Տիեզերքը Արարչական Սիրո Արդյունք է… Տիեզերական Արարումները եւս Արարչի Սիրո դրսեւորումներ են… Եվ Տիեզերքում Իշխում է Սերը…- Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են… /1-10 – նյութին կից մի շարք հավելումներ, նաեւ՝ Արարիչ-Աստվածներ…/ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

* Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերքը Արարչական Սիրո Արդյունք է… Տիեզերական Արարումները եւս Արարչի Սիրո դրսեւորումներ են… Եվ Տիեզերքում Իշխում է Սերը… Առանց այդ Սիրո՝ Բարի Ուժը վերածվում է Բիրտ Ուժի, Արարումը՝ Ավերումի…

Եվ ինչպես ասում են՝ Աստված Սեր է, եւ Նա չի՛ կարող սիրել կեղծերինն ու քծնողներին… Եվ դրա համար էլ Հայ Արիական իմաստությունն ասում է՝ մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ… Այն աստվածները, որ վախ են սերմանում՝ չե՛ն կարող Բնածին լինել… Դրանց մարդիկ են ստեղծել արհեստականորեն՝ իրենց նպատակների համար… Ուրիշ մարդ է Աստվածասերը, բոլորովին այլ է՝ աստվածավախը… Աստծուց պիտի վախենան միայն Տիեզերական Արդարության Օրենքները խախտողները, նրանք Երկնքում կարժանանան իրենց հասանելիքին (երբ Երկիրը շուտով դուրս գա չարի տիրույթից, նաեւ Երկրում կարժանանան)… Տիեզերքի դեմ խաղ չկա…
……………………………………………….

Եզակի է Հայ Աստվածային Համակարգը, որտեղ Ռազմի եւ Զորության Աստված Վահագնի ու Սիրո Աստվածուհի Աստղիկի Արարչահաճ Զույգ լինելը մեր Աստվածային Համակարգի համար ամրագրել է Բ(Ա)րի Ուժի Առաջնորդությունը, միաժամանակ ամրագրելով, որ մեր Աստվածային Համակարգում չի կարող լինել Չ(Ա)րի, Չար Ուժի կամ ինչպես ընդունված է ասել՝ Ընդերքի Աստված… իսկ Սպանդարամետը՝ միայն երկրային երեւակայության հետեւանք է, ինչպես հետագայում շատ այլ Աստվածների հայտնվելը Հայոց Դիցարանում…

Հայ Աստվածները Ութն են, ինչպես Հավերժության Տիեզերանշանի խորհրդանշական պատկերի թեւերը… Աստվածահայր Արա, Աստվածամայր Անահիտ (որ նաեւ Պտղաբերության Աստվածուհին է), Ռազմի ու Զորության Աստված Վահագն, Սիրո Աստվածուհի Աստղիկ, Արդարադատության Աստված Միհր, Ողջախոհության Աստվածուհի Նանե, Իմաստության եւ Դպրության Աստված Տիր, Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուր:

Դառնանք Հայ Աստվածներին, Ստանանք մեր Աստվածների Սերը՝ որ Արարչից է գալիս եւ միմյանց փոխանցենք այդ Սերը՝ Սիրո Լույսը՝ Ազգովի… Եվ Բ(Ա)րի Ուժի Առաքելությունը եւ Առաջնորդությունը կվերադառնա ու կզորացնի Հային ու Հայքին…www.hayary.org

* * *

1. Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…………………………………………………………

«Տիեզերապատում» շարքով արդեն որոշակիորեն ներկայացրել եմ Տիեզերածնության եւ Տիեզերակարգի, Տիեզերքի Միակ Տիրոջ՝ Արարչի, Հայ Աստվածների, Հայ Արարչածին Տեսակի՝ Ազգ-Մարդ, Հայոց Տիեզերաազդակ Հայրենիքի եւ այլ Արարումների ու Բնածին երեւույթների Տիեզերախորհուրդ մնկնաբանությունները…  

Սակայն առանձնակի ուշագրավ են Մարդ-Աստվածներ կապն ու հարաբերությունները, ինչն իրականում ավարտվում է Մարդ-Աստվածներ-Արարիչ Տիեզերական Առանցքի ընկալմամբ…

…Առաջ զարմանում եւ զայևանում էի, երբ շատերը բաց աչքերով սկսում էին ստել, թե ինչպես են տեսել այս կամ այն Աստծուն, անգամ զրուցել են, Նրանց օրհնանքը ստացել … եւ Աստվածների հետ հանդիպումը գրեթե մի պարզ կանչի հարց է նրանց համար…

Զարմանքս եւ զայրացանքս բուն սինաբանության առումով չէ, պարծենկոտ, նաեւ իրենց կարեւորելու մոլուցքով տարված  մարդիկ շատ են, սակայն, երբ այդ ամենը հավակնոտ բնույթ է ստանում՝ շրջապատին եւ այլոց մոլորեցնելու համար … դա է զայրացուցիչը:

…………………………………………………….

- Աստված նույնպիսի Տիեզերական Զորություններով է օժտված, ինչպես Տիեզերական այն Մարմինները, որ կատարում են Համատիեզերական Գործառույթներ… Ինչի շնորհիվ էլ կանգուն է մնում Տիեզերակարգը…

- Անհնար է պատկերացնել Տիեզերքի Ծավալները, սակայն քիչ, թե շատ հասկացեղի մոտ այդ պատկերացումը կարող է ուղղակի գլխապտույտ առաջացնել…

- Աստվածներն այդ անպատկերացնելի, անչափելի տարածության մեջ կարողանում է շարժվել, հաղթահարել տիեզերական գրավիտացիայի եւ այլատիպ բոլոր արգելքները, երկրային հաշվարկով տասնյակ րոպեների ընթացքում հայտնվել Տիեզերքի այս կամ այն հատվածում՝ ապահովելով Արարչի կողմից իրենվ վրա դրված պարտականությունները…

- Տիեզերաաշխարհներն ունեն տարբեր չափումներ, չափորոշիչներ, չափանիշներ… ժամանակի եւ տարածության մեջ գործելու տարբեր հնարավորություններ… Այլ է Աստվածների Տիեզերաաշխարհում, այլ՝ Ոգե-Հոգեղեն Տիեզերաաշխարհներում … Կան նաեւ այլ Տիեզերաաշխարհներ … Բոլորովին այլ է՝ Մարդկության Օրրանում՝ Երկիր մոլորակում…

- Եվ Մարդ-Աստված կամ Մարդ-Հոգի հարաբերություններում պետք է մի շարք տիեզերադաշտեր հարմարեցվեն միմյանց, որ էնէրգետիկ եւ այլ առումներով նպաստեն այդ կապերի իրականացմանը՝ չվնասեն մարդկանց… Մարդը՝ ինքը չի կարող իր այսօրվա Մարմին-Միտք-Հոգի Երրորդության չգիտակցմամբ ինքնուրույն քայլեր անել (բացառությունները՝ Երրորդության կենսակերպի կրողներն են)…

- Մարդու եւ Աստծո ուղղակի հանդիպումը կլինի կործանարար մարդու եւ մոլորակի (կամ մոլորակի մի հատվածի համար): Նշեցի, որ Աստված նույնպիսի Տիեզերական Զորություններով է օժտված, ինչպես Տիեզերական այն Մարմինները, ասենք ԱրԷգԱկ-ը… Դե հիմա պատկերացրեք մեր մոլորակի եւ ԱրԷգԱկ-ի հանդիպումից ինչ կմնա… Եվ մարդկանցից ո՞վ կարող է ինչ-որ բառ ասել այդ ընթացքում…

- Երբ մի փոքրիկ երկնաքար է ընկնում մոլորակի վրա, բոլորս ենք ականատես լինում, թե ինչ ավերիչ հետքեր են մնում… Եթե Աստված իր Արարչատուր Զորությոմբ իջնի, մի նման, կամ շատ ավելի վատ իրավիճակ է լինելու…

Եվ ուրեմն՝ Սստված ինքն է ընտրում այն Մարդուն, ում համար պետք է Երկիր իջնի՝ նախապես կարգավորելով տիեզերադաշտերի փոխազդեցությունը, իր Զորությունների սահմանափակումը եւ այլ բաներ…

- Եվ տարբեր իրավիճակներ են, սահմանափակումների տարբեր քայլեր, եթբ պարզապես պետք է լսելի լինի միայն Աստծո ձայնը, եւ երբ պետք է նաեւ տեսանելի լինի ինքը՝ Աստվածը… Երկու դեպքում էլ մարդը պետք է Արարչակնիք Երրորդության հստակ գիտակցումն ունենա, որ այդ զորությամբ դիմանա անգամ «փոքրացած» Աստծո ներկայությանը, իսկ տեսնելուց հետո՝ պարզապես չցնորվի, թեկուզ պատած ուրախությունից…

…………………………………………………….

- Արարիչ-Աստվածներ-Մարդիկ(Ազգեր) Տիեզերական Առանցքը ամենակատարյալն է, ամենաազատը… Այդ Առանցքում բոլորն ունեն Արարչից տրված իրավունքներ ու պարտականություններ, սակայն յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ մնա՞ հավատարիմ Առանցքին, թե՞ ինքը «կերտի իր ճակատագիրը» , լինի Աստված, թե Մարդ…

Աստված մարդու գործերին չի խառնվում, մարդն՝ Աստծո, եթե իհարկե չկա փոխադարձ համաձայնեցում: Երբեմն մարդիկ նեղվում-նեղանում են, որ դիմում են Աստծուն, բայց… Իսկ Աստծո միջամտությունը, ինչպես վերը նշեցի՝ իր Զորավոր Ուժի շնորհիվ, կարող է կործանարար լինել հենց դիմողի եւ մի մեծ երկրատարածքի համար, ինչը աղետի կվերածվի…

Բացի այդ՝ Աստվածները չեն կարող խախտել Տիեզերակարգը, միջամտել մարդկանց գործերին՝ առանց Արարչի իմացության…

Ինչեւէ սա այլ թեմա է: Դառնալով Առանցքին հավատարիմ մնալու խնդրին, ասեմ, որ հստակ է, ով հեռացավ Տիեզերական Առանցքից, նա հեռացավ Տիեզերական Հավերժության մեջ տարբեր Տիեզերաաշխարհներում՝ որպես Մարմին-Միտք-Հոգի Երրորդություն ապրելու բերկրանքից… Հավատուրացի Հոգին Տիեզերաաշխարհներից մեկում կապրի զուտ իր ներփակ կյանքով, կամ կվերածվի այդ աշխարհներից մեկում անիմաստ մի բորոտանման թափառողի (դժողքն այլ կերպ չի էլ լինում, ինչը նույնպես այլ թեմա է)…www.hayary.org

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=190643465251312&id=100029169784366 – 1. Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

2. http://www.hayary.org/wph/?p=2028 – Աղոթի՛ր եւ փառաբանի՛ր քո՛ Աստծուն` Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
…Միշտ կարեւորե՛լ ենք հավատի խնդիրը, քանզի բնական կամ արհեստական կործանիչ-ավերիչ ազդեցությունների կանխարգելիչ միջոցը հենց հավատի՝ հոգու զորության մեջ է պարուրված… Հավատին դառնալու ամենագլխավոր պայմանը գիտակցված (ծինաբանորեն-գենետիկ ամրագրված) հավատ ունենալն է, ինչը հրաշալիորեն համադրվում է մարմնական, մտավոր ու հոգեւոր ոլորտներում:
Հուդա-քրիստոնեական աղոթքն ուղղված է Եհովա Աստծուն, ում համար ընտրյալ ազգը հրեան է, եւ այդ ազգն էլ պետք է իշխի բոլորին եւ ամենուր… Այս Աստծուն տրվելուց եւ խոնարհվելուց էլ սկսվում են հայի դժբախտություն ու անհաջողությունը, տկարությունն ու այլեւայլ խառնակչությունները… Հայի աղոթքը անպատասխան է մնում լավագու՛յն դեպքում: Հիմնականում այն սնում է այլի Աստծուն, ինչն էլ զորության եւ հաղթության տեսքով փոխանցվում է հենց այդ այլին…
Չենք հավատում, չենք դիմում մեր Աստվածներին, չենք սնում Նրանց մեր բազմաբնույթ ազդակներով… ուստի՝ չենք էլ կարողանում սնվել Նրանցից, օգնություն ստանալ հայ Աստվածներից… Օտարի Աստծուն դիմելով ու փառաբանելով հզորացնում ենք օտարի Աստծուն, Նա էլ՝ իր տեսակին է օգնում ու հզորացնում, ոչ թե մեզ, որպեսզի ինքն էլ հզոր մնա Երկրում ու երկնքում…- www.hayary.org

http://www.hayary.org/wph/?p=6818 – Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին – Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում… Հայոց Գերագույն Աստվածն է Արան – Արարչի Աստվածային Արարումն Առաջին՝ Ար-Ա…

* * *

Արդեն ասել եմ…Երբ խոսում ենք քրիստոնյա շատ «հովիվների» հետ, նրանք անգամ հավաստում են, որ կրոն(ներ)ի հարցերը լուրջ են, բայց նաեւ նշում են, թե իրենց «հավատացյալ հոտը» չի կարող միանգամից գալ Հայոց հին հավատին, քանի որ դարեր շարունակ Հայ Աստվածների մասին խոսել են որպես «չաստվածներ» … ու իրենց համար Հիսուսից այն կողմ այլ բան չկա (անգամ Եհովան այդքան տեղ չունի): Դրա համար պետք է նախ Հայոց պատմության խորքերը՝ դեպի Հայոց հավատը տանել շատ հանդարտ, մի անցումով, որը արիա-քրիստոնեության տարբերակն է… Մենք վստահաբար այն կարծիքին չենք, որ սա նորմալ է ու բնական, բայց սա միակ անկոտորած անցումը կլինի, երբ կրոնների մահացման ժամանակը գա… քրիստոնյաների պես՝ 301-ի նման մի ջարդ էլ մենք չանենք, որ Հայոց հավատադարձը ապահովենք, ու նաեւ այլ հավատքների մուտքը արգելափակենք…
Սա միայն քրիստոնյաների համար է ասված՝ արիա-քրիստոնեություն, հայ արիները եւ յուրաքանչյուր հեթանոս հայ տրամաբանական է, որ մնալու է իր հավատին ու Հայ Աստվածների պաշտամունքին: Միայն հուդա-քրիստոնյաները դարձի խնդիր ունեն, ոչ թե արդեն արիադավան-հեթանոս հավատավոր հայերը… Մեր առաջարկն ընդամենը հուդա-քրիստոնյաներին՝ առանց ջարդի բերելու համար է՝ Հայոց հին հավատին հանգեցնելու: Ամեն բան պարզ գրված ու ասված է հենց այսպես, այլ բան չկա, բայց ոմանք որ հեթանոսությունը կռապաշտացնում են (ինչպես նախկինում դա աններելի արվեց ու …), իրականում հենց կռապաշտ էլ լինելով: Իսկ մենք Հայոց արիադավան-հեթանոս հավատի ուխտավորներն ենք ու Հայ Աստվածների ժառանգը…

* * *

…Պատմական փաստ է, երբ տասնյակ հազարամյակներ առաջ հայությունը կար եւ Բնածին ու Արարչատուր Հավատի հետեւորդ էր, երբ կար Տիեզերահաս Համաարիականությունը… չկար եւ չէր կարող լինել հուդա-քրիստոնեությունը, առավել եւս՝ Հիսուս Քրիստոսի պաշտամունքը… Հայը պե՛տք է դառնա իր Արմատներին եւ սնվի միայն իր Ակունքից, որ ամենահինն է այս աշխարհում…

* * *

3. http://www.hayary.org/wph/?p=1484 – Աստվածները մարդկանց օգնել եւ նելու են միջնորդավորված… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Շատ հեշտ է մարդկային գործերն ու հոգսերը Աստծո վրա թողնելը եւ հետո թե՝ «Չէ՜, վերեւն Աստված չկա», երբ սպասելուց հոգնած իբր համոզվում են, որ Աստված «զլանում» է կատարել Իր վրա թողնված գործըԻրականում Աստծո-Աստվածների վրա իրենց գործերը հաճախ բարդում են եւ՛ հոգեւոր ու աշխարհիկ կյանքի հավատավոր մարդիկ` կարծելով, թե Աստված պետք է վարձահատույց լինի Իրեն հավատալու համար

Տարբերություն չկա. թե՛ այսպիսի երեխաները, թե՛ մեծահասակները հեռու են Ծնող-Արարող հասկացությունն ընկալելուց եւ իրենց տրված կյանքի գինը (դրանով այլ կյանքերի իմաստավորումը) չհասկանալով՝ հետմահու որեւէ ցածրակարգ Տիեզերաաշխարհում հանգրվանում են նույն այդ անմիտ հոգեկյանքովԱհա՛ սրանց վերջը

* * *

Վերադառնանք հոդվածի ամենասկզբին՝ մարդ-Աստված հարաբերություններին եւ մի պարզ ճշմարտություն արձանագրենք: Մարդը դեռ իրապես չի ընկալում Աստվածների զորությունն ու ուժը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Աստվածներն անմիջականորեն չեն կարող օգնել մարդուն, նույնիսկ ամենահավատավոր, քանզի Նրանց որեւէ անմիջական միջամտություն կարող է աղետալի-անցանկալի ավարտ ունենալ մոտակա մի հսկա տարածքի վրաընդհուպ այն մարդու (մարդկանց), ում հակված են օգնելու ԱստվածներըԱրարող ուժը նաեւ ավերող է: Աստվածները մարդկանց օգնել եւ օգնելու են միջնորդավորվածԻսկ ամենամեծ օգնությունը, որ կարող են ցուցաբերել Աստվածները, Տիեզերական «բարի» եւ «չար» արձագանքների՝ «աջակցության» եւ «պատիժների» Երկիր իջնելուն օժանդակելը կամ կասեցնելն էԻնչն էլ մարդուն (մարդկանց) դրական կամ բացասական դաշտում գործելու՝ հաղթելու կամ պարտվելու հնարավորություններ է տալիս… Իհարկե, կան էլի բաներ

* * *

Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են

4. http://www.hayary.org/wph/?p=1451Հայկական տեսանկյուն.- Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նքՈ՞րն է այստեղ «ամենայն հայոց»-ի իմաստը

Այսպես՝ բացահայտ հայության մոտ 15 մլն.-ից առնվազն 10-12 մլն.-ը հաստատ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները չեն… – Նժդեհյան «Ցեղակրոն Ուխտ»-ի «Հայաստանը՝ հայերին» կարգախոսն այսօր գուցե ավելի արդիական է դարձել

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ամեն մի «համաշխարհային» կրոն իր իմաստասիրական հիմքում վեր է կանգնում ազգային էությունից, ազգամերժ է, չնայած թվում է (թվացնում են)՝ պարզապես վերազգային է, տիեզերահաս, դեպի աստվածային բարձրացողՍակայն, իրականում ազգամերժ որեւէ բան չի կարող տիեզերահաս ու աստվածային լինել: Քանզի բնական ազգերը արարչածին ու արարչաբնույթ են, ունեն իրենց Աստվածները եւ գոյատեւում են Արարչակարգի համաձայն- www.hayary.org

* * * 

Ազգային լինում են, ինչպես ընդունված է ասել, էթնիկ հավատները, քանզի համարժեքորեն խարսխված են ներքին մարդկային ու ազգային աշխարհընկալումային արժեքային համակարգի՝ տեսակի ծագման, հարատեւման ու առաքելության, արարչական բնօրրան-հայրենիք ունենալու գաղափարաբանությանը եւ Ամենայն Արարչության՝ Տիեզերակարգի հենքին
«
Համաշխարհային» կրոն է նաեւ քրիստոնեությունը, որի ուսմունքի ընդունումն անհատի խղճի ու պատկերացումների (իրականում իմացության եւ տեղեկատվության պակասի) խնդիր է, բայց չունի հայկական ազգային բնույթ, հայկական անցյալի-ներկայի-ապագայի պատկեր, առավել եւս, որ ստրկություն-հնազանդություն է քարոզում այլ ազգի նկատմամբ, մերժում է Հայոց աստվածային համակարգը եւ Արարատյան լեռնաշխարհի բնիկության տեսլականը- www.hayary.org

* * *

Մենք՝ հայ-արիականներս՝ արիադավան-հեթանոսներս, ունենք Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների պաշտամունք, քրմական հոգեւոր դաս (որը ձեւավորում է Հայ Արիական Միաբանությունը)…

…Իսկ ահա, այս թեմի հետեւորդների համար «ամենայն կաթողիկոսը» Էջմիածնում չէ, այլ՝ Անթիլիասում է: Հայության զգալի մասը բնակվում է սփյուռքում եւ այստեղ էլ մեծ հարցականներ կան, թե ով է «ամենայն կաթողիկոսը»… Եթե հավելենք նաեւ իսլամացած (ծպտյալ) հայերի եւ այլոց հանգամանքը, ապա (թերեւս բացահայտ կամ արդեն հնարավորինս հայտնի) հայության մոտ 15 մլն.-ից առնվազն 10-12 մլն.-ը հաստատ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները չենՈ՞րն է այստեղ «ամենայն հայոց»-ի իմաստը- www.hayary.org

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են» շարքի համապատկերում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=2309Հայ Արիական Տոնացույց – Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները/ Այս ընթացքում կատարվել են նաեւ պատմա-գիտական եւ հոգեւոր-իմաստասիրական ուսումնասիրություններԼուսանցք»-ը հաճախ է հրապարակել այդ նյութերը), եւ առաջին անգամ հրապարակվում է հայ արիների 1-տարյա տոնացույցը, որը նույնպես առաջին անգամ ներառել է բոլոր Հայ Աստվածներին նվիրված տոները, նաեւ մինչ այժմ նշված տոնակատարությունները:

Իհարկե, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ տոների օրերը կարող են դեռ մասնակի փոփոխությունների ենթարկվել: Դժվար է վերականգնման գործընթացը, քանզի 301թ. խաղաղասիրություն եւ համբերություն քարոզող քրիստոնյա ներխուժարարներն ավերել եւ ոչնչացրել են գրեթե ամեն բան

http://www.hayary.org/wph/?p=6388Հայ Արիական Տոնացույցը՝ Արարչակնիք Գաղտնիքների ԲանալիՍա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, որ կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիսՄարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է

Հայ Արիական Տոնացույցի արձանագրումից հետո ավելի առաջնային դարձավ Արարչի ու Աստվածների արարման եւ գործառույթների ներկայացման հավատամքային մեկնաբանությունը, որն էլ լրացուցիչ աշխատանքներ պահանջեց:  

Այստեղ վերականգնված էին բոլոր 8 Հայ Աստվածների տոները, ինչպես նաեւ Տիեզերակարգին առնչվող եւ դեպի Արարչակարգ տանող հավատի տոներն ու ծեսերը: Սա է Հայոց Հավատի հնարավորինս վերականգնված Տոնացույցը, որտեղ տարվա կտրվածքով՝ ամեն ամիս արձանագրված են տոներ ու հիշատակի օրեր

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են» շարքի համապատկերում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=7218Միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները… 2019-ի տանուտերը ըստ Արեգակի 12 Աստղատների տիեզերապտույտի՝ Ջրհոսն է է, ոչ թե Խոզը / Բնական՝ տարեփոխությունը դեռ գիտակցում է հայության մի հատվածը միայն.- Հայկական եւ չինական մոտեցումները տարեփոխությանը եւ բնության տարրերին…

Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

(…Դառնալով տարեփոխությանը՝ նշենք, որ հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս համար 2019-ի խորհրդանիշը չինական Խոզը չէ, այլ՝ կենդանաշրջանի 11-րդ Աստղատունը:

Եվ այսպես՝ 2019թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Ջրհոսնն է (2019-4=2015:12=167 եւ մնացորդ՝ 11), իսկ ոչ հայկական, չինական տանուտերային սկզբունքներով առաջնորդվողների համար 1919թ. թալիսմանը կլինի Դեղին հողե խոզը…)

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են» շարքի համապատկերում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…………………………………….

Սերը Տիեզերքի Միջուկն է – Արարչի Արարման Հիմնանյութը…

Սերը Տիեզերքի Սերմն է…

Աստված Սեր է…

Եվ այդ Սիրո հետ անհնար է սիրո խաղարկումը…

Մարդու բոլոր զգայարանները բաց են Աստծո առջեւ – Մարդը թափանցիկ է եւ՛ մարմնապես եւ՛ մտավոր եւ՛ հոգեւոր առումներով…

Աստված ասում է այո՛ աստվածասիրությանը եւ ո՛չ աստվածավախությանը… Աստծուց վախենում են տականքն ու տգետը, որոնց սերը խավարի մեջ է… Խավարը՝ Չ(Ա)րի տիրույթն է, քանի դեռ Բ(Ա)րին չի՛ բացել Խավարի Լույսը…

Երբ Ուժը Սիրո մեջ է՝ Բ(Ա)րի է ու Արդար, երբ Ուժն անսեր է՝ Չ(Ա)րի է, բիրտ ու անադար…

Ճշմարիտն է ունակ ընկալելու Սիրո Լույսը… Իսկ ճշմարտությունը ուժեղների՛ մենաշնորհն է… Ուժեղն անպարտ ու հպարտ է, երբ Սիրո Ուժով է պարուրված… Ուստի ասում է՝ մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ, քանզի Սերը չի՛ հանդուրժում նվաստությունն ու քծնանքը…

Իսկ Աստված Սեր է…  

Սերը Տիեզերքի Սերմն է – Տիեզերքի Միջուկն ու Արարչի Արարման Հիմնանյութը…- www.hayary.org

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են» շարքի համապատկերում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

………………………………..

Հիշի՛ր, որ կարողանաս ապրել եւ ապրիր այնպես, որ քե՛զ հիշեն…

Վաղվա գործդ արա՛ այսօր, հաջորդ կյանքին նախապատրաստվի’ր ա՛յս կյանքում: Դրանից կշահեն եւ’ Ընտանիքդ, եւ’ Ազգդ Երկիրդ, եւ’ Մոլորակդ, եւ’ Տիեզերքդ…

Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը:

Եղի՛ր բնական. բնական է այն, ինչը մաքուր եւ արարչական է:

Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես  Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ

Զանազանի՛ր պատրանքը իրականությունից:

Որտեղ վերջանում է առաքինությունը, այնտեղ դադարում է արարումը: Որտեղ դադարում է արարումը, այնտեղ սկսվում է ավերումը: Որտեղ սկսվում է ավերումը, այնտեղ իշխում է կիրքը: Որտեղ իշխում է կիրքը, այնտեղ  ձեւավորվում է տգիտությունը: Որտեղ ձեւավորվում է տգիտությունը, այնտեղ վերջանում է առաքելությունը: Որտեղ վերջանում է առաքելությունը, այնտեղ մեռնում եւ կանգ է առնում ամեն ԲԱՆ:

Եվ ուրեմն՝ առաքինությունը նախապայման է առաքելության լինելիության…

…Հավատա՛ եւ գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը: - www.hayary.org

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են» շարքի համապատկերում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

………………………………..

Մի՛ մոլորվիր Աստծո երեւակայական դրսևորումներով, այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքըսեռայինի մեջ՝ սերը եւ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթևանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը

Տիեզերքն ամփոփված է մտքի  մեջ, միտքը սփռված է Տեզերքով  մեկ: Տիրապետիր մտքիդ:

Հետեւիր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:

Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է. իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու՛ ես նրանց Արարիչը եւ սիրի՛ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ եւ քո Տիեզերքը:

Գերիմաստության հոգևոր անեզրությունն անսկիզբ է եւ անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է:

Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության հոգևոր անեզրության մեջ:

Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները):

Ոչինչ պատահական չէ՛ եւ անհետևանք չի՛ ավարտվում… – www.hayary.org

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են» շարքի համապատկերում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

………………………………..

Հիշի՛ր, մարդը ունի Ազգային Պատկանելություն, ինչպես իր Աստվածները, ինչը տրվել է ի վերուստ՝ Տիեզերաքի Արարչի կողմից, որպես Տիեզերական Տեսակի … Ինքնություն, Էություն, Առաքելություն …

Գիտցի’ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:

Հիշի՛ր, մարդը Եռահամակարգ Արարած է՝ լիարժեք է Մարմին-Միտք-Հոգի համադրությամբ եւ այդպես գործելու կարողությամբ:

Հավասարապես լսի՛ր եւ ընկալի՛ր՝ Սրտիդ, Ուղեղիդ եւ Ներքին Ձայնիդ ազդակներն ու զգացումները…

Խստապահանջ եղի՛ր մարդ որակի նկատմամբ, որպեսզի կարողանաս ստեղծել եւ գնահատել իսկական համամարդկային արժեքներ:

Երբ մարդիկ չար եւ դաժան են իրավիճակի թելադրանքով, դեռ  ամեն ինչ չէ որ կորած է:

Կյանքը հարատեւ ընթացք է, այն առկա է ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում…

Զանազանի՛ր երկրային անիրականը՝ մտածածինը՝ երկնային իրականությունից…

Դժոխքը մարդու՝ նյութական եւ պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու տառապանքի արտացոլումն է:

Դրախտը մարդու՝ ճանաչողության եւ արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու կատարելության արտացոլանքն է: – www.hayary.org

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են» շարքի համապատկերում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

………………………………..

Ձգտի՛ր ապագային եւ կավելացնես ներուժդ ու կամրապնդես կամքդ:

Կռվի՛ր հաղթելու, մեռի՛ր անմահանալու համար:

Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք:

Պայքարը կյանք է. նա ներդաշնակորեն պետք է ներառի ինչպես ուժ եւ վճռականություն, այնպես էլ՝ սեր եւ քնքշանք:

Կյանքը գործունեության ասպարեզ է: Այն տրված է սահմանափակ ժամանակով: Ընտրի՛ր ինչ որ բան եւ այն անվանիր սկիզբ, այնուհետեւ գիտակցի՛ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ:

Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:

Ինքդ եղի՛ր քո ընդդիմախոսն ու հակառակորդը, որպեսզի հստակեցնես միտքդ ու ներաշխարհդ:

Զանազանի՛ր խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:

Իմաստուն Ոգով առաջնորդված  քաղաքականությունն  արդար է  եւ հաղթական:

Քաղաքականությունը պայքար է՝ հանուն հավաքական իրավունքի: Իրավունքը ծնունդն է ուժի եւ արդարության: Ուժը եւ արդարությունը մաքրությամբ եւ ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունն է: Մաքրությամբ եւ ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունը նախապայման է Գերագույն Էության իմաստավորման եւ իմաստության: Գերագույն Իմաստությունը կայացած (իրականացված) Ոգու բաղձալի նպատակն է:

Ճանաչի՛ր հակառակորդիդ աշխարհընկալումը, գործի՛ր համարձա’կ ու արա՛գ՝ կանգնեցնելով նրան կատարված փաստի առաջ: Թող հակառակորդի դիմադրությունը խթան լինի, բայց ոչ՝ արգելք:

Հավատա՛ եւ գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը

Քայլի՛ր քո’ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու: – www.hayary.org

* * *

http://www.hayary.org/wph/?p=1157 - Մեկարարչական Հայ Աստվածները… / ՀայերըԱստվածները

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
………………………………..

5. Բազմաստվածություն՝ ՄեկարարչականությամբԱստվածների անունները` Արարչի կամքի արտահայտություն… Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են

Այն ինչ կգրվի ստորեւ՝ չի կարող հանդիպել ոչ մի «արդիական» կրոնական ուսմունքի մեջ, չի կարող դառնալ համեմատական որեւէ «արդի» գիտական մտքի հետ, չի կարող ծառայել «տիրապետող» քաղաքական որեւէ ուսմունքիեւ առնչվում է բացառապես ՀՈԳԵԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՏԻԵԶԵՐԱՀԱՍ ԿԱՊԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱԼՐՈՂ (ԱՍՏՎԱԾԱԲՆՈւՅԹ ԵՎ ԱՐԱՐՉԱԲՆՈւՅԹ) ԵԶՐՈւՅԹՆԵՐԻՆ… 
Մարդը իր ներսում (նրա Սաղմը եւ Ուղեղը իրենց ձեւով) պահպանել է Տիեզերքի Հարատեւ Տեսքը (Սաղմը՝ որպես Ծնունդ, Ուղեղը՝ որպես կյանք-գոյատեւում): Եվ Սաղմնային ու Բանական վիճակում մարդը զգում է Տիեզերակապերը, կարող է առնչվել բոլոր Տիեզերաաշխարհների հետ: Սակայն, Բնական առումով մարդը հեռացել է Համատիեզերական Համակարգից եւ իր նյութախեղդ կյանքով մեկուսացել ու դարձել է անԲնական ու անՀոգեկերտ

http://www.hayary.org/wph/?p=717Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ

Հայկական զլմ-ները դեռեւս լավ չեն ըմբռնում հեթանոսության եւ ցեղակրոնության տարբերակումները (էլ չխոսենք նախաքրիստոնեական եւ նախահեթանոսական ժամանակների տարբերակումների մասին…): Հեթանոսությունը (մենք կիրառում ենք նաեւ արիադավանությունը) եւ ցեղակրոնությունը որպես հավատ եւ գաղափարաբանություն, երկուսն էլ սնվում են մեր ազգային արմատ-ակունքից, եւ գուցե սա էլ հենց շփոթմունքի տեղիք է տալիս, սակայն հստակ է, որ առաջինն է ազգային հավատը, երկրորդը՝ ազգային գաղափարախոսությունն է

http://www.hayary.org/wph/?p=6089Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ է, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է«ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես» (Ձոն Արարչին)…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են…- Արարիչ-Ասատվածներ» շարքի համապատկերում

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

………………………………..

http://www.hayary.org/wph/?p=4539  «Ազգային ես»-ը՝ «հայկական մենք»-ի արժեք ու նաեւ առավելագույն պարտավորություն եւ չափանիշ ՏԻԵԶԵՐՔ-ը մի մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ…- /Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…

…ՏԻԵԶԵՐՔ-ը մի Մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ՝ կապված չոր եւ հստակ հաշվարկների, տիեզերական մարմինների ստեղծման եւ խոտանման, բնական ու բանական փոխազդեցությունների ձեւավորման, Աստվածների եւ արարչածին այլ էակների (այդ թվում՝ մարդկանց) հոգեւոր կապի, Բարի եւ Չարի տիեզերաաշխարհների գոյատեւման, Տիեզերական Սեւ Խոռոչներից այսդին եւ այնդին իրականության եւ այլ երեւույթների հետ:
…Այն, որ Տիեզերական Մարմինները եւ Արարածները … միլիարդավոր տարիներ հստակ գոյատեւում ու կատարում են իրենց առաքելությունը (նույնիսկ՝ ըստ կարգի մահանում են), դա միայն ու միայն Ամենաստեղծիի, Ամենաբարձրյալի, Ամենահզորի, Ամենատեսի եւ Ամենա-Ամենա-ի իրավասությունների շրջանակում է: Եվ երբ մարդկությունը վերջնականապես հեռանա Տիեզերքի Արարչական Կարգից, ապա վստահաբար Արեգակը մի օր կմարի առանց փոխարինման, Լուսինն էլ կհեռանա Երկրից՝ նույնպես առանց փոխարինման…(կարդալ ամբողջը -http://www.hayary.org/wph/?p=4539)…

* Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են…- 6 / * Արարիչ-Աստվածներ…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանությանառաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=1536Արարաչակարգը Բարու եւ Չարի միջեւ…

Թե երբ է լինելու «Աշխարհի վերջ»-ը, հուզում է բոլորին` անկախ կրոնական, քաղաքական կամ այլ պատկանելությունից: Սակայն, լինելու՞ է արդյոք «Աշխարհի վերջ»-ը, թե՞ դրա շահարկումն էլ է դարձել գործիք՝ կրոնա-քաղաքական շահերի ու համամարդկային ճնշումների (վախի ու հնազանդ-փրկության) իրականացման համար
Գիտնականների որոշ շրջանակ հայտնում է, որ մոտավորապես 5,4 մլրդ. տարի անց մեր Արեւային (Արեգակնային) համակարգի կենտրոնական եւ միակ աստղը՝ Արեւը, կվերածվի կարմիր զանգվածի եւ այդպիսով կվերացնի Արեւային համակարգըՄի շարք աստղագետների հաշվարկով, հենց այդքան ժամանակ անց Արեւի միջուկում կավարտվի ջրածնի այրումը եւ այդժամ էլ այն կվերածվի կարմիր հսկայի
Գիտնականների կարծիքով (աշխարհիկ առումով) հենց դա էլ կազդարարի «Աշխարհի վերջ»-ը:
Նույնիսկ գաղափարա-քաղաքական առումով «Աշխարհի վերջ» -ից են խոսում, սակայն դա ներկայիս «սիոնա-մասոնական գաղտնի աշխարհի» վերջն է լինելու միայն

 * * *

Սա էլ հենց նախապայմանն է  Հավերժի մեր ընկալման: Ինչ-որ բանի վերջից խոսելու համար պիտի նախ հասկանալ ՀԱՎԵՐԺ-ի տիեզերական գործառույթը, Հավերժության՝ Հավերժորեն Հավերժելու արարչական գաղտնիքը
Իսկ թե ինչ հաշվարկների համաձայն, քանի տարի է մնացել «Աշխարհի վերջ»-ին, դա էլ հարաբերական է. Արեւի համակարգի (կամ ինչպես ասում են՝ Աստղային տարվա) 1 ամիսը – 2160 երկրային տարի, 1 եղանակը (3 ամիս) – 6480 երկրային տարի, 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարիԳալակտիկական 1 պարբերությունը – 8.640. 000 երկրային տարի է (ըստ Վեդաների՝ ներկայումս մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ)… Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի էեւ այլն: Տարբեր է նույնիսկ Երկիր մոլորակի տարիքը. ըստ Վիկտոր Համբարձումյանի հաշվարկների, մեր մոլորակը գոյատեւում է 5. 000.000.000 – 10.000.000.000 երկրային տարի, այլ գիտական տվյալների համաձայն՝ 13.700.000.000 երկրային տարի, ըստ Ալեքսանդր Ֆրիդմանի մաթեմատիկական հաշվարկների՝ 18.000.000.000 երկրային տարի, ըստ Վեդաների՝ մոտ 1.800.000.000 երկրային տարի եւ այլն: Տարբեր կարծիքներ կան նաեւ մարդկության ծագման մասին. օր՝ մարդկության տարիքն ըստ Վեդաների՝ շուրջ 1.300.000.000 երկրային տարի էԻսկ ահա, հին արիական գրություններում տիեզերական գիշեր-ցերեկը՝ այսինքն՝ 1 լրիվ օրը՝ 8.640.000 երկրային տարի է կամ նյութական տիեզերքի (կամ ինչպես ասվում է Բրահմայի կյանքի (100 տարին)) տեւողությունը մոտ 311.040.000.000.000 երկրային տարի էԵվ յուրաքանչյուր հաշվարկ՝ կապված ՏԻԵԶԵՐՔ-ի հետ (նաեւ «Աշխարհի վերջ»-ը), հաստատ չի «տեղավորվելու» երկրային «մարգարեների» կամ «գիտնականների» հաշվարկների մեջ ու «Աշխարհի վերջ»-երը այսպես շարունակ հետաձգվելու ենմինչեւ մարդկային չարակամության ինքնակործանիչ «վերջի գալուստը» կամ, առհասարակ, «Աշխարհի վերջ» չի լինելու, եթե մարդկությունը վերաորդեգրի տիեզերական ինքնաարարիչ «սկզբի գալուստը»…
Ամեն բան լուրջ հսկողության տակ է, ՏԻԵԶԵՐՔԻ ԱՄԵՆԱՏԵՍ ԱՉՔԸ տեսնում է ամեն ինչ… 

* Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են…- 7 / * Արարիչ-Աստվածներ…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանությանառաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=1586Բնազանցությունից դեպի բնախոսություն

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդամենը մի քանի հազարամյակ է, ինչ որդեգրել եւ առաջնորդվում է «Մարդադիր օրենքներ»-ի թելադրանքով (առավել ճշգրիտ՝ «մարդակեր օրենքներ»-ի, քանզի իրական «Մարդադիր»-ը հեռու չէ «Աստվածային»-ից), արդեն շտապում է դրանք քաղաքական-գաղափարական ու լրատվական-տեղեկատվական համակարգերով, ինչպես եւ զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, դարձնել անքննելի` միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր Օրենքներ»-ը թղթին գրվելով եւ ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ օրինաչափորեն գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածըԵվ (ան)Մարդկային այս «օրինաստեղծ» անամոթությանն այստեղ էլ շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգեւոր-բարոյական ներկայությունը

* * * 

Հայկական բնախոսական-անիշխանության հրաշալի գործ է նաեւ Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոն գաղափարախոսությունը, իմաստասիրությունը
Ցեղը Նժդեհի համար բարձրագույն եւ հիմնական երկրային արժեք է եւ Ցեղի Գենը մեր երկրային Աստվածն է՝ մեր Աստվածների շառավիղը
Ուստի՝ ցեղակրոնությունը վերադարձնում է բնախոսական հայոց հավատը եւ ցեղակրոնները երդվում են մեր զորության եւ ռազմի Վահագն Աստծո աջի վրա, այլ՝ ոչ թե օտարածին Քրիստոսի կամ օտարի աստված Եհովայի… 
Այսինքն, ոչ թե կրոնն է ծնում Ցեղը (Տեսակը), այլ Ցեղը՝ կրոնը-հավատը: Ոչ թե Ցեղն է ծառայում կրոն-հավատին, այլ կրոն-հավատը` ՑեղինՑեղի Աստվածներին

* Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են* Արարիչ-Աստվածներ… – 8 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=2754Բնածինների ու խառնածինների հավերժ պայքարը (Բնական եւ արհեստական իրողություններ)

Միայն բնածին արարածն է կրում իր մեջ Տիեզերագենը (մասնիկը Արարչական ԾինԱրմատի), Արարչադիր Կոդը (Ծածկագիրը), որն էլ ներդաշնակում է Եռաստիճան Բնազդական-Բանական-Բնախոսական համակարգը, իմա՝ Մարմին-Միտք-Հոգի արարված էությունը: Եվ բնածին ազգերն են միայն ունենում հավատ (տիեզերահավատ՝ Արարիչ-Աստվածներ-Ազգեր-Մարդիկ առանցքով) եւ այդ հավատով իրենց Աստվածներին հասնելու Հոգեճանապարհ եւ մի Արահետ՝ Արարչի Հետքին մոտեցնող

 * * *

…Բնածին ազգը, իմա՝ անհատը, բնատուր կարողություններ ունի ի վերուստ շնորհված, եւ Եռաստիճան համակարգի առկայությամբ դառնում է տիեզերքի մեկ հյուլեն: Այսպիսի մարդը չի հասկանում «Մենք եւ Տիեզերքը» ձեւակերպումը, մենք Տիեզերքում ենք եւ հենց Տիեզերքն ենք՝ որպես մասնիկ: Ի՞նչ է նշանակում «դուրս գալ բաց Տիեզերք»: Այսպես կարող է ասել միայն ինքն իրեն Տիեզերքից զատածը. Տիեզերքը միշտ բաց է եւ այն պետք է զգալ ու տեսնել ոչ միայն մարմնապես, այլեւ՝ առավելապես հոգու աչքերով ու մտքի թռիչքովՈւ Երկիր մոլորակը չի կարող դիտարկվել համատիեզերական հոլովույթից դուրս, աստվածային կամքից անկախ, արարչադիր օրենքներից կտրվածԱյլապես կարելի է խոսել աշխարհի իրական վերջի՝ մոլորակի ու մարդկության կործանման մասին, առանց կրոնախեղումների եւ գիտա-քաղաքական խաղերի 

* Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են* Արարիչ-Աստվածներ… – 9 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4210Հայի տեսակ, որ պահանջված է այսօր եւ առմիշտ… Եվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ այսպես կոչված բաց Տիեզերքում…

…Առկա այս ճահճում հայ ազգըորպես Արարչածին Հայ Գենի (Աստվածներ եւ Մարդիկնաեւ Երկնային Հոգե-Ոգեղեն Էակներ) մի մասնիկ եւ ծինաբանական ժառանգորդ, փորձում է վերագտնել իր հիմնական՝ արարչատուր տեղն ԱրԷգԱկ-ի եւ ԱրԱրԱտ-ի հովանու ներքո

* * * 

…Արիական՝ «Արդար ուժն է ծնում բնական իրավունք» կենսակարգից դուրս են շպրտվել «արդար» եւ «բնական» էություններըեւ այսօր աշխարհում իշխում է «Ուժն է ծնում իրավունք» հասկացողությունըՄիայն Հայ  Աստվածային Համակարգումէ առկա Ուժի եւ Սիրո համադրումը, ինչը, որպես Արարչի Կամք եւ Տիեզերական Գործառույթ, իրականացվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի հավիտենական միասնությամբՈչ մի այլ Աստվածային Համակարգչունի նման ներհամակարգային համադրությունինչը Հայ Գենի արդարադատկենսունակ ու հարատեւ լինելու գրավականն է: Ուժն առանց սիրո վերածվում է բռնության, սերն առանց ուժի՝ տարփանքի: Եվ հենց այսպես է առաջնորդվում ներկայիս աշխարհակարգը՝ ապազգային, անբարո եւ անհոգի իր պարտադրանքներով

* * * 

…Իսկ արարչածին մարդը եռահամակարգ է՝ հոգի-միտք-մարմին: Եվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ այսպես կոչված բաց Տիեզերքում: Իզուր չէր, որ 301-ին կիսապարթեւ-կիսաասորի (եւ Հռոմի կամակատար) Գրիգորիս խավարիչը կամ լուսամարիչը (լուսավորիչ հորջորջյալ) հայոց ազգային արիադավան հավատին առաջին հարվածը հասցնելիս նախ եւ առաջ քանդել տվեց Հայոց իմաստության Աստված Տիրի գլխավոր տաճարը, որտեղ կուտակված էր հայի միտքը, իմաստությունն ու իմաստասիրությունը, գիրը, լեզվա-կրթական ու բնագիտական արժեքներըՋախջախվում էր Հավիտենարժեք Միտքը Հայոց Որից էլ՝ Հոգին ու Մարմինը Հայոց

Միտքն ամենաարագն է շարժվում տիեզերքում (ուրեմնեւ՝ բնության մեջ),այնքան արագ,որ լույսի արագությունն անգամ կրիայի քայլեր են դառնում

* * * 

Կից նյութեր…

https://youtu.be/uWgZq4_134Y (http://www.hayary.org/wph/?p=2617) – Տեսանյութ.- Տարիներ առաջ պարզաբանում էին հայ արիներըՆերկայացնում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն ԱվետիսյանըԹուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբՀայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս
Տեսաժապավենը նկարասհանել է թրքուհի  (ըստ ամենայնի՝ ծպտյալ հույն էր, որ շփում ուներ նաեւ հայերի հետ) երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: Հայ արիների պայմանը՝ ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է

/Մեզ համար ցանկալի էր, որ այսօրվա Թուրքիայում բնակվող այլ ազգերը, նաեւ ծպտյալ հայերն իմանան այս մասին/…

- http://www.hayary.org/wph/?p=3356  – ՀԱՄ…

- https://www.facebook.com/armenia.trips/videos/1681572041877680/?t=118 – Истинная история Армении в нескольких минутах…

* * *

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TV – ՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 - Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

http://www.hayary.org/wph/?page_id=2726Պատկերասրահhttp://www.hayary.org/wph/?p=5254  – Նկարներ համացանցից

http://www.hayary.org/wph/?cat=3 – Տպագիր մամուլ - «Հայ-Արիներ» / «Հայեր» / «Հայ-Արիա» / «Լուսանցք» /

«Լուսանցք»-ի Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21 , / http://pressinfo.am/  պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru -ումhttp://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/ 

* * *

- www.hayary.org – Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 * * *

http://www.hayary.org/wph/?p=5098 - Գառնին՝ նաեւ Մարսի վրա… Ո՞վ է հովանավորել Գառնո տաճարի կառուցումը – Ի՞նչ է ասում հունարեն արձանագրությունը… Հայ արիները դիմել են իշխանություններին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար… Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ Հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրված Հայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճարդար ձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար:

Այսպես՝ Հնդկաստանում բուդդայականության կողքին գործում է հինդուականությունը, Իրանում իսլամականության կողքին՝ զրադաշտականությունը, նույն բուդդայականության կողքին՝ Ճապոնիայում եւ Չինաստանում գործում են սինտոյականությունն ու լամայականությունը, անգամ կոնֆուցիականությունը եւ այլնՀայ արիները հայտնել են, որ իրենց  առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոս-էթնոս-ազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք  համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները

* Աստվածները եւս Արարչածին են՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի Զորավոր Զավակներն են* Արարիչ-Աստվածներ… – 10 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=6825Կա մի բան, որի դեմ անզոր են երկրային …իզմերը – Բայց կարծես հրեական ռաբինները կամ պայծառատեսները նույնպես իրենց միտքը ժանգից եւ հոգին երկրային մարմնական կենսակերպից մաքրելու լուրջ խնդիրներ ունեն…- Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ արդեն իջնող Տիեզերական պատժի եւ Հայկական լեռնաշխարհը կրկին հայության Օրրան վերահաստատելու մասին…

Նախորդ տարվա իսրայելական քաղաքական փորձերը կարծես թե պիտի հանգեցնեին մեկ այլ լուծման, բարձր մակարդակով փոխադարձ այցերի արդյունքները թերեւս բերում էին այն մտքին, որ Թել Ավիվը հնարավորինս ճիշտ է գնահատել Երկնքի ու Երկրի գարնանային ընթացքը եւ կրկին հույս է փայփայում, որ Համաշխարհային Ջրհեղեղի հերթական փուլում  հերթական Նոյի հերթական Տապանին միակ փրկվածների՝ հայերի կողմից տեղ կհատկացվի Արարատյան Աշխարհում

* * *

…«Բայց կարծես հրեական ռաբինները կամ պայծառատեսները նույնպես իրենց միտքը ժանգից եւ հոգին երկրային մարմնական կենսակերպից մաքրելու լուրջ խնդիրներ ունենԻհարկե, չի բացառվում, որ Համաշխարհային Ջրհեղեղի փոխարեն մեկ այլ Բնական Տարերք իջնի որպես պատիժ, ԱրԷգԱկ-նային ջերմային հզոր մի ապտակ, կամ օրինակ՝ այնպիսի մի Գենային Ազդակ, որի ազդեցությանը Արարատյան Աշխարհում կդիմանան միայն գենետիկ հայերըԿամ՝ մեկ այլԿապ չունի, խնդիրն այստեղ Տիեզերական Պատժի մասին է, որի դեմ անզոր են այսօրվա զենքն ու զորքը, փողն ու աղոթքը…»,- հավելեց Արմեն Ավետիսյանը

Իսկ աշխարհի տերերը անհանգստանալու բան ունեն, երբ ամեն անգամ մարդկությանը սարսափեցնում են այս կամ այն սպասվելիք «աշխարհի վերջով», հիմա իրենք են կանգնած այդ վերջի առջեւ:

* * * 

Հայ արիների առաջնորդը խոսքն ավարտեց զարմանքով՝ «Աշխարհի փողերին ու աշխարհաքանդ բուրգին տիրապետող ուժերը, որոնք պայծառատեսների, աստղաբանների, գուշակներիեւ ի վերջո թաքնագետների խմբեր ձեւավորելու համար գումար չեն խնայում, փաստորեն տեղյակ չե՞ն Տիեզերական ամենապարզ իրականությունից անգամ: Որ Տիեզերքում նույնպես լինում է Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ, որ այդ եղանակները երկրային ամիսների համեմատ հազարամյակներով են հաշվվում, որ իրենց լուրջ ազդեցությունն ու կնիքն են դնում բոլոր Արար(վ)ածների վրա, լինեն նրանք տիեզերական մարմիններ, թե մարդիկԵթե մարդիկ չեն տեսնում, որ ԱրԷգԱկ-ը, Լուսինը կամ իրենց Երկիր մոլորակը շնչում կամ թախծում են, ապա դա չի նշանակում, որ այդպես չէ. Տիեզերքն Ինքը Շնչող Մարմին է

* * *

Քրմերն իրենց ժամանակին նման առասպելներ, հեքիաթներ, զրույցներ շատ են ստեղծել, որպեսզի պարզ մարդիկ լսեն-կարդան ու հետո իրականությունը նրանց բացատրելը հեշտ լինի: Հայկական հեքիաթներում՝ բ(արին) հաղթում է, երբ միշտ կարողանում է գնալ-հասնել 7 սարից այն կողմ, այդ ուղին նրան միշտ հանդիպեցնում է բաժանվող 3 ճանապարհի եւ այսպես շարունակ:

Արդյո՞ք բոլոր առասպելները, դիցապատումները, հեքիաթները կարող էին պատահաբար նման լինել իրենց լուծումներով: Եվ ինչու՞ էին արդեն մանկության հեքիաթներն ավարտած հայ մարդիկ 7 երկինք վերեւ փնտրում իրենց Աստվածներինինչու՞ են բաժանվող 3 ուղիներում անցնում 3 փորձություններից յուրաքանչյուրը, որոնք առնչվում են մարդու մարմնական-մտավոր-հոգեւոր երեւույթներին

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։