Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5-ում, 2018թ.
Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ. գդռիճների պար
«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ պար է, այն պետք է վերարտադրի «Խաչ Պատրաստի ՎերԱջ Թեւին» կտրիճների պարի գաղափարը: Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ պարն ունի էպիկական ծիսական գաղափար:
«Խօչ»-ը խաչ բառի հնչյունափոխված ձեւն է, այն կրել է Համշենի բարբառին բնորոշ բառամիջի ա>օ հնչյունափոխությունը: Ըստ Հ. Աճառյանի՝ «խաչ»-ը դասվում է բնիկ հայկական բառերի շարքին՝ «ճիւղ ծառոյ, որ իցէ բուսեալ երկայն եւ ուղիղ»: Համշենի բարբառում «խաչ» նշանակում է նաեւ «եկեղեցի»:
Խաչի հետ կապված մինչեւ այսօր հետաքրքիր մի արարողություն են պահպանել կրոնափոխ համշենցիները: Մի համշենցու վկայությամբ՝ հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերեւը դանակով խաչ է գծում, կամ խաչը խորհրդանշող չորս խազ է անում:
Հոս Բիլիզիգ, Ոսկե ապարանջան, Գոշ բիլեզիգ
Այս պարը հայտնի է նաեւ տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար:
Պարը կատարվում է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձեւ շարժումներ։
Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային՝ դրական բնույթը։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից (պարի բնութագրումը Ժ. Կ. Խաչատրյանի):
Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին եւ փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաեւ երգեցողության ուղեկցությամբ: Continue reading



