Ասին՝ չէ՜ էլի՛, նե՛տ – Բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի… Երեւանը Բեյրութ կամ Հալեպ չէ – Զենքով եւ բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու… Ինչի՞ց է սկսվում մե՛ր Հայրենիքը – Պատրաստ է զոհաբերել կյանքը՝ Արցախի հարցի հայանպաստ տարբերակի համար…

Ասին՝ չէ՜ էլի՛, նե՛տ – Բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի…

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ Արցախի խնդրին՝ մասնավորապես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համապատկերում: «Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ»,- ասաց փոխարտգործնախարարը՝ միաժամանակ հավելելով. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու:  Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»:

Ինչու՞ չեն կարողանում ասել՝ ընդհանրապե՛ս զիջումներ չեն լինելու… Գուցե միակողմանի բառը շահարկե՞լն էլ է քաղաքականության մի մաս, չեմ կարող ասել: Թեեւ մի բան հստակ է՝  եթե ընդհանրապես-ը ազգն իր ներսում դաջի, ոչ մի մադրիդյան կամ կազանյան փաստաթուղթ իրենից իր հողը խլել չի կարող…

Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին տարածքներ զիջելու հանրության մտահոգության մասին: «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի՛ եղել եւ չկա՛: Չի՛ կարող զիջում լինել: Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն…»։

Ինչի՞ց է սկսվում մե՛ր Հայրենիքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին իր նստավայրում հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք հատվածներ:   Continue reading

Միայն փաստական ստուգումներից հետո – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

ՊՊԾ գնդի գրավման օրերին խմբագրական գրեցի՝ վերնագրելով «Ներքին զսպանակը գործի՛ դրեք» (http://www.hayary.org/wph/?p=5711Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…): Արձագանքները հուշեցին, որ ինձանից դժգոհ են մնացել իմ գործընկերները, քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ պարզապես մարդիկ, ովքեր զանգելով խմբագրություն, ներկայանում էին ժողովրդի անունից: Իսկ դժգոհ էին, որովհետեւ ես, որպես գլխավոր խմբագիր, երկու կողմերին՝ զինված խմբին եւ իշխանություններին ու այդ երկու կողմերին հրահրողներին կոչ էի արել գործի դնել ներքին զսպանակները: Բացի այդ՝ դեպքերի հետ կապված գնահատական չէի հնչեցրել՝ նշելով, թե դա կարող եմ անել միայն այն ժամանակ, երբ կունենամ 15 հարցերի պատասխանները («Լուսանցք», թիվ 25 (415), հուլիսի 22-28, 2016թ.): Ինձ մտերիմ քաղաքական գործիչներից մեկը, ում իբրեւ մարդ հավանում եմ, բայց սկզբունքորեն դեմ եմ նրա քաղաքական գրեթե բոլոր քայլերին, զանգահարեց ինձ եւ անկեղծ հարցրեց. «Լավ, բա ոչ մի կողմի հանդեպ անձնական համակրանք չունե՞ս»: «Լսիր,- հանգիստ ասում եմ,- դու ինձ զանգիր այն ժամանակ, երբ քաղաքական դերիցդ դուրս կգաս»: Հետաքրքիր է, ես լրագրող եմ, ի՜նչ կապ ունի իմ անձնական համակրանքը, ես փաստերով պիտի խոսեմ:

Իսկ փաստերը հակասական են, ընդ որում՝ երկու կողմից էլ: Նշանակում է՝ այդ փաստերը ստուգել է պետք: Փաստերը ստուգելու տարբեր ձեւեր կան: Եվ միայն դրանից հետո կարելի է արտահայտել սեփական ցանկությունը, համակրանքը՝ հիմքում փաստական ապացույցներ դնելով: Տարիներ առաջ հիշու՞մ եք, թե Եվրոպան եւ Ռուսաստանը ինչպես էին հանդես գալիս հայկական ատոմակայանը փակելու օգտին: Նրանց միանում էր ներքին ցանկացողների խումբը: Ես դեմ էի հայկական ատոմակայանը փակելուն, բայց միայն չէի կարող գրել՝ դեմ եմ, որովհետեւ այն մեր անվտանգության երաշխիքն է: Ու այս կամ այն գործչին, մասնագետին հղում անելն էլ քիչ էր: Լծվեցի գործի՝ տարիներ շարունակ եւ ցայսօր: Ու սկսեցի: Այ Եվրոպան, որ մեզ ստիպում է (տարիներ եղան, որ կոշտացրել էր ոճը) փակել մեր ատոմակայանը, իր տարածքի այս ու այն ատոմակայանը այսպես է աշխատում, հապա ինչու՞ չի փակում: Կամ՝ Ռուսաստանը, որ միջուկային վառելիք մատակարարելու դիմաց այս ու այն իբր անվտանգության պահանջն էր դնում, ինչպե՜ս կարող է այդ պահանջը դնել, երբ մեր ԱԷԿ-ն ու ռուսական ԱԷԿ-ները նույն կառուցվածքն ունեն եւ այլն: Այնքան էի խորացել եւ ուսումնասիրել այդ թեման, որ մեր ատոմային էներգետիկայի շատ մասնագետներ ինձ կատակով ասում էին, որ հանգիստ կարող եմ փոխել մասնագիտությունս: Դա եղավ իմ տարիների չարչարանքի լավագույն գնահատականը: Եվ այսօր հանգիստ կարող եմ ասել, այո, ես անձնապես դեմ եմ հայկական ատոմակայանը փակելուն եւ անձնական համակրանք եմ տածում իմ տեսակետին համամիտների նկատմամբ: Կարո՛ ղ եմ: Որովհետեւ իմ անձնական կարծիքիս տակ մասնագիտական փաստարկներ ունեմ բազմաթիվ (տարիներ շարունակ դրանք հրապարակվել են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ «Լուսանցք» շաբաթաթերթում):   Continue reading

Քաղաքական հանգուցալուծում՝ ներքին ու արտաքին բազմաշերտ հարցականներով.- Ո՞վ սպանեց ոստիկանին… Ալեքը ձերբակալվեց, Ալբերտը փոխվեց… Բոլորն էլ հորդորում էին ժողովրդին… Փող չունեք՝ տեղերում հավաքվեք… Տարբերակներ՝ զարմանազան ու զանազան… Ի՞նչ բալասան էր բերել Բալասանյանը… Ո՞վ էր իրական բեմադրիչը… Ո՞վ ու՞մ էր խաբել եւ ու՞մ սցենարով… Տղաների մահը պե՞տք էր ինչ-որ մեկին…

«Լուսանցք»-ը շարունակում է հնարավորինս ընդարձակ լուսաբանել ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման եւ դրա հետ կապված հետագա ծավալումները: Կփորձենք նաեւ որոշակի տեսակետ հայտնել տեղեկատվության ներկայացումից հետո, ինչպես մեր նախորդ թողարկումներում (թիվ 25 եւ 26): Մենք պատրաստ ենք տարածք տրամադրել տարբեր տեսակետների, միայն թե դրանք ատելություն չքարոզեն:

http://www.hayary.org/wph/?p=5720Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերը թողած՝ ներազգային գզվռտոցի ճահիճն ենք մտել.- Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են… Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը… Վիտալին ի՛նքը չի ուզում… Նախագահը պատրաստ է հիմնավորել… Երեքնուկով՝ ստում է-չի ստում… Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում…

http://www.hayary.org/wph/?p=5710Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

Ո՞վ սպանեց ոստիկանին

Նախորդ թողարկումում մենք ցանկություն հայտնեցինք, որ հարցը տեսնենք հանգուցալուծված եւ առանց արյունահեղության, ինչը, ցավոք, տեղի չունեցավ լիարժեք: Հարցը հանգուցալուծվեց, բայց նոր վիրավորներ եղան եւ էլի մեկ ոստիկան զոհվեց դիպուկահարի կրակոցից: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մ հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: Զինյալները հերքեցին, որ իրենք են սպանել ոստիկանին: «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել»,- ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, եւ հավելել, որ տվյալ վայրը իրենց համար տեսանելի չէ եւ «ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից, չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»:

Տարբեր վնասվածքներ ստացան նաեւ ոստիկանության տասնյակ ծառայողներ ու ցուցարարներ՝ հերթական բախումների հետեւանքով: Երբ ցուցարարների երթը հասավ Բաղրամյան պողոտա, մի դաժան ինքնասպանության փորձ եղավ այնտեղ՝ Քաջիկ Գրիգորյանը ինքնակիզման փորձի դիմեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, սակայն Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնեցին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ, եւ որոշ ժամանակ անց այրված տղամարդը մահացավ: Նրա ճանաչողները պնդում էին, որ այս ամենը կապ չունի ցույցերի հետ եւ այս մարդուն տնից դուրս են արել եւ նա իր բողոքը խառնել էր ընդհանուր բողոքի հետ: Հետո ավելի վտանգավոր հայտարարություն արեց բժշկական կենտրոնը, որ մահացածի արյան հետազոտումից պարզվել է, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է ու ովքեր փորձել են օգնել նրան, լավ կլինի, որ հետազոտվեն:…

Այս ընթացքում ՊՊԾ գնդի տարածքեց հաջողեցին փախչել պատանդ վերցրած շտապ օգնության աշխատակիցները եւ 2 զինյալներ, ովքեր պնդում են, որ իրենք ու եւս մի քանի հոգի տեղյակ չեն եղել այս հարձակման մասին եւ եկել են Երեւան՝ ցույցի մասնակցելու համար, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն:

Իսկ ոստիկանությունը նոր հայտարարություն էր տարածել, որպեսզի դադարեցնեն անօրինական հանրահավաքներն ու երթերը, այլապես կդիմեն կտրուկ միջոցների, ինչն էլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ոստիկանությունը պահանջել էր հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել Խորենացի փողոցից մեկ այլ վայր, որտեղ «խաղաղ հավաքներին աջակցելու ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»:   Continue reading

Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

Սկիզբը՝ թիվ 26-ում

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.-  (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

21-րդ դարում արդեն, Միքայել Իսպիրյանի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատմություն» բուհական դասագրքում հիշատակված անտիկ 2 եւ արդի 24 հայազգի օլիմպիական չեմպիոնների պատկերասրահը,- իրականում, ինչպես ստորեւ կներկայացնենք, վերջիններիս թիվը շատ ավելին է,- հարստացնելու եկան հետեւյալ մարզիկները:

2004թ., Աթենք

– Կարինա Բորիսի Ազնավուրյան (ծնվել է 1974թ. Բաքվում), Ռուսաստանի խոցասուսերորդուհիների թիմի կազմում երկրորդել է իր 2000թ. օլիմպիական հաղթանակը:

– Գեորգի Լեոնիդի Ասանիձե (Վրաստան, ծնվել է Սաչխերեում), ծանրամարտ, մինչեւ 85 կգ քաշակարգ: Ըստ հայագետ, վրացագետ, «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ» երկլեզու գրքի (Եր., 2013) հեղինակ Սարգիս Դարչինյանի՝ հայրը ժամանակին փոխել է սեփական հայեցի ազգանունը:

– Ալեքսանդր Դոխտուրիշվիլի (Ուզբեկստան), հունահռոմեական ոճի ըմբշամարտ, մինչեւ 74 կգ: Ծնվել է Թբիլիսիում, ուծացած-ձուլված Դոխտուրյանցների գերդաստանում (բարբառային «դոխտուր»՝ բժիշկ, հեքիմ հիմքից): Այս վաղեմի տոհմից են սերվում մասնավորապես Ռուսաստանի Կայսրության հետեւակազորի գեներալ, 1812 թ. Հայրենական պատերազմի հերոս Դմիտրի Դոխտուրովը, հեծելազորի գեներալներ Միխայիլ եւ Դմիտրի Դոխտուրովները: Ինչ վերաբերում է ազգանվան «-շվիլի» վերջավորությանը, ապա դա Վրաստանի հայերի հարկադիր կամ կամավոր վրացականացման «պաշտոնական» վերջնահանգրվանն է. տիպական օրինակներ են անձնավորում Խորհրդային Միության հայազգի հերոսներ Սուրեն Ասլամազաշվիլին (1944), Սոկրատ Գալուստաշվիլին (1944):

2008թ., Պեկին

– Արթուր Սուրենի Այվազյան (Ուկրաինա, Ղրիմ, ծնվել է 1973թ. Երեւանում), գնդակային հրաձգություն, հրացան, պառկած դրությունից՝ 50 մ:

– Բյուրակն Հախվերդյան (Հոլանդիա, ծնվել է 1985թ. Լեյդենում, Իրանից գաղթած հայերի ընտանքում), ջրագնդակ, կանանց հավաքականի կազմում:   Continue reading

Հայաստանի դպրոցականների օլիմպիական մեդալները «Կենսաբանություն»-ից… Մարզաշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով.- Հայաստանը՝ «Տանկային բիաթլոնի» 1-ին եւ 2-րդ մրցանակակիր… 33 օլիմպիական հայ մարզիկներ՝ 9 մարզաձեւերում… Շնորհակալագրեր՝ հայազգի լեռնագնացներին… Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց չեմպիոնի կոչումը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք ու բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի թիմը 3 բրոնզե մեդալի է արժանացել

Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17- 24-ը կայացած 2015-2016 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով 3 բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը,  Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը եւ «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը: ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ «Այբ» ավագ դպրոց:

Նշենք, որ օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ:  Վրաստանի ու Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի:

Հիշեցնենք, որ Հայաստանի 3 թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» եւ «Կենսաբանություն» առարկաներից,  արժանացել են 12 մեդալի՝  ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 եւ պատվոգիր՝ 1:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայաստանը՝ «Տանկային բիաթլոնի» 1-ին եւ 2-րդ մրցանակակիր

Հայ տանկիստները մասնակցեցին Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:

«Տանկային բիաթլոն»-ում Հայաստանի տանկիստներն 1-ին անհատական մրցույթում 1-ին տեղն են գրավել: Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին՝ 2-րդ տեղը:

Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» 2-րդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի եւ Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է Հայաստանի զինված ուժերի տանկային 2-րդ անձնակազմը: Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը՝ եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը՝ շարքային Գեւորգ Շմավոնյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացրել են, որ Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում եւ զբաղեցրել մրցափուլի 2-րդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը՝ 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: 3-րդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում։ Մեր զինված ուժերի տանկային 3-րդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին:                

Օլիմպիական ավանում հրդեհ է բռնկվել

Ռիո դե Ժանեյրոյի 2016թ.ամառային օլիմպիական խաղերի ավանում հրդեհ էր բռնկվել: Ինչպես հայտնել են բրազիլական լրատվամիջոցները, հրդեհվել է այն շենքի նկուղային հարկը, որտեղ բնակվում է Ավստրալիայի պատվիրակությունը: Մարզիկներն ու մարզիչներն անմիջապես դուրս են բերվել շենքից: Դեպքի վայր ժամանած հրշեջները շատ արագ հանգցրել են կրակի օջախը եւ արդեն մեկ ժամ հետո բոլորը վերադարձել են իրենց համարներ:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 26-ի (416) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

1. Հակահայ Թուրքիան՝ արդեն համաշխարհային վտանգ – Թուրքիան այլեւս վտանգավոր է՝ նորօսմանական ու նորհամաթուրանական ծրագրեր են առաջ քաշվել… Իսլամական պետությունն էլ Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում իր ծրագրերն ունի..

2. Միայն թե երկկողմ ծրագրերը Երեւանն ու Թեհրանը որոշեն – Երկկուստեք ցանկությունը կա, բայց լինում են դեպքեր, երբ ծրագրերի միայն քննարկումը տասնամյակից ավելի է տեւում… Իրանը Հայաստանով գազ կտա Վրաստանին…

3. Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերը թողած՝ ներազգային գզվռտոցի ճահիճն ենք մտել.- Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են… Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը… Վիտալին ի՛նքը չի ուզում… Նախագահը պատրաստ է հիմնավորել… Երեքնուկով՝ ստում է-չի ստում… Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում…

4. http://www.hayary.org/wph/?p=5719Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

5. Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

6. Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

7. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Երեւանը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող… Հաղթեց ադրբեջանցուն եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն… Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հակահայ Թուրքիան՝ արդեն համաշխարհային վտանգ – Թուրքիան այլեւս վտանգավոր է՝ նորօսմանական ու նորհամաթուրանական ծրագրեր են առաջ քաշվել… Իսլամական պետությունն էլ Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում իր ծրագրերն ունի..

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը զարմանալի չէր, արդեն քանիերրորդ անգամն է, տարիներ շարունակ բանակը անում է նման քայլեր՝ հայտարարում է, որ խախտվել է սահմանադրական կարգը եւ երկրին նոր իշխանություններ են պետք: Այս անգամ էլ դա կարծես այդպես էր, սակայն պարզվեց, որ համաբանակային (գեներալիտետի) որոշումը չէր դա: Եվ Անկարայում հնչած կրակոցները, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռների եւ ուղղաթիռների թռիչքները այնքան էլ հաստատուն հենարան չունեն:

Հայտարարվեց, որ Թուրքիայում մտցվում է ռազմական դրություն: Բանակը գրավել էր թուրքական TRT հեռուստաալիքը եւ դրա միջոցով հայտարարություն տարածել իշխանությունը վերցնելու մասին: Պետական հեռուստաընկերությունը հայտնում էր, որ այժմ երկիրը գտնվում է «խաղաղության խորհրդի» հսկողության տակ, որը կապահովի բնակչության անվտանգությունը։ Նաեւ հայտնում էր, որ ժողովրդավարական ու աշխարհիկ օրենքի գերակայությունը «նախագահ Էրդողանի կառավարության կողմից քայքայման է ենթարկվել»։ The Telegraph-ը, որն անընդհատ իրադարձությունների թարմացումներ էր կատարում, հայտնում է, որ զինվորականներն Անկարայում Թուրքիայի պետական հեռուստաընկերության գլխավոր շենքում են եւ պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել…

Այստեղ մի պահ կանգ առնենք: Սա կդիտարկվեր հերթական իշխանափոխության փորձ, եթե մի շարք հանգամանքներ չհանգեցնեին այլ տրամաբանության: Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես պատրաստ էր սրան եւ ավելի արագ արձագանքեց, քան գործում էին բանակայինները: Այսինքն՝ զինվորական հեղաշրջում նախաձեռնողները համոզված էին, որ ամեն բան ընթանում է իր հունով, ինչպես միշտ է եղել եւ բանակը շտապելու տեղ չունի:

Այսինքն՝ համոզվածություն կար, որ ամբողջ բանակն է ոտքի կանգնած եւ դիմադրություն չի կարող լինել նախագահ Էրդողանի կողմից: Սակայն, հեղաշրջումը ճնշելուց հետո պարզվեց, որ դրան չի մասնակցել զինվորական բարձրագույն հրամանատարությունը: Թուրքիայում նախորդ հեղաշրջումները նախաձեռնել էր բարձրագույն հրամանատարությունը, ինչն ապահովում էր զինվորականների անայլընտրանքը:

Այստեղից էլ՝ չբացառվեց, որ նախագահ Էրդողանը ինքն է նախաձեռնել այս հեղաշրջման փորձը, որպեսզի դիմի կտրուկ եւ խիստ միջոցների՝ իր իշխանությունն ամրացնելու համար:

Չնայած այդ երկրում արդեն մեծ անվստահություն կա զինվորականների հանդեպ, եւ թուրքական հասարակությունը էլ չի տանում զինվորական բռնությունը: Հեղաշրջման նախաձեռնողները չունեին նաեւ արտաքին աջակցություն, այսինքն՝ փորձը աջակցություն չունեցավ, բայց որը կարող էր լինել, եթե առաջին փուլերում այն հաջողվեր:   Continue reading

Միայն թե երկկողմ ծրագրերը Երեւանն ու Թեհրանը որոշեն – Երկկուստեք ցանկությունը կա, բայց լինում են դեպքեր, երբ ծրագրերի միայն քննարկումը տասնամյակից ավելի է տեւում… Իրանը Հայաստանով գազ կտա Վրաստանին…

Միայն թե երկկողմ ծրագրերը ՀՀ-ն ու ԻԻՀ-ն որոշեն

Էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքների եւ հանքարդյունաբերության բնագավառում հայ-իրանական համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքի, ինչպես նաեւ ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցերի քննարկման նպատակով հուլիսի 25-27-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացանք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այցի շրջանակներում Լ.Յոլյանը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Է. Ջահանգիրիի, էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի, նավթի նախարար Բ. Զանգանեի, արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մ. Նեմաթզադեի հետ: ՀՀ նախարարը գոհ է մնացել. հանդիպումներն ընթացել են շատ ջերմ եւ բարեկամական միջավայրում, արծարծվել է հայ-իրանական, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ: Բոլոր հարցերի քննարկումներն անցել են փոխըմբռնման եւ համաձայնության բարձր մթնոլորտում: Իրանական կողմն իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրերի իրականացման, գործակցության դաշտի խորացման եւ ընդլայնման կապակցությամբ:

Անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ օդային գծի, Մեղրի եւ Ագարակ համայնքների գազիֆիկացման ծրագրերին: Դիտարկվել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի աշխուժացման, այլ եղանակներով իրականացման հնարավորությունները:   Continue reading

Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերը թողած՝ ներազգային գզվռտոցի ճահիճն ենք մտել.- Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են… Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը… Վիտալին ի՛նքը չի ուզում… Նախագահը պատրաստ է հիմնավորել… Երեքնուկով՝ ստում է-չի ստում… Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում…

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում հնարավորնս հանգամանալից ներկայացրել է իրենց «Հիմնադիր խորհրդարան»-ին ենթակա, Ժիրայր Սեֆիլյանին հրամանատար ընդունած եւ իրենց էլ «Սասնա ծռեր» հռչակած զինված խմբի կողմից Էրեբունի համայնքում տեղակայված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստերը՝ ներկայացնելով երկկողմանի տեղեկատվություն ու համակողմանի մեկնաբանություն: Իհարկե, ներկայացրել ենք նաեւ մեր տեսակերը կատարվածի մասին:

http://www.hayary.org/wph/?p=5719Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

http://www.hayary.org/wph/?p=5718Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

http://www.hayary.org/wph/?p=5712Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

http://www.hayary.org/wph/?p=5711 –  Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)… 

http://www.hayary.org/wph/?p=5710Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

http://www.hayary.org/wph/?p=5709Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

Շարունակելով ներկայացնել դեպքերի զարգացումը՝ նշենք, որ մի զարմանալի պարբերականությամբ Խորենացի փողոցում երեկոյան ժամերին հավաքվում էր սարիթաղցիների մի խումբ, որը գալիս էր բացառապես ոստիկանների հետ բախվելու, քարեր ու փայտեր նետելու, հայհոյանքներ տեղալու եւ նման այլ բաների համար: Պետք է առնվազն կույր լինել չնկատելու այն իրողությունը, որ այս մարդկանց խմբերը հիմնականում «ձգում» են հարբեցողների ու թմրամոլների կարգավիճակին եւ ամեն օր նույն ժամին նույն հստակ ծրագիրն են իրականացնում եւ ապա հեռանում, երբ ոստիկանները դիմում էին պատասխան քայլերի… Ցավոք, այսպես վարկաբեկվում էր այն մարդկանց մասնակցությունը, որոնք արդարացիորեն դժգոհ երկրի սոցիալական վիճակից եւ այլ խնդիրներից, մասնակցոմ են հանրահավաքների եւ ցույցերի: Նրանցից շատերի համար գլխավորը այնքան «Սասնա ծռերին» աջակցելը չէ, որքան նախագահի հրաժարականը կամ բարեփոխումներ պահանջելը, որ գոնե այդպիսով բարձրաձայնեն ու տեղ հասցնեն իրենց բողոքն ու հուսահատ կանչը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, օրինակ, բացի աշխարհիկ իշխանավորներից մեղադրում է նաեւ երկրի հոգեւոր հայրերին՝ այս ամենից հեռու մնալու եւ միակողմանի հանդես գալու համար: Առավելապես մեղադրում է ճանապարհ չհարթել համար, որը թույլ կտար սնունդ հասցնել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր»-ին:   Continue reading

Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ

Նա, ում կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը նամակով հանձնարարել էր սկսել նախատեսված ծրագրի իրագործումը, թաքնված է: Հարցազրույցներ է տալիս ընդհատակից: «Դուք Հայաստանո՞ւմ եք»,- հարցնում են այն զլմ-ները, ում հետ կապվել է Գարեգին Չուքասզյանը: Հնչում է միայն «ընդհատակում եմ» տեղեկատվությունը, հավելումով` «հարկադրաբար»:

Ուշագրավ մի փաստ. երբ մամուլը հարցրել է՝ արդյո՞ք «Նոր Հայաստան»-ը քննարկել է տարբեր զարգացումներ, այդ թվում անսպասելի կամ անակնկալ իրավիճակներ, չէ՞ որ ոստիկանության կողմից գրոհի նախադրյալներ են արդեն ստեղծվում, «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «Նոր Հայաստան»-ի ու էլի այլ անուններով հռչակված միեւնույն կազմակերպությունների ղեկավար կազմերի անդամ Գարեգին Չուքասզյանը պատասխանել է, որ անցած օրերը բավարար էին, որպեսզի միմյանցից տարբերվեին «Սասնա ծռեր» եւ «Նոր Հայաստան» կազմակերպությունները եւ մեկի գործողությունների ծրագրավորումը չվերագրվեր մյուսին: «Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի եւ Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու եւ ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռեր» ջոկատի ապստամբ տղաների… Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօրվա կառավարիչներին, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ «Մարտի 1-ով» չի ավարտվելու, եւ պայքարը չի դադարելու»: Ըստ նրա, իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, եւ իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը «նման է լինելու ֆրանսիական դիմադրության շարժման ազատագրական պայքարին»…

Իսկ թե որն է լինելու հնարավոր փոխզիջման սահմանը, ընդհատակում հայտնված գործիչը նշել է, որ «բանակցությունները վարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբները, պայմաններն էլ արդեն ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:   Continue reading

Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

Հուլիս 26-ին «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ միանում է Երեւանում ծավալվող բողոքի շարժմանը, եւ մեծ կազմով միանալու է ցուցարարներին. «Մենք ողջունում ենք քաղաքակիրթ, խաղաղ ու չափազանց բարձր մակարդակով կազմակերպված երթն ու հանրահավաքը: Դա ժողովրդի զանգվածային կամաարտահայտում է, որից «Ալյանս»-ն անմասն մնալ չի կարող»,- ասվում է հայտարարության մեջ, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ կուսակցության մամուլի քարտուղար Վարդան Քոչարյանի, իրենց ղեկավարն «իր քաղաքական կարիերան, որոշումները կառուցել է եւ շարունակում է կառուցել զուտ իր անձնական եւ քաղաքական մոտեցումներից ելնելով, այլ ոչ թե ինչ-որ այլ՝ այդ թվում եւ ազգակցական, կամ ինչ-որ այլ կապերի միջոցով» եւ, փաստորեն, կապ չունի որ նա ԱԱԾ տնօրեն Կուտոյանի մորաքրոջ տղան է:

Իսկ այն հարցին, թե հարկ եղած դեպքում նաեւ զե՞նք կվերցնի ու կպայքարի Տիգրան Ուրիխանյանը, մամլո քարտուղարը նշել էր, որ իրենք քաղաքակիրթ եւ խաղաղ՝ բարձր մակարդակով կազմակերպված պայքարի ձեւի կողմնակից են:

Մինչեւ որոշ քաղաքական ուժեր փորձում են հայտնվել այս կամ այն ճակատում, բոլորին անհայտ Արթուր Սարգսյանը իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ սննդով բեռնած, չգիտես ինչպես ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել է ազատ տարածքի մուտքի մոտ: Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա, նա ոչ մի վնասվածք չի ստացել եւ սնունդը տեղ է հասցրել…

Ինչպե՞ս նա կարողացավ ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչու՞ ոչ մի փամփուշտ չհասավ ինքնազոհողության պատրաստ Արթուրին, շատ կասկածներ են առաջ բերում: Երեւի հենց դա էր պատճառը, կասկածը, որ սնունդը քնաբերով լցոնված կլինի, այդ մի մեքենա սնունդը մնաց ազտտ գոտու տարածքում առանց ձեռք տալու, որը հետո ոստիկանները հանեցին ու տարան որպես թափոն: Իսկ Արթուր Սարգսյանը մնաց զինյալների տարածքում:   Continue reading

Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Բոլոր ժամանակների օլիմպիական խաղերին (ներառյալ 2000թ.) հայոց մասնակցության հիմնական, թեեւ կատարելությունից հեռու, փաստերը լուսաբանված են ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանի «Հայաստանը եւ հայերը օլիմպիական շարժման ոլորտում» (Եր, 2000թ.), «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատմություն» (Եր., 2002թ.) արժեքավոր աշխատություններում:

Բաղդատական տեղեկատվության հավելմամբ հիշեցնենք, որ անտիկ (թվակարգված) օլիմպիական խաղերը կամ մարզական օլիմպիադաները տեղի են ունեցել Հին Հունաստանի Էլիս երկրամասի (Պելոպոնես թերակղզու հյուսիսարեւմուտք) Ալփեյոս գետի աջ ափին, Օլիմպիա քաղաքում, «սրբազան ամսում»՝ ամառային արեւադարձից (հունիսի 22) հետո առաջին լիալուսնի ժամանակ, ամեն 1417 օրը մեկ (4-ամյա բոլորաշրջանով)՝ ի փառս Զեւս աստվածահոր. պաշտոնապես սկզբնավորվել են մ.թ.ա. 776թ., այսինքն՝ Էրեբունի-Երեւանի հիմնադրումից 6 տարի հետո, Արգիշտիխինիլի քաղաքի հիմնադրման տարում եւ, որպես «հեթանոսական ծես», արգելվել-դադարեցվել քրիստոնեության պետական ընդունումից հետո՝ Հին Հռոմի կայսր Թեոդոս I-ի մ.թ. 394թ. հրովարտակով՝ այսու գոյատեւելով ամբողջ 1170 տարի:

Դեռեւս 18-րդ դարում, ժողովուրդների եւ անհատ մարզիկների օլիմպիական մրցությունների վերականգնումն է նախակարապետել ռուս մեծանուն գիտնական եւ հանրագործիչ Միխայիլ Լոմոնոսովը (1711-1765):

Արդի տեսքով միջազգային մարզական օլիմպիադաները վերածնվել են ֆրանսիացի լուսավորիչ, բարոն Պիեռ Դը Կուբերտենի (1863-1937) անդուլ ջանքերի շնորհիվ, տեղի են ունենում 1896թ-ից, նույն 4-ամյա պարբերությամբ, տարբեր երկրներում:

1924թ. ի վեր, այդ օլիմպիադաներից կամ, որք նույնն են, ամառային օլիմպիական խաղերից զատ, անցկացվում են ձմեռային օլիմպիական խաղեր, թեպետ որոշ ձմեռային մարզաձեւեր ընդգրկված են եղել եւ նախորդ օլիմպիադաների ծրագրում (1908թ-ից՝ ձեւավոր չմշկասահք կամ գեղասահք, 1920թ.՝ սառույցի տափօղակով հոկեյ):

1906թ., արդի I հաջողաշատ օլիմպիադայի 10-ամյակի առթիվ, առաջին եւ վերջին անգամ անցկացվեցին արտահերթ օլիմպիական խաղեր (նույն Աթենքում), որոնք օլիմպիադաների պաշտոնացանկից դուրս են մնացել:

1916, 1940, 1944 թթ. համապատասխանաբար 6-րդ, 12-րդ, 13-րդ օլիմպիադաները չեն կայացել՝ Առաջին (1914-1918) եւ Երկրորդ (1939-1945) համաշխարհային պատերազմների պատճառով:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Երեւանը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող… Հաղթեց ադրբեջանցուն եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն… Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզական աշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով

Երեւանը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հետեւել է ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2016թ. եզրափակիչ փուլի մրցումներին:

«Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթն անցկացվել է 3 փուլով, 4 տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձեւերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք՝ մարզերից, Երեւանից եւ Արցախից: Եզրափակիչ փուլին մասնակցել է նաեւ հաշմանդամ ունեցող 22 ընտանիք: Ընդհանուր թիմային հաշվարկով երեւանյան ընտանիքները հավաքել են 2006 միավոր եւ գրավել 1-ին տեղը՝ 4-րդ տարին անընդմեջ արժանանալով ՀՀ նախագահի գավաթին, որը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը հանձնել է Երեւանի քաղաքապետին: Շնորհավորելով երեւանյան պատվիրակության անդամներին փայլուն հաղթանակի ու մրցույթում մայրաքաղաքը լավագույնս ներկայացնելու համար՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին ու անելու է հնարավորը բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու ուղղությամբ:

Հաշմանդամություն ունեցող ընտանիքները մրցեցին 6 մրցաձեւում

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում էին նաեւ հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնց թիվն այս տարի 22-ն էր՝ Երեւանից, Արցախից եւ ՀՀ 10 մարզերից: Հաշմանդամություն ունեցող ընտանիքները, մրցույթին մասնակցեցին մեկ տարիքային խմբով, որտեղ ընտանիքի երեխայի տարիքը պետք է լիներ 6-13 տարեկան: Նրանք մրցեցին 6 մրցաձեւերում՝ խաղային  փոխանցումավազք, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակով, խաղային փոխանցումավազք՝ 80մ (20մ+20մ+40մ), օղակներով նետումներ նշանակետին եւ հավաքիր «Հաղթանակ» բառը:

Հաշմանդամություն ունեցող ընտանիքների պայքարում հաղթող ճանաչվեց Լոռու մարզը ներկայացնող Նազարյանների ընտանիքը, ովքեր նշեցին, որ իրենք անչափ ուրախ են այսպիսի մրցույթի մասնակից լինելու եւ հաղթողների շարքում տեղ զբաղեցնելու համար: Նազարյանները փաստեցին, որ առաջին անգամ չէ, որ մասնակցում են այս մրցույթին եւ պատրաստվում են հետագայում եւս մասնակցել ու հաղթել: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցած հաշմանդամություն ունեցող ընտանքներից ամենակրտսեր մասնակիցը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից արժանացավ 100 հազար դրամ պարգեւավճարի:

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք».- հաղթեց Արաբկիրի թիմը

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական  փառատոնի շախմատի մրցաշարում հաղթել է Արաբկիր վարչական շրջանի թիմը: 2-րդը էրեբունցիներն են, իսկ  3-րդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը ներկայացնող թիմը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 25-ի (415) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

1. Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

2. Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

3. Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

4. Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

5. Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

6. Հայաստան-Արցախ. միասին դեպի միացյալ հայրենիք.-  Նույն եռանդով՝ ի շահ հայոց երկրի զորացման… Համայնքները՝ ձեռք ձեռքի, թշնամու սիրտը՝ տրաքի… Խաղ տամ՝ գիտելիք ուզեմ… Բժիշկ բերեմ՝ առողջություն տամ…  Փաթեթ տամ, տուրիստ բերեմ…

7. Թուրքիայի նախագահ Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք կլինի – «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն ասում է՝ ի՞նչ գնով էլ լինի պիտի կեղծվեն ընտրությունները…

8. Մարզական աշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով.- Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը… Արթուր Աբրահամն արդարացրեց սպասելիքները, իսկ Վիկ Դարչինյանը՝ ոչ… «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու թոփ մոդելը կերկրպագի նաեւ Հենրիխ Մխիթարյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

Այս առիթով մի անգամ ասել եմ, կրկնեմ նաեւ «Լուսանցք»-ի համար. «Ես երբեք որեւէ մեկի քաղաքական քայլերի կամ գաղափարների մեկնաբանը չեմ աշխատել, դա իմ գործը չէ, յուրաքանչյուրն իր քայլերի պատասխանատուն ինքն է: Ես իմ նպատակներն ու գործելաոճը ունեմ»: Այս նախաբանով սկսեց մեզ հետ հանդիպումը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ միանգամից կանխելով «Լուսանցք»-ի որոշ հարցերի հնչեցումը՝ ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված գործողության եւ հետագա ծավալումների հետ կապված:

«Յուրաքանչյուրն իր սկզբունքներն ունի արտաքին ու ներքին ասպարեզում գործելու համար: Նոր բան չեմ կարող ասել, պիտի վերաձեւակերպեմ այն՝ ինչ արդեն ասել եմ այս օրերի համար:

Ուղղակի նշեմ իմ սկզբունքները նաեւ այս առիթով: Պատանի-երիտասարդ տարիներիս, երբ լսեցի ԱՍԱԼԱ-ի մասին ու հետաքրքրվեցի Հայաստանի  ազատագրության հայ գաղտնի բանակով (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ով), ինձ համար բացի վրիժառուական արդար պայքարի ճշմարիտ լինելուց՝ նաեւ ամենակարեւորը  հայտնաբերեցի, այն էր՝ հայ նվիրյալ, ինքնազոհողության պատրաստ մարտիկի համար առաջին սկզբունքը՝ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ չգործելն է:

ԱՍԱԼԱ-ն հրաշալի օրինակ է սերունդների համար: Այս վրիժառուական կառույցը զոհեր տվեց, բազմաթիվ նվիրյալներ նահատակվեցին, վիրավորվեցին, կորցրեցին իրենց առողջությունը, տարբեր երկրների բանտերում տարիներ կորցրեցին՝ միայն թուրքերին վնասելով կամ սպանելով: Հստակ ցուցանելով հայի թշնամուն եւ մեր պահանջատիրության ուղղությունը… Նույնիսկ գործողություններն այնպես էին իրականացնում, որ այլազգիներին չվնասեն, տվյալ երկրին վնաս չտան: Ինձ համար սա հստակ սկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համար: Այսօր էլ առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց նույնը չի կարող կիրառվել Հայաստանի եւ հայի դեմ: Այստեղ կա քաղաքական, հանրային, քաղաքացիական, որոշ դեպքերում անգամ «տղայական» պայքար, սակայն ո՛չ զինյալ…   Continue reading