Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

http://www.hayary.org/wph/?p=5876#more-5876 – Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

Հյուսիս-Հարավ ծրագրի մասին տարիներ էր խոսվում: 2009թ. տարեվերջին այն գրեթե վերջնական տեսք ստացավ: Հետո երբ ծրագիրը մեկնարկեց, գրեցի, որ սա շատ լավ ծրագիր է, եթե միայն ներգրավված վարկային գումարների յուրաքանչյուր դրամը ծախսվի արդյունավետ:

Երբ տրանսպորտի  եւ կապի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը՝ իմ սկզբունքից մի փոքր շեղվելով, այն է՝ անձին անդրադառնալով, համարյա ահազանգեցի, որ ծրագիրը վտանգված է: «Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը երկար տարիներ խոսվող այս ծրագիրը կիրառական քայլի բերեց, իսկ ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանը այդ կիրառականի հետ խնդիրներ ծագեցրեց…»,- մոտավորապես կարծեմ այսպես էի գրել, շարունակությունը բառացի չեմ հիշում, բայց հիշում եմ տարակուսանքս. ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

Ցավոք, ճիշտ դուրս եկա: Ի՞նչ ունենք այսօր: Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում: Եթե այսպես է իրականում, ապա մնալու են վարկային պարտավորությունները՝ տույժ-տուգանքներով հանդերձ, որ մարելու եմ ես, իմ զավակները, ՀՀ արժանավոր քաղաքացիները, ովքեր երկրից գնալու հնարավորություն ունեն, բայց մտադրություն չունեն, քանզի գիտակցում են, որ Հայրենիքին տեր կանգնելու իրավունքն ու պարտականությունն ունեն: Ու սա պատմության հերթական շանսն է մեզ տրված, եւ երկրորդը չի լինելու…   Continue reading →

Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

http://www.hayary.org/wph/?p=5877#more-5877 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

«Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի

Նախորդ հինգշաբթի կայացած կառավարության նիստից հետո, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը խոսելով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուց, բառացի հայտնել էր, թե անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը եւ հավելել. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու եւ շարունակելու ենք արդյոք»:

Մեկ շաբաթ անց, կառավարության երեկվա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու մասին չի եղել, այլ՝ այն մասին, որ մենք կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ ծրագիրը շարունակենք:

Այնուամենայնիվ, միջազգային պայմանագրով ծրագիրը հնարավո՞ր է դադարեցնել: Լրագրողների ճշգրտող այս հարցին ի պատասխան նախարարը երեկ ընդգծեց. «Կրկնում եմ՝ մենք կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ ծրագիրը  շարունակել: Հարցը դեռեւս քննարկման ընթացքում է, որեւէ որոշում այդ առումով չկա»:

Արարատի մարզում շահագործման հանձնված «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածը կրկին փակվել է եւ կամուրջներ են կառուցվում: Լրագրողների հարցին, թե այսպիսով կարելի՞ է ենթադրել, որ ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել թերի վիճակում, նախարարը պատասխանեց. «Կան կամուրջներ, որոնք նորոգվում են»:   Continue reading →

Վերլուծում է ադրբեջանցի լրագրողը եւ եզրահանգում՝ ինչքանո՞վ է նպատակահարմար այդպես ինքնավստահ խոսել Հայաստանի դեմ հաղթանակ տանելու մասին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք ու բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ադրբեջանի բանակի բյուջեն 2013թ. 7 անգամ շատ է եղել հայկական բանակի բյուջեից, բայց, ինչպես կյանքն է ցույց տվել, դա դրանց բանակի համար անօգտակար է: Աշխարհի տարբեր երկրների բանակներ ունեն տարբեր ռազմական բյուջեներ: Մի մասինը հասնում է մի քանի միլիարդի, մի մասինը՝ մի քանի միլիոնի: Մեզ ավելի հետաքրքրողը Ադրբեջանի բանակի բյուջեն է, որը կազմում է 3,7 միլիարդ դոլար: Այս բանակի ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւից սկսած, սույն փաստն են միայն առաջ քաշում՝ որպես Հայաստանի դեմ հաղթանակ տանելու երաշխիք:

Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է 412 միլիոն դոլար: Սրան դեռ 2013թ. անդրադարձել էր ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին՝ «Ադրբեջանական բանակի առասպելները եւ իրականությունը» հոդվածում: Ըստ այդմ, ադրբեջանական բանակի բյուջեն 7 անգամ շատ է հայկական բանակի բյուջեից ու, ընդհանրապես, ավելի շատ է, քան Հայաստանի բյուջեն, բայց դա բանակի համար երկրոդական է մեր դեպքում…   Continue reading →

Չափից դուրս ամեն ինչ զավեշտի է վերածվում – Փաստաթղթի հարթն ու անհարթը այդքան կարեւո՞ր էր այդ ժամանակ… Հայրենիքին 2 զոհ (հայր ու որդի) տված ընտանիքը արդե՛ն ունի 2 անբեկանելի փաստաթուղթ…

Երեւանի ավագանու վերջին նիստից հետո շատերը գրեցին, թե «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բանավիճել են։ Միանգամից նկատեմ, որ բառերի հետ պետք է զգույշ վարվել: Բանավեճ ասվածը ենթադրում է տեսակետների բախում, առողջ քննարկում: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Բախշյանի եւ Մարգարյանի միջեւ, բանավեճ չէր, այլ՝ քաղաքապետի հստակ պատասխանը անընդհատ հակադրվող «Բարեւ Երեւանի» անդամին: Փորձեմ «անընդհատ հակադրվելու» փոխարեն ավելի ճիշտ բառ գործածել՝ պատկերն ամբողջացնելու համար՝ «հակադրվելու մարմաջ» ունեցող:

Բացեմ փակագծերը:

Նիստի ժամանակ, Անահիտ Բախշյանը, անդրադառնալով Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյանի փողոցում տրված շինթույլտվությանը, ասաց, որ  քաղաքապետարանից իրեն տրված տեղեկանքի համաձայն՝ Դավիթաշենում նույն տարածքի վերաբերյալ տարբեր տեղեկություն կա՝ «Քաղաքապետարանի տեղեկանքով այդ տարածքը հարթ, անբարեկարգ տարածք է, իսկ ինձ տրված լուսանկարում այն ոչ հարթ տարածք է եւ բոլորովին անբարեկարգ չէ:

Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող բոլոր շինթույլտվությունների հետեւից գնալ, սակայն ստացվում է, որ ձեզ համոզում են, որ այնտեղ անբարեկարգ է: Ինչպե՞ս եք այսուհետ կանխելու նման շինթույլտվությունները, որովհետեւ վստահ եմ, որ եթե դուք գնայիք ու տեսնեիք, երբեք այդ շինթույլտվության տակ չէիք ստորագրի»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ խոսքն ուղղելով Տարոն Մարգարյանին:   Continue reading →

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-35-ում

Նվիրում եմ քաղաքակրթության Օլիմպոսի այս կամ այն գագաթնակետին ոտք դրած անհայտ հայորդիներին:

* * *

http://www.hayary.org/wph/?p=5859 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813 – Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761 – Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749 – Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Պարտավոր ենք միանգամից վերապահում անել, որ հականե–հանվանե թվարկվելիք օլիմպիական չեմպիոնները, գոնե մեզ հասու հարթակներում, հրապարակավ չեն խոստովանել իրական կամ ենթադրյալ հայկական ինքնությունը եւ ոչ իսկ ծպտունել են հեռավոր կամ մերձավոր որեւէ նախնուց հայահատուկ սերնդյակի (հոմանիշ գենի) ներփոխանցման մասին: Այսուհանդերձ՝ բոլոր առումներով աշխարհատարած հայոց բնակության, գաղթի, խաչասերման ուղիները, գրեթե Արարչական անքննելի համանունների պես, այնքան են բարդ ու բազմազան, կենտրոնախույս ու տարամետ, որ ինքզինքս թույլ պիտի տամ, առսակավն տվյալ ենթատեքստում, իրենց անուներն արծարծելու հանդգնությունը՝ անշուշտ, որոշակի հիմքեր ունենալով:   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2019թ. Եվրոպական խաղերը կանցկացվի Բելառուսում… Հայկական ֆուտբոլ.- Բարձրագույն խմբի հերթական խաղերը… Տղամարդկանց եւ կանանց վոլեյբոլի առաջնությունները… Հակասություններ.- Ժոզե Մոուրինյո-Հենրիխ Մխիթարյան… Այլ մարզական լուրեր…

Մարզական աշխարհի խաչմերուկներում

2019թ. Եվրոպական խաղերը կանցկացվի Բելառուսում

Բաքվում կայացած Եվրոպական 1-ին խաղերում եւ «Ռիո-2016»-ում ռուսաստանյան մարզական պատվիրակությունների ղեկավար Իգոր Կազիկովը կարծում է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ասամբլեան ճիշտ է վարվել՝ որոշելով Եվրոպական 2-րդ խաղերը 2019թ. անցկացնել Բելառուսում։ Նա նաեւ հույս է հայտնել, որ հետո կավելանա այն երկրների թիվը, որոնք կցանկանան կազմակերպել այդ խաղերը։

«Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացվել,- Իգոր Կազիկովի խոսքերը մեջբերել է է sport-express.ru-ն։- Բելառուսը մարզական շատ լավ ավանդույթներ ունի։ Պակաս կարեւոր չէ նաեւ աշխարհագրական գործոնը, քանզի Բելառուսը գործնականում Եվրոպայի կենտրոնում է, եւ մեզ համար շատ հարմար է հասնել այդ երկիր։ Այս մասին խոսել է նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը ասել է, որ «Մինսկը չի ուզում հսկայական գումարներ ծախսել բացման ու փակման արարողությունների համար, կազմակերպիչների համար առավել կարեւոր է լավ մթնոլորտ ապահովել մարզիկների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց լավագույն որակները»։

Ղազախ ըմբիշը հրաժարվում է ՄՕԿ–ին վերադարձնել արծաթե մեդալը

Ազատ ոճի ըմբշամարտի 2008թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Տագիևը հրաժարվում է ՄՕԿ-ին վերադարձնել իր նվաճած արծաթե մեդալը: Հիշեցնենք, որ Տագիևի դոպինգ-թեսթի վերստուգումը տվել էր դրական արդյունք, եւ ՄՕԿ-ը պահանջել էր հետ վերադարձնել մեդալը:
«Երբ նորություններով լսեցի այդ մասին, մազերիցս նույնիսկ մեկը չդողաց: Ես ոչ մի կանոն չեմ խախտել, արդարանալու եւ ապացուցելու ոչինչ չունեմ: Սա իմ մեդալն է: Ես այն նվաճելու համար մեծ ուժեր ու առողջություն եմ վատնել: Ոչ ոքի թույլ չեմ տա այն ինձանից խլել:
Թե Պեկինի Օլիմպիադայից առաջ, թե ընթացքում բազմաթիվ դոպինգ ստուգումներ եմ անցել եւ մաքուր եմ եղել: Սա քաղաքական պատվեր է: Ինչո՞ւ չեն որակազրկվում եվրոպացի կամ ամերիկացի մարզիկները: Մտածեք ինքներդ»,- ասել է ղազախ ըմբիշը:

Չհաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ

Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ընթացող թենիսի ATP շարքի «Erste Bank Open» մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել խորվաթ Իվո Կարլովիչի արգելքը՝ պարտություն կրելով՝ 7:6, 6:7, 3:6 հաշվով:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբնամասում Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսն էր նվաճել՝ հաղթելով Չենդու քաղաքում անցկացված մրցաշարում եւ զգալիորեն բարելավելով դիրքերն ATP-ի վարկանշային աղյուսակում:

Խորհրդանիշի հեղինակը ՖԻՖԱ-ից ստացել է ընդամենը 500 դոլար

Աշխարհի 2018թ. առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հեղինակը` Տոմսկի պետական համալսարանի ուսանողուհի Եկատերինա Բոչարովան, ՖԻՖԱ-ից ստացել է 500 դոլար` իր կատարած աշխատանքի հեղինակային իրավունքները փոխանցելու համար: «Ինձ վճարել են 500 դոլար: Գայլի հեղինակային իրավունքներն այժմ պատկանում են ՖԻՖԱ-ին: Մենք այդպես էինք պայմանավորվել դեռեւս էսքիզների շրջանում: Երբ դասախոսներիս սկզբում ցույց տվեցի իմ կատարած աշխատանքը, նրանք մտածեցին, որ դա անլուրջ է, բայց հիմա հպարտանում են ինձնով»,- ասել է Եկատերինան:

Հիշեցնենք, որ աշխարհի 2018թ. առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը` Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Հաղթող խորհրդանիշից բացի եզրափակիչ եռյակում էին նաեւ կատուն ու վագրը:   Continue reading →

Կարդացե՛ք հայկականության եւ հայ ազգայնականության շահերի հետեւորդ ու պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ, այցելե՛ք արմատական ազգայնականների՝ հայ արիականների http://www.hayary.org/wph/  պաշտոնական կայք…

Կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, հայկականության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:

Կարդացե՛ք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, /  http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Գնեցե՛ք «Լուսանցք»-ը՝ ՀՀ մամուլի կրպակներից՝ ամեն ուրբաթ օր, կարող եք նաեւ բաժանորդագրվել:

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                  «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ: Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

http://www.hayary.org/wph/-ի համակարգող

Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայ Արիական Միաբանությունը պաշտոնապես դիմել է Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայոց ազգային հավատին՝ արիադավանությանը՝ հեթանոսությանը իրավական կարգավիճակ տալու համար:

(Հեթանոս մեզ անվանել են հուդա-քրիստոնյաները, այսպես են անվանել նաեւ ազգային հավատի հետեւորդ այլազգիներին, որպեսզի համաշխարհային կրոնացման, կրոնահամապարփակեցման ճանապարին որպես ազգահավատների եւ էությամբ՝ ազգայնականների, մատնացույց անեն միջազգային կրոնները մերժող ազգային հավատի հետեւորդներին:

Հեթանոս ասորերեն բառը հունարեն էթնոսն է, հայերեն՝ ազգը, այսինքն՝ հեթանոսներ նշանակել է ազգայիններ, ազգային հավատի կրողներ՝ ազգակրողներ (ինչպես Մեծ Հայորդին՝ Նժդեհը, ցեղն իրենց մեջ կրողներին (ցեղի գենակիրներին) կոչեց՝ ցեղակրոններ)…

http://www.hayary.org/wph/?p=5836 – Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Ըստ իրենց այս ձեւակերպման, իրենք էլ ինքնաբերաբար դարձել են հակազգայիններ, ապազգայիններ, միջազգայիններ (ազգայնական եւ միջազգայնական հակադրության մի մասն է): Ըստ այս իրողության, կրոնը լինելով միջազգայնացման գործիք, իր բնույթով վերազգային ու հակազգային է, ինչն էլ պաշտպանվել է ցայսօր՝ կրոնական տարբեր դրսեւորումներում: 301թ. ցայսօր մենք գտնվում ենք հուդա-քրիստոնեության ճնշման տակ, որի կործանարար ու ավերիչ դերի մասին Հայ Արիական Միաբանությունը բազմաթիվ հոդվածներ եւ աշխատություններ է հրապարակել, եւ որի վերահաստատումը կատարվել է Էկումենիկ ուղեգծի ճանաչմամբ (պարտադրմամբ), ինչն ընդունել են բոլոր քիրստոնեական եկեղեցիները, այդ թվում՝ հայ առաքելական:

Որպեսզի այս նենգախաղերից հեռու մնա Հայոց ազգային հավատը, հայ արիականները հեթանոսություն օտարահունչ տերմինը փոխարինել են հավատի իրական էության՝ արարչականությունը հավաստող ձեւակերպմամբ՝ արիադավանություն: Այն հաճախ գրվում է հեթանոսության հետ կից գծիկով, որպեսզի ավելորդ տարակարծությունների տեղիք չտա…    Continue reading →

Ազգ-բանակին զուգահեռ՝ ռազմարտադրություն – Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ 1 խնդիրը… Մեր երկրում արդեն արտադրվում են որոշ զինատեսակներ…

http://www.hayary.org/wph/?p=5836 – Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա եւ նպատակ էր դրվել ներկայացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաեւ նպաստել Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«ԱրմՀայՏեք-2016»-ի շրջանակներում ցուցադրվեցին նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր եւն:

Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ 1 խնդիրը, ինչի մասին պարբերաբար գրում ենք: Մեր երկիրը սպասարկող պետության կարգավիճակից պիտի դուրս գա՝ զարգացնելով արդյունաբերությունը: Միայն այսպես մենք ներկրող երկրից կվերածվենք արտահանող երկրի:   Continue reading →

«Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

Հայոց քաղաքակրթության ակունքները շատ հին են եւ ունեն հազարամյակների պատմություն: Խոսքը մեր հզոր եւ բարեպաշտ նախնիների կերտած անանց արժեքների մասին է՝ լեզու, մշակույթ գիտություն, պետություն եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ քաղաքակրթությունը մի առանձնակի միտումով թաքցվում է կամ էլ խեղաթյուրվում:

Հարկ ենք համարում արձանագրել մեկ կարեւոր հանգամանք: Հայոց հնագույն պատմության մութ ծալքերի վերհանումը խիստ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի հին պատմության համար, քանի որ Երկրագնդի վաղնջական քաղաքակրթությունների պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով եւ անմեկնելի փաստերով: Լրջմիտ եւ խորագետ մասնագետների կարծիքով (օրինակ՝ գերմանացի Կլաուս Շմիդտ, բրիտանացի Գրեմ Հենկոկ եւ այլք)՝ դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության էջերում է: Նշենք նաեւ, որ շատ «գիտնականներ» աշխարհի տարբեր վայրերում եղած Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես  «անծանոթ»,  «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն: Միայն թե  դրանք հայկական չորակվեն: Սա է խնդիրը: 

Ներկայումս գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ Երկրի հնագույն քաղաքակրթությունները ծագել են Տիգրիս, Եփրատ եւ Նեղոս գետերի հովիտներում: Դրանց ստեղծողները շումերներն ու եգիպտացիներն են, ովքեր Միջագետքում եւ Նեղոսի ավազանում հայտնվում են որպես արդեն զարգացած մշակույթի կրողներ; Հնագիտական պեղումները եւ ժայռապատկերների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս քաղաքակրթությունների ակունքը Հայկական լեռնաշխարհն է: Հայկական հնագույն Ուռհա (Եդեսիա) քաղաքի մոտ (Միջագետք Հայոց) գտնվող Պորտասար («Գոբեկլի թեփե») հնավայրում գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է մ.թ.ա. X հազարամյակին պատկանող տաճարային մի համալիր, որն աշխարհում նմանատիպ ամենահին պաշտամունքային կառույցն է:   Continue reading →

Ռիգայում էլ արեւի քաղաքանկյուն եղավ – «Երեւան» անունը կրող այգին նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով եւ կդառնա Երեւանի քույր քաղաքի բնակիչների ու հյուրերի սիրված վայրերից մեկը…

Երեւանյան Ռիգա, մի կտոր Երեւանից՝ Ռիգայում, ջերմության անկյուն Ռիգայում. այսպես կարող ենք կոչել այն այգին, որ բացվել է Լատվիայի մայրաքաղաքում եւ կրում է «Երեւան» անունը ու երեւանյան գույներով է՝ մով ու ծիրանագույն:

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանը Ռիգա պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին:

Ողջունելով Երեւանի գործընկերոջը՝ Ռիգայի քաղաքապետը առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը՝ համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցության եւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը եւս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջեւ հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի»,- ընդգծել է Նիլ Ուշակովը:   Continue reading →

«Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

Ի՞նչ է լինելու «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ, այս պահին ի՞նչ վիճակ է:

Այս կարգի հարցեր էին երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

Ի պատասխան նախարարը նախ ասաց, թե անհրաժեշտ է ուսումնասիրել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության աշխատանքների արդյունավետությունը. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու, եւ շարունակելու ենք արդյոք»։   Continue reading →

Հայ մամուլի օրվա առթիվ .- Երբ մարդկային ողբերգությունը սենսացիա է… ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր … «Լուսանցք»-ն իր ընթերցողների համար էլի կմնա ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող  լրատվամիջոց…

222 տարի առաջ լույս տեսավ հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, որն այդ ժամանակի համար ուներ ի՛ր խոսքն ու ասելիքը: Իհարկե, դա այսօրվա ասելիքը չէր, այսօրվա արագությունը չուներ, սակայն զետեղված նյութերից շատերը նաեւ մերօրյա արդիականությունն ունեն:

Սա շատ կարեւոր է լրատվամիջոցի համար ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ՝ պարբերականին հիշելու, տասնամյակներ անց անգամ մեջբերումներ անելու, ի վերջո լրատվամիջոցի կյանքը ոչ միայն երկարացնելու, այլեւ հավերժելու համապատկերում:

Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորանքներ ստացավ նաեւ «Լուսանցք»-ը, իսկ շնորհավորողների մեծամասնությունը մեր ընթերցողներն էին, ինչն էլ ուրախացրեց մեզ: Իհարկե, շնորհակալ ենք նաեւ այն պաշտոնյաներին, քաղաքական, հանրային ու մշակութային գործիչներին, որ հիշեցին նաեւ մեզ, սակայն պիտի խոստովանենք, որ դրանք հիմնականում կամ հերթապահ խոսքեր էին, կամ ինչպես ասում են՝ ասված՝ ըստ ընդունված «պարտադիր» կարգի:

Մեր ընթերցողների խոսքը պարզ ու անմիջական էր, բայց նաեւ մտահոգ, թե ինչպես են հայկական զլմ-ները այսօր աշխատում:   Continue reading →

Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (3-րդ մաս) – Քանզի կա անհրաժեշտը՝ 100 տոկոսանոց բնական հումքը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 33-34-ում

– http://www.hayary.org/wph/?p=5847 – Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (2-րդ մաս) – Միջազգային ագրարային գործընթացներից դուրս չմնալու համար…

– http://www.hayary.org/wph/?p=5831 – Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Եթերայուղերի արտադրության ոլորտում շահելու համար մենք այլ բույսեր էլ ունենք եւ, ի դեպ, բնագավառում արդեն հաջողություններ էլ ենք գրանցել:

Կա հայտնի մի ընկերություն, որի արտադրանքով հետաքրքրվել են ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, բայց ընկերությունը, փոքր լինելով, դեռ շատ արագ չի կարողանում ծավալվել: Այս ընկերության եթերայուղերն ու կոսմետիկայի բնական միջոցները մեր երկրում հայտնի են, բայց սպառողի գրպանին հարմար չեն: Սակայն ասել, թե թանկ են, սխալ կլինի, քանզի որակյալ ու արդի աշխարհում «էկո»-ի չափանիշներին բավարարող ապրանքը պետք է իր գինն ունենա: Այս ընկերությունը եթերայուղեր ու քսուկներ ունի, որոնք հանգիստ կարելի է համտեսել նույնիսկ, որովհետեւ հումքը 100 տոկոսանոց բնական է՝ զերծ է քիմիական եւ սինթեզված նյութերից:   Continue reading →

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-ում

http://www.hayary.org/wph/?p=5842 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 1… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813 – Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761 – Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749 – Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

…Մի խորհուրդ խորին կա այն կազուսի մեջ, որ վերջին անվանաշարն ակամա ավարտել ենք բարդագույն մարզաձեւում միակ օլիմպիական եռաչեմպիոնին «ըստ պատկերի յուրում» կերտած հոգելույս  Հակոբ Կերսելյանով: Ահավադիկ, ամեն Հակոբ-Հաղթակոփ՝ զուգարժեք բառալիցքով (1. հաղթանակներ կոփող, 2. հաղթանակներից կոփված), որպես մեծ սպորտից էլ մեծ՝ Օլիմպիական գալակտիկայի արտոնյալ, արտորում է հենց յուրովսանն ճշգրտել ու վավերացնել հանրահայտ թե պեղակարոտ, բայց հավե՜րժ ողջ (1. կենդանի, 2. ամբողջ) մարզչական աստղասփյուռի համանվագային նախերգանքը. իրենց պատմադաստիարակչական տեղն ու դերը թերագնահատողը (եթե այդպիսին դեռ հածում է արեւի տակ) իրոք ծայրահեղ անարդար է եւ ծանրամեղ ապերախտ, իսկ դրանք գերագնահատելը՝ սկզբունքորեն անհնար: Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է, իսկ նրա ճառագած լույսը՝ միայն ուժգնանում ու ավելի հեռահարում:   Continue reading →