգային եւ պետական շահերի թիկունքին:

Հաճախ են մեր նախագահները կարեւորագույն ազգային ու միջազգային ասելիքն ասել՝ մարզային իբր հերթական այցի ժամանակ, սա էլ ընդունված ձեւ է… Օրերս Սերժ Սարգսյանը կրկին ընդգրկուն մի հարցազրույց տվեց, որտեղ բազմաթիվ հարցեր ստացան ազդեցիկ ու վերջնական պատասխաններ: Իսկ դրանք անչափ կարեւոր են մեր ներքին կայունությունն ու կազմակերպվածությունը ապահովելու եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:

Գոտեպնդող է, որ Սերժ Սարգսյանը կարողանում է կարեւոր արտաքին հարցերի նկատմամբ հետեւողականություն դրսեւորել ու մեր հակառակորդներին, որոշ առումներով՝ նաեւ թշնամիներին հասկացնել, որ Հայաստանի հետ սադրանքներն ու ընդհարումները առանց պատասխանի չեն մնալու, ավելին՝ մեր զինուժը ոչ միայն համարաժեք, այլեւ անիրավաչափ պատասխաններ կտա՝ ըստ իրավիճակի թելադրման:   Continue reading

Մարդու իրավունքների եւ ազատությանն առնչվող բանաձեւ՝ ընդդեմ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Բելառուսի… Արցախը նախագահ ընտրեց՝ ի հեճուկս Ադրբեջանի – Բակո Սահակյանը վերընտրվեց Արցախի նախագահ… Հայաստանը շարունակում է օգնել Սիրիային – Դամասկոսում տեղի է ունեցել մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը…

Բանաձեւ՝ ընդդեմ Ադրբեջանի

ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր կոմիտեն աջակցել է բանաձեւի նախագիծը, որը քննադատում է Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում մարդու իրավունքների եւ ազատությանն առնչվող վիճակը:

Նստաշրջանը տեղի է ունեցել Մինսկում: Հակաադրբեջանական բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել 31, դեմ՝ 17 պատվիրակներ, 17-ը ձեռնպահ են մնացել:

Արեւելյան Եվրոպայում իրադրության շուրջ բանաձեւի նախագծում անհանգստություն են հայտնել «ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական խախտման, ինչպես նաեւ քաղաքական, քաղաքացիական հասարակության, լրագրողների, ազատության պաշտպանների եւ Ռուսաստանում, Բելառուսում ու Ադրբեջանում ընդդիմության ծանր դրության հետ կապված»:

Բանաձեւի հեղինակն է շվեդ պատգամավոր Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը: Դեմ են եղել միայն Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչները: Քննադատելով փաստաթուղթը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչը կոչ է արել օբյեկտիվ վերլուծություն անել եւ ամբողջ Արեւելյան Եվրոպայում ուշադրությունը չկենտրոնացնել մի քանի պետության վրա: Նրան աջակցել է Ադրբեջանի ներկայացուցիչը՝ նշելով, որ Արեւելյան Եվրոպան միայն 3 երկրից բաղկացած չէ:

Քրիստիան Հոլմ-Բարենֆելդն ի պատասխան ասել է, որ խոսքը այդ երկրներում ժողովրդավարության խնդիրներին է առնչվում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:   Continue reading

Ռուսական հերթական բլթոց՝ ռազմավարական գործընկերոջ ականջին – Բայց էլ ի՞նչ հայ-ռուսական բարեկամական հանդիպում՝ առանց բլթոցի, այն էլ՝ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու… Հայ-ամերիկյան ներդրումային գործակցություն – Կողմերը վստահ են, որ եղած հարթակներն օգտագործելով՝ կարելի է նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին…

Ռուսական հերթական բլթոց՝ ռազմավարական գործընկերոջ ականջին

Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Շնորհավորելով  Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, Վյաչեսլավ Վոլոդինն ասել է. «Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է» եւ հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն ու կխորանան:

ՀՀ ԱԺ նախագահը եւս խոսել է մեր երկրների բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է, որ այս տարին «հայ-ռուսական դարավոր հարաբերությունների նորագույն ժամանակներում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:

Քննարկել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ:

Բայց էլ ի՞նչ հայ-ռուսական բարեկամական հանդիպում՝ առանց բլթոցի…

Վերջերս Ռուսաստանում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել այդ երկրում աշխատող հայերի համար:  Այս մասին ասել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին:   Continue reading

Մեկ տարի անց.- նախորդ տարվա հուլիսի 30-ին զինված ներխուժում եղավ Երեւանի ՊՊԾ գունդ… Հերոսնե՞ր, թե՞ ահաբեկիչներ – Այս հարցը կստանա՞ իր իրական հստակ պատասխանը… Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ, զինված հեղաշրջման փորձ եղավ…

Մեկ տարի առաջ՝ 2016թ-ի հուլիսի 17-ին 31 զինված անձինք գրավեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը: Զինված խմբավորման ղեկավարները հայտարարեցին, թե իրենք դիմել են «զինված ապստամբության» ճանապարհով «ժողովրդական ընդվզման», քանի որ դա են համարում «ազգի ու երկրի փրկության միակ տարբերակը»… Ապա ժողովրդին կոչ հղեցին միանալ իրենց:

Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, առաջին րոպեներին արդեն զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ով իրեն դրսեւորեց որպես իրական մարտիկ, ոստիկան եւ մինչեւ վերջին փամփուշտը պաշտպանեց պետության կողմից իրեն վստահված տարածքը: Արթուր Վանոյանը ազատամարտիկ էր եղել, նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին էր գնացել օգնության մեր երիտասարդ զինվորներին եւ գիտեր, թե ինչ է նշանակում պաշտպանել իրեն վստահված սահմանը կամ պետական կառույցը…

Հուլիսի 30-ին գրավված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, ով նույնպես եկել էր կատարելու իր պարտքը՝ մայրաքաղաքում զինված բախումներ թույլ չտալու համար:   Continue reading

Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա – Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները… Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները…

Հայաստանում մեկնարկած մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին «Լուսանցք»-ն անդրադարձել է: Նկատենք նաեւ, որ ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով սահմանափակուններ կան: Մինչդեռ, մշակելի հողակտորները կտրտված են, դրանց չափերը տարբեր են, մշակաբույսերը բազմազան, իսկ սա նշանակում է, որ գյուղտեխնիկայի հավաքակազմի միջոցներն էլ պետք է բազմազան լինեն: Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները: Բացի այդ՝ հողատարածքների միավորումը կամավոր է սահմանված, ուստի հողերի խոշորանալուն կարող ենք երկար սպասել:

Ինչեւէ, գյուղտեխնիկայի առավել լայն տեսականի էր պետք ունենալ: Լուծումը, ըստ գործադիրի, գտնված է. կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան: Գործը կազմակերպելու համար «Իդաս» ընկերությունը առաջարկ է ներկայացրել, որը դրական եզրակացություն է ստացել: Կայանն արդեն ինքը որակյալ ծառայություններ կմատուցի գյուղացիական տնտեսություններին:

Նաեւ՝ մեր երկրում գյուղտեխնիկայի մասնագիտացված շահագործող կառույցներ չկան, որոնք հնարավորություն կտան գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին ստանալ համեմատաբար մատչելի եւ որակյալ ծառայություններ: Բացի այդ՝ բոլորը չէ, որ կարող են ֆինվարձակալությամբ գյուղտեխնիկա ձեռք բերել:   Continue reading

ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել… Նավթը գնանկում է ապրում… Արտահանման մասնաբաժինը՝ 45 տոկոս… Արցախի թոթը, մեկ էլ՝ գինին ու ձկնկիթը… Նաեւ՝ մանրատախտակն ու գորգերը… Արցախից ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Ճապոնիա, Բելգիա արտահանվում է կոնյակ, գինի, օղի, պահածոներ, հյութեր, մսամթերք, գորգեր, մանրատախտակ…

ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել

CNN-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգների Ռազմածովային նավատորմը Պարսից ծոցում հաջողությամբ փորձարկել է նոր լազերային զենք, որի համակարգը (LaWS) տեղակայված է եղել USS Ponce ռազմանավի վրա:

Նավապետ Քրիսթոֆեր Ուելսը հայտարարել է, որ այս զենքը փամփուշտից ավելի հստակ է նշանակետին խփում: Այն նեղ մասնագիտացված զենք է, որը կարող է օգտագործվել մի շարք նպատակներով:

Նորագույն զենքն ունակ է խոցել նույնիսկ լույսի արագությամբ ընթացող օբյեկտներ: Այն 50 հազար անգամ ավելի հզոր է միջմայրցմաքային բալիստիկ հրթիռից:

Ի դեպ փորձարկման ընթացքում որպես թիրախ օգտագործվել  է անօդաչու ինքնաթիռ: Սա հարվածից հետո ընկել է ծովը:

CNN-ը նկատում է, որ զենքը գործել է ամբողջովին անձայն եւ աներեւակայելիորեն արդյունավետ:

Նավթը գնանկում է ապրում

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առեւտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են:
Continue reading

Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել – Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ… Սեւանա լիճը փրկելու համար մնացինք ՅՈւՆԵՍԿՕ-ի՞ հույսին – գործադիրին չեն հետաքրքրել բնական (էկո) համակարգին սպառնացող այն վտանգները, որոնք հետեւելու են այդ 100 մլն-ով ավելի ջրառին…

Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել

Ուզում եմ մի բանի մասին խոսել, որ նորություն է, եւ շնորհակալ կլինեմ, եթե «Լուսանցք»-ի էջերում գրվի այդ մասին:

Ուզում եմ խոսել ֆասցիոլյոզ մակաբույծի մասին՝ վերջում բացատրելով պատճառը:

Այս մակաբույծները լինում են երկու տեսակի՝ սովորական  ֆասցիոլյոզ եւ ֆասցիոլյոզ հսկա: Սրանք պատկանում են տափակ ծծաճիճուների դասին:

Այս երկու մակաբույծները տարբերվում են չափերով: Սովորական ֆասցիոլյոզն ունենում է տափակ, պարկի նման ձեւ՝ 8-12 մմ լայնությամբ եւ 20-30 մմ երկարությամբ: Իսկ հսկա ֆասցիոլյոզի երկարությունը 33-70 մմ է, լայնությունը՝ 5-12 մմ: Լինում են արական եւ իգական սեռերի, ունենում մարսողական, արտաթորման եւ նյարդային օրգաններ:

Հիմնականում տեղավորվում են լյարդի, լեղապարկի ծորաններում: Որպես մակաբույծներ՝ վարակում են հիմնականում խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին (կովեր, այծեր, ոչխարներ, երբեմն նաեւ՝ խոզեր, ձիեր եւ այլն): Մարդիկ հազվադեպ են վարակվում, բայց վարակվում են: Այս մակաբույծների կղկղանքում եղած ձվերն ընկնելով մարդու կողմից օգտագործվող կանաչեղենի վրա, վատ լվանալու եւ այլնի հետեւանքով, անցնում են մարդու ստամոքս, լեղապարկ, լեղածորաններ եւ լյարդ: Վարակվածը կորցնում է քաշը: Այս մակաբույծները առաջացնում են բորբոքումներ, հաճախ փակում են լեղապարկի ծորանները, քայքայում լյարդը, առաջացնում ցեռոզ ու բերում մահվան: Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ:

Մարդկանց՝ այդ մակաբույծներով վարակվածությունը հայտնաբերելու ոչ մի միջոց առայժմ չկա: Կենդանիների համար կա արդյունավետ բուժում, որը կատարվում է  քառաքլոր ածխաթթվի ջրային լուծույթը բերանը լցնելու միջոցով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր 1 կգ կենդանի զանգվածին՝ 1 մլ չափը՝ գառների համար եւ 2 մլ չափը՝ ոչխարների համար:   Continue reading

Սիրատոն՝ Աստղկան ծիսական անուշեղենով – Հայ արիները նշում են Վարդավառը… Տոնը կսկսվի սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը… Գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է…

Այս տարի հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչեւ հուլիսի 23-ի երեկո: Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում՝ Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:

Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:

Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: ՀԱՄ քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:

Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի եւ ուրցի թրմաջրերով լի  5-ական սրվակներից կազմված ծաղկաձեւ շղթաներ եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական թիվ չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է:   Continue reading