Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…

http://www.hayary.org/wph/?p=5480Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…

Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի) Ծրագիր

ՀԱՅ ԱԶԳԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՇԵՄԻՆ:

Արդի Հայաստանում չկան դասակարգեր, դասակարգային խավեր եւ շերտավորումներ, ուստի եւ չեն կարող լինել նրանց շահերն արտահայտող կուսակցություններ: Առկա բոլոր «կուսակցությունները» այդ իսկ պատճառով չեն կարող ունենալ, մանավանդ արդի պայմաններից բխող, ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ:

Ռուսաստանի լծի տակ, թե դրանից դուրս, ՀԱՅ ԱԶԳԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՈՒՂԵԿՑԵԼՈւ Է ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

ՀԱՅ ԱԶԳԻ կենսագանձի (գենոֆոնդի) գոյության նախապայմանը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է, իսկ բարգավաճման գրավականը՝ ՀԱՅԱԴԱՎԱՆ ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՅ ԱԶԳԻ գոյատեւման արտահայտությունն է, նրա կամքի դրսեւորումը:

ՀԱՅՈՑ ԱԶԳԸ լավագույնս կարող է դրսեւորել իր ընդունակություններն ու կարողությունները, լուծել ԱԶԳԻ առջեւ ծառացած խնդիրները, նպաստ բերել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ ունենալով պաշտպանության կայուն երաշխիքներ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ գոյապահպանման գործում ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ անխտիր համագործակցում է հասարակության բոլոր ուժերի հետ, որովհետեւ ԱԶԳԻ գոյապահպանությունը վերաբերում է բոլորին եւ յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն է:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ գերխնդիրը ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ԱՐՑԱԽԻ անձեռնմխելիությունն է, հայ-ադրբեջանական (ներառյալ Նախիջեւանը), հայ-վրացական սահմանների պաշտպանությունը: ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ պաշտպանելու է նաեւ հայ-թուրքական եւ հայ-պարսկական սահմանները:

Ռուսաստանի լծի ներքո ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ բացառում է առճակատման նախաձեռնությունը կանոնավոր բանակի զորամասերի հետ:  Continue reading

Սեւանա լիճ. մի հոդվածաշարի հետքերով.- Դրական եզրակացություն՝ պահանջների կատարման պայմանով… «Լուսանցք»-ին պատասխանում է բնապահպանության նախարարությունը՝ տրամադրելով փորձաքննական եզրակացությունը…

«Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարին (թիվ 40-44, 2015թ. եւ թիվ 1-2, 2016թ.) առաջինը պատրաստակամությամբ արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը: Երկրորդ արձագանքը կորզեցինք բնապահպանության նախարարությունից: Մեզ ներկայացված պատասխանը տպագրում ենք ստորեւ՝ առանց որեւէ (անգամ կետադրական) փոփոխությունների:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձկան վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն է տվել: Իսկ այդ գործարանը «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի «տիրույթում» է: Այսպիսով, իբրեւ պատասխան, «Լուսանցք»-ին է տրամադրվել փորձաքննական եզրակացությունը՝ հաստատված բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից 10.08.2015թ.:

* * *

«Ձկան վերամշակման գործարանը նախատեսվում է կազմակերպել «Սեւանի իշխան» ՓԲԸ կողմից՝ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող ձկան արտադրության եւ իրացման գործընթացները ներառում են հետեւյալ 4 փուլերը՝ մանրաձկան արտադրության գործարան, ցանցավանդակային տնտեսություններ, ձկան վերամշակման գործարան: Սույն նախագիծը, որը մշակվել է «Սեւանի իշխան» ՓԲԸ պատվերով, «Հայնախագիծ» ԲԲԸ կողմից նպատակաուղղված է իրականացնելու ձկան վերամշակումը: «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն իրականացնում է «գեղարքունի» եւ «ամառային իշխանի» արտադրական ամբողջ շղթան՝ մայրական կազմի ձեւավորումից եւ մանրաձկան արտադրությունից մինչեւ բուծում, վերամշակում եւ իրացում: Արտադրությունից ստացված հասույթն ուղղվելու է հիմնականում Սեւանա լճի ավազանի հիմնախնդիրների լուծմանը եւ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների վերականգնմանը:

Համաձայն ներկայացված նախագծի՝ ջրի փակ շրջանառությամբ, նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նախատեսվում է կազմակերպել ձկան վերամշակման տնտեսություն՝ տարեկան շուրջ 6000 տ ձկնամթերքի արտադրողականությամբ:  Continue reading

Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (4-րդ մաս) – Նախկին վիճակը կարճ ժամկետում վերականգնելու հնարավորություն կա, դրա համար էլ բազմաթիվ քայլեր կան…

Սկիզբը՝ թիվ 6-8-ում

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի ռեժիմի ստեղծված իրավիճակը կարգավորելու, հետագա բացասական երեւույթները կանխարգելելու եւ ջրօգտագործումը կայուն հիմքերի վրա դնելու՝ չափավոր ու հաշվենկատ կատարելու համար կառավարության որոշմամբ քայլեր են ձեռնարկվել եւ մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

http://www.hayary.org/wph/?p=5462Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…

http://www.hayary.org/wph/?p=5449Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

http://www.hayary.org/wph/?p=5433Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

Արվածը

Նախ՝ խոսենք այն մասին, թե ինչ է արվել:

Մասնավորապես, 2014թ. նվազեցվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրօգտագործման թույլտվություններով հատկացված ջրի ծավալները շուրջ 272.1մլն.խմ/տարի-ով կամ կամ 10.6 խմ/վրկ-ով: Եթե այն 2013թ. դրությամբ եղել էր 1507,5 մլն. խմ /տարի կամ 49,8 խմ /վրկ, ապա 2014թ. կազմել է 1235,4 մլն. խմ /տարի կամ 39.2 խմ /վրկ, որը հիմնականում պայմանավորված է ձկնաբուծության նպատակով ջրառի շուրջ 31% պակասեցումով: Բացի այդ՝ բնապահպանության նախարարության կողմից Արմավիրի եւ Արարատի մարզերում լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի են բերվել թվով 311 ինքնաշատրվանող հորատանցքեր, որոնք օգտագործվում էին ձկնաբուծության, ոռոգման եւ խմելու-կենցաղային նպատակներով: Ինքնաշատրվանող հորատանցքերի նկատմամբ ձեռք առնված միջոցառումների շնորհիվ խնայվել է 22,24 խմ /վրկ ջրաքանակ, այդ թվում. ձկնաբուծության ոլորտում՝ 17,4 խմ /վրկ, ոռոգման ոլորտում՝ 2,9 խմ /վրկ եւ խմելու-կենցաղային ոլորտում 1,9 խմ /վրկ ջրաքանակ:  Continue reading

Զատիկը եւ մինչզատկական վերազարթոնքը – Զատիկը ոչ միայն բնության զատումն է՝ գունագեղության արտահայտմամբ, Զատիկը՝ ըզ-հատիկը նաեւ կապվում է այն օրվա հետ, երբ հատիկն ընկնում է հողի մեջ ու ծիլարձակում է սկսվում…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ավանդական Զատիկը կնշեն ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Հայոց Տրնդեզը արիադավան հայերին հավաքեց Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ. հայերը ամենուր վառեցին տրնդեզյան ծիսական կրակները՝ ավարտին հասցնելով ձմռան հալոցքների վերջին տվայտանքները:

Մարտի 1-ին հայ արիները նշեցին Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնը, երբ Հայր Արան, որպես տիեզերական զորավոր Աստված, իր առաքելության եւ աստվածային գործառույթների շրջանակում հավաստում է գարնան գալուստը: Նա արորդի հայերին բնության վերազարթոնքին է նախապատրաստում եւ ապահովում բնական անցումների հաջորդականությունը:

Եվ մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը արիադավան-հեթանոս հայորդիները տոնում են բնական տարեփոխությունը՝ Հայոց Ամանորը, անցնելով կյանքի նոր փուլ: Այդ բնական ընթացքը ապահովում է արդեն Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Նա մարտի է բռնվում Վիշապի հետ եւ հերթական անգամ հաղթանակելով հնազանդեցնում՝ իրեն է ենթարկեցնում զորավոր Վիշապին, ինչի համար նրան Վիշապաքաղ Վահագն են ասում նաեւ: Իզուր չէ, որ մարտի վերջին տաք եւ սառը բնական հոսանքները խաչվում են մի վերջին անգամ (եւ մարտը համարվում է գիժ ամիս՝ գիժ մարտ, ինչը կարծես համահունչ է Վահագնի ու Վիշապի մենամարտի բովանդակությանը), եւ այն դադարում է, երբ Վահանգը գետնում է Վիշապին: Եվ արի հայերը այս օրը՝ Ամանորի հետ տոնում են նաեւ Վահագնի Երկրային Վերածնունդը...  Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Կրկին հետաձգվեց աշխարհի չեմպիոն ունենալու հարցը

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, եւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 14 խաղափուլում վաստակեց 7 միավոր: Դեռ մինչեւ մրցաշարի ավարտը, 4 փուլ առաջ, մեր շախմատիստը առաջատարն էր Սերգեյ Կարյակինի հետ, ինչը ոգեւորել էր բոլոր հայերին: Ցավոք, վերջնամասում սկսեցին սայթաքումները, ու հայ շախմատիստը կրեց 2 պարտություն եւ բաժանեց 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա մրցաշարն ավարտեց 6-րդ հորիզոնականում, ինչի համար պարգեւատրվեց 28 հազար եվրոյով:

Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ով վերջին փուլում հաղթեց Ֆաբիանո Կարուանային, որ նույնպես հավակնում էր դառնալ մրցաշարի հաղթող: Ռուսաստանցին վաստակեց 8,5 միավոր՝ արժանանալով 95 հազար եվրո պարգեւի, 2-3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդը, ովքեր վաստակեցին 7,5-ական միավոր: Սերգեյ Կարյակինը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ եւ կպայքարի շախմատի թագի համար:

Հրանտ Մելքումյանը 3-րդ տեղն է գրավել Ավստրալիայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո մասնակցեց Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում կայացած «Դոեբերլի Գավաթ» ամենամյա մրցաշարին: Մեր գրոսմայստերը 59 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: Նա 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր եւ Սուրյա Գանգուլիի հետ բաժանել 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հրանտ Մելքումյանը արծաթե մեդալը զիջել է հնդիկ գրոսմայստերին: Մրցաշարի հաղթող է դարձել ավստրալացի միջազգային վարպետ Մորիս Ջեյմսը, որը վաստակել է 7,5 միավոր:

Մեր շախմատիստը պատրաստվում է 2016թ. Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա Կոսովոյի Գյակովա քաղաքում, մայիսի 11-24-ը:

Հայտնի են դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողները
Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 8-ի (398) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Լեռը մուկ ծնեց, որը քանդում է լեռը – Արեւմուտքի բումերանգը ետ վերադարձավ ջիհադականների եւ իսլամական ահաբեկիչների ու ծայրահեղականների դրոշներով…

2. Եվրոպա-Թուրքիա սահմանը՝ փակի տա՞կ . Հակաիսլամական պոռթկումները Եվրոպայում անխուսափելի են – Թուրքիան դեռ մնում է ահաբեկիչների հավաքատեղի… «Հյուսիսային հոսք-2»-ը չսկսված՝ ճաք է տալիս…

3. Մեր ժամանակների վկայագրում (8). – Վարդան Վարդանյանը՝ իրական ռազմական գաղափարախոս – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

4. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (2-րդ մաս) – Վեներայի խառնարանների ու մեր երկրի լեռների զուգահեռների մասին…

5. Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը.- Հայոց Ամանորն է ու Վահագնի Երկրային Վերածնունդը… Արիական այլ ազգեր եւս նշում են իրենց ամանորը մեր երկրում… ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը Հայաստանում…

6. Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին… Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ – Լուսնային խավարումները շոշափում են մարդկային փոխհարաբերությունների ոլորտը…

7. Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…

8. Երեւանյան խնդիրները՝ ափի մեջ կամ՝ hաջողված երկխոսություն՝ էլեկտրոնային տիրույթում – Անկեղծ զրույց մայրաքաղաքի բնակիչների հետ՝ մինչեւ քաղաքապետի կենցաղը…

9. Ուտողները պայքարում են ուտողների դեմ – Իսկ մեր կառավարությունը «ինտենսիվ պայքարում է կոռուպցիայի դեմ»։… Ընդդինադիր գործիչը հեշտությամբ արտասահմանյան գործակալություններից կարող է գումար ստանալ…

10. Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով – Հայ մարզիկները մեր երկրում եւ արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Լեռը մուկ ծնեց, որը քանդում է լեռը – Արեւմուտքի բումերանգը ետ վերադարձավ ջիհադականների եւ իսլամական ահաբեկիչների ու ծայրահեղականների դրոշներով…

Երբ են գերտերությունները վերջապես հասկանալու, որ սեփական շահերի պաշտպանության հարցում այս կամ այն տարածաշրջանում ահաբեկչական ուժերին աջակցելը բումերանգային քաղաքականության է վերածվում ի վերջո: Այդ ուժերը այս կամ այն համաշխարհային բեւեռին ծառայում են այնքան ժամանակ, մինչեւ ամրանում եւ արդեն սեփական շահերն են առաջ քաշում՝ առաջին հերթին հարվածելով հենց իրենց ծնող-սնող պետությանը:…

Այդպես եղավ Աֆղանստանում, երբ տարիներ շարունակ սովետական զորքերի դեմ պայքարում ամերիկացիները գործածում էին իսլամական ծայրահեղականներին: Երբ ԽՍՀՄ իշխանությունը որոշեց հեռանալ այդ երկրից, ԱՄՆ-ն փորձեց իրեն ենթարկեցնել Քաբուլի հետագա քաղաքականությունը… Եվ «Ալ-Ղաիդա»-ն առաջինը հենց Միացյալ Նահանգներին հարվածեց, այն էլ՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ ԱՄՆ-ի շահերը գրեթե անթերի պաշտպանված էին: Հետո Բեն Լադենի ահաբեկիչները նաեւ Եվրոպա ու ԱՄՆ հասան՝ տարիներ շարունակ վախ, մահ ու ավեր սփռելով:

Սովետական, հետո նաեւ ռուսական իշխանություններն էլ փորձեցին այսպես կոչված կովկասյան ահաբեկչական խմբավորումներ ձեւավորել՝ հիմնականում չեչենական հիմքի վրա կազմված, որը պիտի գործեր ընդդեմ Արեւմուտքի: Ինչ-որ տեղ նաեւ սեփական ժողովրդի դեմ, երբ ընդվզումներն ազգային բնույթ ստանան… Սակայն, թե ինչ եղավ եւ ինչերի հասցրեցին չեչենական պատերազմները՝ հայտնի է բոլորին: Ժամանակին (1930-ականներին, երբ մարդկանց առանց դատ ու դատաստանի պետք է աքսորեին կամ վախեցնեին)  ԽՍՀՄ-ում նախաձեռնվեց այսպես կոչված «գողական շարժում», եւ այդ գողականներին էին գործածում քաղաքացիական տարբեր շարժումներն ահաբեկելու, ցրելու համար, որը տարբեր ձեւերով դեռ պահպանվել է հետխորհրդային երկրներում, հատկապես պետական նշանակության ընտրական գործընթացների ժամանակ:

Արեւմտյան ու եվրոպական պետությունները քաղում են իրենց անդեմ քաղաքականության պտուղները. ասում են վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ միջազգային ահաբեկչական սպառնալիքն աննախադեպ ծավալներ է ընդգրկել հենց նրանց պատճառով: Սակայն, դա շատ արագ դառնում է համաշխարհային չարիք, քանի որ ոչ միայն Եվրոպայում, այլեւ մյուս աշխարհամասերում եւս իրականացվում են ահաբեկչական գործողություններ: Ինչպես ասում են, տեսականորեն ծայրահեղ արմատականների կողմից, իհարկե, տարբեր  չափով, թիրախավորված են այն բոլոր երկրները, որոնք ունեն մահմեդական համայնքներ կամ ընդունել են փախստականներ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից: Հետագայում թիրախավորվում են արդեն բոլոր երկրները:
Continue reading

Եվրոպա-Թուրքիա սահմանը՝ փակի տա՞կ . Հակաիսլամական պոռթկումները Եվրոպայում անխուսափելի են – Թուրքիան դեռ մնում է ահաբեկիչների հավաքատեղի… «Հյուսիսային հոսք-2»-ը չսկսված՝ ճաք է տալիս…

Վերջին ահաբեկչությունները Եվրոպայում կարող են հանգեցնել ԵՄ-Թուրքիա սահմանի վերահսկողությանը կամ որոշակի ու ժամանակավոր արգելափակումների: Բելգիան փակել էր Ֆրանսիայի հետ սահմանը, որն այժմ կանցնի հատուկ հսկողության տակ: Խիստ վերահսկողություն է սահմանվել նաեւ եվրոպական այլ երկրների սահմանային հատվածներում, նաեւ կարեւորագույն քաղաքական ու տնտեսական շենքերի շուրջ, հատկապես՝ ատոմային օբյեկտների նկատմամբ: Հատուկ միջոցառումներ են իրականացվում հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իտալիայում:

«Եվրոպայում ահաբեկչական նոր գործողություններ են նախապատրաստվում»,- նման զգուշացումով է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարությունը: Տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ահաբեկչական խմբավորումների թիրախները կարող են լինել հանգստյան գոտիները, տուրիստական կենտրոնները, սպորտային միջոցառումները, հանրային տրանսպորտն ու ռեստորանները: Անգամ Ֆրանսիայում կայանալիք «Եվրո-2016» եվրոպական առաջնությունը հանդիսականներով անցկացնելն է հարցականի տակ, չնայած ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ նման բան չի ծրագրել: Առկա սպառնալիքների պատճառով, ԱՄՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հաշվի առնել փաստացի վիճակը՝ Եվրոպա մեկնելու մտայնություն ունենալիս:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրամիության սահմանների նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի կազմակերպված խուսափեն ահաբեկչություններից եւ հնարավոր նոր զոհեր ունենալուց:  Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (8). – Վարդան Վարդանյանը՝ իրական ռազմական գաղափարախոս – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Այս շարքը սկսել էինք դեռ նախորդ տարի, որի առաջին թողարկումը թիվ 40 (386)-ում եղավ: Այն որոշակի պարբերականությամբ չէ, բայց թերթում ունի իր անկյունը, քանզի նորովի է բացահայտում մեր նորագույն պատմության էջերի ստվերոտ կամ անհայտ կողմերը:

* * *

Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) կոմիսարը յուրօրինակ մարդ էր: Նա տիրապետում էր տվյալ ժամանակի առկա եւ հայտնի (հիմնականները՝ Ռափայել Պատկանյանի «Վարդապետարան Հայոց», Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն ուսմունք», Հայկ Ասատրյանի «Տարոնական ուսմունք», հայդատական, նաեւ արիական տեսության հիմնական սկզբունքներ) հայկական գաղափարական ուսմունքների ու հիմնադրույթների մեծ պաշարի, բայց «գաղափարական սովի» պակաս ուներ բոլորից շատ: Վարդան Վարդանյանին հիմնականում ՀԱԲ-ի Վարդան գիտեին, որպես գաղափարապես ու քաղաքականապես գիտակ մի հանդարտ մարդու: ՀԱԲ-ականները նրան դիմում էին պարոն Վարդան, մտերիմները՝ տիար Վարդան: Շատ էր սիրում հայկական արմատական բառերը, եւ տիարը իսկը նրա սրտով էր: Երբ կիսանկախ Հայաստանում ոմանք «ընկերներ» դիմելաձեւը փոխարինում էին «տիկնայք եւ պարոնայք» ձեւով, Վարդանը եւ մեզանից շատերը «տիարք եւ տիկնայք» ձեւն էինք օգտագործում եւ քարոզում: Հայկական ամեն բառ մի նոր համ ու հոտ էր տալիս սիրած գործին, հայկականացնում էր տվյալ գործը՝  քաղաքական, թե ռազմական, թե մեկ այլ:

Վարդան Վարդանյանի հետ ծանոթացա ՀԱԲ-ի՝ մարտական գործողությունների սկսվելու ժամանակահատվածում. Երասխի կռիվների ընթացքում՝ 1990-ի հունվարին: Ռազմիկ Վասիլյանին էի ներկայացրել Աբովյան քաղաքում եւ շրջանում կազմակերպած իմ աշխատանքները՝ ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման գործընթացը: Եվ առաջին ջոկատը պատրաստ էր մեկնելու Երասխավան: ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը պատրաստվում էր այդ օրերին ինձ նշանակել ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար՝ հարյուրապետի կոչումով: Մինչեւ հրամանը հանձնելը հանձնարարեց «մտնել պարոն Վարդանի մոտ՝ զրույցի»:

Ճիշտն ասած, մի քիչ վիրավորվեցի, ինձ թվաց, թե քննություն հանձնելու են ուղարկում կռվից առաջ… Ուզում էի հրաժարվել, բայց ժամանակ չկար, տղաները սպասում էին, որ արագ զենք ստանանք ու մեկնենք կռվի դաշտ…  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (2-րդ մաս) – Վեներայի խառնարանների ու մեր երկրի լեռների զուգահեռների մասին…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=5448Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…

Նախորդիվ խոսել ենք Աստղիկ Աստվածուհու, 9 թվի ծածկագրի, Վեներա մոլորակի եւ Հայկական լեռնաշխարհի առնչությունների ու զուգահեռների մասին:

Հավելենք, որ ինչպես Գրգուռ լեռը, այնպես էլ Վեներայի մակերեւույթը ունեն հրաբխային ծագում: Վեներայի մակերեւույթը հիմնականում ունի բազալտային բաղադրություն: Բազալտի հոսքերին բնորոշ են 5 կամ 6 նիստանի սյունաձեւ անջատումներ: Վեներայի հսկայական տարածքների վրա հայտնաբերվել են բազալտային լավայի հոսքեր:

Վեներայի վրա բացակայում են հոսող ջրի ակնհայտ նշաններ: Նրա վրա հայտնաբերվել են քամու հետքեր, առկա են ավազաբլուրի դաշտեր 5 կմ երկարությամբ ու նաեւ «հողմային շերտեր»:  Continue reading

Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը.- Հայոց Ամանորն է ու Վահագնի Երկրային Վերածնունդը… Արիական այլ ազգեր եւս նշում են իրենց ամանորը մեր երկրում… ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը Հայաստանում…

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանությունն անցկացրեց հերթական Հայոց Ամանորը: Շնորհավորանքներ հղվեցին ոչ միայն հայությանը, այլեւ՝ արիական մյուս ազգերին:

Այդ օրը մեր երկրի սահմաններին 21 խորհրդանշական կրակ վառվեց, որոնք 21 հաղթական խորհուրդ ունեին, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի՝ Հայկական Լեռնաշխարհում վերակերտման ճանապարհին:

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն է արվել Արցախում:

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոներն անում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում:

Այս այգաբացին տոնական ծեսերն արել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:
Continue reading

Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին… Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ – Լուսնային խավարումները շոշափում են մարդկային փոխհարաբերությունների ոլորտը…

Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին

Մեր նախնիները մարտի 21-ին են նշել արեւագալը եւ փառաբանել են Վահագնին: Ռազմի ու զորության Աստծուն նվիրված տաճարներ կային ամեն մի գավառում: Պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Ալիշանը, Թովմա Արծրունին եւ այլք վկայում են, որ Գրիգոր(իս) Լուսավորիչ կոչեցյալը (ում Խավարիչ կամ Լուսամարիչ ենք կոչում «Լուսանցք»-ում) քրիստոնեության տարածման ճանապարհին Հայ Արայի, Մայր Անահիտի, Նանեի, Միհրի, Տիրի, Վանատուրի ու Աստղիկի տաճարների հետ միասին հրամայել է հողին հավասարեցնել նաեւ զորավոր Վահագնի տաճարները: Հայադավ Գրիգորիսը գավառ առ գավառ ավեր սփռելով վերացրեց հայոց հնագույն հավատքի գրեթե բոլոր հետքերը:

Վահագնին նվիրված վեհաշուք տաճար է եղել Տարոնի Աշտիշատ ավանում: Եվ երբ Գրիգորիսը բացահայտել է, որ դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը եւ Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երինջներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի, անմիջապես հրամայել է հողին հավասարեցնել նաեւ դրանք: «Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով եւ մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռեւս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու եւ բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված…»:

Աշտիշատում էր գտնվում նաեւ հարուստ մեհենական մատենադարան, որը նույնպես ոչնչացվեց, ինչպես մյուս պատմա-մշակութային ու հոգեւոր-հավատամքային փաստերը…
Continue reading

Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…

Սկիզբը՝ թիվ 6-7-ում

http://www.hayary.org/wph/?p=5449Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

http://www.hayary.org/wph/?p=5433 Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում…

Նախորդիվ խոսեցինք Արարատյան դաշտի ջրի որակի մասին: Հավելելնք, որ, դարձյալ ըստ բնապահպանության նախարարության, ոռոգման ջրի որակի գնահատման համար կարեւոր պարամետր է նաեւ ջրի ներծծման կարողությունը, որը հայտնի է որպես ադսորբված նատրիումի բաժին (SAR): Այն կախված է նատրիում, կալցիում եւ մագնեզիում իոնների հարաբերակցությունից: Համաձայն 2012-2014թթ. ջրի որակի մոնիթորինգային տվյալների, Արարատյան ՋԿՏ-ի գետերի եւ ջրամբարների ջրերի SAR-ի արժեքները փոքր են 3-ից, ինչը նշանակում է, որ ջրերը պիտանի են ոռոգման նպատակով օգտագործելու համար: Ոռոգման ջրի որակի վրա ազդում են նաեւ pH-ը, հիդրոկարբոնատ, քլորիդ եւ նիտրատ իոնները, ծանր մետաղները: Հիդրոկարբոնատ իոնի դեպքում ջուրը պիտանի չէ ոռոգման համար, եթե կոնցենտրացիան մեծ է 500 մգ/լ-ից:

Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի գետերի եւ ջրամբարների ջրերում թվարկված մյուս պարամետրերի կոնցենտրացիաները գտնվում են «գերազանց» գնահատականի տիրույթում եւ լիարժեքորեն պիտանի են ոռոգման համար:

Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրային պաշարների որակին, ապա սրա դիտարկումն անում է «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն»-ը: 2014թ. դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում հիդրոերկրաբանական մոնիթորինգ իրականցվել է 8 աղբյուրում, որոնցից 3-ը գտնվում են Ազատի, 1-ը՝ Հրազդանի ավազանում, 3-ը՝ Մեծամորի,  իսկ 1-ը՝  Արփայի: Ամսական 6 անգամ չափվում է ջրաղբյուրների ծախսը, դիտարկվում է ջրի մակարդակն ու ջերմաստիճանը, իսկ տարեկան 2 անգամ կատարվում է ջրի քիմիական անալիզ: Ըստ քիմիական կազմի՝ Արարատյան ՋԿՏ-ի ստորերկրյա ջրերը հիմնականում հիդրոկարբոնատային, նատրիում-կալցիումային, երբեմն մագնեզիումային, սուլֆատային եւ նատրիումային են: Անհրաժեշտ է նշել, որ տարբեր կառուցվածքներում տարածված են տարբեր որակի ջրեր: Սա պայմանավորված է ինչպես բուն Արարատյան ջրավազանայաին կառավարման տարածքի, այնպես էլ սնման եւ տեղափոխման մարզերում առկա տարատեսակ ապարների կազմով:  Continue reading

Երեւանյան խնդիրները՝ ափի մեջ կամ՝ hաջողված երկխոսություն՝ էլեկտրոնային տիրույթում – Անկեղծ զրույց մայրաքաղաքի բնակիչների հետ՝ մինչեւ քաղաքապետի կենցաղը…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում է խնդիրների հետ կապված երկխոսության: 24 ժամում մոտավորապես 300 հարց էր ուղղվել քաղաքապետին: Դրանք եւ՛ գործնական էին՝ ներառելով քաղաքային տնտեսության բոլոր ուղղությունները (բնակելի շենքերի, բակային տարածքների խնդիրներ, հողօգտագործման իրավունքներ, ճանապարհաշինություն, հասարակական տրանսպորտային ցանց, քաղաքի արտաքին տեսք, քաղաքային լուսավորություն եւն), եւ՛ անձնական բնույթ ունեին:

Երկխոսությունը ստացված կարելի է համարել. հարցերն ուղղվել էին պատշաճության սահմաններում, նկատելի էր, որ քաղաքացիներն իսկապես մտահոգ են Երեւանի ճակատագրով եւ առարկայական խնդիրներ են արծարծում, ու նաեւ քաղաքապետն էր բարեհամբույր պատասխանել այնպիսի հարցերի, որոնք, ըստ էության, քաղաքապետարանի տիրույթում չեն. քաղաքապետը այդ օգտատերերին հստակ ուղղություն էր տվել, թե որոշակի հարցերով ում կարող են դիմել: Թերեւս ամենակարեւորը. քաղաքապետը բոլոր հարցերին պատասխանել էր հայերեն, պարզ, քաղաքացու համար ընկալելի:  Continue reading

Ուտողները պայքարում են ուտողների դեմ – Իսկ մեր կառավարությունը «ինտենսիվ պայքարում է կոռուպցիայի դեմ»… Ընդդինադիր գործիչը հեշտությամբ արտասահմանյան գործակալություններից կարող է գումար ստանալ…

Ուտողները պայքարում են ուտողների դեմ

Ըստ միջազգային կազմակերպությունների տարբեր ուսումնասիրությունների, Հայաստանին բնորոշ են «համակարգային կոռուպցիան եւ կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։ «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացմամբ՝ Հայաստանում տնտեսության 35%-ը ստվերում է՝ հարկ չի վճարում։ Վառելիքի, շաքարի, հացահատիկի ներմուծման շուկաներում գերիշխող դիրք են գրավում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված որոշ գործարար խմբեր։

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի  զեկույցում  էլ նշվում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարեւոր խնդիրներից, չնայած այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

Այս խումբը պաշտոնական Երեւանին հատկապես հորդորում է քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: «Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլեւ ավելի բարձր ատյանների դատավորներից: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով եւ նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ»,- ասված է զեկույցում։  Continue reading