Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
- Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
- Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց
- Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ. ՆԳՆ
- «Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա․ ԲՀԿ
- «Կկարոտեմ բոլորիդ»․ ԱԺ նիստի ավարտին Ռուբինյանը մոռացել էր․․․ (տեսանյութ)
- ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին օրենքը «ֆեյք» գաղափար է․ Ֆարմանյան (տեսանյութ)
- էդ կոմբայնը սարքել եք «Տժվժիկը»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
- Մակունցը և Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
- «Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները
Daily Archives: November 14, 2014
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 37-ի (342) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
1. Հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – Հայկական տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները… Պատրաստվե՛լ եւ հակահարվածով հասնե՛լ Բաքու…
Հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – Հայկական տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները… Պատրաստվե՛լ եւ հակահարվածով հասնե՛լ Բաքու…
Այսօր՝ նոյեմբերի 14-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները լուսաբացին նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:
Նախքան տոնակատարության ու ծիսական արարողությանն անցնելը հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը ռազմի ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ այսուհետ եւ միշտ լինի հայ զինվորականության կողքին եւ տիեզերական ուժով դառնա ապավենը հայոց բանակի: Քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին բոլոր հայ նահատակներին եւ վերջին ժամանակներս հայկական սահմանները ադրբեջանական սադրանքներից հերոսաբար պաշտպանող հայորդիներին: Հայ արիական քրմերը Վահագն Աստծո առջեւ նորից պատրաստակամություն հայտնեցին հայկական բանակի հետ միասին վրեժխնդիր լինել ադրբեջանական սադրանքներին զոհ գնացած բոլոր զինվորների համար: Մեկ անգամ եւս հնչեց Հայ Արիական Միաբանության հայտարարությունը, որով Հայաստանի նախագահին կոչ է արվում թշնամու յուրաքանչյուր սադրանքից հետո ազատագրել որեւէ դիրք, որեւէ տարածք կամ՝ եթե ամեն բան պատրաստ է՝ հակահարվածով հասնել Բաքու: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պատրաստ են ինչպես Արցախյան ազատամարտի բովով անցած, այնպես էլ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում…
Հայերն արարչածին 7 տեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որը դրսեւորվում է համահավաք ինքնությամբ՝ որպես Ազգ:
Հանդուրժելը նույնպես պարտություն է – Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին… Երբ Հայ Աստվածները խոսում ու գրում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, ուր մնաց ռուսերեն խոսքը…
…Վերջում հավելեմ, որ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը առիթով ասել է, թե՝ Երբ Ղարաբաղ-Արցախը հայկական հող էր, Ղրիմում ռուսներն իբրեւ ազգ ու պետություն գոյություն չունեին, «Ղրիմում տեղակայվում էին հայ եւ հույն բնածին ազգերի նավատորմները… Արցախը էլի Հայաստան է ու Հայաստանինը, այդպես լինելու է գալիք հազարամյակներում եւս, բայց Ռուսաստանին ու Ղրիմին սպասվում է պատմության թատերաբեմից հեռանալու «պատիվը», ինչպես շատ-շատերին «պատվով» նետեցին այնտեղ… Երբ Հայ Աստվածները խոսում էին հայերեն, անգամ մեր մոլորակը չկար, Տիր Աստված ունեցող հային պետք չէ այբուբեն կամ գիր ու լեզու պարտադրել… ռուսական ասվածը, ինչպես ամերիկյան կամ այլ արհեստածին բաները մահկանացու են, բայց ոչ հայը, Հայաստանն ու հայկական արարչածին գենը…»…
Մենք պարբերաբար անդրադառնում ենք հայ-ռուսական հարաբերություններին, քանի որ Ռուսաստանը համարվում է մեր հիմնական դաշնակիցը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ ՀԱՊԿ-ում: Բայց Մոսկվայի խաղերը մեր հակառակորդների, ավելին՝ թշնամիների հետ ոչ միայն զայրացուցիչ են, այլեւ՝ վտանգավոր:
Հայաստանում չեն կարող մոռանալ Մոսկվայի Բաքվին զենքի մատակարարումների մասին, ինչը դեռ կարող է շարունակվել: Իմիջիայլոց, այդ «ռազմառեւտուրը» ոգեւորեց նաեւ Մինսկին, եւ վերջերս ՀԱՊԿ մեկ այն անդամ Բելառուսը նույնպես զենք վաճառեց Ադրբեջանին:
Սա այն դեպքում, երբ Արեւմուտքը հրաժարվում է զենք վաճառել Ադրբեջանին, ԱՄՆ-ն անգամ հրաժարվեց Աֆղանստանից դուրս հանվող զենքերը վաճառել Բաքվին: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը մնում է հայ-ռուսական բանակցությունների սեղանին. այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ամեն դեպքում, ըստ նրա, հարկավոր է հարցն ավելի լայնորեն դիտարկել. «Պետք է հաշվի առնել, թե ինչ ենք ստանում մենք, եւ ինչպես ենք ստանում: Եվ ինչպես կարող ենք ռազմական հավասարակշռություն ապահովել»: Նա հավելել է, որ հավասարակշռություն ձեռք է բերվում ոչ միայն զենքով, 1990-ականների սկզբին այդ առումով Ադրբեջանի առավելությունն անհամեմատելի էր:
Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանին ավելի քան 50 ռազմական ուղղաթիռներ բաժին հասան: Իսկ Հայաստանը ոչ մի հատ չստացավ: Օդային տեխնիկա ավելի ուշ սկսեց գնել Հայաստանը, արդեն պատերազմի տարիներին: Եվ մենք հետ էինք մնում նաեւ զրահատեխնիկայի եւ տանկերի առումով: Բայց կարողացանք հաղթել:
Իհարկե, հայկական բանակի մարտական ոգին էլի բարձր է, պատրաստվածությամբ մեր զինուժը համարվում է տարածաշրջանի մարտունակ բանակը, սակայն այս ամենը թույլ չի տալիս մեր բարեկամ եւ դաշնակից համարվող Ռուսաստանին զենք-զինամթերք վաճառել Ադրբեջանին: Նաեւ այնպիսի զենքեր, որոնց կիրառումը կհանգեցնի զանգվածային զոհերի:
«Հավասարակշռության հասնում են նաեւ բարոյական-մարտական ոգով: Դա հատկապես վառ արտահայտվեց հուլիսին եւ օգոստոսին, երբ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների՝ կադրային զինվորականների ատամները կոտրեցին: Եվ ովքե՞ր: Մեր նորակոչիկները: Միասնության եւ պատրաստակամության ոգին. ահա թե ինչն է մեզ առանձնացնում»,- հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Մոսկվայի այսօրինակ քաղաքականությունը կիրառվում է նաեւ այլ բնագավառներում: Մի՞թե մեզ դեռ վերաբերում են ինչպես իրենց գավառի,- արձագանքում են շատ հայեր, երբ ՀՀ այցելած ռուս պաշտոնյաներն ու մտավորականները մեզ վերաբերում են ինչպես ռուսական մի «գուբերնյայի»:
Երկինքը փակելու պատասխանը – Բաքուն սադրանքի գնալով ավելի շատ ապտակեց միջազգային հանրությանը… Նորից թուրք պատմաբանը, քրդերի շահը եւ Հայաստանը…
Արցախում ադրբեջանական կողմը ուղղաթիռ է խփել: Նոյեմբերի 12-ին՝ ժ. 13:45-ի սահմաններում« ԼՂՀ եւ ԱՀ սահմանային գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը« զոհվել են երեք օդաչուները: Ուղղաթիռի հրամանատարն է եղել Սերգեյ Սահակյանը:
Դեպքի հետ կապված միջազգային արձագանքնե՞րը: Ինչպես միշտ՝ նույնը: Չէ, մասամբ սխալվեցի: Մոսկվայի արձագանքը՝ ինչպես միշտ՝ նույնը, նույն դավով: Այն է՝ կոչ երկու կողմերին հավասարապես:
Մոսկվան կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության մեծացմանը: Այս մասին «Տասս» գործակալության փոխանցմամբ« հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Մենք խիստ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով« որը հանգեցրել է մարդկային զոհերի: Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Հիշեցնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը իրենց պատասխանատվության մասին՝ կատարելու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում ստանձնած պարտավորությունները« որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյու Յորքում եւ Փարիզում»«- նշել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի նպատակադրված ջանքեր գործադրել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Տեսնե՛ս ուր է Զորի Բալայանը, մի խնդրագիր գրեր՝ աղաչելով ռուսաց ցարին մի փիս բան ասել թյուրք ոչխարի հասցեին…
Լավ է, որ գոնե ռուս փորձագետը ազնիվ եղավ՝ գնահատելով իրավիճակը, երբ ադրբեջանական խաժամուժը սպառնացել էր փակել օդային տարածքը:
Ներքին ու արտաքին ուղիների խաչմերուկ – Հայաստանը կարող է խուսափել Եվրամիություն-Եվրասիամիություն առճակատումից՝ դառնալով միջանկյալ օղակ…
Գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Երբ ՀՀԿ ԳՄ-ն քննարկեց կառավարության ներսում կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, հասկանալի էր, որ դա տեղի կունենա շատ արագ: ՀՀԿ գործադիր մարմինը քննարկել էր նաեւ կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Պատճառաբանությունն այն է, որ իշխող կուսակցությունը հատուկ նշանակություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ հանրապետական ընտրություններ ժողովրդի ազատ կամքի արտահայտության իրավունքին: Այն քննարկումները, որոնք վերաբերել են քաղաքական իրավիճակին, նույնպես առնչվել են կառավարությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ըստ ամենայնի, խորհրդարանական ընդդիմության մարզային հանրահավաքները եւ մարդկանց դժգոհությունները նաեւ ստիպեցին իշխող կուսակցությանը վերանայել ինչպես պետական, այնպես էլ կուսակցական կառույցներն ու դրանց կառուցվածքը մարզերում՝ ՏԻՄ մարմիններում:
Կառավարությունը հաստատեց արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու եւ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու նախագիծը: Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, երկու նախարարությունների միավորելով ստեղծելու են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: Նախագիծը շատ արագ ճանաչվեց անհետաձգելի, ինչից պարզ էր, որ նույն արագությամբ էլ կհասնի Ազգային ժողով՝ հաստատվելու համար:
Այս շտապողականությունը մի քիչ անհասկանալի է, քանզի փոփոխությունը քաղաքական կամ պետական մեծ նշանակություն չունի, ընդդիմադիր պահանջ չէ եւ կարծես նաեւ միջազգային պարտադրանք էլ չի եղել: Թերեւս թեթեւացնի միավորված նախարարության կադրային կազմը, հատկապես միջին օղակներում, բայց այդքանը:
Ներքին զրույցներն են որոշակի բացահայտումներ անում, եթե իրականում դրանք իրականանան: Իսկ այդ զրույցներն ասում են, որ ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, ինչպես կար նախկինում: Նախատեսվող այս Ն նախարարությունն արդեն միավորված արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու է ոստիկանության հետ եւ ստեղծվելու է մի «տարողունակ» նախարարություն: Իբր ոստիկանական համակարգից միայն քրեական բաժինը կմնա առանձին մարմին: Եթե սա եւս իրականանա, ապա չի բացառվում, որ այդ քրեականը կաշխատի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ արդեն գործող ՀՀ քննչական կոմիտեի հետ:
Եթե ամեն բան այսպես լինի, ապա խիստ կասկածելի է, որ այստեղ Արեւմուտքի կամ Ռուսաստանի պարտադրանքը չկա, կամ՝ երկուսինը միաժամանակ, եւ տարաբնույթ նպատակներ չեն առկա:
Նավթադոլարային անզորության նոր էջը – Եվրոպայում որպես կաշառք կիրառվող նավթադոլարային ու խավիարային քաղաքականությունը Ադրբեջանում հակառակ ազդեցություն է գործում…
Ադրբեջանի նավթա-գազային քաղաքականության հնարավորությունները վաղուց են ուռճացված, եւ այս մասին «Լուսանցք»-ը պարբերաբար գրել է: Միջազգային խոշոր ընկերությունները այս տարիների ընթացքում մեկը մյուսի հետեւից լքեցին Ադրբեջանը՝ հասկանալով, որ Բաքուն չունի այնքան պաշարներ, որ կարողանա մրցակցել Ռուսաստանի կամ Իրանի հետ: Միայն Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ համատեղ ծրագրերով կարող է Ադրբեջանը նավթա-գազային այնպիսի քաղաքականություն վարել, որը դառնա այլընտրանք Ռուսաստանի նկատմամբ:
Բայց Կասպիցծովյան ավազանում Մոսկվան դեռ կարողանում է զսպել թյուրքական երկրների համատեղ հանդես գալու ձգտումները, անգամ Իրանը, որ պատրաստ էր թյուրքական TANAP-ի հետ համագործակցել՝ հրաժարվեց առայժմ: Իհարկե այստեղ նաեւ Արեւմուտքի դանդաղկոտությունը կար՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ծավալումների հետ:
Այսօր այս խնդրի շուրջ մի նոր աղմուկ կա, բայց բոլորովին այլ իմաստով: Ադրբեջանի նավթային հիմնադրամը կարող է նախատեսված ծախսերից ավելի քիչ դրամական մուտքեր ունենալ, ինչի մասին ասվում է ադրբեջանական Haqqin.az պորտալի հոդվածում: «Նման հիվանդության ախտանիշներն արդեն ի հայտ են գալիս. 2014թ. 8 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամ դրամական մուտքերը կազմել են 10,1 մլրդ ԱՄՆ դոլարից քիչ ավել, իսկ հիմնադրամի ընթացիկ ծախսերն 2014-ի տվյալներով ծրագրված են 13,5 մլրդ դոլարի սահմաններում: Հիմնադրամը կկարողանա՞ լուծել այս խնդիրը եւ ի՞նչ կլինի մյուս տարի: Արդյունքում մեր պաշտոնյաների այդքան անհեռատես քաղաքականությունը սպառնում է Ադրբեջանի նավթային հիմնադրամն առհասարակ ձեռնունայն թողնել»,- նշված է հոդվածում:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բյուջե ընդհանուր 91,13 մլրդ մանաթ (մոտ 92 մլրդ 95 մլն եվրո) մուտքից մնացել է ընդամենը 29,26 մլրդ մանաթ (29 մլրդ 84 մլն եվրո) եւ պարզ մի հարց է ծագում՝ որտեղ են մնացյալ 60% մուտքերը: «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 59,26 մլրդ մանաթ (մոտ 60 մլրդ 44 մլն եվրո), իսկ արտաբյուջետային ծախսերը՝ 2,61 մլրդ մանաթ (2 մլրդ 66 մլն եվրո): Բայց որտե՞ղ են ծախսել այդքանը, այստեղ էլ պատասխանը պարզ է. 2013թ. սկզբից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ը հիմնադրամից պետբյուջե միասնական տրանսֆերտը կազմել է 53 մլրդ 834,7 մլն մանաթ (մոտ 54 մլրդ 911 մլն եվրո): Այսինքն՝ հիմնադրամ մուտքերի մոտ 2/3-րդը վատնվել է բյուջեի ճեղքվածքները կարկատելու համար, ինչն, ըստ հոդվածագրի, բացարձակապես չի խոսում մեր ֆիսկալային օրգանների արդյունավետ աշխատանքի մասին, գրեթե 5,4 մլրդ դոլար էլ ծախսվել է հարկադիր վերաբնակիչների սոցիալական խնդիրները լուծելու, ինչպեսեւ մի շարք լայնամասշտաբ նախագծերի ֆինանսավորման համար»: Ինչպես նշված է, անգամ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը խոստովանել է, որ ներկայումս նավթային հիմնադրամում ծախսերի ամենախոշոր բաժինը պետբյուջեին ուղղված տրանսֆերտներն են: Այդ նյութական միջոցներն ուղղվում են տարբեր նախագծերի իրականացմանը, սակայն նախարարը խոստացել է, որ աստիճանաբար նման նախագծերի թիվը կնվազի: «Դժվար թե այդ խոստումն առաջիկայում կատարվի. առաջիկա 3-4 տարիներին հիմնադրամի ծախսերը մնալու են նույն բարձր աստիճանի վրա, որպեսզի ապահովեն պետբյուջե փոխանցումների կեսը՝ ֆինանսավորելով SOCAR-ին «Շահդենիզ-2» ու Հարավային գազային նախագծի իրականացման, ինչպես եւ նոր լողացող հորատման սարքավորման կառուցման համար: Իրավիճակը վատթարանում է նրանով, որ համաշխարհային շուկայում նավթի գինը կտրուկ ընկնում է, նվազում են PSA պայմանագրերի շրջանակներում արտահանումների ծավալները»,- նկատել է Haqqin.az -ը:
Ավելի ձեռնտու ելք՝ դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ – Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով՝ Վրաստանով՝ դեպի Եվրոպա…
Բնական պաշարներ ունեցող երկրները, հատկապես արտահանողները կարողանում են եւ իրենց տնտեսությունը զարգացնել եւ քաղաքական խնդիրներ առաջ քաշել միջազգային ասպարեզում: Այդ պաշարներից է նաեւ նավթը, որը վաղուց է համարվում «սեւ ոսկի»: Նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր էլ մեծ առավելություն ունեն եւ կարողանում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ:: Բացառություն չի կազմում նաեւ մեր հարեւան Իրանը, ուստի մեզ եւս հետաքրքրում է, թե ի՞նչ է կատարվում Իրանի նավթի ոլորտում, եւ կարո՞ղ է արդյոք Հայաստանն ինչ-որ դերակատարություն ունենալ այդտեղ:
Իրանի ոչ միայն նավթային, այլեւ տնտեսական բոլոր ձեռնարկումները ուղղակիորեն կախված են Իրան-«Վեցյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) միջուկային բանակցությունների ընթացքից: Այսպես է, քանի որ Իրանի նկատմամբ կիրառվող պատճամիջոցները կարող են վերսկսել, եթե Թեհրանը իր միջուկային ծրագիրը փորձի գաղտնիացնել:
Բայց եթե ամեն ինչ հարթ ընթանա եւ բանակցություններում դրական հանգուցալուծում արձանագրվի, ապա մինչեւ 2015թ. սկիզբն Իրանի նավթի ազգային ընկերությունը 19 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի երկրի նավթարդյունաբերական ծրագրերում: 2012-ի հունվարից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով, Իրանն օրական սկսել է արդյունահանել 3,4 մլն բարել անմշակ նավթ, նախկին՝ 4 մլն բարելի փոխարեն: Ըստ փորձագետների, եթե պատժամիջոցներ այլեւս չկիրառվեն, ապա մինչեւ 2018-ն Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի՝ 5,7 մլն բարելի: Իրանական նավթի հիմնական գնորդները ասիական մեծ շուկաներն են, թեեւ վերջերս մեծանում են գնումները նաեւ Թուրքիայից: Հունվարին, օրինակ՝ Թուրքիան օրական Իրանից գնել է 105 հազար 824 բարել նավթ, իսկ փետրվարին արդեն՝ 117 հազար 857 բարել:
Ակնկալվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների հետ կապված պատժամիջոցների վերացման արդյունքում՝ Իրանից արտահանվող նավթի ծավալները կտրուկ կավելանան, ինչը կհանգեցնի նավթի գնի զգալի նվազման: Չնայած աշխարհի խոշոր նավթընկերությունները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում, բայց Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումները եւ պատժամիջոցները պատճառ են դարձել, որ հատկապես 2005-2009-ի ընթացքում եվրոպական նավթընկերությունները աստիճանաբար լքեն Իրանը: Ավելի վաղ, ամերիկյան ընկերությունները՝ «Շեւրոն»-ը, «Հալիբերթո»-ն, «Կոնոկո-Ֆիլիպս»-ը, մասնակցել են իրանական նավթարդյունաբերության ոլորտի մի քանի նախագծերի իրականացմանը: Վերջին ամիսներին հակաիրանական շրջափակումների վերացման հետ կապվող հույսերը միջազգային նավթընկերություններին թելադրել են աշխատանքներ վերսկսելու Իրանի նավթի ու գազի նախագծերին մասնակցելու ուղղությամբ:
Իշխանափոխության չհասնելու արվեստը – Ընդդիմությունը համաժողովրդական շարժումը ունի, առաջնորդներ եւ հաղթական տրամադրություն: Այսքա՞նը… Իշխանություն մտնելու արհեստը…
Մինչ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել համատեղ քննարկել ընդդիմության 12 կետերից կազմված փաստաթուղթը, անգամ նշել է, որ այդ կետերի «ճանապարհային քարտեզ» պետք է ստեղծել, ընդդիմության ներսում նոր խմորումներ են առաջանում:
Չկայացած «թեժ աշնան» շրջանակներում եռյակի հետագա համագործակցությունը իսկապես կախված է իրենց պահանջների պատասխանները ստանալու համառությունից: ՀՅԴ-ի՝ ընդդիմադիր դաշինքը լքելուց հետո, շատերը հասկանում են, որ սահմանադրական բարեփոխումների թեման է լինելու 12-կետանոց փաստաթղթի մեխը: ՀՅԴ-ն իր քաղաքականության շարունակությունը նկատեց հենց այդ բարեփոխումների անհրաժեշտության մեջ եւ շարունակեց բանակցությունները իշխանության հետ, ինչը հրաժարվեց անել ՕԵԿ-ը: Բայց այս կուսակցությունը դուրս մնաց ոչ միայն իշխանությունից, այլեւ՝ ընդդիմադիր դաշինքից, չնայած նույնպես դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, ավելին՝ հայտարարել են, թե հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրելու է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:
«Ժառանգություն»-ը շարունակում է լռել, թեեւ եռյակի ներսում վերջին զարգացումների համապատկերին թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը արդեն հայտարարել են իշխանափոխության գնալու իրենց քայլերի մասին: Խոսքը հատկապես ԲՀԿ քաղխորդի կայացրած որոշման մասին է, որը շատերը որակեցին իբրեւ միանձնյա կայացրած որոշում, որը պարտադրվում է եռյակին: ՀԱԿ-ը մեղմորեն նախազգուշացրեց ԲՀԿ-ին, որ «դանդաղ շտապելը կարող է ճակատագրական սխալների բերել», ԲՀԿ-ն էլ նույն մեղմությամբ ՀԱԿ-ին հասկացրեց, որ յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն գործել, եւ եթե ՀԱԿ-ը այդպես որոշի՝ դա ՀԱԿ-ի իրավունքն է:
Սա արդեն ձեռնոց էր նետված, ինչը դեռ ծավալումներ կստանա: Իսկ հանրահավաքի օրը ոչ ճանապարհային քարտեզի, ոչ էլ այլ հարցերի մասին խոսեցին, պարզապես պետք էր մարդկանց ցույց տալ, որ ընդդիմադիրները միասին են ու վճռական: Որ այսպես կոչված համաժողովրդական շարժումը ունի առաջնորդներ եւ հաղթական տրամադրություն: Այսքանը:
Եվ «Ժառանգության» լռությունը տարօրինակ է թվում բոլորին: Միայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց ուղղություն տալ եռյակին՝ իր առաջարկներով, ինչին շատ կտրուկ պատասխանեցին հատկապես ԲՀԿ-ից: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ առկա հակամարտության մասին վաղուց են խոսում եւ, չնայած հերքումներին, հասկանալի է, որ հակասություն կա եւ ոչ միայն այդ երկուսի միջեւ: Մինչեւ ԱՄՆ գնալ-գալը Զարուհի Փաստանջյանը ամենաակտիվ ընդդիմադիրների շարքում էր եւ՛ խորհրդարանում եւ՛ հանրահավաքներին կամ ցույցերին: Բայց շատ բան է փոխվել: Այսօր լռում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քայլն արված է – 12 կետերը կքննարկվեն… Ընդդիմադիրները մրցակցում են որոշիչ ելույթներ ու դերակատարում ունենալու համար… Ֆինանսապես կռտելուց հետո ֆինանսապես կկրթեն…
ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ նշել է, որ Հանրապետության նախագահը, Հայաստանի իշխանությունները, ՀՀԿ-ն ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում եւ քննադատության: Նա շեշտել է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀ նախագահի, չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով եւ որ իշխանության նպատակն է երկխոսության միջոցով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները:
Ընդդիմությանն ուղղված նախագահի խոսքը վերլուծաբանները եւս կարեւոր են համարում, ամենակարեւորը համարելով այն, որ հանրապետության նախագահը նշեց, թե մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը, որպեսզի հնարավոր լինի հասնել երկրի զարգացմանը:
Այսինքն՝ կա մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունը առաջնորդվում է պետական շահով եւ կոչ է անում քաղաքական ուժերին նույնպես վարվել այդպես: Ընդդիմությունն, իհարկե, դրական է արտահայտվել այս քայլին եւ պատրաստակամությանը, սակայն ինչ ծավալումներ կլինեն քննարկումների ժամանակ, դեռ պարզ չէ:
Թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հայտարարում են, թե գիտակցում են, որ եթե ուզում են հաջողել, ապա կարող են գնալ փոխզիջումների: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ «ոչ թե կամուրջներ այրելու ճանապարհով գնանք, այլ եթե 12 կետերի մեջ թեկուզ կա մեկ կետ, որը կարելի է իրականացնել, փորձենք կառուցենք ճանապարհային քարտեզ եւ առաջ շարժվենք, որովհետեւ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀԿ կարծիքը մեկն է եղել՝ մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք եւ ցնցումներով, մեղադրանքներով մեր ժողովրդի խնդիրները չեն լուծվի»:
100-ամյա տարելիցին ընդառաջ («Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը)՝ չմոռանալո՛վ, չներելո՛վ, պատժելո՛վ – Խոսք՝ ի լրումն… Հայկական տարածքները քրդական չեն լինելու…
Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունից մշտապես խոսվում է: «Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայոց ցեղասպանության հարցը պետք չէ դիտարկել միայն 1915թ. եւ Արեւմտյան Հայաստանի շրջանակում: 1915թ.-ից առաջ էլ ու հետո էլ հայը ցեղասպանվել է թուրք խառնամբոխի կողմից եւ՝ ոչ միայն մեր հայրենիքի Արեւմտյան հատվածում: Սերգեյ Ավագյանի «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը գալիս է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խոսելու: Ի լրումն խոսելու: Ի դեպ, մինչեւ գրքի հրատարակումը հեղինակը Արեւելյան Հայաստանում ցեղասպանության թեմայով հոդված է հրապարակել «Լուսանցք»-ում:
րքի շնորհանդեսը օրերս էր՝ Հայաստանի ազգային գրադարանում։ Սերգեյ Ավագյանը Հայաստանի ազգային գրադարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից արժանացավ շնորհակալագրերի« պարգեւատրվեց Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով։
«Սա անհրաժեշտ գիրք է։ Մինչեւ օրս կարծես թե չկար այդպիսի գիրք« որն Արեւելյան Հայաստանի ցեղասպանությունը մանրամասն եւ հանգամանորեն ներկայացներ։ Այնպես որ, ես գնահատում եմ այս գիրքը լավ, ժամանակին, նույնիսկ ուշացած« բայց 100-ամյակի շեմին՝ շատ կարեւոր ներդրում։ Ուրախ եմ, որ այդ դժվարին գործը նա կարողացավ գլուխ բերել բավական կարճ ժամանակահատվածում»,- մեջբերումը բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր« պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի խոսքերից է։
Ըստ պատմաբան, վերլուծաբան Ռուբեն Նահատակյանի, Հայոց ցեղասպանության մասին ասվել եւ գրվել են բազմաթիվ աշխատություններ, սակայն թուրքական իշխանությունների Արեւելյան Հայաստանում կազմակերպած հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ առանձին աշխատություններ չկան. «Այդ առումով նշված աշխատությունը կարծես թե լինելով առաջինը, սկիզբ է դնում այդ բնագավառի հետագա լայնածավալ ուսումնասիրությանը»:
Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կյանքում ամենավտանգավոր բանը աչքակապությամբ կամ քողարկված խարդավանքներով գործելն է…
Սկիզբը՝ թիվ 36-ում
http://www.hayary.org/wph/?p=4486 – Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կամ՝ աչքակապությունը՝ գործելաոճ (1-ին մաս)… «Զվարթնոց» եւ «Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարանների տարածքներում եղած խրախճանքները եւ պատճառած վնասները…
Վերջերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը անդրադառնալով Զվարթնոցում եւ առնիում հունիսին տեղի ունեցած վերոնշյալ միջոցառումներին, հուլիսի 4-ին «Առավոտ»-ին տված հարցազրույցում իրավացիորեն նշում է, որ այդ գործում «Կոնկրետ մշակույթի նախարարության համապատասխան մեղքը կա, որ պայմանագրային կետերը չի վերահսկել, եւ թեթեւ կառույց է տեղադրվել հուշարձանի տարածքում: Չնայած հուշարձանին վնաս չի հասցվել, այնուհանդերձ, ստեղծվել է մի իրավիճակ, որը չպետք է ստեղծվեր: Համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվել, թեպետ կարող են ասել, որ մշակույթի նախարարն է եղել այդ գործընթացի կենտրոնում… պայմանագրերը նրանք են կնքում, ոչ թե անձամբ մշակույթի նախարարը: Մի բան հստակ է՝ ով ուզում է լինի, հուշարձանի հանդեպ պիտի հարգալից վերաբերմունք դրսեւորի: Ես ամենեւին չեմ ուզում պատասխանատվությունը նախարարության վրայից գցել… Ոչ ոք հաշվի չի առնում, որ պետությունն այսօր ի վիճակի չէ մեծ գումար դնել հուշարձանների պահպանության համար: Ուղղակի բոլորս պետք է ունենանք պատասխանատվություն եւ չափը չանցնենք հուշարձանը օգտագործելու մեջ»:
Նախարարն այստեղ, կարծում եմ, իր առաջ քաշած հարցադրումներին էլ ջանացել է պատասխանել: Քանզի իր կողմից ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Վերջինս էլ իր հերթին աշխատանքից ազատել է Զվարթնոցի վարիչին, առնիի թանգարանի վարիչ Արամ Բաբայանին էլ իր հերթին ս/թ. հունիսի 18-ին Կենտրոնական բանկի կազմակերպած (ՊՈԱԿ-ի թույլատրած) միջոցառման շրջանակում էլ գրավոր նկատողություն է տվել: Մի խոսքով, իրականացվել է նախարարի «համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվել»-ը, փույթ չէ, որ վերջիններիս մեղքն այդ գործում ամենանվազագույնն է, եւ նրանք պարզապես քավության նոխազներ են դարձել: Նույնիսկ շնորհակալ պետք է լինել, որ այդ աստիճանը չի իջեցվել հուշարձանների պահապանների կամ էլ հավաքարարների մակարդակներին:
Ավելին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն էլ զանց առնելով նախարար Հասմիկ Պողոսյանի վերոնշյալ պաշտոնական դիրքորոշումը, ս/թ. սեպտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում լրագրողի այն դիտարկմանը, թե որքանո՞վ էին Գառնիում եւ Զվարթնոցում կազմակերպված կորպարատիվները գիտական եւ մշակութային բնույթի, փոխնախարարը նշեց, որ դրանք 2-ն էլ, հանրահռչակմանն էին ուղղված: «Երկուսն էլ աշխատանքային ժամից հետո են եղել… Ինչ վերաբերվում է բնույթին, ապա, կարծում եմ, խոշոր բանկերի կառավարիչների, Հայաստանի համար շատ կարեւոր է, որ շուրջ 200 համաշխարհային բանկի կառավարիչ գան-տեսնեն Հայաստանը եւ վայելեն հոգեւոր դասական երաժշտություն… ոչ մի բան հուշարձանի չի դիպել, ոչ մի բան չի եղել հուշարձանին»,- հավատացրեց Սամուելյանը: Այստեղ, վերստին չանդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված փաստագրական լուսանկարներին ու հասարակայնության ներկայացուցիչների զայրույթին, այնուամենայնիվ անհասկանալի է մնում այն, որ եթե ամեն ինչն այդքան օրինական է եղել, ինչպես հավաստում է փոխնախարարը, ապա ինչի՞ համար է աշխատանքից ազատվել Զվարթնոցի վարիչ Վ. Գրիգորյանը, կամ էլ ինչի համար է նախարար Հ. Պողոսյանը պաշտոնապես նախարարությանը կատարվածի համար մեղսակից համարում…
Հայկական խոհանոց – Կորկոտով եւ սպանախով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Կորկոտով եւ սպանախով թանապուր
Բաղադրությունը – Կորկոտ (ծեծած ձավար) – 1 բաժակ, սպանախ – 2 կապ, սոխ – 1 գլուխ, կանաչ սոխ – 0.5 կապ, կարմիր, պղպեղ, աղ, մածուն – 1 լիտր, թթվասեր – 200գ, սխտոր – 1 պճեղ:
Պատրաստման եղանակը – Կորկոտը լվանալ, լցնել մածնի մեջ եւ գդալով հարել: Ավելացնել թթվասերը, այնուհետեւ ավելացնել 3 լիտր ջուրը, դնել մարմանդ կրակին, խառնել մինչեւ եռալը: Դրանից հետո առանձին ամանի մեջ գլուխ սոխը մանր կտրատել, յուղով տապակել, ավելացնել կարմիր պղպեղը, վերջում լցնել ճզմած սխտորն ու կտրտած կանաչ սոխը, 1 րոպեի չափ խառնել եւ լցնել եփվող թանապուրի մեջ:
Ամենավերջում ավելացնել լվացած, կտրտած սպանախն ու կրակի վրայից վերցնել թանապուրը: Անու՜շ լինի
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Պաշտպանության նախարարը խրախուսել է մարզիկ-զինծառայողներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների: Նախարության վարչական համալիրում կայացած հանդիպմանը ներկա էին նաեւ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ու մարզական ասպարեզի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով վստահաբար արձանագրեց, որ 2014-ը Զինված ուժերի համար եղել է ոչ միայն մարտական պատրաստության եւ սահմանների պաշտպանության գործում, այլեւ միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում փայլուն հաղթանակների տարի: ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանն իր խոսքում հպարտությամբ փաստեց, որ տարբեր սպորտաձեւեր ներկայացնող հայ մարզիկ-զինծառայողներն այսօր լուրջ հաջողություններ են արձանագրում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում: Պաշտպանության նախարության հավաքական թիմերի փայլուն հաջողությունների վկայությունն էլ միայն այս տարի նրանց կողմից նվաճված 55 ոսկե, 26 արծաթե եւ 17 բրոնզե մեդալներն են: Ավելին՝ 3 մարզիկ զինծառայողների շնորհվել են միջազգային սպորտի վարպետի, երկուսին էլ՝ միջազգային գրոսմայստերի կոչումներ: Երախտիքի խոսքերով հանդես եկան նաեւ Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ու պարտադիր ժամկետային զինծառայող, ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի առաջնության չեմպիոն Կարապետ Չանլյանը: Հայրենիքի մարզական պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ եւ արժեքավոր նվերներ հանձնեց ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի եւ Սեուլում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին:
Հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – Հայկական տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները
Այսօր՝ նոյեմբերի 14-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները լուսաբացին նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:
Նախքան տոնակատարության ու ծիսական արարողությանն անցնելը հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը ռազմի ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ այսուհետ եւ միշտ լինի հայ զինվորականության կողքին եւ տիեզերական ուժով դառնա ապավենը հայոց բանակի: Քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին բոլոր հայ նահատակներին եւ վերջին ժամանակներս հայկական սահմանները ադրբեջանական սադրանքներից հերոսաբար պաշտպանող հայորդիներին: Հայ արիական քրմերը Վահագն Աստծո առջեւ նորից պատրաստակամություն հայտնեցին հայկական բանակի հետ միասին վրեժխնդիր լինել ադրբեջանական սադրանքներին զոհ գնացած բոլոր զինվորների համար: Մեկ անգամ եւս հնչեց Հայ Արիական Միաբանության հայտարարությունը, որով Հայաստանի նախագահին կոչ է արվում թշնամու յուրաքանչյուր սադրանքից հետո ազատագրել որեւէ դիրք, որեւէ տարածք կամ՝ եթե ամեն բան պատրաստ է՝ հակահարվածով հասնել Բաքու: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պատրաստ են ինչպես Արցախյան ազատամարտի բովով անցած, այնպես էլ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում…
Հայերն արարչածին 7 տեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որը դրսեւորվում է համահավաք ինքնությամբ՝ որպես Ազգ:
Հայ տեսակի Երկնային զորությունները Հայ Աստվածներն են, որոնց սերմից էլ Տիեզերքի Արարիչն արարել է Հայ Մարդուն:
Այսպես՝ Հայ Տեսակն ի վերուստ արարվել է որպես Աստվածամարդ էություն, որ ունի 8 Աստվածներից բաղկացած համակարգ՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ, եւ սերված է իր Աստվածներից (Հայր Արա, Մայր Անահիտ, Միհր, Նանե, Վահագն, Աստղիկ, Տիր եւ Վանատուր): Երկրում էլ արարվել է որպես ինքնատիպ տեսակ (ազգատեսակ)՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ…


