Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: March 25, 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 8-ի (398) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Լեռը մուկ ծնեց, որը քանդում է լեռը – Արեւմուտքի բումերանգը ետ վերադարձավ ջիհադականների եւ իսլամական ահաբեկիչների ու ծայրահեղականների դրոշներով…
Երբ են գերտերությունները վերջապես հասկանալու, որ սեփական շահերի պաշտպանության հարցում այս կամ այն տարածաշրջանում ահաբեկչական ուժերին աջակցելը բումերանգային քաղաքականության է վերածվում ի վերջո: Այդ ուժերը այս կամ այն համաշխարհային բեւեռին ծառայում են այնքան ժամանակ, մինչեւ ամրանում եւ արդեն սեփական շահերն են առաջ քաշում՝ առաջին հերթին հարվածելով հենց իրենց ծնող-սնող պետությանը:…
Այդպես եղավ Աֆղանստանում, երբ տարիներ շարունակ սովետական զորքերի դեմ պայքարում ամերիկացիները գործածում էին իսլամական ծայրահեղականներին: Երբ ԽՍՀՄ իշխանությունը որոշեց հեռանալ այդ երկրից, ԱՄՆ-ն փորձեց իրեն ենթարկեցնել Քաբուլի հետագա քաղաքականությունը… Եվ «Ալ-Ղաիդա»-ն առաջինը հենց Միացյալ Նահանգներին հարվածեց, այն էլ՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ ԱՄՆ-ի շահերը գրեթե անթերի պաշտպանված էին: Հետո Բեն Լադենի ահաբեկիչները նաեւ Եվրոպա ու ԱՄՆ հասան՝ տարիներ շարունակ վախ, մահ ու ավեր սփռելով:
Սովետական, հետո նաեւ ռուսական իշխանություններն էլ փորձեցին այսպես կոչված կովկասյան ահաբեկչական խմբավորումներ ձեւավորել՝ հիմնականում չեչենական հիմքի վրա կազմված, որը պիտի գործեր ընդդեմ Արեւմուտքի: Ինչ-որ տեղ նաեւ սեփական ժողովրդի դեմ, երբ ընդվզումներն ազգային բնույթ ստանան… Սակայն, թե ինչ եղավ եւ ինչերի հասցրեցին չեչենական պատերազմները՝ հայտնի է բոլորին: Ժամանակին (1930-ականներին, երբ մարդկանց առանց դատ ու դատաստանի պետք է աքսորեին կամ վախեցնեին) ԽՍՀՄ-ում նախաձեռնվեց այսպես կոչված «գողական շարժում», եւ այդ գողականներին էին գործածում քաղաքացիական տարբեր շարժումներն ահաբեկելու, ցրելու համար, որը տարբեր ձեւերով դեռ պահպանվել է հետխորհրդային երկրներում, հատկապես պետական նշանակության ընտրական գործընթացների ժամանակ:
Արեւմտյան ու եվրոպական պետությունները քաղում են իրենց անդեմ քաղաքականության պտուղները. ասում են վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ միջազգային ահաբեկչական սպառնալիքն աննախադեպ ծավալներ է ընդգրկել հենց նրանց պատճառով: Սակայն, դա շատ արագ դառնում է համաշխարհային չարիք, քանի որ ոչ միայն Եվրոպայում, այլեւ մյուս աշխարհամասերում եւս իրականացվում են ահաբեկչական գործողություններ: Ինչպես ասում են, տեսականորեն ծայրահեղ արմատականների կողմից, իհարկե, տարբեր չափով, թիրախավորված են այն բոլոր երկրները, որոնք ունեն մահմեդական համայնքներ կամ ընդունել են փախստականներ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից: Հետագայում թիրախավորվում են արդեն բոլոր երկրները:
Continue reading
Եվրոպա-Թուրքիա սահմանը՝ փակի տա՞կ . Հակաիսլամական պոռթկումները Եվրոպայում անխուսափելի են – Թուրքիան դեռ մնում է ահաբեկիչների հավաքատեղի… «Հյուսիսային հոսք-2»-ը չսկսված՝ ճաք է տալիս…
Վերջին ահաբեկչությունները Եվրոպայում կարող են հանգեցնել ԵՄ-Թուրքիա սահմանի վերահսկողությանը կամ որոշակի ու ժամանակավոր արգելափակումների: Բելգիան փակել էր Ֆրանսիայի հետ սահմանը, որն այժմ կանցնի հատուկ հսկողության տակ: Խիստ վերահսկողություն է սահմանվել նաեւ եվրոպական այլ երկրների սահմանային հատվածներում, նաեւ կարեւորագույն քաղաքական ու տնտեսական շենքերի շուրջ, հատկապես՝ ատոմային օբյեկտների նկատմամբ: Հատուկ միջոցառումներ են իրականացվում հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իտալիայում:
«Եվրոպայում ահաբեկչական նոր գործողություններ են նախապատրաստվում»,- նման զգուշացումով է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարությունը: Տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ահաբեկչական խմբավորումների թիրախները կարող են լինել հանգստյան գոտիները, տուրիստական կենտրոնները, սպորտային միջոցառումները, հանրային տրանսպորտն ու ռեստորանները: Անգամ Ֆրանսիայում կայանալիք «Եվրո-2016» եվրոպական առաջնությունը հանդիսականներով անցկացնելն է հարցականի տակ, չնայած ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ նման բան չի ծրագրել: Առկա սպառնալիքների պատճառով, ԱՄՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հաշվի առնել փաստացի վիճակը՝ Եվրոպա մեկնելու մտայնություն ունենալիս:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրամիության սահմանների նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի կազմակերպված խուսափեն ահաբեկչություններից եւ հնարավոր նոր զոհեր ունենալուց: Continue reading
Մեր ժամանակների վկայագրում (8). – Վարդան Վարդանյանը՝ իրական ռազմական գաղափարախոս – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Այս շարքը սկսել էինք դեռ նախորդ տարի, որի առաջին թողարկումը թիվ 40 (386)-ում եղավ: Այն որոշակի պարբերականությամբ չէ, բայց թերթում ունի իր անկյունը, քանզի նորովի է բացահայտում մեր նորագույն պատմության էջերի ստվերոտ կամ անհայտ կողմերը:
* * *
Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) կոմիսարը յուրօրինակ մարդ էր: Նա տիրապետում էր տվյալ ժամանակի առկա եւ հայտնի (հիմնականները՝ Ռափայել Պատկանյանի «Վարդապետարան Հայոց», Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն ուսմունք», Հայկ Ասատրյանի «Տարոնական ուսմունք», հայդատական, նաեւ արիական տեսության հիմնական սկզբունքներ) հայկական գաղափարական ուսմունքների ու հիմնադրույթների մեծ պաշարի, բայց «գաղափարական սովի» պակաս ուներ բոլորից շատ: Վարդան Վարդանյանին հիմնականում ՀԱԲ-ի Վարդան գիտեին, որպես գաղափարապես ու քաղաքականապես գիտակ մի հանդարտ մարդու: ՀԱԲ-ականները նրան դիմում էին պարոն Վարդան, մտերիմները՝ տիար Վարդան: Շատ էր սիրում հայկական արմատական բառերը, եւ տիարը իսկը նրա սրտով էր: Երբ կիսանկախ Հայաստանում ոմանք «ընկերներ» դիմելաձեւը փոխարինում էին «տիկնայք եւ պարոնայք» ձեւով, Վարդանը եւ մեզանից շատերը «տիարք եւ տիկնայք» ձեւն էինք օգտագործում եւ քարոզում: Հայկական ամեն բառ մի նոր համ ու հոտ էր տալիս սիրած գործին, հայկականացնում էր տվյալ գործը՝ քաղաքական, թե ռազմական, թե մեկ այլ:
Վարդան Վարդանյանի հետ ծանոթացա ՀԱԲ-ի՝ մարտական գործողությունների սկսվելու ժամանակահատվածում. Երասխի կռիվների ընթացքում՝ 1990-ի հունվարին: Ռազմիկ Վասիլյանին էի ներկայացրել Աբովյան քաղաքում եւ շրջանում կազմակերպած իմ աշխատանքները՝ ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման գործընթացը: Եվ առաջին ջոկատը պատրաստ էր մեկնելու Երասխավան: ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը պատրաստվում էր այդ օրերին ինձ նշանակել ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար՝ հարյուրապետի կոչումով: Մինչեւ հրամանը հանձնելը հանձնարարեց «մտնել պարոն Վարդանի մոտ՝ զրույցի»:
Ճիշտն ասած, մի քիչ վիրավորվեցի, ինձ թվաց, թե քննություն հանձնելու են ուղարկում կռվից առաջ… Ուզում էի հրաժարվել, բայց ժամանակ չկար, տղաները սպասում էին, որ արագ զենք ստանանք ու մեկնենք կռվի դաշտ… Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (2-րդ մաս) – Վեներայի խառնարանների ու մեր երկրի լեռների զուգահեռների մասին…
Սկիզբը՝ թիվ 7-ում
http://www.hayary.org/wph/?p=5448 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…
Նախորդիվ խոսել ենք Աստղիկ Աստվածուհու, 9 թվի ծածկագրի, Վեներա մոլորակի եւ Հայկական լեռնաշխարհի առնչությունների ու զուգահեռների մասին:
Հավելենք, որ ինչպես Գրգուռ լեռը, այնպես էլ Վեներայի մակերեւույթը ունեն հրաբխային ծագում: Վեներայի մակերեւույթը հիմնականում ունի բազալտային բաղադրություն: Բազալտի հոսքերին բնորոշ են 5 կամ 6 նիստանի սյունաձեւ անջատումներ: Վեներայի հսկայական տարածքների վրա հայտնաբերվել են բազալտային լավայի հոսքեր:
Վեներայի վրա բացակայում են հոսող ջրի ակնհայտ նշաններ: Նրա վրա հայտնաբերվել են քամու հետքեր, առկա են ավազաբլուրի դաշտեր 5 կմ երկարությամբ ու նաեւ «հողմային շերտեր»: Continue reading
Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը.- Հայոց Ամանորն է ու Վահագնի Երկրային Վերածնունդը… Արիական այլ ազգեր եւս նշում են իրենց ամանորը մեր երկրում… ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը Հայաստանում…
Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանությունն անցկացրեց հերթական Հայոց Ամանորը: Շնորհավորանքներ հղվեցին ոչ միայն հայությանը, այլեւ՝ արիական մյուս ազգերին:
Այդ օրը մեր երկրի սահմաններին 21 խորհրդանշական կրակ վառվեց, որոնք 21 հաղթական խորհուրդ ունեին, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի՝ Հայկական Լեռնաշխարհում վերակերտման ճանապարհին:
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն է արվել Արցախում:
Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոներն անում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում:
Այս այգաբացին տոնական ծեսերն արել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:
Continue reading
Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին… Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ – Լուսնային խավարումները շոշափում են մարդկային փոխհարաբերությունների ոլորտը…
Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին
Մեր նախնիները մարտի 21-ին են նշել արեւագալը եւ փառաբանել են Վահագնին: Ռազմի ու զորության Աստծուն նվիրված տաճարներ կային ամեն մի գավառում: Պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Ալիշանը, Թովմա Արծրունին եւ այլք վկայում են, որ Գրիգոր(իս) Լուսավորիչ կոչեցյալը (ում Խավարիչ կամ Լուսամարիչ ենք կոչում «Լուսանցք»-ում) քրիստոնեության տարածման ճանապարհին Հայ Արայի, Մայր Անահիտի, Նանեի, Միհրի, Տիրի, Վանատուրի ու Աստղիկի տաճարների հետ միասին հրամայել է հողին հավասարեցնել նաեւ զորավոր Վահագնի տաճարները: Հայադավ Գրիգորիսը գավառ առ գավառ ավեր սփռելով վերացրեց հայոց հնագույն հավատքի գրեթե բոլոր հետքերը:
Վահագնին նվիրված վեհաշուք տաճար է եղել Տարոնի Աշտիշատ ավանում: Եվ երբ Գրիգորիսը բացահայտել է, որ դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը եւ Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երինջներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի, անմիջապես հրամայել է հողին հավասարեցնել նաեւ դրանք: «Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով եւ մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռեւս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու եւ բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված…»:
Աշտիշատում էր գտնվում նաեւ հարուստ մեհենական մատենադարան, որը նույնպես ոչնչացվեց, ինչպես մյուս պատմա-մշակութային ու հոգեւոր-հավատամքային փաստերը…
Continue reading
Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…
Սկիզբը՝ թիվ 6-7-ում
http://www.hayary.org/wph/?p=5449 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…
http://www.hayary.org/wph/?p=5433 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում…
Նախորդիվ խոսեցինք Արարատյան դաշտի ջրի որակի մասին: Հավելելնք, որ, դարձյալ ըստ բնապահպանության նախարարության, ոռոգման ջրի որակի գնահատման համար կարեւոր պարամետր է նաեւ ջրի ներծծման կարողությունը, որը հայտնի է որպես ադսորբված նատրիումի բաժին (SAR): Այն կախված է նատրիում, կալցիում եւ մագնեզիում իոնների հարաբերակցությունից: Համաձայն 2012-2014թթ. ջրի որակի մոնիթորինգային տվյալների, Արարատյան ՋԿՏ-ի գետերի եւ ջրամբարների ջրերի SAR-ի արժեքները փոքր են 3-ից, ինչը նշանակում է, որ ջրերը պիտանի են ոռոգման նպատակով օգտագործելու համար: Ոռոգման ջրի որակի վրա ազդում են նաեւ pH-ը, հիդրոկարբոնատ, քլորիդ եւ նիտրատ իոնները, ծանր մետաղները: Հիդրոկարբոնատ իոնի դեպքում ջուրը պիտանի չէ ոռոգման համար, եթե կոնցենտրացիան մեծ է 500 մգ/լ-ից:
Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի գետերի եւ ջրամբարների ջրերում թվարկված մյուս պարամետրերի կոնցենտրացիաները գտնվում են «գերազանց» գնահատականի տիրույթում եւ լիարժեքորեն պիտանի են ոռոգման համար:
Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրային պաշարների որակին, ապա սրա դիտարկումն անում է «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն»-ը: 2014թ. դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում հիդրոերկրաբանական մոնիթորինգ իրականցվել է 8 աղբյուրում, որոնցից 3-ը գտնվում են Ազատի, 1-ը՝ Հրազդանի ավազանում, 3-ը՝ Մեծամորի, իսկ 1-ը՝ Արփայի: Ամսական 6 անգամ չափվում է ջրաղբյուրների ծախսը, դիտարկվում է ջրի մակարդակն ու ջերմաստիճանը, իսկ տարեկան 2 անգամ կատարվում է ջրի քիմիական անալիզ: Ըստ քիմիական կազմի՝ Արարատյան ՋԿՏ-ի ստորերկրյա ջրերը հիմնականում հիդրոկարբոնատային, նատրիում-կալցիումային, երբեմն մագնեզիումային, սուլֆատային եւ նատրիումային են: Անհրաժեշտ է նշել, որ տարբեր կառուցվածքներում տարածված են տարբեր որակի ջրեր: Սա պայմանավորված է ինչպես բուն Արարատյան ջրավազանայաին կառավարման տարածքի, այնպես էլ սնման եւ տեղափոխման մարզերում առկա տարատեսակ ապարների կազմով: Continue reading
Երեւանյան խնդիրները՝ ափի մեջ կամ՝ hաջողված երկխոսություն՝ էլեկտրոնային տիրույթում – Անկեղծ զրույց մայրաքաղաքի բնակիչների հետ՝ մինչեւ քաղաքապետի կենցաղը…
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում է խնդիրների հետ կապված երկխոսության: 24 ժամում մոտավորապես 300 հարց էր ուղղվել քաղաքապետին: Դրանք եւ՛ գործնական էին՝ ներառելով քաղաքային տնտեսության բոլոր ուղղությունները (բնակելի շենքերի, բակային տարածքների խնդիրներ, հողօգտագործման իրավունքներ, ճանապարհաշինություն, հասարակական տրանսպորտային ցանց, քաղաքի արտաքին տեսք, քաղաքային լուսավորություն եւն), եւ՛ անձնական բնույթ ունեին:
Երկխոսությունը ստացված կարելի է համարել. հարցերն ուղղվել էին պատշաճության սահմաններում, նկատելի էր, որ քաղաքացիներն իսկապես մտահոգ են Երեւանի ճակատագրով եւ առարկայական խնդիրներ են արծարծում, ու նաեւ քաղաքապետն էր բարեհամբույր պատասխանել այնպիսի հարցերի, որոնք, ըստ էության, քաղաքապետարանի տիրույթում չեն. քաղաքապետը այդ օգտատերերին հստակ ուղղություն էր տվել, թե որոշակի հարցերով ում կարող են դիմել: Թերեւս ամենակարեւորը. քաղաքապետը բոլոր հարցերին պատասխանել էր հայերեն, պարզ, քաղաքացու համար ընկալելի: Continue reading
Ուտողները պայքարում են ուտողների դեմ – Իսկ մեր կառավարությունը «ինտենսիվ պայքարում է կոռուպցիայի դեմ»… Ընդդինադիր գործիչը հեշտությամբ արտասահմանյան գործակալություններից կարող է գումար ստանալ…
Ուտողները պայքարում են ուտողների դեմ
Ըստ միջազգային կազմակերպությունների տարբեր ուսումնասիրությունների, Հայաստանին բնորոշ են «համակարգային կոռուպցիան եւ կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։ «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացմամբ՝ Հայաստանում տնտեսության 35%-ը ստվերում է՝ հարկ չի վճարում։ Վառելիքի, շաքարի, հացահատիկի ներմուծման շուկաներում գերիշխող դիրք են գրավում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված որոշ գործարար խմբեր։
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի զեկույցում էլ նշվում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարեւոր խնդիրներից, չնայած այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:
Այս խումբը պաշտոնական Երեւանին հատկապես հորդորում է քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: «Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլեւ ավելի բարձր ատյանների դատավորներից: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով եւ նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ»,- ասված է զեկույցում։ Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով – Հայ մարզիկները մեր երկրում եւ արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.-
Մեր ծանրորդները՝ ՌԴ նախագահի գավաթակիր
Մեր ծանրորդները հաջող հանդես եկան Կազանում ավարտված ծանրամարտի «ՌԴ նախագահի գավաթի» խաղարկությունում: Նախ Հռիփսիմե Խուրշուդյանն իրեն հավասարը չունեցավ գերծանր քաշային կանանց պայքարում՝ երկամարտում ցույց տվեց 246 կգ (110+136) արդյունք: Ապա գերազանց հանդես եկավ նաեւ մեր գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը՝ պոկում վարժությունում բարձրացրեց 189 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝ 241 կգ, եւ երկամարտի 430 կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը:
Մեր երկիրը ներկայացել էր 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):
Արոնյանը զիջեց առաջատարի դիրքերը
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացավ 10-րդ փուլը: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին պարտվելուց հետո, Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել մրցաշարի ետնապահ բուլղարացի Վեսելին Թոփալովին՝ գրանցվեց ոչ-ոքի: Հայ շախմատիստը Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4-րդ տեղերը՝ 4,5 միավորով: Առաջատարներն են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան՝ 6-ական միավորով:
Հ.Գ.-1 – Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջը – Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 11-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը մինչ այդ 9 ոչ-ոքի էր արել եւ կրել մեկ պարտություն: Լեւոն Արոնյանը, ինչպես եւ նածորդ փուլում կայացած Վեսելին Թոփալովի հետ խաղում, բավական վստահ սկսեց հանդիպումը եւ միջնախաղում լավ դիրք ստացավ: Սակայն հետագայում նա մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց եւ արդեն ինքը հայտնվեց ոչ շահեկան վիճակում՝ ինչից էլ օգտվեց Պյոտր Սվիդլերը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը մնաց նույն 5,5 միավորով եւ այժմ Սվիդլերի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ով 1 միավոր ավելի ունի: Հաջորդ, 12-րդ տուրը, տեղի կունենա վաղը, մարտի 25-ին: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի հենց մրցաշարի առաջատարի հետ
Հ.Գ.–2 – Լեւոն Արոնյանը պահպանում է հաղթելու հնարավորությունը – Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 12-րդ փուլը: Այն անչափ վճռորոշ նշանակություն ուներ մեր գրոսմասյտեր Լեւոն Արոնյանի համար: Նա սեւերով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտության դեպքում նա միանշանակ զրկվում էր առաջին տեղ գրավելու հնարավորությունից, իսկ հաղթանակը, հակառակը, նրան դարձնում էր գլխավոր հավակնորդներից մեկը:
Սակայն լարված պայքարում խաղը 67-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ տեսականորեն դեռեւս պահպանում է առաջին հորիզոնականը գրավելու շանսերը: Հաջորդ, 13-րդ փուլում, մեր շախմատիստը սպիտակներով հանդիպելու է մրցաշարի առաջատարներից մեկի՝ Սերգեյ Կարյակինի հետ, որն ունի 7 միավոր: Վերջին, 14-րդ փուլում, նա սեւերով մրցելու է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որին վստահ հաղթել է առաջին շրջանում: Հաղթանակների դեպքում Լեւոն Արոնյանը կարող է հավակնել առաջին տեղին, եթե, իհարկե, միավորներ կորցնեն առջեւում գտնվող մյուս երկու շախմատիստները՝ Ֆաբիանո Կարուանան (7 միավոր) ու Վիշի Անանդը (6,5 միավոր): Հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջատարները անցկացնելու են լրացուցիչ մրցամարտ կամ մրցաշար:
Հաղթել է կայացած բոլոր փուլերում
Մեր շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ է հանդես գալիս իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում: Արդեն կայացել է 3 փուլ, եւ նա հաղթել է բոլոր մրցակիցներին ու մի խումբ շախմատիստների հետ: Սույն մրցաշարը կազմակերպվում է 39-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: Continue reading


