Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Դդմիկով տոլմա
Բաղադրությունը – Դդմիկ՝ միջին չափի – 10 հատ, բրինձ – 70 գրամի չափով, գլուխ սոխ – 2 հատ, գազար – 0.5 կգ, կանաչեղեն՝ ըստ ճաշակի, ցանկալի է՝ կանաչ սոխ, սամիթ, համեմ, տոմատի մածուկ – 2 գդալ:
Պատրաստման եղանակը – Յուրաքանչյուր դդմիկը բաժանել 3-ական կտորի, փորել, տապակել բուսայուղով:
Բրինձը կիսախաշել: Սոխը կտրատել, գազարը քերել, երկուսն էլ տապակել, այնուհետեւ ավելացնել բրնձին: Ավելացնել կտրատած կանաչեղենը եւ տոմատի մածուկը: Խառնել, զանգվածը լցնել դդմիկների մեջ:
Դրանք շարել թավայում, ավելացնել 0.5 բաժակ ջուր եւ եփել՝ մինչեւ պատրաստ լինելը: Ուտելիս ավելացնել մածուն՝ սխտորով կամ թթվասեր: Անուշ լինի:
Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգեւների թիվն ավելացել է եւս մեկով: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, մաեստրոն, որն իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված է ծննդավայր՝ Ստամբուլ, Պոլսի Պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ.Վրդ Թաթուլ Անուշավանի կողմից Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգեւատրվել է Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով:
Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։ Continue reading



