Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-13-ում

http://www.hayary.org/wph/?p=5539Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

http://www.hayary.org/wph/?p=5524Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Մաս երկրորդ

Սովորեցրու միայն նրան ով իվիճակի է, իմանալով քառակուսու մեկ անկյան մասին կարող է նա պատկերացնել ամբողջը։

Կոնֆուցիոս, մ.թ.ա. 551-479թթ.

Հայոց ավանդապատումների մեջ արեգակնային Տարին եւ Կենաց ծառի խորհրդանիշը «Ծիրանի ծառն» էր: Համաձայն արեւային Ծիրան/Կենաց ծառի հավատամքային համակարգի՝ արեգակնային 12 ամիսները համարժեք են արեւային Ծիրան/Կենաց ծառի 12 ճյուղերին: Ծիրան/կենաց ծառի հաջորդ տարբերակը կենդանակերպի համակարգն է: Մեկ այլ ավելի հասկանալի տարբերակն է ժամանակակից տարեցույցը, որպես 365 օրից կազմված համակարգ: Այս համակարգից հիմնականում օգտվում է ժամանակակից քաղաքացիական հասարակությունը։

«Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» միտքը Արարարչի բացարձակության խորհրդանիշն է, եւ այդ «Բանն» որպես «լուսավորված կամ արդեն կյանքով լեցուն» բացարձակ երեւույթ, տիեզերքում նախատեսված է նաեւ մարդու համար եւ այն համարժեք է «ոգեղեն հուրին», «հուրը ի սկզբանէ է»:

Պատահական չէ, որ «հուր» բառը, ըստ Աճառյանի, բուն հայկական է, նրանով են կազմվել երկնային մարմնի անվանումը՝ «Հրատ», Վահագնի բնութագիրը՝ «նա հուր հեր ուներ» եւ վերջապես արեւի աստվածության անուններից մեկը՝ Միհր։

Արեւապաշտական կազմաբանության մեջ արեւը, որպես սկիզբ, անփոփոխ դոգմատ է, իսկ մեր էթնոսի արեւապաշտական կազմաբանության մեջ «արեգակն արդար» եզրույթը ընկալում ենք իբրեւ Արարչի հոգեւոր էության մարմնավորում, իսկ մենք մեզ ընկալում ենք որպես «արեւ որդիներ»՝ շարունակություն։

Արեւապաշտական կազմաբանության մեջ հաջորդ խնդիրը Սուրբ Լեռան՝ Արարատի պատկերի գաղափարական եւ գրաֆիկական արտացոլումն էր, որի լուծումը տվել են մեր նախնիները։ Սուրբ Լեռան պատկերի գաղափարական եւ գրաֆիկական կրկնօրինակը բուրգն է։ Բուրգը ստեղծվում է հարթությունից դուրս գտնվող եռանկյան եւ չորրորդ չափման հետ միավորվելով եւ, որպես իմաստասիրության  ծիսական տաճար, խորհրդանշում է միկրո եւ մակրոտիեզերքները՝ Արարչին՝ Մեկ Էությունը։   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 13-ի (403) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Էությամբ՝ դավադրություն – …Երբ հայեցի չէ կենսահամակարգը, երբ կաղում է լեզվամտածողությունը, երբ ուղեղային հյուսվածքները դեպի ստամոքս են գնում ու կիսամեռ է ինքնության կանչը՝ կամա, թե ակամա տգիտության ու ազգադավության խրախճանքն է սկսվում (ՀԱՄ առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=5518Հայաստանը պետք է վերանայի իր ռազմավարական դաշնակիցներին ու գուցե միանա նոր դաշինքների (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ) – Համահայկական շահերն ու նպատակները միջազգային ասպարեզում առաջնային դարձնելը՝ մեր դաշինքաստեղծ մշտական նախապայման…

– http://www.hayary.org/wph/?p=5502Հայկական լեռնաշխարհը մարդանման կենդանիների տեղը չէ՛ – Հայ արիները դիմում են Հայաստանի նախագահին՝ ազգ-բանակի ստեղծման առաջարկով… Ինչ էլ մոգոնեն գերտերությունները՝ մեր լեռնաշխարհի միակ բնիկները մենք ենք…

2. Պահանջատիրությունը՝ իրավական նորմ – Հայկական պահանջատիրությունն անխուսափելի է, քանզի շատ բան չի փոխվել, այսօր էլ մարդկությունը պակաս ունի մարդկայնության եւ ցեղասպանություննների կանխման, անգամ՝ կրկնման…

– http://www.hayary.org/wph/?p=5535Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները հաստատեցին իրենց երդումըՎրե՛ժ եւ հայրենատիրությու՛ն – Միացյալ Հայաստան ու Միասնական Հայություն

3. Մենք մեր խոսքի տերն ենք՝ հակառակո՛րդն է խուճապի մեջ – ադրբեջանին սպանվում են իր զինվորի զենքից… Հոգեւոր ծեսեր, որ ուղղված են մի նպատակի – արիադավան-հեթանոս եւ քրիստոնեական ծիսակարգեր՝ ցեղասպանության զոհերի ու հայրենատիության համար…

4. Ի՞նչ է «Ավրորա»-ն, ո՞վ է Ավրորան – Հեղինակավոր մրցանակաբաշխություն՝ միջազգային հանձնաժողով՝ արժանի դափնեկիրներ…  «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը» – Հայոց ցեղասպանության կանգուն եւ ապրեցնող վկան…

5. Հոշոտված Հայաստանն ինքն է օգնում հոշոտվողներին – Միջազգային մրցանակաբաշխություն՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին…

6. Քլունիի պատասխանը Հիտլերին – Հայոց ցեղասպանության անպատիժ մնալն ու հաջորդած ցեղասպանությունները… Երբ խոսում է գենը ու նաեւ ճշմարտությունը… Հաստատում են երանելիների շարքը դասված Մայր Թերեզայի հայկական ծագումը…

7. Երեւանյան Վերնիսաժ.- ձեռագործ արվեստների թագավորությունը – Ինչ կհուշի տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը… Պարտք ունենք լինել զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին…

8. Մղձավանջ, որ դեռ փող աշխատելու միջոց է – աղանդավորական, սեռախեղությանը նպաստող, գենդերային կոչված ամենատարբեր հիվանդագին կառույցները, մարդկանց համարակալման ու չիպավորման տանող օրենքները՝ ազգադավ ծրագրեր են…

9. Արեւմտյան խեղված, հակազգային ու անմարդկային կենսակերպ.- Ֆինլանդիայում նորածիններին պիտի չիպավորեն արդեն… Անգլիայում ստիպում են սեփական սեռը որոշել… Մեր ազգի տվյալները՝ նա՛եւ թուրքի սեղանին…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

11. Հայկական խոհանոց – Գետնախնձորով աղցան… Եվրատեսիլ. ճաշակին ընկեր չկա – Բելառուսի մասնակիցը՝ մերկ եւ գայլերի հետ, մեր մասնակիցը՝ ազգային  մոտեցումներով…«Նոր ալիք 2016»-ը՝ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով… Այլ լուրեր…

12. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանին գնահատում ու նկատում են բոլորը… Շախմատային անցուդարձ… Այլ մրցաշարերում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Փա՛ռք Հային ու Հայքին…

Էությամբ՝ դավադրություն – …Երբ հայեցի չէ կենսահամակարգը, երբ կաղում է լեզվամտածողությունը, երբ ուղեղային հյուսվածքները դեպի ստամոքս են գնում ու կիսամեռ է ինքնության կանչը՝ կամա, թե ակամա տգիտության ու ազգադավության խրախճանքն է սկսվում (ՀԱՄ առաջնորդ)…

Վերջերս անսպասելի լուրեր էին պտտվում, թե կարելի էր Արցախյան քառօրյա պատերազմի մասին նախապես իմանալ եւ կանխել շատ անցանկալի դեպքեր: Ճիշտն ասած, տրամաբանությունն էլ էր այդպես հուշում, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր հետախուզությունը ժամանակին չի նախազգուշացրել ադրբեջանցիների հարձակման մասին, որն էլ հանգեցրել է առաջին օրվա դրությանը:

Սակայն, ինչպես պարզվում է, մեր հետախուզությունը ոչ միայն իր պարտականություններն է կատարել ժամանակին, այլեւ հարձակման մասին տեղեկացրել է մեր բանակի ղեկավարությանը: Ինչպես համացանցում է տարածվել, ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող «էյֆեր» բիլիարդի սրահում՝ Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Լոքյանի եւ Զորիկ անունով եւս մի պաշտոնյայի հետ: Ժամը 18:30-ին գալիս է գլխշտաբի պետի օգնականը եւ զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է թշնամու լայնամասշտաբ տեղաշարժ: Գլխշտաբի պետը սա լսելուց հետո բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել, իբր սովորականի նման տեղաշարժեր են:

Նյարդայնացած ու ապշած եմ՝ ինչպե՛ս կարելի է պատերազմական ու փխրուն զինադադարի կարգավիճակում գտնվող երկրում այսպես անտաղանդ լինել: Թե՞ խաղամոլությունն է գերակշռում բանակի գլխշտաբի պետի մոտ: Իսկ մնացածի՞… Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Լոքյանի եւ Զորիկ անունով եւս մի պաշտոնյայի… Սա եթե դավաճանություն չէ, ապա նվազագույնը՝ դավադրություն է իր էությամբ:

19:30-ին օգնականը կրկին մտնում է սրահ՝ զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ ադրբեջանցիների տեղաշարժը աննախադեպ է, մարդաշատ ու ծավալուն:

Անհավանական է, բայց, ըստ լրատվության (lragir.am-ից է քաղված համարյա բառացի), Յուրի Խաչատուրովից ստանում է նույն պատասխանը՝ ուշադրություն մի դարձրեք: 20:00-ին նորից է մտնում ու ասում, որ հետախուզությունը հայտնում է, թե հակառակորդի լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաեւ զինտեխնիկայի տեղաշարժ, որ թշնամին ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է:   Continue reading

Պահանջատիրությունը՝ իրավական նորմ – Հայկական պահանջատիրությունն անխուսափելի է, քանզի շատ բան չի փոխվել, այսօր էլ մարդկությունը պակաս ունի մարդկայնության եւ ցեղասպանություննների կանխման, անգամ՝ կրկնման…

Հայաստանին նախագահը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվեց «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի պաշտոնական նոր դիրքորոշումն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում շարունակում է 1 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված ու հաստատված համահայկական վճռականությունը: Իսկ այն որդեգրել է «Հիշի՛ր եւ պահանջի՛ր» կարգախոսը:

Այս միջոցառման առաքելությունն էր՝ վերհանել ցեղասպանությունների կանխարգելման առկա հիմնախնդիրները, մշակել դրանց լուծման ուղիները եւ համախմբել քաղաքակիրթ մարդկության ներուժը՝ 21-րդ դարում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վճռական հաղթանակ տանելու նպատակով:

«Այսօր՝ մեկ տարի անց, համոզված կարող եմ ասել, որ այն հաջողվեց, առաջին համաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլեւ բազմահազար մարդկանց շրջանում, ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր երկրի սահմաններից դուրս: Այն առիթ դարձավ, որ աշխարհը մեկ անգամ եւս խոսի մարդածին ծանրագույն չարիքի՝ ցեղասպանության մասին։ Դրանով էր հիմնավորված մեր որոշումը՝ այս համաժողովը մշտական հարթակ դարձնել այն անհատների, ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների եւ, իհարկե, այն պետությունների ու միջազգային կառույցների համար, որոնք վճռական են ու միակամ իրենց լուման բերելու համամարդկային այս պայքարին»։

Այո, 2015-ը մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի գոյության իրավունքի ու պատմական արդարության վերականգնմանն ուղղված 100-ամյա պայքարը։ Եվ այդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով: Այն հաստատակամությամբ, որ մեր երկիրը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումը հստակ է՝ պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար:   Continue reading

Մենք մեր խոսքի տերն ենք՝ հակառակո՛րդն է խուճապի մեջ – ադրբեջանին սպանվում են իր զինվորի զենքից… Հոգեւոր ծեսեր, որ ուղղված են մի նպատակի – արիադավան-հեթանոս եւ քրիստոնեական ծիսակարգեր՝ ցեղասպանության զոհերի ու հայրենատիության համար…

Մենք մեր խոսքի տերն ենք՝ հակառակո՛րդն է խուճապի մեջ

Հայկական կողմը քառօրյա պատերազմից հետո խոստացավ վերականգնել նախկին դիրքերը, նաեւ Թալիշի կողմից կորցրած՝ միաժամանակ հասկացնելով թշնամուն, որ այլեւս ներում չի լինելու: Մերոնք հետ են վերցրել այդ տարածքները: Հիմա միջազգային կոչված հանրությունը որոշակի հասկանում է մեր քայլերի տրամաբանությունը, այսօր ուրիշ է վիճակը, նաեւ մենք հանդուրժելու խնդիր չենք դնում:

Բաքուն արդեն հայտնում է շփման գծում առկա խուճապի մասին, քանի որ որոշ գյուղեր պարզապես ոտքի ելած փախել են: Անգամ Ադրբեջանի զինուժի՝ փախչողներին գնդակահարելու հանգամանքը չի կանգնեցրել նրանց: Հիմա այս փաստերը ջրի երես են դուրս գալիս, քանի որ Վրաստանով Եվրոպա փախած ադրբեջանցիները հավաստել են, որ գյուղացիների վրա կրակել են իրենց զինվորները…

«Հային սպանողը չպետք է մարսի… Աստված մեր տղեքի հետ»,- գրում են համացանցի հայ օգտատերերը: Վերոնշյալ լուրերը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է: Ի տարբերություն հայկական վիրտուալ տիրույթի՝ ադրբեջանական Facebook-ում իսկական վայնասուն է բարձրացել:

Բազմաթիվ գրառումնր կան, որոնք վկայում են ադրբեջանական կողմի լուրջ կորուստների մասին: Գերակշռում են այն տեղեկությունները, որ Եվլախի, Ախջաբեդի, Բարդայի եւ Թարթառի գյուղերից տարհանել են բնակչությանը: Որ հայկական զինուժը ոչնչացրել է էլեկտրակայանը, որը սնուցում էր Թարթառն ու 11 գյուղեր, ինչն էլ այս խուճապի պատճառն է դարձել: Ադրբեջանի զլմ-ները սահմանում տիրող իրավիճակի մասին շարունակում են լացուկոծով տեղեկություններ հրապարակել: Մասնավորապես, 2 օր առաջվա իրադարձություններից հետո ադրբեջանական ANS PRESS-ը հայտնում է, որ հայերի զինուժը հարվածել է էլեկտրակայանին, ինչի հետեւանքով Թարթառն ու 11 գյուղեր մնացել են առանց էլեկտրասնուցման: Բացի այդ, հայտնում են, որ Թարթառում եւ 6 գյուղերում լուրջ ավերածություններ կան, հոսպիտալներ է այցելում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:   Continue reading

Ի՞նչ է «Ավրորա»-ն, ո՞վ է Ավրորան – Հեղինակավոր մրցանակաբաշխություն՝ միջազգային հանձնաժողով՝ արժանի դափնեկիրներ…  «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը» – Հայոց ցեղասպանության կանգուն եւ ապրեցնող վկան…

Ի՞նչ է «Ավրորա»-ն, ո՞վ է Ավրորան

Երեւանում փակցված՝ «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը» վերտառությամբ պաստառները ոչինչ չէին ասում ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի շատ մարդկանց: Մրցանակաբաշխության կազմակերպումը եւս անակնկալ էր շատերի համար: Ոմանք անգամ դա կապում էին հոլիվուդյան հանրահայտ աստղ՝ Ջորջ Քլունիի երեւանյան այցի հետ…

Նախ նշենք, որ «Ավրորա»-ն՝ Aurora Prize for Awakening Humanity, 100 LIVES նախաձեռնության կողմից սահմանված մարդասիրական մրցանակ է: 100 LIVES-ը ստեղծվել է հայտնի գործարարներ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից ու կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվել են բազմաթիվ հայեր։

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է հանուն ուրիշների իրենց կյանքը վտանգած մարդկանց՝ հերոսների: Այս տարի մրցանակը շնորհվեց առաջին անգամ: Հաղթողը ստացավ 1 միլիոն դոլար գումար եւ այն, ըստ կարգի, հատկացվեց այն կազմակերպություններին, որոնք նրան ոգեշնչել են մարդասիրական քայլեր կատարել:   Continue reading

Հոշոտված Հայաստանն ինքն է օգնում հոշոտվողներին – Միջազգային մրցանակաբաշխություն՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին…

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Այս մրցանակաբաշխությունը եւս մեկ անգամ հավաստում է, որ հայությունն ու Հայաստանը, անցնելով բազում զրկանքների ու դաժանությունների միջով, չեն չարացել ու հեռու մնացել այլ մարդկանց ու երկրների դժբախտությունների նկատմամբ: Եղել են, կան ու մնալու են առողջ մարդկությանը հասնող եւ աջակցող ազգ ու պետություն:

Միջազգային ասպարեզում հայտնի է, որ Հայաստանն ինքը կարիք ունի ամենատարբեր աջակցության, բայց անտարբեր չի մնում աշխարհի տարբեր անկյուններում առկա անարդարության ու վտանգի նկատմամբ եւ կարողանում է իր ունեցածից կտրելով՝ գնահատել արժանիներին՝ լինել նրանց կողքին:

«Ավրորա»-ի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017թ, ապրիլի 24-ին Երեւանում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողությանը: Մրցանակաբաշխությանը նրա հետ միասին հետեւել են տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, մեր երկրի պաշտոնատար անձինք, հատուկ հրավիրյալներ Հայաստանից ու Սփյուռքից, ինչպես նաեւ եւ միջազգային հյուրեր: Ընդհանուր առմամբ, մրցույթին հրավիրված էր 900 մարդ:

Այսուհետ եւս մրցանակաբաշխության դափնեկիրն ստանալու է 100.000 դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա»-ի այս տարվա մրցանակի 4 հավակնորդներն էլ հայտնի մարդիկ էին, որ իրենց կյանքը նվիրել են այլ մարդկանց կյանքերի փրկությանը: Իմիջիայլոց, մրցանակաբաշխության ընթացքում որոշվեց լրացուցիչ 75.000 դոլար նվիրել մյուս հավակնորդներին՝ 25-հազարական, իրենց ոգեշնչող կազմակերպությանը նվիրելու նպատակով:   Continue reading

Քլունիի պատասխանը Հիտլերին – Հայոց ցեղասպանության անպատիժ մնալն ու հաջորդած ցեղասպանությունները… Երբ խոսում է գենը ու նաեւ ճշմարտությունը… Հաստատում են երանելիների շարքը դասված Մայր Թերեզայի հայկական ծագումը…

Քլունիի պատասխանը Հիտլերին

«Այս ընթացքում, որ անցկացրել եմ Հայաստանում, հասկացել եմ, որ ամենասիրելի զբաղմունքներից մեկը կենաց ասելն է ու հիմա կցանկանամ կենաց ասել՝ թեեւ խմիչք չունենք այս պահին»,- «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասել է օսկարակիր դերասան. «Ավրորա» մրցանակի մրցույթի Ընտրական հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Նա նշեց, որ ցանկանում է խմել Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կենացը, ովքեր 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներն են. «Այն, ինչ արել եք ու անում եք, բացառիկ է, դա ճիշտ գործ է: Եթե մենք մրցանակ տայինք մեկ այլ վայրում, հավանաբար, ձեզ կտայինք: Դուք աշխարհն ավելի լավն եք դարձնում, ես հպարտ եմ ձեզանով ու այստեղ լինելու համար»:

Հայտնի դերասանի խոսքով, ցեղասպանության հիմքում ընկած է դաժանությունը, մի ամբողջ ժողովրդի նպատակադրցված ոչնչացումը: «Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Ես դա տեսել եմ Դարֆուրում մարդկանց կոտրված մարմիններում, կոտրված ընտանիքներում, կոտրված սրտերում: Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսեւորումներով ինչի է ունակ: Ես մի ուրիշ բան էլ եմ տեսել, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն ու բարություն, սիրո անհավատալի դրսեւորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները:

Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ: Մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատեւել իբրեւ տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ո՛չ Սիրիայի, ո՛չ Հարավային Սուդանի, ո՛չ Կոնգոյի ժողովրդից: Մենք նրանց անվանում ենք փախստականներ, բայց նրանք մարդիկ են ինձ ու ձեզ պես: Եթե կանգնեք նրանց դեմ դիմաց ու նայեք նրանց աչքերի խորքը, կտեսնեք նույն այն իռլանդացի հողագործին, ով սովից փախչում էր Ամերիկա, երիտաստարդ հայ կնոջը, որի անունը Ավրորա էր, ով տուն էր փնտրում: Մեր պատմության ինչ-որ փուլում մեզ ընծայվել է մարդկության պարգեւը:   Continue reading

Երեւանյան Վերնիսաժ.- ձեռագործ արվեստների թագավորությունը – Ինչ կհուշի տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը… Պարտք ունենք լինել զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին…

Երեւանյան Վերնիսաժ.- ձեռագործ արվեստների թագավորությունը – Ինչ կհուշի տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը

Ֆրանսերեն չգիտեմ: Իմացողներն ասում են, թե Վերնիսաժ-ը ֆրանսերենից բառացի թարգմանությամբ նշանակում է ավարտուն նկարի ցուցադրություն: Երեւի թե հենց այս տրամաբանությամբ, օրինակ, ռուսական շատ կայքերում հանդիպեցի, երբ Երեւան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ժամանակի սղության պարագայում Հայաստանի ամբողջ կոլորիտը տեսնել մեկ վայրում՝ Վերնիսաժում, «բայց դրա համար գնալ ոչ թե Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայք, այլ՝ Խանջյան փողոց»:

«Վերնիսաժը Երեւանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի»,- դեռ մարտին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ հանձնարարել գլխավոր ճարտարապետին, ինչպես նաեւ «Երեւաննախագծին» Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման եւ արդիականացման նախագիծ:

Ի դեպ, դրանից հետո Վերնիսաժի հարցը անընդհատ ուշադրության կենտրոնում եղավ, եւ քննարկումները բազմակողմանի եղան: Անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ բազմակողմանի քննարկումը չեղավ այնպես, ինչպես հաճախ սովոր ենք, որ լինի՝ թղթի վրա ու թե ինչպես եւ ում հետ, պարզ չէ: Այս պարագայում ամբողջական քննարկում իսկապես եղավ եւ իրապես հանրային եղավ: Ամեն անգամ հետեւել եմ խնդրո առարկայի հետ կապված շարժերին: Քննարկումներ եղել են թե՛ տարածքի վարձակալի, թե՛ Վերնիսաժի տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող անձանց, թե զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների, թե՛ հանրային հատվածի հետ: Քննարկումներին հետեւեցին, այսպես ասած, կիրառական քայլերը: Գործընթացը ներկայացնենք ըստ զարգացումների:   Continue reading

Մղձավանջ, որ դեռ փող աշխատելու միջոց է – աղանդավորական, սեռախեղությանը նպաստող, գենդերային կոչված ամենատարբեր հիվանդագին կառույցները, մարդկանց համարակալման ու չիպավորման տանող օրենքները՝ ազգադավ ծրագրեր են…

Հայ արիականները կրկին զգուշացնում են. «Տարիներ շարունակ մենք ահազանգում ենք հակազգային ու հակամարդկային այն վտանգների մասին, որ բնածին մարդուն դարձնելու է գրեթե արհեստածին մի կառավարվող սարք, որը աշխատելու է հրահանգներով… Հակառակվողը կարող է դատապարտվել ոչնչացման: Ոչ ոք չի կարող ասել, թե տեղադրվող RFID չիպը նաեւ այլ գործողությունների հնարավորություն չի ունենա տարեց տարի՝ ասենք մարդու սրտի վրա ազդելու կամ մեկ այլ…

Իսկ մինչ այդ, մարդկանց հնազանդեցնելու եւ բարոյա-հոգեբանորեն խեղվելու իրենց գործը արեցին աղանդավորական, սեռախեղությանը նպաստող, գենդերային կոչված ամենատարբեր հիվանդագին կառույցները, որոնց, ցավոք, կամա թե ակամա, օժանդակեցին նաեւ մեր իշխանությունները բոլոր նախագահների օրոք:

Եվ այն փաստը, որ շուրջ 25 տարի միջազգային հակամարդ սանձարձակները մեր հայ կոչված ծախու գրանտակերների հետ չկարողացան վերոնշյալ ամեն աղբը հաստատել հայոց մեջ, դա միայն մեր արարչական գենի շնորհիվ է, բայց չի կարելի ազգի ճակատագիրը թողնել այսպես՝ ինքնապաշտպանական բնազդի վրա, եթե ունենք պետություն եւ այն ազգային ենք կոչել…   Continue reading

Արեւմտյան խեղված, հակազգային ու անմարդկային կենսակերպ.- Ֆինլանդիայում նորածիններին պիտի չիպավորեն արդեն… Անգլիայում ստիպում են սեփական սեռը որոշել… Մեր ազգի տվյալները՝ նա՛եւ թուրքի սեղանին…

Ֆինլանդիայում նորածիններին կչիպավորեն

…Ֆիննական թերթերից մեկում հայտնված հոդվածն ապշեցրել է անգամ եվրոպացիներին: Այնտեղ մասնավորապես նշվում էր, որ 2016թ. դեկտեմբերից Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն:

Այս RFID չիպերի միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխայի մասին ամբողջական տեղեկատվությունը: Այս չիպը նույնն է, ինչ GPS սենսորը, եւ ունի փոքր մարտկոց, որն անհրաժեշտ կլինի փոխել 2 տարին մեկ անգամ պետական բուժհաստատություններում: Չիպերը տեղեկություն կհավաքեն երեխայի մասին ու ամբողջությամբ կուղարկեն երեխայի ծնողների, բժիշկների հեռախոսներին եւ թաբլեթներին, այս կերպ ծնողներն ու բժիշկներն ի վիճակի կլինեն հետեւել երեխայի առողջությանն իրական ժամանակում:

Մարդկանց մեծամասնությունն անգամ արեւմտյան երկրներում դեռեւս չի կարողանում ընդունել այս փաստը, սակայն այս չիպերի օգտագործումը մարդկանց վրա արդեն թույլատրել է ԱՄՆ-ի Սննդի եւ դեղորայքի վարչությունը:

Եվրոպական ամեն ինչի հետեւից վազող մեր իշխանությունները հանկարծ այս նորամուծությունը սովորույթի համաձայն օրենսդրական պահանջ չսարքեն…

Անգլիայում ստիպում են սեփական սեռը որոշել

Մեծ Բրիտանիայում 4 տարեկան երեխաներին առաջարկել են թղթի վրա իրենց նախընտրած սեռը նշել: Բրիտանական Բրայթոն եւ Հոուֆի քաղաքային խորհուրդը պաշտոնական թուղթ է ուղարկել հազարավոր ծնողների, ինչը դարձել է թեժ քննարկումների առարկա:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

Սկիզբը՝ թիվ 12-ում

http://www.hayary.org/wph/?p=5524Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Արեւապաշտական կազմաբանության հաջորդ ժառանգորդը դարձավ Հայ-Արիքի համադաշնությունը, հոգեւոր կենտրոնը տեղափոխեց Էկբաթան (հայկական անունը՝ Հինգմադանա)։ Արեւապաշտական կազմաբանության առաջնորդը դարձավ այս Աեսթա գաղափարախոսությունը, այն ամրագրեց Թեյշիբան-Հալդիի-Միթրայի-Մհերի-Արամազդ (Ահուրամազդա) աստվածների ժառանգական իրավունքները: Հայոց գահը անցավ Երվանդունիներին եւ տեղափոխեց Արմավիր, եւ հռչակեց Արմինա թագավորությունը: Երվանդունիների մոտ արեւապաշտությունը պահպանում է իր դիրքը: Այդ մասին է վկայում (ըստ Կ. Հովհաննիսյանի) Էրեբունու բերդում գտնվող Իարշայի տաճարի վերակառուցումը։ Երվանդունիների նախաձեռնությամբ Էրեբունիի ամրոցում վերականգնում է Արգիշտի I-ի կողմից Իարշա (Թեյշիբանիին եւ Հալդին համարժեք) աստծուն (կապ հնդկական աստծու հե՞տ) նվիրած «սուսի» տաճարը: Փաստորեն, միեւնույն արեւապաշտական տաճարը տարբեր ժամանակներում նվիրած է եղել Թեյշիբան-Հալդի-Միթրա-Ահուրամազդա աստածներին: Արեւը Հայ-Արիքի համադաշնության կրոնական համակարգում սոսկ երկնային մարմին չէ: Նա արժեւորում է իբրեւ երկրային կյանքն ապահովող եղելություն՝ «Երբ Արեւը լուսավորում է, երբ Արեւը տաքացնում է, կանգնում են աստածությունները հարյուր հազարավոր եւ երջանկություն են ներառում եւ երջանկություն են նվիրում Երկրին, որ տվել է Մազդան» (Օրհներգ Արեւին՝ «Խուրշեդ-յաշտ» I):

Արամազդ անունը Ահուրամազդա ձեւով առաջին անգամ մենք հանդիպում ենք Ավեսթա կրոնական ուսմունքի մեջ: Ավեսթան Արամազդ-Ահուրամազդա անամբ մեզ է ներկայացրել հայոց արեւապաշտական հավատամքի վերջին պահապանին: Սխալ ընկալումների հետեւանքով առ այսօր Արամազդ եւ Ահուրամազդա անունների մեկնաբանությունները բխեցում են ֆարսիական կրոնական եւ դավանաբանական մշակույթից: Արամազդի Ահուրամազդա ձեւը երբեք չի արտահայտել «տեր իմաստուն» միտքը, ինչպես փորձ է արվում մշտապես ներկայացնել՝ հենվելով ֆարսիական մեկնաբանությունների վրա: Հակառակ այդ մոտեցմանը՝ մեր մշակույթում հստակ ամրագրված է «Զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի»: Արամազդի սրբաայրերը եւ պաշտամունքային հիմնական կենտրոնը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառում: Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ նշում է չորս Արամազդների մասին՝ առանձնացնելով «կունդ-ճաղատ» Արամազդին, այլ ոչ «զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի»: Սա ունի իր մեկնաբանությունը. նախքան անդրաշխարհի տեր դառնալը, համաձայն արեւապաշտական հավատամքի, նա եղել է երկնային գահի տերը: Նաեւ՝ Խորենացին չէր կարող շեշտադրությունը դնել այն աստծո վրա, որի երկնային գահակալությունը քրիստոնեության ընդունումից հետո մերժել էր: Խորենացին առանձնացնելով «կունդ-ճաղատ» Արամազդին, մատնանշում է նրա ի սկզբանե լինելիությունը, տարիքով մեծ լինելու հանգամանքը՝ հայկական դիցարանում:   Continue reading

Հայկական խոհանոց – Գետնախնձորով աղցան… Եվրատեսիլ. ճաշակին ընկեր չկա – Բելառուսի մասնակիցը՝ մերկ եւ գայլերի հետ, մեր մասնակիցը՝ ազգային  մոտեցումներով…«Նոր ալիք 2016»-ը՝ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով… Այլ լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Գետնախնձորով աղցան

Բաղադրությունը – Գետնախնձոր – 1 կգ, համեմ – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, կիտրոն – 1 հատ:

Խյուսի համար՝  քունջութ – 1 բաժակ, սպիտակ գինի – 50 գ, զեյթունի բուսայուղ – 50 գ, աղ:

Պատրաստման եղանակը – Գետնախնձորը լվանալ, աղով տրորել, լավ մաքրել, նորից լցնել ջրի մեջ, հետո բարակ կլորաձեւ կտրատել: Համեմը եւ մաղադանոսը մանր կտրատել եւ լցնել վրան:

Խյուսը պատրաստելու համար քունջութը բովել եւ ծեծել հավանգով: Ավելացնել բուսայուղը, սպիտակ գինին, կիտրոնահյութը եւ աղով համեմել:

Եվ մատուցելուց առաջ խյուսը լցնել գետնախնձորի վրա:

Եվրատեսիլ. ճաշակին ընկեր չկա

Եվրատեսիլ երգի մրցույթի քվեարկության համակարգը 2016թ. արմատապես փոխվելու է։ Նախորդ տարիներին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքները ներկայացվում էին որպես միասնական արդյունք:

Պրոֆեսիոնալ ժյուրին եւ յուրաքանչյուր երկրի հեռուստադիտողները հնարավորություն կունենան իրենց միավորները (1-8 եւ 10-12) տալ իրարից անջատ:

Ըստ կազմակերպիչների, դա նշանակում է, որ լավագույն 10 երկրները միավորներ կստանան եւ՛ ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից, որը նոր հուզումներ կառաջացնի Եվրատեսիլի հազարավոր հեռուստադիտողների մոտ Եվրոպայում եւ այլուր:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանին գնահատում ու նկատում են բոլորը… Շախմատային անցուդարձ… Այլ մրցաշարերում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հենրիխ Մխիթարյանին նկատում են բոլորը

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն. եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Սա ռեկորդային ցուցանիշ է մեր ֆուտբոլիստի համար: Ընթացիկ խաղաշրջանում նա մասնակցել է 46 խաղի, 21 գոլի հեղինակ է դարձել եւ գոլային 29 փոխանցում կատարել:

Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ իր ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Իտալական «Յուվենտուս»-ը հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Արսենալ»-ը: Սակայն, «Բորուսիա»-ն մտադիր է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- ասել էր «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

2009թ., 20-ամյա հայ ֆուտբոլիստը, այն ժամանակ դեռեւս ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգ»-ի խաղացող, հայտարարել էր «Արսենալ»-ին երկրպագելու մասին. «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել»:

Ինչեւէ, Հենրիխ Մխիթարյանին պահելու համար «Բորուսիա»-ն մտադիր է ձեռք բերել անգլիական «Էվերթոն»-ի ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Գերմանական ակումբի ղեկավարությունը լրջորեն մտադրված է ձեռք բերել այդ 22-ամյա ֆուտբոլիստին: Մարիո Գյոտցեի վերադարձը Մյունխենի «Բավարիա»-ից ու բելգիացի հարձակվողի ներգրավումը պետք է համոզեն թիմի առաջատարներին, որ «Բորուսիա»-ն ամրանում է, որպեսզի երկարաձգեն պայմանագրերը: Այսպիսով, դորտմունդցիների ղեկավարությունը մտադիր է ոչ միայն ուժեղացնել կազմը, այլեւ պահպանել առաջատարներին՝ Հենրիխ Մխիթարյանին, Մարկո Ռոյսին ու Մատս Հումելսին:

«Ալաշկերտ»-ը դժվարությամբ հաղթեց ետնապահին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը 24-րդ փուլի խաղում սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Բանանց»-ին՝ 2:1: Այդպիսով, ալաշկերտցիներն ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում եւ այժմ չեմպիոն դառնալու համար նրանց մնում է վաստակել ընդամենը 3 միավոր մնացած 4 խաղերում:

Զուգահեռաբար կայացած «Միկա»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4:1: Արդյունքում, միկացիները կարեւոր 3 միավոր կորցրին եւ զրկվեցին բրոնզե մեդալ նվաճելու շանսից: «Շիրակ»-ը վաստակեց 42 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն նրան հետապնդող «Փյունիկ»-ը դեռեւս խաղ պետք է անցկացնի «Արարատ»-ի հետ:

Հայաստանում սպորտով զբաղվում են 41 հազար երեխաներ

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են տարբեր գերատեսչություններին պատկանող 176 մանկապատանեկան մարզադպրոցներ: Դրանք տեղակայված են հանրապետության 56 համայնքներում, այդ թվում 60-ը գործում են Երեւանում: Մարզադպրոցներում պարապում են մոտ 41 հազար երեխաներ: Պետբյուջեյով ֆինանսավորվող բոլոր մարզադրպրոցներում ուսուցումն անվճար է»,- ասել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը:

Ինչպես նշեց նույն վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի ղեկավար Գոհար Թադեւոսյանը, անցած տարվա համեմատ մարզվող երեխաների թիվն ավելացել է մոտ 1000 հոգով: Սակայն պարզվեց, որ Հայաստանում սպորտով զբաղվում են դպրոցական տարիքի երեխաների 11%-ը: Ըստ բաժնի վարիչի, դա բավականին ցածր ցուցանիշ է: «Մանկապատանեկան սպորտի զարգացման համար շատ կարեւոր է 3 հիմնական խնդիրների լուծումը: 1.՝ նորմատիվ իրավական դաշտն է, 2. նյութատեխնիկական բազայի ապահովումը, եւ երրորդ՝ որակյալ մարզիչ-մանկավարժների առկայությունը: Այդ 3 ուղղությամբ նախարարությունում տարվում են աշխատանքներ: Օրինակ, անցած տարի իրավական ակտ ընդունվեց, որի համաձայն 2018թ  հուվարից բարձրանալու է մարզիչ-մանկավարժների աշխատավարձը»,- հավելեց Գոհար Թադեւոսյանը: Իսկ թե ինչու է տոկոսային առումով քիչ երեխաներ ընդգրկված մարզադպրոցներում, բանախոսներն այդպես էլ պատասխան չի տրվում:

Մայիսի 1-ին Երեւանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Երեւանի կիսամարաթոնի թիմի եւ «Հայ մայրեր» ՀԿ հետ համատեղ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վազքուղին մեկնարկելու եւ անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10 կմ, 5 կմ եւ հատուկ երեխաների համար՝ 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։

Մրցույթը  բարեգործական է, եւ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է  մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին: Աղբյուրը հայտնում է, որ մրցույթին մաս՝ նակցելու համար կարելի է գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Մասնակցության համար արդեն իսկ գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։   Continue reading

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները հաստատեցին իրենց երդումը… Վրե՛ժ եւ հայրենատիրությու՛ն…

Ապրիլի 24-ը համայն հայության եւ առաջադեմ մարդկության համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համար՝ նաեւ արդա՛ր վրեժի ու հայրենատիրությա՛ն օր է այսօր:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանությասն առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում ավելի քան 3,5 մլն) զոհերի հիշատակին:

Երթին միացան նաեւ Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր «Հիշատակի ու հատուցման» միջոցառում էին կազմակերպել քաղաքամայր Երեւանում:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները վերստին հաստատեցին իրենց երդումը՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերամիավորմանը Հայկական Լեռնաշխարհում, ինչն էլ կապահովի հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայոց Արարչատուր Բնօրրանում…   Continue reading