Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները
- Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ
- Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն
- ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը
- Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվել
- Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
- Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
- Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապին
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Թումո»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
- ԶՊՄԿ-ն ուժեղացնում է կիբեռանվտանգության համակարգը (տեսանյութ)
Daily Archives: July 9, 2013
Լուսանցքի թիվ 286-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
Ամեն ինչ՝ երեխաների համար… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք «Լուսանցք»…
– Ամեն ինչ՝ երեխաների ու նրանց առողջության համար…
– Հայկական խոհանոց – Ծիրանով թխվածք…
– Շաբաթվա մարզական կյանքից…
– ՀայԱրիականՄիաբանությանպաշտոնականկայքը – www.hayary.org – տրամադրումէգովազդայինվահանակիտեղ…
– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հղիության ժամանակ մոր սնունդն ազդում է երեխայի գրագիտության վրա
Թասմանիայի համալսարաններից մեկի գիտնականները պարզել են, որ անմիջական կապ կա հղիության ժամանակ ապագա մոր օգտագործած մթերքի ու ապագա երեխայի գրագիտության միջեւ: Օրինակ, երեխաները, որոնք մոր արգանդում զրկված են եղել յոդի բավարար քանակությունից, կյանքում ոչ այնքան գրագետ են լինում: Սակայն մյուս կողմից յոդի պակասը ոչ մի կերպ չի ազդում ճշգրիտ գիտությունների, օրինակ մաթեմատիկայի ոլորտում երեխայի ունակությունների վրա: Հետազոտողները եզրակացրել են, որ յոդի պակասը արգանդում կարող է թուլացնել երեխայի լսողական օպերատիվ հիշողությունը: Յոդ պարունակում են ելակը, նարինջը, խաղողը, խնձորը, ոչխարի, խոզի միսը, հավկիթը, պանիրը:
Նաբուկո. Թուրքիան զզվեցրել է – Բայց Եվրոպան դիմանում է հանուն ընդդեմ Մոսկվայի,- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխ, խմբագիր)…
Նաբուկո. Թուրքիան զզվեցրել է
Բայց Եվրոպան դիմանում է հանուն ընդդեմ Մոսկվայի
Արդեն տարիներ հետեւում եմ «Նաբուկո» նախագծի շուրջ գրեթե բոլոր ծավալումներին՝ հոդվածներ հրապարակելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ «Լուսանցք» շաբաթաթերթում: Առաջինում արդեն գրել եմ, որ նախագծի հենց սկզբից եկել եմ այն եզրակացության, որ դա առավելապես թյուրքական խաղ է՝ Եվրոպա-Ռուսաստան առանցքում խաղացող դառնալու համար՝ Հայաստանի համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Գրել եմ նաեւ, որ այս եզրակացությունից հետո շատ տնտեսական ու քաղաքական վերլուծաբաններ իմ դիրքորոշումը համարեցին «նախնական ու զգացմունքային»: Այսօր նույն՝ «նախնական ու զգացմունքային» տեսակետն ունեն նաեւ նրանք:
Ներիշխանական պատերա՞զմ, թե՞ ուղղակի մի ճակատամարտ… Բա հետո՞… Նորի՞ց միավորվելու փորձ… Սփյուռքահայերը կունենա՞ն ընտրվելու իրավունք…
– Ներիշխանական պատերա՞զմ, թե՞ ուղղակի մի ճակատամարտ…
– Բա հետո՞…
– Նորի՞ց միավորվելու փորձ – Առանց ընդգծված ազգային ընդդիմության առկայության իշխանությունը եւս չի դառնա էությամբ ազգային…
– Սփյուռքահայերը կունենա՞ն ընտրվելու իրավունք…
Ներիշխանական պատերա՞զմ, թե՞ ուղղակի մի ճակատամարտ
Պարբերաբար խոսվում է իշխանության ներսում առկա շահերի բախման ու հակամարտության մասին: Հատկապես նշվում է, որ հակամարտող կողմերն են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ իբր այս պաշտոնյաների միջեւ, ովքեր օրենքով ՀՀ 2-րդ եւ 3-րդ դեմքերն են ՀՀ նախագահից հետո, կոմպրոմատների պատերազմ է սկսվել, որով փորձում են նաեւ ցույց տալ, թե ինչպես է փոշիացվում պետական բյուջեն: Ասում են, այդ պատերազմը հայտարարել է Հովիկ Աբրահամյանը, ում մասին մինչեւ նախագահական ընտրություններն էին խոսում, թե կարող է նշանակվել վարչապետ:
ԱԺ նախագահը ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումների փաստը որակեց որպես թալան, իսկ չարաշահումներ կատարողներին՝ որպես «բյուջե լափողներ»: Պարզ է, որ այսօրինակ որակումներն ուղղված էին կառավարությանը, չնայած ասված էր անուղղակի: Դժվար է կռահել, թե ինչով է սա պայմանավորված, բայց կառավարության նկատմամբ նման գործելաոճը հաստատ համաձայնեցված պետք է լինի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Դավաճան կեցվածքը՝ կործանվողի հոգեվիճակ – Պաշտոնական Մոսկվայի արածը Հայաստանի նկատմամբ՝ հիմար քաղաքականություն է…
Դավաճան կեցվածքը՝ կործանվողի հոգեվիճակ
…Եթե անգամ Մոսկվան փորձում է գլխավորել Ադրբեջանին սպառազինություն վաճառող պետությունների ցանկը, ինչպես փորձում է դա անել մեր մյուս թշնամու՝ Թուրքիայի պարագայում, ապա սա հիմար քաղաքականություն է…
Մի՞թե մեծ քաղաքականություն ասվածը պարտադրում է անտեսել դաշնակից երկրների միջեւ պայմանավորվածությունները: Ինչու՞ են հայ-ռուսական հարաբերությունները միշտ սրացումների ենթարկվում Մոսկվայի կողմից: Եթե իրապես մեծ քաղաքականությունը ենթադրում է մերթ ընդ մերթ դավաճանել դաշնակցին, ապա ինչու՞ է Երեւանը թերանում ա՜յդ «քաղաքականության» մեջ:
Հայկական գործոնը՝ հաղթաթուղթ – Կապող օղակը՝ Եվրոպա-Ասիա-Աֆրիկա ուղղությունների խաչմերուկում… Դավաճանների վերջը…
– Հայկական գործոնը՝ հաղթաթուղթ – …պետք է մոռանալ նաեւ արդեն իսկ հայտնի աշխարհի վերաձեւման նախագծերի մասին, որոնց զգալի մասն առնչվում է Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջաններին, որտեղ Հայկական լեռնաշխարհը՝ հայերի բնական հայրենիքը, ունի առանցքային դեր եւ կապող օղակ է Եվրոպա-Ասիա-Աֆրիկա ուղղությունների խաչմերուկում…
– Դավաճանների վերջը – ԱԱԾ-ի քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրգործի շրջանակներում իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող…
Continue reading
Հայ-ռուսական գործընկերության լրջանալու պահը… Ռուսական բարեկամությունն էլ է տառապում եվրոպական երկակիությամբ,- ասում են հայ արիները…
– Հայ-ռուսական գործընկերության լրջանալու պահը – Կամ՝ ստոր դաշնակցի ստորաքարշ փորձագետի ստորագույն հոխորտանքը եւ Մոսկվայի պոռնիկ դիվանագիտությունը…
– Ռուսական բարեկամությունն էլ է տառապում եվրոպական երկակիությամբ – Հայաստանի շահերն անտեսողը տեղ չպետք է ունենա մեր երկրում,- ասում են հայ արիները…
Հայ-ռուսական գործընկերության լրջանալու պահը
Կամ՝ ստոր դաշնակցի ստորաքարշ փորձագետի ստորագույն հոխորտանքը եւ Մոսկվայի պոռնիկ դիվանագիտությունը
Մեզ արդեն հոգնեցրած ռազմավարական գործընկեր Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել հարվածային նշանակության զինտեխիկա՝ նոր տեսակի տանկեր, զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր եւ այլն:
Մոտ 1 մլրդ. դոլարի գործարք է կատարվել, իսկ որոշ տվյալներով՝ շուրջ 3 մլրդ.-ի: Մամուլն անգամ արձագանքեց, թե «Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով»:
Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը
Ազատությունն ու անկախություւնը արարչության ակունքներից են գալիս եւ դարձել են ոչ միայն մարդկային, այլեւ աստվածային սկզբունքային որակներ ու կեցակարգ: Իսկ ինչն աստվածային է եւ տիեզերածին, ապա դրա դեմ կատարված բռնությունները վերին պատիժների սահմաններ են տանում..
Անքննելի են ինչպես Արարչի, այնպես էլ Աստվածների գործերը, բայց վստահաբար Վերին Ատյաններում հայտնված ճարպակալած ու հաստափոր քսակավոր (իհարկե վերեւում առանց քսակների կհայտնվեն՝ ըստ բնակարգի) երկրացիները կամ արյունռուշտ մարդանմանները արագ կհասկանան՝ թե որտեղից ուր են ընկել: Բայց ուշ կլինի այլեւս…
Լուսանցքի թիվ 285-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
Հետաքրքրասերների աշխարհ… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… ում՝ գովազդի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…
– Հետաքրքրասերների աշխարհ – Նյու Յորքը՝ Նոյյան Տապան՝ առանց Մասիսների…
– Հայկական խոհանոց – Դդմիկը՝ մածունով…
– Շաբաթվա մարզական կյանքից…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի նոր փուլը
ՀՀ սփյուռքի նախարարությունում օրերս պաշտոնապես ազդարարվեց Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի այս տարվա առաջին փուլի մեկնարկի մասին:
Արտերկրյա հայկական համայնքներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ հանդիպեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարեւորեց ծրագրի իրականացումը՝ Հայաստանի եւ սփյուռքահայության միջեւ կապերի ամրապնդման, հայրենիքի ճանաչողության, հայրենադարձության համար՝ նշելով, որ «Արի տուն» ծրագիրը մի քանի տարիների ընթացքում արդյունավետ է եղել:
Իրանը նոր նախագահ ունի՝ Հասան Ռոհանի.- Իրանական բարեփոխիչը՝ Իսրայելի եւ Արեւմուտքի արանքում… Թել Ավիվը մտահոգված է…
Իրանը նոր նախագահ ունի՝ Հասան Ռոհանի.- Իրանական բարեփոխիչը՝ Իսրայելի եւ Արեւմուտքի արանքում
…Ըստ իրանական «Արիա» լրատվական գործակալության, պաշտոնական Թել Ավիվը մասնավորապես նշելէ. «Արեւմուտքը միջուկային ծրագրի հարցում Իրանի նկատմամբ չպետք է նվազեցնի ճնշումները: Հասան Ռոհանին՝ որպես ԻԻՀ նորընտիր նախագահ, արտաքին քաղաքականության, հատկապես միջուկային ծրագրի ոլորտում փոփոխություններ չի իրականացնի… Նախագահի փոփոխությամբ չի կարելի ակնկալել իրական բարեփոխումներ այս երկրում, որտեղ արտաքին քաղաքականության շուրջ որոշումների մեծ մասը կայացնում է ոչ թե նախագահը, այլ՝ երկրի հոգեւոր առաջնորդը՝ Այաթոլլահ Ալի Խամենեին»…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի եւ ԻԻՀ նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հույս է հայտնել, որ քաղաքական երկխոսությունը կշարունակվի ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:
Ռուսական ցինիզմից զերծ մնալու քայլերը – «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 80%-ն այժմ պատկանում է «Գազպրոմ»-ին, 20%-ը՝ ՀՀ կառավարությանը…
Ռուսական ցինիզմից զերծ մնալու քայլերը
«ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 80%-ն այժմ պատկանում է «Գազպրոմ»-ին, 20%-ը՝ ՀՀ կառավարությանը: Այս օրերին ամեն ինչ տանում է այն բանին, որ շուտով 20%-ն էլ ենք տալու ռուսական ընկերությանը:
«Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ Մոսկվայում քննարկվել են «ՀայՌուսգազարդ»-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը ռուսական կողմին փոխանցելու հարցերը, սակայն որեւէ որոշում դեռ չի կայացվել: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի հերքել տեղեկատվությունը. «Որեւիցե գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաեւ այլ հարցեր»:
«Այն, որ 20%-ը վստահաբար տալու են, նախարարն էլ չի հերքում, որովհետեւ բանակցությունները դեռ չավարտած՝ հավաստիացնում է, որ ՀՀ-ն կանի այնպես, որ «ՀայՌուսգազարդ»-ում 100% բաժնեմաս ստանալուց հետո «Գազպրոմ»-ը կամայականությունների չդիմի, այլ Հայաստանին երկարատեւ ժամանակաշրջանի համար ապահովի կայուն գազամատակարարում»:
Թե կկարողանանք ստիպել «Գազպրոմ»-ին, որ կամայականությունների չդիմի, պատասխանը գիտենք, մերժող տարբերակներն էլ քննարկման այլ թեմա են: Բայց Հայաստանի հանդեպ ռուսական ցինիկ եւ ոչ բարեկամական (ռուսական կողմի համար ընդհանրապես քաղաքականությունում «բարեկամություն» եզրույթը դատարկ տեղ է) վերաբերմունքը վկայում է, որ մենք իրավիճակից դուրս գալու հստակ ուղիներ պետք է մշակենք:
Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՛… Հարված փոքր եւ միջին բիզնեսին… Կունենա՞ պատժելիությունը անհրաժեշտ հասանելիություն… Հերթական հակամարտությունը…
– Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՜ – Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՜նման բան…
– Նվազագուն աշխատավարձի բարձրացումը՝ հարված փոքր եւ միջին բիզնեսին…
– Կունենա՞պատժելիությունը անհրաժեշտ հասանելիություն – Ըստ Վերահսկիչ պալատի.- պետական բյուջեի 70%-ը խիստ ռիսկային է ու կոռումպացված ձեւով է ծախսվում…
– Հերթական հակամարտությունը (Յուրի Վարդանյան – Գագիկ Ծառուկյան), որին սպասում էին…
Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՜
Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ նախընտրական շրջանում նախագահի թեկնածուները խոսում էին այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել: Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում: Արտագաղթը փաստելով՝ փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկություն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում:
Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակ – ազգայնական ու համահայկական գաղափարների ներմուծություն… Գների նվազում չի՛ եղել…
– Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակ – Անգամ ԲՀԿ–ի միանալը ՀՀԿ–ՕԵԿ–ական իշխանական դաշինքին ոչ մի նոր բան չի հաղորդի մեր քաղաքական ու հանրային կյանքին, եթե նոր, չվարկաբեկված քաղաքական ուժերի, նաեւ ազգային, ավելին՝ ազգայնական ու համահայկական գաղափարների ներմուծություն չկատարվի պետական ու քաղաքական ոլորտներում…
– Գների նվազում չի՜ եղել – …ընդ որում հավասարապես թանկացել են թե՜այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաեւ չոր կաթ (թերեւս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՜այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է)…
Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակ
ՀՀԿ-ն վայելում է իր վերարտադրված իշխանության պտուղները եւ Հայաստանի նախագահի ու Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից բավարարված հայտարարել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու հերթական ցանկության մասին: Իհարկե, ցանկությունը պետք է համընկնի նաեւ հնարավորությունների հետ, ինչը իրականում կա, եթե մեր «բիրդան» միլիոնատերերի, իրենց ընդմիշտ անձեռնմխելի իշխանավոր համարողների ու մեծ ու մանր այլ շնաձկների որսը ավարտին հասցվի:
Ծանոթ եւ ծավալվող վտանգը… Ներքաղաքական Թուրքիա – «Քանի որ մեր շարքերում այլեւս հայ կամ ասորի չի մնացել, իրար ենք սպանում»…
Ծանոթ եւ ծավալվող վտանգը
…Վճարում ենք ոչ մուսուլման ժողովուրդների հանդեպ մեր գործած դաժանությունների գինը: Վճարում ենք Թուրքիայում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Պաղեստինում, Սիրիայում: Մեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն՝արդյո՜ք հիմա այսպիսի բան գրելուժամանակն է: Ես կպատասխանեմ՝ այո, հիմա է ճիշտ ժամանակը ու կպարզաբանեմ, թե ինչու… Մեկ միլիոնից ավելի հայերի, այդ թվում եւ հղի կանանց չասացի՞նք՝ կա՜մ մուսուլման դարձիր, կա՜մ մահացիր…
«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում անհանգստացել էինք, որ ներքաղաքական վիճակը Թուրքիայում կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների նկատմամբ նոր ճնշումների: Անգամ ահազանգել ենք, որ պետք է առժամանակ դադար տալ ծպտյալ հայերի քրիստոնեացման հերթական վտանգավոր փորձերին, ինչը կարող է վտանգել բացահայտված հազարավոր հայերի կյանքը: Եվ ահա տեղեկացանք, որ Ստամբուլում ցուցարարները եւ ուժային կառույցները հասել են անգամ հայկական թաղամասեր, հարյուրավոր վիրավորներ կան, այդ թվում՝ հայեր…
Ստամբուլում ոստիկանության եւ ցուցարարների բախում դեռ հնարավոր է: Քաղաքում արտակարգ իրավիճակ է եւ պետք է բոլոր միջոցներով տեղի հայությանը կոչեր հղել՝ չեզոք մնալու եւ «քավության նոխազ» չդառնալու համար: Թուրքիայում աշխատող շատ հայեր (հակամարտության տարածքից դուրս բնակավայրերից եւս) վերադարձել են Հայաստան, քանի որ նրանցից շատերին հասկացրել են, թե վտանգ կա, որ ներթուրքական բախումները կզուգակցվեն ազգամիջյան բախումների հետ:


