Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (15-րդ մաս) – Համշեն. երբ ոտքի են կանգնում կտրիճները… «Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ – Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր… Գոյություն ունի նաեւ Թոյնալի պար – Տղամարդկանց պարերի շարքում է նաեւ Թիք խորան ռազմական պարը…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 2018թ.

Համշենի պարերը կտրիճների պարեր են: Համշենահայ կտրիճների պարերը՝ Կարապդալ, Ձոնդր, Թռթռուկ ու Թոյնալի «թիթրեմե», հմայիլներից ազատելու արարողությունն է պատկերում:

Հայ մատենագրության մեջ Համշենն իր անանցանելի, մշուշապատ անտառների համար կոչվել է նաեւ «անլույս աշխարհ», իսկ Քաջքարը՝ «Քաջքարու դեւ»։ Քաջք արմատից հայերենն ունի քաջքոտ, քաջքոտիլ, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար բառերը (Համշենի գիրաժողով):

Ահա Արտաշեսի անեծքով Մասիսի քաջքերը փակեցին Արտավազդին (Զքեզ կալցին քաջք, Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս, Անդ կայցես, լույս չտեսնես, «յԱզատն ի վեր ի Մասիս»):

Համշենահայերը զարմից են Արտավազդի ու Արամազդի, համշենահայերը իրենց ծիսական պարով ազատում են հայոց քաջերին, կյանքի կոչում, հետո ձոն անում:

Համշենի ասացողներից գրեթե բոլորը պնդում են, որ պարերը կատարելու որոշակի ժամանակ, տեղ եւ հերթականություն չկա: Սակայն շատ հաճախ, մոռանալով ասվածը, վկայում են, որ Թռթռուկն ամեն տեղ չեն պարի, Թռթռուկից հետո անպայման Թոյնալի են պարում, ծիսական Կարապդալ պարը:

«Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թեւերով, ուսերով երերում, թրթռում են: Ծիսական թրթռոցով ու ցնցումով, թափ են տալիս, ազատվում են հմայիլներից: Նկարագրողներից ոմանք ձեռքերի շարժումները՝ թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թեւերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզ հուշում է հենց պարի անվանումը:

Համշենցիները հաճախ թռթռուկ պարի ոտքերի շարժումներով կատարում են կենտ կամ զույգ պար:

Բիչագ-խոռոմի: Այն ռազմական մենապար է, կատարվում է հատուկ դեպքերում: Երբ պարն սկսվում է, տղամարդիկ շրջապատում են պարողին եւ առնում փակ շրջանի մեջ: Պարի կատարման մեջ մտնում են հարձակումներ, սպառնալիք դանակով, պարողն ընկնում է գետնին, իբր պարտվում է, ապա բարձրանում է եւ կռվում երեւակայական հակառակորդի հետ: Պարողը կարող է ընկնել փորին, կողքին, բայց երբեք՝ մեջքին: Պարն ավարտվում է հաղթական դիրքով, աջ ձեռքում՝ դանակը պատրաստ պահած, ձախ ձեռքը դեպի վեր բարձրացրած:  

Ձոնդր պար. նշանակում է բարդ պարաձեւ եւ կատարողական առումով դժվար հաղթահարելի է:

Կարապը հայ հավատալիքներում բարեբեր թռչուն է: Հայ բարբառներում ունի Թոյ, Թոյնալի անունը, որն ըստ էության, նշանակում է Կարապդալ: Ըստ իմ մեկնաբանության, Կայ Կարապը Հայկ Կարապն է: Կարապ եզրանունը կազմված է երեք արմատից. Կայ+ար+ապ, որտեղ Կայ-Հայկ, Ար-արեւ, արի, Ապ-ապի-հայր իմաստաբանությունն է գաղտնագրված:

Կարաբահը՝ ՀԱՅ.ԿԻ.ԷՆԻ Կարապետ մակդիրն է, որն ունի Կայ Կարապ կամ Հայկի Կարապ, Հայր Կարապ գաղափարները:

Կարապդալ սրբավայր կար, որը գտնվում էր Պլատանա գյուղի աղբյուի մոտ: Կարաբդալի տոնին (հնձի ամսին) միայն տղամարդիկ գնացել են սրբավայր, իրենց տարած ուտելիքները ճաշակելուց եւ աղբյուրի ջրից խմելուց հետո լճում լողացել են, ապա պարել Կարապդալ պարը: Դա նշանակում է, որ Կարապդալը տղամարդու ծիսական պար է:

Տրապիզոնից մոտ 100 կմ հեռու Կարապդալ անունով մի բարձր սար կա, որի վրա թաղված է ԿարԱբԴալը: ԿարԱբ ճգնավոր մարդը Կարապդալն է: Դալ- Ճգնավոր, ԱժդաՀայկը (ՆՀԲ):

Միայն այս պատմագրական տեղեկությունը հիմք է տալիս հաստատելու, որ խոսքը ճգնավոր մարդու, կտրիճ կարապի մասին է:

Ն. Մառը Կարապետ անվան իմաստը առաջնորդ, առաջընթացիկ, կապում է կարապ բառի հետ: Կա Կարապ անունով համաստեղություն, եղել է Կարապ անունով քաղաք. «Կարապ էր քաղաք փոքուն ի հիւսիսոյ լերանցն Անտիտորոսի ի մէջ Սեբաստիոյն Եփրատ գետոյ» (Մխիթար աբբայի աշակերտներ, ԲՀԼ, Հ2, 1769):

Թոյնալի-թողություն

Համշենցիների շրջանում գոյություն ունի նաեւ Թոյնալի պար, որը եւս նշանակում է Կարապի պար կամ Կարաբդալ: Թոյնալի-թողություն/Հր.Աճառյան/:

Տղամարդկանց պարերի շարքում է նաեւ Թիք խորան ռազմական պարը, որը բաղկացած է երկու մասից, առաջին մասը դանդաղ է, երկրորդը՝ արագ:

Հոռմի բարը համշենցիներն համարում են հունական պար, սակայն դատելով պարային ծիսականությունից՝ պետք է ասել, որ այն հայկական էպիկական պար է: Պարաձեւը ոտ խաղացնելով է: Հոռմի բարն ունի երկար՝ 16 հաշվով պարային ֆիգուրա, որտեղ չորս անգամ ոտքից ոտք աջ ու ձախ տեղն ու տեղը ճոճվելուց հետո կատարում են չորս քայլ դեպի ձախ՝ ոտքը դնելով խաչաձեւ, ապա՝ ձախը միացնում աջին: Այստեղ հետաքրքիրն այն է, որ մինչեւ 12 հաշիվը զույգ հաշիվներին ձեռքերը ճոճում են վեր ու վար:

Թոփալ պարը Իշխանաց պար է: Այն իշխաններն են պարում (Սեւանի ավազանի շատ գյուղերի բարբառներում այսօր էլ կա թոփալ-կաղ բառը,-խմբ.):

Իշխանները իշխանաց պարերը պարել են սպառազեն, պարել են իրենց ուսից կապած թուր ու սրով: Պարի կաղ կամ թոփալ շարժումները կապված են Իշխանի կողքից կախված  երկար սրի կամ թրի հետ: Իշխանները պարի ժամանակ կողքի թեքվելով, փորձել են վեր պահել սուրը, որի պատճառով թեքվել են կողքի, որ սուրը չառնի գետնին, թեքվելով սուրը կտրել են գետնից: Թոփալ պարը, որն ունի վեց հաշիվ, բաղկացած է երկու մասից: Շարժումներով նմանեցվում է կաղ մարդուն: Առաջին մասում «կաղությունն» արտահայտում են  աջ ոտքով դեպի ձախ խաչաձեւ քայլով, աջ ոտքը դնելով ձախ ոտքից հեռու: Ծնկները խորը ծալում են, ապա մարմնի ծանրությունը դեպի հետ՝ ձախ ոտքին փոխում: Դրանից հետո կատարում են չորս քայլ աջ: Երկրորդ մասում առաջին երկու թռիչքը կատարում են առաջ ու հետ ճոճվելով, ապա կատարում չորս թռիչք դեպի աջ: Պարը դիտողների մեջ առաջացնում է ծաղրելու տրամադրություն: Բայց թոփալ պարը զավեշտական պար չէ, իշխանաց պար է:

Շարունակելի

http://www.hayary.org/wph/?p=6763Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…

http://www.hayary.org/wph/?p=6749Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հուլիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։