Իսկ սովետական բորբոսի հետքերը չեն անցնում.- «Քոսոտ երկրի» ԳԱԱ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանն է… Քոսոտ ենք, որովհետեւ թույլ ենք տալիս, որ ռադիկմարտիրոսյանները երկիրը քաոսի վերածեն ու հետո տան մեզ, թե՝ վերցրեք՝ լուծեք, դասավորեք…

«- ՆԱՍԱ-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝  ընդգծելով, որ դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ձեր կարծիքով, առաջիկայում հնարավո՞ր է նման բան:

– Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազար ու մի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ՝ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում  մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:

Սա հատված է «Հայկական ժամանակ» թերթին տված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցազրույցից:

Բնականաբար, եղան արձագանքներ: Դրանցից ամենահակիրճը ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքն էր. ««Ակադեմիկոսները թող այնպես անեն, որ մենք ունենանք ժամանակակից զենք: Ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին այդ է՝ պաշտպանել իրենց երկիրը»: Հետո հիշեց Ռաֆայել Պատկանյանի խոսքերը. «Եթե ձեր գիտությունից հայ ժողովուրդը օգուտ չունի, ուրեմն թքալ եմ ձեր վրա էլ, գիտության վրա էլ»:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-14-ում

http://www.hayary.org/wph/?p=5553Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5539Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

http://www.hayary.org/wph/?p=5524 –Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

ախորդիվ ասացինք, որ քրիստոնեության վաղ շրջանը Խորենացու կողմից կոչվել է «հեթանոսական», եւ որ Խորենացու կողմից նշված ժամանակաշրջանում արդեն մեր աստվածները եւ դիցերը եղծված էին: Աճառյանը Խորենացու տվյալ մտքին հենվելով՝ «հեթանոս» բառը ներայացնում է որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս:

Արդի հայերենի բացատրական բառարանի հեղինակները օգտվելով Աճառյանից՝ «հեթանոս» բառը նույնպես ներկայացնում են որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս:

Համոզված եմ՝ Խորենացին հեթանոս է կոչել եղծվածներին՝ նրանց, ովքեր հեռացել էին հայոց արեւապաշտական հավատամքից եւ դարձել էին «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս»՝ ընդունելով լուսնապաշտների եւ հունավաների հավատամքը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ռուսները վերջապես բարեհաճեցին տալ մեր շահած մրցանակ-տանկը… Հայ մարզիկները ջախջախեցին ադրբեւջանցուն եւ թուրքին… Ադրբեջանցիները տմարդի են նաեւ սպորտում… Շախմատային, ֆուտբոլային եւ այլ լուրեր…

Վերջապես բարեհաճեցին

Ռուսաստանի ՊՆ-ն Հայաստանին է փոխանցել 2 տարի առաջ մրցույթում շահած մրցանակ-տանկը: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ Տ-90Ս տանկն էր: Այն արտադրվել է 2015թ. դեկտեմբերին եւ կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի 2-րդ տեղը եւ որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ ՊՆ-ից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների՝ հայկական ԶՈւ հավաքականը կազմված էր նաեւ ժամկետային զինծառայողներից։

Ջախջախեց ադրբեջանցուն

Մոսկվայի Լուժնիկի» համալիրում OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 56 կգ պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրաթազովին:

Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը զինվորական հագուստով եւ Արցախի դրոշով հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին, սահմանին կանգնած զինվորին:

Մենամարտը շատ կարճ տեւեց: Ալբերտը մրցակցին արագ գետնելով՝ սկսեց հարվածների տարափ տեղալ գլխին, իսկ հետո խեղող հնարքի դիմեց: Ադրբեջանցին հանձնվելու նշաններ էր տալիս, բայց Ալբերտը շարունակում էր: Մրցավարը ստիպված ադրբեջանցուն բառիս բուն իմաստով փախցրեց հայ մարզիկի ձեռքից: Հաղթանակից անմիջապես հետո ասպարեզ բերվեց Արցախի դրոշը եւ հենց այդ ժամանակ Ալբերտը եւ նրա մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հայտարարեցին, որ հաղթանակը նվիրում են հայ ազգին, հայ զինվորներին, ովքեր այսօր «պոստում կանգնած մեր հողը ամուր պահում են»:

Հետաքրքիր է, որ Ռուսլան Մուրթազովը իրենց «ազգին» հատուկ պոռոտախոսությամբ նախքան մենամարտը տեսաուղերձ էր հղել հայ մարզիկին՝ ասելով, որ հույս ունի, թե Ալբերտը հարվածը պահել է սովորել՝ «այս անգամ քեզ ոչինչ չի օգնի»: Տեսաուղերձում «վախեցնող» հայացքով Ռուսլան Մուրաթազովը նաեւ պնդում է, որ մարտից հետո Ալբերտը կարող է արագ տուն գնալ:

Ինչպես ասում են, մեր հայ մարզիկը ոչ միայն մի լավ դաս տվեց էկրաններից այն կողմն իրեն առյուծ երեւակայող ադրբեջանցուն, այլև բացատրեց, թե ում տուն գնալու ժամանակն է:

Հաղթեց թուրքին

Ալբերտ Ղազարյանի հաղթանակին հաջորդել է մեկ այլ հայ մարզիկի՝ Դավիդ Վարդանյանի հաղթանակը, ով  պարտության է մատնել թուրք մարզիկ Մարատ Հասանովին:

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ եւ փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան:
Մեկ այլ մենամարտում եւս մրցակիցները եղել են հայ եւ ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարի վերջում նույնպես, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միանում է նաեւ ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Այնուհետեւ ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվում են մեր հավաքականի անդամաների վրա:   Continue reading

Գենախեղման քարոզիչները – Իսկ սրանք գիտե՞ն, որ բնածին-ուժեղ գենը տկարանում է թույլ-արհեստածին գենին խառնվելով, եւ հակառակը՝ թույլն ուժեղանում է մյուսի հաշվին հզորանալով… Այցելե՛ք ՀԱՄ պաշտանական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Գենախեղման քարոզիչները

Համացանցում հայտնվել են հայությանն ապազգայնացման տանող նոր քարոզիչներ:

Սրանք տեղադրում են հատուկ նպատակով ընտրված՝ գեղեցիկ երեխաների նկարներ, ովքեր խառնամուսնությունների հետեւանք են:

Այսպես քարոզվում է այլազգու հետ ամուսնանալու եւ սերունդ ունենալու առավելության սինաբանությունը: Առանց աղմուկի եւ բարդ տեսությունների, թեեւ իհարկե՝ միջազգային դրամաշնորհներով:

Այս քարոզիչները չեն հասկանու՞մ, որ առանց այն էլ գենախեղված հսկայական մի զանգված կա Հայաստանում եւ սփյուռքում, որ դեռ արյան մաքրման ճանապարհ ունի անցնելու:

Բարդ բան չէ, վերցնել եւ հայի ու հայի ամուսնությունից ծնված գեղեցիկ երեխաների նկարներ տեղադրել, ավելի գեղեցիկ, քան խառնամուսնություններից են ծնվում: Բայց հարցը դա չէ, քանզի դա ոչ տեղին մրցակցություն կլինի նրանց քարոզի օգտին՝ ուշադրության արժանացնելու տեսակետից:

Այս մարդիկ կուրանում են փողի գույնից, հատկապես՝ կանաչ:   Continue reading

Հայ արիականներ.- Մայիսյան տոներ, որ հայրենատիրության՝ Հայ Դատի ակունքներն են տանում

Հայ Արիական Միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտ ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում ու նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, միացյալ հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր մեր սերնդի ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը՝ մեր կորսված հայրենիքից խոսելու:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 14-ի (404) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյանhttp://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ինչու՞ էր խարսխվել թուրքական ռազմանավը Բաթումում – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ) – Միացյալ Հայաստանի եւ Միասնական Հայության տեսլականի մարմնացումը ԱԶԳ-բանակի ստեղծմամբ պիտի պայմանավորել..

http://www.hayary.org/wph/?p=5502Հայկական լեռնաշխարհը մարդանման կենդանիների տեղը չէ՛ – Հայ արիները դիմում են Հայաստանի նախագահին՝ ազգ-բանակի ստեղծման առաջարկով… Ինչ էլ մոգոնեն գերտերությունները՝ մեր լեռնաշխարհի միակ բնիկները մենք ենք…

2. Մայիսյան եռատոնին ընդառաջ.- ԱԶԳ-բանակը կարող է սկսվել հենց բանակ-ազգից – Հայ գեներալներն արդեն գործի են անցել… Հայ զինվորն իր նվիրումով ապացուցեց վերստին, որ լավագույնն է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի…

3. Պետական եւ ազգային պատվի հարց – Ինչ է կատարվում հիմա տնտեսագետների շրջանակում, խոսում են նրանք, թե բլթացնում – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

4. Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք… Նվազագույն անելիքը – Կիրականացվի դրամական աջակցություն եւ այլ օժանդակություն զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին…

5. Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը…

6. Ընդդեմ թուրքական ծավալապաշտության դեռ աջակցելու են Հայաստանին – Համաշխարհային բեւեռների վերաբերմունքը Հայաստանին՝ տարածաշրջանային հարցերում…

7. Եթե Ադրբեջանը խելոք չմնա – Ուղղակի բանակցություն Ստեփանակերտի հետ… Վիշեհրադյան քառյակի շրջանակներում.- Էդվարդ Նալբանդյանը Պրահայում իր տեղն է դրել Էլմար Մամեդյարովին…

8. Վայնասուն՝ Արցախի անկախության ճանաչման շուրջ – ադրբեջանական գործիչների ու զլմ-ների խուճապային տրամադրություններից կարելի է չափել նրանց վախի աստիճանը…

9. Մի թե՞ դավադիրներ կան հայոց բանակում – Ցավալի է, որ մեր ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել…

http://www.hayary.org/wph/?p=5548Էությամբ՝ դավադրություն – …Երբ հայեցի չէ կենսահամակարգը, երբ կաղում է լեզվամտածողությունը, երբ ուղեղային հյուսվածքները դեպի ստամոքս են գնում ու կիսամեռ է ինքնության կանչը՝ կամա, թե ակամա տգիտության ու ազգադավության խրախճանքն է սկսվում (ՀԱՄ առաջնորդի խոսքից)…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին (www.hayary.org)…

Ինչու՞ էր խարսխվել թուրքական ռազմանավը Բաթումում – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ) – Միացյալ Հայաստանի եւ Միասնական Հայության տեսլականի մարմնացումը ԱԶԳ-բանակի ստեղծմամբ պիտի պայմանավորել..

Ապրիլի 3-ին Թուրքիայի ռազմանավերից մեկը խարիսխ էր գցել Բաթումում, որի մասին շատ քիչ տեղեկատվություն եղավ: ԼՂՀ պաշտպանական բանակի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածներում ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից հարձակումը դեռ ադրբեջանական կողմի օգտին էր ընթանում, եւ հաջորդ օրն իսկ թուրքերն ամրանում են վրացական նավահանգստում: Այն լայնածավալ գործողությունը, որն սկսել էր Ադրբեջանը ծանր զինատեսակների կիրառմամբ, անսպասելի էր դիրքապահների համար, չնայած մեր հետախուզությունը հավաքել էր որոշակի տվյալներ, որը ինչ-ինչ պատճառներով ուշ օգտագործվեց (տարբերակներից մեկի մասին «Լուսանցք»-ը գրել է նախորդ թոարկման մեջ՝ «Էությամբ՝ դավադրություն» հոդվածում): Կարծում ենք, ՀՀ ԶՈւ գլխավոր շաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ կապված վերոնշյալ տարբերակը դեռ լիովին կպարզաբանվի, նա օրերս Արցախում էր եւ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Ինչեւէ, մեր խնդիրները մենք պիտի պարզենք, իսկ ադրբեջանցիների՝ մարտադաշտում թողնված փաստաթղթերի համաձայն, այսպիսի հզոր հարձակումից հետո մի քանի ժամ անց նրանք պիտի հայտնվեին Ստեփանակերտում… ինչը եղել է սրանց նվազագույն ծրագիրը: Իսկ առավելագույն ծրագիրը Երեւան հասնելն էր, ինչն այլեւս չի կարելի անտեսել, նաեւ միջազգային քննարկումներում:

Իհարկե, Բաքուն ծրագրել էր նաեւ, որ եթե անգամ Երեւան մտներ, ապա դժվար կլիներ իրավիճակը տեղում հսկելը, ուստի նախատեսել էր, որ «հայերի վախը մի լավ չափելուց հետո» կնահանջի ու իր զորքերը կտեղակայի Սեւանա լճի մոտակայքում… Իլհամ Ալիեւը նպատակ ուներ մի հզոր-կայծակնային հարվածով իր փառքն ապահովել հետագա տարիների՝ որպես նախագահ-թագավոր պաշտոնավարելու համար… Միաժամանակ՝ կիրականացներ հոր՝ Հեյդար Ալիեւի երազանքը՝ Սեւանա լճում ազատ լողալու: Իմիջիայլոց, Ադրբեջանի ազգայնամոլ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էլ էր հայտարարել, թե մի հարձակմամբ կհասնի Սեւան եւ ոտքերը կհանգստացնի ու կլվանա Սեւանի ջրերով…   Continue reading

Մայիսյան եռատոնին ընդառաջ.- ԱԶԳ-բանակը կարող է սկսվել հենց բանակ-ազգից – Հայ գեներալներն արդեն գործի են անցել… Հայ զինվորն իր նվիրումով ապացուցեց վերստին, որ լավագույնն է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի…

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ըստ «Արեւելք»-ի տեղեկության, հանդիպել է մի շարք պաշտոնաթող գեներալների ու ռազմական փորձագետների հետ, ովքեր պատրաստ են ծառայել հայրենիքին այս պատասխանատու ժամանակներում: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, ըստ այդմ՝ որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա գործերը: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չի հաղորդվել, նշվել է, որ հարկ եղած դեպքում հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ, ապրիլի 10-ին Կոմանդոսը հանդես էր եկել կոչով, որում ասված էր. «Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ, այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ եւ նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական: Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:   Continue reading

Պետական եւ ազգային պատվի հարց – Ինչ է կատարվում հիմա տնտեսագետների շրջանակում, խոսում են նրանք, թե բլթացնում – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Որ մեր մշակույթի բնագավառում կան ազգային արժանապատվություն չունեցող գործիչներ՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ լուսաբանելու: Այդ գործիչները վաստակ ունեն, չենք հերքում, բայց ժամանակ առ ժամանակ մի բան են բլթացնում ու, պարզվում է, որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է մշակույթն իրականում: Ու նրանք ակամա դառնում են ազգային արժանապատվությունից զուրկ:

Թե ինչ է կատարվում հիմա տնտեսագետների շրջանակում, խոսում են նրանք, թե բլթացնում, թողնում ենք ընթերցողի դատին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջերս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը: Ու վե՜րջ… սկսեցին բողոքել, տարբեր հայրենասերների մակդիրներ կպցնել, տնտեսական դատողություններ անել՝ ապացուցելու համար, թե առանց թուրքական ապրանքների չենք կարող: Մշակույթի գործիչների պես մեր տնտեսագետներն էլ սկսեցին սոցիալական հարցերը խառնել տնտեսական քաղաքականության հետ: Բանը հասավ նրան, որ սկսեցին «ապացուցել», իբր  Թուրքիային մեր տված փողը մեր դեմ զենք չի դառնում:   Continue reading

Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք… Նվազագույն անելիքը – Կիրականացվի դրամական աջակցություն եւ այլ օժանդակություն զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին…

Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք

Հայ Արիական Միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որ մեր պայքարը պիտ ավարտվի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում եւ նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը:

– Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց դեռ խորհրդային ժամանակներում՝ Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրը բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման:

Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

2016-ը մինչմայիսյան հաղթանակներ գրանցեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմ կոչվԵց, սա եւս կհիշատակվի որպես նախերգանք՝ մայիսյան հաղթական օրերի…   Continue reading

Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը…

Արցախի անկախության ճանաչման արահետը

Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը

Վերջին օրերին ադրբեջանական կողմը զորախմբերի նոր շարժ է կատարում արցախա-ադրբեջանական սահմանների մոտ: Ինչպես մեր ՊՆ-ն է հավաստում, դրանք նախորդի նման չեն, ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը: Ահա այս պայմաններում է, որ պիտի քաղաքական որոշում կայացներ Հայաստանը՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ որեւէ այլ ելք չի թողնվում՝ Արցախի հարցը բանակցային սեղանի շուրջ վստահորեն լուծելու համար:

Որեւէ խոսք, գրավոր, թե բանավոր, ինչը կկապվի Բաքվի պատասխանատվության հետ, այլեւս վստահելի չէ: Անգամ զարմանալի չի լինի, եթե ադրբեջանական կողմը որեւէ փաստաթղթի ստորագրումից րոպեներ անց խախտի այն:

Ուստի՝ կարեւորվեց Արցախի անկախության պաշտոնապես ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը ընթացք կտա ԼՂՀ միջազգային ճանաչմանը, որն էլ թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին: Ինչը պատահեց Նախիջեւանի հայության հետ:   Continue reading

Ընդդեմ թուրքական ծավալապաշտության դեռ աջակցելու են Հայաստանին – Համաշխարհային բեւեռների վերաբերմունքը Հայաստանին՝ տարածաշրջանային հարցերում…

Հայ վերլուծաբանների կարծիքով, հասկանալի է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի հանգեցնելու հակամարտության կարգավորմանը, սակայն, հարցը տեղափոխվելու է մեկ այլ. մեզ մեկ քայլ առաջ տանող փուլ:

ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նույնպես այդ կարծիքին է: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին՝ նա նշել է, որ Հայաստանը ճանաչման հարցը դիտարկում է այն պարագայում, երբ Ադրբեջանը կարող է անցնել ավելի լուրջ ռազմական գործողության, ինչը Երեւանին թույլ է տալու մեկ անգամ եւս  ամրապնդելու այն հիմքը, որ Բաքուն բացարձակապես ունակ չէ անցնելու դեպի խաղաղ ճանապարհով կարգավորման եւ համապատասխանորեն՝ ճանաչումը դառնում է «դե ֆակտո» առկայության «դե յուրե» ճանաչում:

Այսպես Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջնորդ բոլոր երկրներին է զգուշացնում, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ զինադադարը խախտող Ադրբեջանը պետք է կա՛մ դադարեցնի իր ծայրահեղ քայլերը կամ՝ պատժվի իր միջազգային պարտավորությունները խախտելու համար:

Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն՝ Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցի մասին, ինչն արդեն Բաքուն դարձրել է իր քաղաքական օրակարդի հարց: Այլապես՝ Ադրբեջանը անկիմաստ կհամարի ՄԽ հետագա գործունեությունը, ինչի մասին վաղուց է երազում:

Սրան պատասխան խոսք է ասել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով հայտարարել է, թե խոսքը դեռ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին չէ, այլ՝ հնարավոր ճանաչման, եթե Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակում սկսի: Եվ այս իրավիճակը չի կարող ավելորդ դարձնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է հայ պատգամավորների առաջարկը՝ Հայաստանի ղեկավարության կողմից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն «սադրանք» որակելով: Նա հայկական կողմին մեղադրել է իրենց գործած բոլոր մեղքերի մեջ. «բանակցային գործընթացը խափանելու, ստատուս քվոն պահպանելու, միջազգային իրավունքի նորմերին չհետեւելու, ՄԱԿ-ի բանաձեւերն արհամարհելու» համար եւ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր պետք է կտրուկ արտահայտվեն այդ հարցի մասին:   Continue reading

Եթե Ադրբեջանը խելոք չմնա – Ուղղակի բանակցություն Ստեփանակերտի հետ… Վիշեհրադյան քառյակի շրջանակներում.- Էդվարդ Նալբանդյանը Պրահայում իր տեղն է դրել Էլմար Մամեդյարովին…

Եթե Ադրբեջանը խելոք չմնա

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը քննարկեց երեկվա նիստում:

Որպեսզի թյուրըմբռնումների տեղիք չտա, ճշտեմ, որ կառավարության օրակագում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը:

Իսկ դրա համաձայն՝ Արցախի ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ապա Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ:

Գործադիրի երեկվա նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ: Անդրադառնալով  ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին՝ շեշտեց. «Եթե Ադրբեջանը

փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ: Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջեւ բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանա՛կ կմտնի օրակարգ»:

Ադրբեջանական կողմը երեկ ամբողջ օրը հիստերիայի մեջ էր եւ «պնդումներ» էր հնչեցնում, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ: Ի պատասխան Շավարշ Քոչարյանը համառոտեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»:   Continue reading

Վայնասուն՝ Արցախի անկախության ճանաչման շուրջ – ադրբեջանական գործիչների ու զլմ-ների խուճապային տրամադրություններից կարելի է չափել նրանց վախի աստիճանը…

Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը հավանության արժանացնելն «ուղղակի շոու է»: Հայաստանի կառավարության որոշմանը այսպես է արձագանք ել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն: «Կարծում եմ՝ սա ուղղակի ներկայացում է: Մենք սպասում ենք այս գործընթացների վերաբերյալ միջազգային կառույցների ու հանրության համապատասխան արձագանքին»,- ասել է նա: Բայց այն նյարդային վիճակը, որ տիրում է ադրբեջանական զլմ-ներում, չի հիմնավորում ադրբեջանցի պատգամավորի ասածները:

Ինչպես եւ ենթադրվում էր, Հայաստանի կողմից Արցախի անկախության հնարավոր ճանաչումը Բաքվում բավական նյարդային արձագանքի է արժանանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը «կթաղի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը»: «Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որեւէ իմաստ չի ունենա, ու Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը»,,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որ կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում:   Continue reading

Մի թե՞ դավադիրներ կան հայոց բանակում – Ցավալի է, որ մեր ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել…

Պաշտպանության նախարարությունում դավադրության, ավելին՝ դավաճանության մասին է խոսել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կարծես ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի անգործության մասով (ապրիլի 1-2-ի սահմանային դեպքերի առումով) կասկածները քիչ էին, հիմա էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղղությամբ են կասկածներ պտտվում: 

Ցավալի է, որ Հայաստանի ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել:

ԻՏՁՄ հ/կ գործադիր տնօրենը Newspress կայքին տված հարցազրույցում ոչ միայն մեղադրել է ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնյաների՝ միտումնավոր ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վիժեցնելու մեջ, այլ նաեւ այդ անձանց պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել:

Ինչպես նշվում է հարցազրույցում, համագործակցության ընթացքում մասնագետները պարզել են, որ այդ մարդիկ ոչ միայն չեն անում իրենց գործը, այլ նաեւ թաքցնում են պետական հույժ կարեւոր տեղեկություններ ոչ միայն պաշտպանության նախարարից, այլեւ երկրի նախագահից:   Continue reading