Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում…Հայաստանի մայրաքաղաքի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն. դրամով… 2011թ. նոյեմբերի 15-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ – մոտենում է 2017-ը…

Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում

Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով շարունակում է համատարած երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու գործընթացը:

Եվ, ի դեպ, այս անգամ վաճառքի են հանվել պետությանը պատկանող Ազնեֆտքիմյամաշ (ASC) ընկերության 12 նավ թային գործարաններ:

Նավթային ընկերությանը պատկանող գործարանների մասնավորեցումը կկատարվի աճուրդի ժամանակ, որը տեղի է կունենա բաց կարգով:

Սա նշանակում է, որ կարող են մասնակցել անհատներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, տեղական եւ արտասահմանյան ներդրողներ:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանում 2016թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին արդեն իրականացվել է պետական գույքի մասնավորեցման 3 աճուրդ:

Առաջին աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել 50, երկրորդի ժամանակ՝ 84, իսկ երրորդի ժամանակ՝ 77 պետական օբյեկտներ:

Ընդդիմադիրները քննադատում են նրա քայլը՝ դա համարելով երկիրը կործանման տանող հաստատուն ուղի:

Երեւանի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն դրամով

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրին առնչվող հարցերի հետ կապված խորհրդակցություն անցկացրեց:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու Բեթղեհեմ Եփրաթա, ոչ թե Բեթղեհեմ Յուդայի (3-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները… Հետեւաբար, դա չէր կարող լինել Բեթղեհեմ Յուդայի, այլ Բեթղեհեմ Եփրաթա, որ համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին, Արեւմտյան Եփրատի աջ եւ ձախ ափերին…

Սկիզբը՝ թիվ 37-38-ում

…(Հայ–Հայաստան, նույն Հ.Ա.Բ.-ում «հայել» բացատրվում է՝ ներքեւից վերեւ նայել, «նայել» վերեւից ներքեւ (նայել), «տեսանել» հավասար ուղղությամբ նայել: Աստ՝ աստղ; Ան՝ երկինք: Հետեւաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետեւող, նայող (ազգ): Հայաստան՝ նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:)…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

http://www.hayary.org/wph/?p=5903Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…

http://www.hayary.org/wph/?p=5889Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

«Է. Ջիլբերտը պատմության խոտոր քառուղիներով անցնելով, վերծանելով հնագույն բոլոր քաղաքակրթությունների (այդ թվում նաեւ՝ Եգիպտոսի) ավանդապատումները, «հասել է» Հայաստան, կանգ առել եւ եկել է այն եզրահանգման, որ մարդկության քաղաքակրթության բնօրրանը (բառացի մեջբերում)–«Արարատյան լեռնաշխարհն է»: Այս հետազոտողի տրամաբանության գլխավոր հիմքը՝ Օրիոն աստեղատունն է. «…մարդկության քաղաքակրթության կորուսյալ գլխավոր արտակարգ փաստը»:

Է. Ջիլբերտը մանրակրկիտ ուսումնասիրությունում եզրահանգում է, որ երեք մարգարե-աստղագետները (որոնք Ջիլբերտի համոզմամբ՝ Հայաստանից են) իրենց աստղագիտական գիտելիքների շնորհիվ Սիրիուս «գերաստղի» ծագման օրն են համարել նոր դարաշրջանի գալուստը, եւ որ Սիրիուս աստղը Մեսիայի ծննդյան ցուցիչ աստղն է եղել:

Ուշագրավ է Ջիլբերտի հետեւյալ փաստարկը, որ «մար» պարսկերեն նշանակում է՝ «շների տեր», եւ այդ անվանումը վերաբերում է Օրիոն համաստեղությանը, քանի որ «որսորդ» Օրիոնի հավատարիմ «շներ» աստեղատներն են՝ Մեծ Շուն եւ Փոքր Շուն համաստեղությունները: Ինչպիսի դիպուկ դիտարկում, չէ՞ որ անգլիացի հետազոտողը չէր տիրապետում հայկական դիցաբանության սկզբնաղբյուրներին: Իսկ Գեորգի Գյուրջիեւը՝ 20-րդ դարի մեծ մարգարեն, հաճախ զրույցներում, խորհրդավորելով խոսքը, երկիմաստ ժպտալով սիրում էր կրկնել.«Աշխարհի գաղտնիքների բանալին «շան» մեջ է»:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (13-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 4… Այսպես՝ ունենում ենք 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-38-ում

Հայոց արքայից արքա Տիգրան Ա Մեծ Հայկազունին մ.թ.ա. 520-ական թթ. հաղթական ռազմարշավով անցել է Սիրիայից, Պաղեստինից, Լիբիայից մինչեւ Ջիբրալթար («Հերկուլեսյան սյուներ»)՝ մտնելով Բալկաններ, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա (ըստ նույն Սուրեն Մ. Այվազյանի՝ Պաղեստինից մինչեւ 300 հազար հուդայական հրեաների վերաբնակեցնելով Վասպուրական նահանգում, Վանա լճի պարակայքում, Իսպանիայից մինչեւ 50 հազար իբերների էլ՝ Վրաստանի Գուր/իա/ մարզի տարածքում) եւ հընթացս ամենուր տեղաբաշխելով կայազորներ՝ իր ենթահրամանատար իշխանների, որպես տեղական թագավորների, գլխավորությամբ: Վերջիններիցս մեկի գահանիստը Հունաստանի Բեոտիա կենտրոնն էր: Մյուս թագավորը կենում էր Մակեդոնիայում, եւ յուր շառավիղն էլ դարձավ Ալեքսանդր (Իսկանդար) Մակեդոնացու հայր Փիլիպոս (Ֆիլիպ) 2-րդը  (մ.թ.ա.-ն չենք բազմանշի. 382, Պելլա-336, Պելլա). շարադրյալի լույսով որոշակի հավաստում է ստանում անտիկ օլիմպիադաների եռաչեմպիոն (ընդ որում՝ հայտնի պատմախորքերից հայկական ծագում ունեցող մրցաձեւերի գծով. ձիարշավ /356/, քառաձի կառարշավ /352/, երկձի կառարշավ /348/), Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի նաեւ բուն անձնական հայածագման թեզը: Ըստ այսմ էլ ունենում ենք նույնիսկ 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ՝ Տրդատ Մեծ Արշակունու /մ. թ. 281/ եւ Վարազդատ Արշակունու/ մ.թ. 385 կամ 393/ հետ: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու Իսկանդար հայանունն ինքնին Ս. Մ. Այվազյանը մեկնում է իբրեւ «Իսկական անդրանիկ արիացի» արտահայտության վանկահապավում:

Այս առնչությամբ էլ խորհրդաբանորեն շաղկապվում են ներքուստ փոխհեռավոր թվացող 5 /արաբերեն «խամսա»/ արտերեւույթներ:

1) «Իսկանդարնամե» պոեմ-դյուցազներգությունը պարսկագիր  մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջեւիի /Գանձակեցի, մոտ 1141-մոտ 1209. հայտնի է «Բրոնզի դարի Գանձակ-ղարաբաղյան հնագիտական մշակույթ» հասկացությունը. բուն Գանձակ քաղաքը ճարտարակերտել են արցախահայերը 5-րդ դարում՝ անվան հիմքում դնելով «գանձ» շքաբառը. իր՝ Նիզամու մայրը /Ռաիսան/ քրդազգի վարկածված Շադդադյանների բարձրատոհմից էր, որի առնվազն Անիի ճյուղի /1072-1199/ հիմնադիր Մանուչեհիր իբն Շավուր Բ-ն եւս մոր կողմից հայ էր՝ Աշոտ Դ թագավորի թոռը/, իր տեսակի մեջ անմրցելի գլուխգործոց (մոտ 1203, ինչը եւ բնօրրանակից  հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու ծննդյան մոտավոր տարեթիվն է ), որի գերհերոս, ավելի քան զորավոր եւ ավելի քան զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կերպարում հեղինակն  ամեհի ազդուժով անհատականացրել է արդարադատ տիրակալի բարոյական իդեալը.  ի փառս հեղինակի եւ ամենայն հայոց՝ շատոնց ունենք Նիզամի անձնանունն ու Նիզամյան ազգանունը,   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ… Արթուր Պետրոսյանի եւ Բեռնար Շալանդի ջերմ հանդիպումը… Հենրիխ Մխիթարյանը 105-րդ երկրի պատվիրակն է Անգլիայում… Սամբիստները 5 մեդալ՝ աշխարհի առաջնությունից… «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը Հայաստանում… Այլ մարզական լուրեր…

Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին:

1-ին խաղակեսի մեկնարկային րոպեներից թիմերը փոխնիփոխ վտանգավոր պահեր էին ստեղծում, բայց Չեռնոգորիայի հավաքականի գրոհները հետզհետե դառնում էին ավելի վտանգավոր: Հանդիպման 36-րդ րոպեին հյուրերը խփեցին առաջին գնդակը, իսկ ընդամենը 2 րոպե անց կրկնապատկեցին այն: Թվում էր, թե կարող է կրկնվել Ռումինիայի ազգային հավաքականի հետ խայտառակ հանդիպումը, երբ մեր թիմը սեփական հարկի տակ պարտվեց 0:5 հաշվով: Բայց Արթուր Պետրոսյանը հանդերձարանում կարողացել էր ուշքի բերել տղաներին եւ մերոնք նախ հաշվի տարբերությունը կրճատեցին 50-րդ րոպեին՝ Արտակ Գրիգորյանը դարձավ գոլի հեղինակ, ապա 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Վարազդատ Հարոյանը՝ 2:2: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը:

Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր 2018թ. ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը արդարացիորեն 3 միավոր վաստակելով եւ հուսանք, որ հայկական ֆուտբոլի ձախողումների վերջը դրվեց:

Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ, Հայկական Առաջին Ճակատ ֆան շարժումը,  չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությանը, ավանդույթի համաձայն խաղից առաջ  քայլերթ կազմակերպեց դեպի Հանրապետական մարզադաշտ: Մարզասերներն այս անգամ չհուսախաբվեցին եւ վայելեցին մեր հավաքականի հաղթանակը:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10)52-38-75, (091)49-64-51, կամ գրել՝ redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org կայքի համակարգող

Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ  www.hayary.orgի «Մամուլ» բաժնում…

«ՀայԱրիներ» պարբերականը հրատարակվում է 2002թ. փետրվարի 2-ից: Հայ Արիական Միա­բանության պաշտոնաթերթն է: Հրատարակվել է որպես ամսաթերթ, որոշ ժամանակ անց՝ որ­պես երկշաբաթաթերթ, հետո՝ կրկին ամսաթերթ:

2002-2009թթ. ընթացքում, շուրջ վեցուկես­ամյա ընթացքում հրատարակվել է «Հայ-Արիներ»-ի շուրջ 100 թողարկում: Հայ ազգայ­նա­կան քաղաքական, գաղափարախոսական, հավատամքային թերթ է (տպագրվում է հիմնա­կա­նում՝ 24 կամ 48 էջով (վերջին ժամանակներս նաեւ՝ 56, 62, 64, 72 էջով), A-4 ձեւաչափով)), որ ներառում է ինչպես գաղափարաբանական (հիմնականում՝ հայ-արիական, ցեղակրոն բնույթի), այնպես էլ՝ պատմական-հայագիտական, ռազմա-քաղաքական, հոգեւոր-մշակութային, ազգագրական, տո­մարագիտական, տիեզերագիտական-աստվածաբանական, լեզվապահպանական եւ այլ հո­դ­վածներ…   Continue reading

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…

Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Տեսակի Արարման տոնը նշեցին նոյեմբերի 18-ի լուսաբացին: Տոնը նշվեց գեր(սուպեր)լուսնի երկնակամարում հայտնվելու 3-րդ օրը: Տոնի մասնակիցները փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ ինչպես Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկության Օրրանը դարձնելու, այնպես էլ՝ այդ Օրրանը Արեւի ու Լուսնի բնատուր շնորհներով պատելուպաշտպանելու եւ անփոխարինելի Կենաց Տուն դարձնելու համար

Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները ականատես եղան վերջին 70 տարվա ամենամեծ ու պայծառ լուսինի հատնվելուն: Դա արտասովոր երեւույթ է, երբ գեր(սուպեր)լուսինը ամենապայծառն է լինում վերջին 70 տարվա ընթացքում: 1948թ. հետո Լու-սինը Երկիր մոլորակից ամենակարճ հեռավորության վրա է հայտնվում  եւ մոլորակի գիշերային լուսատուի ազդեցությունն ամենահզորն է այդ պահին… Հաջորդ անգամ նման պայծառությամբ Լուսնինը կհայտնվի միայն 2034թ.:

Նախքան բուն ծիսական արարողությանն անցնելը, հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը Արարչակարգին նվիրված ծես կատարեցին, Տիեզերքն Արարողից խնդրելով մոլորակի ցերեկային ու գիշերային լուսատուների լույսն ու դրական ազդակներն ուղղել Հայկական Լեռնաշխարհի վրա՝ որպեսզի Հող Հայրենին էլ իր հայականչն անի, ինչպես հայն է հայրենատիրության կանչն արել արդեն…   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 38-ի (428) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Դոնալդ Թրամփի հաղթանակը եւ աշխարհակարգի ապագան – «աշխարհն ազգայնանում է»,- ասել է  դեռ Գարեգին Նժդեհը… Համաշխարհային վերադասավորում ազգայնակա՞ն, թե՞ ազգայնամոլական գաղափարներո՞վ…

2. Անսպասելի հաղթանա՞կ, թե՞ համաշխարհային փոփոխությունների սկիզբ – Հայաստանի համար կարեւոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի հետ լինեն համագործակցող կողմ, բայց երբեք տուրք չտան բացարձակ վստահությանը…

 Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող  յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ  http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

3. Մշտական կռիվ՝ իշխանություն-ընդդիմություն.- «քաղաքական աթոռ»՝ նույնարժեք սեղանի շուրջ… Նոր նախընտրական ծագմամբ կուսակցությունները եւս հին են՝ հնացած դեմքերի պատճառով…

– http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

4. Սկսվել են ձերբակալություններ… ՀՀԿ-ի 2000-անոց համագումարը… Պաշտոնամետ կռիվներ եւ իշխանության պայքար՝ հենց իշխանության ներսում…

5. Միայն թե զարմանազան աշխատողներ չհայտնվեն – Հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո՛, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է… Նման գումարն ինձ համար էլ բեռ է, բայց…

6. Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…

8. Երկու հասարակարգերի վկայագրում – Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը…

9. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի բազմաճյուղ խաչմերուկներում – Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը… Կամային հաղթանակ.- Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան… Հայ ֆուտբոլիստը՝ տարվա լավագույնների թվում է…  2016թ. Սամբոյի աշխարհի առաջնություն… Այլ մարզականլուրեր…

11. Հայկական խոհանոցն առանձնահատուկ է միասնակա՛ն – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է, տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Դոնալդ Թրամփի հաղթանակը եւ աշխարհակարգի ապագան – «աշխարհն ազգայնանում է»,- ասել է  դեռ Գարեգին Նժդեհը… Համաշխարհային վերադասավորում ազգայնակա՞ն, թե՞ ազգայնամոլական գաղափարներո՞վ…

Դոնալդ Թրամփի՝ շատերի համար անսպասելի հաղթանակը թերեւս սպասելի էր մեզ համար, ինչի մասին կասենք ստորեւ: Այդ նպատակով կատարենք մի փոքր պտույտ «Լուսանցք»-ի վերջին թողարկումների մեջ: Մեր պարբերականը մշտապես անդրադառնում է աշխարհա-քաղաքական բեւեռների այս կամ այն ծավալումներին, ինչը վերջին ժամանակներս առավել հայանպաստ բնույթ է ատացել թերեւս, երբ համեմատության մեջ ենք դիտարկում մեր առաջնային հիմնախնդիրները՝ նախկին համաշխարհային ծավալումների ու աշխարհի վերաձեւման ծրագրերի հոլովույթում:

Մեր վերջին թողարկումներում իզուր չէ, որ կարեւորել էինք ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ հոգեւոր-կրոնական ոլորտների նոր անցումային քայլերը: Այս տեսակետից էլ թերթի էջերում տեղ հատկացրեցինք համաքրիստոնեական այն քայլերի լուսաբանմանը, որոնք դիտարկեցինք նաեւ հայկական ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից…

Հետաքրքիր է նաեւ այս օրերին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի այցը Հայաստան, ինչը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ոճրագործների հարցի պարզաբանմանը եւս: Իսկ սա լուրջ ուղի կհարթի Հայոց պահանջատիրության եւ հայրենատիրության համապատկերում:

Մենք արդեն նշել ենք նախորդ թողարկումներում, որ «Մեր պատմության մի հատվածում կրկին «Մալթայական օրդեն»-ն էր առաջնագծում, որ անմիջական առնչություններ ուներ նաեւ Հայոց ցեղասպանությունից հետո թուրք ոճրագործների դատավարության եւ անգլիացիների կողմից նրանց մի մասին Մալթա տեղափոխելու՝ մասոնական երդմանը հավատարիմ՝ պատսպարելու առումով…

«Մալթայական օրդեն»-ի ներկայությունը կար նաեւ Խորհրդային Միության քանդման ժամանակ, ինչը նպաստեց, որ ցայսօր այդ օթյակի-միաբանության անդամներ են Ռուսաստանի նախկին եւ ներկա բազմաթիվ բարձրաստիճան իշխանավորներ ու գործարարներ… Չի բացառվում, որ «Մալթայական օրդեն»-ը ներկա կլինի նաեւ Ռուսաստանի Դաշնության կազմաքանդմանը…   Continue reading

Անսպասելի հաղթանա՞կ, թե՞ համաշխարհային փոփոխությունների սկիզբ – Հայաստանի համար կարեւոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի հետ լինեն համագործակցող կողմ, բայց երբեք տուրք չտան բացարձակ վստահությանը…

Վստահաբար կարելի է ասել, որ մի շարք նախադրյալների կողքին կարելի է դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում արդեն հոգնել են իրենց վերնախավից-էլիտայից եւ այս երկրի հանրությունն ուզում է լուրջ փոփոխություններ տեսենել:

Երեւի թե Հայաստանի բնակչությունն էլ պիտի գնա այսօրինակ մի ճանապարհով (հայկական յուրահատկություններով հանդերձ) եւ մեր հանրային պետությունը վերածի ազգային պետության…

Միացյալ Նահանգների նոր՝ 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, որոշակի սկանդալային հայտարարություններով հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգում: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Այսինքն՝ ընտրիչների բոլոր ձայները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չէ ստանալ ընտրողների առավել քանակի ձայներ, քան հակառակորդինն է, գլխավորն ընտրիչների ձայների մեծամասնությունն ստանալն է:  Քվեարկության ընթացքում հաղթողն ստացավ ընտրական կոլեգիայի 538 անդամներից 276-ի ձայնը, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը 270 է կազմում:

Ընտրական կոլեգիայի անդամների ձայների պաշտոնական հաշվարկը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017թ. հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի այդ արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 20-ին:

ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո (իհարկե նաեւ ընթացքում) կարեւորվում է, թե ո՞վ է նրա կինը: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը արմատներով Սլովենիայից է: Հայտնի մոդել է եւ իր կարիերան սկսել է 16 տարեկանում: Սկզբնական շրջանում միայն լուսանկարվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում, սակայն ամուսնությունից հետո հրաժարվել է մերկ նկարահանումներից:

Ընտրություններից անմիջապես հետո Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը: Շնորհավորել է նաեւ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի թեկնածու Ջոն Բոլթոնը: Ամերիկյան հայտնի Politico պարբերականը շտապ հրապարակել է իր խմբագրականը՝ ներկայացնելով Դոնալդ Թրամփի աշխատակազմի հավանական թեկնածուներին: Ամենակարեւոր պաշտոններից մեկի՝ պետքարտուղարի թեկնածուները, ըստ Politico-ի, 3-ն են՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, ով հայտնի է «ամերիկյան բացառիկության» տեսությանը իր նվիրվածությամբ, Սենատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Քորկերը (Թեննեսի), եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, վերոնշյալ Ջոն Բոլթոնը, ով առաջինն է շնորհավորել նորընտիր նախագահին:

ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը եւ նույնպես շնորհավորել: Դոնալդ Թրամփին իր շնորհավորանքներն է հղել նաեւ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման՝ նրան հրավիրելով Սպիտակ Տուն:   Continue reading

Մշտական կռիվ՝ իշխանություն-ընդդիմություն.- «քաղաքական աթոռ»՝ նույնարժեք սեղանի շուրջ… Նոր նախընտրական ծագմամբ կուսակցությունները եւս հին են՝ հնացած դեմքերի պատճառով…

Խորհրդարանական ընտրությունները 2017-ին են, սակայն վաղուց սկսվել է նախապատրաստությունը: Թե իշխանությունն իր ներքին տարբեր թեւերով, թե ընդդիմությունները ընկղմված են հաջորդ ընտրությունների բանակցություններում: Շատերն էին կարծում, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արդեն ընդդիմադիր ուժերը ճակատամարտ կտան, քանի որ դա ոչ միայն փորձնական հակամարտություն էր լինելու 2017-ից առաջ, այլեւ հաջողություններ արձանագրելու դեպքում հիմք էր ստեղծվելու խորհրդարանական ընտրություններում ավելի պատրաստ հանդես գալու համար:

Բայց ՏԻՄ ընտրությունները, ինչպես նշեցին քաղաքական մեկնաբանները, ապտակ եղան ընդդիմությանը: Եվ դասեր չքաղելու դեպքում նույն ապտակը կստանան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Անգամ Ստրասբուրգում ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի նիստում զեկույց եղավ այն մասին, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրները պարզապես բացակա գրանցվեցին՝ բացառությամբ մի քանի բնակավայրի:

Թույլ էր նաեւ իշխանական մյուս կուսակցության՝ ՀՅԴ-ի մասնակցությունը, որը մի քանի հաջողություններ գրանցեց ընդամենը, որ բավարար չի կարելի համարել: Իհարկե, կարեւոր էր, որ Հանրապետության 2-րդ եւ 3-րդ խոշոր քաղաքներ Գյումրիում եւ Վանաձորում ընդդիմադիր կազմակերպությունները կարողացան որոշակի ուժ ցուցադրել, բայց ընդհանուր առմամբ, վերապահումով կարելի է դա ասել: Ընդդիմադիրներն անգամ ի վիճակի չեղան միավորվել այդ ընտրատարածքներում, որտեղ կարող էին միասնական հանդես գալով հաղթել հանրապետականներին: Թեեւ նկատի ունենալով հայաստանյան իրողությունը, պարզ է, որ դա չէր կարող լինել: Եվ բացի մայրաքաղաքից (այստեղ դեռ ընտրություններ պիտի անցկացվեն), մնացած բոլոր ՏԻՄ ընտրություններում հաղթեցին ՀՀԿ-ականները, քանի որ իշխող կուսակցությունն ընդհանուր առմամբ հավաքեց ձայների 75-80%-ը: Եվ սա լուրջ հենք է խորհրդարանական ընտրություններից առաջ: Երեւանում եւս իշխող է ՀՀԿ-ն, ու սա ոչ մի լավ բան չի խոստանում ընդդիմադիրներին, եթե նրանք չկարողանան միավորվել ու այդպես հանդես գալ:

ՏԻՄ ընտրությունների վերջնահաշվարկի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ այն հարցին, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն եւս դժվարությամբ է հաղթահարել սահմանված շեմը եւ, ըստ այդմ, արդյո՞ք ընդդիմադիր ուժերի հետ դաշինք կազմելու քննարկումներ կան: Պատասխան եղավ, թե շտապել պետք չէ, «պաշտոնական տվյալներից հետո՝ կլինեն  նաեւ բանակցություններ, մենք որեւէ բան չենք բացառում, բայց, համենայն դեպս, եթե դուք տեսնում եք պատկերն ու իրավիճակը, ինձ թվում է, որ հավանականությունն ավելի շատ է, ոչ թե մենք, այլ իրենք իշխանության հետ դաշինք կազմելու մասին մտածեն»: Նշվեց նաեւ, որ ՀՀԿ-ն խտրականություն չի դնում, թե ում հետ դաշինք կկազմի. «Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ, եթե իհարկե մեր նպատակները, մեր ծրագրերը կունենան եզրեր, ապա մենք պատրաստ ենք դաշինք կազմել»:   Continue reading

Սկսվել են ձերբակալություններ… ՀՀԿ-ի 2000-անոց համագումարը… Պաշտոնամետ կռիվներ եւ իշխանության պայքար՝ հենց իշխանության ներսում…

Սկսվե՞լ է…

ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի 2 աշխատակցի՝ առեւտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին եւ նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։

ԱԱԾ-ն ձերբակալել է Փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր, քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Իշխան Բարսեղյանի եւ քաղաքացու միջեւ միջնորդ լինելու կասկածանքով: Քրգործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ: Դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տվել Արդարադատության Խորհուրդը՝ բավարարելով Գլխավոր դատախազի միջնորդությունը:

ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք 2 հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով: Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, ինչպես ասում են՝ «սեւ կասա»: Հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե:

2000-անոց համագումարը

ՀՀԿ-ն նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համագումար կանցկացնի։ Հրավիրյալները կլինեն շուրջ  2000 հոգի՝ 800-ը՝ ՀՀԿ պատվիրակներ, 200-ը՝ հյուրեր։ Ասում են՝ պատվիրակների ընտրությունը չի ավարտվել, անգամ վերջնականապես որոշված չէ, թե ովքեր կլինեն իշխող քաղաքական ուժի հյուրերը։ Արտերկրից հրավիրված են Չինաստանի կոմունիստական, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» ու Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունները։ Ըստ ամենայնի՝ կհրավիրվեն նաեւ ՀՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական այլ ուժեր եւս, ինչպես արտերկրյա, այնպես էլ հայաստանյան եւ արցախյան: Այստեղ վստահորեն կարելի է ասել, որ արդեն հրավիրված է ՀՅԴ-ն, որպես իշխանական դաշինքի մեջ մտած կազմակերպություն։

Նախկին գործընկեր ու ներկայիս ընդդիմադիր հռչակված կուսակցությունների հրավիրման հարցը եւս քննարկվում է: Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը այս մասին կիմանան մի քանի օրից:   Continue reading

Միայն թե զարմանազան աշխատողներ չհայտնվեն – Հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո՛, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է… Նման գումարն ինձ համար էլ բեռ է, բայց…

Կառավարության երեկվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծերի մի փաթեթ ներկայացրեց, որի համաձայն այսուհետ ամեն ոք իր աշխատավարձից 1000 դրամ կտա մի հիմնադրամի, որ կաջակցի զինծառայողներին: Շատերի համար սա բեռ կլինի, շատերի համար՝ ոչ, շատերը չեն խոսի, քանզի կհասկանան, որ դա այն նվազագույնն է, որ կարող են անել իրենց կյանքը պաշտպանող զինվորի համար: Շատերը կխոսեն, քանզի վստահ չեն լինի, որ գումարը տեղ կհասնի:

Անձամբ ես կարծում եմ, որ, այո, հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է: Որպեսզի ասածս ճիշտ ընկալվի, ասեմ, որ այդ 1000 դրամը ինձ համար էլ բեռ է՝ միայն սոցիալական իմաստով: Բայց նաեւ բեռ չէ, քանզի գիտեմ, թե գումարս ինչ նպատակի է ծառայելու: Այ այստեղ է, որ սկսվում է հարցերի շարանը: Այդ հիմնադրամը ունենալու է կառավարիչներ, աշխատողներ եւ այլն եւ այլն: Արդյո՞ք այնպես կանեն, որ մեր իրականությունն այստեղ չկրկնվի, այն է՝ աշխատողները 1 մլն. եւ ավելի դրամ աշխատավարձ չստանան, տարատեսակ քարտուղարուհիներ, խորհրդականներ, օգնականներ, փորձագետներ, վերստուգիչներ չհայտնվեն այստեղ եւ ուտեն գումարի մեծ մասը: Կտեսնենք դեռ, թե ինչքանով շահագրգռված կլինեն հիմնադրամը նպատակին ծառայեցնելու…

Առայժմ մեզ մնում է միայն մանրամասներ ներկայացնել:   Continue reading

Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…

Սկիզբը՝ թիվ 36-37-ում

2012թ. սեպտեմբերի 13-ին տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը: Այդ ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարն արդեն Գագիկ Բեգլարյանն էր:

Ծրագրի շինարարության բացման արարողության ժամանակ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը կարեւորեց այս ճանապարհի շինարարությունը, որը Մեղրին՝ ՀՀ հարավային դարպասը, կկապի Վրաստանի սեւծովյան նավահանգիստների հետ, թույլ կտա ՀՀ-ին դառնալ տարանցիկ երկիր:

«Սա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,- սա էր Ա. Հովսեփյանի խոսքը: Նրանից բացի արարողությանը ներկա էր Գագիկ Բեգլարյանը եւ շինարարություն իրականացնող‘ իսպանական «Իզոլյուքս Քորսան» ընկերության նախագահ Ֆրանիսկո Գարսիան:

Գագիկ Բեգլարյանն այդ ժամանակ ասաց, թե օրը կարեւոր է, քանզի ծրագիրը ՀՀ-ում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է եւ ունի տնտեսական եւ պետական մեծ նշանակություն: «Այս ծրագրով ստեղծվելու է 1000-ից ավելի աշխատատեղ»,- հպարտությամբ ասաց նախարարը: Ու միաժամանակ հավելեց, թե շինարարության ընթացքում օգտագործվելու է միայն հայկական հումք, իսկ դրսից բերվել է նոր տեխնիկա, որը Հայաստանում մինչ այդ չկար:

Ասել ենք, որ ծրագրի իրականացման համար Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009-ին կնքվել է շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն. դոլարի ֆինանսավորում, որից Ասիական զարգացման բանկի մասը կազմում է 500 մլն. դոլար: 2012թ. սեպտեմբերին ազդարարված շինարարական աշխատանքները նախատեսում են նաեւ Երեւան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում՝ բետոնայինով:

Ֆ. Գարսիան իր հերթին նկատեց, թե իրենք ծանոթ են տարածաշրջանային կլիմային եւ գիտեն, թե ինչ դժվարությունների կարող են հանդիպել շինարարության ընթացքում.«Մենք ամբողջովին պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը»:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…

Սկիզբը՝ թիվ 37-ում

http://www.hayary.org/wph/?p=5889Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

«Երբ Հիսուսը ծնվեց Բեթղեհեմում, առաջինը մոգյան քահանաներն էին, ովքեր, ըստ աստղերի դասավորության, իմացան Նրա մասին, եւ եկան երկրպագելու Նրան» («Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Մաս 1; գլ. 5:1; 5:3; 5:17): Այդ մոգյան քահանաները եկել են Մոկաց աշխարհից եւ Հիսուսին են բերել ոսկի (որպես վեհության խորհրդանիշ), զմուռս (որպես զորության խորհրդանիշ), կնդրուկ (որպես սուրբ իմաստության խորհրդանիշ):

Միքիա մարգարեն (Գլուխ 5, 2) ասում է. ՛«Եվ դու, ով Բեթղեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով իշխան լինի Իսրայելին, եւ նորա ելքը վաղուց հավիտենական օրերից է»:

Այստեղից հետեւում է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է Եփրաթա Բեթղեհեմում, որը համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին՝ ներկայիս Դերսիմի տարածքում, Արեւմտյան Եփրատի աջ ափին, Մնձուրյան լեռնաշղթայի արեւմտյան վերջավորության շրջանում:

Մովսէս Նաճարյանը իր «Լեզվաբանութի՞ւն թէ իմաստասիրութիւն» աշխատության վերանայված օրինակի (Հալեպ 2007թ.) «Կույս կենդանակերպ» բաժնում գրում է. «Մնձուրյան լեռներից վերեւ «Անահիտի լեռներ»-ն են, որոնց հետ խաչվող «Սեպուհ» եւ «Խաղտյաց լեռներ»-ը իրենց ուրվագծերով կազմում են «X»-աձեւ աթոռ իր ծածկով հանդերձ (պառկելաթոռի նման), որը պատմական «Անահիտի աթոռ»-ն է, «Կույս»-ի նստավայրը, եւ ճշգրտորեն համապատասխանում է աստղաբաշխական Կույս համաստեղության դիրքին: Հետեւաբար, աստղագիտական «Կույս»-ը նույն ինքն Անահիտ աստվածուհին է:   Continue reading

Երկու հասարակարգերի վկայագրում – Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը…

Սերգեյ Ավագյանը ընթերցող մեր հասարակությանը հայտնի է մի շարք գրքերով, որոնցից առանձնապես հիշատակման են արժանի պատմաազգագրական «Շարուր», «Սուրմալու», նաեւ «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը եւ մենք» աշխատությունները: Նրա վերջին՝ «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը եզակի է առայժմ: Ցավոք: Մինչդեռ այդ թեմայի արծարծման կարիքն այնքան շատ կա դեռ…

«Հուշապատումը» Սերգեյ Ավագյանի 33-րդ գիրքն է: Նա, լինելով երկու՝ միմյանց հակադիր սոցիալ-քաղաքական հասարակությունների՝ կոմունիստական եւ կապիտալիստական, զավակը, իր անցած կյանքի 90 տարիների ընթացքում նկարագրելով այդ ուղին, միաժամանակ ցույց է տալիս տվյալ ժամանակի պետության կացությունը, նրա դրական ու բացասական կողմերը: Այո, նա ընդունում է, որ կոմունիստական հասարակարգում նույն կոռուպցիան ու կաշառակերությունը կար, բայց դրականն էլ քիչ չէր, օրինակ՝ մարդիկ ապահովված էին աշխատանքով, բուժումն անվճար էր, կրթությունը՝ նույնպես, բնակարաններն անվճար էին բաշխվում: Իսկ ներկայիս՝ կապիտալիստական Հայաստանում այդ ամենը ի չիք է դարձել: Հեղինակին մեծ ցավ է պատճառում աշխատանքի բացակայությունը, աշխատողների ցածր վարձատրությունը, ստրկական բարքերով առաջնորդվելու հանգամանքը:

Հրաժարվելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունքից եւ թերթի խմբագությունում աշխատանքից՝ նա վերադառնում է հայրենիք եւ լրագրությամբ զբաղվում այստեղ՝ պարբերաբար այս կամ այն օտար անունների փոփոխության առաջարկներ անելով: Նա միշտ հիշում ու հիշեցնում է մեծն Րաֆֆուն. «Այժմ մեզ հայ է պետք»: Ու սա, իբրեւ հավերժական դաջվածք, փորձում է կիրառել-թարմացնել ամեն օր:   Continue reading