Աշխարհի մարզական հեւքից.– Մարզաշխարհի խաչմերուկներում – ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեց ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին… Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը… ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային… Մարզաձեւերի մասսայականացման քննարկումներ… Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին… Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար… Մարզական այլ լուրեր…

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեցի ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում մասնակցել են զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:

Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը

Բեյրութահայ ալպինիստ Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962 մ բարձրության վրա:

«Ես կրկին Ակոնկագուայի գագաթին եմ, 5 տարի անց: Դա անչափ դժվար վերելք է, որը սկսվում է 5960 մետրից, «գերմանական» ճամբարից: Այն տեւեց մոտ 10 ժամ, իսկ վայրէջքը պահանջեց եւս 4 ժամ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ալպինիստը:

Նշենք, որ Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ): Ի դեպ, նա գագաթին լուսանկարվել է Հայաստանի եռագույնով:

ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց: 1-ին հարցը վերաբերում էր ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցների կարգավիճակին: Հարցի մասին զեկուցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում գործող բոլոր մարզադպրոցների գերատեսչական պատկանելության, կարգավիճակի եւ այնտեղ իրականացվող ուսումնամարզական գործընթացների վերաբերյալ: «Բոլոր մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացները պետք է իրականացվեն նախարարության վերահսկողությամբ: Միայն այդպես հնարավոր կլինի խոսել մանկապատանեկան սպորտի զարգացման եւ արդյունքում՝ մեծ սպորտում լավ արդյունքներ ունենալու մասին:   Continue reading

Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ էր, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է…

http://hayreniq.am/am-n-1249.html – ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի Արարչի անունը ՀԱՅ էր,.. / http://www.magaghat.am/2017/03/%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6/#comment-10508  / https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU 

ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես…

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ…
http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ, քաղաքականություն…
https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV

Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը

Ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Այսօր՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:

Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը… Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան էոր հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր ԿյանքԴրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանքմահկյանք հավերժապտույտ շղթայի մեջ:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 7-ի (440) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 24 – մարտի 2-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը՝ 7 (440), փետրվարի 24 – մարտի 2, 2017թ. համարը: Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

 «Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս»… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի ռազմավարությունը)…

– Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական գործընթացների տրամաբանության՝ մայիսին «Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն» (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում տեղեր ունենալու համար)…

– ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)…

«Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին…

«Եթե ցնցումներ չլինեն» – Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…

«Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…

– ««Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ Հայաստանի համար»… Հրեա Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքվին արտահանձնելու հարցերը եւ Բաքվի նոր սխալը՝ եվրապատգամավորները մտան «սեւ ցուցակ»՝ Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդ լինելու համար…

– «Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում» – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 6-ի (439) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին)…

2. Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն Հայաստանի տեղը չէ)…

3. Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու)… Կեղծ ընդդիմություն ստեղծելը նույնպես ընտրակեղծիք է…

4. Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները… Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ…

5. Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում – Ահա թե ինչու է քաղաքականությունը նույնացվում պոռնկության հետ կամ՝ համեմատվում պոռնկության հետ, որպես անբարո երեւույթ – Իսկ քաղաքականությունը լրջագույն գործ է… Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշինք էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին…

6. Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ – Այս դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով… Պարույր Հայրիկյանը չգտավ համախոհներ, ովքեր իրեն կուղեկցեն կա՛մ մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, կա՛մ՝ վարչապետի աթոռը կառավարության նստավայրում… Նա առանց մուտքի՝ ելք եղավ…

7. «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից...

8. Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

9. «Վինար»-ից համ գյուղացիները պրծան, համ գյուղնախը – Իսկ վարկերի խնդիրն առայժմ լուծում չունի… Ընդհանրապես գործարարների եւ վերամշակող գործարանների կողմից գյուղացիների մթերումներից կուտակված պարտքերը կազմում են 1 մլրդ. 467 մլն. դրամ…

10. Հայկական խոհանոց – Կանաչ լոբով պաշտետ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը… Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում՝ գլխաշորով… Լեւոն Արոնյանը կմասնակցի «Մեծ մրցանակի» 1-ին փուլին… Լեւոն Արոնյանի կիսանդրին Հայաստանում է… Ֆուտզալ. Հայաստան-Թուրքիա՝ 10:2… «Արարատ»-ի հոկեյիստները փլեյ-օֆֆում են… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին)…

Վերջին ժամանակներս շատացել են միջպետական սահմաններին քարե պատեր կառուցելու կողմնակիցները: Ըստ երեւույթին՝ Չինական մեծ պատի ուրվականը էլի շրջում է տարբեր երկրներում, հատկապես ռազմական հակամարտության մեջ գտնվող:

Եթե Չինական մեծ պատը այլեւս մշակութային արժեք է, ապա այս կառուցվող պատերը ոչ մի կապ չունեն մշակույթի հետ եւ բացառապես ռազմա-քաղաքական նշանակություն ունեն:

Իսրայելը պատեր է կառուցում Պաղեստինի ազատագրական բանակից պաշտպանվելու եւ տարիներ շարունակ հարեւանների հաշվին ընդարձակած պետական սահմաններն առավել հանգիստ պաշտպանելու համար, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքներում հրեաների համար կառուցվող տները «չար աչքից» հեռու պահելու նպատակով:

Ադրբեջանը հրեական օրինակով վարակված նույնպես ծրագրել է քարե պատերի քաղաքականություն իրականացնել Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանների մոտ, սակայն առայժմ հապաղում է… Իսկ Հայաստանում պատաշինության մասին առանձնակի ու մասնակի որոշում կայացվեց եւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, որոնց ցանքատարածքները ադրբեջանական սահմանահատվածի հետ բաց տարածք են, կառուցել քար-բետոնե պատեր՝ գյուղաշխատանքների ժամանակ մարդկանց նշանառուների գնդակներից հեռու պահելու համար: Որոշ հատվածներում արդեն կառուցվել է:

Թուրքիան եւս պատաշինության տրամադրություններ ունի: Հատկապես Սիրիայի քրդերով բնակեցված հատվածներում, քանի որ վախ ունի, թե սիրիական քրդերը կարող են Թուրքիայի քրդերի հետ միավորվելու քայլեր կատարել եւ հակաթուրքական համատեղ ծրագրեր իրականացնել:

Չի բացառվում նաեւ իրաքյան քրդերի դեմ էլ հետագայում փորձեն քարե պատերի քաղաքականություն իրականացնել:   Continue reading

Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն Հայաստանի տեղը չէ)…

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «ի պատասխան ՀՀ ոստիկանության հարցման, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից պատասխանել են, որ Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել»։ Այս մասին ստիպված հայտարարեց նաեւ Բելառուսի դատախազությունը, որը խոստովանեց, որ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում իսկապես հայտարարված չի եղել: Նշանակում է՝ Բելառուսի նախագահ (Ալեք)Սանյա Լուկաշենկոն ոչ միայն Իլհամ Ալիեւի (կամ՝ նրա տիկնոջ, նայել «Լուսանցք»-ի թիվ 3 համարը) հլու կամակատարն է, այլեւ ստախոս մեկը, ով փորձում էր ԼՂՀ-Արցախ այցելած հրեա բլոգերի արտահանձնումը կապել Ինտերպոլի եւ միջազգային իրավունքների հետ…

Փորձելով արդարացնել իրենց ստախոս տիրոջը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Բելառուսի դատախազությունը մանրամասնել է, թե իրականում բլոգերի նակտմամբ հայտարարված է եղել միջպետական հետախուզում: «Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման տակ եւ հանձնվել է ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն»,- ասել է Բելառուսի դատախազության ներկայացուցիչը: Այստեղ մի բելառուսական ստորություն էլ է եղել՝ Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր չէ եւ «ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն» չի կարող օգտվել համագործակցության օրենսդրությունից: Եվ այստեղ է, որ կրկին պիտի անդրադառնանք առկա այն կեղծիքին, որն առկա է ԱՊՀ եւ ԵԱՏՄ, ինչպեսեւ դրանց պաշտպանական կառույց ՀԱՊԿ բոլոր ներքին, թե արտաքին հարաբերություններում:   Continue reading

Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու)… Կեղծ ընդդիմություն ստեղծելը նույնպես ընտրակեղծիք է…

Այս խորհրդարանական ընտրությունները կանցնեն առավել մեծ ուշադրության ու հսկողության ներքո, քանի որ ոչ միայն ավանդական դարձած հետաքրքրություններն են առկա, ներքաղաքական ավելի քան 25-ամյա կրկնվող գզվռտոցը նույն ուժերի կողմից եւ նույնքանամյա էլ օտարերկրյա խառնակչությունները, այլեւ՝ խորհրդարանական երկրի անցնելու Հայաստանի սահմանադրական որոշումը: Եթե կիսանախագահական Հայաստանում նոր ուժերի համար նախագահի աթոռը անհասանելի էր հին ու նորացված հին իշխանությունների եւ ընդդիմությունների խաղերի կանոնների անկանոն համակարգում, ապա խորհրդարանական վարչակարգը, գոնե իր ձեւավորման փուլում, դաշինքների տեսքով թույլ էր տալիս մտածել հնարավոր իշխանափոխության մասին…

Սակայն դաշինք ասվածները ձեւավորումից հետո եկան կրկին հիմնավորելու, որ ամեն բան մնացել է գրեթե նույնը: Նույն քաղաքական հոգնած ու հոգնեցնող դեմքերն են հիմնականում: Անգամ օրեր առաջ իշխանությունից հեռացածներն ու հեռացվածները, որ տարիներով օգտվել են իշխանական կերակրատաշտից, այսօր ազատ կարող են դառնալ նորացված ընդդիմադիրներ… Ու այլեւս զարմանալի չէ, որ ընտրազանգվածի մի ստվար մաս պատրաստ է «հավատալ» ու քարոզել, որ հենց նրանք են իրական ընդդիմադիրները, դրա համար էլ հալածվեցին իշխանութունների կողմից… եթե իհարկե, նրանց կողմից ընտրակաշառքն աշխատի ինչպես եւ ինչքան հարկն է…

Այս մասին շատ դիպուկ ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Կեղծ ընդդիմություն ստեղծելը, նույնպես ընտրակեղծիք է»...   Continue reading

Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները… Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ…

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը համամիտ չէ այն տեսակետին, թե ընտրական գործընթացը բարդացել է եւ ընտրողին համար դարձել անհասկանալի: Ըստ նրա՝ «ձեւակերպման նման մոտեցումը չափազանցված է, որովհետեւ կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ՝ ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը եւ այլն:

Բայց, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, եւ առաջիկայում, երբ առաջադրումները կլինեն՝ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում ընտրողներին քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»:   Continue reading

Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում – Ահա թե ինչու է քաղաքականությունը նույնացվում պոռնկության հետ կամ՝ համեմատվում պոռնկության հետ, որպես անբարո երեւույթ – Իսկ քաղաքականությունը լրջագույն գործ է… Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշինք էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին…

Այն փաստը, որ տասնյակ տարիներ մեր երկրում չի կայանում քաղաքական ոլորտը, անհերքելի է վաղուց: Քաղաքականություն անում են հարյուրավոր քաղաքական եւ հազարավոր հասարակական, հանրային ու քաղաքացիական կազմակերպություններ, անգամ խմբեր ու անհատներ, սակայն դա քաղաքական մշակույթի ստեղծման հետ ոչ մի կապ չունի: Դա քաղաքական բնագավառի հետ չի առնչվում ոչ մի կերպ:

Այսպես մեր երկրում տասնյակ տարիներ, 1990-ականների անկախացումից ի վեր կա եւ գործում է միայն խմբակային շահերի եւ անձնական շահութաբերությունն ապահովող քաղաքական խարդախաբանություն, որն էլ ներկայացվում է պետական, ազգային կամ ժողովրդավարական գաղափարաբանություն եւ քաղաքականություն…

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է եւ չենք հոգնում մի անգամ էլ նշել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում փոխնիփոխ իշխում են ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական կամակատար ուժերը: Նույն բնութագրմամբ էլ գործում են ՀՀ 1-3 նախագահներին ենթական ընդդիմադիր կամակատարները: Եթե այս ամենին էլ հավելենք, որ իշխանական եւ ընդդիմական բնագավառներում կամակատարների գործառույթներին ավելանում է նաեւ օտար ուժերին ծառայելու մե՜ծ պատիվը, ապա կարիք չկա եզրակացությունն ի ցույց դնելու, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ մեր երկրի բնակչության հետ՝ ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում:   Continue reading

Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ – Այս դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով… Պարույր Հայրիկյանը չգտավ համախոհներ, ովքեր իրեն կուղեկցեն կա՛մ մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, կա՛մ՝ վարչապետի աթոռը կառավարության նստավայրում… Նա առանց մուտքի՝ ելք եղավ…

Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.- Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել եւս՝ ինձ համար անընդունելի է, որ այդ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաեւ նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բեւեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաեւ կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դեւին սպանողն ինքը դեւ կդառնա:

Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձեւաչափը:

Իսկ ահա, ըստ այլ մեկնաբանությունների՝ դաշինքը կղեկավարի ոչ թե Սեյրան Օհանյանը, այլ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով վաղուց շատ աշխուժորեն ներգրավված է կուսակցության աշխատանքներում:   Continue reading

«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից..

Սկիզբը՝ թիվ 4-5-ում

http://www.hayary.org/wph/?p=6062Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

http://www.hayary.org/wph/?p=6047Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» գրքից տեղեկանում ենք, որ կարմիր սրածայր կոշիկ է կրել նաեւ Սահակ Բագրատունին: Կարմիր են եղել սենյակի բազրիքն ու աստիճանները: Գրքի այն հատվածում, որտեղ նկարագրվում է Արարատի մեծ քրմի տաճարը, հիշատակվում է ջրավազանում լողացող կարմիր պտերով ձկնիկը: Ձուկը ոգու խորհրդանիշն է: Հին ձեռագրերում Քրիստոսը երբեմն պատկերվում է մարդու մարմնով եւ ձկան պոչով: Գրքում կա մի սքանչելի նկար, որի վրա պատկերված են ալքիմիական հիմնական սիմվոլները՝ սյուն, քար, արեւ, բանալի, որի վրա ձկան տեսքով վարագույր է ամրացված եւ որի ծայրը դուրս է գալիս ավազանից: Ավազանի պատին է հենած միաստիճանի սանդուխը, ինչը նշանակում է ալքիմիական գործողություն մեկ փուլով: Բանալու օղակից կախված է Կույսի եռանկյուն ֆիգուրը՝ գլխավերեւում արեւի սկավառակով: Բանալու դիմաց՝ պատվանդանին դրված է բաց գիրքը (էկզոթերիզմ), իսկ գլխի վերեւում մարդու ձեռքը՝ փետուրե գրչով: Ձախ կողմում գտնվող սյան եւ նրա կիսակամարի մեջտեղում՝ դրված է փակ գիրքը (էզոթերիզմ), իսկ գրքի վրա արեւի շրջանակը՝ ոսկու խորհրդանիշը: Սյան մոտ՝ մեկը մյուսի վրա դրված երկու մշակված քար, որտեղ վերեւի քարի վրա է իջնում թրի սուր ծայրը, որի կոթին է դրված սաղավարտը: Այստեղ սուր ծայրը ցույց է տալիս, որ «գլուխը» (ոգին) քարի մեջ է: Քարերից աջ՝ սյան հետեւում կաթսայից (թասից) գոլորշի է բարձրանում: Իսկ սեւ ու սպիտակ մշակված քարերից ճատրակաձեւ սալահատակին ընկած է մի թուղթ, որի վրա պատկերված է ծաղիկ:   Continue reading

Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6061«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

Շարունակելով նախորդիվ տպագրված սննդային հավելումների թեման՝ միանգամից ասենք, որ չպետք է թույլ տանք, որպեսզի մեր երկիրը վերածվի արհեստական ուտելիքի շուկայի: Դրա համար երկու առաջնային բան է պետք. պետությունը սննդի անվտանգության ոլորտում անընդհատ խստացումներ պետք է անի, իսկ սպառողն էլ պետք է հասկանա՝ ինչ է ուտում՝ ա՞ղբ, թե՞ մթերք: Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց սթափեցնող կլինի: Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի բնական մթերքի օջախ լինելու, բայց չգիտես ինչու այստեղ էլ ենք ուզում աշխարհին նմանվել: Ինչու՞: Որպեսզի ուտենք ոչ թե ձուկ, այլ՝ ձկնանման ուտե՞ստ, ոչ թե երշիկ, այլ՝ երշիկանման ինչ-որ շաղա՞խ, խմենք ոչ թե կաթ, այլ՝ կաթի փոշի՝ հակաբիոտիկներով եւ սոդայով հագեցա՞ծ: Սա՞ ենք ուզում: Կարծում եմ՝ ոչ: Իսկ դրա համար սննդի շղթայի նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է մի այլ կարգի խիստ լինի:

Եթե ուսումնասիրենք եվրոպական երկրների փորձը, կտեսնենք, որ այստեղ սննդի ոլորտում խստացումները գնալով ավելի ու ավելի են ուժեղացվում: Արդեն հասկացել են՝ ինչ է կատարվում (սրա մասին մանրամասն խոսել ենք ԳՁՕ-ների թեման քննարկելիս): Հիմա ինչու՞ գնալ մի ճանապարհով, որ աշխարհին վաղուց զզվեցրել է:

Երկու տարի առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները երշիկեղեն արտադրողների շրջանում, սննդի անվտանգության տեսչության բացահայտումները պանրի, կաթնամթերքի ու մսամթերքի ոլորտներում սպառողներիս մի բան սովորեցրին. մեր առողջության մասին ինքներս պետք է մտածենք, որովհետեւ մեր գործարարները՝ թե արտադրողները եւ թե՛ ներմուծողները հաճախ անբարեխիղճ են լինում: Ու քանի որ շուկայում հատկապես գերիշխող դիրք զբաղեցնողների համար պատիժը մեղմ է սահմանված՝ տուգանքները փոքր են, սպառողը պետք է կրկնապատկի իր ուշադրությունը սննդամթերք գնելիս՝ հետեւելով բոլոր մակնշումներին: Ճիշտ է, դա նրանից ժամանակ է խլելու, բայց դե առողջության համար ծախսված ժամանակը ժամանակի վատնում համարել չի կարելի:   Continue reading

«Վինար»-ից համ գյուղացիները պրծան, համ գյուղնախը – Իսկ վարկերի խնդիրն առայժմ լուծում չունի… Ընդհանրապես գործարարների եւ վերամշակող գործարանների կողմից գյուղացիների մթերումներից կուտակված պարտքերը կազմում են 1 մլրդ. 467 մլն. դրամ…

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ կառավարությունում ասուլիս էր հրավիրել՝ խոսելու պարարտանյութի սուբսիդավորումից եւ պետական ծրագրերից:

Նա լավ լուր հայտնեց գյուղացիներին: Բոլոր նրանք, ում պարտք է «Վինար» ընկերությունը, կստանան իրենց գումարները:

Բանն այն է, որ «Վինար»-ի գործարանի պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտի պաշար, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունն առանձնացրել եւ պահեստավորել է՝ ընկերությանը տալով մի քանի օր ժամանակ այն իրացնելու համար: Հակառակ պարագայում նախորդ տարվա մեթոդաբանությամբ կխնդրեն որեւէ այլ ընկերության, որպեսզի գնի սպիրտը, որի արդյունքում էլ վճարումներ կարվեն գյուղացիներին: Սպիրտի այդ պաշարը լիովին բավարար է պարտքերը մարելու համար: «Իմ կարծիքով՝ լավ նորություն է: Այն ինչ փորձեցինք անել, հասանք արդյունքին»,- նշեց նախարարը:   Continue reading

Հայկական խոհանոց – Կանաչ լոբով պաշտետ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը… Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում՝ գլխաշորով… Լեւոն Արոնյանը կմասնակցի «Մեծ մրցանակի» 1-ին փուլին… Լեւոն Արոնյանի կիսանդրին Հայաստանում է… Ֆուտզալ. Հայաստան-Թուրքիա՝ 10:2… «Արարատ»-ի հոկեյիստները փլեյ-օֆֆում են… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կանաչ լոբով պաշտետ

Բաղադրությունը – Կանաչ լոբի – 0.5 կգ, ընկույզ – 100 գ, քունջութ – 100 գ, բուսայուղ – 100 գ, սխտոր – 2 պճեղ, կանաչ համեմ – 1 կապ, չոր սամիթ, սպիտակ պղպեղ, թահին – 100 գ, մածուն – 100 գ:

Պատրաստման եղանակը – Լոբին լվանալ, խաշել, թողնել սառչի, հետո դանակով մանր կտրատել այնքան, մինչեւ համասեռ զանգված դառնա: Հերթով ավելացնել մյուս մթերքները, վերջում՝ թահինն ու մածունը:

Մատուցելիս ձեւավորել՝ մեջտեղում փոքրիկ անցք բացելով եւ մեջը ձիթայուղն ու ընկույզը լցնելով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը

Կայացավ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 100-ից ավելի մասնակիցներ Երեւանից եւ ՀՀ մարզերից, այդ թվում՝ շուրջ 20 կոչումով շախմատիստներ՝ գրոսմայստերներ, միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե: Մրցանակային ֆոնդը կազմում էր 200,000 դրամ:

Ինչպես 2015թ., այս անգամ եւ Ակադեմիայի Գավաթ-2016»-ի գավաթակիր է դարձել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Հատուկ մրցանակների են արժանացել լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան եւարձր) մասնակից՝ Գեւորգ Թադեւյանը, լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Սիրանուշ Ղուկասյանը, լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Տիգրան Ամիրյանը, լավագույն արդյունք ցույց տված մինչեւ 2100 ազգային վարկանիշ ունեցող մասնակից  Գալուստ Թադեւոսյանն ու լավագույն արդյունք ցույց տված մինչեւ 12 տարեկան մասնակից Արսեն Դավթյանը

Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում՝ գլխաշորով 

Փետրվարի 11-ից մինչեւ մարտի 3-ը Թեհրանում 63 շախմատիստուհի կպայքարեն կանանց շախմատի աշխարհի նոր չեմպիոնի կոչման համար: Ոսկե մեդալից բացի հաղթողը կստանա նաեւ 60 հազար դոլար պարգեւավճար:

Պատճառն այն է, որ գործող չեմպիոն Հու Յիֆանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ դժգոհ է մրցաշարի կանոնակարգից: Մասնակիցների թիվն այս անգամ կենտ է, քանի որ հունվարին հանկարծամահ է եղել ռումինացի 50-ամյա գրոսմայստեր Քրիստինա-Ադելա Ֆոյշորը, ով առաջնությունում գրանցված էր 48 համարի տակ:   Continue reading