Հայաստանը 3-րդն է սպառազինության «մրցույթում»… Նրանք զինվում են… Նավթային նոր խաղեր… Ո՞վ է Քըրքի խորհրդատուն (կվաճառե՞ն Արեւմտյան Հայաստանը)… Հայերենը՝ պաշտոնական լեզու Քրդստանում…

Հայաստանը 3-րդն է սպառազինության «մրցույթում»

BICC Բոնի կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է «Գլոբալ սպառազինությունների ինդեքս 2014» հերթական ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանն ամենաշատ սպառազինություններ ունեցող երկրների շարքում 3-րդ տեղում է:

Զեկույցում ներառված են 151 երկրներ: Սպառազինությունների ինդեքսը կազմելիս հաշվի է առնվում երկրի ՀՆԱ-ում ռազմական եւ առողջապահական ծախսերի, ինչպես նաեւ ծանր տեխնիկայի ու երկրի բնակչության թվի հարաբերակցությունը: Ըստ այդմ՝ երկրները գնահատվում են 0-1000 միավորով, որտեղ աճը դեպի 1000 նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառազինություններ ունի, իսկ դեպի 0՝ հակառակը:

Այս տարի Հայաստանը զեկույցում 3-րդ տեղում է՝ 783,0 ընդհանուր միավորով: Նախորդ տարի Հայաստանը զեկույցում 4-րդ տեղում էր՝ 724,12 միավորով:

1-ին տեղում է Իսրայելը՝ 831,6 միավորով, իսկ 2-րդում Սինգապուրն է՝ 801,0 միավորով: Ըստ ինդեքսի՝ 10 ամենառազմականացված երկրների թվում են նաեւ Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը եւ Ադրբեջանը՝ 10-րդ տեղում՝ 746,2 ընդհանուր միավորով: Վրաստանը ինդեքսում զբաղեցրել է 47-րդ տեղը, Թուրքիան՝ 27-րդը, Իրանը՝ 30-րդը, ԱՄՆ-ն՝ 31-րդ տեղը: Ինչպես նշվում է, այս տարվա ինդեքսը կազմվել է նախորդ տարվա տվյալների համեմատականի հիման վրա:

Զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում նշված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են իրենց սպառազինությունները:

Continue reading

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի 40-ամյակին ընդառաջ – Վրիժառու ճանապարհ, որը դեռ արդիական է… Ով միայն ներողությամբ կբավարարվի՝ նա կնախաձեռնի մի նոր ցեղասպանություն…

Վերջերս լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Վավերագրություն զինյալ եւ հրատարակչական գործունեություն» գիրքը, որի հեղինակն է Սագօ Օգնայեանը (Լիբանան, Բեյրութ): Գիրքը հրատարակվել է Լիբանանի «Սփյուռք» պարբերաթերթի հրատարակչությամբ, 150 էջանոց է եւ բաղկացած է 3 հիմնական բաժիններից:

Գրքի հեղինակ Սագօ Օգնայեանը հարցազրույց է տվել, որն ուղարկվել է «Լուսանցք»-ի խմբագրություն: Հարցազրույցը հանձնվել էր նաեւ զլմ-ներին, բայց մեր դիտարկմամբ, այն արձագանք չգտավ տպագիր մամուլում, ինչից հետո որոշեցինք տպագրել հարցազրույցը՝ հաշվի առնելով ՀԱՀԳԲ-ASALA-ի հանդեպ ունեցած մեր խորը հարգանքը եւ նվիրյալ տղաների՝ նորից ի հայտ գալու կարեւորությունը: Նաեւ՝ որպեսզի ասված խոսքը հասանելի լինի մեր ընթերցողներին:

Ըստ հեղինակի, գիրքը կը բաղկանայ 3 մասերէ, որոնց ենթախորագիրներն են.-

Ա) «ՀԱՀԳԲ-ի Ռազմական Գործողութիւնները»: Մանրամասնօրէն կը տրուին այն զինուորական գործողութիւնները (ընդամէնը 256 թիրախ եւ 45 մահ), որոնց պատասխանատուութիւնները ստանձնած են ՀԱՀԳԲ-ն եւ իրեն ենթակայ փոքր խմբաւորումները:

Բ) ՀԱՀԳԲ-ի Գրահրատարակչութիւնը». Կը բովանդակէ‘

ա. տեղեկութիւններ ՀԱՀԳԲ-ի պաշտօնաթերթ «Հայաստան»-ի մասին, որուն մէջ լոյս տեսած են հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն, յունարէն, թրքերէն, պարսկերէն եւ ռուսերէն լեզուներով յօդուածներ:

բ. ՀԱՀԳԲ-ի հրատարակած գրքոյկներն ու գիրքերը հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն լեզուներով, ընդամէնը 40 հատ, տրուած են այս հրատարակութիւններուն մասին տեղեկութիւններ եւ անոնց կողքի նկարները:

գ. ՀԱՀԳԲ-ի որմազդները, բացատրութիւններ իւրաքանչիւրին բովանդակութիւնը իրենց նկարներով, ընդամէնը 52 որմազդ:

Գ) ՀԱՀԳԲ-ի նահատակները, որոնց դամբանաքարերը զետեղուած են Եռաբլուրի մէջ: Հոս կը տրուին իւրաքանչիւրին մասին կարճ տեղեկութիւններ իրենց նկարներով, ընդամէնը 39 նահատակ:

– Գիրքը նոր էջ կբացի՞ մեր նորագույն զինյալ ազատագրական պայքարի պատմության  մեջ՝ ծառայելով որպես ձեռնարկ  պատմաբանների եւ հասարակության համար:

Continue reading

Նախագահների մրցու՞թ, թե՞ ազդարարում – «մեսի՞ջ»՝ ՀՀ եւ ԼՂՀ ապագա նախագահների… Եռյակը վերստին քառյա՞կ դարձավ… ԱԺ-ն հայտարարեց պաշտոնյաների եւ ազատամարտիկների հանդեպ բռնությունների անթույլատրելիության մասին…

Տեղեկատվություն է տարածվել, որ ԼՂՀ վարչապետը սկսել է շրջանառել, որ հաջորդ նախագահը ինքն է լինելու: Վարչապետ Արայիկ Հարությունյանը իբր անձամբ է հետեւում այդ մտքի ծավալմանը: Ավելին՝ նա քաղաքական շրջանակներում բարձրաձայնել է ոչ միայն իր ցանկության մասին, այլ հայտարարել է, որ կփոխարինի գործող նախագահ Բակո Սահակյանին, քանի որ ինքը կարող է հաղթել բոլորին, այդ թվում՝ Արկադի Ղուկասյանին:

Վարչապետ Հարությունյանը նախկին նախագահ Ղուկասյանի անունը պատահական չի շեշտել:

Վերջինիս վերադարձի մասին վաղուց են խոսում՝ թեման մերթ ընդ մերթ կապելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ:

Խոսում են նաեւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի մասին: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ Զատիկի պատարագից հետո, Ջրօրհնեքին օրվա խաչի կնքահայրը Սերժ Սարգսյանն էր: Իսկ այժմ նախատեսված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը...

Չի բացառվում, որ սա արդեն  բաց կոչ է ինչպես քաղաքական դաշտին, այնպես էլ հանրությանը: Գուցե այսպես նախագահի ցանկալի իրավահաջորդի մասին ազդարարվում է՝ կարծիքները արդեն իսկ ճշտելու համար:

Եթե սահմանադրական փոփոխություններն իրականանան եւ երկրի 1-ին դեմքը վարչապետը լինի, ապա այս ծավալումները չեն բացառվում: Եթե այդ բարեփոխումները տապալվեն, չի բացառվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, եւ այստեղ արդեն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կարող է իր հայտը ներկայացնել:

Այս դեպքում նաեւ ընդդիմադիր ուժերն ավելի արագ կմասնատվեն, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առավել խրոխտ կկանգնի Ռոբերտ Քոչարյանի, քան թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ըստ իրավիճակի՝ շատ ընդդիմադիրներ նույնպես կկանգնեն իշխանական թեւի ընդունած որոշման կողքին, ինչպես միշտ է եղել: ՀՀ քաղաքական վերնախավը լուրջ սերնդափոխության կարիք ունի՝ ավելի քան 25 տարվա «հնությունից»:

Արտակ Հայոցյան

Եռյակը վերստին քառյա՞կ դարձավ

ԱԺ-ում կայացավ ընդդիմադիր քառյակ կարգավիճակով առաջին նիստը: Քառյակ, որովհետեւ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» (ԺԿ) կուսակցություններին միացավ նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ՕԵԿ-ը, որ երկար ժամանակ մերժված էր եռյակի կողմից:

Continue reading

Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Հայ Արիական Միաբանությունը 21 տարեկան է… – ՀԱՄ կառույցում ընդգրկված են… ՀԱՄ-ը առավելապես հայ ցեղապաշտ ու արիադավան (ցեղահավատ-հեթանոս) ընտանիքների դաշինք է…

Ինչպես տեղեկացրել են ՀԱՄ լրատվական կենտրոնից, Հայ Արիական Միաբանության հռչակման օրը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը, հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, ըստ հայ-արիական տոնացույցի, համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր:

Հայ Արիական Միաբանության 21-ամյա հոբելյանը նշվել է հայ արիների քրմական ծեսով:

Քրմական ծեսը, ինչպես նախորդ տարի, կատարվել է Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական մի վայրում, որի ժամանակ փառաբանվել է Տիեզերքի Արարիչը՝ Հայ Տեսակի արարման համար, փառաբանվել են Հայ Աստվածները, որոնց սերմից ենք սերում մենք՝ հայերս, փառաբանվել է նաեւ Հայաստան աշխարհը, որի վերամիավորման համար (Հայկական լեռնաշխարհում) մինչեւ հաղթանակ պիտի պայքարեն հայ արիականները:

Հայ Արիական Միաբանության հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն՝ Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրել է ՀԱՄ անցած ուղին, ինչպեսեւ՝ ապագա ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Այս տոնական օրը կայացել է նաեւ ՀԱՄ հերթական համաժողովը, որին մասնակցել են կառույցի քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատու ներկայացուցիչներ, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր միավորումների ղեկավարներ, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի մի շարք ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ:

Հայ արիականները հավաստել են, որ նպատակների հաջողության համար շարունակելու են միասնական եւ ազգաշահ նպատակներով առաջնորդվող հայ ազգայնական հզոր համահայկական կառույի կազմավորման աշխատանքները: Կշարունակեն իրենց նպատակային գործունեությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:

Հայ Արիական Միաբանությունը կա եւ կմնա միաբան կառույցների ու անդամների հավաքականություն, որը քաղաքականհանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոնցեղակրոն, հավատով՝ արիադավանհեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգհայրենակենտրոն

Continue reading

Հայկական խոհանոց – Դդումը՝ կաթով, մեղրով… Պատանի հայ երաժիշտները Մոսկվայում… Աշխարհի մարզական հեւքից – Օլիմպիական խաղերը՝ հեթանոսական ծես… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Դդումը՝ կաթով, մեղրով

Բաղադրությունը – Դդում – 1 կգ, յուղ-  2 ճաշի գդալ, կաթ – 1 բաժակ, ալյուր – 0.5 բաժակ, մեղր – 3 ճաշի գդալ, աղ -1 պտղունց, ընկույզ – 100 գ, չամիչ – 100 գ:

Պատրաստման եղանակը – Դդումը մաքրել, կտրտել, խաշել: Ալյուրը բովել, ավելացնել յուղը, կաթով բացել, որպեսզի դառնա խյուս: Խաշած դդումը լցնել խյուսի մեջ, ավելացնել ընկույզը, չամիչը եւ երեսին լցնել մեղր:

«Բրոնզե Շչելկունչիկ»-ը՝ 14-ամյա Դանիել Մելքոնյանին

Մոսկվայում դեկտեմբերի 2-9-ը կայացավ Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը, որի մասնակցեցին 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից: Այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու՝ պրոֆեսոր Ալ. Կոսեմյան) եւ շեփորահար Դանիել Մելքոնյանը (դասատու՝ դոցենտ Գ. Սարգսյան):

14-ամյա հայ շեփորոհար Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի, իսկ 12-ամյա Պոլինա Շարաֆյանը՝ դիպլոմի: Դանիելը հանդես է եկել Ա. Գեդիկեի, Ս. Ռախմանինովի, Է. Բարայի, Յ. Գումմելի ստեղծագործություններով: Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային եւ հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:

Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատվել են անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից:

Continue reading

Ազգային Տեսլական. Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Տոն է՝ Հայ Արիական Միաբանությունը` 21 տարեկան է

Հայ Արիական Միաբանության 21-ամյա հոբելյանը նշվեց այսօր՝ դեկտեմբերի 15-ին հայ արիների քրմական ծեսով:

Հայ Արիական Միաբանության ստեղծման օրը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, ըստ հայ-արիական տոնացույցի՝ համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր):

– Քրմական ծեսը, ինչպես նախորդ տարի, կատարվեց Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական մի  վայրում, որի ժամանակ փառաբանվեց Տիեզերքի Արարիչը՝ Հայ Տեսակի արարման համար, փառաբանվեցին Հայ Աստվածները, որոնց սերմից ենք սերում մենք՝ հայերս, փառաբանվեց նաեւ Հայաստան աշխարհը, որի վերամիավորման համար (Հայկական լեռնաշխարհում) մինչեւ հաղթանակ պիտի պայքարեն հայ արիականները:

– ՀԱՄ հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն՝ Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ՀԱՄ անցած ուղին,  ինչպեսեւ ապագա անելիքները:

– Այս տոնական օրը կայացավ նաեւ ՀԱՄ հերթական Համաժողովը, որին մասնակցեցին կառույցի քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատուներ, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր միավորումների ղեկավարներ, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի մի շարք ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ:

Continue reading

Հարգելի ընթերցող.-

«Լուսանցք»-ը այսօր (դեկտեմբերի 12-ին) լույս չի տեսել տեխնիկական պատճառներով, որի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:

Տեխնիկական անսարքությունն արդեն կարգավորված է, եւ կհանդիպենք հաջորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին:

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 40-ի (345) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Ժամանակն է հայի խոստովանանքի կամ՝ մեծ հավատադարձի նախաշեմին – Տիեզերաերակները կբերեն գենետիկ-ծինաբանական ակունքականչը եւ կխոսի Տիեզերական արդարության Ձայնը… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

2. Գոնե Իրանը չուրանար.- Լավաշը հայկական ճանաչելուն միայն թյուրքերը չեն դեմ եղել…Թեհրանը բողոքներ է ներկայացնում Ադրբեջանի դեմ՝ իր մշակութային արժեքները գողանալու համար, իսկ ինքը…

3. «Եհովայի վկանե­ր» վեբ-կայքը եւ 3 գրքերը ծայրահեղական են ճանաչվել… Ո՞վ է սպեկուլյանտը.- Ոչ մի որոշակի պատասխան, հետո էլ ուզում են, որ սպասումները բացասական չլինեն…

4. Ահաբեկչությունը՝ փրկարար օղա՞կ – Բաքուն հովանավորելով ահաբեկչությունը Մերձավոր Արեւելքում՝ փորձում է ստեղծել իր ահաբեկչական կառույցը… Կարծում է այդպես կհասնի հայկական ոգու թուլացմանը…

5. Թիվ 1 հայապահպանը՝ հայկական բանակ – ՀԱՊԿ-ն կքննարկի խոցված ուղղաթիռի հարցը… Միջազգային դիտարկումներ՝ արցախա-ադրբեջանական, նաեւ հայ-թուրքական սահմանային հատվածներում…

6.Մե՛ր հողում մե՛նք ենք միակ խաղաղարար ուժը – Հայկական կողմը կարողացավ Արցախում զերծ մնալ ՆԱՏՕ-ական կամ ՀԱՊԿ-ական զինուժի ներկայությունից, ինչը պետք է պահպանել…

7. Երբ պատերազմում է վախկոտը – թյուրքական տարրն ապացուցեց, որ հայի գենետիկ թշնամնին է, պետք չէ փնտրել «լավ ու վատ» թյուրք-ադրբեջանցիներ… Բաքուն վախենում է մոռանա՞ն Արցախի մասին…

8. Արեւմուտքը չի՞ հրաժարվում թուրք-ադրբեջանական ձախողված ծրագրերից – Ընդդեմ ռուսական ուղղության՝ դեռ ապրեցվում են Բաքվի երազանքները… Նավթա-գազային քաղաքականության «տնազները»…

9. «Հարավային հոս­ք»-ը սառեցված է, կեցցեն նոր հոսքերը – Թուրքն ու ռուսը արդեն գիտեն միմյանց բերնի համը… Այն, թե. «Պուտինի հայտարարությունը սենսացիա է­ր», մեղմ ասած իրավիճակները չվերլուծելու անհեռատեսության հետեւանք է…

10. Ռուսաստանն ու Թուրքիան չե՞ն զարգացնի… Իսկ ռուս-թուրքական շահերը մշտառկա ու համահու՞նչ են… Հարավային գազատա՞ր, թե՞… հարավային սադրա՞նք… Իրանը կգնա՞ Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա…

11. Հայկական խոհանոց – Դդումը՝ սպիտակ թանձրուկով… Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտները… Մեսրոպատառ «.հայ» դոմենը՝ դեկտեմբերից… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org -ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ժամանակն է հայի խոստովանանքի կամ՝ մեծ հավատադարձի նախաշեմին – Տիեզերաերակները կբերեն գենետիկ-ծինաբանական ակունքականչը եւ կխոսի Տիեզերական արդարության Ձայնը… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հավատը զորավոր է, հավատի ուժը՝ զորացնող: Եվ հզորն է հավատավոր: Սա ընկալողին հասու է միայն այդ զորության շունչը: Իսկ զորանալու համար պիտի հավատն զգալ՝ բնազդով, բանականությամբ ու բնախոսությամբ: Այս համակարգը տիրապետողին հավատը կհասցնի տիեզերքի հեռաստանները՝ մեկ միլիմետր անգամ մարդուն տեղից չշարժելով:

http://www.hayary.org/wph/?p=4539 – «Ազգային ես»-ը՝ «հայկական մենք»-ի արժեք ու նաեւ առավելագույն պարտավորություն եւ չափանիշ… ՏԻԵԶԵՐՔ-ը մի մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

http://www.hayary.org/wph/?p=4538 – Օտարին ծառայող հավատա-փո՛խ եւ հավատա-փո՛ղ հայերը – Մի օր հայը կհասկանա այս ամենը՝ ուշ չլինի, հատկապես հայ զինվորի համար, ով հաճախ մարտի է գնում հանուն հավատի…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հավատը զորավոր է եւ՛ անհատի եւ՛ ազգի հոգեաշխարհների պարագայում: Ազգի արարչատուր 9 բնորոշիչների համակարգում հավատն այն միջանկյալ դիրքում է, որը հենված է ազգի ծագման՝ գենի արարման, բնօրրանի արարչատրման, լեզվի եւ առաքինության ծինաբանական հիմնասյուների վրա: Այս ամենին հենված հավատը ինքն է հիմնասյուն դառնում հաջորդ բնորոշիչների համար, որոնք վերերկրային ազդակներին են ձգվում՝ մշակույթը, ինքնությունը, էությունն ու առաքելությունը:

Հայոց հավատն ունի այս զորությունը, քանզի պատմությամբ է ապացուցել այդ իրողությունը, երբ Հայ Ազգ (Մարդիկ) – Հայ Աստվածներ – Տիեզերքի Արարիչ եռակապը, երրորդությունը եւ եռանկյունին ապրել է Հայքում՝ փոխզգացողությամբ եւ փոխօգնությամբ:

Եվ հայ արիականները միշտ են կարեւորել հավատը, մեր դեպքում՝ նաեւ հավատադարձը:

Հայ արիական կենտրոնի՝ իր ոլորտային բաժիններով ստեղծումը, հենց այդ նպատակն է ունեցել, որ միմյանց գտնեն ու փոխադարձ շփվեն հավատի նվիրյալները, հայաշունչ գործիչները, առհասարակ ազգային ակունք-արմատին ձգտողները, ովքեր որոշել են ապրել որպես հավաքականություն՝ ձեւավորելով բոլորովին այլ մարդկային մտածողական իրավիճակ, որը հայի բնական կարգավիճակ է եղել ի սկզբանե:

Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ լինելը կոչում չէ, ոչ էլ առանձնահատուկ դիրք՝ ազգային կյանքում: Դա տեսակի լինելիությանը հետամուտ լինելն է, ինչը այլաբանորեն՝ առաքինությամբ երաշխավորված մի նեղ արահետ է, որ առաքելության հավերժական ակունք է հասնում… Ներքին-երկրային զորությունները վեր է բարձրացնում՝ վերին-երկնային էություններին հասցնում…

Continue reading

Գոնե Իրանը չուրանար.- Լավաշը հայկական ճանաչելուն միայն թյուրքերը չեն դեմ եղել…Թեհրանը բողոքներ է ներկայացնում Ադրբեջանի դեմ՝ իր մշակութային արժեքները գողանալու համար, իսկ ինքը…

Նոյեմբեի 26-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

Դեռ 2013թ. ներկայացված հայտը անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը՝ ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։

Այսպիսով« ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ՝ 4-րդ մշակութային արժեքով (լավ է, սակայն զարմանալի է, որ միայն 4-րդ): Հայտը պատրաստվել է ՀՀ ԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի« մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։

Լավ է, որ մշակույթի նախարարությունն այս անգամ չուշացավ եւ լավաշն էլ, հարիսայի եւ այլ ուտեստների պես, թուրքական  կամ ադրբեջանական ու վրացական չդարձավ…

Ինչեւէ, լավաշը հայկական ճանաչվեց ու… հիասթափվեց Ադրբեջանը: Սրանց մամուլն այդ օրը գրում էր՝ «Տապալում. լավաշը հայկական ճանաչվեց», «Մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթ­ը», «Դեռ երեկ մեզ խաբում էին» եւ այլն: Վերջին լուրի մասով ասեմ, որ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը հանդիսավոր կերպով զեկուցել էր« որ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում հաջողվեց կանխել լավաշի «հայկականացումը»:

Թուրքական ու ադրբեջանական էլեկտրոնային մամուլն այդ օրերին քննարկում էր կազմակերպում, լավաշի թուրքական ծագումն ապացուցող «գիտնականներ» էր գտնում ու զարմանում էր, որ լավաշը թուրք-ադբեջանական ժառանգություն չի ճանաչվել:

Continue reading

«Եհովայի վկանե­ր» վեբ-կայքը եւ 3 գրքերը ծայրահեղական են ճանաչվել… Ո՞վ է սպեկուլյանտը.- Ոչ մի որոշակի պատասխան, հետո էլ ուզում են, որ սպասումները բացասական չլինեն…

«Եհովայի վկանե­ր» վեբ-կայքը ծայրահեղական է ճանաչվել…

Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկանե­ր» վեբ-կայքը եւ կրոնական կազմակերպության 3 գրքերը ծայրահեղական է ճանաչել:

«Դատարանը հաստատում է «Եհովայի վկանե­ր» կայքի ծայրահեղական ճանաչելը,- հայտնել է դատարանի ներկայացուցիչը զլմ-ներին,- «Ի՞նչ է իրականում ուսուցանում Աստվածաշունչը», «Մոտենալ Եհովայի­ն» եւ «Արի եւ հետեւիր ին­ձ» գրքերը նույնպես ծայրահեղական են ճանաչվել, որոնք տեղադրված են եղել կայքում»:

«Եհովայի վկանե­ր»-ն առաջին անգամ չէ, որ օրենքի հետ խնդիրներ են ունենում: Նոյեմբերին Գերագույն դատարանը հաստատել է եւ արգելել է Սամարայում գտնվող կազմակերպության գործունեությունը ու նույնպես ծայրահեղական ճանաչել:

2013թ.-ից Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում գտվող՝ թվով 68 «Եհովայի վկանե­ր»  կազմակերպություններ դատարանի կողմից ծայրահեղական են ճանաչվել:

Ռուսաստանում վաղուց են պայքար սկսել աղանդավորական եւ համասեռական քարոզչության ու ծավալումների դեմ, ինչը չենք կարող ասել Ռուսաստանին հաճախ ընդօրինակող Հայաստանի մասին:

Մոսկվան անգամ օրենքով արգելեց հասարակական կազմակերպություններին՝ «սնվել» օտար երկրներից ներդրվող դրամամիջոցներից, անգամ դրամաշնորհներից:

Հատկապես վերջինը շատ նման է «թակարդի մեջ դրված ձրի պանրի» տարբերակին: Continue reading

Ահաբեկչությունը՝ փրկարար օղա՞կ – Բաքուն հովանավորելով ահաբեկչությունը Մերձավոր Արեւելքում՝ փորձում է ստեղծել իր ահաբեկչական կառույցը… Կարծում է այդպես կհասնի հայկական ոգու թուլացմանը…

«Լուսանցք»-ը վաղուց է ահազանգում, որ պաշտոնական Բաքուն անգամ երկրի բնական պաշարների հաշվին չկարողանալով հզորացնել տնտեսությունն ու բանակը, տուրք է տվել ահաբեկչական կազմակերպություններ ձեւավորելուն:

Նման մի ներքին քաղաքականություն էլ վարվում է այսօր Ադրբեջանում, ձերբակալված են բազմաթիվ լրագրողներ, իրավապաշպաններ ու այլախոհներ: Այսինքն՝ ներքին ահաբեկչությունը պարարտ հող է ստեղծում արտաքին ահաբեկչական գործողությունների համար:

Հայտնի է, որ ադրբեջանական հարյուրավոր իսլամականներ են կռվում Սիրիայի դեմ՝ այդ արաբական երկիրը մասնատելու եւ բռնազավթելու համար: Սա հիմնական նպատակն է, սակայն դա չբարձրաձայնելով, խոսում են իսլամական եղբայրության մասին, ցայսօր աջակցելով ԻԼԻՊ-ի ծայրահեղ իսլամականներին Սիրիայի եւ Իրաքի դեմ պայքարում (պատրաստ են նաեւ Լիբանանի ու Իրանի դեմ հանդես գալ, վստահաբար՝ նաեւ Հայաստանի): Հետ չի մնում նաեւ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան, որի հազարավոր քաղաքացիներ նույնպես իսլամական դրոշի ներքո պայքարում են հարեւան երկրների դեմ: Իսկ Ստամբուլը վերածվել է ահաբեկիչների հավաքատեղիի, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից, արդեն երկար ժամանակ է, ահաբեկիչներ են գալիս՝ պատրաստվում ու մեկնում Սիրիա ու Իրաք (գուցեեւ՝ այլ երկրներ):

Անկարան ու Բաքուն սկզբում հերքում էին այս տեղեկությունը, սակայն երբ հարյուրներով զոհեր տվեցին թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները, որոնց նկարները պտտվում էին համացանցում, ստիպված էին լռել այլեւս:

Հայաստանի, նաեւ աշխարհի հայությունը պետք է լրջորեն անհանգստանա նման իրավիճակից, քանի որ թուրք-ադրբեջանական դաշինքը (նաեւ համաթուրքական՝ «1 ազգ՝ 6 պետություն»՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) հայտարարել է ինչպես նորօսմանական (Օսմանյան կայսրության վերաստեղծում) ու նորթուրանական («Մեծ Թուրա­ն»-ի ստեղծում՝ Բալկաններից Կովկասով ու Միջին Ասիայով մինչեւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելք ու Չինաստանի Ույղուրստան), այլեւ նորադրբեջանական («Մեծ Ադրբեջա­ն»-ի՝ Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին ստեղծում) ծրագրերի մասին:

Ադրբեջանի երազանքների առումով արդեն համաթուրքական դաշինքը իր Continue reading

Թիվ 1 հայապահպանը՝ հայկական բանակ – ՀԱՊԿ-ն կքննարկի խոցված ուղղաթիռի հարցը… Միջազգային դիտարկումներ՝ արցախա-ադրբեջանական, նաեւ հայ-թուրքական սահմանային հատվածներում…

Մեր երկիրը հնարավորինս օգտագործում է իր հնարավորությունները՝ միջազգայնորեն ընձեռված իրավասության շրջանակներում վերահսկելի դարձնելու մեր թշնամիների հետ սահմանային հատվածները: Դա նկատելի է եղել միշտ եւ այսօր էլ այդպես է:

Սակայն, այդ նույն՝ միջազգայնորեն հնարավորություն տվողները, այնքան էլ միջազգային (այս դեպքում՝ չեզոք) չեն դրսեւորում իրենց, հաճախ միակողմանի որոշումներ են ընդունում կամ որոշակի վերաբերմունք ցուցաբերում, ինչը վստահություն չի ներշնչում ո՛չ Արեւմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի նկատմամբ:

Սա բազմիցս փաստարկված ու մեկնաբանված տեսակետ է, ինչն այլեւս իրականուջթյուն է, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ դա նշանակում է՝ հայկական ինքնապաշտպանության ու անվտանգության յուրաքանչյուր հիմնարար որոշում պետք է հենվի Հայաստանի ու Արցախի, որոշակիորեն նաեւ՝ Սփյուռքի հայության վրա: Արդեն որպես 2-րդ, 3-րդ եւ այլ տարբերակներ կարող են հաշվի առնվել ռազմավարական ու բարեկամ կոչված երկրների հետ համատեղ գործողությունները:

Տարեվերջին նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկազմակերպական քննարկումներն են ընթանում, սակայն կառույցի գլխավոր քարտուղարի ժամանումը Հայաստան միայն հերթական տարեկան հաշվետվության համար չէր, քանի որ նախապես հայտարարվել էր, որ ՀԱՊԿ-ն քննարկելու է ադրբեջանական զինուժի կողմից օրերս Արցախում խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այդ հանդիպմանը քննարկվել են նաեւ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, նաեւ անդրադարձել են խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպեսեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Continue reading

Մե՛ր հողում մե՛նք ենք միակ խաղաղարար ուժը – Հայկական կողմը կարողացավ Արցախում զերծ մնալ ՆԱՏՕ-ական կամ ՀԱՊԿ-ական զինուժի ներկայությունից, ինչը պետք է պահպանել…

Պաշտոնական Ստեփանակերտը անընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում: Սա հստակ տեսակետ է, որն արտահայտել են Արցախի ղեկավարները: Պաշտոնական Երեւանը եւս չի ողջունում այդ մոտեցումը:

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, օրերս ՀՀ ՊՆ պատասխանատուները նույնպես ասացին, որ Արցախի հակամարտությունը միակն է իր տեսակի մեջ, որ չի պահանջում այսպես կոչված խաղաղարար ուժերի միջամտություն:

Ավելին՝ հենց այդ ուժերը կապակայունացնեն տարածաշրջանն իրենց ներկայությամբ: Ռուսական խաղաղապահների դեպքում Արեւմուտքը կլարի իրավիճակը, արեւմտյան խաղաղապահների դեպքում՝ Ռուսաստանը: Այս դեպքում՝ նաեւ Իրանը, որի դեմ քայլեր նախաձեռնելու համար Իսրայելն ու Արեւմուտքը հաճախ են դիմում Ադրբեջանին: Իսկ Արցախը կդառնա անգամ ռազմաբազա, ինչը թույլ կտա հսկել ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին, այնպես էլ՝ Իրանին: Միաժամանակ նաեւ Կովկասը կվերահսկվի, իսկ տեղակայված զինուժը մոտ կլինի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ծավալումներին:

Բայց Արցախը շատ հավասարակշիռ եւ համարժեք պատասխաններով զսպում է ադրբեջանական կողմին, առանց ավելորդ լարումների ու բեւեռացման քաղաքականության: Ինչքան էլ աշխարհաքաղաքական բեւեռների պատասխանատուները փորձում են Բաքվի սադրանքներով հասնել իրենց նպատակներին:

Պաշտոնական Ստեփանակերտը նաեւ ոգեւորված չէ Հայաստանի ու ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումների ընթացքից, չնայած ողջունել է հարցի կարգավորման խաղաղ ընթացքը եւ կողմ է, որ հակամարտությունը լուծվի սեղանի շուրջ, ոչ թե պատերազմի ժամանակ: Բայց հետզհետե հասունանում է այն տեսակետը, որ բանակցային սեղանի շուրջ պիտի նստեն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, կամ էլ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններին պետք է միանա Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Continue reading

Երբ պատերազմում է վախկոտը – թյուրքական տարրն ապացուցեց, որ հայի գենետիկ թշնամնին է, պետք չէ փնտրել «լավ ու վատ» թյուրք-ադրբեջանցիներ… Բաքուն վախենում է մոռանա՞ն Արցախի մասին…

Երբ պատերազմում է վախկոտը

Ադրբեջանցի գրոհայինների հոսքը դեպի Սիրիա անընդմեջ ավելանում է: 2014թ. սկզբից ի վեր հարյուրավոր ադրբեջանցիներ են սպանվել Սիրիայում: ԶԼՄ-ները մերթ ընդ մերթ հաղորդում են նոր սպանվածնորի մասին, եւ ինչքան էլ Բաքուն հերքում է այս իրողությունը, միեւնույնն է, համացանցում տեղադրում են սպանվածի տեսանյութը, կամ նկարը: Սիրիական հակամարտությունում մասնակցող ադրբեջանցիները մեկնաբանելով իրենց նպատակը՝ հայտնել են, թե մեկնել են, որպեսզի «վերջ տան Ասադի անհավատ վարչակարգին»:

Սիրիայում կռվող ադրբեջանցիների քանակի մասին ստույգ տվյալներ չկան, սակայն, հենց ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, պատերազմին ներգրավված ծագումով ադրբեջանցի ծայրահեղ իսլամականների թիվը կարող է անցնել հազարից, իսկ «փոքրիկ երկրի համար, ինչպիսին Ադրբեջանն է՝ դա բավական մեծ թիվ ­է»: Մի ուշագրավ փաստ եւս նշվել է, որ ադրբեջանցիները հիմնականում կռվում են Հալեպի շրջակայքում, քանի որ այդ քաղաքը մոտ է Թուրքիայի սահմանին, հետեւաբար ավելի դյուրին է սահմանն անցնելը: Բացի դրանից Հալեպում է կենտրոնացած Սիրիայի հայ համայնքի հիմնական մասը, որը նույնպես թիրախ է հանդիսանում ադրբեջանցիների համար:

Քեսաբի դեպքերը ապացուցեցին, որ թուրքերն ու ադրբեջանցիները կռիվ ունեն առհասարակ հայության դեմ, անկախ նրանց գտնվելու վայրից: Հետո, երբ ասվում է, թե թյուրքական տարրը հայի գենետիկ թշնամնին է, գտնվում են մարդիկ, որ փորձում են «լավ թուրքե­ր» կամ «լավ ադրբեջանցինե­ր» էլ գտնել…

Ադրբեջանական հասարակությունը միանշանակ չի ընդունում հայրենակիցների՝ Սիրիայում պատերազմելու փաստը: Խնդիրն այն բանում է, որ Ադրբեջանում լայն տարածում են գտել ծայրահեղ կրոնական տարբեր հոսանքները, որոնք մեծ աշխատանք են տանում հատկապես երիտասարդության շրջանում: Այդ հոսանքները հայտնվել են Ադրբեջանում հիմնականում երկրի անկախացումից հետո, իսկ այսօր փաստորեն երեւում է նրանց գործունեության արդյունքը. Հարյուրավոր քաղաքացիներ կռվում էին Աֆղանստանում, Պակիստանում, այժմ՝ Սիրիայում եւ Իրաքում: Իսկ Բաքվի իշխանությունները երբեմն չեն ցանկանում, իսկ հիմնականում հնարավորություն չունեն կանգնեցնելու ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա:

Continue reading