Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2025 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
Unknown Feed
News | News.am
Новости – News.am
Panarmenian
- Омбудсмен Армении обсудила с ОБСЕ права армянских пленных
- В Ереване ликвидирован международный центр кибермошенничества
- Новые формы торговли людьми требуют системных решений
- Армения возглавила Генеральный комитет конференции ОЗХО
- Mэр Гюмри требует компенсацию за нарушение презумпции невиновности
- Среди получивших вид на жительство в Армении преобладают граждане РФ и Индии
- Пашинян выразил соболезнования Путину в связи со смертью Никиты Симоняна
- В ереванском районе Аван-Ариндж уровень загрязнения воздуха достиг экстремальных 708 баллов
- Aрмения не примет участия в саммите ОДКБ
- Архиепископ Аршак не признан потерпевшим по делу о видео
Category Archives: Հոդվածներ
Միշտ անհանգիստ – Տերերը հայտնի են, ձեռքները բռնող չկա… Գառնու ձոր մեքենայով գնացողները ու՞մ են վճարում ստիպված – Իսկ բարձրաստիճան տերերին վաղուց գիտեն… Տեղադրեք ձեր գովազդը www.hayary.org-ում եւ «Լուսանցք»-ում…
Գառնու ձորի երկայնքով դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհն անասելի վատն է: Պարզվում է, այդ վատ ճանապարհով մեքենադ քշելու համար ստիպված ես ոմն Շմավոն Համբարձումյանի 1000 դրամ վճարել: Ասում ենք՝ կվճարենք, բայց հասկանալի ու տրամաբանական պատասխան տվեք՝ ինչի՞ համար:
50-անց, անհատ ձեռնարկատեր ներկայացող տղամարդը պատասխանում է՝ եթե ուզում եք, մեքենան թողեք հեռու, ոտքով գնացեք, ձեզանից փող չեմ վերցնի. «Եկել եք հանգստանալու չէ, ուտելիքով, բանով, բարի եղեք վճարեք: Ես ապօրինի բան չեմ անում, հեսա ՀԴՄ կտրոն էլ կտամ»,- ներկայացնում է panorama. am-ը (hեղինակ՝ Լալա Տեր-Ղազարյան):
Պարզաբանեմ, որ հանգստի գոտու ցանկապատված տարածքում չենք նստել, եղել ենք գետի ափին մի ծառի տակ, որտեղ ոչ մի տաղավար կամ ծածկ չկար: Ճանապարհի սկզբում էլ որեւէ գրություն կամ ցուցանակ, որ դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը վճարովի է, չկա:
Օրական այդ ճանապարհով երեւի մի քանի տասնյակ մեքենա է գնում: Թե ովքեր են անհատ ձեռնարկատերն ու նրա թիկունքը, դժվար է ասել, բայց որ զբաղված են հանրային սեփականությունը հանրությանը վաճառելով ու օդից փող կպցնելով, դա փաստ է:
Լավ կլինի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն փաստին:
«Լուսանցք»-ը այս փաստին եւ շատ այլ փաստերի՝ կապված Գառնո տաճարի, ձորի, կամրջի եւ Քարերի սիմֆոնիայի հետ, մշտապես անդրադարձել է: Պաշտոնական նամակներ են հղվել նաեւ պատկան մարմիններին՝ համապատասխան հոդվածները կցված: Փոքրիշատե հաջողություններ կան արդեն արձանագրված:
«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին հաջողություններ արձանագրեց նաեւ մշակույթի նախարարության եւ այդ մշակութադավ կառույցի ՊՈԱԿ-ների մշակութակեր տնօրենների դեմ պայքարում, երբ նրանք փորձեցին Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցել: Կարծես արգելվեց նաեւ Գառնի, Զվարթնոց եւ այլ տաճարների տարածքներում վերջերս հնչեղ դարձած օտարաշունչ «կորպորատիվ խնջույքների» անցկացումը… Continue reading
Օրիխալք – Ատլանտիդա կղզու կենտրոնում եղել է օրիխալքից պատրաստված կոթող, որի վրա արձանագրված են եղել «աստվածային սուրբ օրենքները»… Սա հիշեցնում է «Սասնա ծռեր»-ում նկարագրված Պղնձե քաղաքը…
Պլատոնը, խոսելով Ատլանտիդայի հարուստ ընդերքի մասին, առանձնացնում է մի հանքատեսակ, որը կոչվել է օրիխալք, եւ որը այն ժամանակներում ունեցել է մեծ արժեք (ոսկուց հետո):
Օրիխալքի մասին գիրք է գրել Բ. Կուզնեցովը («Մետաղ՝ Ատլանտիդայից»): Գրքի հեղինակը հետազոտությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ օրիխալքը այժմ արույր (լատուն) կոչվող համաձուլվածքն է (75% պղինձ, 23.5% ցինկ եւ չնչին քանակով խառնուրդներ): Բնածին օրիխալք հանդիպում է հազվադեպ: Իսկ «մետաղ Ատլանտիդայի» նա անվանել է ցինկը:
Ատլանտոլոգ Ն. Ժիրովը՝ մասնագիտությամբ քիմիկոս, նույնպես համարում է, որ օրիխալքը արույրն է, որը ստանում էին հազվադեպ հանդիպող աուրիլխալցիտից: Նրա կարծիքով՝ օրիխալք անվանումն առաջացել է հունարեն «օրոս»-լեռ եւ «խալկոս»-պղինձ բառերից, ինչը նշանակում է «լեռնային պղինձ»:
Իսկ Հնդիկ հնագետ Դիքշիտը («Ներդրում՝ հնեաբանությունում») գրում է, որ սանսկրիտյան «ayas» բառը համապատասխանում է լատիներեն «aes»-ին եւ անգլերեն «ore»-ին, ինչը նշանակում է պղինձ:
Կարո Դաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում ասվում է. «Պղինձ-մետաղ»: Լատիներեն՝ aes ռուսերեն՝ «մեդ-մետալլ»: Ունի բազմաթիվ ծածկանուններ՝ զոհրե, լուսաբեր, հողմ, գեճ, եղբայր կարմիր եւ դեղին, կրուճ, միջնորդ, պաղած արիւն, ուրբաթ, նուհաս: Մտնում է ոսկու դռները: Continue reading
Հայկական խոհանոց – Սիբեխով աղցան… Վատ լուր՝ բուսակերների համար… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի… Այնուամենայնիվ մի հայկական շնորհակալություն հակահայ Բաքվին…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սիբեխով աղցան
Բաղադրությունը – Սիբեխի ցողուն- 0,5 կգ, համեմ, սամիթ, ռեհան – 0,5-ական կապ, քացախ- 4 ճաշի գդալ, բուսայուղ – 50 գ, կարմիր տաքդեղ, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Սիբեխը խաշել, կտրատել 1 սմ չափով: Մանր կտրատել նաեւ կանաչեղենը: Կարմիր տաքդեղն էլ սիբեխի չափով կտրատել, խառնել իրար:
Այնուհետեւ իրար խառնել բուսայուղը, քացախը, համեմել աղով ու պղպեղով եւ լցնել կանաչեղենի վրա: Սառնարանում կարելի է պահել 2-3 օր:
Վատ լուր՝ բուսակերների համար
Բրիտանական The Daily Mail-ը «վատ նորություն» է հայտնել բոլոր բուսակերներին. պարզվում է՝ բույսերը «լսում են», թե ինչպես են ուտում իրենց: Նման եզրակացություն են ներկայացրել ԱՄՆ-ի Միսուրիի համալսարանի գիտնականները: Բույսերը նաեւ պաշտպանվում են, երբ նրանց վրա հարձակում են գործում: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ երբ, օրինակ, թրթուրներն սկսում են բույսեր խժռել, բույսերը այդ ժամանակ էլ ավելի «պաշտպանողական կեցվածք» են ընդունում՝ ավելի շատ յուղեր արձակելով, որոնք էլ վանում են թրթուրներին:
Միեւնույն ժամանակ՝ բույսերը չեն պաշտպանվում քամուց, որի ձայնը եւս լսում են: Այս կերպ գիտնականները եզրակացրել են, որ բույսերը տարանջատում են ձայները, որ լսում են իրենց միջավայրում: Բույսերը հստակորեն զանազանում են ուտելու ձայնը եւ համապատասխան էլ արձագանքում: Այս նկատառումով աղբյուրը դիմում է մարդկանց, ովքեր առանց «խղճի խայթի» վրա են տալիս բուսական աղցաններին:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի
Մեծ Բրիտանիայում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նաոմի Ուեսթլենդը «The Huffington Post» պարբերականի բրիտանական տարբերակում հրապարակել է հոդված, ըստ որի՝ «Երբ Բաքվում բացվեցին Եվրոպական խաղերը եւ Լեդի Գագան տերեւների տակ թաքնված դաշնամուրի վրայից երգեց «Imagine»-ը, անհնար էր վստահաբար ասել, թե ինչ կզգար Ջոն Լենոնը Եվրոպայի ամենաբռնակալ ռեժիմներից մեկի կողմից իր բողոքի երգի յուրացման առիթով: Հնարավոր է՝ «Բաքու 2015»-ի կազմակերպիչները կարծում էին, որ խաղաղության եւ միասնության մասին երգն օլիմպիական արժեքներին համապատասխան տուրք կլինի, որոնք, ինչպես պնդում են, առաջ են մղում բազմազանության, հարգանքի, փոխըմբռնման գաղափարները եւ սպորտը ծառայեցնում են հասարակության ներդաշնակ զարգացմանը: Հնարավոր է՝ իշխանությունները կարծում էին, որ դա մարդկանց կստիպի հավատալ իրենց երկրի կերպարին, որը նրանք ջանասիրաբար փորձում էին մաքրել աշխարհի առջեւ այդ կարեւոր իրադարձությունից առաջ»: Continue reading
Հայաստանի ռազմա-քաղաքական եռուղի ընթացքը – Քաղաքական համադրություն՝ Արեւմտյան, Հյուսիսային եւ Արեւելյան ուղղություններով… Զինծառայողների բուժումը՝ նաե՛ւ արտերկում…
Հայաստանի ռազմա-քաղաքական եռուղի ընթացքը
ՀՀ արտաքին քաղաքական ոլորտը շարունակում է մնալ գերլարված աշխատանքային վիճակում, ինչը շարունակական հանդիպումների է մղում ինչպես արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարությունների պատասխանատուներին: Փոխլրացումային քաղաքականությունը կիրառվում է եւ արտաքին ոլորտում եւ ռազմական բնագավառում:
Մենք վաղուց համոզվել ենք, որ համաշխարհային որեւէ բեւեռի վրա հիմնովին հենվելը հանգեցնում է անկանխատեսելի իրավիճակների, ինչն էլ հաճախ ավարտվել է կորուստներ պատճառելով: ԵՄ-ԵՏՄ հարաբերություններում միջանկյալ դիրքը հաստատ ձեռնտու է Հայաստանին, մնում է մինչեւ վերջ կարողանալ պահել այդ գիծը: Այստեղից էլ բխում է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համարժեք պահպանումը, քանի որ համոզվեցինք նաեւ, որ ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ թյուրքական երկրներն ավելի հակված են մեր ներկա թշնամիների հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք ՀԱՊԿ անդամ չեն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը:
Եվ մեր երկրի պատասխանատուները պարտավոր են այսպես համաչափ եւ զսպված շարունակել երկկողմանի ու փոխլրացնող քաղաքականությունը նաեւ ռազմական բնագավառում:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը վերջերս պաշտոնական այցով եղավ Վրաստանում եւ այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում հանդիպեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին եւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են պաշտպանական ոլորտում երկու հարեւան երկրների միջեւ համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման եւ արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:
Այս հանդիպումը թերեւս կարեւոր է նաեւ այն առումով, որ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները տարբեր ձեւաչափերով եռակողմ հանդիպումներ են անցկացնում, այդ թվում՝ նաեւ պաշտպանության ոլորտում: Անգամ հայտարարել են վրաց-թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, իսկ այդ երկրների պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել համատեղ պաշտպանություն եւ ռազմական գործողություններ իրականացնելու համար, եթե եռյակից որեւէ երկրի վրա հարձակում լինի:
Իհարկե, վրացիները կասեն, որ դա Ռուսաստանի մասով են ստորագրել, բայց վստահաբար այդպես չէ, հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման դեպքում Անկարան կստիպի, որ Թբիլիսին իր հետ սատարի Բաքվին: Սրանք հարցեր են, որ պիտի պարզաբանվեն ու նաեւ փոխադարձ՝ հայ-վրացական պայմանագրերով չեզոքացվեն:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ընդունել են նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչը հավաստում է, որ վրացական կողմը նույնպես լուրջ է տրամադրված: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժեւորման հարցում, ընգդծելով երկկողմ կապերի ընդլայնման ու նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը: Continue reading
Երբ օտարն իրեն տանտեր է զգում – դեսպանները համասեռականության քարոզիչ… Օրինականացնե՞լ, թե՞ չօրինականացնե՞լ մարմնավաճառությունը… Այս անգամ չգենդերացվեցինք…
Երբ օտարն իրեն տանտեր է զգում
«Լուսանցք»-ը միշտ է գրել անբարոյականության քարոզի դեմ եւ միշտ էլ հանդես է եկել կտրուկ խոսքով: Սա այն սկզբունքներից է, որը որդեգրել ենք առաջին իսկ թողարկումից: Մեր պայքարը, շատերի հետ միասին, նաեւ արդյունավետ է եղել, հատկապես բացահայտ փողոցային մարմնավաճառության դեմն առնելու, համասեռականության իրավունքները սահմանափակելու, այս համապատկերում՝ կոմայգին ԼԳԲՏ տարրերից մաքրելու եւ նմանատիպ այլ երեւույթների դեմ պայքարում: Մենք մշտապես բացահայտել ենք եվրաարժեք համարվող անբարո բարքերի քաղաքականությունը՝ այն համարելով ազգերը եւ պետությունները թուլացնելու, պառակտելու եւ ոչնչացնելու միջոց: Այդ գործում հաճախ «տրոյական ձի» են ծառայում դեսպանատները: Մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի: Անգլո-ամերիկյան կողմը մասնագիտացել է նաեւ թուրք-ադրբեջանական քարոզարշավի մեջ, եւ Հայաստանում զբաղվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբինգով: Իսկ Գերմանիայի դեսպանատունը, որոշակիորեն նաեւ Ֆրանսիայի, հատկապես համասեռականների պաշտպանության ջատագով են, առաջինի դեպքում երեւի թե նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ այդ երկրի ԱԳ նախարարը փոքրամասնական սեռական հակումներ ունի, ինչը քաղաքական ուղղություն է դարձել դեսպանատների համար…
Գերմանիայի դեսպանը հերթական անգամ փորձում է գումարներ տրամադրելով՝ Հայաստանում վերջապես ծածանել ծիածանագույն (հազար ափսոս՝ այս բնական ծիածանային գեղեցկությունը) բազում դրոշներ… Բայց որեւէ գումար չի կարող դա իրագործել: Ինչքան համոզվում են սրանում հակահայ դիվանագետները, այնքան կատաղի են ձգտում հասնել արդյունքի:
«Միասեռականներին ոչ ոք չի խանգարում իրենց գործը կատարել, չի պախարակում, ոչ էլ դատափետել են, բայց անընդհատ ուզում են ավելին, ավելին, քարոզչությամբ զբաղել, տոնախմբություններ անել հրապարակային: Լայնածավալ հարձակում է հայկական ավանդույթների, բարոյականության, մեր արժեհամակարագի վրա»,- ասել է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով մասնավորապես Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից միասեռականներին աջակցելու, ֆինանսավորելու հարցի շուրջ: Ըստ դեսպանատան պաշտոնական կայքի, Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին մարդասիրական (այս անունից քիչ է մնում նվաղես – Հ.Թ.) «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքել է պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում եւ խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների ու միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսեւորվող խտրականության եւ արհամարհանքի դեմ:
«Եթե պարոն դեսպանն այդքան հոգատար է, թող այդ գումարը տրամադրեր ավանդական երիտասարդ ընտանիքներին, ովքեր, օրինակ, բնակարանի խնդիրներ ունեն: Ինչո՞ւ չեն անում: Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ ու այդ գումարը նվիրեր իր երկրի գեյերին: Ի՞նչ գործ ունի մեր երկրի հետ: Թող գնան իրենց երկրում զարգացնեն, մեր երկրում դրա կարիքը չկա»,- հավելել է Դեմկուսի ղեկավարը: Ըստ նրա, հստակ ծրագիր է իրականացվում, գումար են տալիս իշխանություններին, որպեսզի ընդունեն օրենքներ՝ գենդերի, յուվենալ արդարադատության, խտրականության դեմ: Continue reading
Տնտեսական անկումների շղթայական հարվածները – Այսօր դեռ քաղաքական ու տնտեսական պատերազմերի մեջ ենք եւ ռազմական գործողությունների շեմին… Ահազանգ. Ջավախքը հայաթափվում է – Վրաստանում պակասել է հայ բնակչության թիվը…
Տնտեսական անկումների շղթայական հարվածները
Արեւմուտքը հանգեց միասնական կարծիքի, որ պետք է շարունակել պատժամիջոցներն ու ճնշումները ՌԴ-ի նկատմամբ, որպեսզի համաշխարհային 2-րդ բեւեռի վերածված այս գերտերությունը հրաժարվի իր նկրտումներից: Իսկ այդ նկրտումների առաջին զիջումը պիտի Ուկրաինայի հարցում լինի. կարծում են Արեւմուտքի ղեկավարները: Վերջերս G-7-ի երկրները հանգեցին միասնական եզրահանգման, չնայած եվրոպական որոշ երկրներ նորից պահանջում էին դադարեցնել պատժամիջոցներն ու սահմանափակումները, քանի որ տուժում են նաեւ իրենց տնտեսությունն ու բնակիչները: Անգամ Գերմանիան եւ Ֆրանսիան էին տատանվում պատժամիջոցները շարունակելու հարցում, բայց…
Եվ ահա, Միացյալ Նահանգները հորդորում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Իսկ դա նշանակում է հետ տալ Ուկրաինային Ղրիմը եւ լուծարել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները: Այս քայլին հաստատ չի գնա Մոսկվան, գոնե այս պահին որեւէ բան դրան չի տանում: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը Կիեւում ելույթի ժամանակ խիստ մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանի հասցեին. Եթե Մոսկվան չճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱՄՆ-ն կշարունակի ու էլ ավելի կխստացնի պատժամիջոցները՝ դրանում ներգրավելով նաեւ այլ երկրների:
Ռուսաստանն այս դեպքում խոստանում է ներկայացնել ի՛ր պատժամիջոցների ցանկը: Իհարկե, այս պայքարում տուժում են նաեւ երրորդ երկրները, քանի որ գերտերությունների վեճը չի կարող չանդրադառնալ մյուսների վրա, հատկապես այն, որոնք հարեւան երկրներ են ու գործընկեր պետություններ: Բրիտանական BBC-ն անդրադարձել է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի մասնագետների մշակած «Աշխարհի տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները. կիսամյակի ամփոփում» զեկույցին, որտեղ նշվում է, որ ընթացիկ տարում ՌԴ տնտեսությունը 3% անկում է գրանցելու, իսկ 2016թ. աճելու է ընդամենը 0,1%-ով, մինչդեռ համաշխարհային տնտեսությունը ընթացիկ տարում աճելու է 3,1, իսկ 2016թ. 2,8%-ով: Ըստ զեկույցի՝ նավթի գների անկումը, ռազմական հակամարտությունը Ուկրաինայի արեւելքում ու Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը բացասաբար են անդրադարձել Ռուսաստանի, ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա: Նշվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը սրընթաց կկրճատվի, անկում կապրի Բելառուսի տնտեսությունը՝ պայմանավորված ռուսական եւ ուկրաինական ճգնաժամով: Նավթի արտահանումից ստացվող եկամուտների կրճատումը կնվազեցնի նաեւ Ադրբեջանի ու Ղազախստանի տնտեսական աճի ցուցանիշները: Էներգետիկ ռեսուրսներ ներմուծող երկրները՝ Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան եւ Տաջիկստանը, չեն կարողանա օգուտ ստանալ էներգիայի գների նվազումից ռուսական շուկայի մասնակի կորստի եւ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների արտահոսքի հետեւանքով: Այս բացասական գործոնների հետեւանքով Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ղրղստանի տնտեսական աճը կդանդաղի՝ կազմելով առավելագույնը մինչեւ 1,5%: Continue reading
Ծիսակարգ՝ միաժամանակ 5 վայրերում – Հայ արիները կտոնեն Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը… «Մենք եւ մեր աստվածները» (Լեռ Կամսար)…
Ծիսակարգ՝ միաժամանակ 5 վայրերում
Հայ Արիական միաբանության գրասենյակից տեղեկացանք, որ արիները պատրաստվում են հունիսի 22-ին նշել Նանե Աստվածուհու տոնը: «Շարունակում ենք տոնել այն տոները, որոնք դարեր շարունակ դադարել էին քրիստոնեական ներխուժումից հետո»,-տեղեկացրին արիները՝ շետելով, թե արդեն նշում են Հայ Աստվածային համակարգի բոլոր 8 Աստվածների տոները:
Հիշեցնենք, որ մինչ հայ-արիական տոնացույցի կազմումը, նշվում էր Հայ Աստվածներից 4-ի՝ ռազմի ու զորության Աստված Վահագնի (Հայոց Ամանորի օրը), սիրո Աստվածուհի Աստղիկի (Հայոց Վարդավառի օրը), արդարադատության Աստված Միհրի (Ձմեռային արեւադարձի օրը) ու Մայր Անահիտի (Հայոց Զատիկի օրը) տոները, սակայն տոնացույցը 2012թ.-ից վերականգնեց Հայոց Գլխավոր Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ հյուրընկալության Աստված Վանատուրի, իմաստության Աստված Տիրի եւ ողջախոհության Աստվածուհի Նանեի տոները:
Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների արանքում են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ՝ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:
Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է, եւ հայահավատ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանումը ապահովելու եւ հօգուտ երկրի բոլոր ձեռնարկները ողջախոհ ու կշռադատված իրականացնել կարողանալու համար:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ ազգայնականների համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ կնշվի 5 վայրերում միաժամանակ՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Ջավախքի հետ սահմանային հատվածներում, Արցախում ու Երեւանում: Արորդիները Նանե Աստվածուհուն կդիմեն իրենց կամքը զորացնելու եւ վասն հայրենյաց գործադրելու համար: Երեւանում հավաքական սրբազան ծես կկատարվի, որին կմասնակցեն նաեւ ՀԱՄ սփյուռքահայ կառույցի ներկայացուցիչներ:
Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանեն նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, մեր փառահեղ նախնյաց, հայոց նահատակներին՝ պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար: Continue reading
Քաղաքային այցեքարտ, որ դրդում է բարի մնալ – Կենդանաբանական այգու զարգացման ծրագիրը շարունակական կլինի… Այգին մեր քաղաքինն է, բոլորինս ու մեզանից յուրաքանչյուրինը…
Արդի աշխարհում մայրաքաղաքների մասին դատում են որոշ այցեքարտերով, որոնցից են համարվում մետրոն, կենդանաբանական այգին, քաղաքային ենթակառուցվածքները, գիշերային լուսավորության աստիճանը եւն: Երեւանը հզոր քաղաքներին բնորոշ այցեքարտերն ունի՝ մետրոն, կենդանաբանական այգին… եւ մի բան էլ, որ արդեն բացառապես մերն է՝ երեւանյան այցեքարտ հանդիսացող ցայտաղբյուրները: Երեւանը դեռ կհզորանա, այլընտրանք չունի, որովհետեւ նրա սրտում դեմքով դեպի Մասիսները ամֆիթատրոն հիշեցնող թամանյանական նախագիծն է…
Ինչեւէ, գանք մեր վերանորոգված կենդանաբանական այգուն: Նրա ստեղծման գաղափարը 20-րդ դարի 30-ական թվականներն է տանում, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին: Սկզբում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երեւանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում: 1941-45թթ. այգու առջեւ խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը եւ սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Նույնիսկ պատերազմի տարիներին Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երեւանի կենդանաբանական այգին՝ գումար տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954թ. այգին ուներ 332 գլուխ կենդանի: Նույն տարում այգին կանաչազարդելու նպատակով տնկվել է մոտ 2500 դեկորատիվ ծառ, թուփ: Սակայն այգու համար լուրջ խնդիր էր ոռոգման ջուրը, եւ ծառերի զգալի մասը չորացավ: 1954թ. այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, սողունների: 1980թ. այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, սակայն 1990-ականների սկզբներին այն նվազեց 90-ով:
Տարիներն անցան, եւ կենդանաբանական այգին լիովին վերակառուցելը արդեն օրախնդիր դարձավ:
Երեւանի քաղաքապետարանը 2013թ. մեկնարկեց այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման եւ խնամքի պայմանները: 2015թ. հունիսի 1-ին այգին իր հերթական տարեշրջանը սկսեց անճանաչելիորեն վերափոխված: Մեծածավալ գործ է արվել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նման լայնածավալ աշխատանքներ այգում չեն կատարվել հիմնադրման օրվանից: Այգու վերանորոգման ծրագրով, 2013թ. սկսած, 1 մլրդ դրամի շինարարական եւ նորաոճային լուծումներով աշխատանքներ են արվել: Ըստ այդմ, համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է այգու խորհրդանիշ համարվող ճարտարապետական քարակերտ կամարով մուտքը, որը գործառութային առումով դարձել է այգու նախամուտք։ Զգալիորեն ընդլայնվել ու հարմարավետ է դարձել ավտոկայանատեղին: Կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած անասնաբուժարանի նոր մասնաշենք։ Բարեկարգվել եւ թարմացվել են այգու արդեն խորհրդանշական մուտքից մինչեւ գլխավոր անցակետ ընկած հատվածի խաղահրապարակներն ու սպասարկման օբյեկտները։ Այգին կահավորվել է մանկական խաղահրապարակներով: Continue reading
Բեմու՞մ, թե՞ կուլիսներում – Շատ հեշտ է պարզել… Դարձյալ թանկացում… Սպառողի վրա չազդող էժանացում… Բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկը կավելանա… Խմիչքի ու ծխախոտի մասին էլ չեն մոռացել…
Բեմու՞մ, թե՞ կուլիսներում – Շատ հեշտ է պարզել
էլեկտրաէներգիայի թանկացումը զայրացրել է ոչ միայն սպառողներին, այլեւ՝ մասնագետներին, ովքեր թանկացումը «նոնսենս» են համարում: «Այս 2 տարվա ընթացքում 3 անգամ սակագին բարձրացնելը նույն ոլորտում՝ անընդունելի է»,- ասել է «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով էլէներգիայի թանկացման հնարավոր ազդեցությանը բնակչության վրա:
2013թ. էլէներգիան թանկացրեցին 8 դրամով՝ դարձնելով 38 դրամ, 2014թ. թանկացումից հետո այն կազմեց 42 դրամ եւ հիմա էլ թանկացրին 7 դրամով: Ոչ մի երկրում նման աննորմալ բան տեղի չի ունենում: Երկու տարում էլէներգիան թանկացավ 60%-ով:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խորհուրդ է տալիս Ռուսաստանի հետ չհամեմատվել, որովհետեւ Ռուսաստանը վառելիքի սեփական պաշար ունեցող երկիր է: Լա՛վ, պարոն Զախարյան, մենք կհամեմատվենք Վրաստանի հետ, որ էլէներգիան Հայաստանից է տանում: Եվ այսպես՝ այնտեղ սակագինը նվազում է. մինչեւ 100 կՎտ սպառողը 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է 20 դրամ, իսկ 100-300 կՎտ-ի համար՝ 26-27, դրանից ավելիի դեպքում՝ 37-38 դրամ: Նույնիսկ այդ բարձր սակագինը մեր սակագնից ցածր է, մինչդեռ, կրկնում ենք, Հայաստանը էլէներգիա արտադրող երկիր է, իսկ Վրաստանը մեզնից է գնում այն:
Մասնագետները չեն ընդունում նաեւ այն պատճառաբանությունը, թե սակավաջուր տարի է եղել եւ դա նույնպես իր ազդեցությունն է ունեցել: Դա չի կարող այդպես լինել, որովհետեւ ամբողջ տարածաշրջանում սակավաջրությունը միայն Հայաստանի վրա չէր ազդի:
Ինչեւէ, թանկացումը կբերի շղթայական թանկացման, սպառումը կնվազի: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը 32% է կազմում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 40%-ից ավելի: Թե ինչպե՞ս են այդ մարդիկ գոյատեւելու, սա լուրջ խնդիր է: Հասկանալի է, որ արտագաղթն ավելի մեծ տեմպերով կշարունակվի, քանի որ մարդիկ անելանելի վիճակում են հայտնվելու եւ նրանցից շատերն առանց երկար-բարակ մտածելու գնալու են արտագնա աշխատանքի եւ, ինչպես հաճախ է պատահում, «խրվելու» ու մնալու են այնտեղ…
Ասում են, թե պետությունը շատ խիստ կարիքավորներին կփոխհատուցի: Իսկ ինչքա՞ն է դա տեւելու: Մինչեւ բողոքի ալիքն անցնի՞: Իսկ այն մարդիկ, ովքեր աշխատում են, բայց միայն օրվա հացի փող են վաստակում ու խիստ կարիքավորների ցուցակում չեն՝ ի՞նչ են անելու, այդ հացի փողով պիտի վարձավճարները տա՞ն… Հետո՞: Այո, ճիշտ են այն մասնագետները, որ պնդում են, թե Եվգենի Բիբինին ոչ թե ԱԺ պիտի կանչեին բացատրություն տալու, այլ՝ դատախազություն: Continue reading
Բիբինը բիբինեց բոլորիս – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Չենք կարողանու՞մ դատախազություն կանչել, թե՞ Բիբինը հիմնավոր պատճառներ ուներ նման կեցվածք դրսեւորելու…
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը նիստում մասնակի բավարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը: Հանձնաժողովի անդամները որոշումը կայացրին միաձայն:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նեղացած էր, որովհետեւ «ՀԷՑ»-ի Բիբինը չէր եկել նիստին: «Սա աննախադեպ երեւույթ է, առաջին անգամն է, որ լիցենզավորված ընկերությունը հայտ է ներկայացնում 17 դրամ սակագինը բարձրացնելու մասին ու չի ներկայանում նիստին: Նման բան չէր եղել Հանձնաժողովի գործունեության ընթացքում»:
Պարոն Նազարյանը նեղանալու փոխարեն լավ կաներ խոստովաներ, որ Բիբինի չգալը հանձնաժողովի անատամ ու խղճուկ գործունեության հետեւանք է: Նազարյանն անգամ այդ նիստի օրը չգնահատեց Բիբինի՝ նիստին չներկայանալը, այլ ուղղակի ասաց, որ «ճիշտ չեն արել»:
Չնայած, սա էլ գնահատական է՝ խղճուկ, անատամ գնահատական:
Ի դեպ, նույն Նազարյանը տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը հանձնաժողովին գրություն է ուղարկել, որում հանձնաժողովին մեղադրում է «ոչ համակարգային մոտեցման մեջ» (Նազարյանն ասել կուզի՝ տեսեք, ինձ մեղադրում են, բայց ես հանուն ազգիս էլէներգիան քիչ եմ թանկացնում,-Ա.Մ.): Նազարյանն այստեղ հերոսանալ է փորձում. «Պետք է հասկանալ, որ 17 դրամից 10 դրամին մենք հավանություն չենք տվել ու հիմնավորել ենք, եւ ցանկացած մարդու կարող ենք ասել, թե ինչու չենք հիմնավորել եւ արդյունքում մերժել ենք 13 մլրդ դրամ նորոգման համար նախատեսված ծախսերի համար սակագինը բարձրացնելու մասին առաջարկը» (մերօրյա ընկեր Փանջունին, որ, ցավոք, բոլոր ժամանակներում մեր ժամանակների հերոսն է մնում-Ա.Մ.): Continue reading
Ոչ թե խաբեություն, այլ՝ արդար հնարք – ոլորտի գաղտնիքները թափանցիկ են կախարդանքի մեջ ծերացած վարպետների համար… Եզակի բժշկական սարքավորումներ՝ Հայաստանում… Նախարարը գնաց վիրահատարան…
Ոչ թե խաբեություն, այլ՝ արդար հնարք
«Մեջիք փլեյս» (Megic Place, անգլերենից թարգմանաբար՝ կախարդանքի վայր) աճպարարության կազմակերպության գեղարվեստական ղեկավար Ռուբեն Սիմոնյանը արդեն երկու տարի է ինչ թողել է ծրագրավորումը: Սկսել է աճպարարություն սովորել, երբ տեսել է «Իլուզիայի խաբկանքը» ֆիլմը:
– Ինձ դուր է գալիս մարդկանց հետ շփումը, իսկ ծրագրավորումը, իմ կարծիքով, չափից շատ է ծրագրավորված: Մարդկանց իլուզիայի մասին պատմելիս խաբել են՝ հավատացնելով, որ աճպարարը ուզում է ցույց տալ, թե որքան խելացի է ինքը, եւ որքան հիմար են մյուսները, – ասում է Ռուբենը:
Աճպարարության ժանրերից մեկը այսպես կոչված «սնեփ չենջինգն» է (վայրկենական փոփոխություն), երբ աճպարարը դիմացինից մի փոքր հեռու է ու կարող է անգամ նրանից խաղաքարտեր վերցնելով խաբել: «Հնարք է այն բանի համար, որ ոչ թե մարդկանց հավատացնում ես, որ իրենց չես խաբում, այլ նրանց ընդգրկում ես համարի մեջ: Գիտեն ու ուզում են խաբվել: Հիմա ո՞վ է ում խաբում»,-բացատրում է զրուցակիցս:
Աճպարարի համար ձեռքի մատները տասը եղբայրներ են: «Եվ այդ տասը եղբայրները միայն անսպասելի զգացողություններ, զարմանք ու հաճույք առաջացնելու համար են ու հրաշքներ չեն լինում, – ասում է Ռուբենը ու շեշտում,- նայողը պետք է մի տեսակ ցանկանա խաբվել: Շատերը ուզում են, որ աճպարարը «բացի խաղաքարտերը» ու բացատրի, թե հնարքը ինչպես է անում: Մի մասն էլ ուզում է հաճելի ժամանակ անցկացնել: Իսկ որոշ սրիկաներ, ովքեր հանդիսատեսի շարքերում թաքնված «ֆոկուսնիկներն» են, իմանալով հնարքի տեխնիկական գաղտնիքը, սկսում են բարձրաձայնել: Պարզապես չեն հարգում մյուսներին: Ես վստահ եմ՝ հիմնականում նրանց հանդիպում ենք փողոցային շոուի ժամանակ»:
Աճպարարության ոլորտի խնդիրներից Ռուբենը առանձնացնում է գաղտնիքի բացահայտումը. «Մարդիկ հասկանում են, որ կոշկակարի, խոհարարի գաղտնիքը մասնավոր սեփականություն է, բայց չգիտես ինչու աճպարարության դեպքում դա չեն ընկալում: Մինչդեռ գաղտնիքը չասելը արդար հնարք է, որին պիտի տիրապետի աճպարարը: Սրիկաների հոսքից խուսափելու համար հնարքը պետք է աճպարարի ընտանիքում կամ վստահելի անձի ձեռքում ապրի»:
Փաստորեն, այս դեպքու՞մ էլ մարդկային հատկանիշները կարեւոր են: Միանշանակ, այո՛: Այդ իսկ պատճառով էլ զրուցակիցս նշում է, որ «Մեջիք փլեյս» դպրոցը ընտրում է իր սովորողներին, ովքեր կամաց-կամաց են դառնում իրենց թիմակիցները: Մասնագիտական կարողություններն էլ պարզելու համար սկսնակները մեկ ամսյա կուրս են անցնում, որից հետո արդեն որոշվում է՝ նա կարո՞ղ է հնարք անել, թե ոչ:
Ոլորտի գաղտնիքները թափանցիկ են կախարդանքի մեջ ծերացած վարպետների համար, որովհետեւ նրանք ակնթարթորեն պարզում են «ֆոկուսի» ձեւը: Բայց, Ռուբենի խոսքերով, վարպետների համար էլ բարդ է սովորեցնելը, որովհետեւ երբ խաբկանքը, հնարքը սեփական ձեռքերով հատիկ-հատիկ ցույց ես տալիս, կարծես սպանում ես նույն այդ հնարքը: Թեեւ հնարքը բացահայտելը դեռ ամեն ինչ չի կանխորոշում. թե սկսնակը եւ թե հմուտը պետք է անընդհատ գործողությունը փորձի, կրկնի: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Բաքուն Եվրոպական խաղերը խաղում է իր կանոններով՝ իր տված կաշառքի պայմաններով… Լուրեր մարզական կյանքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Ադրբեջանը վերածվել է «մաֆիոզ պետության», իսկ եվրակաշառակերները դա «չնկատեցին»…
Ըստ «The Daily Beast» պարբերականի, Կասպյան նավթով հարուստ պետությունը օգտագործում է Եվրոպական խաղերը՝ երկրում մարդու իրավունքների գարշելի խախտումների ալիքը թաքցնելու համար: Անդրադառնալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած Եվրոպական խաղերին՝ նշվել է, որ «Երբ Բաքվում դիտում ենք հույն ոճաբանի կողմից նախագծված Եվրոպական խաղերի բացման գեղեցիկ շոուն, հիշենք, որ համանման ֆանտաստիկ շոուներ են տեղի ունենում նաեւ Ադրբեջանի տարբեր բանտախցերում, որտեղ շուրջ 8 լրագրողներ, 5 իրավապաշտպաններ եւ մի քանի տասնյակ այլ քաղբանտարկյալներ են փակված շինծու մեղադրանքների հիման վրա»: Պարբերականը նկատում է, որ միջազգային մակարդակով անցնող խաղերը կոչված են լավ օրինակ ծառայելու այլ երկրների համար, հետեւաբար, անհասկանալի է, թե Ադրբեջանի դեպքում որն է այդ լավ օրինակը, եթե այդ երկիրը աչքի է ընկնում մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Վկայակոչելով Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով իրականացրած ձերբակալությունները՝ հիշեցվում է եվրոպական տարբեր կառույցների ու մի շարք հայտնի անհատների կողմից Բաքվին ուղղված դատապարտող կոչերը՝ կապված քաղբանտարկյալներին ազատ արձակելու հետ: Այդուհանդերձ, աղբյուրը նկատում է, որ թեեւ կոչերը Ալիեւի վարչակարգի կողմից անպատասխան են մնացել, սակայն ձերբակալվածները հույս ունեն, որ Եվրոպական խաղերը փոքրիկ լույս կսփռեն իրենց անտանելի վիճակի վրա:
Նշվել է, որ ինչպես իրավապաշտպան, այնպես էլ մի շարք սպորտային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցրել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի իռլանդացի ղեկավար Պատրիկ Հիքիի հասցեին՝ ադրբեջանական վարչակարգին գովաբանելու եւ խաղերի բացման արարողության ժամանակ հանդես գալու համար: Ի պատասխան կոմիտեի ղեկավարի խոսքի՝ պարբերականը նկատում է, որ իսկապես Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը շատ մեծ է, հատկապես եթե խոսք է գնում երկրում այլախոհության ցանկացած դրսեւորման դեմ:
Պարբերականն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում կոռուպցիայի ահռելի մակարդակին՝ նշելով, որ կոռուպցիան Ալիեւների ընտանեկան բիզնեսն է: Վկայակոչելով «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի զեկուցման նախագծի» կողմից հրապարակված զեկույցը՝ զլմ-ն հիշեցնում է արտասահմանում՝ Պանամայում, Չեխիայում եւ այլ երկրներում Ալիեւիների ընտանիքին պատկանող բիզնեսների ու դրանց հետ ասոցացված ընկերությունների մասին, որոնք գործում են արդեն Ադրբեջանում: Այս համատեքստում հիշեցվում է, թե ինչպես էր 2009թ. ամերիկացի դիվանագետը գաղտնի խողովակով Վաշինգտոնին տեղեկացրել, որ Ադրբեջանը վերածվել է «մաֆիոզ պետության»: «Ինչպես եւ բոլոր հանցագործները, այնպես էլ կասպիան Կորլեոնեն ցանկանում է իրեն օրինապահ բիզնեսմեն ներկայացնել: Բայց բոլոր հանցագործների նման այս դեպքում էլ նրա համար այլախոհների հետ հարաբերվելու միակ ճանապարհը ահաբեկությունը եւ հալածանքն է»,- գրում է պարբերականը: Continue reading
Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
…Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
…Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ… Շարունակել կարդալ – http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708
Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Նախորդ պարզաբանումներում նշեցի («Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած: Continue reading
Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Շեղաչյա Աստվածներ… Արիական մշակույթի հետքեր՝ Ճապոնիայում եւ Չինաստանում (12-րդ մաս)… եւ Ճշմարիտ Հավատը կտանի դեպի Տիեզերքի Անհունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Շեղաչյա Աստվածներ
Սկիզբը՝ թիվ 9-13, 15-19-ում
Ավարտելով «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), ապաեւ՝ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարը՝ փորձեցի հնարավորինս ծավալվել թերթային սեղմ պայմաններում, որպեսզի ներկայացնեմ այն տեսակետները, որոնք առկա են Հայ Արիական Միաբանության հավատատեսության մեջ: Որպեսզի հայը կարողանա զատել հայինը՝ օտարինից, բնականը՝ անբնականից, Երկնայինը՝ Երկրայինից…
Երբ առաջին անգամ կիրառեցի «կա նաեւ նախահեթանոսական շրջան» արտահայտությունը, ոչ միայն հավաքին ներկա գիտնականները, այլեւ իմ հավատակիցները զարմացած հայացքները հառեցին վրաս… Սակայն ընթացքում հասկանալի դարձավ շատերին, որ ինչպես կա նախաքրիստոնեական ժամանակաշրջան, այնպես էլ՝ նախահեթանոսական, որտեղ էլ պիտի փնտրել բնածինն ու իրականը, ակունքն ու արմատը…
…Այստեղ էր, որ գտա ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը (նույնն է՝ Տիեզերակարգը), որտեղ Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը… սնվում ու գոյատեւում են Բարին ու Չարը… որտեղ գտա Արարչածին 7 Աստվածային Համակարգերը՝ Հայկական, Հնդկական, Հունական, Հրեական, Պարսկական, Եգիպտական եւ Շեղաչյաների… եւ նրանցից սերված Ազգերին ու Մարդատեսակներին… Այստեղ կողք-կողքի են նաեւ Լույսն ու Խավարը…
Եվ այս ամենը մի բան է նշանակում՝ Ակունքը բոլորի համար է, եթե յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում՝ ըստ Արարչի Կամքի. Բարին՝ բարի, Չարը՝ չար… Բոլորն էլ Արարչի Արարմունքներն են, որ պիտի կատարեն իրենց բեւեռների գործերը… Իսկ խախտողները պատժվում են անկախ այն հանգամանքից՝ բարի են, թե չարի…
Յուրաքանչյուր ազգ իր ծինաբանական ինքնատիպությունն ունի եւ տիեզերական առաքելությունը, ուստի պիտի գտնի ի՛ր Արահետը՝ Արարչին տանող Հետքը…
Հայի համար Հայոց Հավատը եւ Հայ Աստվածների Պաշտամունքն են այն ուղեցույցը, որով պիտի առաջնորդվել ու գտնել Արահետը… Եվ այն կտանի դեպի Տիեզերքի Անհունները եւ կբացահայտի Հայի, Հայքի ու Հայոց Առաքելության տեսլականը…
– http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական Աստածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
– http://www.hayary.org/wph/?p=4876 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (11-րդ մաս)… Մեծ չափերով կախարդական թռչուն՝ հսկայական պոչով, գլխին թագ եւ վառ դեղնակարմիր փետուրներով…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4863 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (10-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4851 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
– http://www.hayary.org/wph/?p=4831 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4820 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4805 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
– http://www.hayary.org/wph/?p=4780 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4752 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4875 – Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը… Հավատը Միջագետքում եւ Եգիպտոսում… Կրոնը Հին Արեւելքում… Նախաիսլամական շրջանի հավատալիքներ… Նախաիսլամական ցեղեր… Արաբիա… շիա եւ սունի մահմեդականներ…
– http://www.hayary.org/wph/?p=4850 – Մարդ եւ Տիեզերք. չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Կան նաեւ այլ տվյալներ բնության տարրերի ու չակրաների մասին… Կենդանաշրջանի առանձնահատկությունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
Ասիան կամ Արեւելքը միշտ համարվել է ավելի խորաթափանց սովորույթների, ավանդույթների ու հավատների օրրան, քան այժմ ժամանակակից աշխարհի քաղաքակրթություն թելադրող Եվրոպան, որը չգիտես ինչու շարունակում է «հին աշխարհամաս» կոչվել: Այնինչ՝ ամեն բան այստեղ բերվել է Արեւելքից… Այսօր էլ Արեւմուտք-Արեւելք կռիվը առավելապես կրոնա-քաղաքական է, քան տնտեսա-քաղաքական:
Արեւելքը համարվում է նաեւ իմաստության եւ լուսավորության երկրամաս, իսկ Արեւմուտքի ու Արեւելքի սահմանը եղել ու մնում է Հայկական լեռնաշխարհը, որտեղ արարվել են մարդկության հետ առնչվող բոլոր երեւույթները, քանզի Հայկական (Արարատյան) լեռնաշխարհը մարդկության ծագման, փրկության ու հարատեւման Արարչածին Օրանն է, որ միաժամանակ Աստվածների Բնակատեղի է համարվում…
Մարդկության այս տեսակի անվանումը բազմազան է՝ չինացի, ճապոնացի, կորեացի, վիետնամցի, թայլանդցի, մոնղոլ կամ չուվաշ եւ այլն… Բայց այս եւ այլ անունները, որ երկրային են բացառապես, առաջացել են իրավիճակային կամ տեղային տարածքային առանձնահատկությունները բնորոշելու եւ սեփականը համարելու տեսանկյունից: Երկնքում չկան չինական, ճապոնական, կորեական կամ … Աստվածներ: Կան Շեղաչյա Աստվածներ, որ բոլորինն են, ովքեր մարդկության շեղաչյա հատվածն են: Continue reading


