Միացյալ Նահանգները շարունակում է պտտվել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ – Գրավոր հարցեր՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարին… ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 84 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ հունվարի վերջերին երկրի պետքարտուղարի, այսինքն՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում ձայների 11-ը 1Օ-ի հարաբերությամբ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Ի դեպ կողմ են քվեարկել հանձնաժողովի հանրապետական բոլոր սենատորները, դեմ՝ դեմոկրատ բոլոր սենատորները։

Մինչեւ հանձնաժողովում հաստատվելը, նույն հանձնաժողովում ավելի վաղ անցկացվում են լսումներ, որի ժամանակ հարցեր են ուղղում թեկնածուին։ Թիլերսոնի հարցով լսումներն անցկացվել էին հունվարի 13-ին, դեռեւս մինչեւ Թրամփի երդմնակալությունր։ Սենատորները նրան էին հղել աշխարհի տարբեր հատվածներում ԱՄՆ-ի քաղաքականության մասին հարցեր։

Սակայն ժամանակի սղության պատճառով լսումներից զատ հանձնաժողովի անդամ սենատորներին տրվում է թեկնածուին նաեւ գրավոր հարցեր հղելու հնարավորություն։ Գրավոր հարցերին թեկնածուն տալիս է գրավոր պատասխաններ։

Այս օրերին, երբ Հայոց ցեղասպանությունը հերքող ուժերը կոչ են անում նախագահ Թրամփին ու նրա աշխատակազմին երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվելու իր վարչակազմի կողմից, թեկնածուի գրավոր հարց հղելու հնարավորությունից օգտվել է նաեւ Նյու Ջըրզի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը։   Continue reading

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր… Ինչն է խանգարում առերեսվել անցյալին – Թուրք սյունակագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը – Մարդիկ պետք է խոսեն այս մասին առանց դատարանի առաջ կանգնելու կամ օրենք խախտելու վախի…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը տալու Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ ազգայնականների երիտասարդական կառույցների նոր անդամները կշարունակեն տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը կպարտադրի երիտասարդ արորդիներին՝ ապրել եւ գործել հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման:

Այնուհետեւ, հայ արիների եւ ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կայցելեն Եռաբլուր՝ փառաբանելու արդեն անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը:

http://www.hayary.org/wph/?p=6242Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը.- Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Ապրիլի 24-ին խոնարհվեցին ու երդվեցին Ծիծեռնակաբերդում եւ Եռաբլուրում…

* * *

Ինչն է խանգարում առերեսվել անցյալինԹուրք սյունակագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Թուրքական demokrathaber. org կայքի սյունակագիրներից Էրջան Քանարը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ անդրադարձել է ցեղասպանության թեմային: Նա փորձել է վերլուծել, թե որոնք են այն հանգամանքները, որոնք հետ են պահում Թուրքիայի ներկա եւ նախորդ բոլոր իշխանություններին ճանաչել անցյալի սխալն ու թույլ տալ սերունդներին առերեսվել դրան:   Continue reading

Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին – BBC-ին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական՝ համոզված է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը…

Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն ընթերցողներին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը:

Հոդվածում անդրադարձ է կատարվել հազարամյակների հայկական մշակույթի հեթանոսական անցյալին, բովանդակությանն ու էությանը, ավելի հանգամանալից ներկայացվել են Գառնու հեթանոսական տաճարը եւ Քարահունջի աստղադիտարանը:

«Գառնիից հյուսիս-արեւելք գտնվում է Գեղարդի վանքը, որը եւս ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ըստ ավանդության՝ առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն, ավանդաբար, վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: «Գեղարդ» անվանումը բացատրվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը»,- գրել է պարբերականը։  Continue reading

Ազգ-բանակը՝ ծրագիր առ ծրագիր – Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմակրթական ոլորտին առնչվող 2 նոր նախագիծ ներկայացրեց… Հայ արիականները դեմ չեն ազգ-բանակի փուլ առ փուլ կայացմանը՝ բայց կան հրատապ խնդիրներ…

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգբանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց, որ նախատեսել են ռազմակրթական ոլորտին առնչվող 2 նոր նախագիծ ներկայացնել (հետաքրքիր է, որ հայ արիները ազգբանակ ձեւավորելու մասին վաղուց էին խոսում: Հիմա, երբ դա պետական մակարդակով է արծարծվում, այս երկու կողմերի ծրագրերի մեջ արդյո՞ք կան համադրելի կետեր: Առիթով գուցե անդրադառնանք թեմային,-խմբ.)։

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը այսօր շատ քննարկվող խնդիր է ամբողջ աշխարհում, մեր խնդիրները շատ տարբեր են՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, մարտահրավերները, հաշվի առնելով, որ համայնքներ ունենք, որտեղ մարդիկ սահմանապահի սկզբունքով կանգնած են հայրենիքի պաշտպանության գործի համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը եւ կարեւորեց, թե ինչպես կկազմակերպեն աշխատանքը ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, եւ այս համաժողովը այդ ուղղությամբ առաջին քայլը համարեց:

Ըստ նախարարի՝ ապագա տեսլականը պետք է կառուցել պատմության լավ իմացությամբ, հետեւողական աշխատանք իրականացնելով, ինչը հնարավոր է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրմամբ:   Continue reading

Նավթի ուժը – Ադրբեջանում մեկնարկած զորա-վարժության մասին տեղեկությունները սակավ են, սակայն տեսանյութերից ու լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչ սպառազինություն է ներգրավված զորավարժությանը… Ինչպես ասում են՝ թշնամուն չթերագնահատենք, բայցեւ՝ չգերագնահատենք…

Ինչպես տեղեկացնում է Ռազմ.info-ն, ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժության մասին տեղեկությունները սակավ են, սակայն երկրի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութերից ու լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչ սպառազինություն է ներգրավված զորավարժությանը:

Զորավարժության առաջին երկու օրերի ընթացքում ներկայացված նյութերից հայտնի է, որ զորավարժությանը մասնակցում են.

  1. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.

– հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,

– հեռահարությունը՝ մինչեւ 70-90 կմ,

– համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:   Continue reading

Նախկինները եւս փորձում են ներկա գրվել – ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, նախկին վարպապետ Հովիկ Աբրահամյանը եւ խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլք…

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը անդրադառնալով ընտրությունների օրինականությանը, հայտարարեց, թե ականատես եղան բազմաթիվ ընտրախախտումների, բայց պետք է առաջ շարժվել, եւ իհարկե, դասեր քաղել խորհրդարանական վերջին ընտրություններից: Բայց ամեն ինչ դեռ նոր է սկսվում.- նշեց այս գործիչը:

Այդ ամեն ինչը՝ խորհրդարանական երկրի անցնելու կարգավիճակն է, երբ պետության թիվ 1 դեմքը կառավարության ղեկավարն է՝ վարչապետը:  Երկրի նախագահը այլեւս չունի հզոր լծակներ, ինչպես նախկին կիսանախագահական համակարգում էր, սակայն որոշակի իրավունքների տիրապետում է եւ կարող է ինքնուրույն քայլերի գնալ:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը կմնա իր պաշտոնում մինչեւ 2018թ., երբ կլրանա նախագահի պաշտոնավարման ժամանակը: Բայց շատերն են վստահ, որ նա այլեւս չի առաջադրվի այդ պաշտոնում, քանի որ խորհրդարանական Հայաստանում ՀՀԿ-ն ծրագրել է իշխանությունն իրականացնել ՀՀԿ առաջնորդի գլխավորությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Իսկ ո՞վ կդառնա երկրի նախագահ: Շատերն են կարծում, որ ներկայիս վարչապետին է դա հասանելի լինելու, եւ Կարեն Կարապետյանն է հաջորդ նախագահը Հայաստանի Հանրապետության:

Իսկ արդյո՞ք նախկին նախագահները կփորձեն դառնալ ներկայիս նախագահ:   Continue reading

Շռայլող աղքատի հոգեբանությամբ – 2 – Խնայողությու՛նն է զարգացման պայմանը… Անառարկելի  է, որ տնտեսության ճյուղերի էներգաարդյունավետության բարձրացումը պայմանավորում է ապրանքների (ծառայությունների) ինքնարժեքում էներգետիկ բաղադրիչի նվազեցումը եւ, հետեւապես, մրցունակության ապահովումը…

Սկիզբը՝ թիվ 14-ում

http://www.hayary.org/wph/?p=6212Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

Խոսելով մեր երկրում էներգախնայողության ծավալներն ավելացնելու հրամայականից՝ նշել էինք, որ այդ միջոցառումների իրագործումն անհրաժեշտ է տնտեսական զարգացումն ապահովելու պայմաններ ստեղծելու համար: Իսկ սա նշանակում է, որ միջոցառումները պետք է համալիր արվեն: Ու քանի որ մեկնարկում է 2017-2018թթ. էներգախնայողության գործողությունների ծրագրի (ԷԳԾ) երկրորդ  փուլը, ասենք, որ այն էներգաարդյունավետության բարելավման միջոցառումների ու ծրագրերի նոր խումբ է, որ անդրադառնում է շուկայի խոչընդոտներին՝ օգտագործելով այլ ոլորտներում մինչ այդ չբացահայտված էներգետիկ ներուժը:

Ըստ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, այս ծրագրով էներգաարդյունավետության բոլոր միջոցառումները միտված են վերջնական օգտագործողների կողմից էներգիայի սպառման ծավալների կրճատմանը եւ էներգիայի արտադրության ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Հարկ է ընդգծել, որ գեներացնող հզորությունների արդիականացումը, ինչպես նաեւ էներգիայի վերջնական օգտագործողների կողմից առաջնային էներգիայի սպառման կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումն ավելի նպաստավոր է, քան արտադրող հզորությունների ավելացումը: Նախարար Աշոտ Մանուկյանի խոսքերով՝ էներգախնայողությունը բացառապես մեկ ոլորտի խնդիր չէ: Շատ միջոցառումներ փոխկապակցված են եւ փոխադարձաբար օժանդակող: Նախատեսվելիք գործողությունները պետք է ուղղվեն տնտեսության տարբեր ճյուղերի էներգախնայողության միջոցառումներին:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը անպարտելի մնաց Գերմանիայի «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում… Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում… Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր … Թաեքվոնդոյի, պրոֆեսիոնալ բռնցքամարտի, սամբոյի մեր հաջողությունների մասին… «Արարատ»-ը վերջապես հաղթանակ տոնեց եւ մարզական այլ լուրեր…

Լեւոն Արոնյանը ջախջախեց մրցակցի ամրոցը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 3-րդ փուլում նա սպիտակ խաղաքարերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ: Դժվարին դիրքում մեր շախմատիստը զինվորներով գեղեցիկ գրոհ կազմակերպեց, զոհաբերեց մեկին, սակայն ստացավ դիրքային առավելություն… եւ ֆրանսիացի շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար, չինուհի Հոու Յիֆանին, ով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Մատիաս ԲլյուբաումինՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: Կայացած 4-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, հաղթեց եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ միակ կին մասնակցին Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 6-րդ փուլում մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց մրցաշարի միակ շախմատիստուհու՝ չինացի Հոու Յիֆանի հետ եւ հաղթեց նրան: Լեւոն Արոնյանը տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը եւ այժմ 5 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հ.Գ.- վերջնական – Լեւոն Արոնյանը անպարտելի էր Գերմանիայում – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Գերմանիայում կայացած «Գրենկե Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարում: Կայացած վերջին 7-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանը չնայած ժամանակից շուտ ճանաչվել էր մրցաշարի հաղթող, սակայն կրկին մարտական էր տրամադրված եւ փորձեց հերթական միավորը վաստակել: Խաղի ընթացքում մեր շախմատիստը դիրքային եւ նյութական մեծ առավելություն ստացավ, սակայն մի պահ հապաղեց եւ մրցակցին թույլ տվեց հակագրոհ կազմակերպել: Արդյունքում, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը փորձեց թագուհով պայքարել երկու նավակների դեմ, բայց՝ ապարդյուն: Պարտիայի 61-րդ քայլում Լեւոն Արոնյանը մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:

Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավորով եւ մեծ առավելությամբ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող Ֆիաբիանո Կարուանան ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը բավարարվեցին 4-ական միավորովԱյս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը 15,3 կետով բարելավեց իր վարկանիշային միավորները եւ ՖԻԴԵի աղյուսակում 9-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական:

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Ռիգայում տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 7-րդ փուլը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ ելույթները, այս փուլում նա սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Օլգա Գիրյային, վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներին՝ Ալեքսանդրա Գորյաչկինային եւ Նանա Ձագնիձեին: Մեր մյուս շախմատիստուհիներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում: Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով ընթանում է 65-րդ հորիզոնականում, իսկ Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գալոյանը 3,5-ական միավորով բաժանում են համապատասխանաբար 74-րդ եւ 84-րդ տեղերը: Հիշեցնենք, որ այս մրցաշարում շախմատիստուհիները պայքարում են ոչ միայն Եվրոպայի մեդալների, այլեւ աշխարհի հաջորդ առաջնության 14 ուղեգրերի համար:

Հ.Գ. – Էլինա Դանիելյանին չհաջողվեց պահպանել հաղթական ռիթմը՝: 8-րդ փուլում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւ խաղաքարերով հանդիպեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ եւ պարտություն կրեց: Այդպիսով, Էլինա Դանիելյանը մնաց 5,5 միավորով եւ նահանջեց 10-րդ հորիզոնական: Աղյուսակը գլխավորում են նույն Նանա Ձագնիձեն ու Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնք 6,5-ական միավոր են վաստակել: Մեր մյուս մասնակիցները, հակառակը, բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ելիզավետա Մալախովայի հետ եւ վաստակեց 4,5 միավոր: Նրան հավասարվեցին նաեւ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան:

Հ.Գ. – Էլինա Դանիելյանը 7-րդն է ԵվրոպայումՌիգայում ավարտվեց շախմատի 2017թ. Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ավաղ, վերջին 11-րդփուլում չկարողացավ հաղթել Հունգարիայի ներկայացուցիչ Թրան Թան Հոանին, 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բավարավեց 7-րդ տեղով: Սակայն մեր շախմատիստուհին իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի անհատական գալիք առաջնությանը:

Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում՝ վաստակելով 6,5 միավոր: Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5,5-ով զբաղեցրեց 75-րդ տեղը, իսկ մեր հավաքականի 4-րդ անդամը՝ Լիլիթ Գալոյանը, անհաջող հանդես եկավ եւ 144 մասնակիցների մեջ դարձավ 97-րդը:   Continue reading

Հայկական խոհանոց.- Դդումը ջեռոցում… Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե;ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոցԽորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Դդումը ջեռոցում

Բաղադրությունը Դդում – 1-1.5 կգ-անոց, կաթ – 250 մլ, հալած յուղ կամ կարագ – 100 գ, մեղր-1 ճաշի գդալ, չորահաց – 60 գ, աղ, դարչին, հիլ:

Պատրաստման եղանակը Դդումը լավ լվանալ, կեղեւը հանել, կտրատել, եփել աղ գցած ջրում: Ջրքամել:

Առանձին կաթսայի մեջ լցնել դդումը, վրան էլ լցնել մեղրն ու կաթը, ծեծած դարչինը եւ հիլը:

Լավ խառնել, դդումը կաթի միջից հանել:

Չորահացն էլ լցնել կաթի մեջ, խառնել, հանել:

Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ, դդումի վրա լցնել չորահացը:

Դնել ջեռոցը: Հենց չորահացը կարմրի, հանել:

Անու՛շ լինի:   Continue reading

Հայաստանը պատրաստ է համադրել համաշխարհային բեւեռների շահերը – Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի կազմաքանդվեն, թուրքական տարրը պիտի տարհանվի Միջին Ասիա… Հայ արիները պատրաստ են հայկական տարածքների վերադարձման բանակցային գործընթացներին…

Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ զգուշացնում է թուրքական ահագնացող վտանգի մասին: Սակայն աշխարհի գաղտնի տերերին եւ գերտերությունների ղեկավարներին թվում է, թե ամեն պահի կարող են դիմագրավել Անկարայի անթաքույց նախաձեռնած նոր-օսմանական, ապաեւ նոր-համաթուրանական ծրագրերին:

Բայց կա մի իրավիճակ, երբ հարցը անգամ ռազմա-քաղաքական ճնշումներով չի լուծվում, դա հանգեցնում է պատերազմի, անգամ` համաշխարհային: Այդպես է եղել նաեւ Մերձավոր Արեւելքը ահաբեկչության եւ արյան մեջ խեղդող «Իսլամական պետություն» հորջորջվող ծայրահեղ իսլամականների եւ մինչ այդ` այլ դեպքերում:

Իրենց համաշխարհային ոստիկաններ կարգած ԱՄՆ-ի իշխանությունները համաշխարհային կարգուկանոնի իրենց արժեհամակարգի ամրագրած նորմերը (որ անմարդկային, հակազգային եւ աստվածամերժ են) պահպանելու համար գործածում են նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական լծակները, ինչը հանգեցնում է հսկայածավալ ավերածությունների, նյութական մեծ կորուստների, մշակութային արժեքների ու միլիոնավոր մարդկանց զանգվածային ոչնչացման` աշխարհի բոլոր անկյուններում… Դիցուկ՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ ընթանում են աշխարհի վերաբաժանումները, արեւմտյան արժեհամակարգին ոչ ենթակա արաբական երկրներին հնազանդեցնելու համար տեղի ունեցան «արաբական գարուն» կոչված ռազմական հեղաշրջումները, ինչը իբր պիտի խաղաղություն բերեր տարածաշրջանին եւ այլուր:

Բայց հենց այն ուժերը, որոնք աջակցել էին «արաբական գարուն» կոչված «բարեփոխումներին»՝ դարձան Մերձավոր Արեւելքն ու աշխարհը հոշոտող ամենամեծ վտանգը: Սրանք այն ծայրահեղական ուժերն էին, որ չէին համարձակվում ընդվզել Իրաքի ու Լիբիայի առաջնորդներ Սադամ Հուսեյնի կամ Մուհամար Քադդաֆիի օրոք: Բայց արաբական հեղաշրջումները ազատեցին նրանց ձեռքերը… Սա մեծ ու աններելի բացթողում էր, կամ էլ հաշվարկ, նպատակային քայլ՝ թուլացնելու արաբական եւ իրանական ազդեցությունները, ավելացնելով թուրքականը (+ ադրբեջանականը), որը պիտի նպաստեր Արեւմուտքի,ՆԱՏՕի դիրքերի ամրացմանը:

Տարիներ շարունակ համաշխարհային երկու բեւեռների համատեղ ուժերով անգամ չի դադարում գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (լրացում ֊ նույնիսկ դրա ոչնչացումից հետո` այսօր, 2022թ. ԻՊ֊ի ուրվականը շրջում է…), որը տիրապետում է հսկայական տարածքների, Մերձավորարեւելյան նավթագազային շրջանների, որից կախված է նաեւ համաշխարհային տնտեսության կայունությունը…   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 14-ի (447) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

2. Անմասն չմնա՛նք աշխարհի վերաձեւումից – Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը… Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը… Եվ դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը…

3. Թուրքիայի մասնատումը՝ տարածաշրջանային օրախնդիր – Նորօսմանական եւ համաթուրանական ծավալապաշտական ծրագրերից առաջ. «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է թուրք պատգամավորը… Ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org

4. Նորընտիր խորհրդարանը ժամացույցը կլարի Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին – Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն… Այնպես որ, Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունը կարելի է ավարտված համարել, սակայն առջեւում երեւանցիներին սպասվում է եւս մեկ ընտրություն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունը…

5. Երեւանյան ընտրությունները՝ ավելի հաշվարկելի եւ ավելի պարտավորեցնող – Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ… Փաստորեն, Երեւանի գործող քաղաքապետը բոլոր հնարավորություններն ունի վերընտրվելու – այստեղ պարզապես մի հարց պիտի լրացուցիչ լուծվի, ո՞վ կդառնա մայրաքաղաքային ընդդիմություն եւ ի՞նչ հնարավորություններով…

6. Գլխավոր ու միակ ընդդիմության ախտանիշը – ՀԱԿ-ը ընդդիմության առաջատարի կարոտախտում… Հավատալն անշուշտ դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների՝ մեր դաժան օրերում անցած առուծախի ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ –Դրա պատասխանն էլ ցույց տվեց ժողովուրդն իր քվեարկությամբ…

7. Իշխանական մրցակցության ընթացքը – ՀՀԿ-ում սուր պայքար է ընթանում ոչ միայն այն հարցով, թե համա-մասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան ԱԺ-ից, այլ նաեւ՝ թե ովքեր կարող են ակնկալել խորհրդարանի ու կառավարության  ղեկավար պաշտոնների աթոռները…

8. «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին… Արտաքին կապեր… Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները… Երեւանը՝ աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում…

9. Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

10. Ամերիկահայ սփյուռքի նոր հաղթարշավը – ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները… …Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին…

11. Ինչքան գունեղ, այնքան բերքառատ – Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները կնշեն ավանդական Զատիկը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

12. Հայկական խոհանոց – Կաթնահունց («Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության»)… Մոսկվայում «KBN»-ի հաղթող է ճանաչվել Արցախի «Հարսանիք լեռներում» թիմը… Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է…

13. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք… Հենրիխը՝ ակումբի ամենաբարձր վարձատրվողների հնգյակում… Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 18 տեղով… Գեղարդ Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը՝ փայլուն նոկաուտից հետո… Այլ մարզական լուրեր…

Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

Աշխարհի վերաբաժանման ընթացքը թերեւս դանդաղ, բայց անկասելի է առաջ գնում: Այս մասին մենք հաճախ ենք խոսել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ուստի որոշեցինք մեկ անգամ էլ անդրադառնալ, հատկապես անսպասելի սրվող Միացյալ Նահանգներ – Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների համապատկերում:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մինչ նախագահական ընտրությունները եւ ընտրությունների ընթացքում անգամ գրեթե գովաբանում էր Վլադիմիր Պուտինին ու խոստանում, որ Մոսկվայի հետ միասնաբար են պայքարելու համաշխարհային չարիքի՝ իսլամական ահաբեկչության դեմ:

Այդ ընթացքում Վաշինգտոնն ավելի շատ հակադրվում էր դաշնակից Եվրոպային, քան մրցակից Ռուսաստանին: Այս դեպքում՝ ի՞նչը ստիպեց փոխել ԱՄՆ-ի քաղաքական ուղին, որ եվրոպական ուղղությամբ հաշտեցման համապատկերում սրվեց հարաբերությունները ռուսաստանյան ուղղության հետ: Դոնալդ Թրամփը ավելի կտրուկ եղավ, քան իր նախորդն էր՝ Բարաք Օբաման: Եթե նախորդը միայն ու առավելապես կտրուկ հայտարարությունների էր դիմում՝ առանց գործնական քայլերի, ապա ներկայինս՝ ասում եւ իրականացնում է, ինչպես եղավ Սիրիայի դեպքում: Արդյո՞ք այս ոճը կդառնա բուն ամերիկյան: Եվ այդ դեպքում ի՞նչ պատասխան սպասել Ռուսաստանից:   Continue reading

Անմասն չմնա՛նք աշխարհի վերաձեւումից – Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը… Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը… Եվ դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը…

Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը:

Այստեղ են խաչվում աշխարհի վերաբաժանումների ճանապարհները: Պարզապես ներկայիս աշխարհակարգում մարդկության արարման ու փրկության օրրան Հայկական լեռնաշխարհի անունն անգամ հանել են գործածումից եւ թուրքա-սիոնական դրդմամբ տարածաշրջանը կոչել են Մերձավորարեւելյան… Սակայն, Մերձավոր Արեւելքի ու Կովկասի տարածաշրջանների հենց մեջտեղում Հայկական լեռնաշխարհն է, որն առանձին տարածաշրջան է, որտեղ էլ բացվում են Տիեզերքի Դարպասները…

Իսկ դրանք արդեն բացվել են…  (տես՝ 4-րդ էջ՝ «Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը՝ հաստատե՛լ Երկրում» –

http://www.hayary.org/wph/?p=6221Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…):

Այժմ, վերոնշյալ ձեւակերպմամբ Մերձավորարեւելյան տարածաշրջանում վերստին ծավալվել է աշխարհի վերաձեւման գործընթացը: Ուստի՝ աշխարհի գերտերությունների շահերը խաչվում են ոչ միայն միմյանց, այլեւ տարածաշրջանի երկրների հետ: Փորձում են օգտվել նաեւ տեղային զոռբայությամբ հայտնի երկրները, ինչը ավելի է սրում իրավիճակը: Բայց հաճախ այդ երկրները խաղացվում են գերնպատակի համար ու իրենք նույնպես մասնատվում են ընդհանուր սեղանին դրված:

Այսօր Մերձավորարեւելյան տարածաշրջանին զուգահեռ իրադարձություններ են ծավալվում նաեւ Կովկասում, ինչը մեզ հնարավորություն է տալիս մտնել «ընդհանուր թեմայի» մեջ՝ մեր ազգային նպատակներին հասնելու համար:

Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը:

Որշակի շարժեր կան Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եւս, քանզի այս երկրներն էլ են փորձում դառնալ տարածաշրջանային գերտերությունիկներ, որոնք գերտերություններին երբեմն դեմ լինելու իրավունքներ կունենան, երբ առաջնային դիտարկեն սեփական շահերը…   Continue reading

Թուրքիայի մասնատումը՝ տարածաշրջանային օրախնդիր – Նորօսմանական եւ համաթուրանական ծավալապաշտական ծրագրերից առաջ. «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է թուրք պատգամավորը… Ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ…

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Ինջեն անդրադարձել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր հետեւանքներին:

«Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային այն առումով, որ եվրոպական երկրները շատ բացասական վերաբերմունք են դրսեւորել այդ փոփոխությունների նկատմամբ, քանի որ այն ավելի մեծ բռնակալական հնարավորություններ է տալիս արդեն իսկ բռնակալական հակումներ դրսեւորող Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այդ պատճառով արգելեցին թուրք պետական ու քաղաքական գործիչները մուտքը եվրոպական երկրներ՝ թուրքական համայնքներում քարոզչություն թույլ չտալով: Սա շատ է սրել Թուրքիայի հարաբերությունները Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Ավստրիայի, Շվեդիայի եւ այլ եվրաերկրների հետ:

Թուրք պատգամավոր Ինջեն Սինոպում հանդիպել է ՏԻՄ ղեկավարների հետ եւ նշել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրի նախագահի ձեռքում կկենտրոնանան չափազանց շատ իրավասություններ, ինչը աննախադեպ է ու շատ վտանգավոր: «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է պատգամավորը:

Իսկ մենք հիշեցնենք, որ նախագահ Էրդողանը որոշել է հռչակվել (ինքնահռչակվել) համայն թուրքերի «նոր հայր», ինչը եւ իրականացնում է «օրենքով», որից հետո կսկսի նախաձեռնել նորօսմանական եւ համաթուրքական ծավալապաշտական ծրագրերը…   Continue reading

Նորընտիր խորհրդարանը ժամացույցը կլարի Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին – Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն… Այնպես որ, Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունը կարելի է ավարտված համարել, սակայն առջեւում երեւանցիներին սպասվում է եւս մեկ ընտրություն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունը…

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները եւ ստորագրեց համապատասխան արձանագրությունը։

Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն.

«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 14 հազար 739։

«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265։

«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950։

Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441։

Հայաստանի կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508։

Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48։   Continue reading