Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
Monthly Archives: February 2016
Շաբաթաթերթի պատասխանատուն դեռ հատուկ հսկողության տակ է…
«Լուսանցք» շաբաթաթերթի հարգելի բաժանորդներ եւ բոլոր ընթերցողներ.-
Հիշեցնենք, որ մենք զգուշացրել էինք, որ թերթի նախորդ թողարկումը չէր եղել այն պատճառով, որ նախորդ հինգշաբի, առավոտյան շուտ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը շտապ ծննդատուն էր տեղափոխվել անսպասելի հանգամանքների բերումով, ինչը վտանգել էր Արմենուհի Մելքոնյանի եւ լույս աշխարհ եկող զավակի կյանքը…
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների հիրավի հրաշագործ ձեռքերը այս աշխարհ վերադարձրեցին «Լուսանցք»-ի գլխավոր խմբագրին եւ կյանք պարգեւեցին Արեգ զավակին: Մեկշաբաթյա հիվանդանոցային հատուկ բուժումը, որից 4 օրը կենաց մահու կռվի պայմաններում ընթացավ, տվեց իր ցանկալի արդյունքը:
Այսօր Արմենուհի Մելքոնյանի եւ Արեգի կյանքին վտանգ չի սպառնում, բայց բժիշկների խստիվ պահանջով «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիրն առաջիկա օրերին չի կարող ակտիվ գործունեությամբ զբաղվել, քանզի դեռ թույլ է եւ բուժական խստիվ ռեժիմը կիրառվում է նաեւ տնային պայմաններում:
Հարգելի ընթերցողներ, «Լուսանցք»-ի այս տարվա թիվ 5 (395) թողարկման հրատարակումը այս ուրբաթ եւս հետաձգվեց, քանզի թերթի պատասխանատուն ի վիճակի չէ իրականացնել իր գործառույթը: Հուսանք, որ տնային արագացված բուժումը հնարավորություն կտա հիշյալ թողարկումը կյանքի կոչել հաջորդ ուրբաթ:
«Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրական խորհուրդ
18.02.2016թ.-Երեւան
Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի Արարչի – Փա՛ռք Քեզ Արարիչ՝ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի…
Խորհուրդ Երդումի
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք.
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
Փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3-հազարամյա պատմություն ունի, Էլար-Դարանիի տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:
Ծիսական կարգն ու տոնական մասը անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Արարողությանը մասնակց նաեւ ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանը:
Կրակի վառման ծիսակարգի հետ հնչեցին գինեձոներ ու փառաբանումներ, եւ հայ-արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շուրջպար բռնեցին օծյալ կրակի շուրջ, որն ուղեկցվեց ասմունքով, երգ ու պարով:
Արիադավան հայերը երկրպագեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հանուն հայի ու Հայաստանի վերածաղկման ու վերահզորացման, վասն հայրենիքի վերամիավորման ու հայության՝ դեպի աստվածատուր բնօրրանը վերադարձի…
Ոգեկոչվեցին նաեւ նախնյաց հոգիները... Continue reading
Շաբաթվա մարզական հեւքից – մարզաշխարհի խաչմերուկներում…
Ընդդեմ՝ Զիկա վիրուսի եւ Ռիոյի օլիմպիադայի
ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն հաղորդել է, որ ամերիկացի մարզիկները հնարավոր է բաց թողնեն Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերը, եթե Զիկա վիրուսի վտանգը վերացված չլինի: Մարզական բոլոր ֆեդերացիաներն արդեն համապատասխան հանձնարարականները ստացել են: Ավելի վաղ՝ «Ռիո-2016»-ի կազմկոմիտեն նշել էր, որ հետեւում է Բրազիլիայում վիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին: Կազմկոմիտեի տնօրեն Մարիո Անդրադան հայտարարել է, որ իրենք կհետեւեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր ցուցումներին՝ կապված համաճարակի հետ:
Այդուհանդերձ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ Զիկան մոլորակի լավագույն մարզիկներին չի խանգարի մասնակցել 2016թ. Օլիմպիական խաղերին: Նրա խոսքերով՝ խնդրի լուծման համար դեռ ժամանակ կա: Հիշեցնենք, որ հիվանդության բռնկման դեպքեր են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում վիրուսը շատ ավելի արագ է տարածվում: Այս տարի հիվանդության դեպքեր են արձանագրվել 33 երկրում: Բրազիլիայում վիրուսի տարածողը «Aedes aegypti» մոծակն է: Իշխանությունները հատուկ արշավ են իրականացնում, որպեսզի համոզեն բնակչությանը՝ ամեն օր ստուգվելու ու մոծակների բեղմնավորման հնարավոր վայրերը ոչնչացնելու համար:
Կմասնակցենք 2 մարզիկով
Նորվեգական Լիլեհամերում կայանալիք պատանեկան 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան ռեկորդային թվով երկրներ: 71 երկրներ են ցանկություն հայտնել մասնակցելու այդ ստուգատեսին, որոնցից 7-ն առաջին անգամ են հայտ ներկայացրել: Դրանք են Կիպրոսը, ՀԱՀ-ը, Արեւելյան Թիմորը, Նեպալը, Քենիան, Լիբիան եւ Ջամայկան: Ըստ նախնական տվյալների, բոլորից շատ մասնակիցներ կունենան Նորվեգիան՝ 73, Ռուսաստանը՝ 67, ԱՄՆ-ն՝ 58, Կանադան՝ 50: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ, մեր երկիրն այդ խաղերին կմասնակցի 2 մարզիկով՝ Անաստասիա Գալուստյան, Միքայել Միքայելյան:
Բասկետբոլի մարզչական սեմինար՝ Երեւանում
Հայաստանի ԱՕԿ-ը ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի մարզաձեւի մարզչական սեմինար: Այն կվարի սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրամպը:
59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Սլովենիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նրա գլխավորած հավաքականները բազմիցս հանդես են եկել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: Դասընթացին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող մոտ 30 մարզիչ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը: Այն կկայանա փետրվարի 15-20-ը:
…Նաեւ շախմատի Եվրոպայի առաջնություն
2016թ. շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը կկայանա Երեւանում: Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հունիսի 4-14-ը, կանցկացվի 2 տարիքային խմբերում՝ 50-64 տարեկանների եւ 65-ից բարձր: Հաղթողները կորոշվեն շվեյցարական մրցակարգով, 9 փուլում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 10 հազար եվրո: Տղամարդկանց մրցումներում կպարգեւատրվեն 1-7-րդ տեղերը, կանանց՝ 1-3-րդը: Continue reading
Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի Արարչի – Փա՛ռք Քեզ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի…
Խորհուրդ Երդումի
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք.
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
ՀԱՄ լրատվական կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի՝ Էլար-Դարանիի տարածքում, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կկատարեն Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:
Ծիսական կարգն ու տոնական մասը կանցկացնեն ՀԱՄ Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Արարողությանը կմասնակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանը:
Կրակի վառման ծիսակարգի հետ կհնչեն գինեձոներ ու փառաբանումներ, եւ հայ-արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շուրջպար կբռնեն օծյալ կրակի շուրջ, որը կուղեկցվի ասմունքով, երգ ու պարով:
Արիադավան հայերը կերկրպագեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հանուն հայի ու Հայաստանի վերածաղկման ու վերահզորացման, վասն հայրենիքի վերամիավորման ու հայության՝ դեպի աստվածատուր բնօրրանը վերադարձի…
Կոգեկոչվեն նաեւ նախնյաց հոգիները…
Տրնդեզը՝ Տիառն ընդ առաջի տոնն է, որ նշում են արի հայերը՝ Գարնան՝ Բնության Վերազարթոնքի տոնից՝ Բնական Ամանորից առաջ Տիեզերքի Արարչին ընդառաջ գնալու, Ամենայն Ստեղծիին փառք տալու համար, որ հավերժական կյանք է նվիրել բոլոր արարածներին՝ թե՛ երկրային ու թե՛ երկնային հայրենիքներում ապրելու եւ արարելու համար…
Փա՜ռք Տրնդեզին, փա՜ռք Արարչին, Փա՜ռք Հայ Տեսակին՝ Երկնային եւ Երկրային…
Ձոն Արարչին
– ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՛րբ եթերական, բայցեւ իրակա՜ն,
Ահե՜ղ, զորավո՜ր Հա՜յր մեր փառավո՛ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՜ր մեզ Դու Տեր, Արարի՜չ Բարի,
Իմաստ տու՜ր նորից ու Քե՜զ ուղղորդի,-
– Կանչը մեր հոգու,
– Զարկերը՝ սրտի,
– Միտքը՝ ուղեղի,
– Փա՛ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
– Տե՜ր Ամենայնի:
«Լուսանցք» շաբաթաթերթ
Հայտարարություն – եւ բարի ծնունդ Արեգին՝ Տիեզերքի Արարչի տոնին՝ Տրնդեզին ընդառաջ…
«Լուսանցք» շաբաթաթերթի հարգելի բաժանորդներ եւ բոլոր ընթերցողներ.-
Այսօրվա անակընկալի պատճառով վաղը «Լուսանցք»-ը լույս չի տեսնի, ուստի հայցում ենք ձեր ներողամտությունը: Առավոտյան շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը շտապ ծննդատուն է տեղափոխվել՝ անսպասելի հանգամանքների բերումով, ինչը խաթարել է «Լուսանցք»-ի այս տարվա թիվ 4 (394) թողարկման հրատարակումը:
Չհրատարակված համարը մեր ընթերցողների սեղանին կհայտնվի մյուս շաբաթ, իսկ մենք, վստահ ենք նաեւ մեր ընթերցողները, միասին շնորհավորենք գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին՝ երկրորդ զավակն ունենալու առթիվ: Շնորհավորում ենք նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ որդի ունենալու մեծ երջանկության առիթով…
Վարդավառի տոնին ընդառաջ ծնված Աստղիկ դստրիկին եղբայր է ծնվել՝ Արեգը, ով լույս աշխարհ եկավ արդեն Տրնդեզին, Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ…
«Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրական խորհուրդ
11.02.2016թ.
Շնորհավորանքներին միանում են Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հայաստանյան ու սփյուռքյան բոլոր կառույցները, անհատ համակիրներն ու օժանսակ անդամները՝Հայ Աստվածները պահապան ինչպես նորածին Արե(Է)գին, այնպես էլ ավելի քան 3,5-ամյա Աստղիկին:
Ներկայացնում ենք 2 «հնացող» նյութ՝ հրատարակման չհասած «Լուսանցք»-ից:
http://www.hayary.org/wph/?p=5405 – Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի Արարչի – Փա՛ռք Քեզ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի…
http://www.hayary.org/wph/?p=5407 – Շաբաթվա մարզական հեւքից – մարզաշխարհի խաչմերուկներում… Սեռական սկանդալ՝ բուլղարական սպորտում … Մարզուհիները հարաբերություններ են պարզում մարզադաշտում…
Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…
Բոլորս ենք հիշում այդ սարսափազդու օրը, երբ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորականը 2015թ. հունվարի 12-ին սպանեց մի ամբողջ ընտանիք՝ մեծից փոքր։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվեց ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով փորձել էր անցնել Թուրքիայի տարածք (մտածելով՝ թե կհերոսանա այնտեղ, հետո էլ՝ Բաքվում կվայելի կյանքը…): Ասում են՝ ռուս սահմանապահներն են նրան հայտնաբերել հենց սահմանին, բայց այլ կարծիք էլ կա, որ սահմանային գոտի գնալիս գյումրեցիներն են նկատել նրան:
http://www.hayary.org/wph/?p=5394 – Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…
Ինչեւէ, զենք հափշտակելու եւ դասալքության համար դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործն էլ հանձնվել է հայկական կողմին եւ քննվում է առանձին:
Ինչպես խոստացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, զլմ-ներին թույլ էր տրվել մեքենաներով ընդհուպ մոտենալ ռազմակայանի գլխավոր անցակետին։
Նշենք, որ 2-րդ նիստը նույնպես արտագնա էր, այն անցկացվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում: Դահլիճի դիմաց տեղադրված էին հատուկ վրաններ՝ քաղաքացիների ու լրագրողների համար, որտեղ կային մոնիտորներ՝ նիստին հետեւելու նպատակով։ Ավետիսյանների հարազատները եւս մասնակցել են արտագնա դատական նիստին, չնայած նախապես բոյկոտել էին, քանի որ արտագնա էր: Բայց խորհրդակցելով փաստաբանների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մասնակցեցին:
Բավարարվել էր նրանց պահանջը՝ դատարանի դահլիճում հատուկ աթոռներ ու սեղաններ էին տեղադրված ընտանիքի փաստաբանների ու իրավահաջորդների համար։ Օրեր առաջ էլ Ավետիսյանների հարազատները նշել էին, որ նորմալ պայմանների բացակայության դեպքում կլքեն դատարանի դահլիճը, ինչը հաշվի էր առնվել կազմակերպիչների կողմից: Ռազմակայանի տարածքում նվազագույնի է հասցվել ռուս զինվորների ներկայությունը, անցակետի մոտ մարդկանց եւ լրագրողների շփումը միայն հայ ոստիկանների ու Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կարգադրիչների հետ էր։ Continue reading
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (394) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Հայաստանի սահմանադրական փոփոխությունները բոլորովին նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել երկրում:
Հայ Արիական Միաբանությունը միշտ է շեշտել, որ շուրջ 25 տարի Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախում) չի կայացել քաղաքական ինքնաբավ ոլորտը, որը անկախ քաղաքական հայացքների բազմազանությունից, պիտի լիներ հայրենակենտրոն եւ ազգամետ: Այսինքն՝ գոնե քաղաքական գործիչները պետք է տարբերակեն իշխանությունը պետությունից, պետությունը՝ հայրենիքից, զանգվածներին ու հանրությանն էլ՝ ժողովրդից, առավել եւս՝ ազգից:
Բայց չկայացած իրավիճակում երբեւէ չեն կարող տարբերակել, առավել եւս փոխվել այն քաղաքական դերակատարները, ովքեր փոփնիփոխ իշխանություն են կամ ընդդիմություն: Հենց սա էլ հանգեցրել է լճացման՝ այլեւս ասելիք ու անելիք չունեն, բայց մնալու շա՜տ մեծ ցանկություն ունեն… Իսկ նույն կեցվածքի ու նմանատիպ գործելաոճի պայմաններում չի կարող երբեւէ թարմանալ, շնչել-առողջանալ քաղաքական դաշտը:
Եվ քաղաքականությունը Հայաստանում մեծածախ ու մանրածախ առեւտրի բնորոշիչներ է ձեռք բերել, ինչի չվերացման դեպքում այն կդառնա պետական ու ժողովրդական կեցակարգ: Չնայած արդեն այդ բնորոշիչների տարրերը թափանցել են համաժողովրդական ու համապետական նշանակության ամենատարբեր բնագավառներ եւ «կեցությունն է թելադրում գիտակցությունը» այստեղ վիրավորանք չի համարվում…
Փրկու՞մ են, օգտվու՞մ, թե՞ իրենք են փրկվում – Քաղաքական դաշինքները բնականոն երեւույթներ են, եթե գործում են գրված պայմանավորվածությունները, ոչ թե չգրված… ու դաշինքը (կոալիցիա կոչվածը) բացառապես կերակրաման են ծառայեցնում…
Քաղաքական դաշինքները նորմալ բնականոն երեւույթներ են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ ներքին քաղաքական կյանքում: Նորմալ եւ բնականոն չէ, երբ հատկապես ներքաղաքական կյանքում դաշնակցում են, ապա բաժանվում ու վարկաբեկում միմյանց, հետո կրկին դաշնակցում: Չգիտեմ, թե դաշինքի սկզբունքները ինչպես են որոշվում, լինում են գրված եւ չգրված պայմանավորվածություններ, բայց չի կարող եռյակ կամ քառյակ դարձած իշխանական դաշինքը լուծարվել եւ պատասխանատվություն դրվել մեկի վրա, ով մնացել է իշխանության մեջ: Նույնը վերաբերում է ընդդիմությանը, ոչ մի տարբերություն:
Բոլորն էլ լավ հասկանում էին, որ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ-ՕԵԿ իշխանական դաշինքը առավելապես քաղաքական ու գաղափարական բնույթ ունի ՀՀԿ-ի ցեղակրոն-պահպանողական եւ ՀՅԴ-ի ազգային-հայդատական գաղափարների շնորհիվ (համենայնդեպս, կուսծրագրով այդպես է): Մյուս երկուսի գաղափարները ցայսօր դեռ ի հատ բերել է պետք: ԲՀԿ-ն դաշնակից էր դրամա-տնտեսական առումով, իսկ ՕԵԿ-ը՝ աշխարհա-քաղաքական: Հիմա կրկին խոսվում է քաղաքական դաշինքի, այսօրվա լեզվով ասած՝ կոալիցիայի կազմման մասին: Եվ ՀՀԿ վերնախավը հայտարարել է, որ «կուսակցությունը կանոններ ունի կոալիցիա կազմելու համար»:
«Կոալիցիայում ամենակարեւոր պահը պատասխանատվությունն է, որ պետք է բոլոր քաղաքական ուժերը իրենց մոտ զգան՝ նախքան իրավունքներից օգտվելը։ Մեր քաղաքական անցած ճանապարհը հուշում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի պատասխանատվության բարձրացման վրա»,- խոսելով ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու թիվ մեկ կանոնը այսպես է հրապարակել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Սա այն է, ինչ ասեցինք վերեւում՝ պատասխանատվությունը չի կարող լինել մեկի վրա, իսկ մյուսները միայն օգտվեն ու հետո դառնան «նեղացած ու ազնիվ ընդդիմադիր»…
ՀՀԿ-ում արդե՞ն վարչապետական ընտրություններ են – Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ներկուսակցական թատերաբեմում եւս հայտնվելը… եթե, ինչպես ասում են, հաջողվի «ձիուց գցել» Սերժ Սարգսյանին… Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հետեւում է…
Ըստ ՀՀԿ-ի, ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել: ՀՀԿ-ն դեռեւս վերջնական չի որոշել, թե ում հետ պետք է համագործակցեն եւ ինչ ձեւաչափով, բայց ՀՅԴ-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումից հետո քրեաօլիգարխիկ համակարգը չի վերանա… Ճգնաժամն էլ կխորանա: Դա հանգուցալուծում չէ: Դա ընդամենը թուլացած իշխանությունն ինչ-որ մի ժամանակահատվածով ուժեղացնելու խնդիր է լուծում: Դաշնակցության հաշվին է դա տեղի ունենալու»,- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծման մասին այսպես է արտահայտվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա համոզված է, որ ՀՅԴ-ն հերթական պատին է հանդիպելու եւ չի կարողանալու ոչ իր գաղափարներն իրականացնել, ոչ էլ ծրագրերը: Որպես սոցիալիստական կուսակցություն ՀՅԴ-ն ավելի է վարկաբեկվելու:
«Ժառանգություն»-ը կրկին ցայտնոտի մեջ է՝ Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ, թե կուսղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ նպատակով է մեկնել Թուրքիա (ըստ սպրդած տեղեկույթունների): Նա միայն գիտի, որ ղեկավարը Բրյուսել է մեկնել, հետո՝ Փարիզ կգնա:
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ է համոզված, որ ՀՅԴ-ն չի կարողանալու իր ծրագրերը իրականացնել: Ըստ նրա՝ «երբ կա մեծամասնություն, կոալիցիայի ձեւավորումը դառնում է արհեստական… Ես երբեւէ կողմնակից չեմ եղել արհեստական կոալիցիաների ստեղծմանը»: Անհասկանալի է, քանի որ «երբ սկսվում ես կիսվել պատասխանատվությամբ, բայց դու ունես ամբողջական ռեսուրս, ապա դա պատասխանատվության լղոզում է: Դաշնակցականների համար միգուցե դա հնարավորություն է կյանքի կոչելու իրենց տարբեր նախընտրական ծրագրերում խոստումները, իրենց տեսլականները, դրա հետ միասին, փորձ ձեռք բերել պետական կառավարման մեջ, ինչ-որ ոլորտների կառավարումը ստանձնեն: Բայց դրա հետ միասին, եթե ինքը նորից դառնալու է շատ արհեստական ինչ-որ կոալիցիոն համաձայնագիր, ապա այս պարագայում էլի կնպաստենք շատ վատ քաղաքական մշակույթի ձեւավորմանը»:
Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…
«Լուսանցք»-ի վերջին թողարկումներում փորձում ենք մեր ընթերցողի ուշադրությունը հրավիրել հատկապես դավաճանական մղումների առաջացման ի հայտ գալուն, հայրենալքության եւ ազգադավության վտանգավոր խնդիրներին: Խոսքը «Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անց անկալի լինի», «Դավաճանության դեմքն ու գինը» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածների մասին է, որոնցում ներկայացվել են վերջին ժամանակներս հանրային ակտիվիստից մինչեւ գարշելի ազգադավի եւ ընդդիմադիրի կոչումով գործչից մինչեւ հայրենիքի վարկաբեկումը քաղաքական ուղի դարձրածի անդեմ ճանապարհը: Սույն հրապարակումն էլ վերոթվարկյալների շարքում է՝ որպես դավադիր քայլ:
http://www.hayary.org/wph/?p=5379 – Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…
http://www.hayary.org/wph/?p=5358 – Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…
http://www.hayary.org/wph/?p=5378 – Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…
Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունն առնչվում է ոչ միայն մի հայ ընտանիքի սպանդին, այլեւ՝ համայն հայության արժանապատվությանը: Սա հստակ է եւ ապացուցվել է ոչ մեկ անգամ:
http://www.hayary.org/wph/?p=5403 – Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…
Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…
«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում անդրադարձանք դավաճան Վահան Մարտիրոսյանի ադրբեջանամետ «հերոսություններին» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածում հնարավորինս ներկայացրեցինք նաեւ նրա՝ իրականում չգոյ «Ներազգային ազատագրական» շարժման հիմանադրի, ակտիվիստական, սակայն փաստացի՝ հակապետական գործունեությունը:
http://www.hayary.org/wph/?p=5378 – Ազգադավը հո պոզով–պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն–վնասազերծեն…
Այս դավաճանն իր կնոջ ու երեխայի հետ դեռ Բաքվում է: Դեռ վայելում է ադրբեջանական «հյուրընկալությունը»: Բայց նրա մասին այլեւս ամեն օր չեն գրում ու խոսում ադրբեջանական զլմ-ները, անգամ կարծես մոռացել են նրան:
Ըստ ամենայնի հասկացան, որ այս ազգադավն այնքան էլ պիտանի չէ հակահայկական հիստերիաներ կազմակերպելու համար, իսկ նրա՝ դավաճանական քայլը, անգամ այլ երկրներում չեն ընդունել այնպիսի ոգեւորությամբ, ինչպես Ադրբեջանում ու Թուրքիայում, ինչը եւս սառեցրել է դավադիր ոգեւորությունը… Continue reading
Հատեցինք կարմիր գիծը.- Մեր երկրի պետական պարտքը աճել է – Ստացվում է, որ 2015-ին՝ միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաեւ Հայաստանի պետական պարտքը…
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը առաջին անգամ պաշտոնապես հատեց 5 մլրդ. դոլարի սահմանագիծը:
2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 5 մլրդ. 771,2 մլն. դոլար՝ նոյեմբերի համեմատ ավելանալով ավելի քան 220 մլն դոլարով։
Այս մասին տեղեկանում են Հայաստանի կենտրոնական բանկից։ Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2015թ. դեկտեմբերին կազմել են 1 մլրդ. 540 մլն. դոլար։ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլն. դոլար։ Ոսկի եւ ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։
Ի դեպ, մեր երկիրը երբեւէ այսքան պարտք չի ունեցել:
Այդ գումարից 4,309,5 մլրդ.-ն արտաքին պարտքն է, 761,4 մլն-ն՝ ներքին: Դեռ հայտնի չէ, թե պետական պարտքը համախառն ներքին արդյունքի քանի տոկոսը կկազմի, որովհետեւ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն 2 ամսից միայն: Իսկ նախնական ցուցանիշները վկայում են, որ պետական պարտքը մեր ՀՆԱ-ի 50%-ին կհասնի: Continue reading
ՏՄՊՊՀ-ն կասի այն, ինչ իրեն կասվի – Իսկ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն… Մեր երկրում գնանկումը երբեք ադեկվատ չի լինում, անգամ թանկացումն ադեկվատ չի լինում…
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանում այս վերջին տարվա ընթացքում բենզինի գինը միայն 1%-ով է նվազել, այն դեպքերում, երբ հարեւան երկրներում շատ ավելին է եղել. «Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր»:
Նա ներկայացրել է, որ օրինակ՝ Ռուսաստանում իջել է 33%-ով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու նաեւ Ֆրանսիայում՝ 18:
Նա նշել է, որ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն իրենց մեքենաներն ու վերադառնան Հայաստան:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բենզինի գնի վերաբերյալ հայտնել է, որ այդ հարցը անհանգստացնում է նաեւ կառավարությանը: Նա ասել է, որ կառավարությունը դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ պատասխանը ստանալուց հետո կհրապարակեն:
Յա, իրո՞ք, ո՞ր հանձնաժողովին: Այն, որի նախագահի համար հացն էժանացել է, բայց էդպես էլ էժան հաց չենք գտնում: Կամ՝ ՌԴ-ում թանկացած հնդկաձավարի հետեւանքով մեզ մոտ թանկանում է 1 տարի առաջվա փաթեթավորածը, բայց ինքը դա չի տեսնում… Continue reading
Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն.- Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։… Ադրբեջանն արդեն խմբագիրների մակարդակով տանում է այս գիծը…
Իբրեւ տեղեկանք…
Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը սկսել է զարգանալ 2002թ. Արագածոտնի ու Արմավիրի մարզերի լեռնային գոտիներում։ Ներկայումս տարածքներն ընդլայնվել են՝ ընդգրկելով Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի մարզերը։ Արդեն ասացինք, որ համապատասխան օրենք ունենք, եւ գոյություն ունի նաեւ ազգային օրգանական նշանը, որը պարտավոր են կիրառել տեղական շուկայում օրգանական սննդամթերք արտադրող բոլոր ընկերությունները։ Արտադրանքի վերահսկողությունն արվում է որակավորված սերտիֆիկացնող մարմինների կողմից։ Օրգանական սննդի մակնշման կամ պիտակի վրա պարտադիր պետք է առկա լինի նաեւ սերտիֆիկացնող մարմնի անունը։ Եթե այդ նշումը չկա, ուրեմն կա ապօրինություն, ասենք՝ արտադրողը, առանց սերտիֆիկացնող մարմնի, ինքնարտահայտվել է։ Սպառողին մնում է ուշադիր լինել։
Հայաստանում այս պահի դրությամբ սահմանափակ քանակությամբ օրգանական սնունդ է արտադրվում։ Այս տարվա դրությամբ ՀՀ-ում հիմնականում արտադրվում են օրգանական միրգ ու վայրի հատապտուղներ, բայց ներուժ կա օրգանական բանջարեղեն եւս արտադրելու։ Խոսքն, իհարկե, գրանցված ընկերությունների մասին է։ Շուկայում չհայտնված բազմաթիվ գյուղացիներ սպառողին կարողանում են մատուցել սեփական փոքրածավալ արտադրության անարատ մեղրը, խնձորը, կաթն ու մածունը եւն։
Այս պահի դրությամբ, ճիշտ է, օրգանական մթերքը թանկ է, բայց եթե հաշվի առնենք, որ առողջությունից թանկ բան չկա, ապա պետք է մտածենք ծախսերը վերահաշվարկելու մասին։ Բացի այդ, երբ օրգանական արտադրանքի ծավալները մեծանան, գնային բոլորովին այլ հարաբերակցություն ու կարգավորում կլինի. դա է հուշում աշխարհի փորձը (այս թեմային մասամբ անդրադարձել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)։
* * *






