Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Շվեդիայից իմ վաղեմի ծանոթներից մեկին խոստացել էի, որ երբ Հայաստան գա, այնպիսի ձուկ պատրաստեմ իր համար, որ մոռանա «շվեդական ձկան օրերը»: Ծանոթս ինձ հյուրասիրել էր իրենց «Թարթառով» (tartar). սիգը, առանց պոչ ու գլխի, խոշոր աղով ու սպիտակ պղպեղով լավ համեմում են, փաթաթում փայլաթիթեղի մեջ, թողնում մեկ օր, այնուհետեւ շատ բարակ շերտով կտրատում եւ մատուցում խաշած կարտոֆիլով եւ մանանեխի խյուսով: Ի դեպ, Ֆինլանդիայում էլ են դրան «Թարթառ» կոչում, բայց ստուգաբանությունը ոչ ոք չգիտի (սա առանձին թեմա է, որին հիմա չեմ անդրադառնա): Երբ Հայաստան եկավ, պատասխանը տվեցի՝ հյուրասիրելով նրան դարձյալ սիգով՝ թոնրում խորովված եւ համեմված ուրցով:

Երբ ուրցը տեսավ, բացականչեց. «Ու՜րցը, ու՜րցը» եւ անընդհատ հոտ էր քաշում ու կրկին կանչում՝ «Ու՜րցը, ու՜րցը»: Ես նրան մեր Սահյանից տողեր ասացի՝ «…ուրցի բույրից մեղվի ուշքն  է գնում»՝ իմ իմացած անգլերենի չափով մոտավորապես թարգմանելով: Հանկարծ կանգ առավ. «Այդ մարդն էլ է (Սահյանը,- Ա.Մ.) իմ պես խելագարվել, ես գժվում եմ ձեր ուրցի համար: Բայց ձեզ համար այն սովորական է»: «Սովորական չէ, մենք էլ ենք շատ սիրում»,-ասացի: «Սովորական չլիներ, աշխարհին կզարմացնեիք, թեյը կլցնեիք շուկաները, եթերայուղը…»: «Շուկաները լցնելու համար նախ ճանապարհներ ենք պետք»:

«Բրենդ է պետք, բրենդ,-ընդհատեց,-ճանապարհը ինքն իրեն կգտնվի, դուք բրենդ ստեղծել չգիտեք»: Ապա շարունակեց. «Բա ձեր դաղձը, գժվում եմ, վայրի մասրենին, գժվում եմ, իսկ ձեզ համար սովորական է»…   Continue reading

Տեղական ինքնակառավարումը՝ կրկին Հանրապետականի կառավարման ներքո – Բայց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը հաստատեցին, որ ավելի շատ ընդդիմադիր են ներկա իշխանություններին… Իսկ ի՞նչ կփաստի Երեւանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում ամփոփիչ ներկայացրեցինք ՏԻՄ ընտրությունների այն հատվածը, որը կայացավ Հայաստանի 5 մարզերում՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի 317 համայնքներում: Ինչպես նշել էինք, այս համայնքներում ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցեց ընտրողների շուրջ 40%-ը: 168 համայնքներում հաղթել էր իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, որոնց ավելացան նաեւ 22 համայնքապետեր, ովքեր համայնքապետի ընտրությանն անկախ կարգավիճակով մասնակցելով՝ հաղթել էին ընտրություններում, բայց մի քանի օր անց դիմումներ էին գրել ՀՀԿ մտնելու համար: Եվ ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն այս մարզերում ընդհանուր առմամբ հաղթեց մոտ 76%-ով:

http://www.hayary.org/wph/?p=5820Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…

Ըստ ամենայնի, այս մի փուլում եւս նման, եթե ոչ ավելի մեծ առավելությամբ, հաղթեցին ՀՀԿ-ականները:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչ գլխարկ է կրում Մաշտոցը 1753թ. նկարում – Ջիովաննի Դիեբոլոն հայերեն գիտե՞ր… Լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի…

Հոդվածի նկարները դիտել «Լուսանցք»-ի այս թողարկման PDFտարբերակում (4-5 էջեր) – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/33-423.pdf

Գերմանա-հայկական պատմական եւ մշակութային կապերը բավականին հին են, սակայն նախաքրիստոնեական կապերի մասին կարող ենք միայն դատել այն մշակութային պատառիկներից, որոնք պահպանված են գերմաներեն լեզվի մեջ, մասնավորապես բուրգ, հայմ, Հայկէ, Գուհար, ավանդապատումների մեջ, Արմենիոս, Հայիմդալ, Տիվաց, Իստվաց, Վան եւ այլ դիցանունների մեջ։

Գերմանա-հայկական մշակութային կապերը ավելի տեսանելի են հետքրիստոնեական շրջանում, սկսած արդեն մ.թ. 4-6 դդ., երբ քրիստոնեության առաջին հայ քարոզիչները հայտնվեցին Գերմանիայում։

Առաջին կայսերական ընտանիքի մայր, հայ իշխանական տան ներկայացուցիչ, Գերմանիայի կայսր Օտտո 2-րդի կինը՝ Թեոֆանուն  (959-991թթ.), ընդունվել է որպես «Ամենագերմանացի կայսրուհին՝ գերմանական կայսրուհիների մեջ»։

957թ-ին Ռուսական պետության առաջին կառավարիչ դարձավ Հայոց իշխանական տան ներկայացուցիչ իշխանուհի Օլգան:

Նա 959թ-ին դեսպաններ ուղարկեց Գերմանիայի կայսր Օտտոն I-ի մոտ՝ եպիսկոպոսներ եւ քահանաներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի Ռուսաստանում եկեղեցի հիմնեն, հավանաբար իր քրոջ կամ հորեղբոր դստեր միջամտությամբ, ով այդ ժամանակ Օտտո 2-րդի կինն էր։

Նշանավոր դեպքերից է Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ  Վիթելսբախի (Konrad von Wittelsbach) կողմից Լեւոնի թագադրումը՝ որպես Հայկական Կիլիկիայի թագավոր։

Այս շարքի մեջ առանձնակի տեղ ունի Հայերեն առաջին տպագիր տեքստը՝ արված 1475-ին Մայնցում, լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրությունների» մեջ զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է:   Continue reading

Մուտանտները գլխներիս փորձանք են դառնում – Ովքեր են օժանդակում քուրդ կեղծարարներին… Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր… Մեր գիտնականներից էլ են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում՝ գենի մուտացիա դեռ կա…

Հովսեփ Օրբելու այսպես կոչված «Քուրդ-ռուսերեն» բառարանի  (հատոր II, հրատ. 2, Քուրդ-ռուսերեն բառարան, Երեւան-2002) գոյության մասին իմացա վերջերս, երբ գրադարանում փնտրում էի նրա գրքերից մեկը:

Բառարանի վերնագիրը զարմացրեց ինձ, որովհետեւ ծանոթ էի Հ. Օրբելու կենսագրությանը, գիտեի նաեւ այն մասին, որ նա ուսումնասիրել է Մոկսի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, բայց որ կազմել է «Քուրդ-ռուսերեն բառարան», ոչ մի տեղ չի նշվում:

Սրանից բացի ուշագրավ մեկ ուրիշ փաստ էլ կա: Բառարանի առաջաբանում պրոֆեսոր Պ. Մ. Մուրադյանը գրում է. «…ըստ երեւույթի արձանագրության մեջ թույլ է տրվել սխալ՝ «Քուրդ-ռուսերեն բառարանի» փոխարեն պետք է կարդալ «Մոկսի բարբառի հայ-ռուսերեն բառարան», ինչի համար էլ մատնանշվում է Մոկսի բարբառը»: Ի գիտություն. Հ. Օրբելու արխիվում, մեր տեղեկություններով, «Քուրդ-ռուսերեն բառարանին» վերաբերող «փաթեթներով թերթիկներ» չեն հայտնաբերվել:

Հայաստանի արեւելագետները համոզված են՝ Հ. Օրբելու «Քուրդ-ռուսերեն բառարանի» հրատակարումը համարվում է մեր մեծ հայրենակցի՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահի, որի հիմնադրման 60-ամյակն է 2003թ., ոչ միայն նրա գիտական ժառանգության նոր էջն է հանդիսանում, այլ նաեւեւ ներդրում հայրենական քրդագիտության մեջ, որի հիմնադիրներից մեկն է եղել ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին»:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի… Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ… Լեւոն Արոնյանը 5-րդն է աշխարհում… Շախմատային անցուդարձ… ՖԻՖԱ-ն կուժեղացնի պայքարը ռասիզմի դեմ «ԱԱ-2018»-ի ժամանակ… Մարզական այլ լուրեր…

Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի

Մայրաքաղաքի ավագանու նիստում միաձայն որոշում է ընդունվել՝ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել՝ Օլիմպիական չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևեւմատոլոգ Սառա Եսայանին:

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի տեղեկացմամբ, կոչումները կհանձնվեն Երեւանի ծննդյան օրը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին:

Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մինչեւ16 տարեկանների մրցաշարում հիանալի հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում՝ Մանուէլ Պետրոսյանը: Հայկը առաջին 7 փուլերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Մանուէլ Պետրոսյանը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր ու կրկնեց ընկերոջ հաջողությունը::

Հայաստանը միակ երկիրն է, որ այս առաջնությունում ունի 2 ոսկե մեդալակիր։

Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեր մյուս մասնակիցը ցույց տվեց 20-րդ արդյունքը՝ 6 միավոր: Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարում Դավիթ Միրզոյանը 5,5 միավորով գրավեց 44-րդ տեղը: Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 7 միավորով ճանաչվեց 9-րդը:

Աղջիկների առաջնությունում առավել հաջող հանդես եկավ Սիրանուշ Ղուկասյանը, ով մինչեւ 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը՝ վաստակելով 6,5 միավոր:

Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

Միխայիլ Տալի հուշամրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը մրցեց չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ: Մոտ 6-ամյա պայքարից հետո, 60-րդ քայլին, մրցակիցները հաշտություն կնքեցին: Դա մեր շախմատիստի 7-րդ ոչ-ոքին էր, միակ հաղթանակը նա տարել է իրեն թերագնահատած հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ:

Մեր շախմատիստը վաստակել է 4,5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի հետ միասին բաժանում է 4-5-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին՝ 5,5 միավորով, նրան հաջորդում է Անիշ Գիրին՝ 5:   Continue reading

Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է («Էրեբունի-Երեւան-2798»)… Էջմիածինը դարձավ 2701 տարեկան… Շնորհավորում ենք եւ՛ Ոսուցչի օրը եւ՛ Գրադարանավարի օրը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Տարվա լավագույն ոսոցիչն ու դաստիարակը… Արցախում կայացել է «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնը…

Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է… «ԷրեբունիԵրեւան 2798»… «Երեւան՝ արեւի քաղաք»…

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին որ «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

«Էրեբունի-Երեւան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլին ներկայացրել է «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: «Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր ու հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ»,– ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:

Անդրադառնալով հիմնական միջցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների եւ այդ օրերին Երեւանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում ու տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը:    Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 32-ի (422) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Արդարությունը՝ ազգայնականության հատկանիշ – «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպությունը՝ հակաթուրքական ցույցերով ու պահանջներով…  Հայ արիների առաջնորդը վրացական ազգայնականության մասին… Հայ արիները գործում են հանուն, ոչ թե ընդդեմ կարգախոսով…

2. Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…

3. Որ աղքատի հոգեբանությամբ չլինենք – Փնտրվում է ավելցուկի մթերման բանաձեւը… Ելքն այն է, որ երկու կողմերը՝ գյուղացին ու մթերողը միասին համաձայնության գան,… 2017թ., ըստ վարչապետի՝ բավականին կոշտ բյուջե է նախատեսվում…

4. Արեւի քաղաքում՝ արեւի մարդկանց – Երեւանի քաղաքապետարանը աջակցեց ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին… Սոցիալական բաղադրիչումներառված են նաեւ տարեցները, գիտության ու մշակույթի ներկայացուցիչները, բազմազավակ ընտանիքները…

5. Գիտությունը պիտի շարժվի, որ շարժի – Համահայկական գիտական համաժողովի մասնակիցները՝ ՀՀ նախագահի մոտ… Գիտպետկոմի ստեղծման ժամանակ գործել են 6500 գիտնականներ… Խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքների ու գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն…

6. Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցներում – ԿԳ նախարարն ընդառաջել է ՀՀ եզդիների միության առաջարկությանը… Պետության հզորացման եւ ապագա սերնդի դաստիարակման անհրաժեշտ բաղադրիչներ են նաեւ մշակույթի ու կրթության ոլորտները…

7. Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (5-րդ մաս) – շատրանգ=շանթարակ=շանթրակ … ճատրակ … Այս կարծիքը հեռու չէ իրականությունից՝ այսօր էլ անցկացվում են ճատրակի արագ եւ կայծակնային մրցումներ … որ «նստած» են հայերեն շանթարագ բառի մեջ…

8. Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն – Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են… Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին… Գեղեցկությունը՝ քաղաքականության մեջ (կանայք աշխարհի գրավման ճանապարհին)… Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի հայտնի ժպիտը տարբեր ազգերի պատկերացմամբ… Հայացք.- Ամենագեղեցիկ հայուհիները…

9. Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր… Հին մրցակիցների նոր մրցամարտը… Բարձրագույն խումբ.- ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայաստանի ֆուտբոլի 1-ին խումբ… Ազգային հավաքականը պատրաստվում է… Շախմատային համայնապատկեր… Մարզական այլ լուրեր…

11. Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով… Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից… Շուրջերկրյա ճանապարհորդ օձը… Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

Արդարությունը՝ ազգայնականության հատկանիշ – «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպությունը՝ հակաթուրքական ցույցերով ու պահանջներով…  Հայ արիների առաջնորդը վրացական ազգայնականության մասին… Հայ արիները գործում են հանուն, ոչ թե ընդդեմ կարգախոսով…

Վրաստանում գուցե սկիզբ է առնում իրապես վրացական  ազգայնական մի շարժում, որն իր թիրախը, թշնամուն հայտարարել է թուրքին եւ ոչ հային… Գոնե դեռ հակահայկական որեւէ բան չի արվել:

Այս հարցով «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վերջերս մեր պարբերականում նորից անդրադարձել էր հայ եւ միջազգային ազգայնականությանը («Ազգայնականության մերժումները՝ տկարամտության ու նենգամտության հետեւանք», «Լուսանցք», թիվ 27 (417), 2016թ.), հատկապես համաշխարհային բեւեռներում հասունացող՝ ֆրանսիական ու ռուսական ազգայնական ուժերին ու դրանց առաջնորդներին: 

http://www.hayary.org/wph/?p=5731Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները‘ տկարամտության ու նենգամտության հետեւանք.- 1.Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… 2.Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3.Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյամ, ՀԱՄ առաջնորդ)…

Հայ արիների ղեկավարը նախ անդրադարձավ նախկին դեպքերին, երբ իրականում միայն շահարկվեց ազգայնականության թեման Վրաստանում: Նրա խոսքով՝ «Վրաստանում ցայսօր արտաքին աշխարհին հայտնի էր մի ազգայնական ուժ (որն իրականում ազգայնամոլական-այլամերժական է բնույթով), դա Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու գլխավորած Ազգայնական կուսակցությունն էր, որն իշխանության եկավ «Վարդերի հեղափոխությամբ»՝ շարունակելով ուկրաինական ծաղկահեղափոխական, իրականում հեղաշրջման քաղաքականությամբ:   Continue reading

Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…

Հովհաննես Թումանյանը մի նամակ է գրել Ավետիք Իսահակյանին, ով մտահոգված հարցրել էր երկրի ու ժողովրդի վիճակի մասին: Ահա ամենայն հայոց բանաստեղծի պատասխանը, որը հետագայում վերնագրվեց «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը»…

«…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը:

Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:

2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ միայն կառավարության կառուցվածքն ու կազմն է թարմացվում, այլեւ տեղերում՝ ՏԻՄ ընտրություններում, եւս մեկ անգամ ստուգվում են իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները: Իհարկե համայնքապետերի եւ ավագանիների ընտրության հարցը միշտ էլ կենտրոնացրել է իշխանության ներուժը, սակայն այս անգամ այն ավելի էր պրկվել, քանի որ ի տարբերություն նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման, այս անգամ ընդդիմադիր ուժերը որոշակի աշխուժացել էին եւ մրցակցության երեւույթը որոշ տեղերում գործեց: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը սպասվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին փորձեցին հաստատվել թիվ 1 ընդդիմադիրը լինելու տեղում՝ հաջորդ տարի ԱԺ եւ կառավարության ձեւավորման ժամանակ ամուր դիրքերում լինելու համար: Չէ՞ որ այդ ընտրություններում է վճռվելու կառավարություն կազմելու եւ վարչապետ նշանակելու հարցը, իսկ կառավարության ղեկավարն արդեն լինելու է երկրի ղեկավարը՝ նորացված Սահմանադրության համաձայն:

Մինչեւ ՏԻՄ ընտրություններին եւ որոշ քաղաքական ուժերի՝ ընդդիմադիր ոլորտում առաջնայինը լինելու հայտարարություններին անդրադառնալը, նշենք ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այս դիտարկումը. «Համայնքապետ ընտրվելուց 5 օր անց հաղթած անկուսակցականները դարձել են ՀՀԿ-ական»:

Իսկ այդ թվերն այսպիսին են՝ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Ըստ ՀՀԿ խոսնակի, ՀՀԿ-աներն էլ հաղթել են 158 համայնքներում, որին երբ գումարվի այս 22-ը, կստացվի, որ ընտրված համայնքապետերի 76%-ն արդեն ՀՀԿ-ական են։ Այսինքն՝ չնայած այս անգամ գործադրած ջանքերին, ընդդիմադիրները խորհրդարանական ընտրություններում մեծ աջակցություն չեն ունենալու համայնքներում: Անգամ չի բացառվում, որ որոշ կուսակցական համայնքապետեր նույնպես դիմում գրեն ՀՀԿ-ին:   Continue reading

Որ աղքատի հոգեբանությամբ չլինենք – Փնտրվում է ավելցուկի մթերման բանաձեւը… Ելքն այն է, որ երկու կողմերը՝ գյուղացին ու մթերողը միասին համաձայնության գան,… 2017թ., ըստ վարչապետի՝ բավականին կոշտ բյուջե է նախատեսվում…

Մեր գյուղացին լավն է, շատ լավն է: Մեր քաղաքաբնակն էլ է լավը, շատ լավը: Բայց որպեսզի մեզ պինդ, ձիգ ու ամուր զգանք, պիտի մեր միջից հանենք աղքատի հոգեբանությունը: Կարկտաբեր ամպը չտեսած՝ բերքի կորուստը չլացենք, փոքրիկ մի գործ չհիմնած՝ հարկերի բեռի տակ մեզ չզգանք: Արդեն քանի տարի մթերողներն ասում են՝ տեղ չունենք, պետությունն ասում է՝ մթերիր, գյուղացուն օգնիր: Դեմ չեմ, գյուղացուն օգնել պետք է: Եվ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր երկրի համար զարգացած գյուղատնտեսություն ունենալու անհրաժեշտությունը: Բայց հիմա մթերողը միջոց չունի մթերածի դիմաց վճարելու, ու չես կարող մեղադրել ոչ գյուղացուն եւ ոչ էլ մթերողին: Խնդիրը լուրջ քննարկելու փոխարեն՝ հարայ-հրոց էինք բարձրացրել, թե գյուղացուն խաբում են ու խաբում: Մինչդեռ իրականում խաբող չկար: Հիմա «չխաբելու» համար գյուղնախարարն ասում է՝ ճանապարհներ փակելը ելք չէ, գյուղացին պիտի բիզնեսով զբաղվի, էլի հարայ-հրոց ենք գցել, թե գյուղացին բիզնեսով ինչպե՞ս զբաղվի: Լավ, ի՞նչ ենք ուզում: Եթե իրապես ազատական տնտեսահարաբերություններ, ապա պետությունը չպետք է խառնվի: Եթե խառնվում է, ուրեմն պիտի մեխանիզմ մշակվի՝ գյուղացուն ուղղորդելու: Ուղղորդելու այնպես, որ գյուղացին սեփական աշխատանքի արդյունքը տեսնի ոչ միայն բնամթերքի, այլեւ՝ գումարի տեսքով: Թե ինչքանով ճիշտ կուղղորդի, այ սա է պետության գործառույթը: Այլապես կանցնի եւս 25 տարի ու գյուղացու հոգեբանության մեջ այդպես էլ ոչինչ չի փոխվի:   Continue reading

Արեւի քաղաքում՝ արեւի մարդկանց – Երեւանի քաղաքապետարանը աջակցեց ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին… Սոցիալական բաղադրիչումներառված են նաեւ տարեցները, գիտության ու մշակույթի ներկայացուցիչները, բազմազավակ ընտանիքները…

Այս տարվա մայիսին Երեւանի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները վերանայվեցին, ինչի հաշվին էլ քաղաքապետարանը կարողացավ աջակցել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Դեռ այդ ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել էր, որ վերանայումը հիմնականում արվել է ի հաշիվ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցների:

Ըստ այդմ, ինչպես սեպտեմբերի 23-ին նշվեց Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով. միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին:

Նաեւ՝ ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:

Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձեւավորված սովորույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ:   Continue reading

Գիտությունը պիտի շարժվի, որ շարժի – Համահայկական գիտական համաժողովի մասնակիցները՝ ՀՀ նախագահի մոտ… Գիտպետկոմի ստեղծման ժամանակ գործել են 6500 գիտնականներ… Խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքների ու գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն…

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Երեւանում անցկացված Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին, որոնց կազմում կային հայազգի ճանաչված գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից ու մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել էր նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Երկրի ղեկավարը ողջունել է գիտնականներին հայրենիքում եւ կարեւորել նրանց ներկայությունն անկախության տարեդարձի առթիվ: Կարեւորել է նաեւ Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երեւանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլեւ նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում էլ ավելի պատշաճ ներկայացնելու եւ գիտության զարգացման ժամանակակից միտումներին անմիջական հաղորդակից դարձնելու համար:

«Լուսանցք»-ը ողջունեց, երբ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հանրահայտ Կոմանդոսը, սկսեց Հայաստանում հանդիպել աշխարհի տարբերև երկրներում գործող հայ բարձրաստիճան սպաներին, գեներալներին: Իհարկե, պարզ է, որ նման հավաքները թերեւս միշտ չէ որ կբարձրաձայնվեն, բայց կարեւորն այն է, որ լինեն շարունակական եւ արդյունքները տեսնենք մեր բանակի հզորացման ընթացքում:   Continue reading

Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցներում – ԿԳ նախարարն ընդառաջել է ՀՀ եզդիների միության առաջարկությանը… Պետության հզորացման եւ ապագա սերնդի դաստիարակման անհրաժեշտ բաղադրիչներ են նաեւ մշակույթի ու կրթության ոլորտները…

Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցում

Մեր երկրում ազգային փոքրամասնությունները ազգային հողի վրա խնդիրներ երբեք չեն ունենում: Իսկ այն խնդիրները, որ սոցիալական կամ կենցաղային բնույթի են, դրանք առնչվում են բոլոր բնակիչներին, այդ թվում՝ հայերին: ՀՀ եզդիական համայնքի ներկայացուցիչները կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին են  ներկայացրեցրել իրենց համայնքի մտահոգություններն ու առաջարկները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման եւ մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: «Մենք Հայաստանում ապրող  եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, եւ այդ երթը շարունակվում է»,- ասել է Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել:

Ընդառաջելով ՀՀ եզդիների միության առաջարկությանը՝ ԿԳ նախարարը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների եւ եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները:

Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոն՝ հայ եւ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի է ունեցել Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո ու նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: 2012թ., Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաեւ հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում:   Continue reading

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (5-րդ մաս) – շատրանգ=շանթարակ=շանթրակ … ճատրակ … Այս կարծիքը հեռու չէ իրականությունից՝ այսօր էլ անցկացվում են ճատրակի արագ եւ կայծակնային մրցումներ … որ «նստած» են հայերեն շանթարագ բառի մեջ…

…Աշխարհում չկա ոչ մի ժողովուրդ, որի այբուբենը կազմված լինի 36 տառից: Հետեւաբար, ճատրակ կարող էր ստեղծել այն ժողովուրդը, ով ուներ սեփական այբուբեն՝ բաղկացած 36 տառից… Ի դեպ, հնդիկ գիտնական Դիքշիտը այն կարծիքին է, որ հին ձեռագրերը ծագել են Հայաստանում, եւ որ դրա մասին միշտ պետք է հիշել…

Սկիզբը թիվ 28-31-ում

http://www.hayary.org/wph/?p=5796Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (4-րդ մաս) – Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները… Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ…

http://www.hayary.org/wph/?p=5788Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

http://www.hayary.org/wph/?p=5763Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Ճատրակը հազարամյակների ընթացքում զգալի փոփոխություններ է կրել. փոխվել են խաղի կանոնները, խաղաքարերի ձեւերը, անվանումները եւ այլն:   Continue reading

Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն – Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են… Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին… Գեղեցկությունը՝ քաղաքականության մեջ (կանայք աշխարհի գրավման ճանապարհին)… Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի հայտնի ժպիտը տարբեր ազգերի պատկերացմամբ… Հայացք.- Ամենագեղեցիկ հայուհիները…

Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն

Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են

Գերմանիայում օրերս կայացած Top Model of the World գեղեցկության մրցույթին Թուրքիան ներկայացնող բրիտանաբնակ մոդել Էջեմ Ուզգյորի տապալումը մեծ իրարանցում է առաջացրել իր երկրում. այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ»-ը:

Թուրքիայի բնակիչները դժգոհ են, որ իրենց երկիրը գեղեցկության այս մրցույթում ներկայացնում է հենց Էջեմը, ով, ըստ իրենց, արժանի չէ կրելու «Միսս Թուրքիա» տիտղոսը:

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում մրցույթի դեֆիլեի ընթացքում թուրք մոդելը քայլում է հայ գեղեցկուհի Մարիամ Դարձյանի կողքով: Ըստ թուրք օգտատերերի՝ հայ եւ թուրք մոդելների իրար կողք քայլելն է՛լ ավելի է խայտառակել իրենց՝ ի ցույց դնելով հայ գեղեցկուհու առավելությունը:

Top Model of the World մրցույթն անցկացվում է 1993թ.-ից, այս տարվա հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Քուփերը:

Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին

Բելգիայի Սպա առողջարանային քաղաքում 1988թ. սեպտեմբերի 19-ին  պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել  գեղեցկության միջազգային մրցույթ: 19-րդ դարում գեղեցկության մասին պատկերացումները, ընտրության սկզբունքները, մրցույթի անցկացման կանոնները տարբերվում են այսօրվա չափանիշներից:   Continue reading