ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում. որքան գումար կպահանջվի… Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին – Լրացուցիչ համաձայնագիրը կնքվում է ՀԱԷԿ-ի եւ «Ռուսատոմ Սերվիս»-ի մինջեւ… / Վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը եւ չի բերի ծրագրի՝ 300 մլն. դոլար գնի փոփոխության…

Սկիզբը թիվ 18-ում

http://www.hayary.org/wph/?p=6957Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ  2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…

Այս թեմայի շրջանակներում մենք նախորդիվ խոսել ենք այն հարցի շուրջ, թե ինչպես է երկարաձգվելու ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, քանի մասնագետ են աշխատելու, ինչ սարքավորումներ են գործածվելու, միաժամանակ քանի մասնագետ կարող է ելումուտ անել ԱԷԿ եւ այլն՝ ընդգծելով, որ սա այն ոլորտն է, որտեղ ոչ մի դետալ մանրուք չէ՝ ընդհուպ մասնագետների արտահագուստը, հսկիչների թիվը… Հիմա կանդրադառնանք հարցի ֆինանսական կողմին (ֆինանսական հարցը ներկայացրել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին:

Լրացուցիչ համաձայնագիրը պատվիրատուի եւ կապալառուի միջեւ է կնքվում՝ ՀՀ կառավարության հանձնարարականով: Պատվիրատուն ՀԱԷԿ-ն է, կապալառուն՝ «Ռուսատոմ Սերվիս»-ը: Այդ համաձայնագրի լրացումներն էլ կստորագրվեն պատվիրատուի եւ կապալառուի կողմից, եւ չեն քննարկվի ՀՀ կառավարության ու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող եւ իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով: Լրացուցիչ համաձայնագիրը եւ լրացումները՝ ստորագրումից անմիջապես հետո, կուղարկվեն ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարություններ՝ ֆինանսավորման ընդունելու նպատակով:  

Ի դեպ, հավելենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ծրագրում նշված էր, որ կապալառուն՝ «Ռոսատոմ Սերվիս»-ը իրավունք ունի ներգրավելու ցանկացած անհրաժեշտ քանակի ենթակապալառու կազմակերպությունների, ենթամատակարարների եւ արտադրող գործարանների: Սա, իհարկե, մտահոգության տեղիք տվեց՝ ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով. ինչ ենթակապալառու կլինի կամ, որ ավելի ստույգ ձեւակերպենք, ո՛ր երկրից կլինի:

Մեր մտահոգությանն ի պատասխան պարզաբանվեց, որ ենթակապալառուի ընտրության նպատակով կապալառուն կիրականացնի գնումների ընթացակարգեր‘համաձայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գնումների միասնական ճյուղային ստանդարտի պահանջների եւ դա կանի պատվիրատուի՝ ՀԱԷԿ-ի հետ համաձայնեցված միայն:

Գանք ֆինանսական հարցին:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը պարզաբանում է, որ ծրագիրը (ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման,- Ա.Մ.) գործում է մինչեւ նրա կազմի մեջ մտնող բոլոր միջոցառումների իրականացումը եւ չի կարող գերազանցել Վարկային համաձայնագրի գործողության ժամկետը: «Սակայն, հաշվի առնելով, որ կատարված համալիր հետազոտության արդյունքների եւ էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով 2012-2015թթ. նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների/ մատակարարումների ցանկը զգալիորեն ընդլայնվել է, Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետը դուրս է գալիս Վարկային համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետից»:

Սա հաշվի առնելով՝ անհրաժեշտ է վարկի օգտագործման ժամկետը 2019թ. դեկտեմբերի 31-ից երկարաձգել մինչեւ 2021թ. հուլիսի 1-ը, պայմանով, որ ծրագրով նախատեսված աշխատանքները կապալառուի կողմից կիրականացվեն պլանային նախազգուշական վերանորոգումների ժամկետների ընթացքում:

Ամենակարեւոր առաջինը՝ վարկային համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել պլանավորված աշխատանքները, որոնք կապված են ՀԱԷԿ-ի անվտանգության հետ:

Եվ ամենակարեւոր երկրորդը՝ այդ ժամկետի երկարաձգումը չի բերի ծրագրի՝ 300 մլն ԱՄՆ դոլար գնի փոփոխության: 

Լրացուցիչ գումարի կարիք, այնուամենայնիվ, կլինի: Չէ որ եւ աշխատանքներն են ավելանում եւ մատակարարումների ծավալներն են ընդլայնվում:

Այդ իսկ պատճառով երկարաձգվող ժամանակահատվածի յուրաքանչյուր լրացուցիչ եռամսյակի համար կնախատեսվի 1 636 363,64  դոլար ծրագրի կառավարման լրացուցիչ վճար (ըստ թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի): Այդ վճարի առավելագույն գումարը կկազմի 9 818 181,84 դոլար եւ կվճարվի բացառապես  Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի տնտեսված միջոցներից:

Ընդ որում, լրացուցիչ վճարի 55%-ը կվճարվի յուրաքանչյուր եռամսյակ, իսկ մնացյալը կհաշվարկվի, կկուտակվի եւ կվճարվի ծրագրի իրականացման ավարտից հետո:

Այսօր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը այցելի ԱԷԿ՝ ծանոթանալու ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացմանն ուղղված աշխատանքներին:

Արմենուհի Մելքոնյան

http://www.hayary.org/wph/?p=2897Նոր ԱԷԿ-ը կառուցելիս հաշվի կառնվեն հավանական բոլո՛ր ռիսկերը

http://www.hayary.org/wph/?p=6880Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…

http://www.hayary.org/wph/?p=6865Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

http://www.hayary.org/wph/?p=2833Հայկական ատոմակայանը՝ կենսական եւ ինքնապաշտպանական միջոց

http://www.hayary.org/wph/?p=1940Հայկական ատոմակայանի կարեւորությունը… նաեւ… Չանտեսենք Արցախի սահմանային շփման գոտին

http://www.hayary.org/wph/?p=946Ատոմակայան՝ հայկական օրենքներով 

http://www.hayary.org/wph/?p=5115Էներգետիկայի նախարարը ժխտու՞մ է նախագահին – Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ – Ոչ ճիշտ երանգ, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս…

http://www.hayary.org/wph/?p=3158Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք… Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել տալ մերը…

http://www.hayary.org/wph/?p=5154Հայաստանը պե՛տք է ունենա ատոմակայան – Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ… Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել… Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը…

http://www.hayary.org/wph/?p=3205Հայկական ատոմակայանը՝ օրինակելի… Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում (ինչպես մեր մյուս բարեկամ Ռուսաստանը)… Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

http://www.hayary.org/wph/?p=3149Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ… Իրան. խաղա՞ղ է միջուկային ծրագիրը… Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք…

http://www.hayary.org/wph/?p=3598#more-3598Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը (Իսրայելը շտապում է խառնել հաշտությունը)… Ատոմային հայկական դիմակայություն… Արեւային էներգիան՝ այլընտրանքային եւս մեկ աղբյուր…

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։