Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Գողական ես դու ա՛յ տղա, ա՛յ խուժան. Բագրատ սրբազանի գործով թեժ իրավիճակ դատարանում
- ԱՄՆ-ը կարող է զանգվածային բողոքի ցույցերի բախվել՝ գնաճի պատճառով․ Fox News
- Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան միջազգային 2–րդ մրցույթը
- Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)
- Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ
- ԱՄՆ-ից հետո Բրազիլիան ևս հրաժարվել է Թրամփի և Պուտինի գործարքով մատակարարված ռուսական դիզելային վառելիքից․ Bloomberg
- Ասել ենք՝ չենք պատկերացնում ՀԱՊԿ–ում մեր համագործակցությունը. Հասմիկ Հակոբյան
- ԱԺ-ն արագացված ընթացակարգով երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է TRIPP-ի վերաբերյալ օրենսդրական փաթեթը
- «Կարո՞ղ է Արմեն Գրիգորյանն ուզում է պետականամետ ընդդիմություն դառնալ». հարց Արսեն Թորոսյանին
- Ֆրանսիայում պայթյունի սպառնալիքից հետո ստուգում են երկաթուղային կայարանը
Ա1պլյուս- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Գառնո տաճար դարերի փորձությանն է դիմացել.- Նոր փորձություններ Գառնո տաճարի շուրջ – Հիմա էլ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում են շինարարություն սկսել… եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել – Բնապահպանական տեսուչները կատարել են ուսումնասիրություն…
Կառավարության երեկվա նիստից անմիջապես հետո
Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում շինարարությունը կասեցված է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ եթե այն կատարվում է հուշարձանի տարածքում, ապա ենթակա է վերացման:
«Ահազանգը ստանալու առաջին իսկ պահից տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որեւէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բնության պահպանվող հատուկ տարածք են համարվում նաեւ բնության հուշարձանները. տվյալ դեպքում՝ «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: «Մենք մի քանի ամիս առաջ հաստատել ենք հուշարձանի սահմաններն ու անձնագիրը: Հիմա ուսումնասիրվում է՝ արդյոք կառուցվող շինությունը գտնվո՞ւմ է այդ սահմանների մեջ: Երրորդ, եթե անգամ սահմանների մեջ չէ, այն գետի անմիջական հարեւանությամբ է, ապա դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել: «Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի: Եթե հուշարձանի տարածքում է, ենթակա է վերացման»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (17-րդ մաս/ավարտ) – Չարը խափանելու ռազմական մրցումից մինչեւ ընտանեկան ծես – Չալմը դանգը – Փափուռի – Փունջ-Փնջան-Ֆինջան… Պարը եւ պարանունը ծնվել է թուրքերից (մեր պարերի հարցում՝ նաեւ քրդերից) հազարամյակներ առաջ եւ անվանումների աղավաղումները կամ ապահայացումները ակնհայտ են ու ապացուցելի…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5, 6-ում, 2018թ.
Չալմը դանգը
Չալը հայ բառագանձարանում ունի պայծառ լույս, երկնային պայծառ աստղ, նշան, չալչլացող, չղրան պայծառ աստղալույս իմաստը:
Չալապի- չալաբի. նշանակում է պատվավոր տիտղոս Վանի հայերի մոտ, իշխան, տեր, Չալա-Չլա–նշան (Հայոց Լեզվի բարբառային բառարան էջ 365):
Չալը գյուղ է Արեւմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում է գավառակի հարավային սահմանի մոտ՝ Բաթման գետի ձախ կողմում։
Հայաստանի մի շարք գավառներում գտնվում են Չալ անունով ավան, լեռ, անգամ՝ եկեղեցի, բարբառներում չալ է համարվում գեղեցիկը, պայծառը, խայտաբղետը, հատուկը, առանձնակի նշան ունեցողը, չալիկ համարվում է փայտը, ձեռնափայտը:
Չալել բայը հայերենում ունի նաեւ գործողության ընթացքի սկիզբ. կատարել, քայլել, գնալ, երգել, պարել, նվագել: Գործողության սկիզբ ազդարարել. քայք, քայլերգ, քայլո՛վ, առա՛ջ, քայլ ի զեն: Քայլ դանգը: Չա՛լմը դանգը:
Չա՛լմը դանգը հայ ռազմարվեստի ծիսապար է Մուշից, Մուսա լեռից: Մարտական եւ ծիսական ռազմական նախապատրաստական զինավարժություն է: Մարտական չալ-քայլք՝ դանըգելու, չարը խափանելու նպատակով: Դանգը ունի դագանակ, նիզակ, գեղարդ, սուր, թուր, դանակ իմաստը. այն, որ պատած է անագով, anag-ը շումերերեն բառ է: Դանգը ունի նաեւ խոսքի փոխաբերական իմաստ. Խոսքով դանգեց: Մեր ռազմիկները գնացել են կռիվ տարբեր զենքերով, դ-անագե բոլոր զենքերով, նիզակով, սրով, թրով, նույնիսկ անագապատ չալիկ-դագանակով:
Չա՛լմը դանգը պարում են զույգ-զույգ՝ իրար դիմաց, մրցում են, միմյանց են ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը, զինվորական հմտությունը, ծիսական ռազմարվեստին տիրապետելու կարողության վարպետությունը: Continue reading
Անհրաժեշտ է ոչ թե սեւ կամ վարդագույն, այլ՝ օպտիկական ակնոց – Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին որոշումը լրագրողների սրտով չէ… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է լրագրողների հետ հանդիպումը՝ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին եւ քաղաքապետարանի շենքի պահպանությանն ու անցագրային կարգը կանոնակարգելու իր հանձնարարականին անդրադառնալու համար…
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին հանդիպում է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երեւանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաեւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:
http://www.hayary.org/wph/?p=6789 – Պլան Ա-ն ու պլան Բ-ն՝ ապաշնորհ դերասաններով… Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը… «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր – սադրանք հրահրելն ու հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր (թատրոնն առանց հանդիսատես չի լինում)… Նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր – որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է (հատկապես հավասարությունից ամեն օր բարբաջողների համար)՝ պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ…
Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երեւանի քաղաքապետին՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է. «Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ եւ առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը եւ արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:
Կցանկանայի նաեւ ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետեւանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում: Continue reading
Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…
Սկիզբը՝ թիվ 5, 6-ում
http://www.hayary.org/wph/?p=6788 – Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…
http://www.hayary.org/wph/?p=6774 – Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…
2017թ. Երեւանում գործարկված շատրվանների թիվը 20 է, իսկ ցայտաղբյուրներինը՝ 2172:
Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ
2014թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հատուկ հանձնարարությամբ սկսվել են Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքները։ Բազմակողմանի բանակցային եւ նախապատրաստական տեխնիկական աշխատանքներից հետո 2017թ. ապրիլի 20-ին սկսվել է գործընթացի գործնական փուլը։ Մեկնարկը տրվել է աշխատանքային խմբի առաջին նիստով, որի ընթացքում WYG International խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է իր պատրաստած փաթեթն ու մեկնարկային հաշվետվությունը։ Continue reading
Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…
Հողային ոլորտի հարցերից խոսելիս մասնագիտական հատվածում շատ են գործածվում «դեգրադացիա» եւ «ռեկուլտիվացիա» տերմինները: Որպեսզի դրանց բացատրությունը մասնագիտական բառապաշարով չանենք, ասենք, որ դեգրադացիան հողերի խախտումն է, երբ հողը կորցրել է իր սկզբնական արժեքը, իսկ ռեկուլտիվացիան այդ խախտված հողերի վերականգնումն է (սույն խնդրի մասին մասնակիորեն անդրադարձել եմ «ՀՀ»-ում):
Ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի ծրագիրը այսպես թե այնպես ներառվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում եւ հիմնական հաշվետվությունում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրում, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում, հանքի փակման ծրագրում: Խախտված հողերի վերականգնման համար ֆինանսավորման խնդիրները լուծելու նպատակով գործադիրը հարկ համարեց ունենալ հայեցակարգ՝ պայմանավորելով դա ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ:
Ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրապե՞ս արվում են, կամ բավարա՞ր ծավալով են արվում, արդյունքը գոհացուցի՞չ է: Մի զրույցի ժամանակ, կարծեմ 2011թ., էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հարցադրումներիս ի պատասխան վստահեցրեց, որ ահռելի տարբերություն կա խորհրդային տարիներին եւ ներկայիս շահագործումների միջեւ: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիականների ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերք… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Օլիմպիական խաղեր կայցելեն 1 միլիոնից ավելի երկրպագուներ… Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի բյուջեն՝ 12,5 մլրդ դոլար… Նորվեգիան մեդալային հաշվարկի առաջատարն է… Փհենչանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Բրոնզե մեդալներ սամբոյից… Արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին… Ֆուտբոլի, բասկետբոլի, ձյուդոյի, ըմբշամարտերի, ծանրամարտի, բռնցքամարտի, հրաձգության եւ այլ մարզաձեւերի լրատվություն… / Մշակութային լուրեր.- Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ… Վրաստանի հայաշատ համայնքներում հարիսայի փառատոն են անցկացրել… Թինա Կանդելակին՝ Քիմ Քարդաշյանի մասին… Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանեկան նվերը բաժանվեց… Մանկական «Եվրատեսիլ»-ն առավել շատ դիտել են Հայաստանում…
Աշխարհի մարզական հեւքից –
Փհենչհանի Օլիմպիական խաղեր կայցելեն 1 միլիոնից ավելի երկրպագուներ
Հարավկորեական Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր կայցելեն 1 միլիոնից ավելի երկրպագուներ ամբողջ աշխարհից: մամուլի ասուլիսում հայտնել Է Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Սոն Պեկ Յուն: Օլիմպիական խաղերի հեռարձակման ծառայության մենեջմենթի տնօրեն Տիմո Լյումեն նախօրյակին հայտնել Է, որ Երկիր մոլորակի յուրաքանչյուր 3-րդ բնակիչը կդիտի Փհենչհանի խաղերը:
«Երկիր մոլորակի բնակչության մոտավորապես 30%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 3-րդ բնակիչը, կդիտի Փհենչհանի Օլիմպիական խաղերը»,- ասել Է նա: «Խաղերի արդյունքներով մենք միագումար կունենանք 1 միլիոնից ավելի երկրպագուներ»,- ասել Է կազմկոմիտեի ներկայացուցիչը:
Փհենչհանի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի բյուջեն կազմում Է 12,5 մլրդ դոլար
Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի միագումար բյուջեն կազմում Է 12,5 միլիարդ դոլար: այս մասին լրագրողներին հայտնել Է Օլիպմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նենսի Փաքը:
Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին, Պարալիմպիադան տեղի կունենա մարտի 9-18-ը: «Բոլոր մրցումների միագումար բյուջեն կազմում Է 12,5 միլիարդ դոլար: Բյուջեում ամենամեծ ներդրումը կատարել Է Հարավային Կորեայի կառավարությունը, որը 10,1 միլիարդ դոլար Է հատկացրել ենթակառուցվածքի ստեղծման համար,- ասել Է Փաքը:- Այդ փողին ավելացվել են նաեւ գործառական ծախսերի միջոցներ 2,4 միլիարդ դոլարի չափով»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նորվեգիան կրկին մեդալային հաշվարկի առաջատարն է
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը կրկին Նորվեգիան է: 12-րդ մրցումային օրվա ավարտից հետո Նորվեգիայի հավաքականն ունի 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: 2-րդ տեղում 12 ոսկե մեդալով Գերմանիայի օլիմպիական հավաքականն է: Նրանք ունեն նաեւ 7 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ: Եվ եռյակը եզրափակում է Կանադան 9 ոսկե, 5 արծաթե եւ 7 բրոնզե մեդալներով: Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձեւերում:
«Սպիտակ խաղեր»-ի պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:
Հայ դահուկորդները ձմեռային օլիմպիական խաղերում
– Միքայել Միքայելյանը օլիմպիական խաղերն ավարտեց 83-րդ տեղում:
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում իր ելույթներն ավարտեց մեր դահուկորդ Միքայել Միքայելյանը: Ազատ ոճ 15 կմ դահուկավազքում մեր մարզիկը այդ մրցատարածությունն անցավ 39:01,4 րոպեում եւ 115 մասնակիցների մեջ զբաղեցրեց 83-րդ տեղը: Այդպիսով, Միքայել Միքայելյանին չհաջողվեց բարելավել սպրինտում ցույց տված իր արդյունքը՝ 72-րդ հորիզոնական:
Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնան, որը 18 վայրկյանով առաջ անցավ նորվեգացի Սիմեն Հաստադ Կրուգերից:
– Ձմեռային օլիմպիական խաղերում Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի արդյունքը: – 10 կմ դասական ոճով դահուկավազքում որակավորման փուլում նա ցույց տվեց 30:25.1 արդյունք եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Այս ձեւում օլիմպիական չեմպիոն հռչակվեց նորվեգացի Ռագնիլդ Հագան, որը մրցատարածությունն անցավ 25:00,5 րոպեում։
Կատյա Գալստյանն ավատեց ելույթները Փհենչհան-2018-ում, քանի որ նա այլեւս իրավունք չունի մասնակցելու մնացած մրցումներում:
– Աշոտ Կարապետյանը ստացավ իր դահուկները – Ձմեռային օլիմպիական խաղերում առանց դահուկի մնացած հայաստանցի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի խնդիրը լուծված է: Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Մեկ զույգ դահուկ եւ մարզակոշիկ է տրամադրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մյուս զույգը՝ ֆեդերացիան: Ինչպես հայտնում է գլխավոր քարտուղարը, Մոսկվայից տեղափոխումն ապահվել է իր եղբայրը՝ Fischer and Fischer Russia ընկերության աջակցությամբ:
– Աշոտ Կարապետյանը զբաղեցրեց 42-րդ տեղը օլիմպիական խաղերում – Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, որը լուրջ խնդրի առջեւ էր հայտնվել մրցումներից առաջ, քանի որ կոտրվել էին նա տրամադրության տակ եղած դահուկները: Բարեբախտաբար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից գնած նոր դահուկները ժամանակին տեղ հասան, եւ մեր մարզիկը հասցրեց պատրաստվել իր միակ մեկնարկին: Ոլորավայրէջքի մրցումներում Աշոտ Կարապետյանը ընդհանուր հաշվարկով ցույց տվեց 2:08.08 արդյունք եւ 107 մասնակիցների մեջ զբաղեցրեց 42-րդ տեղը: Սա Փհենչհան-2018-ում Հայաստանի մարզիկների կողմից ցույց տված լավագույն արդյունքն է: Continue reading
30 տարի անց. Արցախյան շարժման առաջին օրերի տարեգրությունը – Այսօր քչերն են հիշում եւ հիշեցնում, որ մինչեւ 1988-ի փետրվարի 20-ը՝ բուն Ղարաբաղյան շարժման սկիզբը, Աբովյանում 2 օր թերեւս նախապատրաստական ցույցեր էին ընթանում, որոնք ամրագրվեցին որպես Բնապահպանական ցույցեր…(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Երբ ազգը լսում է անկախության ձայնը՝ աշխարհի 1/6-րդ մասի բռնապետությունն էլ է անզոր – Եվ խորհրդային եղբայրության քաղաք հռչակված Աբովյանն առաջինը վերածվեց հեղափոխական Պիտերի…
Արցախյան փառահեղ ու հաղթական շարժման 30-ամյակի առիթով, որոշ լրացումներով հրապարակում ենք մեր արխիվ հանձնած «Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր» հուշագրությունը, որը պատկանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գրչին: Այն առավելապես պատմա-փաստագրական փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են Արցախյան շարժման եւ ազատամարտի վերածման առաջին օրերը: Հայտնի է, որ Աբովյան քաղաքում սկսեցին առաջին հանրահավաքներն ու բողոքի ցույցերը, գործադուլներն ու բախումները անվտանգության եւ իրավապահ մարմինների հետ, որի ականատեսն ու անմիջական մասնակիցն է եղել է նաեւ Արմեն Ավետիսյանը:
1970-ական թթ. Աբովյանը նախ հռչակվել էր հայ-ռուսական բարեկամության քաղաք, որի վարչական կենտրոնում Խաչատուր Աբովյանի կիսանդրու հետ տեղադրվել է գրող-լուսավորչի «Վերք Հայաստանի» հայտնի գրվածքի հայ եւ ռուս զինվորների եղբայրության արձանը, բացվել էր նաեւ հայ եւ ռուս բարեկամության թանգարանը: Ապա քաղաքը հռչակվեց Խորհրդային 15 հանրապետությունների եղբայրությունը բնորոշող քաղաք, այսինք՝ «սովետական ինտերնացիոնալիզմի ցուցադրության հայաստանյան կենտրոն»…
Բայց դրանք լոկ բառեր էին, որ ամեն օր հնչում էին ապազգային խորհրդային բռնապետությունում, ինչը ապացուցվեց հենց մեր պայքրի առաջին իսկ վայրկյանից… Ինչպես պայքարի ընթացքում նշեց «ղարաբաղյան շարժման» առաջնորդներից առաջինն ի հայտ եկած Իգոր Մուրադյանը՝ «Աբովյանը հերոսաբար եւ աննահանջ կատարում է Հայաստանի Պիտերի պարտականությունը… Եվ այս հեղափոխությունը, որ նաեւ ազատագրական պայքար է, հաստատ կհասնի իր տրամաբանական հաղթանակին»… Continue reading
2018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին… Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը… Սումգայիթյան ջարդեր. կամ՝ չճանաչված Հայոց ցեղասպանության ուրվականը… Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին… 20 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց…
2018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին
Այս հոբելյանին նվիրված բազմապիսի քննարկումներ են ընթանում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի պետական, քաղաքական ու հասարակական շրջանակներում: Սա հասկանալի է, քանզի հայոց ներագույն պատմության էջը հենց այդտեղից է սկսվել…
Աշոտ Մանուչարյանը ժամանակի «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամներից էր, հիշում է, որ 1988-ին իր ելույթներից մեկում ասել է՝ Խորհրդային Միության ԿԳԲ-ն Ղարաբաղյան շարժման ժամանակ ունեցել է հրահրիչ դեր, որի հետեւանքով տեղի ունեցան Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը: Ըստ նրա՝ այդ ջարդերի նպատակը գորբաչովյան «պերեստրոյկան» կասեցնելն էր: Նա պատմել է, որ Ղարաբաղյան շարժման 1-ին հավաքը անցկացվել է իրենց՝ Սեբաստացի դպրոցում (այն ժամանակվա 183 դպրոցում): «Շարժման ավագ սերունդը փորձում էր պայմանավորվել պետական կառույցների հետ՝ դիմել Մոսկվա, Ղարաբաղում ինչ-որ բաներ ձեռնարկել, իսկ երիտասարդները ավելի համարձակ էին հրապարակային գործողություններում»,- նշել է նա: Ըստ «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամի՝ շարժման ձեռքբերումներից էին հաղթանակը՝ պատերազմում, փախստականների մեծ հոսքի ու աղետի գոտու ողբերգության հաղթահարումը: Մարդիկ տեսան, որ ի վիճակի են այդ ամենը հաղթահարել: Սխալներից մեկն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտե»-ն որոշում կայացրեց գնալ դեպի կառավարում: Նրա կարծիքով՝ շարժման որակը կորավ դրանով:
Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ հայաբնակ վայրերում ջարդերը միջազգային հարթակներում դեռ չեն դառնում Արցախյան հիմնախնդրի բաղկացուցիչ մաս, քանի որ միջազգային հարթակները Համաշխարհային ֆինանսական համակարգի կառավարման ներքո են եւ մեր պատկերացումը, որ «կան հուրի-փերի քեռիներ, որոնք փնտրում են արդարությունը, ճշմարտությունը այս աշխարհում, իրականության հետ որեւէ կապ չունեն: Այդ քեռիները, որ երբեմն երեւում են, ամենախոշոր դահիճներն են Երկիր մոլորակի»…
Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը
ԼՂ-ի հիմնահարցն ի սկզբանե ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն էր: Ներկայիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի եւ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն կողմից կայացված որոշումը։ Հեղափոխությունից հետո հուդա-բոլշեւիկները հեռուն գնացող պլաններ ունեին, նախատեսում էին հեեղափոխական ալիքը տարածել Մերձավոր Արեւելքում, եւ որպես նախահիմք էին համարում Թուրքիան: Եվ միայն թուրքերին գոհացնելու համար 1921թ. հուլիսի 5-ին Կավբյուրոն որոշում է կայացնում. «…ելնելով մուսուլմանների եւ հայերի միջեւ խաղաղության անհրաժեշտությունից, եւ Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն…»: Continue reading
Մենք կանգու՛ն ենք մեր լեռների պես – Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով… Կրտսեր Ալիեւը Երեւանը սրտում՝ ճիճուների սպասվելիք կեր, ինչպես արդեն ավագ Ալիեւը, Էլչիբեյը եւ այլք…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Իսկ նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 17-ին: Ըստ միջազգային վերլուծաբանների, արտահերթ ընտրությունների պատճառները մի քանիսն են, սակայն ամենավտանգավորը ալիեւների կլանի համար այն է, որ երկրի ներքին կյանքում այլեւս վստահության քվե չկա իշխանության նկատմամբ եւ, ինչպես ասում են, հողն ամեն օր կարող է փախչել ոտքերի տակից…
http://www.hayary.org/wph/?p=6607 – Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…
http://www.hayary.org/wph/?p=6608 – Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…
Եվ հասկանալի է, որ ինչպես միշտ Ադրբեջանի նախագահը իր անհող ոտքի տակը թողած պիտի խոսեր անհող խրոխտ դիրքերից. «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին նա հերթական անգամ հայտարարել է, որ թույլ չի տա «երկրորդ հայկական պետության ստեղծում ադրբեջանական հողի վրա»: «Մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Մեր պատմական հողերն են Երեւանի խանությունը, Զանգեզուր-Գյոյչան»,- ասել է այդ պահին ավագ Հեյդար Ալիեւին մտքում հիշած կրտսեր Իլհամ Ալիեւը՝ ակնարկելով նաեւ, թե ինչու է Նախիջեւանում առանձին բանակ ստեղծել:
Սա հերթական անգամ ծիծաղելի կլիներ եւ հիմնականում այդպես էլ կա, պարզապես չի բացառվում, որ իշխանությունից զրկվող անպատասխանատու եւ ստախոս մեկի համար պատերազմ սկսելը եւ արյամբ հագենալը դարձել է ապրելակերպ: Անգամ պատերազմը տանուլ տալով: Continue reading
Արցախի հակամարտության վերսկսումը՝ միջազգային սպառնալիք – Ըստ ԱՄՆ-ի հատուկ շառայությունների (6 գերատեսչությունների ղեկավարների)՝ հակամարտ կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը…
Վաշինգտոնը համաշխարհային փոփոխություններին պատրաստվում է ամենայն լրջությամբ, ինչքան էլ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը փորձում է ներկայացնել որպես պարզունակ ու հաջողակ մի գործարարի, ում այս պահին տրվել է երկրի նախագահի աթոռը:
Այս կամ այն երկրի հետ հարաբերությունները վերափոխելուց առաջ երկրի իշխանությունները հասկանում են, որ աշխարհը տանում են նոր հակամարտության, վերաբաժանումների, ինչը լինելու է ցավագին եւ ոչ անարյուն… Եվ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով 6 գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն «բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները»: Դրանց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության վերսկսումը։ Սա եղել է ի պատասխան Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում: Continue reading
Իսրայելը շարունակում է անբարոյակա՞ն խաղալ – Խնդիրը պարզ էր.- եւ հարցը ներկայացնողն անգամ խոսել է ընդհամենը 3 րոպե՝ հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին» – «Չենք խոսում ցեղասպանությունների մասին՝ դրանք կրկնվում են»,- ասել է «Յեշ Աթիդ» կուսակցությունը ղեկավարը…
Փետրվար 14-ին Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Միանգամից նշենք, որ այն ձայների 41 դեմ, 28 կողմ եւ ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:
http://www.hayary.org/wph/?p=2799 – Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…
http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423 – Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…
http://www.hayary.org/wph/?p=6497 – Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…
http://www.hayary.org/wph/?p=6496 – Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…
http://www.hayary.org/wph/?p=6725 – Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…
http://www.hayary.org/wph/?p=6724 – Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…
Օրինագծի հեղինակն այս անգամ ոչ թե խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Մերեց» խմբակցությունն է, այլ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը, որի ղեկավար Յայիր Լապիդն էր ներկայացրել հարցը: Նա խոսել է ընդհամենը 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասել է նշված խմբակցության ղեկավարը: Continue reading
Պլան Ա-ն ու պլան Բ-ն՝ ապաշնորհ դերասաններով… Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը… «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր – սադրանք հրահրելն ու հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր (թատրոնն առանց հանդիսատես չի լինում)… Նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր – որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է (հատկապես հավասարությունից ամեն օր բարբաջողների համար)՝ պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ…
«Երեւան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երեւանցուն եւ, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ եւ ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:
Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաեւ նիստին մասնակից ավագանու այլ անդամների եւ աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երեւանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երեւանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երեւան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երեւանցուն»:
Այս հայտարարությունը Երեւանի քաղաքապետարանինն է՝ օրվա թոհուբոհի մասով: Պատմելու կարիք չկա՝ ինչի մասին է խոսքը, քանզի կադրերը շատ են, մեկնաբանությունները՝ լիքը, տեսակետները՝ հիմնականում նույնական, այն է՝ երկիրծիրանականները շատ էլ լավ են արել եւ շատ էլ վատ են արել: «Երկիր Ծիրանին» շատ լավ է արել, որովհետեւ պաշտպանել է նուբարաշենցիների շահերը: «Երկիր Ծիրանին» շատ վատ է արել, որվհետեւ նրանց գործողությունները սադրիչ էին, կնոջը հարիր պահվածք չունեին: Երկու տեսակետ՝ հիմնականում այս շրջանակում:
Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ասելիքը 4 կետով ձեւակերպեց. Continue reading
Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…
Սկիզբը՝ թիվ 5-ում
http://www.hayary.org/wph/?p=6774 – Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…
Բարեկարգ Երեւան
2017թ. ընթացքում մեր քաղաքում շարունակվել են շինարարական եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ բարեկարգվել են մայթեր, ասֆալտապատվել են փողոցներ, ստեղծվել եւ բարեկարգվել են բակեր, կառուցվել են խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր։
2017թ. մայրաքաղաքում շարունակվել են բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման աշխատանքները: Կառուցվել եւ բարեկարգվել է՝ Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (16-րդ մաս) – Մեր օդն ու ջուրը. Խոշ բիլազիգից մինչեւ Մշո Խըռ… Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ. գդռիճների պար… Հոս Բիլիզիգ պար… «Քերծի» պարը ռազմական պար է… Պոզարե.- նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է… Մշո Խըռ.- Ձիու պաշտամունքին նվիրված պար (Կարինե Հայրապետյան)… Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ … լսենք Հրաչուհի Փալանդուզյանին («Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»)…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5-ում, 2018թ.
Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ. գդռիճների պար
«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ պար է, այն պետք է վերարտադրի «Խաչ Պատրաստի ՎերԱջ Թեւին» կտրիճների պարի գաղափարը: Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ պարն ունի էպիկական ծիսական գաղափար:
«Խօչ»-ը խաչ բառի հնչյունափոխված ձեւն է, այն կրել է Համշենի բարբառին բնորոշ բառամիջի ա>օ հնչյունափոխությունը: Ըստ Հ. Աճառյանի՝ «խաչ»-ը դասվում է բնիկ հայկական բառերի շարքին՝ «ճիւղ ծառոյ, որ իցէ բուսեալ երկայն եւ ուղիղ»: Համշենի բարբառում «խաչ» նշանակում է նաեւ «եկեղեցի»:
Խաչի հետ կապված մինչեւ այսօր հետաքրքիր մի արարողություն են պահպանել կրոնափոխ համշենցիները: Մի համշենցու վկայությամբ՝ հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերեւը դանակով խաչ է գծում, կամ խաչը խորհրդանշող չորս խազ է անում:
Հոս Բիլիզիգ, Ոսկե ապարանջան, Գոշ բիլեզիգ
Այս պարը հայտնի է նաեւ տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար:
Պարը կատարվում է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձեւ շարժումներ։
Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային՝ դրական բնույթը։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից (պարի բնութագրումը Ժ. Կ. Խաչատրյանի):
Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին եւ փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաեւ երգեցողության ուղեկցությամբ: Continue reading
«Հին Խնձորեսկ»,- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը (3-րդ մաս)…Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության հաջորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհը բարեկարգվի… Պետական մյուս աջակցությունը՝ «Ժայռ» համալիրի հողերը կդարձվեն բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ… Ներդրողն էլ իր շահերը պաշտպանելու ծրագիր ունի…
Սկիզբը՝ թիվ 4, 5-ում
http://www.hayary.org/wph/?p=6772 – «Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…
http://www.hayary.org/wph/?p=6761 – «Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…
«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի մանրամասներից խոսելով՝ մեր այս հոդվածաշարի վերջին թողեցինք այն հարցը, թե լինելու՞ է արդյոք պետական աջակցություն գործին: Եվ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ներդրողը շեղվի ծրագրից:
Հաշվի առնելով մասնավոր այս ծրագրի կարեւորությունը, իրականացվելիք ներդրումների էական ծավալները՝ պետությունը որոշել է՝ աջակցելու է միանշանակ: Եվ այդ աջակցությունը մի քանի ուղղություններով կանի: Օրինակ, քանի որ «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը, որ ծրագիրը ներկայացնողն է, ապրանքներ ու սարքավորումներ պետք է ներմուծի, պետությունը նրան կօգնի հարկային ու մաքսային արտոնություններով: Պետությունը կօգնի նաեւ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նպաստելով: Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում անվճար տարածք կհատկացնի, որպեսզի տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղեկատվական կենտրոն բացի:
Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության երրորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները կներառի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքի զարգացման ծրագրում: Մոտ 2 կմ ճանապարհի մասին է խոսքը: Կամ նշված ծախսը կդիտարկվի 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում: Continue reading


