Հայաստանի նախագահը չի՛ կարող ծպտյալ թուրք, ռուս կամ եվրաամերիկացի լինել – Հայ արիներն ու ազգայնականները դե՛մ են նստակեցության ցենզը հանելուն…

…այդ ժամանակ կարող են նաեւ թուրքահայերից առաջադրել իրենց թեկնածությունը եւ մի օր ու շատ ուշացած հայտնի դառնա, որ Հայաստանի նախագահը ծպտյալ թուրք է…

Հայտնի է, որ Հայաստանի նախագահ ընտրվելու համար պետության մայր օրենքն ամրագրել է, որ առաջադրվող նախագահի թեկնածուին վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը պետք է պաշտպանած լինի: Այսինքն՝ գործող Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հայ արիներն ու ազգայնականները, հաշվի առնելով մեր ազգի աշխարհասփյուռ վիճակը, չեն պնդում, որ ՀՀ նախագահն առհասարակ պետք է Հայաստանում ծնված, ապրած ու մինչ այդ բնակվողը լինի, հասկանալով, որ հայության սփյուռքյան հատվածը նույնպես պետք է որոշակի հնարավորություն ունենա մասնակցելու հայության հայրենիքի մի հատվածում առկա պետության նախագահի ընտրությանը:

Հայությունն անբաժանելի է:

Continue reading

Բողոքով պաշտպանվող մեր բարոյականը – Կոմայգու տրանսվեստիտների ու մարմնավաճառների խնդիրը, եւ երթ՝ ընդդեմ գենդերային մտածողության…

…Երբ հոգեմոլագարաորսությունից են խոսում, կարծես եվրասիրահարների համար հակազդելը խնդիր է դառնում փոքր-ինչ… Իսկ երբ սեռամոլագարաորսությունից են խոսում՝ չգիտես ինչու հակազդելու մոլուցքը կրկնապատկվում է եվրասիրահարների մոտ… Այստեղ նաեւ եվրախամաճիկներ են հայտնվում ու բղավում…

«…Սեռական կողմնորոշումը մարդու հիմնարար իրավունքներից է եւ  կապ չունի՝ կապույտ է, վարդագույն, կարմիր, թե սեռի»,- այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով Կոմայգու տրանսվեստիտների խնդրին: «Մարդուն բերման են ենթարկում միայն օրենքը խախտելու պարագայում: Եթե մարդը օրենքը չի խախտել, հետեւաբար բերման չեն ենթարկում»,- շարունակել է Երեւանի ոստիկանապետը:

Իսկ Կոմայգում կանգնողների նկատմամբ հետաքննություն սկսելու հարցին էլ պատասխանել է, թե պետք է հիմքեր լինեն, որ հետագայում էլ քրեական գործ հարուցվի. «Եվ հիմա բողոքում են, թե մարդիկ քայլում են փողոցում, ի՞նչ է՝ դա հետաքննության թեմա է տալի՞ս: Նա պետք է խախտի օրենքը՝ իսկ սեռական օրիենտացիայի խախտումը կրկնում եմ, որ օրենքի խախտում չէ»:

Աշոտ Կարապետյանը հիշեցրել է, որ ոստիկանական համակարգը ծառայելով օրենքին՝ ծառայում է քաղաքացուն, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտն է ծառայում մարդկանց իրավունքները պաշտպանելուն:

Բայց ավելի վաղ՝ ՄԻՊ-ը հայտնել էր, որ տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիները իրենց բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաեւ ունենում են սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ: «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան: Երեւանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»,- նշել են ՄԻՊ գրասենյակից:

Continue reading

Ներքին քաղաքականության արտաքին ձեռքը – Արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…

…ՀՀ եւ աշխարհասփյուռ հայության գործոնը առկա է ոչ միայն հայ քաղաքական դաշտում գործող ուժերի ծրագրերում, այլեւ՝ Հայաստանում իրենց շահերը հետապնդող երկրների քաղաքական ծրագրերում: Եվ այսպես է, որ արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…

Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը դարձել է մեր քաղաքական դաշտի տարաձայնությունների կամ համաձայնությունների առաջնային թեման: Գոյություն չունի նման միություն, ընդվզում են ընդդիմախոսները, պարզապես ծրագրում են այդպիսի բան ստեղծել, իսկ ահա Եվրակառույցները կան եւ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց փոփոխությունների: Անգամ ասողներ եղան, թե Մաքսային միությունում վերջում մնալու են միայն Հայաստանն ու Ռուսաստանը:

Սակայն հակառակ տեսակետը արտահայտողները պնդում են, որ Մաքսային միությանը միանալը չի խանգարում դեպի Եվրոպա մերձեցմանը, ինչպեսեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Նշում են, որ Հայաստանը իրավունք չունի հակազդել այս կամ այն համաշխարհային բեւեռին, եւ պարտավոր է հավասարակշռող քաղաքականություն վարել: Ինչը արտաքին բնագավառում արդեն իսկ կիրառվող փոխլրացնող քաղաքականությունն է:

Continue reading

Ցավոտ կետեր. Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը…

…Հայաստանում սողանքների զգալի մասը զարգացած է գետահովիտների ստորին լանջերին: Այս իմաստով կարելի է նշել, որ գոյություն ունեցող սողանքների գերակշռող մասն այս կամ այն ձեւով առնչվում է տնտեսական գործունեության հետ: Այստեղից պարզ է դառնում, որ սողանքների ժամանակին հայտնաբերումը եւ դրանց դեմ պայքարի միջոցները կարեւոր են…

Սկիզբը՝ թիվ 28-32-ում

Եթե սողանքի մասին խոսք կա նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարությունում, ուրեմն՝ վիճակը լուրջ է:

Սա փաստ է, որ բնութագրում է երկրում սողանքային պատկերը: Դեռ 2010թ. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված՝ քաղաքաշինության նախարարության ծրագրում ասված է, որ՝ «Հայաստանի տարածքը հանդիսանալով ամբողջությամբ սեյսմավտանգ՝ բնութագրվում է նաեւ վտանգավոր  արտածին երկրաբանական պրոցեսների (սողանքներ, փլուզումներ, քարաթափեր, սելավներ եւ այլն) լայն տարածվածությամբ ու տեխնածին երեւույթների զարգացվածությամբ: Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներն ու տեխնածին երեւույթները մեծ վնասներ են հասցնում հանրապետության տնտեսությանը, սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը: Այդ իսկ պատճառով վտանգավոր երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երեւույթների ուսումնասիրությունը, կանխատեսումը եւ կանխարգելումը կարեւոր են տարածքների  պահպանման եւ ռացիոնալ օգտագործման, մարդկանց անվտանգության ապահովման եւ շրջակա միջավայրի  պահպանման համար»: Ըստ այդ փաստաթղթի, վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներից իրենց տարածվածությամբ ու  ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք անընդհատ զարգացող եւ «իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր»: Մեր երկրի տարածքում կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված է 2504 սողանքային տեղամաս: Դրանք ընդգրկում են շուրջ 1220 քառ. կմ մակերես, որը կազմում է հանրապետության տարածքի 4,1%-ը: Հանրապետության 233 համայնք կամ բոլոր համայնքների 25,2%-ը գտնվում են սողանքային տարածքներում, ճանապարհների 236 կմ-ն ու երկաթգծի 4,8 կմ-ն վնասված եւ քանդված են սողանքներից:

Continue reading

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը… Միխեիլ Սաակաշվիլուն՝ մեր կողմից… Գոյություն ունի վրացերեն լեզու եւ միայն ա՛յն կունենա պետական կարգավիճակ…

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը

Ըստ Թուրքիայի, Ադրբեջանի, ու Վրաստանի վերնախավի որոշ տրամադրությունների, այս երկրներում հույս են փայփայում, թե Հայաստանի բնակչության թիվը՝ կապված ներկայիս արտագաղթի հետ, այնքան կնվազի, որ հայերը հետզհետե, իրենք իրենց կդատարկեն Հայաստանը…

Իսկ հեռացած հայերն էլ կբռնեն այլազգիների հետ ձուլման ճանապարհը, եւ դա էլ կազդի հայերի ընդհանուր թվաքանակի վրա:

Լրջորեն քննարկվում են նաեւ հայերի արտագաղթին նպաստող կազմակերպությունների գործունեությանը նպաստելու եւ ներգաղթը կանխելու խնդիրները: Թուրքիան նման գործունեություն ծավալել է իսրայելական կազմակերպությունների հետ՝ Մերձավոր Արեւելքի հայության արտագաղթը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ կազմակերպելու համար:

Եվ այսօր զգալիորեն կազմաքանդվել են Լիբանանի եւ Իրանի հզոր ու կազմակերպված գաղթօջախները, իսկ սիրիահայերը դարձան քաղաքացիական կռիվների թիրախ:

Հայաստանում եւ Սփյուռքում պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդրին եւ համարձակ քայլեր ձեռնարկեն ինչպես արտագաղթը կանխելու, այնպես էլ ներգաղթը շահագրգռելու ուղղությամբ:

Միայն Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը չի կարող համազգային խնդիրներ լուծել, եթե համագործակցությունը միակողմանի լինի՝ հայաստանյան: Սփյուռքյան ազգային կառույցները պետք է ցույց տան ազգային այն դիմագիծը, ինչի մասին խոսում են ամեն օր…

Continue reading

Հայկական խոհանոց – Ձուկը՝ խմորի մեջ… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմե՛լ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Ձուկը՝ խմորի մեջ

Բաղադրությունը – Ձուկ (իշխան կամ սիգ) – 1 հատ, սխտոր – 1 հատ, թարխուն – 1 կապ, սոխ  – 1 գլուխ, խաշած բրինձ – 100 գ, սպիտակ պղպեղ, ալյուր – 300 գ, խմորիչ – 0.5 թեյի գդալ, ջուր – 180 գ, աղ:

Պատրաստման եղանակը – Պատրաստել խմոր, թողնել հասունանա. Իշխանը կամ սիգը մեջքից կտրել, մեջքի կողմից փշահան հանել, լավ լվանալ, աղով համեմել, թողնել մի կողմ: Միջուկը պատրաստելու համար թարխունը, սոխը, սխտորը հարիչով խփել: Այս խյուսը աղով համեմել ու լցնել մաքրած ձկան փորի մեջ, ավելացնել բրինձը: Պատրաստի խմորը ալյուրով բացել, ձուկը դնել մեջը, փաթաթել, երեսին ձու քսել կամ մածուն կամ ջուր ու դնել ջեռոցը եւ թխել 1800-ի տակ 30 րոպե:

Ձեզ մնում է վայելել այն՝ հագուրդ տալով քիմքի նրբաճաշակությանը:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Աշխարհին ներկայանալու բաց թողնված հնարավորություն

Բրազիլիայում 2014թ. ամռանը կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքում Հայաստանի հավաքականը ուշացմամբ, սակայն վերջ ի վերջո կարողացավ հաղթանակ տոնել Երեւանում: Բուլղարիայի հավաքականի հետ խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հույս էր հատնել, որ դա ոգեւորել է հավաքականի մարզիկներին եւ Իտալիայի հավաքականի հետ խաղում կգործեն հանուն հաղթանակի նշանաբանով: Գուցե դա փլեյ-օֆֆի ուղեգիր չապահովի մեր թիմի համար, բայց կարեւոր է հետագայի համար: Իտալիայում այդ երկրի գլխավոր թիմի նկատմամբ հաղթանակը կբարձրացներ ինչպես մեր թիմի, այնպես էլ առանձին ֆուտբոլիստների վարկանիշը Եվրոպայում, առավել եւս, որ դա կլիներ ընտրական փուլում Իտալիայի թիմի միակ պարտությունը:

Continue reading

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել: (հարցազրույզը զետեղված է ստորեւ՝ այս ընդհանրական նյութի ներքեւի մասում)

…………………………………………………………………………………….

«Հրապարակ»Հոկտեմբեր 19, 2013թ.

Հարցեր ԱԺ ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին.

– Դուք տեղյա՞կ էիք, որ Հայ Արիական Միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել: «Այո, բայց ես այդ մասին չեմ խոսի»,- ասել է Գալուստ Սահակյանը:

– Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչ-որ մեկին. պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել: «Ո՛չ»,- թերթին հակիրճ պատասխանել է հին հանրապետականը:

* * *

22 Հոկտեմբերի, 2013թ. – «Իրատես դե ֆակտո»

Սեռական փոքրամասնությունների ցուցակը կարող է եւ հայտնվել որեւէ լրատվամիջոցի «ձեռքում»

«Ասում են, թե Արմեն Ավետիսյանի՝ սեռական փոքրամասնությունների հայտնի ցուցակի վերակենդանացումը «իշխողների» պատասխանն էր «չեմբեռլեններին», նրանց «պապաներին», որոնք միջազգային ասպարեզներում առաջնորդվում են բացառապես ժողովրդավարության վարքականոնով և նպատակ ուներ սույն «միջազգայնականներին» տեղը դնելու, ցույց տալու, որ այդպիսիք մեր հասարակության մեջ «պերսոնա նոն գրատա» են, եւ ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ ցուցակը կարող է և հայտնվել ինչ-որ լրատվամիջոցի «ձեռքում»»…

…………………………………………………………………………………….

http://www.hayary.org/wph/?p=2375 – Սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 1 – Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին…

http://www.hayary.org/wph/?p=2389 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 2 – Ու՞մ դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնում…
Այստեղ արծարծվում է «Քաղաքացու իրավունքների եւ բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ»-ի մասով թեմաներ նաեւ քրեական…
http://www.hayary.org/wph/?p=2398 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 3… Այս հաճույքից մեր թշնամիներն անպակա՜ս լինեն (գեյ-շքերթներ)…
http://www.hayary.org/wph/?p=2424 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 4… Ու՞մ է ձեռնտու արվամոլությունն իբրեւ բիզնես զարգացնելը…
http://www.hayary.org/wph/?p=2438 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 5… Պատառիկ մը «հայ» արվամոլների «չարքաշ» կյանքից…
http://www.hayary.org/wph/?p=2450 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքներ – 6 – Մեծամասնությունը կամ պիտի… քոքից կտրի, կամ՝ ինքը վերածվի փոքրամասնության…

http://henaran.am/news_view.php?post_id=29760   – Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- «Ժողովուրդ»

http://lurer.com/?p=118892&l=am – Արմեն Ավետիսյանը ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին. – «Ժողովուրդ»…

* * *

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից

Հայ Արիական Միաբանության առաջնորդ (ինչպեսեւ՝  Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը համակարգող) Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»ի հետ զրույցում հայտարարեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը նկատելի արդյունք է տվել:

Նա ցուցակը ուղարկել էր երկրի նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին:

Պարոն Ավետիսյան, արդեն երկար ժամանակ է, ինչ Դուք «անհետացել» եք քաղաքական, հանրային դաշտից: Ինչո՞վ եք զբաղված:

Continue reading

http://hayeli.am/article/381578/ – Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին. Իսագուլյանը բացում է փակագծերը…

Հարցազրույց ,,Ազգային անվտանգություն,, կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:

– Պարո՛ն Իսագուլյան, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն  Ավետիսյանը հայտարարել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել մի ցուցակ, որտեղ ներառված են եղել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող համասեռամոլների անունները /ըստ այդմ՝ համասեռամոլներ կային ինչպես նախագահական ապարատում, այնպես էլ կառավարության վերնախավում եւ պետական այլ կարեւոր օղակներում-խմբ./: Այն տարիներին Դուք Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էիք, եւ եթե նման ցուցակ իսկապես եղել է, Դուք պետք է որ դրա մասին տեղյակ լինեիք: Նման ցուցակ Ռոբերտ Քոչարյանին փոխանցվե՞լ է:

Այո՛, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը պաշտոնապես ինձ հանձնել է նամակ, որի բովանդակության մեջ նման ցուցակներ ներառված են եղել: Այդ նամակները հասցեագրված էին 2 հոգու՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Արմեն Ավետիսյանի կողմից նշվել էր, որ ցուցակները Անդրանիկ Մարգարյանին եւս փոխանցվել է:

Անդրանիկ Մարգարյանին, որքանով տեղյակ եմ, Արմեն Ավետիսյանը նամակներն առձեռն է փոխանցել: Ինձ պաշտոնապես տրվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակներ: Ես այս պարագայում ընդամենը փոխանցողի դերում պիտի հանդես գայի:

Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան այդ նամակները:

Continue reading

Հերթական Տիրատոնը՝ Հայոց իմաստության Աստված Տիրին նվիրված – Հայկական «Տիր» աստվածությունը ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես պատերազմի Աստված…

Այս անգամ Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը՝ Տիրատոնը կայացավ հոկտեմբերի 15-ին, արեւածագին՝ Քարահունջի (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում:

Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ մեր գիտության եւ դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել ու մնում է բազմաշերտ, տոնում են օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր էլ կան Զվարթնոցի տաճարային համալիրում:

Վերջին տարիներին հայ արիների՝ Հայ Աստվածներին նվիրված ու վերականգնված տոներից մեկն է այս տոնը: Մինչեւ նոր ուսումնասիրությունները՝ Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր տոնվում՝ Մայր Անահիտի (Զատիկ), Վահագնի (Գարնան վերազարթոնքի ու Հայոց Ամանորի հետ միասին), Աստղիկի (Վարդավառ) եւ Միհրի (ձմեռային արեւադարձի օրը), իսկ այժմ այդ տոներին ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի (Գարնան վերահաստատումը Երկրում՝ Բնության տոն), Տիրի (իմաստության եւ դպրության, նաեւ Հայոց Տիեզերաաշխարհների միասնության), Նանեի (ողջախոհության եւ Բնական կարգի պահպանման) եւ Վանատուրի (հյուրընկալության եւ Հայոց երկրի ու օջախների լիառատության տոն):

Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում երկրպագել են Հայոց իմաստության Աստծուն, այնուհետեւ, քրմական ծեսով փառաբանել են Տիրատոնը, որը շարունակվել է քաղաքամայր Երեւանի պատմական տարածքներից մեկում՝ Էրեբունիում: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ձոներ են հղել նաեւ մայրաքաղաք Երեւանին՝ Երեւան-Էրեբունի տոնի եւ հայոց մայրաքաղաքի 2795-ամյակի առթիվ:

Continue reading

Հայաստանի նախագահը չի՛ կարող ծպտյալ թուրք, ռուս կամ եվրաամերիկացի լինել – Հայ արիներն ու ազգայնականները դե՛մ են նստակեցության ցենզը հանելուն…

Հայտնի է, որ Հայաստանի նախագահ ընտրվելու համար պետության մայր օրենքն ամրագրել է, որ առաջադրվող նախագահի թեկնածունին վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը պետք է պաշտպանած լինի: Այսինքն՝ գործող Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հայ արիներն ու ազգայնականները, հաշվի առնելով մեր ազգի աշխարհասփյուռ վիճակը, չեն պնդում, որ ՀՀ նախագահն առհասարակ պետք է Հայաստանում ծնված, ապրած ու մինչ այդ բնակվողը լինի, հասկանալով, որ հայության սփյուռքյան հատվածը նույնպես պետք է որոշակի հնարավորություն ունենա մասնակցելու հայության հայրենիքի մի հատվածում առկա պետության նախագահի ընտրությանը: Հայությունն անբաժանելի է:

Սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել է առաջարկ, ըստ որի պետք է հանվի երկրի նախագահի թեկնածունին առաջադրվող՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը: Արդյո՞ք այդ 10 տարվա ցուցանիշն իջեցնելու փոփոխությունն արվում է հօգուտ որեւէ անձի կամ անձանց, թե՞ սա հերթական ժողովրդավարական ու ժողովրդասիրական հակահայ ճնշումն է:

Continue reading

Լուսանցքի թիվ 295-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

2. – Տիրատո՛ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը – Քուրմ Արամ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ)… Չարը ոչնչացնել է ուզել Ամենահզորին – Հայ Աստվածային Համակարգը… Տիր Աստծո երկրային ազդակները («Սասնա ծռե­ր» էպոսի օր)…

3. Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը

4. Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ, Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…

5. Հունաստանի օրը չընկնենք – Միայն թե եվրապարտատոմսեր տպելու մոլուցքով չտարվենք… Կայացավ «Արմթեք-2013» բարձր տեխնոլոգիաների համաժողովը…

6. Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական (ալիեւյան) կլանն է – Երբեւէ չգոյ Քուրդիստա՞ն, թե՞ բնական ու պատմական Հայաստան… Դամասկոսը ոչինչ չիմոռացել…

7. Ի՞նչ կա թաքնված քաղաքական ենթատեքստում (ԲՀԿ-ի տվայտանքները)… Մեռա՛ծ են ՀԱԿ-ի հին կարգախոսները… ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա չի կազմելու…

8. Երբ ստամոքսի ու ուղեղի կապը չկա – Տրանսպորտի սակագինը չպե՛տք է թանկանա…

9. Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Մեր ներկայիս երկիրն էլ փոքր է, ու հիմնականում գյուղերը սահմանամերձ են…

10. Հայկական խոհանոց – Սոյայով սառը ճաշ… Շաբաթվա մարզական հեւքից – GTA-5 խաղը՝ սեւ բիծ ադրբեջանցի տղամարդկանց կերպարին… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հոկտեմբերի 7-ը հռչակել  Նժդեհյան տոնի օր

Ահա եւ իմ վերջին խօսքը.

Կ՛ուզէի աչքերս փակել մի ահեղ  ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ  աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան  սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ  աճիւնը:

Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ  ազիզ ժողովուրդ, որ արտաքին  վտանգներիդ ժամանակ իմ  անհանգիստ հոգին այցի եւ  օգնութեան պիտի փութայ իր  հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո  բանակները առաջնորդէ:

Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա:

* * *

Նժդեհի մասունքը (ոսկորները) Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի բերվեց հայրենիք, եւ 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին մասունքից  մի մաս վերաթաղվեց Սյունիքի  Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա  հոգին հետեւի ու պաշտպանի հող  հայրենին: Մնացյալ մասունքն ամբողջական վերաթաղվել է (1987թ.) Սպիտակավոր վանքի բակում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր), որտեղից էլ հետագայում՝ մասունքից տարվել է Կապանի (Սյունիքի մարզ) նժդեհյան հուշահամալիր (2005թ.)՝ արձանագրելով վերաթաղման երրորդություն:

Համալիրի կառուցումը իրականացրել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Սերժ Մկրտչյանը, ով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն  Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ բանակցելով Գարեգին Նժդեհի աճյունը հայրենիք տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյանի (արդեն հանգուցյալ), Գարեգին  Մխիթարյանի, (լրացված` )`  արդեն հանգուցյալ), Ժորա Բարսեղյանի եւ այլոք) հետ, ստեղծել են հանձնաժողով՝ հիմնական մասունքից մի մաս նշյալ համալիրում վերաթաղելու համար: Նպատակը՝ հուշահամալիրին նա՛եւ ցեղակրոն հայի ու ցեղակրոնության ոգին փոխանցելն էր… եւ այն սրբատեղի դարձնելը:

«Լուսանցք»

Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու  հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան  իրար ու կասեն.- Է՛յ, հե՜յ, էլի Հա՛յ  ենք, էլի  Հայու՛նն ենք»:

Անձամբ Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին`  Գարեգին Ղազարյանից

«Սիրում եմ արիությունը գրչիդ, խոսքիդ ու սուրիդ։ Մեր օրերին պաշտպան մարդն ես եւ ինչինչ մեծ առավելությամբ ինձ վրա»։  Ավետիս Ահարոնյան (Նժդեհին  հղած նամակից)

Նժդեհն ամեն ինչ է արել, անում եւ անելու ի պետս մեզ (ու ոչ միայն մեզ), իսկ մենք, մե՛նք գոնե ի՞նչ ենք անում Նժդեհի համար (ինչքան էլ չզգա որեւէ անձնական  բարիքի կարիք) եւ ի վերջո՝ նախ ու էլի մե՛զ համար, ի շահ գոնե մեր պետականության…

Continue reading

– Տիրատո՛ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը – Քուրմ Արամ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ)… Չարը ոչնչացնել է ուզել Ամենահզորին – Հայ Աստվածային Համակարգը… Տիր Աստծո երկրային ազդակները («Սասնա ծռե­ր» էպոսի օր)…

Տիրատո՜ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրին նվիրված

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկացրել է, որ այս անգամ Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը՝ Տիրատոնը, կկայանա հոկտեմբերի 15-ին՝ Սյունաց Քարահունջի (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում:

Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ հայի գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել է բազմաշերտ ու տոնվել է օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր կան նաեւ Զվարթնոցի համալիրում:

Վերջին տարիներին հայ արիականների՝ Հայ Աստվածներին նվիրված ու վերականգնված տոնակատարություններից մեկն է այս տոնը:

Մինչ հայ արիների ուսումնասիրությունները, Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր նշվում՝ Մայր Անահիտի, Վահագնի, Աստղիկի եւ Միհրի, իսկ այժմ՝ ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի, Նանեի, Տիրի եւ Վանատուրի:

Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում կերկրպագեն Հայոց իմաստության Աստծուն, այնուհետեւ, քրմական ծեսով ու փառաբանմամբ Տիրատոնը կշարունակվի քաղաքամայր Երեւանի պատմական տարածքներից մեկում:

Հայ արիները դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ տիեզերախորունկ հեռուները հասկանալու, հայոց առաքելությունը վերագտնելու, փառահեղ նախնիների հոգիների հետ նորոգ կապը եւ կյանքը աստվածային իմաստնությամբ օծելու եւ մշտառկա պահպանելու համար: ՀԱՄ քրմերը ծիսական ձոներով կդիմեն Հայ Աստծուն՝ մարդկանց եւ հոգիների (երկրի ու երկնի հայերի), Հայկական Աշխարհների կապը պահելու եւ հասանելի դարձնելու համար:

Continue reading

Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը

Հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետ… Դարվինի տեսությունը եւս կապ չունի մարդու, առավելեւս հայի հետ, դա կապիկների ու կապկանմանների մասին էԻսկ հայի պատմությունը գնում է դեպի մոլորակի հիմքը, տիեզերքի արմատակունքըՀայ Տեսակն իր Աստվածների հետ արարչահաս ծագում ունի

Հայաստանահայերն ու սփյուռքահայերը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայոց հնագույն պատմության, հավատի, ծեսերի ու ավանդույթների հանդեպ, եւ«Լուսանցք»-ը քանիցս դիմել է Հայ Արիական Միաբանությանը՝ բացատրություններ կամ մեկնաբանություններ ստանալու համար:

Վերջերս հայ արիների քուրմ Արմոգն անդրադարձավ մի թեմայի՝ պատասխանելով «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում ե­ն» հոդվածում առկա խեղաթյուրումներին: Այնտեղ պատմաբան Հայկ Հակոբյանը ներկայացնելով իր հողողեն «ապացույցները», ըստ քրմի, սխալ ու հակահայ մեկնաբանություններ էր արել: Իբր հայ հեթանոսների օրոք մարդկանց (նաեւ՝ երեխաների) զոհաբերություններ են եղել. «Մեծահասակ քրմի կողքին երեխաների դիակներ կային, որոնք դեմքով միմյանց էին նայում: Այդ երեխաները հավանաբար տաճարի ստրուկներ էին, որոնց զոհաբերել են, որովհետեւ անտիկ Հայաստանում երեխաների մահացության նման մեծ թիվ չի եղե­լ»,- ասել է այդ պատմաբանը… Քուրմ Արմոգն ամոթանք տալով այսպես է գրել. «Հայը երբեք մարդակեր չի եղել, կամ՝ Հայ Աստվածները ինչպե՞ս կարող էին մարդու զոհաբերություն ընդունելՉլինի՞ այդ ոմն «պատմաբան» ենթադրողը կարծում է Հայ Աստվածներն են մարդակերՍա թերեւս անտեղյակ մեկի պարզունակ «միտք» է կամ՝ դավադիր խոսք, որ ասված է թշնամու համար (եթե ոչ՝ պատվերով)»…

Continue reading

Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ, Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան.- Ո՛չ Լեւոն Տեր Պետրոսյանինո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին իմ միջազգային շփումներում եւ հանդիպումներում կամ տարաբնույթ համաժողովներում չեմ վարկաբեկել, չեմ նսեմացրել անպտուղ ու եսակենտրոն «փաստարկներով»: Հարցազրույցներիցս մեկում ասել եմ (ՏերՊետրոսյանի պարագայում), այժմ էլ հավաստում եմ (բոլոր նախագահների համար), որ անկախ այն բանից՝ ընդունում եմ երկրիս նախագահին, թե ոչ, կյանքովս կպաշտպանեմ նրա անձը, եթե օտար հողում ոտնձգություն լինի

ԵԽԽՎում Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին սադրիչ են համարել ՀՀ քաղաքական գրեթե բոլոր հիմնական ուժերը: Ներկայացնում ենք նաեւ հայ արիների առաջնորդի՝ «Լուսանցք»-ին տրված պատասխանը:

Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվողապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող, այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա:

– Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար:

Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ՝ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր երկրի ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին…

Continue reading